Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 115 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1516-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Լսողական սարք և հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» N 1151-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հաստատել որոշման`

i

ա. N 5 հավելվածը` համաձայն N 1 հավելվածի,

բ. N 6 հավելվածը` համաձայն N 2 հավելվածի.

2) որոշման`

i

ա. վերնագրում «Լսողական սարք և հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ» բառերով,

i

բ. 1-ին կետի 1-ին ենթակետում «լսողական սարք և հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ (այսուհետ` աջակցող միջոցներ)» բառերով,

գ. 1-ին կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամի սայլակը» բառերը փոխարինել «աջակցող միջոցները» բառերով.

դ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում, N 1 հավելվածի 25-րդ կետում «հաշմանդամի սայլակի և լսողական սարքի», N 1 հավելվածի 2-րդ կետում «հաշմանդամի սայլակը և լսողական սարքը», 6-րդ կետում «հաշմանդամի սայլակ և լսողական սարք», 26-րդ կետում «հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք», 27-րդ կետում «հաշմանդամի սայլակի կամ լսողական սարքի» և N 4 հավելվածի 1-ին կետում «լսողական սարք և հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «աջակցող միջոցներ» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

i

4) որոշման N 1 հավելվածի վերնագրում «լսողական սարք և հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկակական միջոցներ» բառերով.

i

5) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «լսողական սարք ու հաշմանդամի սայլակ» բառերը փոխարինել «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկակական միջոցներ (այսուհետ` աջակցող միջոցներ)» բառերով.

6) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 13-րդ կետում «հաշմանդամի սայլակի և լսողական սարքի» բառերը փոխարինել «աջակցող միջոցների և իրականացված վերանորոգման ծառայության» բառերով,

i

բ. 20-րդ կետում «լրացվում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի կողմից» բառերը փոխարինել «վերբեռնվում է (կցվում է) տեղեկատվական համակարգին հավաստագիր տրամադրող մարմնի կողմից» բառերով,

i

գ. 29-րդ կետում «սայլակ կամ լսողական սարք» և 30-րդ կետում «սայլակի կամ լսողական սարքի» բառերը փոխարինել «աջակցող միջոցներ» բառերով` համապատասխան հոլովաձևերով,

i

դ. 32-րդ կետում «սայլակն», «սայլակը», «սայլակներն» բառերը փոխարինել «աջակցող միջոց» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

i

7) որոշման N 3 հավելվածի վերնագրում և ամբողջ հավելվածում «սայլակ» և «հաշմանդամի սայլակ» բառերի բոլոր հոլովաձևերով բառերը փոխարինել «աջակցող միջոց» բառերով` համապատասխան հոլովաձևով.

i

8) որոշման N 1 հավելվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հավաստագրի տրամադրման գործընթացն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված` սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այսուհետ` հավաստագիր տրամադրող մարմին) կողմից: Ընդ որում, հավաստագիրը տրամադրվում է անձի դիմումի հիման վրա` լրացվելով և լրացված հավաստագրի էլեկտրոնային լուսապատճենը կամ դրա էլեկտրոնային տարբերակը «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ» (այսուհետ` տեղեկատվական համակարգ) վերբեռնելու (կցելու) միջոցով:

5. Յուրաքանչյուր աջակցող միջոցի համար տրամադրվում է մեկ հավաստագիր: Եթե անձն իրավունք ունի ստանալու միևնույն պարագայից 2 հատ (հենակներ, աջ և ձախ վերջույթների օրթեզներ, աջ և ձախ վերջույթների, ակնագնդերի, կրծքագեղձերի պրոթեզներ, աջ և ձախ ականջի լսողական սարքեր կամ դրանց ներդիրներ և այլն), ապա տրամադրվում է 2 հավաստագիր` հավաստագրում կատարելով աջ և ձախ նշումը:».

9) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, տրամադրված աջակցող միջոցների և (կամ) իրականացված վերանորոգման ծառայության դիմաց վճարում կատարելու նպատակով, կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տրամադրված աջակցող միջոցի և (կամ) վերանորոգման ծառայության անվանումը, քանակը, գինը, դրանք ստացողի անձանց անձնական տվյալները, հաշիվ-ապրանքագիրը և տրամադրման ժամկետները:».

10) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն կամ հավաստագիր տրամադրող մարմին` ներկայացնելով նաև հետևյալ փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր)`

1) հավաստագրի տրամադրում հայցող անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում`

ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը` մինչև 16 տարեկան երեխաների համար,

բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

2) հավաստագրի տրամադրում հայցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) հավաստագրի տրամադրում հայցողի` հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում`

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

բ. ՎԱԾ-ը կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ` համաձայն N 5 հավելվածի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով սահմանված դեպքերում, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ.

4) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 2-5-րդ և 7-րդ ենթակետերում նշված այլ անձինք` իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը.

5) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով չսահմանված աջակցող միջոցներ ձեռք բերելու հավաստագիր տրամադրելու համար` համապատասխան պարագայի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը.

6) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար` անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն N 6 հավելվածի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները).

7) լսողական սարքերի ներդիրների համար` լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության կողմից տրամադրված փաստաթղթի հիման վրա` տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.

8) հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս` նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը` սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերին համապատասխան և շահառուի գրավոր լիազորությունը.

9) առձեռն դիմելու դեպքում` շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր տրամադրող մարմնին է ներկայացնում փաստաթղթերի բնօրինակները, փոստային առաքման դեպքում` բոլոր փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` դրանց գունավոր լուսապատճենները:».

i

11) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին ենթակետով.

«14.1. Առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել ՍԾՏՄ` հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ: Դիմումը կամ հեռախոսազանգն ստանալուց հետո եռօրյա ժամկետում կազմակերպվում է տնային այցելություն և համապատասխան դիմումի լրացման գործընթացը:».

12) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 6-րդ կետի 3-րդ ենթակետը «հարմարեցնելու համար» բառերից հետո լրացնել «, իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման և վերին և ստորին վերջույթների պրոթեզների ու օրթոպրոթեզների վերանորոգման համար առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ» բառերով,

i

բ. 7-րդ կետը «հայտարարությամբ» բառից հետո լրացնել «, իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում նաև համապատասխան մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթերով» բառերով,

գ. 15-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

i

«Հավաստագիր տրամադրող մարմինը, դիմումի և փաստաթղթերի հիման վրա, հավաստագիրը վերբեռնում (կցում) է տեղեկատվական համակարգին և փոստային առաքմամբ դրա մասին տեղեկացնում դիմողին երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացու ներկայանալու դեպքում` նույն օրը:»,

i

դ. 19-րդ կետը «տվյալները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տեղեկատվություն յուրաքանչյուր հավաստագրի գնային արժեքի վերաբերյալ» բառերով,

i

ե. 28-րդ կետը «սայլակ» բառից հետո լրացնել «, լսողական սարք, վերին կամ ստորին պրոթեզ» բառերով,

i

զ. 29-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, իսկ սեղմիրանների և աղեկապերի դեպքում նաև երկրորդ սեղմիրանը կամ աղեկապը` որպես փոխնորդ» բառերով.

i

13) որոշման N 1 հավելվածի 18-րդ, 21-րդ, 24-րդ և 31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

14) որոշման N 1 հավելվածի 15-րդ, 16-րդ և 32-րդ կետերում, ինչպես նաև N N 3 և 4 հավելվածներում «Հանգրվան» ՊՈԱԿ» բառը փոխարինել «հավաստագիր տրամադրող մարմին» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

i

15) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33-րդ կետով.

«33. Վերադարձված վերին և ստորին վերջույթի պրոթեզները կարող են ենթարկվել վերամշակման պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում և կարգով և տրամադրվել աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և պրոթեզն ակտիվ շահագործող հաշմանդամություն ունեցող անձանց` որպես փոխնորդ` բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:».

i

16) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

i

17) որոշման N 3 հավելվածի N N 3 և 4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 12-րդ կետը «հանգամանքից» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին»,

i

բ. 14-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված դեպքերի:» բառերով,

i

գ. 15-րդ կետից հանել «և քայլակները» և «16-րդ և» բառերը, իսկ «կետերով» բառը փոխարինել «կետով» բառով,

դ. 17-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «, ժամկետներում» բառով,

i

ե. 16-րդ, 18-րդ և 34-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

զ. 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Հաշմանդամություն չունեցող և պարագաների ժամանակավոր կարիք ունեցող անձանց պարագաներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

21. Հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի նշանակման, առաջին անգամ վերին և (կամ) ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման, վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու, վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության, երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի աջակցող միջոցների վերանորոգման ծառայության և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի վերաբերյալ գրավոր եզրակացության տրամադրումն իրականացնում է սույն կարգի 43-րդ կետում նշված բուժատեխնիկական հանձնաժողովը (այսուհետ` բուժատեխնիկական հանձնաժողով):»,

i

է. 22-րդ կետում «12-18 տարեկան երեխաներին» բառերը փոխարինել «12-29 տարեկան (ներառյալ) անձանց» բառերով,

i

ը. 23-րդ կետում «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ» բառերը փոխարինել «Աջակցող միջոցներ (բացառությամբ պրոթեզի և օրթեզի կոշիկների)» բառերով,

թ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«24. Պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ, ինչպես նաև բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա վերին և ստորին վերջույթի պրոթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման ծառայությունները տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք լիազորված մարմնի հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ կամ վերին և ստորին վերջույթի պրոթեզների և օրթոպրոթեզներ վերանորոգելու ծառայությունները տրամադրելու մասին համապատասխան պայմանագրեր:»,

ժ. 25-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել,

i

ժա. 28-րդ և 29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«28. Օրթոպեդիկ կոշիկներ տրամադրվում են միայն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց: Յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ` մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը` կիսաճիտք կամ երկարաճիտք: Օրթոպեդիկ կոշիկներ ստանալու իրավունք ունեցող անձանց, իրենց ցանկությամբ, տարեկան կարող է տրամադրվել միայն առանց տաքացվող տակդիրների, կամ միայն երկու զույգ կիսաճիտք կամ երկարաճիտք օրթոպեդիկ կոշիկ: Օրթոպեդիկ կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ: Մեկ ոտնաթաթի անդամահատման դեպքում անձին տրամադրվում է նաև մեկ ոտնաման (բաշմակ), իսկ երկու ոտնաթաթի անդամահատման դեպքում` 2 ոտնաման (բաշմակ):

29. Ստորին վերջույթը պրոթեզավորված կամ օրթեզավորված անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ պրոթեզի կամ օրթեզի կոշիկներ, մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը` կիսաճիտք կամ երկարաճիտք: Պրոթեզի և օրթեզի կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ: Պրոթեզի կամ օրթեզի կոշիկ ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է սույն հավելվածի 24-րդ կետով սահմանված որակավորված կազմակերպություն ներկայացնելով անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը` մինչև 16 տարեկան երեխաների համար, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:»,

i

ժբ. 31-րդ կետում «անհրաժեշտության» բառը փոխարինել «նրա դիմելու» բառերով,

ժգ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«35. Տրամադրված վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթոպրոթեզների վերանորոգումն իրականացվում է բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Բուժատեխնիկական հանձնաժողովը գրավոր եզրակացություն է տրամադրում պարագաների վերանորոգման ծառայության և դրա տեսակի, պարագաները սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու և դրա տեսակի վերաբերյալ այդ մասին դիմում ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ նեղ մասնագետներ կամ լրացուցիչ փորձագետներ ընդգրկելու անհրաժեշտության կամ շահառուի գտնվելու վայրի այցելության դեպքում` առավելագույնը 24 աշխատանքային օրվա ընթացքում: Վերանորոգման ծառայություն ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը բուժատեխնիկական հանձնաժողով է ներկայացնում`

1) շահառուի անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը` մինչև 16 տարեկան երեխաների համար.

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

3) շահառուի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը.

4) վերանորոգման կարիք ունեցող պարագան.

5) ներկայացուցչի դիմելու դեպքում` նաև նրա անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:»,

ժդ. 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«36. Պարագաների տրամադրման համար անձն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով գրավոր դիմում է կազմակերպություն` դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) պարագայի տրամադրում հայցող անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում`

ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը` մինչև 16 տարեկան երեխաների համար,

բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

2) պարագայի տրամադրում հայցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) լսողական սարքերի տրամադրման համար` տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 10-ի N 1151-Ն որոշման N 6 հավելվածի և աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները).

4) ներկայացուցչի դիմելու դեպքում` նաև նրա անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:»,

ժե. 37-րդ կետը «2-րդ» բառից հետո լրացնել «կամ 3-րդ» բառով,

i

ժզ. 39-րդ կետը «տեղեկությունը» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը` բացառությամբ պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող պարագաների:»,

i

ժէ. 44-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերից հանել «կառուցվածքային և» բառերը, իսկ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) գրավոր եզրակացություն է տալիս`

ա. օրթեզավորման և օրթեզի տեսակի նշանակման վերաբերյալ,

բ. առաջին անգամ վերին և (կամ) ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման վերաբերյալ,

գ. վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու վերաբերյալ,

դ. վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության վերաբերյալ,

ե. երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու վերաբերյալ,

զ. երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի վերաբերյալ,

է. վերանորոգման ծառայության և դրա տեսակի վերաբերյալ,

ը. սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու վերաբերյալ,

թ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի վերաբերյալ:»,

ժը. 45-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

i

«3) իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:»,

i

ժթ. 47-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «,իսկ նեղ մասնագետներ կամ լրացուցիչ փորձագետներ ընդգրկելու անհրաժեշտության կամ շահառուի գտնվելու վայրի այցելության դեպքում` առավելագույնը 24 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1516-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1151-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

    ՀՀ                           ԲՍՓ                   գործակալության

______________________________________________________________________

                             (մարմնի անվանումը)

Տեղեկանքը տալու ամսաթիվը ________________  ժամկետը

Ազգանունը ___________________ Անունը___________ Հայրանունը____________

___ Սեռը _____

Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի N  -ը)________

Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________________

Հաշվառման կամ փաստացի բնակության վայրն ընդգծել / հեռախոսահամարը

______________________________________________________________________

______________________________________________________________________

Կարգավիճակը /»հաշմանդամության խումբը» «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և

այլն/ և ժամկետը,

______________________________________________________________________

պատճառական կապը,

______________________________________________________________________

                       

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԸ`

 

._____________________________________________________________________.

|NN |ՊԱՐԱԳԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ  |ԱՋ/ՁԱԽ ՆՇՈՒՄԸ|ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ|ԲՍՓՀ ԿՆԻՔԸ|

|ը/կ|ՎԵՐԻՆ ԵՎ ՍՏՈՐԻՆ         |             |ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ|          |

|   |ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ            |             |               |          |

|   |ԱՄՊՈՒՏԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ  |             |               |          |

|   |ՁԵՌԱԳՐՈՎ                |             |               |          |

|___|________________________|_____________|_______________|__________|

| 1 |                        |             |               |          |

|___|________________________|_____________|_______________|__________|

| 2 |                        |             |               |          |

|___|________________________|_____________|_______________|__________|

| 3 |                        |             |               |          |

|___|________________________|_____________|_______________|__________|

| 4 |                        |             |               |          |

|___|________________________|_____________|_______________|__________|

| 5 |                        |             |               |          |

._____________________________________________________________________.

ԲՍՓՀ-ի նախագահ (բաժնի պետ) ________________________________

(ստորագրությունը) Ա. Ա. Հ.»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1516-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1151-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անունը, ազգանունը, հայրանունը

______________________________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

______________________________________________________________________

Հասցեն. ______________________________________________________________

Ախտորոշում (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

Ցուցված սարքերի թիվը (նշել նաև, թե որ ականջի համար է)

______________________________________________________________________

Բժիշկ ________________________________________________________________

/անունը, ազգանունը, հայրանունը/ /ստորագրությունը/

Կ. Տ.

    «  »                                              «   » 20 թ.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1516-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1151-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ        |

|                        ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                               |

|                                                                     |

|                        (ՀՀ զինանշան)                                |

|                                                                     |

|              ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ                   |

|                   ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _____________                        |

|                                                                     |

|1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը______________________      |

|2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ______________________          |

|3. Անձնագրի (նույնականացման քարտի, ծննդյան վկայականի) տվյալները      |

|_______________________________________________________________      |

|  (անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և  ում կողմից է տրվել)            |

|4. Աջակցող միջոցի անվանումը (աջ և  ձախ նշումով, եթե կա տարբերակում)  |

|_______________________________________________________________      |

|5. Հավաստագրի արժեքը ______________                                  |

|6. Տրամադրման ամսաթիվը _______________20 ____թ.                      |

|7. Շահառուի կարգավիճակը _________________________                    |

|8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը,                         |

|_______________________________________________________________      |

|        Ուժի մեջ է մինչև  _________ __________ 20____                |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1516-Ն որոշման

 

Ձև N 3

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Աջակցող միջոցը|Աջակցող |Վերա-  |Աջակցող |Աջակցող   |Աջակցող |Նշումներ|

|ը/կ|վերադարձնողի  |միջոցը  |դարձված|միջոցը  |միջոցն    |միջոցն  |        |

|   |անունը,       |վերադարձ|աջակցող|վերադարձ|ստացողի   |ստացողի |        |

|   |ազգանունը,    |նելու   |միջոցի |նողի    |անունը,   |ստորա-  |        |

|   |հայրանունը    |օրը,    |քանակը |ստորա-  |ազգանունը,|գրու-   |        |

|   |              |ամիսը,  |       |գրու-   |հայրանունը|թյունը  |        |

|   |              |տարեթիվը|       |թյունը  |          |        |        |

|___|______________|________|_______|________|__________|________|________|

|   |      1       |   2    |   3   |   4    |    5     |   6    |   7    |

|___|______________|________|_______|________|__________|________|________|

|1. |              |        |       |        |          |        |        |

|___|______________|________|_______|________|__________|________|________|

|2. |              |        |       |        |          |        |        |

|___|______________|________|_______|________|__________|________|________|

|3. |              |        |       |        |          |        |        |

|___|______________|________|_______|________|__________|________|________|

|4. |              |        |       |        |          |        |        |

|___|______________|________|_______|________|__________|________|________|

|...|              |        |       |        |          |        |        |

._________________________________________________________________________.

 

Ձև N 4

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Աջակցող|Աջակցող|Աջակցող|Մասնա- |Որքան |Աջակցող|Աջակցող|Աջակցող|Աջակցող|

|ը/|միջոցի |միջոցի |միջոցը |գիտական|ժամկե-|միջոցն |միջոցն |միջոցը |միջոցը |

|կ |կարիք  |կարիք  |տրամա- |եզրա-  |տով է |ստացողի|ստացողի|տրամա- |տրամա- |

|  |ունեցող|ունեցող|դրելու |կացու- |տրամա-|անունը,|ստորա- |դրողի  |դրողի  |

|  |անձի   |անձի   |օրը,   |թյուն  |դրվում|ազգա-  |գրու-  |անունը,|ստորա- |

|  |անունը,|սոցիա- |ամիսը, |տրամա- |աջակ- |նունը, |թյունը |ազգա-  |գրու-  |

|  |ազգա-  |լական  |տարե-  |դրողի  |ցող   |հայրա- |       |նունը, |թյունը |

|  |նունը, |կարգա- |թիվը   |անունը,|միջոցը|նունը  |       |հայրա- |       |

|  |հայրա- |վիճակը |       |ազգա-  |      |       |       |նունը  |       |

|  |նունը  |       |       |նունը, |      |       |       |       |       |

|  |       |       |       |հայրա- |      |       |       |       |       |

|  |       |       |       |նունը  |      |       |       |       |       |

|__|_______|_______|_______|_______|______|_______|_______|_______|_______|

|  |   1   |   2   |   3   |   4   |  5   |   6   |   7   |   8   |   9   |

|__|_______|_______|_______|_______|______|_______|_______|_______|_______|

|1.|       |       |       |       |      |       |       |       |       |

|__|_______|_______|_______|_______|______|_______|_______|_______|_______|

|2.|       |       |       |       |      |       |       |       |       |

|__|_______|_______|_______|_______|______|_______|_______|_______|_______|

|3.|       |       |       |       |      |       |       |       |       |

|__|_______|_______|_______|_______|______|_______|_______|_______|_______|

|4.|       |       |       |       |      |       |       |       |       |

|__|_______|_______|_______|_______|______|_______|_______|_______|_______|

|..|       |       |       |       |      |       |       |       |       |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1516-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1035-Ն որոշման

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|NN |              Անվանումը                  |   Օգտագործման ժամկետը     |

|ը/կ|                                         |                           |

|_________________________________________________________________________|

|I.  Պրոթեզներ                                                            |

|_________________________________________________________________________|

|1) | ստորին վերջույթների բուժամարզական պրոթեզ|մեծահասակներին` մեկ տարի   |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` վեց ամիս       |

|___|_________________________________________|___________________________|

|2) |ստորին վերջույթների հիմնական պրոթեզ      |մեծահասակներին` երեք տարի  |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` մեկ տարի       |

|___|_________________________________________|___________________________|

|3) |վերին վերջույթների պրոթեզ                |մեծահասակներին` չորս տարի  |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` երկու տարի     |

|___|_________________________________________|___________________________|

|4) |ակնագնդի պրոթեզ                          |մեծահասակներին` երկու տարի,|

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` մեկ տարի       |

|___|_________________________________________|___________________________|

|5) |ձայնալարերի պրոթեզ և  ձայնաստեղծ սարք    |հինգ տարի                  |

|___|_________________________________________|___________________________|

|6) |կրծքագեղձի էկզոպրոթեզ                    |մեկ տարի                   |

|_________________________________________________________________________|

|Վերականգնողական պարագաներ և  վերականգնման այլ տեխնիկական օժանդակ սարքեր  |

|_________________________________________________________________________|

|2. Օրթեզներ                                                              |

|_________________________________________________________________________|

|1) |վերին վերջույթի                          |մեծահասակներին` երկու տարի |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` վեց ամիս       |

|___|_________________________________________|___________________________|

|2) |ստորին վերջույթի` առանց հոդի             |մեծահասակներին` մեկ տարի   |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` վեց ամիս       |

|___|_________________________________________|___________________________|

|3) |ստորին վերջույթի` հոդով                  |մեծահասակներին` երկու տարի |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` մեկ տարի       |

|___|_________________________________________|___________________________|

|4) |պարանոցի                                 |մեծահասակներին` մեկ տարի   |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` վեց ամիս       |

|___|_________________________________________|___________________________|

|5) |օրթեզ-սեղմիրան                           |մեծահասակներին` մեկ տարի   |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` վեց ամիս       |

|___|_________________________________________|___________________________|

|6) |օրթոպրոթեզ                               |մեծահասակներին` երկու տարի |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` մեկ տարի       |

|___|_________________________________________|___________________________|

|3. |Սեղմիրան                                 |մեծահասակներին` երկու տարի |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` վեց ամիս       |

|___|_________________________________________|___________________________|

|4. |Աղեկապ                                   |մեկ տարի                   |

|___|_________________________________________|___________________________|

|5. |Ծնկակալ                                  |մեկ տարի                   |

|___|_________________________________________|___________________________|

|6. |Ռեկլինատոր                               |մեկ տարի                   |

|___|_________________________________________|___________________________|

|7. |Կոշիկներ                                 |                           |

|___|_________________________________________|___________________________|

|1) |պրոթեզի                                  |տարեկան` երկու զույգ       |

|___|_________________________________________|___________________________|

|2) |օրթեզի                                   |տարեկան` երկու զույգ       |

|___|_________________________________________|___________________________|

|3) |օրթոպեդիկ                                |տարեկան` երկու զույգ       |

|___|_________________________________________|___________________________|

|8. |Ոտնաման (բաշմակ)                         |մեկ տարի                   |

|___|_________________________________________|___________________________|

|9. |Գուլպա (անդամահատված ծայրատի համար)      |տարեկան` 3 հատ             |

|___|_________________________________________|___________________________|

|10.|Ձեռնափայտ` մեկ լրացուցիչ ռետինով         |երկու տարի                 |

|___|_________________________________________|___________________________|

|11.|Հենակ` մեկ լրացուցիչ ոետինով             |երկու տարի                 |

|___|_________________________________________|___________________________|

|12.|Սուպինատոր/ներդիր                        |մեծահասակներին` մեկ տարի,  |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` վեց ամիս       |

|___|_________________________________________|___________________________|

|13.|Լսողական սարքի ներդիր                    |մեկ տարի                   |

|___|_________________________________________|___________________________|

|14.|Անվասայլակ                               |երեք տարի                  |

|___|_________________________________________|___________________________|

|15.|Փոքր տրամաչափի սայլակ                    |երկու տարի                 |

|___|_________________________________________|___________________________|

|16.|Քայլակ                                   |մեծահասակներին` երեք տարի  |

|   |                                         |___________________________|

|   |                                         |երեխաներին` երկու տարի     |

|___|_________________________________________|___________________________|

|17.|Լսողական սարք                            |12-29 տարեկան անձանց` 5    |

|   |                                         |տարի                       |

|   |                                         |___________________________|

|   |                                         |30 տարեկան ն ավելի բարձր   |

|   |                                         |տարիքի` հաշմանդամություն   |

|   |                                         |ունեցող, տարիքային         |

|   |                                         |կենսաթոշակի իրավունք տվող  |

|   |                                         |տարիքը լրացած անձանց` 3    |

|   |                                         |տարի                       |

._________________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1516-Ն
Որոշում