i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 49-Ն
«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 185-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թատրոնների գործունեության մասին» Ձև թիվ 1-թատրոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 185-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 49-Ն որոշման
Ձև 1-թատրոն
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող տարվա փետրվարի 25-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի [][][][][] |
|ծածկագիրը (լրացվում է համաձայն |
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Հիմնական ցուցանիշներ
._________________________________________________________________________.
|Տողի | | Ներկայացումների քանակը|Հաճա- |Ներկայա- |
|համա-| |_______________________|խում- |ցումներից|
|րը | |ընդամենը| որից` |ների |ստացված |
| | |________|______________|քանակը,|հասույթը,|
| | | |նոր |հիմնավե- |մարդ |հազ. |
| | | | |րանորոգ- | |դրամ |
| | | | |ված | | |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
|101 |Ստացիոնար ներկայացումներ,| | | | | |
| |ընդամենը | | | | | |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
|102 |այդ թվում` առավոտյան | | | | | |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
|103 |երեկոյան | | | | | |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
|104 |Տող 101-ից` հիմնական | | | | | |
| |բեմում | | | | | |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
|105 |Ներկայացումներ քաղաքից | | | | | |
| |դուրս | | | | | |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
|106 |այդ թվում` գյուղական | | | | | |
| |վայրերում | | | | | |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
|107 |Ընդամենը միջոցառումներ | | | | | |
| |(101+105) | | | | | |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
|108 |Այլ կոլեկտիվների կողմից | | | | | |
| |կազմակերպված ստացիոնար | | | | | |
| |ներկայացումներ | | | | | |
|_____|_________________________|________|____|_________|_______|_________|
|109 |Հյուրախաղեր արտասահմանում| | | | | |
|_____|_________________________|_________________________________________.
|110 |Դահլիճների տարողությունը |
| |(ստացիոնար) |
|_____|_________________________|
|111 |այդ թվում` հիմնական բեմի |
|_____|_________________________|
|112 |լրացուցիչ բեմի |
._______________________________.
2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
հազ.դրամ
.__________________________________________________________________
| Ֆինանսական միջոցների առկայությունը |
|_________________________________________________________________|
| | այդ թվում |
|ընդա-|___________________________________________________________|
|մենը | | ընթացիկ տարվա մուտքերը |
| |մնացորդը|__________________________________________________|
| |տարե- |ընդա-| այդ թվում |
| |սկզբին |մենը |____________________________________________|
| | | |բյուջե-|բնակչութ-|նվիրատվու-|վարձա-|այլ եկա-|
| | | |ից |յանը մա- |թյուններ |կալու-|մուտներ |
| | | |(պետա- |տուցված | |թյու- | |
| | | |կան և |վճարովի | |նից | |
| | | |համայն-|ծառայութ-| | | |
| | | |քային |յուններից| | | |
| | | | | | | | |
|_____|________|_____|_______|_________|__________|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_____|________|_____|_______|_________|__________|______|________|
| | | | | | | | |
._________________________________________________________________.
___________________________________________________________.
| Ֆինանսական ծախսեր | |
|_________________________________________________|________|
|ընդա-| այդ թվում |ֆինանսա-|
|մենը |___________________________________________|կան մի- |
| |նյու- |ոչ |գոր- |աշխա- |հիմնա- |այլ |ջոցների |
| |թական |նյութական |ծուղ-|տավարձ|վերա- |ծախ-|մնացորդը|
| |ծախսեր|ծառայութ- |ման |և |նորոգ- |սեր |տարեվեր-|
| | |յունների |ծախ- |դրան |ման, | |ջին |
| | |վճարումներ|սեր |հավա- |սարքա- | | |
| | | | |սարեց-|վորում-| | |
| | | | |ված |ների և | | |
| | | | |վճա- |գույքի | | |
| | | | |րում- |ձեռք | | |
| | | | |ներ |բերման | | |
|_____|______|__________|_____|______|_______|____|________|
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
|_____|______|__________|_____|______|_______|____|________|
| | | | | | | | |
.__________________________________________________________.
Ղեկավար` ____________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր
հաշվապահ կամ այլ ____________________ ________________
լիազորված անձ)` (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_ _»______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 49-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
6. Տող 101-ում բերվում է ստացիոնար ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից առանձնացվում է նոր (սյունակ 4) և հիմնավերանորոգված (սյունակ 5) ներկայացումների քանակը:
7. Սյունակ 6-ում բերվում է հաճախումների քանակը, իսկ ներկայացումներից ստացված հասույթի գումարի չափը` սյունակ 7-ում:
8. Տող 105-ում բերվում է քաղաքից դուրս կազմակերպված ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից առանձնացվում է նոր (սյունակ 4) և հիմնավերանորոգված (սյունակ 5) ներկայացումների քանակը:
9. Միջոցառումների ընդհանուր քանակը բերվում տող 107-ում, ընդ որում տող 107 = տողեր (101 + 105):
10. Տող 108-ում բերվում է այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումների մասին տվյալներ:
11. Տող 109-ում բերվում է արտասահմանում կազմակերպված հյուրախաղերի մասին տվյալներ:
12. Տող 110-ում բերվում է դահլիճների ընդհանուր տարողությունը (նախատեսված տեղերի քանակը):
III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
13. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
14. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
15. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
16. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
17. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 14-ում բերվում է թատրոնի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
6) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:
18. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: