Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2019 - 09.11.2023} «ԳՅՈՒՂԱՏՆՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2019 - 09.11.2023} «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2019  -ից մինչեւ   09.11.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.07.2019 - 09.11.2023

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2019 թվականի թիվ 22-Ն

 

i

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Անասունների հաշվառման հանրագումարների մասին» Ձև թիվ 6-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և մասին» թիվ 24-Ն որոշումը:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

    խորհրդի նախագահ`             Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

 

Ձև 6-ԳՏՀ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ

ԱՌ 1-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 20__ թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 20-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                              (լրիվ անվանումը)                       |

|Կազմակերպական-իրավական ձևը  ________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

(գլուխ)

._____________________________________________________________________.

|Տողի|                Ցուցանիշի անվանումը                  |Ընդամենը  |

|հա- |                                                     |համայնքում|

|մա- |                                                     |          |

|րը  |                                                     |          |

|    |                                                     |          |

|____|_____________________________________________________|__________|

| Ա  |                         Բ                           |     Գ    |

|____|_____________________________________________________|__________|

|1.  |Տնտեսությունների թիվը կենդանի ունեցող և  չունեցող,   |          |

|    |ընդամենը (միավոր)                                    |          |

|____|_____________________________________________________|__________|

|2.  |Բացակայող տնտեսությունների թիվը (միավոր)             |          |

|____|_____________________________________________________|__________|

|3.  |Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը                 |          |

|____|_____________________________________________________|__________|

|4.  |որից` կովեր                                          |          |

|____|_____________________________________________________|__________|

|5.  |արտադրող ցուլեր                                      |          |

|____|_____________________________________________________|__________|

|6.  |բանող եզներ                                          |          |

|____|_____________________________________________________|__________|

|7.  |երինջներ 1-ից մինչև  2 տարեկան                       |          |

|____|_____________________________________________________|__________|

|8.  |երինջներ 2 տարեկանից բարձր                           |          |

|____|_____________________________________________________|__________|

|9.  |չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր           |          |

|____|_____________________________________________________|__________|

|10. |Խոզեր, ընդամենը                                      |          |

|____|_____________________________________________________|__________|

|11. |որից` մայր խոզեր հիմնական հոտի                       |          |

|____|_____________________________________________________|__________|

|12. |էգ խոզեր կազմալրման համար` 4-12 ամսական              |          |

|____|_____________________________________________________|__________|

|13. |Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը                      |          |

|____|_____________________________________________________|__________|

|14. |որից` մաքիներ                                        |          |

|____|_____________________________________________________|__________|

|15. |շիշակներ                                             |          |

|____|_____________________________________________________|__________|

|16. |Այծեր, ընդամենը                                      |          |

|____|_____________________________________________________|__________|

|17. |որից` մայր այծեր                                     |          |

|____|_____________________________________________________|__________|

|18. |Ձիեր, ընդամենը                                       |          |

|____|_____________________________________________________|__________|

|19. |որից` զամբիկներ 3 տարեկան և  ավելի                   |          |

|____|_____________________________________________________|__________|

|20. |Ճագարներ, ընդամենը                                   |          |

|____|_____________________________________________________|__________|

|21. |որից` մայր ճագարներ                                  |          |

|____|_____________________________________________________|__________|

|22. |Թռչուններ, ընդամենը                                  |          |

|____|_____________________________________________________|__________|

|23. |որից` ածան հավեր                                     |          |

|____|_____________________________________________________|__________|

|24. |Մորթատու գազաններ                                    |          |

|____|_____________________________________________________|__________|

|25. |որից` մայրեր                                         |          |

|____|_____________________________________________________|__________|

|26. |Մեղվաընտանիքներ (հատ)                                |          |

|____|_____________________________________________________|__________|

|27. |Ավանակներ                                            |          |

|____|_____________________________________________________|__________|

|28. |Ջորիներ                                              |          |

|____|_____________________________________________________|__________|

|29. |Գոմեշներ                                             |          |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար            ___________________________ _______________________

                            (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր  ___________________________ _______________________

    հաշվապահ կամ այլ        (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

լիազորված անձ)

 

«___»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ, տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակին համապատասխան:

4. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

5. Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքների կողմից, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հրահանգը կազմված է Հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան, որտեղ լրացվում են համայնքի գյուղատնտեսական կենդանիների հաշվառման ամփոփ տվյալները:

7. «Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը»` տող 3.-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ տողեր 3-9-ում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:

8. «արտադրող ցուլեր»` տող 5.-ում, ներառվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:

9. «բանող եզներ»` տող 6.-ում, ներառվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:

10. «երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան»` տող 7.-ում, ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

11. «երինջներ` 2 տարեկանից բարձր»` տող 8.-ում, ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

12. «Խոզեր, ընդամենը»` տող 10-ում, ներառվում է խոզերի գլխաքանակը:

13. «մայր խոզեր հիմնական հոտի»` տող 011-ում, ներառվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:

14. «էգ խոզեր կազմալրման համար 4-12 ամսական»` տող 012-ում, ներառվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:

15. «Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը»` տող 013-ում, ներառվում է ընդամենը բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:

16. «մաքիներ»` տող 014-ում, ներառվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:

17. «շիշակներ»` տող 015-ում, ներառվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:

18. «Այծեր, ընդամենը»` 016, 017, «Ձիեր»` 018, 019, «Ճագարներ»` 020, 021, «Մորթատու գազաններ»` 024, 025 տողերում ներառվում է տվյալ տեսակի (անկախ սեռահասակային խմբից) բոլոր կենդանիների, այդ թվում` մայրական կազմի գլխաքանակը, «Թռչուններ, ընդամենը»` տող 022-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ տող 023- ում` ածան հավերի գլխաքանակը:

19. «Մեղվաընտանիքներ»` տող 026-ում ներառվում են բոլոր մեղվաընտանիքների թիվը, «Ավանակներ»` 027, «Ջորիներ»` 028, «Գոմեշներ»` 029 տողերում ներառվում են տվյալ տեսակի (անկախ սեռահասակային խմբի) բոլոր կենդանիների գլխաքանակը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.03.2019
N 22-Ն
Որոշում