Սեղմել Esc փակելու համար:
{06.11.2018 - 03.07.2020} «ԻՆԺԵՆԵՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{06.11.2018 - 03.07.2020} «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.11.2018  -ից մինչեւ   03.07.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

06/11/2018 - 03/07/2020

040.1215.051118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2018 թվականի N 1215-Լ

 

i

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից չառաջնորդվել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 20-րդ կետով հավանության արժանացած «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 1-ի

N 1215-Լ որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

1. «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման N 1 հավելվածի 243-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում:

2. «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգի հիմնական նպատակը Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (այսուհետ` ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը նպաստելն է` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը:

3. Ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունները (հաստատությունները):

4. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների` գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց` ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:

 

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

5. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ:

6. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ-ի ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:

7. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը բաղկացած է 2 հիմնական բաղադրիչներից` ենթակառուցվածքային և բովանդակային: Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է ստեղծել արդիական ենթակառուցվածք` բաղկացած ինժեներական բիզնես աքսելերատորից և համատեղ աշխատանքային տարածքից, ինժեներական կենտրոնից, ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերից: Երկրորդ բաղադրիչը ներառում է 3 ուղղություն`

1) լաբորատորիաների, արհեստանոցի և փոքր չափաքանակներով նմուշային արտադրության արտադրամասի ծրագիր (համատեղ օգտագործման լաբորատորիաներ).

2) աքսելերացիոն ծրագիր (նորաստեղծ ընկերությունների ժամանակավոր ինկուբացիա, թրեյնինգներ, մենթորություն).

3) «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն` իր ուսումնական ծրագրերով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում:

8. Ինժեներական բիզնես աքսելերատորը և Համատեղ աշխատանքային տարածքը կունենան աքսելերացիոն և ինկուբացիոն գործունեության համար նախատեսված սարքավորումներ, սկսնակների համար փոքր գրասենյակային տարածքներ, թիմերի համար համատեղ աշխատանքային տարածք, վարչական տարածք` ղեկավար կազմի և տեխնիկական անձնակազմի համար, հանդիպումների սրահներ, համագումարների դահլիճ, դասընթացների սենյակներ և համատեղ օգտագործման լաբորատորիաներ:

9. Ինժեներական քաղաքն ստեղծելու նպատակով ընտրվել է Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 3.0 հեկտար մակերեսով հողամասը, որն առանցքային նշանակություն ունի «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի դրական արդյունքների ապահովման համար: Այն թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մեծապես կարևորելով նշված հանգամանքը, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներն ընտրված տարածքում «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար:

10. Նախատեսվում է ծրագրի շրջանակում ձևավորել հավաստագրման հանձնաժողով, որը կքննարկի ինժեներական քաղաքում հողակտորների հատկացման, ռեզիդենտի կարգավիճակ ստանալու նպատակով ներկայացված հայտերը և կընդունի որոշումներ` հայտերը բավարարելու կամ մերժելու մասին:

 

III. ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

11. Հիմնական խնդիրներն են`

1) ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունների աճը խթանելու համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.

2) ԻԲՏ-ի ոլորտում հետազոտությունների և մշակումների (R&D) իրականացման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը.

3) ԻԲՏ-ի ոլորտի նորարարական գաղափարների աքսելերացիայի և առևտրայնացման համար արդյունավետ մեխանիզմների ձևավորումը.

4) ԻԲՏ-ի ոլորտի սկսնակ ընկերությունների ձևավորմանն աջակցությունը.

5) շուկայի պահանջարկին համապատասխան ԻԲՏ-ի ոլորտի որակյալ մասնագետների առկայության ապահովումը:

12. Հիմնական նպատակներն են`

1) Հայաստանում ձևավորել ինժեներական կլաստեր` աջակցելով ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունների միջև ցանցային համագործակցությանն ու նպաստելով համատեղ արտադրության (լաբորատորիաների) գործարկմանը.

2) խթանել ԻԲՏ-ի ոլորտում ներդրումների ներգրավումը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը.

3) Հայաստանի ԻԲՏ-ի ոլորտի ընկերությունների համար ստեղծել ինովացիոն ենթակառուցվածք` համալրված արդիական սարքավորումներով, ընդհանուր լոգիստիկ համակարգով և ծրագրերով, ինչը հնարավորություն կտա ԻԲՏ-ի ոլորտի ընկերություններին իրենց տեխնոլոգիական լուծումների մշակման համար կիրառել ժամանակակից գործիքներ և սարքավորումներ.

4) խթանել ԻԲՏ-ի ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը:

 

IV. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ (ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

13. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները (գործողությունները)`

1) ենթակառուցվածքների ստեղծում և տարածքի բարելավում, այդ թվում` ճանապարհների, մայթեզրերի, կանաչապատ տարածքների բարեկարգում, ցանկապատում, ճանապարհային լուսավորության, ջրի, գազի, էլեկտրականության, ինտերնետային կապի համակարգերի ապահովում.

2) ինժեներական բիզնես աքսելերատորի, համատեղ աշխատանքային տարածքի, ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերի նախագծում և կառուցում.

3) ինժեներական քաղաքի շենքերի, այդ թվում` ինժեներական կենտրոնի, ինժեներական բիզնես աքսելերատորի, համատեղ աշխատանքային տարածքի, ընդհանուր օգտագործման տարածքների կահավորում և սարքավորումներով հագեցում (չափման լաբորատորիա, էլեկտրոնիկայի արտադրության գիծ, ինժեներական ապարատների արտադրության լաբորատորիա, արհեստանոց և այլն).

4) ինժեներական քաղաքի կառավարման մարմինների ձևավորում, որը կազմավորվելու է համայնատիրության մոդելով, և որի ձևավորման սկզբունքները կկարգավորվեն հաջորդիվ ընդունվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով.

5) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում ինժեներական քաղաքում «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոնի հիմնում.

6) ԻԲՏ-ի ոլորտի սկսնակների համար աքսելերացիոն ծրագրի մշակում և իրականացում.

7) ինժեներական քաղաքում ԻԲՏ-ի ոլորտի մասնագետների համար դասընթացների կազմակերպում և անցկացում, դասընթացավարների կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում.

8) ցանցային միջոցառումների, մրցույթների, վենչուրային համաժողովների կազմակերպում և այլն:

 

V. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Ինժեներական քաղաքի ստեղծումը տնտեսական և սոցիալական ազդեցություն կունենա ԻԲՏ-ի ոլորտի վրա: Մեկ վայրում ինժեներների և բարձր տեխնոլոգիական որակյալ մասնագետների համախմբումը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, նորարար գաղափարների գեներացմանը, սկսնակ ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային և տեղական շուկաներում տեխնոլոգիական լուծումների առաջադրմանը` բարձրացնելով Հայաստանի տնտեսության մրցունակությունն ու խթանելով տնտեսական աճը:

15. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ-ի ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40 տոկոսով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30 տոկոսով արտահանման ծավալների աճ:

 

VI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

16. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտավորապես 21.2 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում, ընդ որում, ընդհանուր ծախսերի 50 տոկոսը (մինչև 10.5 մլն ԱՄՆ-ի դոլար) նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթսի» և կոնսորցիումի (ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ) կողմից: Նախատեսվում է, որ ծրագիրն ինքնածախսածածկ կդառնա գործունեության 4-րդ տարում:

 

VII. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

17. Հայեցակարգի ընդունումն էապես կնպաստի ԻԲՏ-ի ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձևավորմանը, ոլորտի նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը` խթանելով Հայաստանում ԻԲՏ-ի ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 1-ի

N 1215-Լ որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման       |Ակնկալվող     |Պատասխանա- |Ժամկետը  |Ֆինասավոր-|

|ը/կ|անվանումը        |արդյունքը     |տու        |         |ման       |

|   |                 |              |մարմինը    |         |աղբյուրը  |

|___|_________________|______________|___________|_________|__________|

|1. |«Ինժեներական     |Համաշխարհային |Առևտրի     |2019թ.   |Ֆինանսա-  |

|   |քաղաքի» ստեղծման |բանկի ընթացա- |խթանման և  |երկրորդ  |վորում չի |

|   |ծրագրի շրջանակում|կարգերին      |որակի ենթա-|եռամսյակ |պահանջվում|

|   |ամբողջական       |համապատասխան  |կառուցվածքի|         |          |

|   |առաջարկի         |ընտրված       |ծրագրի     |         |          |

|   |հաստատում        |ամբողջական    |իրականացման|         |          |

|   |                 |առաջարկի      |ղեկավար    |         |          |

|   |                 |առկայություն  |հանձնաժողով|         |          |

|   |                 |              |(համաձայ-  |         |          |

|   |                 |              |նությամբ)  |         |          |

|___|_________________|______________|___________|_________|__________|

|2. |«Ինժեներական     |»Ինժեներական  |ՀՀ տրանս-  |2019 թ.  |Ֆինանսա-  |

|   |քաղաքի» ստեղծման |քաղաքի»       |պորտի, կապի|երկրորդ  |վորում չի |

|   |ծրագրի           |ստեղծման      |և  տեղե-   |եռամսյակ |պահանջվում|

|   |իրականացման համար|ծրագրի        |կատվական   |         |          |

|   |հողի             |իրականացման   |տեխնոլոգիա-|         |          |

|   |սեփականության    |համար         |ների նախա- |         |          |

|   |իրավունքի        |անհրաժեշտ հողի|րարություն |         |          |

|   |փոխանցում Երևանի |սեփականության |(ներկայիս` |         |          |

|   |քաղաքապետարանից  |իրավունքի     |ՀՀ բարձր   |         |          |

|   |Հայաստանի        |առկայություն  |տեխնոլոգիա-|         |          |

|   |Հանրապետությանը  |              |կան        |         |          |

|   |                 |              |արդյու-    |         |          |

|   |                 |              |նաբերության|         |          |

|   |                 |              |նախարարու- |         |          |

|   |                 |              |թյուն)     |         |          |

|   |                 |              |Երևանի     |         |          |

|   |                 |              |քաղաքա-    |         |          |

|   |                 |              |պետարան    |         |          |

|   |                 |              |(համաձայ-  |         |          |

|   |                 |              |նությամբ)  |         |          |

|   |                 |              |«Ինժիներա- |         |          |

|   |                 |              |կան        |         |          |

|   |                 |              |ասոցիացիա» |         |          |

|   |                 |              |ՀԿ (համաձայ|         |          |

|   |                 |              |նությամբ)  |         |          |

|___|_________________|______________|___________|_________|__________|

|3. |Հավաստագրման     |Ինժեներական   |ՀՀ բարձր   |2020 թ.  |Ֆինանսա-  |

|   |հանձնաժողովի     |քաղաքում      |տեխնոլոգիա-|երրորդ   |վորում չի |

|   |ստեղծում և       |ռեզիդենտի     |կան արդյու-|եռամսյակ |պահանջվում|

|   |լիազորությունների|կարգավիճակ    |նաբերության|         |          |

|   |սահմանում ՀՀ     |ստանալու համար|նախարարու- |         |          |

|   |կառավարության    |ներկայացված   |թյուն      |         |          |

|   |որոշմամբ         |հայտերի       |ՀՀ         |         |          |

|   |                 |քննարկման և   |էկոնոմիկայի|         |          |

|   |                 |որոշումների   |նախարարու- |         |          |

|   |                 |ընդունման     |թյուն      |         |          |

|   |                 |լիազորու-     |Ձեռնարկու- |         |          |

|   |                 |թյուններ      |թյունների  |         |          |

|   |                 |ունեցող       |ինկուբատոր |         |          |

|   |                 |հավաստագրման  |հիմնադրամ  |         |          |

|   |                 |հանձնաժողովի  |(համաձայ-  |         |          |

|   |                 |առկայություն  |նությամբ)  |         |          |

|   |                 |              |«Ինժինե-   |         |          |

|   |                 |              |րական      |         |          |

|   |                 |              |ասոցիացիա» |         |          |

|   |                 |              |ՀԿ         |         |          |

|   |                 |              |(համաձայ-  |         |          |

|   |                 |              |նությամբ)  |         |          |

|   |                 |              |«Նեյշնլ    |         |          |

|   |                 |              |Ինսթրու-   |         |          |

|   |                 |              |մենթս»     |         |          |

|   |                 |              |ընկերու-   |         |          |

|   |                 |              |թյուն      |         |          |

|   |                 |              |(համաձայ-  |         |          |

|   |                 |              |նությամբ)  |         |          |

|___|_________________|______________|___________|_________|__________|

|4. |«Ինժեներական     |»Ինժեներական  |Մրցութային |2019թ.   |Համաշխար- |

|   |քաղաքի» ստեղծման |քաղաքի»       |կարգով     |չորրորդ  |հային     |

|   |ծրագրի շրջանակում|ստեղծման      |ընտրված    |եռամսյակ |բանկի     |

|   |հողի բարեկարգման |ծրագրի        |կազմակեր-  |         |«Առևտրի   |

|   |աշխատանքների     |շրջանակում    |պություն   |         |խթանման և |

|   |իրականացման      |հողի          |(համաձայ-  |         |որակի     |

|   |նպատակով         |բարեկարգման   |նությամբ)  |         |ենթակա-   |

|   |նախագծային       |աշխատանքների  |           |         |ռուցվածքի |

|   |կազմակերպության  |իրականացման   |           |         |ծրագիր»   |

|   |ընտրություն      |նպատակով      |           |         |վարկային  |

|   |                 |նախագծային    |           |         |համաձայ-  |

|   |                 |կազմակերպու-  |           |         |նագիր     |

|   |                 |թյան          |           |         |ՀՀ օրենքով|

|   |                 |ընտրություն   |           |         |չարգելված |

|   |                 |              |           |         |այլ       |

|   |                 |              |           |         |միջոցներ  |

|___|_________________|______________|___________|_________|__________|

|5. |«Ինժեներական     |»Ինժեներական  |Մրցութային |2020թ.   |Համաշխար- |

|   |քաղաքի» ստեղծման |քաղաքի»       |կարգով     |առաջին   |հային     |

|   |ծրագրի շրջանակում|ստեղծման      |ընտրված    |եռամսյակ |բանկի     |

|   |ինժեներական      |ծրագրի        |կազմակեր-  |         |«Առևտրի   |

|   |բիզնես           |շրջանակում    |պություն   |         |խթանման և |

|   |աքսելերատորի     |ինժեներական   |(համաձայ-  |         |որակի     |

|   |շենքի կառուցման  |բիզնես        |նությամբ)  |         |ենթակա-   |

|   |նպատակով         |աքսելերատորի  |           |         |ռուցվածքի |

|   |նախագծային       |շենքի         |           |         |ծրագիր»   |

|   |կազմակերպության  |կառուցման     |           |         |վարկային  |

|   |ընտրություն      |նպատակով      |           |         |համաձայ-  |

|   |                 |նախագծային    |           |         |նագիր     |

|   |                 |կազմակերպու-  |           |         |ՀՀ օրենքով|

|   |                 |թյան          |           |         |չարգելված |

|   |                 |ընտրություն   |           |         |այլ       |

|   |                 |              |           |         |միջոցներ  |

|___|_________________|______________|___________|_________|__________|

|6. |«Ինժեներական     |»Ինժեներական  |Առևտրի     |Ըստ      |Համաշխար- |

|   |քաղաքի» ստեղծման |քաղաքի»       |խթանման և  |Առևտրի   |հային     |

|   |ծրագրի շրջանակում|ստեղծման      |որակի ենթա-|խթանման  |բանկի     |

|   |հողի բարեկարգման |ծրագրի        |կառուցվածքի|և  որակի |«Առևտրի   |

|   |աշխատանքների     |շրջանակում    |ծրագրի     |ենթակա-  |խթանման և |

|   |իրականացման համար|հողի          |իրականացման|ռուցվածքի|որակի     |

|   |շինարարական      |բարեկարգման   |ղեկավար    |ծրագրով  |ենթակա-   |

|   |կազմակերպության  |աշխատանքների  |հանձնաժողով|սահմանված|ռուցվածքի |

|   |ընտրության       |իրականացման   |(համաձայ-  |ընթացա-  |ծրագիր»   |

|   |արդյունքում      |համար         |նությամբ)  |կարգի    |վարկային  |

|   |Պայմանագրի       |շինարարական   |Մրցութային |         |համաձայ-  |

|   |ստորագրում և     |կազմակերպու-  |կարգով     |         |նագիր     |

|   |աշխատանքների     |թյան          |ընտրված    |         |ՀՀ օրենքով|

|   |մեկնարկ          |առկայություն  |կազմակեր-  |         |չարգելված |

|   |                 |և             |պություն   |         |այլ       |

|   |                 |աշխատանքների  |(համաձայ-  |         |միջոցներ  |

|   |                 |մեկնարկի      |նությամբ)  |         |          |

|   |                 |ապահովում     |           |         |          |

|___|_________________|______________|___________|_________|__________|

|7. |«Ինժեներական     |»Ինժեներական  |Առևտրի     |Ըստ      |Համաշխար- |

|   |քաղաքի» ստեղծման |քաղաքի»       |խթանման և  |Առևտրի   |հային     |

|   |ծրագրի շրջանակում|ստեղծման      |որակի ենթա-|խթանման  |բանկի     |

|   |ինժեներական      |ծրագրի        |կառուցվածքի|և  որակի |«Առևտրի   |

|   |բիզնես           |շրջանակում    |ծրագրի     |ենթակա-  |խթանման և |

|   |աքսելերատորի     |ինժեներական   |իրականացման|ռուցվածքի|որակի     |

|   |շենքի            |բիզնես        |ղեկավար    |ծրագրով  |ենթակա-   |

|   |շինարարության    |աքսելերատորի  |հանձնաժողով|սահմանված|ռուցվածքի |

|   |իրականացման համար|շենքի         |(համաձայ-  |ընթացա-  |ծրագիր»   |

|   |շինարարական      |շինարարության |նությամբ)  |կարգի    |վարկային  |

|   |կազմակերպության  |իրականացման   |Մրցութային |         |համաձայ-  |

|   |ընտրության       |համար         |կարգով     |         |նագիր     |

|   |արդյունքում      |շինարարական   |ընտրված    |         |ՀՀ օրենքով|

|   |Պայմանագրի       |կազմակերպու-  |կազմակեր-  |         |չարգելված |

|   |ստորագրում և     |թյան          |պություն   |         |այլ       |

|   |աշխատանքների     |առկայություն  |(համաձայ-  |         |միջոցներ  |

|   |մեկնարկ          |և             |նությամբ)  |         |          |

|   |                 |աշխատանքների  |           |         |          |

|   |                 |մեկնարկի      |           |         |          |

|   |                 |ապահովում     |           |         |          |

|___|_________________|______________|___________|_________|__________|

|8. |«Ինժեներական     |»Ինժեներական  |Մրցութային |Ըստ      |Համաշխար- |

|   |քաղաքի» ստեղծման |քաղաքի»       |կարգով     |Առևտրի   |հային     |

|   |ծրագրի շրջանակում|ստեղծման      |ընտրված    |խթանման  |բանկի     |

|   |հողի բարեկարգման |ծրագրի        |կազմակեր-  |և  որակի |«Առևտրի   |

|   |աշխատանքների     |շրջանակում    |պություն   |ենթակա-  |խթանման և |

|   |իրականացման ավարտ|հողի          |(համաձայ-  |ռուցվածքի|որակի     |

|   |                 |բարեկարգման   |նությամբ)  |ծրագրով  |ենթակա-   |

|   |                 |աշխատանքների  |           |սահմանված|ռուցվածքի |

|   |                 |իրականացման   |           |ընթացա-  |ծրագիր»   |

|   |                 |ապահովում     |           |կարգի    |վարկային  |

|   |                 |              |           |         |համաձայ-  |

|   |                 |              |           |         |նագիր     |

|   |                 |              |           |         |ՀՀ օրենքով|

|   |                 |              |           |         |չարգելված |

|   |                 |              |           |         |այլ       |

|   |                 |              |           |         |միջոցներ  |

|___|_________________|______________|___________|_________|__________|

|9. |«Ինժեներական     |»Ինժեներական  |Մրցութային |Ըստ      |Համաշխար- |

|   |քաղաքի» ստեղծման |քաղաքի»       |կարգով     |Առևտրի   |հային     |

|   |ծրագրի շրջանակում|ստեղծման      |ընտրված    |խթանման  |բանկի     |

|   |ինժեներական      |ծրագրի        |կազմակեր-  |և  որակի |«Առևտրի   |

|   |բիզնես           |շրջանակում    |պություն   |ենթակա-  |խթանման և |

|   |աքսելերատորի     |ինժեներական   |(համաձայ-  |ռուցվածքի|որակի     |

|   |շենքի            |բիզնես        |նությամբ)  |ծրագրով  |ենթակա-   |

|   |շինարարության    |աքսելերատորի  |           |սահմանված|ռուցվածքի |

|   |իրականացման ավարտ|շենքի         |           |ընթացա-  |ծրագիր»   |

|   |                 |շինարարական   |           |կարգի    |վարկային  |

|   |                 |աշխատանքների  |           |         |համաձայ-  |

|   |                 |իրականացման   |           |         |նագիր     |

|   |                 |ապահովում     |           |         |ՀՀ օրենքով|

|   |                 |              |           |         |չարգելված |

|   |                 |              |           |         |այլ       |

|   |                 |              |           |         |միջոցներ  |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը խմբ. 02.07.2020 թիվ 1098-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2018
N 1215-Լ
Որոշում