Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2019 թվականի N 145-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերով,

i

բ. 12-րդ կետում «խորհրդատվական որոշումների (այսուհետ` որոշում) ընդունման» բառերը փոխարինել «առաջարկությունների (այսուհետ` առաջարկություններ) ներկայացման» բառերով,

i

գ. 17-րդ կետում «որոշումներն» բառը փոխարինել «առաջարկություններն» բառով,

դ. 18-րդ կետում «որոշման» բառը փոխարինել «առաջարկության» բառով,

i

ե. 19-րդ կետում և 20-րդ կետի 5-րդ ենթակետում «որոշումները» բառերը փոխարինել «նիստի արձանագրությունները» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. փետրվարի 19-ի

N 145-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. օգոստոսի 21-ի

N 1111-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Սիսեռյան        - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

                         (հանձնաժողովի նախագահ)

                         

    Ա. Բարխուդարյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության

                         ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

                         

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Մանուկյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         առաջին տեղակալ

                         

    Ա. Ավանեսյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

    Ա. Ադոնց           - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Լ.  Առաքելյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Կ. Իսախանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         տեղակալ

                         

    Ս. Թորոսյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի

                         վարչության պետ

                         

    Ա. Եսայան          - ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի

                         նկատմամբ պարտավորությունների կառավարման

                         վարչության պետ

                         

    Հ. Մուրադյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության

                         մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման

                         վարչության պետ

 

    Հ. Արշամյան        - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր

                         տնօրեն (համաձայնությամբ)

                         

    Մարկոս քահանա      - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ

    Մանգասարյան          (համաձայնությամբ)

                          

    Օ. Եորդեկյան       - Հայկական բարեգործական ընդհանուր միության

                         Հայաստանի ներկայացուցչության տնօրեն

                         (համաձայնությամբ)

                         

    Բ. Սարգսյան        - Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական

                         կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության

                         տնօրեն (համաձայնությամբ)

                         

    Ա. Եղիազարյան      - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր

                         քարտուղար (համաձայնությամբ)

                         

    Հ. Ներսեսյան       - Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության

                         Հայաստանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

                         

    Ս. Գևորգյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության

                         ծրագրերի վարչության մասնագետ (հանձնաժողովի

                         քարտուղար):»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.02.2019
N 145-Ա
Որոշում