Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2019 թվականի թիվ 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 178-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերում պետական մարմինների նույնականացման նպատակով տրամադրվող համապատասխան կոդերի կառուցվածքը և հստակեցնել այդ կոդերի տրամադրման համար նախատեսված թվերի միջակայքերը,

i

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և 2-րդ մասի «ե» ենթակետերը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և 2-րդ մասով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների դրամական հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 394-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 178-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կարգի 3-րդ կետի 19-րդ ենթակետում «հիմնադրամ (ֆոնդ)» բառերը փոխարինել «ֆոնդ» բառով,

2) Կարգի 3-րդ կետի 26-րդ ենթակետում «հաշվետվություն ներկայացվող կազմակերպություններ» բառերից հետո լրացնել «կամ պետական մարմիններ,» բառերը,

3) Կարգի 3-րդ կետը 30-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ ենթակետով.

«31) Պետական մարմին` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին»,

i

4) Կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետից, 22-րդ կետի 1-ին ենթակետից և 28-րդ կետից, ինչպես նաև Կարգի հավելված 2-ի 1-ին ենթակետից հանել «Համահայկական բանկ» բառերը իր հոլովաձևերով,

5) Կարգի 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 կետ.

i

«5.1 Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերին` պետական մարմինների անդամակցության դեպքում, Կենտրոնական բանկի կողմից վերջիններիս տրամադրվում է Տեղեկատվական համակարգում մասնակցության կոդ` այդ նպատակով սահմանված թվերի միջակայքից: Ընդ որում.

1) Սույն կոդը Կենտրոնական բանկը տրամադրում է, երբ պետք է ապահովվի տեղեկատվության փոխանցումը` տվյալ պետական մարմնի տեղեկատվական շտեմարանի և Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի միջև և (կամ) պետք է կատարվի տվյալների փոխանցում ֆինանսական կազմակերպություններին` Կենտրոնական բանկի միջնորդությամբ:

2) Տեղեկատվական համակարգում մասնակցության կոդը կիրառվում է Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգում համապատասխան մասնակցին նույնականացնելու համար:

3) Տեղեկատվական համակարգում սույն մասնակցության կոդը ունի հետևյալ կառուցվածքը

 

.____________________________________________________________________.

|X1X2X3X4X5 |                                     |                  |

|___________|_____________________________________|__________________|

|Որտեղ      |                                     |                  |

|___________|_____________________________________|__________________|

|X1X2       |Բնութագրում է մասնակցին որպես պետական|Նիշերի            |

|           |մարմիններ (երկու նիշ երկարությամբ)   |առկայությունը     |

|           |                                     |պարտադիր է        |

|___________|_____________________________________|__________________|

|X3X4X5     |Բնութագրում է տվյալ պետական մարմինը  |Նիշերի            |

|           |կամ վերջինիս համապատասխան            |առկայությունը     |

|           |կառուցվածքային ստորաբաժանմանը        |պարտադիր է        |

|           |նույնականացնող հերթական համարը (երեք |                  |

|           |նիշ երկարությամբ)                    |                  |

.____________________________________________________________________.

 

4) Տեղեկատվական համակարգում պետական մարմիններին տրամադրվող մասնակցության կոդը թվերի հաջորդականություն է, որի երկարությունը 5 (հինգ) նիշ է, այն բաղկացած է պարտադիր լրացվող` X1X2X3X4X5 նիշերից: Սույն կոդի կառուցվածքում համապատասխան պետական մարմինը (կամ վերջինիս համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը) բնութագրում են X3X4X5-նիշերը, որոնք առանց X1X2-նիշերի չեն կիրառվում:

5) Տեղեկատվական համակարգում մասնակցության կոդը (X1X2X3X4X5-նիշեր) տրամադրվում է համաձայն այդ կոդի տրամադրման մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման:

6) Տրամադրվող կոդը եզակի է և այդ կոդը մասնակցի կողմից ենթակա չէ փոփոխման կամ օտարման:

7) Տրամադրվող կոդը չի կարող կիրառվել վճարային համակարգերում նույնականացման և անդամակցության համար:

8) Տեղեկատվական համակարգում նույնականացման նպատակով յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է մեկ նույնականացման կոդ, կիրառման համար լրացուցիչ երկրորդ կոդը չի տրամադրվում:

9) Տեղեկատվական համակարգում մասնակցության համար տրամադրված կոդը ճանաչվում է անվավեր և դադարեցվում է վերջինիս կիրառումը` համաձայն Կենտրոնական բանկի նախագահի որոշման:

10) Տեղեկատվական համակարգին սույն կետով սահմանված անդամակցության գործընթաց նախաձեռնելու համար պետական մարմինը Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան գրություն (տեղեկատվական համակարգում մասնակցության և կոդի տրամադրման մասին)` միաժամանակ կցելով համապատասխան հիմնավորումները:»,

i

6) Կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում «գրանցվում է» բառից հետո լրացնել «(հաշվառվում է)» բառը, իսկ «գրանցման» բառից հետո լրացնել «(հաշվառման)» բառը,

i

7) Կարգի 22-րդ կետի 8-րդ ենթակետում «վրա» բառից հետո լրացնել «, բացառությամբ նշված միջակայքում 95-ով սկսվող թվերի (ներառյալ` 950)» բառերը,

8) Կարգի 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1 կետ.

i

«22.1 Կենտրոնական բանկի Տեղեկատվական համակարգերում պետական մարմինների նույնականացման նպատակով կոդերի տրամադրման համար սահմանվում են հետևյալ թվային միջակայքերը.

Մասնակիցներին համապատասխան կոդերը տրամադրվում են 95001-ից (ներառյալ) մինչև 95999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար` 95001-ից սկսած, որտեղ պետական մարմիններին նույնականացնող միասնական կոդը (X1X2-նիշերն են) 95 թիվն է, իսկ համապատասխան պետական մարմինը (կամ վերջինիս համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը) նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից (ներառյալ) մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում հաջորդաբար:»,

i

9) Կարգում բոլոր «Արժեթղթավորման հիմնադրամ» և «արժեթղթավորման հիմնադրամ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արժեթղթավորման ֆոնդ» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.02.2019
N 14-Ն
Որոշում