Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1443-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 268-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին» բառերը` «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին» բառերով.

2) որոշման հավելվածի`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված ավիափոխադրողները Քաղաքացիական ավիացիայի կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով լիազորված` Հայաստանի Հանրապետությունում իրենց շահերը ներկայացնող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների վճարում կատարելու իրավասություն ունեցող հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված անձանց մասին:»,

i

բ. 13-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)» բառերով,

i

գ. 13.1-ին կետում «փաստաթղթային տեսքով կամ էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով, իսկ «կանխիկ գանձման անդորրագրերով մեկնողների» բառերը' «պետական տուրք վճարածների» բառերով,

i

դ. NN 2 և 3 ձևերի առաջին պարբերությունը «անվանումը» բառից հետո լրացնել «, ՀՎՀՀ» բառով,

ե. N 4 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Ձև N 4

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

._________________________________________________________________________.

|NN |Ավիա-|Ավիափոխադրողի կողմից  |Ամի|Փաս-  |Գանձվել է|ՀՀ    |Լրաց-|Եվ կամ|

|ը/կ|փոխա-|լիազորված` նրա շահերը |սը |տացի  |պետական  |պետա- |վել  |արտո- |

|   |դրողը|ներկայացնող և  պետական|   |մեկնել|տուրք    |կան   |են   |նու-  |

|   |     |տուրքի գումարների     |   |են    |(դրամ)   |բյուջե|արտո-|թյու- |

|   |     |վճարում կատարելու     |   |(մարդ)|         |փաստա |նու- |նից   |

|   |     |իրավասություն ունեցող |   |      |         |ցի փո-|թյան |օգտվել|

|   |     |անձը                  |   |      |         |խանց- |հավաս|են    |

|   |_____|______________________|   |      |         |վել է |տա-  |(մարդ)|

|   |ան-|Հ|անվանումը|ՀՎՀՀ        |   |      |         |պետա- |գրեր |      |

|   |վա-|Վ|         |            |   |      |         |կան   |(հատ)|      |

|   |նու|Հ|         |            |   |      |         |տուրք |     |      |

|   |մը |Հ|         |            |   |      |         |(դրամ)|     |      |

|   |   |*|         |            |   |      |         |      |     |      |

|   |   |*|         |            |   |      |         |      |     |      |

|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|

| 1 |2  |3|    4    |    5       | 6 |   7  |   8     |  9   | 10  |  11  |

|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|

|1. |   | |         |            |   |      |         |      |     |      |

|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|

|2. |   | |         |            |   |      |         |      |     |      |

|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|

|3. |   | |         |            |   |      |         |      |     |      |

|___|___|_|_________|____________|___|______|_________|______|_____|______|

|...|   | |         |            |   |      |         |      |     |      |

._________________________________________________________________________.

 

    Պատասխանատու անձ ___________________      ___________________

                      (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

____ ______ 20__թ.»,

 

զ. N 6 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

 

i

«Ձև N 6

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

._____________________________________________________________________.

|Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության|                         |

|անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ      |                         |

|ֆիզիկական անձի անունը, ազգանունը           |                         |

|___________________________________________|_________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       |  |  |  |  |  |  |  |  | |

|___________________________________________|_________________________|

|Գտնվելու (բնակության) վայրը                |                         |

|___________________________________________|_________________________|

|Հեռախոսահամարը                             |                         |

|___________________________________________|_________________________|

|Ներկայացման ամսաթիվը                       |                         |

._____________________________________________________________________.

 

.________________________________________________________________.

|NN |Ավիափոխա-|Մեկնման |Մեկնել են|Արտոնությունից|Պետական տուրք են|

|ը/կ|դրողի    |ամսաթիվը|(մարդ)   |օգտվել են     |վճարել (մարդ)   |

|   |անվանումը|        |         |(մարդ)        |                |

|___|_________|________|_________|______________|________________|

| 1 |   2     |    3   |   4     |       5      |     6          |

|___|_________|________|_________|______________|________________|

|1. |         |        |         |              |                |

|___|_________|________|_________|______________|________________|

|2. |         |        |         |              |                |

|___|_________|________|_________|______________|________________|

|3. |         |        |         |              |                |

|___|_________|________|_________|______________|________________|

|...|         |        |         |              |                |

.________________________________________________________________.

 

Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության պատասխանատու անձ

(անհատ ձեռնարկատեր

    կամ ֆիզիկական անձ) ___________________      ___________________

                        (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2018
N 1443-Ն
Որոշում