Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ...

 

 

040.0693.220618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2018 թվականի N 693-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում «ժամանակավոր կամ մշտական» բառերը փոխարինել «ժամանակավոր, մշտական և հատուկ» բառերով.

i

2) որոշման նախաբանը «2-րդ մասերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 18-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով.

i

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«4) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը և ժամկետները` համաձայն N 5 հավելվածի:».

i

4) որոշման NN 1 և 2 հավելվածների 1-ին կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով.

i

5) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) հետ` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` ազգային անվտանգության ծառայություն» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության հետ` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Ազգային անվտանգության ծառայություն» բառերով.

i

6) որոշումը լրացնել նոր` NN 4 և 5 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 15-ի

N 693-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2008 թվականի փետրվարի 7-ի

N 134-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ լրացված դիմում-հարցաթերթիկ` համաձայն N 2 ձևի.

2) Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա, կացության քարտ, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիների համար` սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթղթում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին կատարված նշումը (միայն վարչություն դիմելու դեպքում).

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով նախատեսված` ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ (միայն ազգությամբ հայերի համար).

4) Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն իրականացնելը հիմնավորող փաստաթուղթ (միայն ազգությամբ ոչ հայերի համար).

5) անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).

6) 3,5 սմ x 4,5 սմ չափսի 6 գունավոր լուսանկար.

7) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

 

Ձև N 2

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ APPLICATION-QUESTIONNAIRE

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

FOR RECEIVING SPECIAL RESIDENCY STATUS IN THE REPUBLIC OF ARMENIA

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      MR. ______________________________

ՎԱՐՉԱՊԵՏ

ՊՐՆ _______________________  PRIME MINISTER OF THE REPUBLIC OF ARMENIA

 

Խնդրում եմ ինձ տալ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ:

Hereby I apply for the Special Residency Status of the Republic of Armenia.

1. Ազգանունը

Last Name

______________________________________________________________________

2. Անունը, հայրանունը

First name, middle name (if any), father's name

______________________________________________________________________

3. Քաղաքացիությունը

Citizenship

______________________________________________________________________

4. Ծննդյան ամսաթիվը

Date of Birth

______________________________________________________________________

5. Ծննդավայրը

Place of Birth

______________________________________________________________________

6. Նախկինում դիմե՞լ եք ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար (նշել` երբ և ինչ ժամկետով է տրվել կացության կարգավիճակը, եթե կացության կարգավիճակ տալը մերժվել է` նշել մերժման հիմքերը)

Have you applied for residency status before (if yes, please, mention when and for which period it was granted to you. Have you ever been refused a residency status in the Republic of Armenia? If yes, please, specify the reason).

______________________________________________________________________

______________________________________________________________________

7. Ազգությունը

Nationality

______________________________________________________________________

8. Ընտանեկան դրությունը

Marital Status

______________________________________________________________________

9. Մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր անունը, հայրանունը, ազգանունը կամ ազգությունը, ապա նշեք ամբողջությամբ:

Close relatives (father, mother, siblings, spouse, children). If any of them has changed his (her) first-last names or nationality, please indicate.

 

._________________________________________________________________________.

|Ազգակցական  |Անունը,   |Ծննդյան |Ազգու-|Քաղաքացիու-|Աշխատանքի |Մշտական   |

|կապը        |ազգանունը,|օրը,    |թյունը|թյունը     |վայրը,    |բնակության|

|relationship|հայրանունը|ամիսը,  |natio-|citizenship|պաշտոնը   |վայրը     |

|            |name,     |տարեթիվը|nality|           |employment|address of|

|            |surname   |date of |      |           |and job   |permanent |

|            |          |birth   |      |           |title     |residence |

|____________|__________|________|______|___________|__________|__________|

|____________|__________|________|______|___________|__________|__________|

|____________|__________|________|______|___________|__________|__________|

|____________|__________|________|______|___________|__________|__________|

|____________|__________|________|______|___________|__________|__________|

._________________________________________________________________________.

 

10. Էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության վայրը և հեռախոսահամարը ՀՀ-ում և արտասահմանում

E-mail, residence address and phone number in the Republic of Armenia and abroad

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

11. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տրամադրել ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը և զինվորական կոչումը:

Your job history from the beginning of your career (including higher and vocational education, military service). Please indicate the employers correct name at the time of your employment. Provide information about your military service as indicated in the military card indentifying title and military rank.

 

._________________________________________________________________________.

|Օրը, ամիսը և  տարեթիվը|Աշխատանքի (ուսման)        |Աշխատանքի (ուսման)     |

|   Date dd/mm/yy      |վայրի անվանումը,          |գտնվելու վայրը (հասցեն)|

|                      |զբաղեցրած պաշտոնը         |Address of employer    |

|                      |Name of employer          |(educational           |

|                      |(educational instituation)|instituation)          |

|______________________|__________________________|_______________________|

|ընդունվելու|ազատվելու |                          |                       |

|___________|__________|__________________________|_______________________|

|___________|__________|__________________________|_______________________|

|___________|__________|__________________________|_______________________|

|___________|__________|__________________________|_______________________|

|___________|__________|__________________________|_______________________|

|___________|__________|__________________________|_______________________|

._________________________________________________________________________.

 

12. Երբևէ դատապարտված եղե՞լ եք որևէ հանցագործության համար (ե՞րբ, ի՞նչ արարքի համար)

Have you ever been arrested or convicted for any offense or crime? If yes, please specify when and for what.

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

13. Իրականացնու՞մ եք այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանու՞մ եք այնպիսի կազմակերպության անդամ, որի գործունեության նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ

Are you engaged in, participate, organize in such an activity or are you a member of an organization aimed at causing damage to the state security of the Republic of Armenia, subverting the constitutional order, weaken defense capability, engaging in a terrorist activity, illegally (without relevant permission) transfering weapons, ammunition, explosives, radioactive materials, drugs, psychotropic substances across the borders or committing human trafficking and (or) enterying into any country by fraud or other unlawful means.

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

14. Տառապու՞մ եք արդյոք նշված հիվանդություններով (եթե այո` ընդգծել որով)

Do you have any of the folowing diseases? If yes, please, underline

- ժանտախտ (թոքային ձև) / plague (lung form)

- խոլերա/cholera

- շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլյոզ (հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը) / active tuberculosis of respiratory organs (all forms with pathogen release)

- արևադարձային մալարիա / tropical malaria

- ատիպիկ թոքաբորբ / atypical pneumonia

- նոր ենթատեսակով (լոգոտիպով) հարուցված գրիպ / new subtype of influenza

- վիրուսային հեմոռագիկ տենդեր (Էբոլա, Մարբուրգ, Լասս) / viral hemorrhagic fever (Ebola, Marburg HI, Lassa)

- Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (Կորոնավիրուս (CoV) / Middle East Respiratory Syndrome (Coronavirus (CoV)

15. Նախազգուշացված եմ, որ կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, տրված կացության կարգավիճակը կարող է անվավեր ճանաչվել, կացության կարգավիճակից կարող եմ զրկվել:

I am notified that in case of submitting false information/data, requested special residency status might be rejected, the issued residency status might be annulled and I might be deprived from the residency status.

 

Ստորագրությունը _______________________

Signature

 

16. Անձնագրի կամ ճամփորդական փաստաթղթի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի (առկայության դեպքում) համարը

Passport N/travel document N/ Residence permit N (if any)

______________________________________________________________________

Տրված է (երբ, ում կողմից, որտեղ)

Issued by (date of issuance, authority and place)

______________________________________________________________________

Դիմում-հարցաթերթիկը լրացված է

This application-questionnaire is completed by

______________________________________________________________________

                 

(ստորագրությունը)  ______________________

(signature)

 

_____ _____________ 20 ____ թ.:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 15-ի

N 693-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2008 թվականի փետրվարի 7-ի

N 134-Ն որոշման

 

ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգը նպատակ ունի կանոնակարգելու ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ազգությամբ հայ` քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգայնորեն ճանաչված ճամփորդական փաստաթղթեր ունեցող ազգությամբ հայ` քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ (այսուհետ` հատուկ կացության կարգավիճակ) ստանալու համար ներկայացվող դիմումների քննարկման ընթացակարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը և դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերն անձը Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ):

3. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները դրանք ստանալուց հետո առաջին իսկ դիվանագիտական փոստով, սակայն ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, ուղարկում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ` Արտաքին գործերի նախարարություն):

4. Արտաքին գործերի նախարարությունը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում, այդ փաստաթղթերի վերաբերյալ իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն: Ստացված փաստաթղթերի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունն իր եզրակացությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում այդ փաստաթղթերն ստանալուց հետո երկշաբաթյա, իսկ Ոստիկանությունը` երեքշաբաթյա ժամկետում:

5. Վարչությունը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո երեքշաբաթյա ժամկետում, իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ այդ փաստաթղթերի պատճենները, դրանք ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է Արտաքին գործերի նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն, որոնք նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

6. Երկու և ավելի անգամ հատուկ կացության կարգավիճակ ստացած անձանց կողմից հատուկ կացության կարգավիճակ վերստին ստանալու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում, Արտաքին գործերի նախարարությունն իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն: Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունն այդ փաստաթղթերն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

7. Երկու և ավելի անգամ հատուկ կացության կարգավիճակ ստացած անձանց կողմից հատուկ կացության կարգավիճակ վերստին ստանալու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, վարչությունն իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Ազգային անվտանգության ծառայություն և Արտաքին գործերի նախարարություն: Ազգային անվտանգության ծառայությունը և Արտաքին գործերի նախարարությունն այդ փաստաթղթերն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

8. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող օտարերկրացիների դիմելու դեպքում համապատասխանաբար` Արտաքին գործերի նախարարությունը կամ վարչությունը ներկայացնում է նաև լրացուցիչ տեղեկանք` Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության վերաբերյալ:

9. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու մասին դիմումների ընթացքի վերաբերյալ (դիմումները վարչությունում մուտքագրվելուց հետո դիմումների վերաբերյալ եզրակացությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ուղարկվելու, ինչպես նաև հատուկ կացության կարգավիճակ տալու (մերժելու) մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը վարչությունում ստացվելու վերաբերյալ) տեղեկությունները եռօրյա ժամկետում վարչությունն ուղարկում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) բջջային հեռախոսահամարին` կարճ հաղորդագրությամբ, եթե դիմումատուն հարցաթերթիկում լրացրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը: Դիմումատուն իր դիմումի ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկանալ նաև Վարչության պաշտոնական կայքէջի միջոցով` մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը: Անհատական ծածկագիրը տրվում է դիմումը վարչությունում մուտքագրվելուց հետո դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարներին` կարճ հաղորդագրությամբ ուղարկվող տեղեկության հետ միաժամանակ:

10. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու մասին յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում ստացվող բոլոր փաստաթղթերն ու եզրակացությունները, դրանք ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում, ամփոփվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Վարչապետին:

11. Հատուկ կացության կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում վարչությունը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը և ուղարկում Արտաքին գործերի նախարարություն, որն էլ երկշաբաթյա ժամկետում համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով կազմակերպում է դրանց հանձնումը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում դիմում ներկայացրած անձանց:

12. Արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

13. Հատուկ կացության կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում վարչությունը ձևակերպում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի հանձնումը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար վարչությունում դիմում ներկայացրած անձանց:

14. Վարչության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

15. Արտաքին գործերի նախարարությունը և Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնումից հետո երկշաբաթյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմ` նշելով Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնման ժամկետը, վայրը, սերիան և համարը:

16. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է հատուկ կացության կարգավիճակ ստացած` 16 տարին լրացած անձանց:

17. Հատուկ կացության կարգավիճակ ստացած անձի ցանկությամբ նրա 16 տարին չլրացած երեխային անվճար տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր:

18. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր կարող է հանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

19. Հատուկ կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունը և Ոստիկանությունը` կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու վերաբերյալ` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

20. Ազգային անվտանգության ծառայությունն ապահովում է հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց անարգել մուտքը և ելքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով` Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի ներկայացմամբ:

21. Սույն կարգով սահմանված ժամկետները չպահպանելու դեպքում համապատասխան պետական մարմինը դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում տեղեկանք` ժամկետների չպահպանման հիմնավորումներով:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.06.2018
N 693-Ն
Որոշում