Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2018 թվականի N 43-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2019 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1) Երևանի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

բ. 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

գ. 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

2) Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո, շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար`

ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

բ. 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

գ. 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

դ. 1500 -ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

3) Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

բ. 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

գ. 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ:

4) Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար`

ա. մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.

բ. 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասի համար 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ, գումարած 500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 250 /երկու հարյուր հիսուն/ դրամ:

գ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար 500000 /հինգ հարյուր հազար/ դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 50 /հիսուն/ դրամ:

5) Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար` 10000 /տասը հազար/ դրամ:

6) Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար` յուրաքանչյուր մասնակցի համար` օրական 200 /երկու հարյուր/ դրամ:

7) Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`

ա. բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար` բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` 200 /երկու հարյուր/ դրամ.

բ. ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

- առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 70 /յոթանասուն/ դրամ.

- հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 /երեսուն/ դրամ.

- արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 /ութ/ դրամ.

- կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 4 /չորս/ դրամ.

- շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով.

գ. ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` 3000 /երեք հազար/ դրամ:

8) Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար` 500 /հինգ հարյուր/ դրամ:

9) Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար`

ա. ամսական 25 /քսանհինգ/ դրամ` յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսի համար.

բ. ամսական 50 /հիսուն/ դրամ` յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի մակերեսի համար:

10) Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար` մեկ երեխայի հաշվարկով ամսական 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ դրամ:

11) Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցների) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար` մեկ երեխայի հաշվարկով.

ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում` ամսական 24500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ.

բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում` ամսական 20300 /քսան հազար երեք հարյուր/ դրամ.

գ. երգեցողության ուսուցում` 19300 /տասնինը հազար երեք հարյուր/ դրամ.

դ. պարարվեստի ուսուցում` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

ե. կերպարվեստի ուսուցում` 9300 /ինը հազար երեք հարյուր/ դրամ.

զ. թատերարվեստի ուսուցում` 8700 /ութ հազար յոթ հարյուր/ դրամ.

է. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն «բ» և «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով:

12) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար` 1 անձի համար` 1000 /մեկ հազար/ դրամ:

13) Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար`

ա. մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 /երկու հարյուր/ դրամ.

բ. ժամը 2400-ից (0000-ից) մինչև 0900-ն կայանելու համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.

գ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 0800-ից մինչև 2000-ն կայանելու համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).

դ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 1900-ից մինչև 0900-ն կայանելու համար` 10000 /տասը հազար/ դրամ (աբոնեմենտ).

ե. 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ):

14) Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար`

ա. ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

. մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

. մեկ տարվա համար (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

բ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 0900-ից մինչև 2400-ն կայանելու համար`

. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում` կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.

. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.

. մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.

. մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.

. մեկ տարվա համար (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ:

15) Հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարը գանձվում է.

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետի «գ» պարբերությամբ մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:

16) Երևանի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար սահմանվում է` 1000 /մեկ հազար/ դրամ:

17) Երևանի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար`

ա. 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

բ. 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

18) Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ:

19) Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ:

20) Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 49300 /քառասունինը հազար երեք հարյուր/ դրամ:

2. Սահմանել, որ.

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 9-ը տարածահաշվարկային գոտիավորումը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածահաշվարկային 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.2 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում` սույն որոշման 1-ին կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ, 9-րդ և 15-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

4) սույն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2019 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը և 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

3. Երևանի քաղաքապետին` ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը Երևանի պաշտոնական համացանցային www.yerevaո.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Երևանի ավագանի
25.12.2018
N 43-Ն
Որոշում