Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 191 ...

 

 

040.1251.121118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2018 թվականի N 1251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով (կազմված` հանձնաժողովի նախագահից և հանձնաժողովի անդամներից), որում պարտադիր ընդգրկվում են`

ա. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը,

բ. մարզերում` մարզպետը կամ նրա տեղակալը, Երևանում` Երևանի քաղաքապետը կամ նրա տեղակալներից մեկը,

գ. մահացածի հարազատներից որևէ մեկը:

2.1. Սույն կարգի 2-րդ կետում նշված հանձնաժողովում անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները և այն բնագավառի (մարմնի, կազմակերպության) ներկայացուցիչը, որտեղ աշխատել (գործել) է հանգուցյալը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ) և այլ անձինք:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2018
N 1251-Ն
Որոշում