Սեղմել Esc փակելու համար:
{16.01.2019 - 13.04.2024} ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{16.01.2019 - 13.04.2024} ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.01.2019  -ից մինչեւ   13.04.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

16/01/2019-13/04/2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

 16.01.2019 - 13.04.2024

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը, 46-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը հաճախորդների սպասարկման իր գործառնական գրասենյակներում և ինտերնետային կայքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում հրապարակում է`

i

1) իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված բնակավայրերի ցանկի, այդ բնակավայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում` Երևան քաղաքի համար` ըստ վարչական շրջանների,

2) իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկի, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկի և այդ բնակավայրերում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը` տվյալ տարվա առնվազն հունվարի 1-ի դրությամբ:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2014 թվականի ապրիլի 2-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի օպերատորի կողմից իր շարժական կապի ծածկույթի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման մասին» N 70-Ն որոշումը,

2) 2016 թվականի մայիսի 4-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման մասին» N 101-Ն որոշումը:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

i

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.01.2019
N 1-Ն
Որոշում