040.0888.130818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2018 թվականի N 888-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 2-ի
N 888-Ա որոշման
«ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳԱԱ-ի| Անվանումը |Չափի|Քանակը| Արժեքը |
|ը/կ|ծածկա- | |միա-| | (դրամ) |
| |գիրը | |վորը| | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|1. |6006 |Տրիկոտաժե գործվածք, ներկած, 100% |կգ |40.000| 96.000.000|
| | |բամբակի պարունակությամբ | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|2. |6004 |Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային|կգ |40.000| 110.000.00|
| | |թելեր 5% կամ ավելի զանգ, | | | |
| | |պարունակությամբ, տրիկոտաժի | | | |
| | |արտադրության համար | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|3. |5402 |Սինթետիկ համալիր թելեր` գուլպայի |կգ |15.000| 16.629.000|
| | |արտադրության համար | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|4. |5402 |Սինթետիկ համալիր թելեր` նայլոնից |կգ | 5.000| 8.400.000|
|___|_______|_________________________________|____|______|___________|
|5. |5402 |Սինթետիկ համալիր թելեր` |կգ | 5.000| 8.443.000|
| | |պոլիեթերային | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|6. |5402 |Սինթետիկ էլաստոմերային թելեր` |կգ | 800| 1.920.000|
| | |գուլպայի արտադրության համար | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|7. |5205 |Բամբակե մանվածք` բաղկացած 100% |կգ |36.000| 3.600.000|
| | |բամբակյա մանրաթելերից` գուլպայի | | | |
| | |արտադրության համար | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|8. |5206 |Բամբակե մանվածք` բաղկացած 60% |կգ |61.000| 52.704.000|
| | |բամբակյա և 40% պոլիէսթերային | | | |
| | |մանրաթելերից` գուլպայի | | | |
| | |արտադրության համար | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|9. |5308 |Մանվածք` 100% բամբուկե |կգ | 3.000| 3.312.000|
| | |մանածագործական մանրաթելերից` | | | |
| | |գուլպայի արտադրության համար | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|10.|5510 |Արհեստական թելերից մանվածք |կգ | 5.000| 7.300.000|
| | |(Modal)` գուլպայի արտադրության | | | |
| | |համար | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|11.|4811 |Սոսնձապատ թուղթ` կտորի նշագրման |կգ | 2.000| 3.920.000|
| | |և ձևման համար | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|12.|4804 |Կրաֆտ ստվարաթուղթ` չսպիտակեցված` |կգ | 2.000| 3.840.000|
| | |կտորի ձևման համար | | | |
|___|_______|_________________________________|____|______|___________|
|13.|5604 |Ռետինե թելեր և ռետինե թելերից |կգ | 4.000| 6.720.000|
| | |մանածագործական նյութերի պատվածքով| | | |
| | |առաձգական ժապավեն` տրիկոտաժի և | | | |
| | |գուլպայի արտադրության համար | | | |
|_________________________________________________________|___________|
| Ընդամենը |322.788.000|
._____________________________________________________________________.