Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆ ...

30.09.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.2001  -ից մինչեւ   30.09.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 16.09.04 թիվ 109-Ն որոշում)

i

600.0037.281299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 37

 

i

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

 

Հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի` արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող և մեծածախ գնորդ-վաճառող-բաշխող պայմանագրերի օրինակելի ձևերը (կցվում են):

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

1999 թ. դեկտեմբերի «28» N 37 որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ________

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող)*

 

«----» ------------ 199--թ.                                    ք. --------

 

__________________________________________________________________________

                    (արտադրող ընկերության անվանումը)

__________________________________________________________________________

այսուհետև` Վաճառող, ի դեմս ______________________________________________

__________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մի կողմից, և _______________________________________________________________

__________________________________________________________________________

                         (ընկերության անվանումը)

 

այսուհետև` Գնորդ, ի դեմս ________________________________________________ ____________________________________________________________________, որը,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

 

______________

* Սույն պայմանագիրը կնքվում է արտադրողի և «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջև:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա սույն Պայմանագրով սահմանված կարգով:

1.2. Կողմերի առևտրային փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:

1.3. Գնորդի կազմում գտնվող կենտրոնական կարգավարական ծառայության (այսուհետև` ԿԿԾ) փոխհարաբերությունները Վաճառողի հետ, ինչպես նաև Վաճառողի և հաղորդողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են սահմանված իրավական ակտերով և պայմանագրերով:

 

2. Էլեկտրաէներգիայի սակագինը

 

2.1. Վաճառողի առաքած էլեկտրաէներգիայի սակագինն է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) կողմից սահմանված ----------- դրամ / կՎտժ (ներառյալ ԱԱՀ):

2.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման դեպքում, մինչև նոր Պայմանագրի ուժի մեջ մտնելը, էլեկտրաէներգիայի նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից:

 

3. Կողմերի պարտավորությունները

 

3.1. Վաճառողը պարտավորվում է`

3.1.1. Գնորդին առաքել էլեկտրաէներգիա սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված չափաքանակներով և ռեժիմներով, ներառյալ պահուստային հզորության ապահովումը և հուսալիության ցուցանիշների կատարումը:

3.1.2. Անհապաղ տեղեկացնել Գնորդին իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման հայտնաբերման մասին և պայմաններ ստեղծել դրանք վերականգնելու ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերի չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակը հաշվել վերստուգիչ հաշվիչների ցուցմունքներով:

3.2. Գնորդը պարտավորվում է`

3.2.1. Գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված չափաքանակներով, հաշվի առնելով սահմանված կարգով կատարված փոփոխությունները.

3.2.2. Վճարել ստացած էլեկտրաէներգիայի արժեքը` սույն Պայմանագրին համապատասխան:

3.2.3. Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի և հզորության առաքման հաջորդ ամսվա պայմանագրային մեծությունների փոփոխման մասին առաջարկությունները` մինչև ընթացիկ ամսվա 25-ը:

3.2.4. Վաճառողին ներկայացնել էլեկտրաէներգիայի առաքման հաջորդ օրվա հայտը և բեռնվածքի օրական ժամանակացույցը` մինչև տվյալ օրվա ժամը 16.00-ին:

 

4. Էլեկտրական էներգիայի քանակի չափումը

 

4.1. Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Վաճառողի և հաղորդողի (բաշխողի) հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան:

Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերը, էլեկտրաէներգիայի առևտրային և վերստուգիչ հաշվիչների տեղադրման վայրը բերվում են սույն Պայմանագրին կից հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտում (հավելված N 2): Առաքված էլեկտրաէներգիայի հաշվարկը կատարվում է ՀՀ էներգետիկայի նախարարության «Էլեկտրաէներգիայի և հզորության հաշվառման հրահանգով» սահմանված կարգով:

4.2. Առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցվում են Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից` համատեղ, հաշվարկային ամսվա վերջին օրվա ժ. ---- -ին, որի մասին կազմվում է երկկողմ ակտ (մեկական` Կողմերի համար) և հավելվում էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտին (հավելված N 4):

Կողմերից մեկի չներկայանալու դեպքում հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցումը կատարվում է միակողմանի:

4.3. Գնորդին առաքված էլեկտրաէներգիայի համար Վաճառողի և Գնորդի միջև կազմվում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտ (հավելված N 3), որը Կողմերի հաստատումից հետո համարվում է իրավական փաստաթուղթ:

4.4. Վերստուգիչ հաշվիչները Վաճառողի և հաղորդողի (բաշխողի) հաշվեկշռային պատկանելության բաժանման սահմանից (սահմանազատման կետից) դուրս տեղադրելու դեպքում Գնորդին առաքված էլեկտրաէներգիայի փաստացի քանակը որոշելու համար վերստուգիչ հաշվիչներով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (կամ նրանից հանվում է) հաշվիչների տեղադրման և հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստի չափը:

Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստի հաշվարկը կատարում է Վաճառողը և համաձայնեցնում Գնորդի հետ:

 

5. Վճարման կարգը

 

i

5.1. Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտի հիման վրա: Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով:

5.2. Ելնելով էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտից, Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը:

5.3. Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից հաշված` 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին: Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վաճառողը կարող է հիշեցման կարգով (գրություն, հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին: Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Գնորդը Վաճառողին տույժ է վճարում` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի --------%-ի չափով (բայց 0.1%-ից ոչ ավելի):

Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը:

5.4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ` նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել:

(5-րդ կետը խմբ. 19.06.01 թիվ 29 որոշում)

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.2. Վաճառողի կողմից սույն Պայմանագրով նախատեսված հուսալիության ցուցանիշների և պահուստային հզորության չապահովման հետևանքով Գնորդի կրած վնասը ենթակա է փոխհատուցման Վաճառողի կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. Ֆորս-մաժորային իրավիճակներ

 

7.1. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգապաշարների (վառելիք, ջուր) մատակարարման համակարգերի, ազգային էլեկտրական ցանցի վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքների, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:

7.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

7.3. Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

7.4. Ֆորս-մաժորի սկիզբը և ավարտը հայտարարում է այդպիսի պայմանների առկայությունը գրանցող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:

 

8. Լրացուցիչ պայմաններ

 

8.1. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի ու դրանց միացման շղթաների ստուգումը և կապարակնքումը կատարվում է ՀՀ էներգետիկայի նախարարության 1998 թ. հունիսի 9-ի N 169-ԳՄ հրամանով հաստատված «Էլեկտրաէներգիայի և հզորության հաշվառման հրահանգով»:

8.2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումը և շահագործումը կատարվում է Վաճառողի կամ Գնորդի (նրա լիազոր ներկայացուցչի) կողմից` ըստ հաշվեկշռային պատկանելության:

8.3. Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`

8.3.1. հաճախությունը` էլեկտրահամակարգի ԿԿԾ-ում տեղակայված գրանցող հաճախաչափով.

8.3.2. լարումը` Վաճառողի հսկիչ կետերում տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով (հսկիչ կետերի ցանկը նշվում է N 2 հավելվածում):

8.4. Էներգահամակարգի վթարային իրավիճակներում Գնորդն իրավունք ունի փոխել Վաճառողի կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և բեռնվածքի` սույն Պայմանագրով նախապես հաստատված ժամանակացույցերը` օգտագործելով սույն Պայմանագրով նախատեսված պահուստային հզորությունը:

Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հաստատում է էներգահամակարգի ԿԿԾ-ն` այդ մասին տեղեկացնելով Վաճառողին:

8.5. Էներգահամակարգի վթարային իրավիճակները, որոնք ուղեկցվում են էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշների խախտմամբ, Գնորդը պետք է վերացնի ոչ ուշ, քան ------ րոպեում:

 

9. Վեճերի լուծումը

 

9.1. Պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ, նրա կողմից սահմանված կարգով:

9.2. Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

10.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից` ------ մինչև ------- 2000 թ. գործողության ժամկետով:

10.2. Կողմերի նախաձեռնությամբ Պայմանագիրը կարող է վերանայվել միայն փոխադարձ համաձայնության դեպքում: Վերանայված Պայմանագիրը ենթակա է գրանցման Հանձնաժողովի կողմից:

10.3. Սույն Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի և Հանձնաժողովի համար:

 

11. Հատուկ պայմաններ *

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

____________

* չպետք է հակասի սույն Պայմանագրին, ՀՀ օրենսդրությանը և այլ իրավական

ակտերին:

 

12. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող

հավելվածների ցանկը

 

Հավելված N 1. Էլեկտրաէներգիայի և հզորության առաքման չափաքանակները

Հավելված N 2. Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտ

Հավելված N 3. Էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտ

Հավելված N 4. Առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցման ակտ

 

13. Կողմերի իրավաբանական հասցեները և

հաշվարկային համարները

 

                   Գնորդ                          Վաճառող

       Հասցեն ------------------        Հասցեն ------------------

       Հ/հ ---------------------        Հ/հ ---------------------

       -------------------------        -------------------------

       Հեռախոս                          Հեռախոս

       Հեռատիպ                          Հեռատիպ

       Ֆաքս                             Ֆաքս

       Գործունեության                   Գործունեության

       լիցենզիայի N                     լիցենզիայի N

       Ղեկավար                          Ղեկավար

       -------------------------        -------------------------

       (ստորագրություն)                 (ստորագրություն)

 

          Կ.Տ.                             Կ.Տ.

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով

Գրանցված է «----» --------199-- թ.

       Գրանցման N -------                                       Կ.Տ.

Պատասխանատու ----------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

«___»_________ 199 թ. N____ պայմանագրի

 

Էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները և

վաճառքի չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|                   |       Ամիսներ      |      |    Ամիսներ       |      |

|                   |____________________|  1   |__________________|  2   |

|                   |Հունվար|Փետրվար|Մարտ|եռամս.|Ապրիլ|մայիս|Հունիս|եռամս.|

|___________________|_______|_______|____|______|_____|_____|______|______|

|W (մլն. կՎտժ)      |       |       |    |      |     |     |      |      |

|___________________|_______|_______|____|______|_____|_____|______|______|

|Pmax (ՄՎտ)         |       |       |    |      |     |     |      |      |

|___________________|_______|_______|____|______|_____|_____|______|______|

|Pmin (ՄՎտ)         |       |       |    |      |     |     |      |      |

|___________________|_______|_______|____|______|_____|_____|______|______|

|Pռեզերվ. (ՄՎտ)     |       |       |    |      |     |     |      |      |

|___________________|_______|_______|____|______|_____|_____|______|______|

|Qmax (ՄՎԱՌ)        |       |       |    |      |     |     |      |      |

|___________________|_______|_______|____|______|_____|_____|______|______|

|Qmin (ՄՎԱՌ)        |       |       |    |      |     |     |      |      |

|___________________|_______|_______|____|______|_____|_____|______|______|

|Հուսալիության      |       |       |    |      |     |     |      |      |

|ցուցանիշ (I)       |       |       |    |      |     |     |      |      |

._________________________________________________________________________.

.__________________________________________________________________________.

|        Ամիսներ         |      |           Ամիսներ          |     |       |

|________________________|  3   |____________________________|  4  |       |

|Հուլիս|Օգոստոս|Սեպտեմբեր|եռամս.|Հոկտեմբեր|Նոյեմբեր|Դեկտեմբեր|եռամս|Տարեկան|

|______|_______|_________|______|_________|________|_________|_____|_______|

|______|_______|_________|______|_________|________|_________|_____|_______|

|______|_______|_________|______|_________|________|_________|_____|_______|

|______|_______|_________|______|_________|________|_________|_____|_______|

|______|_______|_________|______|_________|________|_________|_____|_______|

|______|_______|_________|______|_________|________|_________|_____|_______|

|______|_______|_________|______|_________|________|_________|_____|_______|

.__________________________________________________________________________.

 

Ծանոթություն - էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները և վաճառքի

սահմանաքանակները պետք է համապատասխանեն ՀՀ էներգետիկայի

հանձնաժողովի կողմից հաստատված քվոտաներին

 

             Վաճառող                               Գնորդ

 

 _________________________________    _________________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)    (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

   Կ.Տ.                                 Կ.Տ.

 

Հավելված N 2

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

«___»_________ 199 թ. N____ պայմանագրի

 

__________________________ (Վաճառող) և

(ընկերության անվանումը)

 

__________________________ (Գնորդ)

(ընկերության անվանումը)

 

հաշվեկշռային պատկանելության սահմանազատման

 

ԱԿՏ

 

_________________________________ և ____________________________________

   (ընկերության անվանումը)                 (ընկերության անվանումը)

 

հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերը` 1. _______________________________________________________________________ 2. _______________________________________________________________________ 3. _______________________________________________________________________

 

Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը

._________________________________________________________________________.

|Առևտրային         |Հոսանքի և  լարման|Վերստուգիչ        |Հոսանքի և  լարման|

|հաշվառքի սարքերի  |տր-րի փոխարկման  |հաշվառքի սարքերի  |տր-րի փոխարկման  |

|տեղադրման վայրերը,|գործակիցը        |տեղադրման վայրերը,|գործակիցը        |

|N և  տեսակը       |_________________|N և  տեսակը       |_________________|

|                  |  K հտ  | K լտ   |                  |  K հտ  | K լտ   |

|__________________|________|________|__________________|________|________|

|__________________|________|________|__________________|________|________|

|__________________|________|________|__________________|________|________|

|__________________|________|________|__________________|________|________|

|__________________|________|________|__________________|________|________|

|__________________|________|________|__________________|________|________|

._________________________________________________________________________.

 

Հսկիչ կետերը` 1.

__________________________________________________________________________

2.

__________________________________________________________________________

3.

__________________________________________________________________________

 

Վաճառող ___________________________    Գնորդ _____________________________

___________________________________    ___________________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)      (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

       Կ.Տ.                                Կ.Տ.

 

Հավելված N 3

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

«___»_________ 199 թ. N____ պայմանագրի

 

_______________________ (Վաճառողը) և _______________________ (Գնորդը)

 (ընկերության անվանումը)               (ընկերության անվանումը)

 

Էլեկտրաէներգիայի առուվաճառքի

 

ԱԿՏ

 

Հաշվարկային ժամանակահատվածը ________________________________

 

Վաճառված (օգտակար առաքված) ___________________________ կՎտժ էլեկտրաէներգիայի քանակը

 

Էլեկտրաէներգիայի գինը       ______________________ դրամ/կՎտժ

(ներառյալ ԱՀՀ)

 

Վճարման ենթակա գումարը      ___________________________ դրամ

 

Հաշվարկային ժամանակահատվածում Գնորդի և Վաճառողի միջև պայմանագրային պարտավորությունների խախտումներ` __________________________________________

__________________________________________________________________________

Կից ներկայացվում են _______________________________ -ում տեղակայված

(ընկերության անվանումը) առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքները:

 

Վաճառող ___________________________    Գնորդ _____________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)      (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

       Կ.Տ.                                Կ.Տ.

 

Հավելված N 4

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

«___»_________ 199 թ. N____ պայմանագրի

 

Առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցման

 

ԱԿՏ

 

       Վաճառող ընկերություն                    Գնորդ ընկերություն

 

    _________________________               _________________________

     (ընկերության անվանումը)                 (ընկերության անվանումը)

 

Հաշվարկային ժամանակահատվածը __________________________________________

 

.__________________________________________________________________________.

|N  |Հաշվիչի  |Հաշվիչի         |Ցուցմունքների |Փոխակերպման|Էլեկտրաէներգիայի|

|ը/հ|տեղադրման|ցուցմունքը      |տարբերությունը|արդյունարար|քանակը (կՎտժ)   |

|   |վայրը    |________________|              |գործակիցը  |                |

|   |         |Նախորդ | Վերջին |              |           |                |

|___|_________|________________|______________|___________|________________|

| 1 |    2    |       3        |      4       |     5     |       6        |

|___|_________|________________|______________|___________|________________|

| 1 |         |       |        |              |           |                |

| 2 |         |       |        |              |           |                |

| 3 |         |       |        |              |           |                |

| 4 |         |       |        |              |           |                |

.__________________________________________________________________________.

 

Վաճառողի լիազոր ներկայացուցիչ             Գնորդի լիազոր ներկայացուցիչներ

 

____________________________             1. ____________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)                (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____________________________                ____________________________

      (ստորագրություն)                            (ստորագրություն)

 

2. ____________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____________________________

                                                  (ստորագրություն)

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

1999 թ. դեկտեմբերի «28» N 37 որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ________

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(մեծածախ գնորդ-վաճառող-բաշխող)*

(օրինակելի ձևը չեղյալ է համարվել 19.06.01 թիվ 28 որոշում)

 

«----» ------------ 199--թ.                                    ք. --------

 

__________________________________________________________________________

                     (վաճառող ընկերության անվանումը)

 

այսուհետև` Վաճառող, ի դեմս ______________________________________________

__________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մի կողմից, և _______________________________________________________________

__________________________________________________________________________

                         (ընկերության անվանումը)

 

այսուհետև` Գնորդ, ի դեմս ________________________________________________

__________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

 

_____________

* Սույն պայմանագիրը կնքվում է «Հայէներգո» ՊՓԲԸ-ի և բաշխիչ ընկերության

միջև:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա` սույն Պայմանագրով սահմանված կարգով:

1.2. Կողմերի առևտրային փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:

1.3. Վաճառողի կազմում գտնվող կենտրոնական կարգավարական ծառայության փոխհարաբերությունները Գնորդի հետ, ինչպես նաև Գնորդի փոխհարաբերությունները «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի կամ արտադրող կայանների հետ կանոնակարգվում են սահմանված կարգերով, հրահանգներով և պայմանագրերով:

 

2. Էլեկտրաէներգիայի սակագինը

 

2.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) կողմից Վաճառողի առաքած էլեկտրաէներգիայի համար սահմանված` ------- դրամ/կՎտժ առավելագույն սակագնից ելնելով` էլեկտրաէներգիայի վաճառքի պայմանագրային գինը սահմանվում է -------- դրամ/կՎտժ (ներառյալ ԱԱՀ):

2.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման դեպքում, մինչև նոր Պայմանագրի ուժի մեջ մտնելը, էլեկտրաէներգիայի նոր սակագինը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից:

 

3. Կողմերի պարտավորությունները

 

3.1. Վաճառողը պարտավորվում է`

3.1.1. Ապահովել էլեկտրաէներգիայի առաքումը Գնորդի էլեկտրական ցանց սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված չափաքանակներով և ռեժիմներով:

3.1.2. Ապահովել հաղորդողի (արտադրողի) հետ Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետում էլեկտրաէներգիայի որակին գործող ստանդարտներով ներկայացված պահանջների կատարումը` այդ թվում հաճախության շեղումը` +-0.25 Հց սահմաններում:

3.1.3. Էլեկտրաէներգիայի որակի խախտման դեպքում այն վերականգնել ոչ ուշ, քան -------- րոպեի ընթացքում:

3.1.4. Հայտնել Գնորդին վերջինիս բաշխիչ ցանցերին միացված հաղորդողի (արտադրողի) էլեկտրատեղակայանքներում կատարվող նորոգման աշխատանքների ժամկետների մասին` դրանք սկսելուց ոչ ուշ, քան 48 ժամ առաջ` Գնորդի նախնական համաձայնությունն ստանալու համար, եթե նորոգման ընթացքում պետք է հոսանքազրկվեն Գնորդի ցանցերը (մի մասը) կամ կատարվեն բեռի սահմանափակումներ:

3.1.5. Գնորդին անհապաղ տեղեկացնել էներգահամակարգում վթարների վերացման (կանխարգելման) համար անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման հետևանքով էլեկտրաէներգիայի և հզորության վթարային սահմանափակումների և դրանց տևողության մասին:

3.1.6. Ապահովել հաղորդողի (արտադրողի) էլեկտրատեղակայանքներում տեղադրված N 2 հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքերի տեխնիկական սպասարկումը և պահպանումը` ըստ գործող կարգի:

3.1.7. Կողմերի սահմանված և հաղորդողի (արտադրողի) հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը հաղորդողի (արտադրողի) տարածք` հաշվառքի սարքերից ցուցմունքները գրանցելու և սահմանված կարգով անհրաժեշտ զննումներ կատարելու համար:

3.1.8. Գնորդին անհապաղ տեղեկացնել հաղորդողի (արտադրողի) էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խախտման մասին և պայմաններ ստեղծել դրանք վերացնելու ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերի չգրանցած էլեկտրաէներգիայի քանակը հաշվել վերստուգիչ հաշվիչների ցուցմունքներով, իսկ վերջիններիս անսարքության կամ բացակայության դեպքում` ըստ տվյալ ամսվա միջին օրական ծախսի:

3.1.9. Յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 10-ը Գնորդին ներկայացնել վերջինիս կողմից ներկայացված էլեկտրաէներգիայի սպառման և առավելագույն հզորության հաջորդ տարվա համաձայնեցված չափաքանակների հայտը:

3.2. Գնորդը պարտավորվում է`

3.2.1. Գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` ըստ սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված պայմանագրային չափաքանակների, հաշվի առնելով սույն Պայմանագրի 3.2.5. կետով սահմանված կարգով կատարված փոփոխությունները.

3.2.2. Յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 1-ը Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ տարվա չափաքանակների և ռեժիմների հայտը` ըստ սույն Պայմանագրի N 1 հավելվածի:

3.2.3. Յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա 20-ը Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ ամսվա չափաքանակների և ռեժիմների մասին առաջարկությունը:

 

4. Էլեկտրական էներգիայի քանակի չափումը

 

4.1. Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակ է համարվում հաղորդողի (արտադրողի) և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան:

Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերը, էլեկտրաէներգիայի առևտրային և (կամ) վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման վայրը նշվում են սույն Պայմանագրին կից հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտում (հավելված N 2):

4.2. Էլեկտրաէներգիայի ամսական ծախսի հաշվարկման համար առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցում են Կողմերի լիազոր ներկայացուցիչները` համատեղ, հաշվարկային ամսվա վերջին օրվա ժ. ---- -ին, որի մասին կազմվում է երկկողմ ակտ (մեկական` Կողմերի համար) և հավելվում էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտին (հավելված N 4):

Կողմերից մեկի պահանջով կարող է կատարվել հաշվառքի սարքերի ցուցմունքների միջանկյալ գրանցում:

Կողմերից մեկի չներկայանալու դեպքում հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցումը կատարվում է միակողմանի:

4.3. Գնորդին առաքված էլեկտրաէներգիայի համար Վաճառողն ու Գնորդը համատեղ կազմում են էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտ (հավելված N 3), որը Կողմերի հաստատումից հետո համարվում է իրավական փաստաթուղթ:

4.4. Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության վերաբերյալ կասկածի դեպքում, Կողմերից մեկի պահանջով, սույն Պայմանագրի 8.1. կետով սահմանված կարգով, կատարվում է տվյալ հաշվառքի սարքերի ստուգում և բնականոն աշխատանքի վերականգնում, անհրաժեշտության դեպքում` փոխարինում:

4.5. Նվազագույն բեռնվածքի ռեժիմում, երբ տեխնիկապես անհնար է դառնում հաշվառքի սարքերի աշխատանքը, ղեկավարվելով ՀՀ էներգետիկայի նախարարության 1998 թ. հունիսի 9-ի N 169-ԳՄ հրամանով հաստատված «Էլեկտրաէներգիայի և հզորության հաշվառման հրահանգով», Գնորդի կողմից այդ ռեժիմում օգտագործվող էլեկտրաէներգիայի հաշվարկի տվյալների փոխհամաձայնեցված մեծությունները սահմանում են Կողմերը և հավելում սույն Պայմանագրին:

4.6. Առևտրային հաշվառքի սարքերը հաղորդողի (արտադրողի) և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետից դուրս տեղադրելու դեպքում էլեկտրաէներգիայի փաստացի առաքումը որոշելու համար առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (կամ նրանից հանվում) է հաշվառքի սարքերի տեղադրման և հաղորդողի (արտադրողի) ու Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորստի չափը: Վերջինիս հաշվարկը «էլեկտրաէներգիայի և հզորության հաշվառման հրահանգով» սահմանված կարգով կատարում է Վաճառողը և համաձայնեցնում Գնորդի հետ:

 

5. Վճարման կարգը

(սահմանում են Կողմերը)

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Վաճառողի.

6.1.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով Գնորդի կրած վնասը հատուցում է Վաճառողը` սույն Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.1.2. Գնորդին էլեկտրաէներգիայի պայմանագրային չափաքանակից պակաս մատակարարելու դեպքում, երբ այն կապված չէ սույն Պայմանագրի 7-րդ մասով և 8.4. կետով նախատեսված հանգամանքների հետ, Վաճառողը փոխհատուցում է Գնորդի կրած վնասը` սույն Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.1.3. Վաճառողը պատասխանատվություն է կրում հաղորդողի (արտադրողի) միույթններում տեղադրված հաշվառքի սարքերի, դրանց միացման սխեմաների` սահմանված պահանջներին համապատասխանության, ինչպես նաև կապարակնիքների ամբողջականության պահպանման համար:

6.2. Գնորդի.

6.2.1. Գնորդի մեղքով Վաճառողի օպերատիվ կառավարման կամ կարգավարման ներքո գտնվող էներգատեղակայանքների աշխատանքային ռեժիմների խախտման հետևանքով առաջացած վնասը փոխհատուցում է Գնորդը` սույն Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

6.2.2. Սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված էլեկտրաէներգիայի օգտագործման պայմանագրային չափաքանակները, ներառյալ 3.2.5. կետով սահմանված կարգով կատարված լրացումները, Գնորդի կողմից չպահպանելու դեպքում կիրառվում են հետևյալ տույժերը`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

(խախտումների համար սահմանված ֆինանսական տույժերը չպետք է գերազանցեն առուվաճառքի էլեկտրաէներգիայի ամսական արժեքի 1 տոկոսը:)

 

7. Ֆորս-մաժորային իրավիճակներ

 

7.1. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգապաշարների (վառելիք, ջուր) մատակարարման համակարգերի, ազգային կամ բաշխման էլեկտրական ցանցի վթարների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների), տվյալ պայմաններում լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքների, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:

7.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց վերացման հնարավոր ժամկետները:

7.3. Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

7.4. Ֆորս-մաժորի սկիզբը և ավարտը պետք է հայտարարի այդ պայմանների առկայությունը հավաստող` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:

 

8. Լրացուցիչ պայմաններ

 

8.1. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ՀՀ էներգետիկայի նախարարության «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգով» սահմանված կարգով ստուգում և կապարակնքում են Կողմերը: Նշված սարքերի և դրանց միացման շղթաների ստուգման, նորոգման և կարգաբերման աշխատանքները կատարվում են Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և ձևակերպվում երկու օրինակից կազմված համապատասխան ակտով (մեկական` յուրաքանչյուր Կողմի համար):

8.2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումը կատարվում է Վաճառողի (նրա լիազոր ներկայացուցչի) կամ Գնորդի կողմից` ըստ պատկանելության:

8.3. Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`

8.3.1. հաճախությունը` էլեկտրահամակարգի ԿԿԾ-ում տեղակայված գրանցող հաճախաչափով.

8.3.2. լարումը` վաճառքի կետերում տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով (վաճառքի կետերի ցանկը նշվում է N 2 հավելվածում):

8.4. Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հաստատում է Վաճառողի ԿԿԾ-ն` այդ մասին տեղեկացնելով Գնորդին:

 

9. Վեճերի լուծումը

 

Պայմանագրի կատարման շուրջ Կողմերի միջև առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` իր կողմից սահմանված կարգով:

Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը

 

10.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից` ------ մինչև ------- 2000 թ. գործողության ժամկետով:

10.2. Պայմանագիրը կարող է վերանայվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում: Վերանայված Պայմանագիրը պետք է գրանցվի Հանձնաժողովում:

10.3. Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի և Հանձնաժողովի համար:

 

11. Հատուկ պայմաններ *

(լրացնում են Կողմերը)

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

____________

* չպետք է հակասեն սույն Պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը

 

12. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող

հավելվածների ցանկը

 

Հավելված N 1. Էլեկտրաէներգիայի սպառման և հայտավորված հզորության Պայմանագրային չափաքանակները

Հավելված N 2. Սահմանազատման կետերը և հաշվառքի սարքերի տվյալները

Հավելված N 3. Էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտ

Հավելված N 4. Առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցման ակտ

 

13. Կողմերի իրավաբանական հասցեները և

հաշվարկային համարները

 

              Գնորդ                                 Վաճառող

 

    ՀՀ, ք. երևան,  Աբովյան փ., 27           Հասցեն --------------------

    Հ/հ 220701 Արդշինբանկի                  Հ/հ -----------------------

    գործառնական վարչություն                 ---------------------------

    Հեռախոս                                 Հեռախոս

    Հեռատիպ                                 Հեռատիպ

    Ֆաքս                                    Ֆաքս

    Գործունեության                          Գործունեության

    լիցենզիայի N                            լիցենզիայի N

    Ղեկավար                                 Ղեկավար

    -------------------------               ---------------------------

    (ստորագրություն)                        (ստորագրություն)

 

          Կ.Տ.                                      Կ.Տ.

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով

Գրանցված է «----» --------199-- թ.

       Գրանցման N -------                                       Կ.Տ.

Պատասխանատու ----------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

«___»_________ 199 թ. N____ պայմանագրի

 

______________________________ էլեկտրաէներգիայի սպառման և հայտավորված Գնորդ (ընկերություն) անվանումը

հզորության չափաքանակները «__»_______ 2000 թ. մինչև «__»______ 200 թ.

 

էլեկտրական էներգիայի սպառման չափաքանակները

(հազ. կՎտժ)

.__________________________________________________________________________.

|Ամիսներ|        |Ամիսներ|        |Ամիսներ|        | Ամիսներ |     |       |

|_______|   1    |_______|    2   |_______|   3    |_________|  4  |Տարեկան|

|1 |2 |3|եռամսյակ|4 |5 |6|եռամսյակ|7 |8 |9|եռամսյակ|10|11 |12|եռամս|       |

|__|__|_|________|__|__|_|________|__|__|_|________|__|___|__|_____|_______|

|  |  | |        |  |  | |        |  |  | |        |  |   |  |     |       |

|  |  | |        |  |  | |        |  |  | |        |  |   |  |     |       |

|  |  | |        |  |  | |        |  |  | |        |  |   |  |     |       |

.__________________________________________________________________________.

 

Հայտավորված հզորության չափաքանակները *

(ՄՎտ)

._________________________________________________________________.

|Ամիսներ       | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |

|______________|___|___|___|___|___|___|___|___|___|____|____|____|

|Միջին ամսական |   |   |   |   |   |   |   |   |   |    |    |    |

|հզորություն   |   |   |   |   |   |   |   |   |   |    |    |    |

|______________|___|___|___|___|___|___|___|___|___|____|____|____|

|Առավելագույն  |   |   |   |   |   |   |   |   |   |    |    |    |

|հզորություն   |   |   |   |   |   |   |   |   |   |    |    |    |

._________________________________________________________________.

* պայմանագրային մեծություն չի, կրում է տեղեկատվական բնույթ

 

             Վաճառող                               Գնորդ

 

 _________________________________    _________________________________

(ստորագրություն) (անուն, ազգանուն)   (ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

               Կ.Տ.                                  Կ.Տ.

 

Հավելված N 2

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

«___»_________ 199 թ. N____ պայմանագրի

 

ԱԿՏ

Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման

 

----------------------- Վաճառող և ----------------------- Գնորդ

    Ընկերության անվանումը              Ընկերության անվանումը

 

1. Սահմանազատման կետերը և հաշվառքի սարքերի տվյալները

.__________________________________________________________________________.

|N|         |            |             |     Հաշվառքի    |         |       |

| |Սնող     |            |             |     Փոխարկման   |         |       |

| |ենթակայան|Ուղղության  |Սահմանազատման|     գործակից    |Հաշվառքի |Հաշվիչի|

| |սեկցիա N,|կարգավարական|կետ          |_________________|գործակիցը|տեսակը |

| |բջիջ N   |անվանումը   |             |Լարման  |Հոսանքի |   5x6   |       |

| |         |            |             |տր-ի    |տր-ի    |         |       |

| |         |            |             |գործակից|գործակից|         |       |

|_|_________|____________|_____________|________|________|_________|_______|

|1|    2    |      3     |      4      |   5    |    6   |    7    |   8   |

|_|_________|____________|_____________|________|________|_________|_______|

|1|         |            |             |        |        |         |       |

|_|_________|____________|_____________|________|________|_________|_______|

|2|         |            |             |        |        |         |       |

|_|_________|____________|_____________|________|________|_________|_______|

|3|         |            |             |        |        |         |       |

.__________________________________________________________________________.

._______________________________________________.

|Հաշվիչի  |         Ուղղության բեռը (Ա)         |

|ստուգման |_____________________________________|

|տարեթիվը |Առավելագույն |Բանվորական |Նվազագույն |

|_________|_____________|___________|___________|

|    9    |     10      |    11     |    12     |

|_________|_____________|___________|___________|

|_________|_____________|___________|___________|

|_________|_____________|___________|___________|

._______________________________________________.

 

2. Լարման հսկման կետերը

.__________________________________________________________________________.

|N|Սնող     |Սեկցիա|Հսկման|N|Սնող     |Սեկցիա|Հսկման|N|Սնող  |Սեկցիա|Հսկման|

| |ենթակայան|N     |կետ   | |ենթակայան|N     |կետ   | |ենթա- |N     |կետ   |

| |         |      |      | |         |      |      | |կայան |      |      |

|_|_________|______|______|_|_________|______|______|_|______|______|______|

|1|         |      |      |3|         |      |      |5|      |      |      |

|_|_________|______|______|_|_________|______|______|_|______|______|______|

|2|         |      |      |4|         |      |      |6|      |      |      |

.__________________________________________________________________________.

 

             Վաճառող                               Գնորդ

 

 _________________________________    _________________________________

(ստորագրություն) (անուն, ազգանուն)   (ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

               Կ.Տ.                                  Կ.Տ.

 

Հավելված N 3

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

«___»_________ 199 թ. N____ պայմանագրի

 

_______________________ (Վաճառող) և _______________________ (Գնորդ)

  (ընկերության անվանումը)               (ընկերության անվանումը)

 

Էլեկտրաէներգիայի առուվաճառքի

 

ԱԿՏ

 

Հաշվարկային ժամանակահատված ________________________________

 

Վաճառված (օգտակար առաքված) ___________________________ կՎտժ էլեկտրաէներգիայի քանակը,

 

Էլեկտրաէներգիայի արժեքը,     ______________________ դրամ/կՎտժ

(ներառյալ ԱՀՀ)

 

Վաճառված էլեկտրաէներգիայի արժեքը _______________________ դրամ

 

Հաշվարկային ժամանակահատվածում Գնորդի և Վաճառողի միջև պայմանագրային պարտավորությունների խախտումներ` __________________________________________

__________________________________________________________________________

Կից ներկայացվում են _______________________________ -ում տեղակայված

(ընկերության անվանումը) առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքները:

 

Վաճառող ___________________________    Գնորդ _____________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)      (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

       Կ.Տ.                                Կ.Տ.

 

Հավելված N 4

էլեկտրաէներգիայի առուվաճառքի

«___»_________ 199 թ. N____ պայմանագրի

 

Առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցման

 

ԱԿՏ

 

       Վաճառող ընկերություն                    Գնորդ ընկերություն

 

    _________________________               _________________________

     (ընկերության անվանումը)                 (ընկերության անվանումը)

 

Հաշվարկային ժամանակահատվածը __________________________________________

 

.__________________________________________________________________________.

|N  |Հաշվիչի  |Հաշվիչի         |Ցուցմունքների |Փոխակերպման|Էլեկտրաէներգիայի|

|ը/հ|տեղադրման|ցուցմունքը      |տարբերությունը|արդյունարար|քանակը (կՎտժ)   |

|   |վայրը    |________________|              |գործակիցը  |                |

|   |         |Նախորդ | Վերջին |              |           |                |

|___|_________|_______|________|______________|___________|________________|

| 1 |    2    |   3   |   4    |      5       |     6     |       7        |

|___|_________|_______|________|______________|___________|________________|

| 1 |         |       |        |              |           |                |

| 2 |         |       |        |              |           |                |

| 3 |         |       |        |              |           |                |

| 4 |         |       |        |              |           |                |

.__________________________________________________________________________.

 

 Վաճառողի լիազոր ներկայացուցիչներ            Գնորդի լիազոր ներկայացուցիչ

 

 1. ____________________________            ____________________________

    (պաշտոնը, անունը, ազգանունը)            (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

    ____________________________            ____________________________

         (ստորագրություն)                         (ստորագրություն)

 

2. ____________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____________________________

          (ստորագրություն)                                                 

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
28.12.1999
N 37
Որոշում