Սեղմել Esc փակելու համար:
{11.03.2019 - 01.01.2021} «ՀԵՌԱԽՈՍԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.03.2019 - 01.01.2021} «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2019  -ից մինչեւ   01.01.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

11/03/2019 - 01/01/2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2019 թվականի թիվ 09-Ն

 

i

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)

2. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

Ձև 42-կապ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա փետրվարի 20-ը                                         |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                      |Տողի   |Չափի   |Ընդա-|որից`|

|                                         |համարը |միավորը|մենը |քաղա-|

|                                         |       |       |     |քային|

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|                 Ա                       |   Բ   |   Գ   |  1  |  2  |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Հեռախոսային կայանների քանակը             |110    |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110 տողից` էլեկտրոնային                  |110.1  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110 տողից` հեռախոսային կայանների և       |110.2  |համար  |     |     |

|ենթակայանների ընդհանուր ունակությունը    |       |       |     |     |

|մոնտաժված                                |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|զբաղված                                  |110.3  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110.2 տողից` էլեկտրոնային հեռախոսային    |110.2.1|-»-    |     |     |

|կայանների ունակությունը                  |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110.3 տողից` էլեկտրոնային հեռախոսային    |110.3.1|համար  |     |     |

|կայանների ունակությունը                  |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային        |110.2.2|-»-    |     |     |

|հեռախոսային ցանց ելք ունեցող միջազգային  |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|միջքաղաքային                             |110.2.3|-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|110.2.2 և  110.2.3 տողերից` սարքավորված  |110.4  |-»-    |     |     |

|համարի ավտոմատ որոշման սարքավորումներով  |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Արբանյակային կապի կայաններ               |120    |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի կայանների քանակը    |130    |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակը|140    |հատ    |     |  X  |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների       |150    |կվտ    |     |  X  |

|ընդհանուր անվանական հզորությունը         |       |       |     |     |

._____________________________________________________________________.

 

2. Ապարատների և բաժանորդների քանակը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                      |Տողի   |Չափի   |Ընդա-|որից`|

|                                         |համարը |միավորը|մենը |քաղա-|

|                                         |       |       |     |քային|

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|                 Ա                       |   Բ   |   Գ   |  1  |  2  |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Հիմնական հեռախոսային ապարատների քանակը   |210    |հատ    |     |     |

|(առանց քարտֆոնների)                      |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|այդ թվում`                               |       |       |     |     |

|ք. Երևան                                 |210.1  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Արագածոտնի մարզ                          |210.2  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Արարատի մարզ                             |201.3  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Արմավիրի մարզ                            |201.4  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Գեղարքունիքի մարզ                        |201.5  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Լոռու մարզ                               |210.6  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Կոտայքի մարզ                             |210.7  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Շիրակի մարզ                              |210.8  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Սյունիքի մարզ                            |210.9  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Վայոց ձորի մարզ                          |210.10 |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Տավուշի մարզ                             |210.11 |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|210 տողից` բնակարանային                  |211    |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Քարտֆոնների քանակը                       |220    |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|դրանից` ունիվերսալ                       |220.1  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Ինտերնետ հասանելիության ծառայության      |230    |-»-    |     |     |

|բաժանորդների քանակը, ընդամենը            |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|որից` բջջային հեռախոսակապով              |230.1  |-»-    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի ակտիվ բաժանորդների  |240    |-»-    |     |     |

|քանակը                                   |       |       |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի խոսակցությունների   |250    |հազար  |     | X   |

|քանակը, ընդամենը                         |       |հատ    |     |     |

|_________________________________________|_______|_______|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի խոսակցությունների   |260    |րոպե   |     |  X  |

|միջին տևողությունը,  ընդամենը            |       |       |     |     |

._____________________________________________________________________.

 

3. Հեռախոսային կապի ծառայությունները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                        |Տողի   |Չափի   |Ցուցանիշի|

|                                           |համարը |միավորը|մեծու-   |

|                                           |       |       |թյունը   |

|___________________________________________|_______|_______|_________|

|                 Ա                         |   Բ   |   Գ   |    1    |

|___________________________________________|_______|_______|_________|

|Միջքաղաքային և  միջազգային հեռախոսային     |310    |հազար  |         |

|խոսակցություններ, ընդամենը                 |       |հատ    |         |

|___________________________________________|_______|_______|_________|

|որից` միջքաղաքային                         |310.1  |-»-    |         |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                    __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`     __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից`

1) Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1)

2) Ապարատների և բաժանորդների քանակը (բաժին 2)

3) Հեռախոսային կապի ծառայությունները (բաժին 3):

7. Բոլոր ցուցանիշներից առանձնացվում են քաղաքային բնակավայրերը` համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

8. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:

9. 110 տողում` հեռախոսային կայանների քանակը, որից առանձնացվում է քաղաքային բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար:

10. 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը - մոնտաժված (տող 110.2) և 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը-զբաղված (տող 110.3) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը: Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը: Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:

11. 130 տողում լրացվում է բջջային հեռախոսակապի կայանների քանակը:

12. 140 տողում լրացվում է բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակը, իսկ 150 տողում` բջջային կապի ընդունիչ-հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը:

13. 2-րդ բաժնի 210 տողում արտացոլվում է հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների), առանձնացնելով դրանք ըստ ք. Երևանի և ՀՀ մարզերի (210.1-210.11 տողեր):

14. 220 տողում լրացվում է քարտֆոնների քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 220.1) և տեղականների: ՈՒնիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները:

15. Բաժանորդ կամ հաճախորդ համարվում է ցանկացած անձ, որն օգտվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար:

16. 230 տողում արտացոլվում է ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը, որից 230.1 տողով առանձնացվում է բջջային հեռախոսակապով ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը:

17. 240 տողում արտացոլվում է ակտիվ բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը: Ակտիվ բաժանորդային համար է համարվում հանրային շարժական բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդային համար, որի համար վերջին երեք ամսվա ընթացքում կատարվել է վճարում (բաժանորդավճար կամ հաշվի լիցքավորում) կամ որն օգտագործվել է ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայության ստացման համար, բացառությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից ուղարկվող զանգվածային բնույթ կրող գովազդային կամ տեղեկատվական հաղորդագրությունների (Bulk SMS):

18. 250 և 260 տողերում արտացոլվում են բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):

19. 3-րդ բաժնի 310 տողում լրացվում են միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունները, որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:

 

(2-րդ հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.02.2019
N 09-Ն
Որոշում