Սեղմել Esc փակելու համար:
{05.01.2019 - 18.07.2023} «ԳՐԱԴԱՐԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{05.01.2019 - 18.07.2023} «ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.2019  -ից մինչեւ   18.07.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 05.01.2019 - 18.07.2023

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 58-Ն

 

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

i

2. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 17-ի ««Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 45-Ն որոշումը:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

i

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 58-Ն որոշման

 

Ձև 6-գմ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ. _________________

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա հունվարի 25-ը                                         |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Շենքային պայմանները

 

._________________________________________________________________.

|Գրադարանի շենքի ընդհանուր |            Ընթերցասրահ               |

|մակերեսը, քառ. մ          |______________________________________|

|                          |մակերեսը, քառ. մ|տեղերի քանակը, միավոր|

|__________________________|________________|_____________________|

|             1            |        2       |          3          |

|__________________________|________________|_____________________|

|                          |                |                     |

._________________________________________________________________.

 

2. Գրադարանային հավաքածուի (ֆոնդի) շարժը

 

հազ. օրինակ

._____________________________________________________________________.

|Տողի |                   |Ընդա-|այդ թվում` ըստ բովանդակության        |

|հա-  |                   |մենը |_____________________________________|

|մարը |                   |     |հասա-|բնական |տեխնի- |մշա-  |բանա-   |

|     |                   |     |րակա-|գիտու- |կական, |կույթ,|սիրական,|

|     |                   |     |քաղա-|թյուն- |գյուղա-|ֆիզ-  |գիտական |

|     |                   |     |քական|ներ,   |տնտե-  |կուլ- |և       |

|     |                   |     |     |բժշկու-|սական  |տուրա |գեղար-  |

|     |                   |     |     |թյուն  |և      |և     |վեստա   |

|     |                   |     |     |       |տնտեսա-|սպորտ |կան     |

|     |                   |     |     |       |գիտական|      |գրակա-  |

|     |                   |     |     |       |       |      |նու-    |

|     |                   |     |     |       |       |      |թյուն   |

|     |                   |     |     |       |       |      |        |

|_____|___________________|_____|_____|_______|_______|______|________|

| 1   |         2         |  3  |     |   5   |    6  |   7  |    8   |

|_____|___________________|_____|_____|_______|_______|______|________|

|201  |Գրադարանային       |     |     |       |       |      |        |

|     |հավաքածուն         |     |     |       |       |      |        |

|     |տարեսկզբին         |     |     |       |       |      |        |

|_____|___________________|_____|_____|_______|_______|______|________|

|202  |Ստացվել է հաշվետու |     |     |       |       |      |        |

|     |տարում, ընդամենը   |     |     |       |       |      |        |

|_____|___________________|_____|_____|_______|_______|______|________|

|202.1|բյուջետային        |     |     |       |       |      |        |

|     |միջոցների հաշվին   |     |     |       |       |      |        |

|_____|___________________|_____|_____|_______|_______|______|________|

|202.2|նվիրաբերած         |     |     |       |       |      |        |

|_____|___________________|_____|_____|_______|_______|______|________|

|203  |Դուրս է գրվել      |     |     |       |       |      |        |

|     |հաշվետու տարում    |     |     |       |       |      |        |

|_____|___________________|_____|_____|_______|_______|______|________|

|204  |Գրադարանային       |     |     |       |       |      |        |

|     |հավաքածուն         |     |     |       |       |      |        |

|     |տարեվերջին         |     |     |       |       |      |        |

|_____|___________________|_____|_____|_______|_______|______|________|

|205  |Տացքը              |     |     |       |       |      |        |

|_____|___________________|_____|_____|_______|_______|______|________|

|205.1|որից` 1-9-րդ       |     |     |       |       |      |        |

|     |դասարանների        |     |     |       |       |      |        |

|     |աշակերտներին       |     |     |       |       |      |        |

._____________________________________________________________________.

 

3. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի և կրթական մակարդակի

 

մարդ

._________________________________________________________________________.

|Տողի|        |Ընթեր-|           այդ թվում`                               |

|հա- |        |ցող-  |____________________________________________________|

|մարը|        |ների  |ըստ տարիքի                  |ըստ կրթական մակարդակի  |

|    |        |թվա-  |____________________________|_______________________|

|    |        |քանակը|15  |16-|19-|26-|41-|56-|64 |միջ-|միջին |թերի |բարձ-|

|    |        |      |և   |18 |25 |40 |55 |63 |և  |նա  |մասնա-|բարձ-|րա-  |

|    |        |      |ցածր|   |   |   |   |   |բար|կարգ|գիտա- |րա-  |գույն|

|    |        |      |    |   |   |   |   |   |ձըր|    |կան   |գույն|     |

|____|________|______|____|___|___|___|___|___|___|____|______|_____|_____|

| 1  |    2   |   3  | 4  | 5 | 6 | 7 | 8 | 9 |10 | 11 |  12  |  13 |  14 |

|____|________|______|____|___|___|___|___|___|___|____|______|_____|_____|

|301 |Ընդամենը|      |    |   |   |   |   |   |   |    |      |     |     |

|____|________|______|____|___|___|___|___|___|___|____|______|_____|_____|

|302 |այդ     |      |    |   |   |   |   |   |   |    |      |     |     |

|    |թվում`  |      |    |   |   |   |   |   |   |    |      |     |     |

|    |կանայք  |      |    |   |   |   |   |   |   |    |      |     |     |

._________________________________________________________________________.

 

4. Հաճախումների քանակը և զանգվածային միջոցառումները

 

միավոր

._____________________________________________________________________.

|Տողի|                                     |Հաճախում-  |Կազմակերպվել  |

|հա- |                                     |ների քանակը|են զանգվածային|

|մարը|                                     |           |միջոցառումներ |

|____|_____________________________________|___________|______________|

| 1  |                   2                 |      3    |       4      |

|____|_____________________________________|___________|______________|

|401 |Ընդամենը                             |           |              |

|____|_____________________________________|___________|______________|

|402 |որից` 1-9-րդ դասարանների աշակերտների |           |              |

._____________________________________________________________________.

 

5. Գրադարանային աշխատողներ

 

մարդ

._____________________________________________________________________.

|Տողի|          |Գրադարանային         |    այդ թվում` ըստ կրթական     |

|հա- |          |աշխատողների թվաքանակը|            մակարդակի          |

|մարը|          |_____________________|_______________________________|

|    |          |ընդա-|նրանցից` ունեն |բարձ |նրան-|միջին |նրան-|միջնա-|

|    |          |մենը |մինչև  5 տարվա |րա-  |ցից` |մասնա-|ցից` |կարգ  |

|    |          |     |գրադարանային   |գույն|գրադա|գիտա- |գրադա|      |

|    |          |     |աշխատանքային   |     |րա-  |կան   |րա-  |      |

|    |          |     |ստաժ           |     |նային|      |նային|      |

|____|__________|_____|_______________|_____|_____|______|_____|______|

|  1 |     2    |  3  |       4       |  5  |  6  |  7   |  8  |  9   |

|____|__________|_____|_______________|_____|_____|______|_____|______|

|501 |Ընդամենը  |     |               |     |     |      |     |      |

|____|__________|_____|_______________|_____|_____|______|_____|______|

|502 |այդ թվում`|     |               |     |     |      |     |      |

|    |կանայք    |     |               |     |     |      |     |      |

._____________________________________________________________________.

 

6. Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը

 

հազ. դրամ

 

.____________________________________________________________________

|Ֆինանսական միջոցների առկայությունը                                 |

|___________________________________________________________________|

|ընդամենը|        այդ թվում`                                        |

|        |__________________________________________________________|

|        |մնացորդը|       ֆինանսական մուտքերը                       |

|        |տարե-   |_________________________________________________|

|        |սկզբին  |ընդամենը|  այդ թվում`                            |

|        |        |        |________________________________________|

|        |        |        |բյուջեից|նվիրատվու-|վարձակալու-|այլ եկա-|

|        |        |        |(պետական|թյուններ  |թյունից    |մուտներ |

|        |        |        |և  հա-  |          |           |        |

|        |        |        |մայնքա- |          |           |        |

|        |        |        |յին)    |          |           |        |

|        |        |        |        |          |           |        |

|        |        |        |        |          |           |        |

|        |        |        |        |          |           |        |

|________|________|________|________|__________|___________|________|

|   1    |    2   |    3   |   4    |    5     |     6     |   7    |

|________|________|________|________|__________|___________|________|

|        |        |        |        |          |           |        |

|        |        |        |        |          |           |        |

.____________________________________________________________________

______________________________________________________________________.

|Ֆինանսական ծախսեր                                             |Ֆինան-|

|______________________________________________________________|սական |

|ընդամենը|       այդ թվում                                     |միջոց-|

|        |_____________________________________________________|ների  |

|        |նյութա-|ոչ նյու-|գոր-   |աշխա-   |գրադա- |հիմնա-|այլ |մնա-  |

|        |կան    |թական   |ծուղ-  |տանքի   |րանային|վերա- |ծախ-|ցորդը |

|        |ծախսեր |ծառայու-|ման    |վարձատ- |ֆոնդի  |նորոգ-|սեր |տարե- |

|        |       |թյուն-  |ծախսեր |րության |համա-  |ման,  |    |վերջին|

|        |       |ների    |       |և  դրան |լրման  |սար-  |    |      |

|        |       |վճա-    |       |հավասա- |       |քավո- |    |      |

|        |       |րումներ |       |րեցված  |       |րում- |    |      |

|        |       |        |       |այլ վճա-|       |ների  |    |      |

|        |       |        |       |րումներ |       |և     |    |      |

|        |       |        |       |        |       |գույքի|    |      |

|        |       |        |       |        |       |ձեռք- |    |      |

|        |       |        |       |        |       |բերման|    |      |

|________|_______|________|_______|________|_______|______|____|______|

|   8    |   9   |   10   |   11  |   12   |   13  |   14 | 15 |  16  |

|________|_______|________|_______|________|_______|______|____|______|

|        |       |        |       |        |       |      |    |      |

|        |       |        |       |        |       |      |    |      |

______________________________________________________________________.

 

    Ղեկավար`                  ___________________    _________________

                               (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

    Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________    _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«__»____________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 58-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են գրադարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Հաշվետվության սյունակ 1-ում լրացվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը (քառ. մ):

7. Սյունակ 2-ում լրացվում է ընթերցասրահի ընդհանուր մակերեսը (քառ. մ), իսկ սյունակ 3-ում` տեղերի քանակը (միավոր):

 

III. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ (ՖՈՆԴԻ) ՇԱՐԺԸ

 

8. Հաշվետվության 201 տողում լրացվում է գրադարանային հավաքածուի ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 3):

9. 202 տողում լրացվում է հաշվետու տարում ստացված գրքերի քանակը (սյունակ 3), որից 202.1 տողում առանձնացվում է բյուջետային միջոցների հաշվին ստացվածը, 202.2 տողում` նվիրաբերածը:

10. 203 տողում լրացվում է հաշվետու տարում դուրս գրված գրքերի քանակը (սյունակ 3):

11. 204 տողում լրացվում է գրքային ֆոնդի ընդհանուր քանակը տարեվերջին (սյունակ 3):

12. 205 տողում լրացվում է տացքը (սպասարկած գրականություն) (սյունակ 3), որից 205.1 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներին սպասարկած գրականությունը:

13. Նշված տողերին համապատասխան, սյունակներ 4-8-ում լրացվում է գրքային ֆոնդն ըստ բովանդակության:

 

IV. ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

 

14. Հաշվետվության 301 տողում լրացվում է ընթերցողների թվաքանակը (սյունակ 3), որից սյունակներ 4-10-ում առանձնացվում է ըստ տարիքի, իսկ սյունակներ 11-14-ում` ըստ կրթական մակարդակի:

15. 302 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:

 

V. ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

16. Հաշվետվության 401 տողում լրացվում է հաճախումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից 402 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներինը:

17. Սյունակ 4-ում լրացվում է կազմակերպված զանգվածային միջոցառումների ընդհանուր քանակը, որից 402 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտների համար միջոցառումները:

 

VI. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

 

18. Հաշվետվության 501 տողում լրացվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 3), նրանցից սյունակ 4-ում առանձնացվում է մինչև 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ ունեցողների թվաքանակը, իսկ սյունակներ 5-9-ում` գրադարանային աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի:

19. 502 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:

 

VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

20. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

21. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

22. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

23. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-7-ում:

24. Սյունակ 8-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 9-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 10-ում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) սյունակ 11-ում լրացվում է գործուղման ծախսերը,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 12-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` այլ կազմակերպություններից համատեղությամբ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողները) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները, աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները,

5) սյունակ 13-ում լրացվում է գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը,

6) սյունակ 14-ում լրացվում է գրադարանների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և կապիտալ վերանորոգման ծախսերը,

7) սույն հրահանգի 24-րդ կետում նշված տողերում չառանձնացված այլ ծախսերը լրացվում է սյունակ 15-ում:

25. Սյունակ 16-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 58-Ն
Որոշում