Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-1-Ո-6

2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, 94-րդ հոդվածի 1- ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման 1-ին հավելվածի 54-րդ կետի 27-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«զ. ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմ` կենտրոնական նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Օտյան 53/2, Գյումրու նստավայր` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, Վեդու նստավայր` Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, ք.Վեդի, Արարատյան 55.».

i

2) Որոշման 1-ին հավելվածի 54-րդ կետի 27-րդ ենթակետի «է» պարբերությունից հանել «Մալաթիա-Սեբաստիա նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Օտյան 53/2,» բառերը.

i

3) Որոշման 1-ին հավելվածի 54-րդ կետի 27-րդ ենթակետի «ժզ» պարբերությունում «Երկաթուղայինների 4» բառերը փոխարինել «Մելիք Ստեփանյան 3/2» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019 թ. հունվարի 9

ք. Երևան

 

Հրապարակվել է «ՀՀ դատական իշխանություն» կայքէջում (www.court.am)` 10 հունվարի 2019 թվական:

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
09.01.2019
N ԲԴԽ-1-Ո-6
Որոշում