Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2019 - 10.09.2020} «ՀԻԴՐՈԷԼԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2019 - 10.09.2020} «ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2019  -ից մինչեւ   10.09.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/01/2019 - 10/09/2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 28-Ն

 

«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 14-ի ««Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 28-Ն որոշման

 

ՁԵՎ 1-ՀԷԿ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու տարվան հաջորդող   |

|ապրիլի 1-ը                                                           |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|                                                                     |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ցուցա- |Տողի  |Հիդրո-  |Հիդրո-  |Հիդրո-  |Հաշվետու|Տարվա   |Հիդրո-   |

|նիշները|համարը|էլեկտրա-|էլեկտրա-|գեներա- |տարում  |համար   |էլեկտրա- |

|       |      |կայանի  |կայանի  |տորային |միջին   |տեղա-   |կայանի   |

|       |      |տեղա-   |միջին   |միջին   |տեղա-   |կայված  |օգտա-    |

|       |      |կայված  |աշխա-   |տեղա-   |կայված  |հզորու- |գործվող  |

|       |      |հզորու- |տանքային|կայված  |հզորու- |թյան    |հզորու-  |

|       |      |թյունը  |հզորու- |հզորու- |թյան    |սահմանա-|թյունը   |

|       |      |տարե-   |թյունը  |թյունը  |օգտա-   |փակման  |տարե-    |

|       |      |վերջին, |հաշվետու|հաշվետու|գործման |մեծու-  |վերջին,  |

|       |      |կՎտ     |տարում, |տարում, |ժամերի  |թյունը` |կՎտ      |

|       |      |        |կՎտ     |կՎտ     |թիվը,   |պատճառի |(տող-1   |

|       |      |        |        |        |ժամ     |նշումով,|տող 5)   |

|       |      |        |        |        |        |կՎտ     |         |

|_______|______|________|________|________|________|________|_________|

|   Ա   |   Բ  |   1    |   2    |   3    |    4   |   5    |    6    |

|_______|______|________|________|________|________|________|_________|

|       |   11 |        |        |        |        |        |         |

._____________________________________________________________________.

 

II. ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշները                                |Տողի  |Չափի     |Փաստացի|

|                                            |համարը|մաիավորրը|       |

|____________________________________________|______|_________|_______|

|                   Ա                        |  Բ   |    Գ    |   1   |

|____________________________________________|______|_________|_______|

|Առավելագույն ծանրաբեռնվածությունը           |21    |հազ. կՎտ |       |

|Թողարկված է էլեկտրաէներգիա                  |22    |հազ. կՎտ |       |

|                                            |      |ժամ      |       |

|Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի |23    |-»-      |       |

|քանակությունը (տող 22 - տող 24)             |      |         |       |

|Ծախսվել է էլեկտրաէներգիա սեփական կարիքների  |24    |-»-      |       |

|համար                                       |      |         |       |

|____________________________________________|______|_________|_______|

|Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական    |25    |%        |       |

|արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի|      |         |       |

|թողարկման համար) (տող 24 / տող 22 x 100)    |      |         |       |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`          _____________________________ __________________

                           (Ազգանուն, անուն)         (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր

հաշվապահ կամ այլ

    լիազորված անձ)`    ______________________________ __________________

                            (Ազգանուն, անուն)         (Ստորագրություն)

 

«____»________20___թ.

(լրացման ամսաթիվը)

 

(1-ին հավելվածը խմբ. 26.08.2020 թիվ 17-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 28-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր հիդրոէլեկտրակայանները` անկախ հզորությունից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

6. Հաշվետվությունում տվյալները լրացվում են հաշվետվական ձևում նշված չափի միավորներով:

7. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է հիդրոէլեկտրակայանում տեղակայված բոլոր էլեկտրագեներատորների նոմինալ ակտիվ հզորության հանրագումարով: Այն դեպքում, երբ տուրբինի հզորությունը փոքր է հիդրոգեներատորի նոմինալ հզորությունից, հիդրոագրեգատի տեղակայված հզորությունը հաշվարկվում է տուրբինի նոմինալ հզորությամբ` ճշտված նոմինալ ռեժիմով աշխատող գեներատորի օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների տեղակայված հզորությունը կարող է փոխվել միայն համապատասխան փաստաթղթերով ձևակերպված, նոր տուրբինների կամ գեներատորների տեղակայման, հների ապամոնտաժման կամ գործող գեներատորների կամ տուրբինների վերագնահատման դեպքում:

9. Հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը որոշվում է միջին տարեկան տեղակայված հզորության փոքրացումով, սարքավորումների պլանային և արտապլանային (ներառյալ վթարային) նորոգման, կոնսերվացման և տեխնիկական վերազինման հետևանքով սարքավորումների շարքից դուրս գալու, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցող հզորության սահմանափակումների հետևանքով, հզորության միջին տարեկան նվազման մեծությամբ`

 

Pմիջ = Pմիջ - Pմիջ  - Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ

    աշխ.   տեղ.   պլ.նոր.  արտ.    կոնս.  տեխ.    սահմ.

                           պլ.նոր.        վերազ.

 

10. Պլանային նորոգման պատճառով հիդրոագրեգատների հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

n

---

                           \  Pyi x Tպլ.նոր.

                           /__

                            1

              Pմիջ   = ---------------------

              պլ.նոր.          365

 

որտեղ` Pyi - նորոգման ենթակա հիդրոագրեգատների տեղակայված հզորությունն է,

Tպլ.նորոգ. - հիդրոագրեգատների պլանային նորոգման տևողությունը (փաստացի), օրերով

365 - տարվա տևողությունն օրերով: Նույն ձևով է հաշվարկվում արտապլանային նորոգումների, կոնսերվացման և տեխնիկական վերազինման և վերակառուցման պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունները:

11. Հզորության սահմանափակումների պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Pսահմ. x Tսահմ.

Pմիջ  = ----------------

              սահմ.        365

 

որտեղ` Pսահմ. - հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության սահմանափակման մեծությունն է

Tսահմ. - սահմանափակ հզորությամբ գործ»լու ժամանակը, օրերով

12. Հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

P1 x t1 + P2 x t2 +...+ Pi x ti

Pմիջ = --------------------------------

             տեղ.                 365

 

որտեղ` P1, P2...Pi - ՀԵԿ-ի հզորությունն է (կՎտ) համապատասխանաբար t1, t2 ... ti (օրեր) ժամանակահատվածներում, ընդ որում t1+ t2 +...+ ti գումարը = 365 օրվա (կամ 366):

13. Եթե տարվա ընթացքում հիդրոէլեկտրակայանում չեն տեղակայվել նոր հիդրոագրեգատներ և չեն ապամոնտաժվել հները, ապա հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորության մեծությունը հաշվետու տարում համընկնում է հաշվետու տարվա վերջին հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության ցուցանիշի հետ:

14. Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Է

aօգտ. = ---------

Pմիջ

տեղակ.

 

որտեղ` է - հաշվետու տարում բոլոր հիդրոագրեգատների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է (բաժ. 2, տող 22):

15. Հիդրոէլեկտրակայանի օգտագործվող կամ առկա հզորությունը տարեվերջին որոշվում է որպես ագրեգատների տեղակայված հզորության և այդ հզորության օգտագործումը արգելակող գոյություն ունեցող սահմանափակումների տարբերությամբ:

 

III. ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

16. Առավելագույն ծանրաբեռնվածությունը հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի կողմից կրած ակտիվ ծանրաբեռնվածության ամենամեծ մեծությունն է, որը արձանագրվել է օրական ամփոփագրերում համապատասխան սարքերով:

17. Թողարկված է էլեկտրաէներգիա. հիդրոէլեկտրակայանների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակն է, որը որոշվում է հիդրոագրեգատների հաշվիչների ցուցմունքներով, հաշվետու տարվա վերջի և սկզբի դրությամբ:

18. Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է թողարկված էլեկտրաէներգիայի քանակի և սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի տարբերությամբ:

19. Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը` դա հիդրոէլեկտրակայանի աշխատանքը ապահովող, առանձին օժանդակ տեղակայանքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է:

20. Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) որոշվում է սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեծության (տող 24) և թողարկված էլեկտրաէներգիայի քանակի (տող 22) հարաբերությամբ և արդյունքը բազմապատկելով 100:

 

(2-րդ հավելվածը խմբ. 26.08.2020 թիվ 17-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 28-Ն
Որոշում