Սեղմել Esc փակելու համար:
{05.01.2019 - 08.01.2021} «ՏԱՐԵՑՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
{05.01.2019 - 08.01.2021} «ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.2019  -ից մինչեւ   08.01.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 
05/01/2019 - 08/01/2021

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 46-Ն

i

«ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՈՑՍՊԱՍ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 94 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 28.12.2020 թիվ 32-Ն որոշում)

2. Հաստատել «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 32-Ն որոշում)

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-սոցսպաս պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 94 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 28.12.2020 թիվ 32-Ն որոշում)

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 46-Ն որոշման

Ձև 1-ի սոցսպաս

(տարեկան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ.

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա մարտի 1-ը                                             |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

1. Շենքային պայմանները (պատասխանների համարներն առնել շրջանակի մեջ)

1) Շենքը

ա. տիպային է

բ. հարմարեցված է

գ. այլ (նշել).........................................................

2) Շենքի ընդհանուր վիճակը

ա. բավարար է

բ. պահանջվում է ընթացիկ վերանորոգում

գ. պահանջվում է հիմնական վերանորոգում

դ. վթարային է

ե. այլ (նշել) .......................................................

3) Ջրամատակարարումը

ա. կենտրոնացված` շուրջօրյա

բ. կենտրոնացված` ժամանակացույցով (գրաֆիկով)

գ. սեփական ջրաղբյուր

դ. բերվում է ջրամաններով

ե. այլ (նշել)........................................................

4) Տաք ջրամատակարարում

ա. առկա է

բ. բացակայում է

գ. այլ (նշել) ......................................................

5) Կոյուղացումը

ա. միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին

բ. ունի տեղական /լոկալ/ ցանց

գ. այլ (նշել) .....................................................

6) Ջերմամատակարարումը

ա. կենտրոնացված

բ. անհատական (լոկալ)

գ. բացակայում է

դ. այլ (նշել) .....................................................

7) Շենքը նախատեսված է ........... խնամյալների համար

2. Սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները

._____________________________________________________________________.

|Տողի|                                      |Քանակը|Մակերեսը,|Նշումներ|

|հա- |                                      |      |քառ. մ   |        |

|մարը|                                      |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

| 1  |                  2                   |   3  |    4    |    5   |

|____|______________________________________|______|_________|________|

|1)  |Ընդամենը                              |  X   |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|    |այդ թվում`                            |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|2)  |հյուրասենյակ                          |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|3)  |առանձնասենյակ                         |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|4)  |ննջասենյակ                            |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|5)  |սպորտդահլիճ                           |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|6)  |հարդասենյակ                           |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|7)  |բուֆետ (ճաշարան)                      |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|8)  |բուժսենյակ                            |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|9)  |գրադարան, ընթերցասենյակ               |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|10) |օժանդակ սենյակ                        |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|11) |այլ նշանակության սենյակներ            |      |         |        |

|____|______________________________________|______|_________|________|

|12) |Շենքին կից կամ ամրակցված այլ տարածք   |      |         |        |

._____________________________________________________________________.

3. Ապահովվածությունը (համապատասխան սյունակներում դնել «X» նշանը)

._____________________________________________________________________.

|Տողի|                                 |Բավարար |Մասամբ|Բացակա-|Նշում-|

|հա- |                                 |քանակու-|      |յում է |ներ   |

|մարը|                                 |թյամբ   |      |       |      |

|____|_________________________________|________|______|_______|______|

|  1 |             2                   |     3  |  4   |   5   |   6  |

|____|_________________________________|________|______|_______|______|

|1)  |Կահույքով                        |        |      |       |      |

|____|_________________________________|________|______|_______|______|

|2)  |Հաշմանդամություն ունեցող անձանց  |        |      |       |      |

|    |համար նախատեսված սայլակներով     |        |      |       |      |

|____|_________________________________|________|______|_______|______|

|3)  |Տրանսպորտային միջոցներով         |        |      |       |      |

|____|_________________________________|________|______|_______|______|

|4)  |Հեռուստացույցներով               |        |      |       |      |

|____|_________________________________|________|______|_______|______|

|5)  |Ռադիոընդունիչներով               |        |      |       |      |

|____|_________________________________|________|______|_______|______|

|6)  |Հեռախոսակապով                    |        |      |       |      |

|____|_________________________________|________|______|_______|______|

|7)  |Սպորտային պարագաներով            |        |      |       |      |

|____|_________________________________|________|______|_______|______|

|8)  |Նորմալ գործունեության համար այլ  |        |      |       |      |

|    |անհրաժեշտ պարագաներով            |        |      |       |      |

._____________________________________________________________________.

4. Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը

մարդ

._____________________________________________________________________

|Տողի|                          |Ընդա-|այդ   | նրանցից ըստ տարիքի

|հա- |                          |մենը |թվում`|        և  սեռի

|մարը|                          |     |կանայք|________________________

|    |                          |     |      |մինչև  30  |  31-40    |

|    |                          |     |      |___________|___________|

|    |                          |     |      |ըն- |այդ   |ըն- |այդ   |

|    |                          |     |      |դա- |թվում`|դա- |թվում`|

|    |                          |     |      |մենը|կանայք|մենը|կանայք|

|____|__________________________|_____|______|____|______|____|______|

|  1 |             2            |  3  |   4  |  5 |  6   |   7|  8   |

|____|__________________________|_____|______|____|______|____|______|

|1)  |Խնամյալների թվաքանակը     |     |      |    |      |    |      |

|    |տարեսկզբին                |     |      |    |      |    |      |

|____|__________________________|_____|______|____|______|____|______|

|2)  |Հաշվետու|դուրս են եկել,   |     |      |    |      |    |      |

|    |տարվա   |ընդամենը         |     |      |    |      |    |      |

|____|ընթաց-  |_________________|_____|______|____|______|____|______|

|3)  |քում    |վերադարձել են    |     |      |    |      |    |      |

|    |        |հարազատների մոտ  |     |      |    |      |    |      |

|____|        |_________________|_____|______|____|______|____|______|

|4)  |        |մահացել են       |     |      |    |      |    |      |

|____|        |_________________|_____|______|____|______|____|______|

|5)  |        |դուրս են եկել այլ|     |      |    |      |    |      |

|    |        |պատճառներով      |     |      |    |      |    |      |

|____|        |_________________|_____|______|____|______|____|______|

|6)  |        |ընդունվել են,    |     |      |    |      |    |      |

|    |        |ընդամենը         |     |      |    |      |    |      |

|____|        |_________________|_____|______|____|______|____|______|

|7)  |        |նրանցից`         |     |      |    |      |    |      |

|    |        |նախկինում եղել են|     |      |    |      |    |      |

|    |        |տարեց և          |     |      |    |      |    |      |

|    |        |հաշմանդամություն |     |      |    |      |    |      |

|    |        |ունեցող անձանց   |     |      |    |      |    |      |

|    |        |սոցիալական       |     |      |    |      |    |      |

|    |        |պաշտպանության    |     |      |    |      |    |      |

|    |        |հաստատությունում |     |      |    |      |    |      |

|____|__________________________|_____|______|____|______|____|______|

|8)  |Խնամյալների թվաքանակը     |     |      |    |      |    |      |

|    |տարեվերջին                |     |      |    |      |    |      |

|____|__________________________|_____|______|____|______|____|______|

|9)  |նրանցից` անկողնային       |     |      |    |      |    |      |

|____|__________________________|_____|______|____|______|____|______|

|10) |հաշմանդամություն          |     |      |    |      |    |      |

|    |ունեցող անձինք            |     |      |    |      |    |      |

|____|__________________________|_____|______|____|______|____|______|

|11) |8 տողից` զավակներ         |     |      |    |      |    |      |

|    |ունեցողներ                |     |      |    |      |    |      |

|____|__________________________|_____|_______________________________

|12) |8 տողից` ամուսնական       |     |                 X

|    |զույգեր                   |     |

._____________________________________________________________________

____________________________________________________________.

|

|

____________________________________________________________|

|  41-50    |  51-60    |  61-70    |  71-80    |81 և  բարձր|

|___________|___________|___________|___________|___________|

|ըն- |այդ   |ըն- |այդ   |ըն- |այդ   |ըն- |այդ   |ըն- |այդ   |

|դա- |թվում`|դա- |թվում`|դա- |թվում`|դա- |թվում`|դա- |թվում`|

|մենը|կանայք|մենը|կանայք|մենը|կանայք|մենը|կանայք|մենը|կանայք|

|____|______|____|______|____|______|____|______|____|______|

|  9 | 10   | 11 | 12   | 13 |  14  | 15 | 16   | 17 |  18  |

|____|______|____|______|____|______|____|______|____|______|

|    |      |    |      |    |      |    |      |    |      |

5. Աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի

մարդ

._____________________________________________________________________.

|Տողի|                |Աշխատողների|նրանցից ըստ կրթական մակարդակների   |

|հա- |                |թվաքանակը  |___________________________________|

|մարը|                |տարեվերջին |բարձրագույն|միջին մաս- |ընդհանուր  |

|    |                |           |           |նագիտական  |միջնակարգ  |

|    |                |___________|___________|___________|___________|

|    |                |ընդա-|այդ  |ընդա-|նրան-|ընդա-|նրան-|ընդա-|նրան-|

|    |                |մենը |թվում|մենը |ցից  |մենը |ցից  |մենը |ցից  |

|    |                |     |կա-  |     |կա-  |     |կա-  |     |կա-  |

|    |                |     |նայք |     |նայք |     |նայք |     |նայք |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

| 1  |      2         |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  | 10  |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|1)  |Ընդամենը        |     |     |     |     |     |     |     |     |

|    |այդ թվում`      |     |     |     |     |     |     |     |     |

|    |խնամյալներին    |     |     |     |     |     |     |     |     |

|    |անմիջապես       |     |     |     |     |     |     |     |     |

|    |սպասարկող       |     |     |     |     |     |     |     |     |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|2)  |բժիշկներ        |     |     |     |     |     |     |     |     |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|3)  |միջին           |     |     |     |     |     |     |     |     |

|    |բուժանձնակազմ   |     |     |     |     |     |     |     |     |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|4)  |կրտսեր բուժ-    |     |     |     |     |     |     |     |     |

|    |անձնակազմ       |     |     |     |     |     |     |     |     |

|    |(դայակներ)      |     |     |     |     |     |     |     |     |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|5)  |հոգեբան         |     |     |     |     |     |     |     |     |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|6)  |իրավաբան        |     |     |     |     |     |     |     |     |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|7)  |սոցիալական      |     |     |     |     |     |     |     |     |

|    |աշխատող         |     |     |     |     |     |     |     |     |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|8)  |խոհարար         |     |     |     |     |     |     |     |     |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|9)  |սպասարկող այլ   |     |     |     |     |     |     |     |     |

|    |անձնակազմ       |     |     |     |     |     |     |     |     |

|____|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|10) |տեխնիկական և    |     |     |     |     |     |     |     |     |

|    |օժանդակ         |     |     |     |     |     |     |     |     |

|    |անձնակազմ       |     |     |     |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

հազ. դրամ

.__________________________________________________________________

|          Ֆինանսական միջոցների առկայությունը                     |

|_________________________________________________________________|

|ընդամենը|մնացորդը  |          ֆինանսական մուտքերը                |

|        |տարեսկզբին|_____________________________________________|

|        |          |ընդամենը|          այդ թվում`                |

|        |          |        |____________________________________|

|        |          |        |բյուջեից  |նվիրա-  |վարձա-  |այլ    |

|        |          |        |(պետական  |տվու-   |կալու-  |եկա-   |

|        |          |        |և  համայն-|թյուններ|թյունից |մուտներ|

|        |          |        |քային)    |        |        |       |

|        |          |        |          |        |        |       |

|        |          |        |          |        |        |       |

|        |          |        |          |        |        |       |

|________|__________|________|__________|________|________|_______|

|    1   |     2    |    3   |     4    |   5    |    6   |   7   |

|________|__________|________|__________|________|________|_______|

|        |          |        |          |        |        |       |

|        |          |        |          |        |        |       |

|        |          |        |          |        |        |       |

.__________________________________________________________________

____________________________________________________________________.

|                  Ֆինանսական ծախսեր                     |Ֆինանսական|

|________________________________________________________|միջոցների |

|ընդա-|                   այդ թվում`                     |մնացորդը  |

|մենը |__________________________________________________|տարեվերջին|

|     |նյու- |ոչ նյու-  |գոր-  |աշխատա- |հիմնա-   |այլ   |          |

|     |թական |թական     |ծուղ- |վարձ և  |վերա-    |ծախսեր|          |

|     |ծախսեր|ծառայու-  |ման   |դրան    |նորոգման,|      |          |

|     |      |թյունների |ծախսեր|հավասա- |սարքա-   |      |          |

|     |      |վճարումներ|      |րեցված  |վորում-  |      |          |

|     |      |          |      |վճարում-|ների և   |      |          |

|     |      |          |      |ներ     |գույքի   |      |          |

|     |      |          |      |        |ձեռքբեր- |      |          |

|     |      |          |      |        |ման      |      |          |

|_____|______|__________|______|________|_________|______|__________|

|  8  |  9   |    10    |  11  |   12   |   13    |  14  |   15     |

|_____|______|__________|______|________|_________|______|__________|

|     |      |          |      |        |         |      |          |

|     |      |          |      |        |         |      |          |

|     |      |          |      |        |         |      |          |

____________________________________________________________________.

    Ղեկավար`                 ____________________         ________________

                              (Ազգանուն, անուն)           (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր

    հաշվապահ կամ այլ         ____________________         ________________

    լիազորված անձ)`           (Ազգանուն, անուն)           (Ստորագրություն)

«___»__________20___թ.

(1-ին հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 32-Ն որոշում)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 46-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ «ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՈՑՍՊԱՍ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:

4. Հաշվետվությունը ներկայացվում է վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

II. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

7. Բաժնում բերվում են տվյալներ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքային պայմանների վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան համարներն առնել շրջանակի մեջ: Պատասխաններն ընտրելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ պայմաններով. եթե շենքը տիպային է` նախատեսված ծերերի և հաշմանդամների բնակության և կենսագործունեության ապահովման համար, ապա շրջանակի մեջ է առնվում 1 կետի «ա.» ենթակետը: Այդ պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում նշվում է «բ.» պատասխանը: Շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին նշում կատարվում է «2.» կետում, իսկ ջրամատակարարման, տաք ջրամատակարարման և կոյուղացման վիճակի վերաբերյալ նշումները` 3-5 կետերում: Եթե շենքը տաքացվում է վառարաններով, այդ մասին նշումը կատարվում է 6-ի «դ.» կետում: Կետ 7-ում բերվում է կազմակերպությունում նախատեսված տեղերի քանակը և ոչ թե փաստացի զբաղեցված տեղերի կամ խնամյալների թվաքանակը:

III. ՍԵՆՅԱԿՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ

8. 2-րդ բաժնի 2-10 տողերում բերվում են տվյալներ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության առանձին նշանակության սենյակների քանակի և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ: Թվարկված նշանակության սենյակների բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է գծիկ: Եթե հաստատությունում կան այլ նշանակության սենյակներ, որոնք բացակայում են թվում, ապա դրանց մասին տվյալները բերվում են 11 տողում: Շենքին կից առկա կամ պատկանող տարածքի վերաբերյալ տվյալները բերվում են 12 տողում: 5-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ` օր. սպորտդահլիճը չի գործում, հյուրասենյակը վերանորոգման մեջ է և այլն:

IV. ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

9. Բաժնում բերվում են տվյալներ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության նորմալ գործունեության համար անհրաժեշտ կահավորանքով և այլ պարագաներով ապահովվածության վերաբերյալ: Պատասախաններին համապատասխան վանդակներում դրվում է «X» նշանը, իսկ դրանց բացակայության դեպքում դրվում են գծիկներ: 6-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ` օր. հեռախոսակապը չի գործում, սպորտային պարագաները օգտագործման համար պիտանի չեն և այլն:

V. ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸ

10. 4-րդ բաժնի 1 և 8 - 12 տողերում բերվում են տվյալներ խնամյալների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: 2-7 տողերում բերվում են տվյալներ հաշվետու տարվա ընթացքում խնամյալների քանակական շարժի մասին: Ընդ որում տող 2-ը (3-5) տողերի գումարն է, տող 8 = տողեր (1 + 6 - 2): Տող 9-ում բերվում են տվյալներ այն խնամյալների մասին, որոնք անկողնային հիվանդներ են և առանց որևիցե մեկի օգնության չեն կարող տեղաշարժվել կամ սպասարկել իրենց: Տող 10-ում բերվում են բոլոր կարգի հաշմանդամ խնամյալների թվաքանակը: Տող 11-ում խնամյալների ընդհանուր թվաքանակից առանձնացվում է զավակներ ունեցող խնամյալների թվաքանակը, իսկ տող 12-ում` ամուսնական զույգերի ընդհանուր քանակը (լրացվում է միայն սյունակ 3-ը):

VI. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

11. 5-րդ բաժնի տող 1-ում բերվում են տվյալներ տարեվերջի դրությամբ հաստատության ամբողջ աշխատակազմի վերաբերյալ` ըստ նրանց սեռի և կրթական մակարդակի: 2-9 տողերում առանձնացվում են խնամյալներին անմիջապես սպասարկող աշխատակազմը, իսկ տող 10-ում` տեխնիկական և օժանդակ աշխատակազմը:

VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

12. Բաժնի (3-7) սյունակներում բերվում են տվյալներ ֆինանսական մուտքերի վերաբերյալ, իսկ (8-15) սյունակներում ֆինանսական ծախսերի վերաբերյալ:

13. Ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

14. Նյութական ծախսերի մեջ մտնում են` հումքի, նյութերի, գնովի կիսապատրաստուկների, համալրող շինվածքների և դետալների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, տարայի և տարանյութերի, պահեստամասերի, շինանյութերի, գյուղատնտեսական նշանակության նյութերի, վերամշակման հանձնված և այլ նյութերի ձեռքբերման, վերանորոգման և այլ նմանատիպ ծախսերը:

15. Ոչ նյութական ծառայությունների վճարումների մեջ մտնում են` աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, ուսումնական հաստատությունների շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:

(2-րդ հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 32-Ն որոշում)

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 46-Ն
Որոշում