Սեղմել Esc փակելու համար:
{22.09.2018 - 02.09.2023} ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{22.09.2018 - 02.09.2023} ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.09.2018  -ից մինչեւ   02.09.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 22.09.2018 - 02.09.2023

040.0954.310818

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 954-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 954-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) դասարանների կազմավորման հետ կապված հարաբերությունները:

3. Դասարանը միևնույն առարկայական ծրագրերն ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբ է:

4. Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար` դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա, դպրոցի տնօրենի հրամանով` պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:

5. Հաստատության տարրական և միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը` 30:

6. Հաստատությունում սույն կարգի 5-րդ կետով սահմանվածից ավելի սովորողներ ունենալու դեպքում ձևավորվում են միևնույն առարկայական ծրագրերն ուսումնասիրող մեկից ավելի դասարաններ:

7. Բնակավայրի միակ հաստատությունում կարող են ձևավորվել բազմահամակազմ դասարաններ (ուսումնական խմբեր), որոնց ձևավորման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան:

8. Բազմահամակազմ դասարանները (ուսումնական խմբերը) կարող են լինել երկհամակազմ, եռահամակազմ, քառահամակազմ:

9. Երկհամակազմ խմբերում սովորողների թիվը չի կարող գերազանցել 15-ը, եռահամակազմ խմբերում` 12-ը, իսկ քառահամակազմ խմբերում` 8-ը:

10. Հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է`

1) լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 15 սովորող.

2) միջին և ծանր մտավոր հետամնացություն ու բազմակի խնդիրներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 9 սովորող.

3) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 20 սովորող:

11. Դպրոցում մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները դասարաններում բաշխվում են համաչափ: Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում` դասարանում սովորող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը չի սահմանափակվում:

12. Սույն կարգով սահմանված սովորողների առավելագույն թվից պակաս թվով դասարան (ուսումնական խումբ) կարող է կազմավորվել (խորացված ուսուցման կազմակերպման և այլ ուսումնական նպատակներով) հանրակրթական դպրոցի ֆինանսական միջոցների առկայության դեպքում` սույն կարգի 4-րդ կետի պահանջների պահպանմամբ:

13. Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրությանը համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2018
N 954-Ն
Որոշում