Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2019 - 01.01.2021} «ՓՈՍՏԱՅԻՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2019 - 01.01.2021} «ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2019  -ից մինչեւ   01.01.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/01/2019 - 01/01/2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 64-Ն

 

i

«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն որոշում)

2. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն որոշում)

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն որոշում)

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 64-Ն որոշման

 

ՁԵՎ 1-փոստ

(ամսական, եռամսյակային,

տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ._____________ (ամիս)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 10-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Փոստային և սուրհանդակային ծառայություններ

 

(ամսական)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանում                             |Տողի  |Չափի   |Ցուցա-|

|                                               |համարը|միավորը|նիշի  |

|                                               |      |       |մեծու-|

|                                               |      |       |թյունը|

|_______________________________________________|______|_______|______|

|                    Ա                          |   Բ  |   Գ   |   1  |

|_______________________________________________|______|_______|______|

|Հասույթներ, ընդամենը, (առանց ԱԱՀ)              |110   |հազար  |      |

|                                               |      |դրամ   |      |

|_______________________________________________|______|_______|______|

|այդ թվում` փոստային ծառայությունից             |110.1 |-»-    |      |

|_______________________________________________|______|_______|______|

|սուրհանդակային ծառայությունից                  |110.2 |-»-    |      |

|_______________________________________________|______|_______|______|

|Ծախսեր, ընդամենը                               |120   |-»-    |      |

|_______________________________________________|______|_______|______|

|այդ թվում` փոստային ծառայությունից             |120.1 |-»-    |      |

|_______________________________________________|______|_______|______|

|սուրհանդակային ծառայությունից                  |120.2 |-»-    |      |

|_______________________________________________|______|_______|______|

|Այլ գործունեությունից ստացված հասույթներ       |130   |-»-    |      |

._____________________________________________________________________.

 

2. Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի

 

(ամսական)

.__________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը           |Տողի  |Չափի   |Ընդա-|այդ թվում`    |

|                              |համարը|միավորը|մենը |______________|

|                              |      |       |     |Փոս  |Սուրհան-|

|                              |      |       |     |տային|դակային |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|               Ա              |   Բ  |    Գ  |  1  |  2  |    3   |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Հասույթ, ընդամենը, (առանց ԱԱՀ)|210   |հազար  |     |     |        |

|                              |      |դրամ   |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|այդ թվում`                    |      |       |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|ք. Երևան                      |210.1 |-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Արագածոտն                     |210.2 |-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Արարատ                        |210.3 |-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Արմավիր                       |210.4 |-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Գեղարքունիք                   |210.5 |-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Լոռի                          |210.6 |-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Կոտայք                        |210.7 |-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Շիրակ                         |210.8 |-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Սյունիք                       |210.9 |-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Վայոց ձոր                     |210.10|-»-    |     |     |        |

|______________________________|______|_______|_____|_____|________|

|Տավուշ                        |210.11|-»-    |     |     |        |

.__________________________________________________________________.

 

3. Փոստային և սուրհանդակային առաքանիներ

 

(եռամսյակային)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանում                          |Տողի   |Չափի     |Ցուցա-|

|                                            |համարը |միավորը  |նիշի  |

|                                            |       |         |մեծու-|

|                                            |       |         |թյունը|

|____________________________________________|_______|_________|______|

|                    Ա                       |   Բ   |   Գ     |   1  |

|____________________________________________|_______|_________|______|

|Նամակագրական թղթակցություններ, տպագիր       |310    |հազար հատ|      |

|հրատարակություններ, ծրարներ, ընդամենը       |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այդ թվում` ներհանրապետական                  |310.1  |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջազգային ելքային                          |310.2  |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջազգային մուտքային                        |310.3  |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Փոստային ծանրոցներ, ընդամենը                |320    |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այդ թվում` ներհանրապետական                  |320.1  |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջազգային ելքային                          |320.2  |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջազգային մուտքային                        |320.3  |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Սուրհանդակային փաթեթներ, ընդամենը           |330    |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այդ թվում` ներհանրապետական                  |330.1  |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջազգային ելքային                          |330.2  |-»-      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջազգային մուտքային                        |330.3  |-»-      |      |

._____________________________________________________________________.

 

4. Աշխատողների միջին տարեկան թվաքանակ

 

(տարեկան)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանում                          |Տողի   |Չափի     |Ցուցա-|

|                                            |համարը |միավորը  |նիշի  |

|                                            |       |         |մեծու-|

|                                            |       |         |թյունը|

|____________________________________________|_______|_________|______|

|                    Ա                       |   Բ   |   Գ     |   1  |

|____________________________________________|_______|_________|______|

|Փոստային գործունեությամբ զբաղվող աշխատողների|410    |մարդ     |      |

|միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին  |       |         |      |

|մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա վիճակագրական     |       |         |      |

|հաշվետվությունում)                          |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Սուրհանդակային գործունեությամբ զբաղվող      |420    |-»-      |      |

|աշխատողների միջին տարեկան թվաքանակը,        |       |         |      |

|(լրացվում է տարին մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա|       |         |      |

|վիճակագրական հաշվետվությունում)             |       |         |      |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                   ___________________  _________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ___________________  _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 64-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն և այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից`

1) Փոստային և սուրհանդակային ծառայություններ (ամսական) (բաժին 1)

2) Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի (ամսական) (բաժին 2)

3) Փոստային և սուրհանդակային առաքանիներ (եռամսյակային) (բաժին 3)

4) Աշխատողների միջին տարեկան թվաքանակ (տարեկան) (բաժին 4):

7. 1-ին բաժնի 110 տողում արտացոլվում են փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթներն առանց ավելացված արժեքի հարկի համապատասխան ամսվա համար: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով: Փոստային գործունեությունը փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող ծառայություն է, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր: Փոստային կապի գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը կարող են մատուցել և փոստային, և սուրհանդակային ծառայություններ: Փոստային կապի ծառայությունը գործունեության տեսակ է փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով: Սուրհանդակային ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից:

8. 130 տողում լրացվում են այլ գործունեությունից ստացված հասույթները, որոնք ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային և սուրհանդակային ծառայություններից:

9. 2-րդ բաժնում լրացվում են փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն բաշխված ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի: Այս բաժնում 1 սյունակից ավելի սյունակում հասույթներ լրացնում են այն ռեսպոնդենտները, որոնք գործունեություն են իրականացնում մեկից ավելի մարզերում կամ ք. Երևանում:

10. 3-րդ բաժնում լրացվում են փոստային և սուրհանդակային առաքանիների ծավալները հազար հատերով համապատասխան եռամսյակի համար:

11. Փոստային ծառայությունների մատուցման դեպքում 310 տողում լրացվում են հասցեագրված նամակագրական թղթակցությունների (հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ), համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակությունների, իսկ 320 տողում` փոստային ծանրոցների ծավալները: Սուրհանդակային ծառայությունների մատուցման դեպքում 310 տողում լրացվում են առանց ապրանքային արժեքի թղթակցությունների և մինչև 0.3 կգ-ը չգերազանցող ծրարների ծավալները, իսկ 330 տողում` 0.3 կգ-ը գերազանցող սուրհանդակային փաթեթների ծավալները:

12. Ներհանրապետական առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար:

13. Միջազգային ելքային առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու համար:

14. Միջազգային մուտքային առաքանիները ընդունվում են այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար, իսկ փոստային ծառայությունների մատուցման դեպքում նաև` տարանցիկով Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու համար:

15. Փոստային կապի օպերատորները փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ (բացի փոստային կապի ունիվերսալ ծառայություններից) իրավունք ունեն սահմանելու առաքանիների առավելագույն չափերը, քաշը և թույլատրելի ներդրվածքը, որոնք առաքման համար արգելված չեն:

16. Փոստային առաքանին, որն առաքվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթներին համապատասխան:

17. Սուրհանդակային առաքանին համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթների դասակարգվում է հետևյալ տեսակների`

1) ծրար` փաստաթղթերով և այլ ներդրվածքով, մինչև Ա4 ֆորմատի ծրար, որի փաստացի և ծավալային քաշը չի գերազանցում 300 գրամը.

2) սուրհանդակային փաթեթ` փաթեթի կամ արկղի մեջ տեղադրված առաքանի, որի փաստացի և ծավալային քաշը գերազանցում է 300 գրամը.

3) թղթակցություն` թղթային տարբերակով տեղեկատվություն` առանց ապրանքային արժեքի:

18. Հատուկ կապի ծառայությունը սուրհանդակային կապի ծառայության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:

19. Հաշվետվության 410 և 420 տողերում լրացվում են աշխատողների միջին տարեկան թվաքանակները (համապատասխանաբար փոստային և սուրհանդակային գործունեությամբ զբաղվող) (լրացվում է միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում): Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

 

(2-րդ հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 29-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.11.2018
N 64-Ն
Որոշում