Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2018 թվականի N 140-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 13.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13.3. Դիմող անձի` սույն կանոնների 13.2 կետում նշված դիմումն ստանալուց հետո մատակարարը`

1) դիմումն առձեռն ներկայացված լինելու դեպքում` անմիջապես, իսկ փոստային կապի միջոցով ներկայացված լինելու դեպքում դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու դրանց համապատասխանության պարագայում Դիմող անձին ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին.

2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 0,22 և 0,4 կՎ լարմամբ սպառման համակարգի կամ 6 կՎ և բարձր լարմամբ, կամ կառուցվող բազմաբնակարան շենքի, կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման դիմում ներկայացվելու դեպքում, կամ եթե ներկայացված դիմումը վերաբերում է սպառման համակարգի պահուստային սնուցման ապահովմանը (այսուհետ` բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքեր), սույն կանոնների 13.2 կետով նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում`

ա. մշակում է տեխնիկական պայմաններն ու (կամ) էլեկտրամատակարարման ուղեգիծը և համաձայնեցնում Դիմող անձի հետ.

բ. Դիմող անձին է ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին:».

2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.3.1-13.3.6 կետերով.

i

«13.3.1. Դիմումում (այդ թվում` դրան կից ներկայացված փաստաթղթերում) թերությունների առկայության դեպքում մատակարարը, սույն կանոնների 13.3 կետում նշված ժամկետներում, Դիմող անձին առաջարկում է վերացնել թերությունները: Նման դեպքում համապատասխան թերությունները վերացնելու և մատակարարին կրկին ներկայացնելու պահից դիմումը համարվում է մատակարարին ներկայացված:

13.3.2. Դիմող անձը սույն կանոնների 13.3 կետում նշված պայմանագիրը սահմանված կարգով ստանալու պահից` եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է մատակարարին: Պայմանագիրն ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, Դիմող անձի ստորագրած պայմանագրի օրինակը մատակարարին փաստացի չհանձնելը համարվում է էլեկտրական ցանցին միացման դիմումից Դիմող անձի հրաժարում:

13.3.3. Այն դեպքում, երբ սույն կանոնների 13.3 կետի 1-ին ենթակետի համաձայն պայմանագրի կնքումից հետո մատակարարը պարզում է, որ առկա է նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպք, ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Դիմող անձին է ներկայացնում պայմանագրի փոփոխման վերաբերյալ գրավոր առաջարկ` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված` պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ` Համաձայնագիր)` 2 օրինակից:

13.3.4. Դիմող անձը սույն կանոնների 13.3.3 կետում նշված առաջարկը սահմանված կարգով ստանալու պահից` եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված Համաձայնագրի մեկ օրինակը ներկայացնում է մատակարարին: Առաջարկն ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, Դիմող անձի ստորագրած Համաձայնագրի օրինակը մատակարարին փաստացի չհանձնելու դեպքում համապատասխան պայմանագիրը համարվում է լուծված, իսկ Դիմող անձի կողմից վճարված էլեկտրական ցանցին միացման վճարը պայմանագիրը լուծված համարվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է վերադարձման:

13.3.5. Սույն կանոնների 13.3.4 կետով սահմանված կարգով պայմանագիրը համարվում է փոփոխված` Դիմող անձի կողմից Համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը մատակարարի ստանալու պահից:

13.3.6. Սույն կանոնների 13.3.5 կետի համաձայն պայմանագրի փոփոխման դեպքում էլեկտրական ցանցին միացման ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն կանոնների 13.3 կետում նշված պայմանագրով նախատեսված կանխավճարի կամ դրա տարբերության վճարման, բայց ոչ շուտ, քան պայմանագրի փոփոխմանը հաջորդող աշխատանքային օրվանից:».

3) Կանոնների 13.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13.5. Կանոնների 13.3 կետում նշված պայմանագրով, իսկ սույն կանոնների 13.3.5 կետով նախատեսված դեպքում Համաձայնագրով նախատեսված կանխավճարի (կառուցապատողի դեպքում` միացման վճարի) վճարման օրվանից մինչև Դիմող անձին փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 50 օրը.

2) էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 60 օրը.

3) էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 90 օրը.

4) էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի, կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում` 300 օրը:».

i

4) Կանոնների N 2 հավելվածի` կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի 4-րդ կետից հանել «` մինչև _____________,» բառը.

5) Կանոնների N 3 հավելվածի` նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի`

i

ա. 8-րդ կետի 6-րդ ենթակետում «Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր» բառերը փոխարինել «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր» բառերով.

i

բ. 10-րդ կետում «կանոնների 13.3 կետով» բառերը փոխարինել «կանոններով» բառով.

i

գ. 11-րդ կետում «սույն կանոնների 13.3 կետով» բառերը փոխարինել «սույն կանոններով», իսկ «Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր» բառերը` «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.05.2018
N 140-Ն
Որոշում