Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2018 թվականի թիվ 137-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 357-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հաշվի առնելով Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից դրամական միջոցների հաշվառման հաշիվների վարման իրավասությունը,

նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար ապահովել վերահսկողական, վիճակագրական և վերլուծական նպատակներով անհրաժեշտ տեղեկությունների ստացումը,

i

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը և 207-րդ հոդվածի 1-ին կետը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ը հաստատելու մասին» թիվ 357-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Կանոնակարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-13-րդ ենթակետեր.

«8) «Ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ»` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ով սահմանված մեթոդաբանության:

9) «Կանոնակարգ 5/09»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը հաստատելու մասին» թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09:

10) «Հաշվետեր»` անձ, որի համար (անունով) Կենտրոնական դեպոզիտարիայում Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով բացվել է դրամական միջոցների հաշվառման հաշիվ:

11) «Ներքին փոխանցում»` դրամական միջոցների հաշվառման հաշվով (հաշիվներով) գործառնություն, որի արդյունքում տեղի է ունենում մեկ հաշվետիրոջ հաշվառման հաշվում դրամական միջոցների պակասեցում և մեկ այլ հաշվետիրոջ հաշվառման հաշվում դրամական միջոցների ավելացում:

12) «Արտաքին փոխանցում»` դրամական միջոցների հաշվառման հաշվով գործառնություն, որի արդյունքում, հաշվետիրոջ հանձնարարականի հիման վրա, տեղի է ունենում տվյալ հաշվետիրոջ դրամական միջոցների հաշվառման հաշվում հաշվառված և Կանոնակարգի 5/09-ի 18-րդ կետով սահմանված ֆինանսական կազմակերպությունների մոտ բացված հաշիվներում առկա դրամական միջոցների փոխանցում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից չվարվող այլ հաշվի:

13) «Արտաքին համալրում»` դրամական միջոցների հաշվառման հաշվով գործառնություն, որի արդյունքում տեղի է ունենում Կանոնակարգ 5/09-ի 18-րդ կետով սահմանված ֆինանսական կազմակերպությունների մոտ բացված հաշիվներին համալրում` հաշվետիրոջ հաշվին դրամական միջոցների փոխանցման արդյունքում:»,

2) Կանոնակարգի 5-րդ կետով սահմանված աղյուսակում`

i

ա. «13»-րդ տողում «շաբաթական» բառը փոխարինել «շաբաթական, ամսական» բառերով,

բ. «13»-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-17-րդ տողեր.

 

«._____________________________________________________________________.

|14     |Հաշվետվություն Կենտրոնական դեպոզիտարիայում     |շաբաթական,   |

|       |հաշվետերերին պատկանող դրամական միջոցների       |տարեկան      |

|       |հաշվառման վերաբերյալ                           |             |

|_______|_______________________________________________|_____________|

|15     |Հաշվետվություն հաշվետերերին պատկանող դրամական  |շաբաթական,   |

|       |միջոցների հաշվառման հաշիվներով կատարված        |տարեկան      |

|       |գործառնությունների վերաբերյալ                  |             |

|_______|_______________________________________________|_____________|

|16     |Հաշվետվություն Ն1 նորմատիվի վերաբերյալ         |ամսական      |

|_______|_______________________________________________|_____________|

|17     |Հաշվետվություն Ն2 նորմատիվի վերաբերյալ         |ամսական      |

._____________________________________________________________________.

«,

3) Կանոնակարգի 6-րդ կետում «8» թիվը փոխարինել «12» թվով,

i

4) Կանոնակարգի 29-րդ կետում`

i

ա. 3-րդ ենթակետում «արդյունքում փոխանցման» բառերից հետո լրացնել «դեպքում, «տեղաբաշխում» արժեթղթերի տեղաբաշխման» բառերը,

բ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1 ենթակետ.

«3.1) «Վերջնահաշվարկի տեսակը» սյունակում նշվում է «առաքում վճարման դիմաց», «ազատ առաքում» կամ «ազատ առաքում` համաձայնությամբ», կախված վերջնահաշվարկի արդյունքում արժեթղթերի փոխանցման ձևից:»,

5) Կանոնակարգի 37-րդ կետում`

i

ա) «ամսվա» բառից առաջ լրացնել «շաբաթվա և» բառերը,

բ) «վերջի դրությամբ:» բառերից հետո լրացնել «Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ժամը 24:00-ի դրությամբ:» նախադասություն,

i

6) Կանոնակարգը 13-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 14-17-րդ գլուխներով.

 

«ԳԼՈՒԽ 14. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 14 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

39. Թիվ 14 հաշվետվությունում լրացվում են այն հաշվետերերին պատկանող դրամական միջոցների հաշվառման հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, որոնց համար Կենտրոնական դեպոզիտարիայում բացվել են դրամական միջոցների հաշվառման հաշիվներ: Հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (ՀՀ դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով արտահայտված են հաշվետերերի դրամական միջոցները: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ժամը 24:00-ի դրությամբ:

40. Թիվ 14 հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից, որոնք լրացվում են սույն կանոնակարգի 41-46-րդ կետերի համաձայն:

41. Թիվ 14 հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում են Կենտրոնական դեպոզիտարիայում հաշվառվող դրամական միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

42. Թիվ 14 հաշվետվության 1-ին աղյուսակը լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի դրամական միջոցների հաշվառման համակարգում առկա տեղեկատվության հիման վրա:

43. Թիվ 14 հաշվետվության 1-ին աղյուսակը լրացվում է հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Հաշվետիրոջ տեսակը» սյունակում նշվում է «ենթապահառու», «հաշվի օպերատոր», «կենսաթոշակային ֆոնդ», «ներդրումային այլ ֆոնդ» կամ «հաշվարկային համակարգի այլ անդամ»: Եթե հաշվետերը միևնույն ժամանակ և՛ հաշվի օպերատոր է, և՛ ենթապահառու, ապա հաշվետվությունում նշվում է ենթապահառու:

2) «Հաշվետիրոջ ռեզիդենտությունը» սյունակում նշվում է «ռեզիդենտ», եթե հաշվետերը ռեզիդենտ է, կամ «ոչ ռեզիդենտ», եթե հաշվետերը ոչ ռեզիդենտ է:

3) «Հաշվի տեսակը» սյունակում լրացվում է «սեփական» կամ «հաճախորդների ամփոփ»:

4) «Արժույթի ԻՍՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ԻՍՕ կոդը, որով արտահայտված են հաշվետերերի դրամական միջոցները:

5) «Հաշվառման հաշվում առկա դրամական միջոցների ծավալը» սյունակում լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվառման հաշվում հաշվառվող դրամական միջոցների գումարը:

6) «Դրամական միջոցները պահող ֆինանսական կազմակերպության տեսակը» սյունակում նշվում է «ՀՀ Կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «օտարերկրյա կենտրոնական դեպոզիտարիաներ», «օտարերկրյա բանկեր» կամ «այլ»: Սյունակը լրացվում է կախված նրանից, թե Կենտրոնական դեպոզիտարիան որտեղ է պահում իր հաշվետերերի դրամական միջոցները:

44. Թիվ 14 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ֆինանսական կազմակերպությունների մոտ պահվող դրամական միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

45. Թիվ 14 հաշվետվության 2-րդ աղյուսակը լրացվում է` հիմք ընդունելով ֆինանսական կազմակերպություններում Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի մնացորդների վերաբերյալ քաղվածքները:

46. Թիվ 14 հաշվետվության 2-րդ աղյուսակը լրացվում է հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Ֆինանսական կազմակերպության տեսակը» սյունակում նշվում է «ՀՀ կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «օտարերկրյա կենտրոնական դեպոզիտարիաներ», «օտարերկրյա բանկեր» կամ «այլ»: Սյունակը լրացվում է կախված նրանից, թե Կենտրոնական դեպոզիտարիան որտեղ է պահում իր հաշվետերերի դրամական միջոցները:

2) «Արժույթի ԻՍՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ԻՍՕ կոդը, որով արտահայտված են նշված տեսակի ֆինանսական կազմակերպությունների մոտ պահվող Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվում առկա դրամական միջոցները: Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից միևնույն տեսակի մի քանի ֆինանսական կազմակերպությունների մոտ պահվող դրամական միջոցները, որոնք արտահայտված են նույն արժույթով, լրացվում են մեկ տողով: Նույն տեսակի ֆինանսական կազմակերպության մոտ տարբեր արժույթներով պահվող դրամական միջոցների մասին տեղեկատվությունը լրացվում է մի քանի տողով` կախված արժույթների քանակից:

3) «Դրամական միջոցների ծավալը» սյունակում լրացվում է նշված տեսակի ֆինանսական կազմակերպությունների մոտ պահվող դրամական միջոցների գումարը:

 

ԳԼՈՒԽ 15. ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 15 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

47. Թիվ 15 հաշվետվությունում լրացվում են դրամական միջոցների հաշվառման հաշիվներով կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները: Հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (ՀՀ դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով իրականացվում է գործառնությունը:

48. Թիվ 15 հաշվետվության տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի` վերջին օրվա ժամը 24:00-ի դրությամբ:

49. Թիվ 15 հաշվետվության իմաստով գործառնություն է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հաշվետերերի հաշվառման հաշիվներում կատարած գրառումը, որը վերաբերում է դրամական միջոցների ավելացմանը, պակասեցմանը, կամ դրանց նկատմամբ իրավունքի սահմանափակմանը: Դրամական միջոցների դեպոնացումների և ապադեպոնացումների վերաբերյալ տեղեկությունները հաշվետվությունում չեն արտացոլվում:

50. Թիվ 15 հաշվետվությունը բաղկացած է 5 աղյուսակից:

51. Թիվ 15 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Օգտագործվող համակարգը» սյունակում նշվում է «ԿԴ ներքին համակարգ», «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.», «թղթային» կամ «այլ»: Բացառություն են կազմում 1-ին աղյուսակի «Օգտագործվող համակարգը» սյունակը, որտեղ բացի սույն ենթակետում նշված տարբերակներից կարող է նշվել նաև «ՀՀ ԿԲ էլեկտրոնային վճարումների համակարգ»: Այս սյունակներում նշվում է այն տեխնիկածրագրային համակարգը, որը հիմք է հանդիսացել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից համապատասխան գործառնությունն իրականացնելու համար:

Օրինակ` եթե համակարգի անդամը ներքին փոխանցում իրականացնելու համար Կենտրոնական դեպոզիտարիային տալիս է հաղորդագրություն Կենտրոնական դեպոզիտարիայի ներքին համակարգով կամ Ս.Վ.Ի.Ֆ.Թ.-ով, ապա սյունակում լրացվում է համապատասխանաբար «ԿԴ ներքին համակարգ» կամ «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.»: Եթե Կենտրոնական դեպոզիտարիան ստանում է հաշվառման հաշիվների արտաքին համալրման կամ հաշիվներից արտաքին փոխանցման վերաբերյալ հաստատում գործընկեր ֆինանսական կազմակերպությունից ՀՀ ԿԲ էլեկտրոնային վճարումների համակարգով կամ Ս.Վ.Ի.Ֆ.Թ.-ով, ապա սյունակում նշվում է համապատասխանաբար «ՀՀ ԿԲ էլեկտրոնային վճարումների համակարգ» կամ «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.»:

2) «Ֆինանսական կազմակերպության տեսակը» սյունակում նշվում է այն ֆինանսական կազմակերպության տեսակը, որտեղ պահվում են Կենտրոնական դեպոզիտարիայում հաշվառված դրամական միջոցները: Այս սյունակում նշվում է «ՀՀ կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «միջազգային ԿԴ» (միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներ), «օտարերկրյա բանկեր» և «այլ»:

3) «Գործառնության գումարը» սյունակում լրացվում է գործառնության գումարն այն արժույթով, որով իրականացվել է գործառնությունը:

4) «Արժույթի ԻՍՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ԻՍՕ կոդը, որով արտահայտված է գործառնությունը:

5) «Գործարքի քանակը» սյունակում լրացվում է տվյալ աղյուսակի տվյալ տողում լրացված նույն բնութագրիչներն ունեցող գործարքների քանակը:

52. Ի լրումն սույն կանոնակարգի 47-51-րդ կետերով սահմանված լրացման կանոնների` Թիվ 15 հաշվետվության յուրաքանչյուր աղյուսակի լրացման համար պետք է պահպանվեն նաև սույն կանոնակարգի 53-63-րդ կետերով սահմանված լրացման լրացուցիչ կանոնները:

53. Թիվ 15 հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում են արժեթղթերի առաքման դիմաց վճարման հիմքով իրականացված գործառնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

54. Թիվ 15 հաշվետվության 1-ին աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործառնության եղանակը» սյունակում նշվում է «ներքին փոխանցում», «արտաքին փոխանցում» կամ «արտաքին համալրում», կախված նրանից, թե գործառնությունը Կենտրոնական դեպոզիտարիայի համար ինչպիսին է համարվում:

2) «Գործարքի կնքման վայրը» սյունակը լրացվում է հետևյալ կերպ. եթե արժեթղթերի գործարքը (DVP-delivery versսs payment) կնքվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկայում և այդ տեղեկատվությունը հայտնի է Կենտրոնական դեպոզիտարիային, ապա նշվում է «օտարերկրյա կարգավորվող շուկա», մնացած դեպքերում նշվում է «չկարգավորվող շուկա»:

55. Թիվ 15 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են վճարում վճարման դիմաց (PVP-payment versսs payment) գործառնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

56. Թիվ 15 հաշվետվության 2-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Օգտագործվող համակարգը-I» սյունակում նշվում է «ԿԴ ներքին համակարգ», «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.», «թղթային» կամ «այլ»: Այս սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային համակարգը, որը հիմք է հանդիսացել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակից առաջին կողմի ներքին փոխանցումը իրականացնելու համար:

2) «Օգտագործվող համակարգը-II» սյունակում նշվում է «ԿԴ ներքին համակարգ», «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.», «թղթային» կամ «այլ»: Այս սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային համակարգը, որը հիմք է հանդիսացել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակից երկրորդ կողմի ներքին փոխանցումը իրականացնելու համար:

3) «Ֆինանսական կազմակերպության տեսակը-I» սյունակում նշվում է «ՀՀ կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «միջազգային ԿԴ» (միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներ), «օտարերկրյա բանկեր» և «այլ»: Այս սյունակում նշվում է այն ֆինանսական կազմակերպության տեսակը, որտեղ փաստացի պահվում են վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակից առաջին կողմի դրամական միջոցները:

4) «Ֆինանսական կազմակերպության տեսակը-II» սյունակում նշվում է «ՀՀ կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «միջազգային ԿԴ» (միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներ), «օտարերկրյա բանկեր» և «այլ»: Այս սյունակում նշվում է այն ֆինանսական կազմակերպության տեսակը, որտեղ փաստացի պահվում են վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակից երկրորդ կողմի դրամական միջոցները:

5) «Արժութային զույգի ԻՍՕ կոդերը» սյունակում լրացվում է վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակցող արժույթների ԻՍՕ կոդերը: Օրինակ` երբ գործառնության հետևանքով կողմերի միջև փոխանցվում է ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար, լրացվում է «AMD/USD» կամ «USD/AMD», կախված նրանից թե տվյալ տողը լրացնելու համար որ արժույթն է համարվում առաջին և երկրորդ:

6) «Առաջին արժույթի ծավալը» սյունակում լրացվում է գործառնությանը մասնակից առաջին արժույթի ծավալը:

7) «Երկրորդ արժույթի ծավալը» սյունակում լրացվում է գործառնությանը մասնակից երկրորդ արժույթի ծավալը:

57. Թիվ 15 հաշվետվության 3-րդ աղյուսակում լրացվում են փոխարկման արդյունքում (FX-fօreign excհange) արտաքին փոխանցման և արտաքին համալրման գործառնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

58. Թիվ 15 հաշվետվության 3-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Արժութային զույգի ԻՍՕ կոդերը» սյունակում լրացվում է փոխարկման արդյունքում արտաքին փոխանցման և արտաքին համալրման գործառնությանը մասնակցող արժույթների ԻՍՕ կոդերը: Առաջինը նշվում է արտաքին փոխանցման արժույթի ԻՍՕ կոդը, երկրորդը` արտաքին համալրման: Օրինակ` երբ գործառնության հետևանքով հաշվառման հաշվից փոխանցվում է ՀՀ դրամ և հաշիվը համալրվում է ԱՄՆ դոլարով, լրացվում է «AMD/USD»:

2) «Առաջին արժույթի ծավալը (արտաքին փոխանցում)» սյունակում լրացվում է արտաքին փոխանցմանը մասնակցող արժույթի ԻՍՕ կոդը:

3) «Երկրորդ արժույթի ծավալը (արտաքին համալրում)» սյունակում լրացվում է արտաքին համալրմանը մասնակցող արժույթի ԻՍՕ կոդը:

59. Թիվ 15 հաշվետվության 4-րդ աղյուսակում լրացվում են գրավադրման և հարկադիր արգելադրման գործառնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

60. Թիվ 15 հաշվետվության 4-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործառնության եղանակը» սյունակում նշվում է «արտաքին փոխանցում» կամ «իրավունքի սահմանափակում»` կախված նրանից, թե գործառնությունը Կենտրոնական դեպոզիտարիայի համար ինչպիսին է համարվում:

2) «Գործառնության տեսակը» սյունակում նշվում է «հարկադիր արգելադրում» գործառնության կատարման համար դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումների վճիռները կամ դատական ակտերի հարկադիր կատարողի որոշումները հիմք ընդունելու դեպքում, կամ «գրավադրում»` հաշվետերերի գրավադրման հանձնարարականների կատարման դեպքում:

61. Թիվ 15 հաշվետվության 5-րդ աղյուսակում լրացվում են Կենտրոնական դեպոզիտարիայի դրամական միջոցների հաշվառման հաշիվներով իրականացվող այն գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք չեն ներառվել սույն հաշվետվության 1-4 աղյուսակներում:

62. Թիվ 15 հաշվետվության 5-րդ աղյուսակում յուրաքանչյուր գործառնություն լրացվում է առանձին տողով:

63. Թիվ 15 հաշվետվության 5-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործառնության ծածկագիրը» սյունակում լրացվում է գործառնության գրառման համար Համակարգի կողմից ստեղծված գործառնության առանձնահատուկ նույնականացուցիչ համարը:

2) «Գործառնության եղանակը» սյունակում նշվում է «ներքին փոխանցում», «արտաքին փոխանցում» կամ «արտաքին համալրում», կախված նրանից, թե գործառնությունը Կենտրոնական դեպոզիտարիայի համար ինչպիսին է համարվում:

3) «Գործառնության տեսակը» սյունակում նշվում է «ազատ փոխանցում», եթե գործառնությունը ազատ փոխանցման հիմքով է, կամ «այլ»` այլ դեպքերում (օրինակ` առանց հանձնարարականի դրամական միջոցների նվազեցում, այդ թվում` սխալմամբ մուտքագրված միջոցների վերադարձ):

4) «Հանձնարարականի տրման ամսաթիվը» սյունակում լրացվում է Համակարգի անդամի կողմից հաշվառման հաշիվներով գործարքի կատարման համար տրված հանձնարարականի ամսաթիվը` առկայության դեպքում:

5) «Գործառնության ժամը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա ընթացքում իրականացված գործառնության ժամը` Հայաստանի Հանրապետության ժամանակով: Գործառնության ժամը նշվում է հետևյալ կերպ. ժամ:րոպե:վայրկյան (14:50:55):

6) «Գործառնության նպատակը» սյունակում լրացվում է այն տեղեկությունը, որը Համակարգի անդամի կողմից նշվում է համապատասխան հանձնարարականում, կամ արտաքին համալրման/փոխանցման գործառնության դեպքում ներառված է հանձնարարականի հաղորդագրության համապատասխան դաշտում:

7) «Հաշվի համարը» ենթասյունակում լրացվում են համապատասխանաբար գործառնության նախաձեռնող և հակադարձ կողմերի հաշվի համարները (հայտնի լինելու դեպքում):

8) «Ռեզիդենտությունը» ենթասյունակում նշվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»` հայտնի լինելու դեպքում:

 

ԳԼՈՒԽ 16. Ն1 ՆՈՐՄԱՏԻՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 16 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

64. Թիվ 16 հաշվետվությունում ներկայացվում է ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի վերաբերյալ տեղեկությունները, որոնք հաշվարկվում են Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով: Այն օրերին, երբ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվությունը փոփոխություն չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), սույն հաշվետվությունում լրացվում են նախորդ օրվա տվյալները: Եթե Կենտրոնական դեպոզիտարիան Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն և իր հաշվապահական հաշվառման քաղաքականությամբ նախատեսված լինելու դեպքում ձևավորել է պահուստներ, ապա տվյալ պահուստների մեծությունը նույնպես լրացվում է հաշվետվությունում:

65. Թիվ 16 հաշվետվությունը բաղկացած է 16 աղյուսակից, որոնք լրացվում են սույն կանոնակարգի 66-95-րդ կետերի համաձայն:

66. Թիվ 16 հաշվետվության 1-ին աղյուսակում ներկայացվում և ամփոփվում են Ն1 նորմատիվի հաշվարկին մասնակցող ամսվա միջին օրական ցուցանիշներն ու նորմատիվ փաստացի մեծությունը` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 5/09-ի: 1-ին աղյուսակի 1-5-րդ սյունակներում ամփոփվում են, համապատասխանաբար` ընդհանուր կապիտալի, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, բաժնային արժեթղթերի գնային ռիսկի նորմատիվային ամսվա միջին օրական մեծությունները, իսկ 6-րդ սյունակում` գործառնական ռիսկի նորմատիվային մեծությունը: 2-րդ սյունակի վարկային ռիսկի հաշվարկն իրականացվում է սույն հաշվետվության 3, 4, 5, 6, 7, 8 աղյուսակների համաձայն: 3-րդ սյունակի արտարժութային ռիսկի հաշվարկն իրականացվում է 9-րդ և 10-րդ աղյուսակների համաձայն, 4-րդ սյունակի տոկոսադրույքի ռիսկի հաշվարկն իրականացվում է 12-րդ և 13-րդ սյունակների համաձայն, 5-րդ սյունակի բաժնային արժեթղթերի գնային ռիսկի հաշվարկն իրականացվում է 14-րդ աղյուսակի համաձայն, իսկ 6-րդ սյունակի գործառնական ռիսկի հաշվարկը` 15-րդ կամ 16-րդ աղյուսակների համաձայն:

67. Թիվ 16 հաշվետվության 2-րդ աղյուսակում ներկայացվում են ընդհանուր կապիտալի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները` ըստ ամսվա բոլոր օրերի, ինչպես նաև նորմատիվային կապիտալի հաշվարկի համար Կանոնակարգ 5/09-ով նախատեսված անհրաժեշտ նվազեցումները, այս նվազեցումները լրացվում են բացարձակ արժեքով:

68. Թիվ 16 հաշվետվության 3-րդ աղյուսակում ներկայացվում են վարկային ռիսկի հաշվարկը` ըստ օրերի: 3-րդ աղյուսակում չեն ներկայացվում այն ակտիվները, որոնց վրա տարածվում է վարկային ռիսկի զսպման մեխանիզմը (այսուհետ` ՎՌԶՄ): 3-րդ աղյուսակի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ և 19-րդ սյունակներում լրացվում են ըստ ռիսկի կշիռների խմբավորված ակտիվների հանրագումարները` հազար դրամներով, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ և 20-րդ սյունակներում` համապատասխան ռիսկի կշիռ ունեցող ակտիվների հնարավոր կորուստների պահուստների մեծությունները` հազար դրամներով: 21-րդ սյունակում ամփոփվում է այն ակտիվների գծով վարկային ռիսկը, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն:

69. Թիվ 16 հաշվետվության 4-րդ աղյուսակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների գծով վարկային ռիսկի հաշվարկն` ըստ օրերի: 4-րդ աղյուսակում ներկայացվում են այն ակտիվները, որոնց մեծությունը, համաձայն Կանոնակարգ 5/09-ի, չի ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով:

70. Թիվ 16 հաշվետվության 4-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «ՎՌԶՄ ենթակա ակտիվների ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվների ընդհանուր գումարը` հազար դրամներով:

2) «Ակտիվների հնարավոր կորուստների պահուստ» սյունակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը` բացարձակ արժեքով, հազար դրամներով:

3) «Ակտիվների մեծությունը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է» սյունակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների այն մեծությունը` հազար դրամներով, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է:

4) «ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը:

5) 5-14-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծությունները հազար դրամներով, ըստ ռիսկի կշիռների` համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց հետո: Ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում:

Օրինակ` ենթադրենք, փոխառության մեծությունը 100 դրամ է, ենթադրենք պահուստը` 10 դրամ, փոխառուի ռիսկի կշիռը` 100 տոկոս: Փոխառության գծով առկա է ֆինանսական գրավ, որի ճշգրտված արժեքը 60 դրամ է: Ֆինանսական գրավի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Այս օրինակում փոխառության հաշվեկշռային արժեքն արտացոլվում է 1-ին սյունակում 100 դրամի չափով, պահուստը 10 դրամ է, որն արտացոլվում է 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 60 դրամ, իսկ 4-րդ` «ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը» սյունակում, լրացվում է 60 *(100%-50%)=30 դրամ (որտեղ 60-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 100 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 50 տոկոսը` ակտիվի նոր ռիսկի կշիռն ՎՌԶՄ կիրառման արդյունքում): Միևնույն ժամանակ, փոխառության ապահովված մասը` 60 դրամը, պետք է լրացնել 9-րդ սյունակում: Իսկ փոխառության չապահովված մասը ((100-10)-60=30-ը) պետք է արտացոլել 11-րդ սյունակում` 30 դրամ գումարի չափով:

6) 15-րդ սյունակում ամփոփվում է ՎՌԶՄ-ի ենթակա այն ակտիվների գծով վարկային ռիսկը, որոնց մեծությունը չի ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով:

71. Թիվ 16 հաշվետվության 5-րդ աղյուսակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների գծով վարկային ռիսկի հաշվարկն ըստ օրերի: Սույն աղյուսակում լրացվում են միայն այն ակտիվները, որոնց մեծությունները, համաձայն Կանոնակարգ 5/09-ի, ճշգրտվում են արժեքի տատանման գործակիցներով (օրինակ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր):

72. Թիվ 16 հաշվետվության 5-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «ՎՌԶՄ ենթակա ակտիվների ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվների ընդհանուր գումարը` հազար դրամներով:

2) «Ակտիվների հնարավոր կորուստների պահուստ» սյունակում` ՎՌԶՄ ենթակա ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը բացարձակ արժեքով` հազար դրամներով:

3) «Ակտիվների մեծությունը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է» սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվների այն մեծությունը` հազար դրամներով, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է:

4) «ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը:

5) 5-14-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծություններն, ըստ ռիսկի կշիռների, համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց և արժեքի տատանման գործակցով ճշգրտելուց հետո: Ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում:

Օրինակ` ենթադրենք Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ձեռք բերված Ա+ վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկի կողմից թողարկված պարտատոմսի հաշվեկշռային արժեքը 100 դրամ է, մարմանը մնացած ժամկետը` 3 տարի: Պարտատոմսի արժեքի տատանման գործակիցը 6 տոկոս է, պահուստը` ենթադրենք 50 դրամ, պարտատոմսի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Պարտատոմսի գծով առկա է ապահովվածություն (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ա+ վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպության կողմից տրված երաշխիք)` 30 դրամ գումարի չափով, որի ռիսկի կշիռը 20 տոկոս է: Այս օրինակում պարտատոմսի հաշվեկշռային արժեքն արտացոլվում է առաջին սյունակում` 100 դրամի չափով, 50 դրամ պահուստը` 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 30 դրամ, իսկ 4-րդում` 30 *(50%-20%)=9 դրամ (որտեղ 30-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 50 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 20 տոկոսը` ՎՌԶՄ կիրառման արդյունքում ստացվող ակտիվի նոր ռիսկի կշիռը): Պարտատոմսի ապահովված մասը` 30 դրամը, պետք է լրացնել 7-րդ սյունակում: Պարտատոմսի չապահովված մասը` (100-50) *(1+6%)-30=23 դրամը, պետք է արտացոլել 9-րդ սյունակում:

6) 15-րդ սյունակում ամփոփվում է ՎՌԶՄ-ի ենթակա այն ակտիվների գծով վարկային ռիսկը, որոնց մեծությունը ճշգրտվում է արժեքի տատանման գործակիցներով:

73. Թիվ 16 հաշվետվության 6-րդ աղյուսակում ներկայացվում են Կանոնակարգ 5/09-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները:

74. Թիվ 16 հաշվետվության 6-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներ (դրամային հոդվածներ)» և «Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներ (արտարժութային հոդվածներ)» սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների մեծությունը` հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով` հազար դրամներով:

2) «Երաշխավորություններ» սյունակում լրացվում է տրամադրված երաշխավորությունների մեծությունը` հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով` հազար դրամներով:

3) «Պահուստ» սյունակում լրացվում է հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների կամ տրամադրված երաշխավորությունների գծով ձևավորված պահուստի մեծությունը` հազար դրամներով:

4) «Վարկային ռիսկի մեծությունը ՎՌՓԳ կիրառումից հետո» սյունակում լրացվում է վարկային ռիսկի փոխարկման գործոնների կիրառումից հետո հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների կամ տրամադրված երաշխավորությունների գծով վարկային ռիսկի մեծությունը:

5) 7-19-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների կամ տրամադրված երաշխավորությունների մեծությունը` հազար դրամներով, փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորված ըստ ռիսկի կշիռների:

6) 20-րդ սյունակում ամփոփվում է այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների գծով վարկային ռիսկը, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները:

75. Թիվ 16 հաշվետվության 7-րդ աղյուսակում ներկայացվում են Կանոնակարգ 5/09-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները:

76. Թիվ 16 հաշվետվության 7-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Հաշվեկշռային վարկային ռիսկի մեծությունը, որի ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է» սյունակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է:

2) «ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը:

3) 2-21-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների կամ տրամադրված երաշխավորությունների մեծությունները` հազար դրամներով, փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորված ըստ ռիսկի կշիռների: ՎՌԶՄ կիրառման դեպքում հետհաշվեկշռային հոդվածի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի ռիսկի կշռին համապատասխան սյունակում:

4) 22-րդ սյունակում ամփոփվում է այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների գծով վարկային ռիսկը, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները:

77. Թիվ 16 հաշվետվության 8-րդ աղյուսակում վարկային ռիսկի հաշվարկման նպատակով ներկայացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները` ներառյալ ածանցյալ գործիքները և (կամ) երաշխավորությունները (այդ թվում` այլ անձանց նկատմամբ պահանջների այն մասը, որոնք ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան ներդրումային ֆոնդերի համար նախատեսված ռիսկի կշիռները): Սույն աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Ամսվա օրեր» սյունակը լրացվում է ըստ հաշվետու ամսվա օրերի հաջորդականության (1, 2, 3», 31, որտեղ «1»-ը համընկնում է ամսվա առաջին օրվան, «2»-ը` երկրորդ օրվան և այլն): Եթե միևնույն օրվա հաշվարկում առկա են տարբեր ռիսկի կշիռ ունեցող ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջներ, ապա այդ պահանջների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին տողերով:

2) «Ռիսկի կշիռը» սյունակում լրացվում է Կանոնակարգ 5/09-ի համաձայն հաշվարկված ներդրումային ֆոնդի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:

3) 3-րդ սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ այն պահանջների մեծությունը` հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները:

4) 4-րդ սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների մեծությունները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո, որոնք չեն ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով: Տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 4-րդ աղյուսակի 1-4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 4-րդ աղյուսակի 15-րդ սյունակում:

5) 5-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ի ենթակա այն պահանջների մեծությունները, որոնք ճշգրտվում են արժեքի տատանման գործակիցներով: Տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 5-րդ աղյուսակի 1-4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 5-րդ աղյուսակի 15-րդ սյունակում:

6) 6-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների գումարները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 6-րդ աղյուսակի 1-9-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 6-րդ աղյուսակի 20-րդ սյունակում:

7) 7-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների գումարները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա տարածվում է ՎՌԶՄ-ն: Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 7-րդ աղյուսակի 1-11-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 7-րդ աղյուսակի 22-րդ սյունակում: Եթե 1-ին սյունակում լրացվող հաշվետու ամսվա օրերը և 2-րդ սյունակում լրացվող ռիսկի կշիռները համընկնում են, ապա 8-րդ աղյուսակի 3-7-րդ սյունակներում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների մեծությունների հանրագումարները: Այն դեպքում, երբ ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները կամ դրանց մի մասը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան այլ անձանց համար նախատեսված ռիսկի կշիռները, ապա այդ պահանջները չեն լրացվում 8-րդ աղյուսակում և լրացվում են 4-րդ, 5-րդ կամ 7-րդ աղյուսակներում:

78. Թիվ 16 հաշվետվության 7-րդ աղյուսակի մնացած սյունակները լրացվում են աղյուսակ 6-ում սահմանված լրացման հրահանգին համապատասխան:

79. Թիվ 16 հաշվետվության 9-րդ և 10-րդ աղյուսակներում ներկայացվում է արտարժութային ռիսկի տարրերի և արտարժութային ռիսկի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: Կախված այն բանից, թե Կենտրոնական դեպոզիտարիան արտարժութային ռիսկի հաշվարկի որ մեթոդաբանությունն է ընտրել, լրացնում է այս երկու էջերից միայն մեկը:

80. Թիվ 16 հաշվետվության 9-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիան ընտրել է արտարժութային ռիսկի գնահատման ստանդարտ մեթոդաբանությունը:

81. Թիվ 16 հաշվետվության 9-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Արտարժութային երկար դիրքերի հանրագումար» սյունակում լրացվում է արտարժութային երկար դիրքերի հանրագումարը` հազար դրամներով:

2) «Արտարժութային կարճ դիրքերի հանրագումար» սյունակում լրացվում է կարճ դիրքերի հանրագումարը` բացարձակ արժեքով (հազար դրամներով):

3) «Թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ արժեքների հանրագումար» սյունակում լրացվում է թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքերի բացարձակ արժեքների հանրագումարը:

82. Թիվ 16 հաշվետվության 10-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիան ընտրել է արտարժութային ռիսկի գնահատման ՎաՌ մեթոդաբանությունը:

83. Թիվ 16 հաշվետվության 10-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Օրական ՎաՌ» սյունակում լրացվում է արտարժութային օրական ՎաՌ-երի մեծությունը` ըստ օրերի:

2) «Գերազանցող օրերի քանակը» սյունակում լրացվում է, թե հաշվետու ամսվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում փոխարժեքի փոփոխության պատճառով քանի անգամ է Կենտրոնական դեպոզիտարիայի օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային օրական ՎաՌ-ը:

84. Թիվ 16 հաշվետվության 11-րդ աղյուսակում լրացվում են շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և բաժնային արժեթղթերի գնային ռիսկերը ներառելու պահանջի առկայությունը որոշելու համար Կանոնակարգ 5/09-ով այդ նպատակով սահմանված ցուցանիշները, այն է.

1) շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների հանրագումարի և ընդհանուր հաշվեկշռային ակտիվների հարաբերությունը (տոկոսային արտահայտությամբ),

2) շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների հանրագումարի և Կենտրոնական դեպոզիտարիայի նորմատիվային ընդհանուր կապիտալի հարաբերությունը (տոկոսային արտահայտությամբ):

85. Թիվ 16 հաշվետվության 11-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Ընդհանուր հաշվեկշռային ակտիվներ» սյունակում լրացվում է հաշվեկշռային ակտիվների հանրագումարը` հազար դրամներով:

2) «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» սյունակում լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների ընդհանուր հաշվեկշռային արժեքը` հազար դրամներով:

3) «Նորմատիվային ընդհանուր կապիտալ» սյունակում լրացվում է սույն հաշվետվության 2-րդ աղյուսակի համաձայն հաշվարկված նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը` հազար դրամներով:

86. Թիվ 16 հաշվետվության 12-14-րդ աղյուսակները լրացման են ենթակա միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով 84-րդ կետի 1-ին ենթակետում նշված ցուցանիշը գերազանցում է 3 տոկոսը, կամ 2-րդ ցուցանիշը` 20 տոկոսը:

87. Թիվ 16 հաշվետվության 12-րդ աղյուսակում ներկայացվում է տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: 12-րդ աղյուսակի 1-26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի երկար և կարճ դիրքերը` խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի տեսակների և մինչև մարումն ընկած ժամկետայնությունների` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: Ընդ որում, կարճ դիրքերը լրացվում են բացարձակ արժեքով:

88. Թիվ 16 հաշվետվության 13-րդ աղյուսակում ներկայացվում է տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: 1-26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի երկար և կարճ դիրքերը` խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի ժամանակային գոտիների և պարտքային արժեթղթերի մինչև մարումն ընկած ժամկետայնությունների` համաձայն Կանոնակարգ 5/09-ի, 27-34-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 5/09-ի համաձայն ընդհանուր ռիսկի հաշվարկման համար անհրաժեշտ նվազագույն դիրքերը` ըստ համապատասխան գոտիների: Ընդ որում, կարճ դիրքերը լրացվում են բացարձակ արժեքով:

89. Թիվ 16 հաշվետվության 14-րդ աղյուսակում ներկայացվում են բաժնային արժեթղթերի գնային ռիսկերի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի:

90. Թիվ 16 հաշվետվության 14-րդ աղյուսակի «Ա» մասի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումար» լրացվում է Կանոնակարգ 5/09-ով սահմանված բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարը հազար դրամներով` ըստ օրերի:

2) «Բաժնային արժեթղթերի կարճ դիրքերի հանրագումար» կարճ դիրքերի հանրագումարը բացարձակ մեծությամբ հազար դրամներով` ըստ օրերի:

3) «Բաժնային արժեթղթերի համախառն զուտ դիրք» սյունակում լրացվում է բաժնային արժեթղթերի երկար և կարճ (բացարձակ մեծությամբ) դիրքերի տարբերությունը հազար դրամներով:

91. Թիվ 16 հաշվետվության 14-րդ աղյուսակի «Բ» մասի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումար» սյունակներում (1-ին և 3-րդ) լրացվում են բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարները հազար դրամներով` խմբավորված համապատասխանաբար ըստ իրացվելի և դիվերսիֆիկացված բաժնային արժեթղթերի և այլ բաժնային արժեթղթերի:

2) «Բաժնային արժեթղթերի կարճ դիրքերի հանրագումար» սյունակներում (2-րդ և 4-րդ) լրացվում են բաժնային արժեթղթերի կարճ դիրքերի հանրագումարները, հազար դրամներով, բացարձակ արժեքով` խմբավորված համապատասխանաբար ըստ իրացվելի և դիվերսիֆիկացված բաժնային արժեթղթերի և այլ բաժնային արժեթղթերի:

92. Թիվ 16 հաշվետվության 15-րդ և 16-րդ աղյուսակում ներկայացվում են գործառնական ռիսկի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: Կախված նրանից, թե Կենտրոնական դեպոզիտարիան գործառնական ռիսկի հաշվարկման որ մոտեցումն է ընտրել, լրացվում է աղյուսակներից միայն մեկը:

93. Թիվ 16 հաշվետվության 15-րդ աղյուսակը լրացվում է այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիան ընտրել է գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցումը: Աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 5/09-ով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի` համապատասխանաբար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող 3-րդ տարվա, հաշվետու ժամանակաշրջանին նախորդող 2-րդ տարվա, հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարվա զուտ եկամուտները: Նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը մեծ կամ հավասար է 0-ի:

94. Թիվ 16 հաշվետվության 16-րդ աղյուսակը լրացվում է այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիան ընտրել է գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցումը:

95. Թիվ 16 հաշվետվության 16-րդ աղյուսակի 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 5/09-ով սահմանված զուտ եկամուտներն ըստ խմբերի և տարիների: Նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը (ըստ խմբերի) մեծ կամ հավասար է 0-ի:

 

ԳԼՈՒԽ 17. Ն2 ՆՈՐՄԱՏԻՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 16 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

96. Թիվ 17 ներկայացվում է բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցության` Ն2 նորմատիվի վերաբերյալ տեղեկությունները, որոնք հաշվարկվում են Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով: Այն օրերին, երբ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվությունը փոփոխություն չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), սույն հաշվետվությունում լրացվում են նախորդ օրվա տվյալները:

97. Թիվ 17 հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակից, որոնք լրացվում են սույն կանոնակարգի 98-99-րդ կետերի համաձայն:

98. Թիվ 17 հաշվետվության 1-ին աղյուսակում ներկայացվում և ամփոփվում են Ն2 նորմատիվի հաշվարկին մասնակցող ամսվա միջին օրական ցուցանիշներն ու նորմատիվի փաստացի մեծությունները` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 5/09-ի:

99. Թիվ 17 հաշվետվության 2-րդ աղյուսակում ներկայացվում են Ն2 նորմատիվի հաշվարկին մասնակցող տարրերի օրական մեծությունները` հազար դրամներով:

1) «Ամսվա օրեր» սյունակը լրացվում է` ըստ հաշվետու ամսվա օրերի հաջորդականության (1, 2, 3», 31, որտեղ «1»-ը համընկնում է ամսվա առաջին օրվան, «2»-ը` երկրորդ օրվան և այլն):

2) «Բարձր իրացվելի ակտիվներ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով հաշվարկված Կենտրոնական դեպոզիտարիայի բարձր իրացվելի ակտիվների մեծությունը:

3) «Ցպահանջ պարտավորություններ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով հաշվարկված Կենտրոնական դեպոզիտարիայի ցպահանջ պարտավորությունների մեծությունը:»,

i

7) Կանոնակարգի Հավելված 3-ի հաշվետվություն թիվ 7-ում «Արժեթղթերի փոխանցման հիմքը» սյունակից հետո լրացնել «Վերջնահաշվարկի տեսակը» վերնագրով նոր սյունակ,

i

8) Կանոնակարգի Հավելված 8-ի հաշվետվություն թիվ 13-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 13 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(շաբաթական, ամսական)»,

 

i

9) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 9-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),

10) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 10-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է),

i

11) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 11-ով` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է),

i

12) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 12-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է),

13) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 13-ով` համաձայն սույն որոշման Հավելված 5-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական

բանկի խորհրդի

2018 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 137-Ն որոշմամբ

 

«Հավելված 9

«Կենտրոնական դեպոզիտարիայի`

կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց

ներկայացման կարգը, ձևը և

ժամկետները» կանոնակարգ 5/04-ի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 14 ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(շաբաթական, տարեկան)

 

Աղյուսակ 1. Կենտրոնական դեպոզիտարիայում հաշվառվող դրամական միջոցներ

 

Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը _________________

    Ամսաթիվը                            _________________ թ -ից

    մինչև                               _________________ թ.

 

.____________________________________________________________________.

|N  |Հաշվետիրոջ |Հաշվետիրոջ |Հաշվի   |Արժույթի|Հաշվառման|Դրամական    |

|   |տեսակը     |ռեզիդենտայ-|տեսակը  |ԻՍՕ կոդը|հաշվում  |միջոցները   |

|   |           |նությունը  |        |        |առկա     |պահող       |

|   |           |           |        |        |դրամական |ֆինանսական  |

|   |           |           |        |        |միջոցների|կազմակերպու-|

|   |           |           |        |        |ծավալը   |թյան տեսակը |

|___|___________|___________|________|________|_________|____________|

|1. |           |           |        |        |         |            |

|___|___________|___________|________|________|_________|____________|

|2. |           |           |        |        |         |            |

|___|___________|___________|________|________|_________|____________|

|...|           |           |        |        |         |            |

|___|___________|___________|________|________|_________|____________|

|20.|           |           |        |        |         |            |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ֆինանսական

կազմակերպությունների մոտ պահվող դրամական միջոցներ

 

.___________________________________________________________.

|N  |       Ֆինանսական        |Արժույթի  |Դրամական միջոցների|

|   |կազմակերպության տեսակը   |ISO կոդը  |     ծավալը       |

|___|_________________________|__________|__________________|

|1. |                         |          |                  |

|___|_________________________|__________|__________________|

|2. |                         |          |                  |

|___|_________________________|__________|__________________|

|...|                         |          |                  |

|___|_________________________|__________|__________________|

|10.|                         |          |                  |

.___________________________________________________________.

 

Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն __________________

(ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ__________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.:»

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ ԿԲ խորհրդի 2018

թվականի օգոստոսի 3-ի

թիվ 137-Ն որոշմամբ

 

«Հավելված 10

«Կենտրոնական դեպոզիտարիայի`

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց

ներկայացման կարգը, ձևը և

ժամկետները» կանոնակարգ 5/04-ի

 

Հաշվետվություն թիվ 15

Դրամական միջոցների հաշվառման հաշիվներով կատարված

գործառնությունների վերաբերյալ

(շաբաթական, տարեկան)

 

1. Արժեթղթերի առաքման դիմաց վճարում

 

._____________________________________________________________________.

|N |Գործառնու-|Օգտա-    |Ֆինան- |Գործարքի|Գործառնու-|Արժույթի|Գործարքի|

|  |թյան      |գործվող  |սական  |կնքման  |թյան      |ԻՍՕ     |քանակը  |

|  |եղանակը   |համակարգը|կազմա- |վայրը   |գումարը   |կոդը    |        |

|  |          |         |կերպու-|        |          |        |        |

|  |          |         |թյան   |        |          |        |        |

|  |          |         |տեսակը |        |          |        |        |

|__|__________|_________|_______|________|__________|________|________|

|1.|          |         |       |        |          |        |        |

|__|__________|_________|_______|________|__________|________|________|

|2.|          |         |       |        |          |        |        |

|__|__________|_________|_______|________|__________|________|________|

|..|          |         |       |        |          |        |        |

|__|__________|_________|_______|________|__________|________|________|

|10|          |         |       |        |          |        |        |

._____________________________________________________________________.

 

2. Վճարման դիմաց վճարում ներքին փոխանցումներ (PVP)

 

.____________________________________________________________________.

|N  |Օգտա-  |Օգտա- |Ֆինան- |Ֆինան- |Արժու-|Առաջին  |Երկրորդ |Գործարքի|

|   |գործ-  |գործ- |սական  |սական  |թային |արժույ- |արժույ- |քանակը  |

|   |վող    |վող   |կազմա- |կազմա- |զույգի|թի ծավալ|թի ծավալ|        |

|   |համա-  |համա- |կերպու-|կերպու-|ԻՍՕ   |        |        |        |

|   |կարգը-I|կարգը-|թյան-  |թյան-  |կոդերը|        |        |        |

|   |       |II    |տեսակը-|տեսակը-|      |        |        |        |

|   |       |      |I      |II     |      |        |        |        |

|___|_______|______|_______|_______|______|________|________|________|

|1. |       |      |       |       |      |        |        |        |

|___|_______|______|_______|_______|______|________|________|________|

|2. |       |      |       |       |      |        |        |        |

|___|_______|______|_______|_______|______|________|________|________|

|...|       |      |       |       |      |        |        |        |

|___|_______|______|_______|_______|______|________|________|________|

|10.|       |      |       |       |      |        |        |        |

.____________________________________________________________________.

 

3. Փոխարկման արդյունքում (FX) արտաքին փոխանցման և արտաքին համալրման գործառնություններ

 

._____________________________________________________________________.

|N  |Օգտագործվող|Ֆինանսական|Արժութային|Առաջին     |Երկրորդ   |Գործարքի|

|   |համակարգը  |կազմակեր- |զույգի    |արժույթի   |արժույթի  |քանակը  |

|   |           |պության   |ԻՍՕ կոդերը|ծավալ      |ծավալ     |        |

|   |           |տեսակը    |          |(արտաքին   |(արտաքին  |        |

|   |           |          |          |փոխանցում) |փոխանցում)|        |

|___|___________|__________|__________|___________|__________|________|

|1. |           |          |          |           |          |        |

|___|___________|__________|__________|___________|__________|________|

|2. |           |          |          |           |          |        |

|___|___________|__________|__________|___________|__________|________|

|...|           |          |          |           |          |        |

|___|___________|__________|__________|___________|__________|________|

|10.|           |          |          |           |          |        |

._____________________________________________________________________.

 

4. Գրավադրում, հարկադիր արգելադրում

 

._____________________________________________________________________.

|N  |Գործառ-  |Գործառ- |Օգտագործ-|Ֆինանսա-|Գործառ- |Արժույթի |Գործարքի|

|   |նության- |նության |վող      |կան կազ-|նության |ԻՍՕ կոդը |քանակը  |

|   |եղանակը  |տեսակը  |համակարգը|մակեր-  |գումարը |         |        |

|   |         |        |         |պության |        |         |        |

|   |         |        |         |տեսակը  |        |         |        |

|___|_________|________|_________|________|________|_________|________|

|1. |         |        |         |        |        |         |        |

|___|_________|________|_________|________|________|_________|________|

|2. |         |        |         |        |        |         |        |

|___|_________|________|_________|________|________|_________|________|

|...|         |        |         |        |        |         |        |

|___|_________|________|_________|________|________|_________|________|

|10.|         |        |         |        |        |         |        |

._____________________________________________________________________.

 

5. Այլ գործառնություններ

 

.________________________________________________________________

|N |Գործառ- |Գործառ-|Գործառ-|Օգտա-    |Ֆինան- |Հանձնարա-|Գործառ-|

|  |նության |նության|նության|գործվող  |սական  |րականի   |նության|

|  |ծածկա-  |եղանակը|տեսակը |համակարգը|կազմա- |տրման    |ժամը   |

|  |գիրը    |       |       |         |կերպու-|ամսաթիվը |       |

|  |(համարը)|       |       |         |թյան   |(առկայու-|       |

|  |        |       |       |         |տեսակը |թյան     |       |

|  |        |       |       |         |       |դեպքում) |       |

|  |        |       |       |         |       |         |       |

|  |        |       |       |         |       |         |       |

|  |        |       |       |         |       |         |       |

|__|________|_______|_______|_________|_______|_________|_______|

|1.|        |       |       |         |       |         |       |

|__|________|_______|_______|_________|_______|_________|_______|

|2.|        |       |       |         |       |         |       |

|__|________|_______|_______|_________|_______|_________|_______|

|..|        |       |       |         |       |         |       |

|__|________|_______|_______|_________|_______|_________|_______|

|10|        |       |       |         |       |         |       |

.________________________________________________________________

._____________________________________________________________________.

|N |Գործառ-|Արժույթի|Գործառ-|Գործառնությունը     |Գործառնության       |

|  |նության|ԻՍՕ կոդը|նության|նախաձեռնող անձը     |հակադարձ կողմը      |

|  |գումարը|        |նպատակը|(հայտնի լինելու     |                    |

|  |       |        |       |դեպքում)            |                    |

|  |       |        |       |____________________|____________________|

|  |       |        |       |Անուն,|Հաշվի |Ռեզի- |Անուն,|Հաշվի |Ռեզի- |

|  |       |        |       |ազգա- |համարը|դեն-  |ազգա- |համարը|դեն-  |

|  |       |        |       |նունը |      |տու-  |նունը |      |տու-  |

|  |       |        |       |(անվա-|      |թյունը|(անվա-|      |թյունը|

|  |       |        |       |նումը)|      |      |նումը)|      |      |

|__|_______|________|_______|______|______|______|______|______|______|

|1.|       |        |       |      |      |      |      |      |      |

|__|_______|________|_______|______|______|______|______|______|______|

|2.|       |        |       |      |      |      |      |      |      |

|__|_______|________|_______|______|______|______|______|______|______|

|..|       |        |       |      |      |      |      |      |      |

|__|_______|________|_______|______|______|______|______|______|______|

|10|       |        |       |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն __________________

(ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ__________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.:»

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.08.2018
N 137-Ն
Որոշում