Սեղմել Esc փակելու համար:
{01.02.2019 - 01.01.2024} «ԳՅՈՒՂԱՏՆՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.02.2019 - 01.01.2024} «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ Ա ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.2019  -ից մինչեւ   01.01.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.02.2019 - 01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2018 թվականի թիվ 74-Ն

 

i

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏՀ (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏՀ (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 49-Ն որոշումը:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 74-Ն որոշման

 

Ձև 29-ԳՏՀ

(ամսական)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ

20  թ. ______________ (ամիս)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 10-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Տողի|               Ցուցանիշներ                     |Չափի   |Հաշվետու|

|N   |                                               |միավոր |ամիս    |

|____|_______________________________________________|_______|________|

| Ա  |                        Բ                      |   Գ   |    1   |

|____|_______________________________________________|_______|________|

|1.  |Հնձվել է հացահատիկային և  հատիկաընդեղենային    |հեկտար |        |

|    |մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը      |       |        |

|____|_______________________________________________|_______|________|

|2.  |Արտադրվել է` հացահատիկ և  հատիկաընդեղեն        |ցենտներ|        |

|____|_______________________________________________|_______|________|

|3.  |կարտոֆիլ                                       |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|4.  |բանջարանոցային մշակաբույսեր                    |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|5.  |բոստանային մշակաբույսեր                        |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|6.  |պտուղ և  հատապտուղ                             |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|7.  |խաղող                                          |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|8.  |սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)       |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|9.  |ծաղիկ                                          |հատ    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|10. |կերի արմատապտուղներ                            |ցենտներ|        |

|____|_______________________________________________|_______|________|

|11. |այլ մշակաբույսեր (նշել)                        |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|12. |                                               |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|13. |                                               |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|14. |Կուտակվել է` բազմամյա խոտ (ցանովի և  բնական)   |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|15. |միամյա խոտ                                     |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|16. |ծղոտ                                           |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|17. |Հավաքվել են վայրաճ պտուղներ և  հատապտուղներ    |-»-    |        |

|____|_______________________________________________|_______|________|

|18. |Ցանվել է աշնանացան, ընդամենը                   |հեկտար |        |

|____|_______________________________________________|_______|________|

|19. |որից` հացահատիկային մշակաբույսեր               |հեկտար |        |

|____|_______________________________________________|_______|________|

|20. |կերային մշակաբույսեր                           |հեկտար |        |

|____|_______________________________________________|_______|________|

|21. |այլ մշակաբույսեր (նշել)                        |հեկտար |        |

|____|_______________________________________________|_______|________|

|22. |                                               |հեկտար |        |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                   ___________________  _________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ___________________  _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 74-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏՀ (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտ համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ` հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:

4. Հաշվետվությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվության ցուցանիշները (գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերք և ցանված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ) ներառում են միայն ֆիզիկական անձի կարգավիճակով տնտեսություններին (անկախ նրանից ֆիզիկական անձը տվյալ համայնքի մշտական բնակիչ է թե ոչ) վերաբերող, համայնքի կտրվածքով, ամփոփ տվյալներ:

6. Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:

1) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:

2) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

3) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):

4) Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:

7. Բազմամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է ցանովի բազմամյա խոտի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր խոտի քանակը:

8. Միամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը:

9. Հնձված և կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտը «Կուտակվել է» բաժնում նշված ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):

10. «Կուտակվել է» բաժնում նշված ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը:

11. Ծղոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու տարվա համապատասխան ամսում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս ցուցանիշում չի ներառվում:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունների հանրագումարը:

13. Հաշվետվության «Արտադրվել է» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալ (համախառն բերքը):

14. Հաշվետվության «Կուտակվել է» բաժնում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալ:

15. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում միայն վայրաճ բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների հավաքված բերքի վերաբերյալ տվյալ:

16. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում հաջորդ տարվա բերքի տակ, ցանված աշնանացան հացահատիկային, կերային և այլ մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը: Բաժնի մյուս տողերում` ըստ մշակաբույսերի, լրացվում են հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում` հաջորդ տարվա բերքի տակ ցանված տվյալ աշնանացան մշակաբույսի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
30.11.2018
N 74-Ն
Որոշում