Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻ ...

 

27.06.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
20 հունիսի 2025 թվական N 06-Ն 24 հունիսի 2025 թվական N 793-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ  ՀՐԱՄԱՆ


ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Սահմանել

1) Պետական եկամուտների կոմիտեի կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրվող տեղեկությունների շրջանակը և տրամադրման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման համար նախատեսված հարթակի (benefits.hightech.gov.am) (այսուհետ` Հարթակ) լիարժեք ինքնաշխատ գործարկմանը հաջորդող 30-րդ օրացուցային օրվան հաջորդող աշխատանքային օրը, սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկությունների տրամադրման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար ապահովում է արտաքին օգտվողի ժամանակավոր մուտքի հնարավորություն` Պետական եկամուտների կոմիտեի անալիտիկ-վերլուծական համակարգին (BI-business intelligence), որի միջոցով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տվյալներ է ստանում` Հավելվածի Ձև 2-ի համաձայն:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

_________________
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
_________________
Է. ՀԱԿՈԲՅԱՆ

  

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2025 թվականի հունիսի 20-ի
թիվ 06-Ն
և
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի 2025
թվականի հունիսի 24-ի
թիվ 793-Ն համատեղ հրամանի

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույնով սահմանվում է Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ Կոմիտե) կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (այսուհետ` Նախարարություն) «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակներում Կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 450-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) պետական աջակցությունների տրամադրման կամ մերժման համար հիմք հանդիսացող հարկային մարմնի հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության (այսուհետ Տեղեկություն) շրջանակը և դրա տրամադրման կարգը:

2. Կոմիտեի տեղեկատվական բազայից Ձև 1-ով սահմանված տեղեկությունները Որոշմամբ սահմանված Հարթակին, ԱՅՓԻ(API)-ների միջոցով, տրամադրվում են ինքնաշխատ եղանակով:

3. Մինչև, սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված եղանակով Հարթակի միջոցով Ձև 1-ով սահմանված տեղեկությունների ինքնաշխատ փոխանցումը, Նախարարությունը Ձև 2-ով սահմանված տեղեկությունները ստանում է Կոմիտեի անալիտիկ-վերլուծական համակարգից (BI-business intelligence):

4. Նախարարությունն իրավասու է ստացված Տեղեկությունները վերլուծել, ինչպես նաև դրանց վերաբերյալ Կոմիտեից և պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտից կատարել լրացուցիչ հարցումներ, ճշգրտումներ:

5. Պետական աջակցության վերաբերյալ Տեղեկություններ ներառող տեղեկատվությունը պահպանվում է Նախարարությունում` այդ նպատակների համար առանձնացված, Կոմիտեի և Նախարարության կողմից համաձայնեցված պահանջներին բավարարող սերվերների վրա` պաշտպանված տիրույթում:

 

Ձև 1

 

 

Տնտեսավարող սուբյեկտի

Անվանումը, Կազմակերպաիրավական տեսակը ՀՎՀՀ, գրանցման համարը,

Վերաբերելի ժամանակահատված, կամ կոնկրետ ամսաթվեր

     
 

ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

Տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունների ստացում`

Այո կամ Ոչ

Տեսակարար կշիռներ

Հարկման համակարգը

Գործունեության դասակարգչի կոդ, կոդեր

Գործունեության տեսակարար կշիռ

Գործունեության դասակարգչի փոփոխությունները` հաշվետու ժամանակահատվածի և դրան նախորդող եռամսյակի

Հարկման համակարգը (նաև «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մաս)

2.

Դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ Տնտեսավարող սուբյեկտի հարկային պարտավորության 100000 ՀՀ դրամը գերազանցելու մասին տվյալ

Այո կամ ՈՉ

Տվյալներ/Չափ

3.

Տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների մասով տեղեկությունների ստացում`

Քանակը

Աշխատողի վերաբերյալ տվյալներ

Միգրանտ

● Անուն ազգանուն,

● ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք,

● անձնագիր կամ նույնականացման քարտի տվյալներ,

● աշխատանքային պայմանագիր,

● ՀՀ քաղաքացիության առկայություն (այո/ոչ),

● տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքի ընդունվելու ամսաթիվը,

● մինչև 2022թ. մարտի 1-ը ԱՎՈՒՄ-ի մասին նշում (այո/ոչ),

● դիմելու օրվա դրությամբ աշխատողի` գործատուի մոտ աշխատելու հավաստում (այո/ոչ)

● ԶԳԴ (պաշտոնի և զբաղմունքի կոդ)

● ԱՎՈՒՄ

● ՔԻՊ (ԱՎՈՒՄ)

● հաշվարկված եկամտային հարկի չափ (ԳՀ/ՓՄ որակված աշխատանքների շրջանակում)

Նոր աշխատող

● Անուն ազգանուն,

● ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք,

● անձնագիր կամ նույնականացման քարտի տվյալներ,

● աշխատանքային պայմանագիր,

● տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքի ընդունվելու ամսաթիվը

● նոր աշխատողի աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ (նշել բոլոր գործատուների տվյալները`

Նախկին գործատուի`

1) ՀՎՀՀ

2) ՏԳԴ-ն դիմելու օրվա դրությամբ)

3) ՏԳԴ տեսակարար կշիռը դիմելու օրվա դրությամբ

4) ՏԳԴ-ն աշխատանքային գործունեության ընթացքում,

5) ՏԳԴ տեսակարար կշիռը աշխատանքային գործունեության ընթացքում,

6) աշխ. սկիզբ-ավարտ

● դիմելու օրվա դրությամբ աշխատողի` գործատուի մոտ աշխատելու հավաստում (այո/ոչ)

● ԶԳԴ (պաշտոնի և զբաղմունքի կոդ)

● ԱՎՈՒՄ

● ՔԻՊ (ԱՎՈՒՄ)

● Հաշվարկված եկամտային հարկի չափ (ԳՀ/ՓՄ որակված աշխատանքների շրջանակում)

4.

Տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված վերապատրաստված մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների մասով տեղեկությունների ստացում, այդ թվում`

Վերապատրաստված միգրանտ

Վերապատրաստված նոր աշխատող

Աշխատողի վերաբերյալ տվյալներ (Անուն ազգանուն, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք, Անձնագիր կամ նույնականացման քարտի տվյալներ)

Աշխատանքային պայմանագիր

 

Վերապատրաստված միգրանտի և

Վերապատրաստված նոր աշխատողի դեպքում Տեղեկության նկարագրությունը տրամադրվում է Միգրանտի և Նոր աշխատողի ձևաչափով

5.

Տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների մասով տեղեկատվություն

Այո կամ Ոչ

Տվյալներ

6.

Հաշվետու ժամանակահատվածի համար տնտեսավարող սուբյեկտի հաշվարկված եկամտային հարկի գումարը

Տվյալներ

 

Ձև 2

 

Աղյուսակ 1

 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման շրջանակում կազմակերպության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների

 

Հ/Հ

ՀՎՀՀ

Ընկե-րության անվա-նումը

Կազ-մակեր-պաիրա-վական տեսակը

Կարգա-վիճակը

Դիմումի ներկայաց-ման ամսա-թիվը

Գործու-նեության դասակարգչի

Աջակցության տրամադրման հաշվետու ժամանա-կաշրջան

Գործու-նեության դասա-կարգչի վերջին փոփոխման ամսաթիվը

Հարկման համա-կարգը

 Ընդհա-նուր շրջանա-ռությունը

Աշխատող-ների ընդհա-նուր թվա-քանակը

Ընդհա-մենը հաշվետու ժամանա-կահատ-վածի համար հաշվարկ-ված եկամտային հարկի գումարը

Դիմումի ներկայաց-ման օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային պարտա-վորության գումարը

/դրամ/

կոդը(եր)

տեսակա-րար

կշիռը

տարի

Եռամսյակ

                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               

 

Աղյուսակ 2

 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման շրջանակում աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների

 

Կազմակերպության Անվանումը
ՀՎՀՀ
 

 

 Հ/Հ

 Անուն ազգանուն հայրանուն

 ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք

 Անձը հաստատող փաստաթղթի համարը

 ՀՀ քաղաքա-ցիության առկայություն (այո/ոչ, կամ անձնագրային տվյալներ)

 Կազմակեր-պությունում աշխատանքի ընդունվելու ամսաթիվը

 մինչև 2022թ. մարտի 1-ը ԱՎՈՒՄ-ի մասին նշում (այո/ոչ)

 դիմելու օրվա դրությամբ աշխատողի` գործատուի մոտ աշխատելու հավաստում (այո/ոչ)

 ԶԳԴ (պաշտոնի և զբաղմունքի կոդ)

 Տարի

 Ամիս

 ԱՎՈՒՄ

 ՔԻՊ (ԱՎՈՒՄ)

 Հաշվարկված եկամտային հարկի չափ ԳՀ/ՓՄ

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

 

Աղյուսակ 3

 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման շրջանակում նոր և ՔԻՊ-ով աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների

 

 Հ/Հ

 Անուն ազգանուն հայրանուն

 ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք

 Անձը հաստատող փաստաթղթի համարը

Դիմումի ներկայացման ամսաթիվը

 Նախկին գործատուի տվյալներ

 Աշխ. սկիզբ

 Աշխ. ավարտ

 Անվանում (Նշել բոլոր գործատուների տվյալները)

 ՀՎՀՀ

 ՏԳԴ-ն դիմելու օրվա դրությամբ

 ՏԳԴ տեսակարար կշիռը դիմելու օրվա դրությամբ

 ՏԳԴ-ն Աշխատանքային գործունեության ընթացքում

 ՏԳԴ տեսակարար կշիռը Աշխատանքային գործունեության ընթացքում

                         
               
               
               
               

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2025 թվական:


 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.06.2025
N 793-Ն
Համատեղ հրաման