Սեղմել Esc փակելու համար:
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԴ ...

 

 

020.0221.240300

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 մարտի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Հայաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

հրավիրվածներ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Թումանյանի, արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Շ. Ավագյանի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Վ. Գասպարյանի,

համաձայն Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված` Անդրազգային կորպորացիաների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Անդրազգային կորպորացիաների մասին կոնվենցիան ստորագրվել է 1998 թ. մարտի 6-ին` Մոսկվայում:

Կոնվենցիայի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերակառուցման ապահովումը, Կողմերի ձեռնարկությունների միջև արտադրական կոոպերացիային աջակցելը, ինտեգրացման խորացումը, ինչպես նաև արտադրական, ներդրումային, առևտրական և ֆինանսավարկային գործունեության բնագավառներում փոխգործակցության ժամանակակից ձևերի կիրառումը:

Կոնվենցիայով սահմանվում են «անդրազգային կորպորացիա» հասկացությունը, կորպորացիաների գործունեության իրավական հիմքերը, դրանց ձևավորման, գործունեության, ինչպես նաև կառավարման կարգը:

Կոնվենցիան կարգավորում է անդրազգային կորպորացիաների մասնակիցների պատասխանատվության, հաշվետվության և դրանց գործունեության նկատմամբ իրականացնող վերահսկողության հարցերը:

Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու օրվանից սկսված 10 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո կոնվենցիան ինքնաբերաբար երկարաձգվում է` ամեն անգամ 5 տարով, եթե կողմերն այլ որոշումներ չեն կայացնում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Անդրազգային կորպորացիաների մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 մարտի 2000 թ.

ՍԴՈ-221

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.03.2000
N ՍԴՈ-221
Որոշում