Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀՀ ՍԱՀՄԱՆ ...

 

 

011.0260.050302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 93-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագծի քննարկումներն Ազգային ժողովի նիստերում անցկացնել հատուկ կարգով, որն Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված սովորական ընթացակարգից տարբերվում է ելույթների տևողությամբ և նախագծի ներկայացման կարգով: Նախագիծը ներկայացվում է 3 իրավահաջորդ ելույթով` 40-ական րոպե տևողությամբ, որոնցից յուրաքանչյուրից հետո տրվում են հարցեր: Հարակից զեկուցողին տրվում է 40, մշտական հանձնաժողովներին, խմբերին ու խմբակցություններին` 15-ական, հերթագրված պատգամավորներին` 10-ական րոպե: Եզրափակիչ ելույթների համար տրվում է 40-ական րոպե:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագիծը ներկայացնում են Շ. Քոչարյանը, Ֆ. Խառատյանը, Վ. Պողոսյանը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը:

2. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագծի քննարկումներն Ազգային ժողովի նիստերում ամբողջությամբ տեսագրվում և ցուցադրվում են Հանրային հեռուստաընկերությամբ` Ազգային ժողովի կանոնակարգի 168-րդ հոդվածի համաձայն:

 

Ստորագրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից

2002 թվականի մարտի 5-ին N Ն-260-2

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
05.03.2002
N Ն-260-2
Որոշում