Սեղմել Esc փակելու համար:
{09.12.2018 - 29.09.2023} «ԲՆԱԿԱՐԱՆԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.12.2018 - 29.09.2023} «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.12.2018  -ից մինչեւ   29.09.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 09.12.2018 - 29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 52-Ն

 

i

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 52-Ն որոշման

 

ՁԵՎ N 2-բնակֆոնդ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

20 թ.______________

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ապրիլի 1-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Բազմաբնակարան շենքեր

միավոր

._____________________________________________________________________.

|Տողի  |                     |Ընդա-|այդ թվում ըստ արտաքին    |Տանիքի  |

|համարը|                     |մենը |պատերի նյութերի`         |ձևը     |

|      |                     |     |_________________________|________|

|      |                     |     |քա-|   երկաթբետոնից  |այլ|թեք|հարթ|

|      |                     |     |րից|_________________|   |   |    |

|      |                     |     |   |ընդա-|այդ թվում` |   |   |    |

|      |                     |     |   |մենը |___________|   |   |    |

|      |                     |     |   |     |պանե-|մոնո-|   |   |    |

|      |                     |     |   |     |լային|լիտ  |   |   |    |

|______|_____________________|_____|___|_____|_____|_____|___|___|____|

|  1   |          2          |  3  | 4 |  5  |  6  |  7  | 8 | 9 | 10 |

|______|_____________________|_____|___|_____|_____|_____|___|___|____|

|101   |Շենքերի քանակը,      |     |   |     |     |     |   |   |    |

|      |ընդամենը             |     |   |     |     |     |   |   |    |

|______|_____________________|_____|___|_____|_____|_____|___|___|____|

|101.1 |այդ թվում`           |     |   |     |     |     |   |   |    |

|      |մեկ հարկանի          |     |   |     |     |     |   |   |    |

|______|_____________________|_____|___|_____|_____|_____|___|___|____|

|101.2 |երկու հարկանի        |     |   |     |     |     |   |   |    |

|______|_____________________|_____|___|_____|_____|_____|___|___|____|

|101.3 |երեք հարկանի         |     |   |     |     |     |   |   |    |

|______|_____________________|_____|___|_____|_____|_____|___|___|____|

|101.4 |չորս հարկանի         |     |   |     |     |     |   |   |    |

|______|_____________________|_____|___|_____|_____|_____|___|___|____|

|101.5 |հինգ հարկանի         |     |   |     |     |     |   |   |    |

|______|_____________________|_____|___|_____|_____|_____|___|___|____|

|101.6 |վեցից-ութ հարկանի    |     |   |     |     |     |   |   |    |

|______|_____________________|_____|___|_____|_____|_____|___|___|____|

|101.7 |ինը և  ավելի հարկանի |     |   |     |     |     |   |   |    |

._____________________________________________________________________.

 

2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ

 

._____________________________________________________________________.

|Տողի   |                                       |Քանակը,|Ընդհանուր    |

|համարը |                                       |միավոր |մակերեսը,    |

|       |                                       |       |քառ. մետր    |

|       |                                       |       |_____________|

|       |                                       |       |տարե- |տարե- |

|       |                                       |       |սկզբին|վերջին|

|_______|_______________________________________|_______|______|______|

|   1   |              2                        |   3   |   4  |  5   |

|_______|_______________________________________|_______|______|______|

|201    |Բազմաբնակարան շենքերի բնակարաններ,     |       |      |      |

|       |ընդամենը                               |       |      |      |

|_______|_______________________________________|_______|______|______|

|201.1  |այդ թվում ըստ սենյակների քանակի`       |       |      |      |

|       |մեկ սենյականոց                         |       |      |      |

|_______|_______________________________________|_______|______|______|

|201.2  |երկու սենյականոց                       |       |      |      |

|_______|_______________________________________|_______|______|______|

|201.3  |երեք սենյականոց                        |       |      |      |

|_______|_______________________________________|_______|______|______|

|201.4  |չորս սենյականոց                        |       |      |      |

|_______|_______________________________________|_______|______|______|

|201.5  |հինգ սենյականոց                        |       |      |      |

|_______|_______________________________________|_______|______|______|

|201.6  |վեց և  ավելի սենյականոց                |       |      |      |

._____________________________________________________________________.

 

3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի

 

.___________________________________________________________.

|Տողի   |                                   |Բազմաբնակարան  |

|համարը |                                   |շենքերի քանակը,|

|       |                                   |միավոր         |

|_______|___________________________________|_______________|

|   1   |                   2               |        3      |

|_______|___________________________________|_______________|

|301    |Ընդամենը                           |               |

|_______|___________________________________|_______________|

|301.1  |այդ թվում` հանձնվել են շահագործման |               |

|       |մինչև  1950 թ.                     |               |

|_______|___________________________________|_______________|

|301.2  |1951-1970 թթ.                      |               |

|_______|___________________________________|_______________|

|301.3  |1971-1980 թթ.                      |               |

|_______|___________________________________|_______________|

|301.4  |1981-1990 թթ.                      |               |

|_______|___________________________________|_______________|

|301.5  |1991-2000 թթ.                      |               |

|_______|___________________________________|_______________|

|301.6  |2001-2010 թթ.                      |               |

|_______|___________________________________|_______________|

|301.7  |2011 թ. հետո                       |               |

.___________________________________________________________.

 

4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքեր

 

.___________________________________________________.

|Տողի   |                                 |Ընդամենը,|

|համարը |                                 |միավոր   |

|_______|_________________________________|_________|

|  1    |                2                |     3   |

|_______|_________________________________|_________|

|401    |Վերելակով շենքերի քանակը         |         |

|_______|_________________________________|_________|

|402    |Վերելակով շենքերի մուտքերի քանակը|         |

|_______|_________________________________|_________|

|403    |Վերելակների քանակը               |         |

.___________________________________________________.

 

5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի

 

._____________________________________________.

|Տողի   |Բնակարանների քանակը  |Բազմաբնակարան  |

|համարը |                     |շենքերի քանակը,|

|       |                     |միավոր         |

|_______|_____________________|_______________|

|   1   |          2          |        3      |

|_______|_____________________|_______________|

|501    |Մինչև  5             |               |

|_______|_____________________|_______________|

|502    |6-20                 |               |

|_______|_____________________|_______________|

|503    |21-40                |               |

|_______|_____________________|_______________|

|504    |41 և  ավելի          |               |

._____________________________________________.

 

6. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում

 

.______________________________________________________________________.

|Տողի  |                                                      |Ընդամենը|

|համարը|                                                      |        |

|______|______________________________________________________|________|

|   1  |                    2                                 |    3   |

|______|______________________________________________________|________|

|601   |Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր     |        |

|______|______________________________________________________|________|

|602   |Վերանորոգման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ             |        |

|______|______________________________________________________|________|

|602.1 |այդ թվում` ըստ կոնստրուկցիոն տարրերի տանիք            |        |

|______|______________________________________________________|________|

|602.2 |ջրագծի և  կոյուղու ներքին ցանցեր                      |        |

|______|______________________________________________________|________|

|602.3 |ջերմամատակարարման ներքին ցանցեր                       |        |

|______|______________________________________________________|________|

|602.4 |վերելակներ                                            |        |

|______|______________________________________________________|________|

|602.5 |մուտքեր                                               |        |

|______|______________________________________________________|________|

|602.6 |այլ                                                   |        |

.______________________________________________________________________.

 

7. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

հազ. դրամ

.______________________________________________________________________.

|Տողի   |                                                      |Ընդա-  |

|համարը |                                                      |մենը   |

|_______|______________________________________________________|_______|

|   1   |                    2                                 |    3  |

|_______|______________________________________________________|_______|

|701    |Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը     |       |

|       |տարեսկզբին                                            |       |

|_______|______________________________________________________|_______|

|702    |Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը     |       |

|       |տարեվերջին                                            |       |

|_______|______________________________________________________|_______|

|703    |Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների)    |       |

|       |իրացումից, ընդամենը (703.1+703.2+703.3)               |       |

|_______|______________________________________________________|_______|

|703.1  |այդ թվում` պետական և  համայնքային բյուջեներից         |       |

|       |հատկացումների հաշվին մատուցված ծառայություններից      |       |

|_______|______________________________________________________|_______|

|703.2  |շենքի վերանորոգման և  պահպանման նպատակով փաստացի      |       |

|       |վճարումներ (բնակվարձ)                                 |       |

|_______|______________________________________________________|_______|

|703.3  |այլ եկամուտներ                                        |       |

|_______|______________________________________________________|_______|

|704    |Շենքի վերանորոգման և  պահպանման համար հաշվարկային     |       |

|       |վճարումներ                                            |       |

|_______|______________________________________________________|_______|

|705    |Ծախսեր, ընդամենը (705.1+705.2+705.3+705.4+705.5+705.6)|       |

|_______|______________________________________________________|_______|

|705.1  |այդ թվում` նյութական ծախսեր                           |       |

|_______|______________________________________________________|_______|

|705.1.1|որից`ընթացիկ նորոգման համար                           |       |

|_______|______________________________________________________|_______|

|705.2  |ոչ նյութական ծառայությունների վճարումներ              |       |

|_______|______________________________________________________|_______|

|705.3  |գործուղման ծախսեր                                     |       |

|_______|______________________________________________________|_______|

|705.4  |աշխատավարձ և  դրան հավասարեցված վճարումներ            |       |

|_______|______________________________________________________|_______|

|705.5  |կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում,               |       |

|       |սարքավորումների և  գույքի ձեռքբերում                  |       |

|_______|______________________________________________________|_______|

|705.6  |այլ ծախսեր                                            |       |

|_______|______________________________________________________|_______|

|706    |Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր, ընդամենը         |       |

|_______|______________________________________________________|_______|

|706.1  |որից` հաշվետու տարում                                 |       |

.______________________________________________________________________.

 

    Ղեկավար`                   ___________________  _________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ___________________  _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 52-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացնում են ռեսպոնդենտ հանդիսացող շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

 

6. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: Տող 101-ը հավասար է 101.1-ից 101.7 տողերի հանրագումարին:

7. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքերը:

8. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:

9. Միաձույլ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:

 

III. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

 

10. Տող 201-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 3) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 4), տարեվերջին (սյունակ 5), իսկ 201.1-201.6 տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով: Բնակելի սենյակը դա բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմերով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:

11. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:

12. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:

 

IV. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ

 

13. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: Տող 301-ը հավասար է 301.1 -ից 301.7 տողերի հանրագումարին:

 

V. ՎԵՐԵԼԱԿ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՈՎ ՄՈՒՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

 

14. Այս բաժնում արտացոլվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ (տող 401), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (տող 402) և վերելակների քանակը (տող 403):

 

VI. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ

 

15. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:

 

VII. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

16. Տող 601-ում արտացոլվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ տող 602-ում` վերանորոգման ընդհանուր ծախսերը: Տող 602-ը հավասար է 602.1-ից 602.6 տողերի հանրագումարին:

 

VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

17. Տող 701-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմինների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ 702 տողում` տարեվերջին:

18. Տող 703-ում արտացոլվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: Տող 703-ը հավասար է 703.1-ից 703.3 տողերի հանրագումարին:

19. Տող 703.1-ում արտացոլվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:

20. Տող 703.2-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):

21. Տող 703.3-ում արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:

22. Տող 704-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումները:

23. Տող 705-ում արտացոլվում են բնակարանային ֆոնդը շահագործող տարեկան ծախսերը: Տող 705-ը հավասար է 705.1 և 705.2-ից 705.6 տողերի հանրագումարին:

24. Տող 705.1-ում արտացոլվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 705.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:

25. Տող 705.2-ում արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):

26. Տող 705.3-ում արտացոլվում են գործուղման հետ կապված ծախսերը, տող 705.4-ում` ցուցակային անձնակազմի (որոնք հիմնականում զբաղվում են միայն բնակարանային ֆոնդի ծառայությունում) աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և դրան հավասարեցված վճարումները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

27. Տող 705.5-ում արտացոլվում են կապիտալ ներդրումների, կապիտալ վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:

28. Տող 705.6-ում արտացոլվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

29. Տող 706-ում արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 52-Ն
Որոշում