050.0157.251016
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 10 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05016343
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2016 թվականի թիվ 157-Ն
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ֆինանսական խմբերի կարգավորման նպատակով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությունները և ֆինանսական խմբերի կարգավորման մի շարք գործընթացներ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.15-րդ, 39.16-րդ, 39.18-րդ և 39.19-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ը (այսուհետ` Կանոնակարգ 20/01)` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչված ֆինանսական խմբերը սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից դադարում են ֆինանսական խումբ լինելուց և նրանց նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն որոշմամբ սահմանված ֆինանսական խումբ ճանաչելու կարգն ու պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2016 թվականի սեպտեմբերի 27-ի
թիվ 157-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/01 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոնակարգը սահմանում է.
1) Կազմակերպության և (կամ) Կենտրոնական բանկի կողմից խմբերի բացահայտման ընթացակարգերը և Կենտրոնական բանկի կողմից կազմակերպություններին` որպես ֆինանսական խումբ ճանաչելու կարգը
2) Ֆինանսական խմբի տեսակները
3) Ֆինանսական խմբի պատասխանատու անձին ներկայացվող չափանիշները, պատասխանատու անձի նշանակման և փոփոխման կարգը
4) Ֆինանսական խմբի կազմում փոփոխությունների կատարման կարգը, ֆինանսական խմբի տեսակի փոփոխման կարգը
5) Ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու կարգը
6) Ֆինանսական խմբի իրական շահառու(ներ)ի, ֆինանսական խմբի հետ փոխկապակցված անձանց, ֆինանսական խմբի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ դրույթներ:
2. Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով, պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով:
3. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում հայերենով, Յունիկոդ տառատեսակով և «Փի Դի Էֆ» ֆորմատով:
4. Կենտրոնական բանկ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի (միջնորդագրի, դիմում-տեղեկանքի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը`
._____________________________________________________________________.
|Ֆինանսական|գծիկ|փաստաթղթի|գծիկ|փաստաթղթի |գծիկ|ամսաթիվ` |կետ|ընդլայ-|
|խմբի | |տեսակը | |բովանդակու-| |(օօաատտ | |նում |
|անվանումը | | | |թյունը | |ֆորմատով)| | |
| | | | |(12 նիշի | | | | |
| | | | |սահմաննե- | | | | |
| | | | |րում) | | | | |
._____________________________________________________________________.
5. Սույն կանոնակարգով սահմանված դրույթները չեն տարածվում սույն կանոնակարգով սահմանված միջազգային ֆինանսական խմբերի նկատմամբ:
6. Սույն կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են Կենտրոնական բանկի կողմից ճանաչված հայկական ֆինանսական խմբերի և միջազգային ֆինանսական խմբերի հայկական խմբերի նկատմամբ:
| ԳԼՈՒԽ 2. |
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
7. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով.
1) «Օրենք»` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2) «Կենտրոնական բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
3) «Ֆինանսական խումբ»` ըստ Օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նշանակության,
4) «Ֆինանսական կազմակերպություն»` ըստ Օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված նշանակության,
5) «Պատասխանատու անձ»` ըստ Օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված նշանակության,
6) «Փոխկապակցված անձ»` ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության,
7) «Ֆինանսական խմբի իրական շահառու»` ֆինանսական խմբի ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող այն անձինք, որոնց միջոցով այլ անձ(ինք) նշանակալից մասնակցություն ձեռք չեն բերում:
ԲԱԺԻՆ II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԲԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
| ԳԼՈՒԽ 3. |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՐԳԸ |
(3-րդ գլխի վերնագիրը փոփ. 07.07.17 թիվ 144-Ն որոշում)
8. Օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում կազմակերպությունների կողմից առաջարկվող պատասխանատու անձը, իսկ բացակայության դեպքում` կազմակերպությունների կողմից լիազորված անձը տվյալ հիմքերն առաջանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում-տեղեկանք` կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի, եթե Օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությունը նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության տրամադրման կամ այլ գործընթացների շրջանակներում չի բացահայտվել Կենտրոնական բանկին:
9. Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումները Օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների խմբին բացահայտելու նպատակով իրականացնում են ուսումնասիրություն` օգտագործելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Կենտրոնական բանկին հասանելի տեղեկատվության ստացման բոլոր միջոցները:
10. Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումները Օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների խմբին բացահայտելուց հետո գնահատում են ֆինանսական խմբի կառուցվածքով և ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկերը և Կենտրոնական բանկի խորհրդին են ներկայացնում խմբային ռիսկերի վերաբերյալ եզրակացություն:
(10-րդ կետը փոփ. 07.07.17 թիվ 144-Ն որոշում)
11. Կենտրոնական բանկի խորհուրդը, առաջնորդվելով Օրենքի 39.15-րդ հոդվածով և 39.16-րդ հոդվածի 5-րդ մասով ու հիմք ընդունելով Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումների` սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված եզրակացությունը, Օրենքի 39.16-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում կազմակերպություններին խումբ ճանաչելու վերաբերյալ, եթե առկա են խմբային ռիսկեր:
(11-րդ կետը փոփ. 07.07.17 թիվ 144-Ն որոշում)
12. Սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված որոշման մեջ նշում է կատարվում ֆինանսական խմբի և ենթախմբի (առկայության դեպքում) տեսակների վերաբերյալ` ըստ սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված դասակարգման չափանիշների:
13. Այն դեպքում, երբ կազմակերպությունների խումբը ֆինանսական խումբ է ճանաչվում առանց սույն կանոնակարգի հավելված 1-ով սահմանված դիմում-տեղեկանքի ներկայացման, ապա ֆինանսական խմբի կողմից առաջարկվող պատասխանատու անձը, իսկ բացակայության դեպքում` ֆինանսական խմբի կողմից լիազորված անձը 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում-տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի:
ԲԱԺԻՆ III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
| ԳԼՈՒԽ 4. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
14. Ֆինանսական խմբերը ըստ ռիսկայնության Կենտրոնական բանկի կողմից դասակարգվում են ցածր և ոչ ցածր ռիսկային տեսակների` հաշվի առնելով ֆինանսական խմբի ռիսկայնությունը, ֆինանսական խմբի ազդեցությունը ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության վրա:
15. Ֆինանսական խմբերը ըստ խմբում ընդգրկված կազմակերպությունների ռեզիդենտության դասակարգվում են`
1) Հայկական ֆինանսական խումբ` ֆինանսական խումբ, որում ընդգրկված են`
ա. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններ և նրանց ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող մայր կազմակերպությունը (առկայության դեպքում), կամ
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություն(ներ) և նրա(նրանց) օտարերկրյա դուստր ֆինանսական կազմակերպություն(ներ)ը և ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող մայր կազմակերպությունը (առկայության դեպքում),
2) Միջազգային ֆինանսական խումբ` ֆինանսական խումբ, որի հիմնական գործունեության վայրը Հայաստանի Հանրապետությունը չէ և որը համախմբված վերահսկվում է այլ կարգավորող և (կամ) վերահսկող մարմնի կողմից,
3) Միջազգային ֆինանսական խմբի հայկական ֆինանսական խումբ` միջազգային ֆինանսական խմբի այն մասը, որում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առնվազն երկու ֆինանսական կազմակերպություն:
16. Հայկական ֆինանսական խմբերի և միջազգային ֆինանսական խմբերի հայկական ֆինանսական խմբերի ֆինանսական կազմակերպությունները համախմբվում և ըստ ֆինանսական խմբում ընդգրկված ֆինանսական կազմակերպությունների տեսակների դասակարգվում են (ընդ որում, տվյալ դասակարգման ընթացքում հայկական ֆինանսական խմբի կամ միջազգային ֆինանսական խմբի հայկական ֆինանսական խմբի անդամ հանդիսացող ոչ ֆինանսական մայր կազմակերպության առկայությունը հաշվի չի առնվում և տվյալ կազմակերպությունը չի ընդգրկվում ներքոհիշյալ խմբերի կազմում)`
1) Բանկային խումբ` ֆինանսական խումբ, որում ընդգրկված են միայն բանկ(եր) կամ բանկ(եր) և վարկային կազմակերպություն(ներ) և/կամ ներդրումային ընկերություն(ներ),
2) Ապահովագրական խումբ` ֆինանսական խումբ, որի կազմում ընդգրկված են միայն ապահովագրական ընկերություններ,
3) Վարկային խումբ` ֆինանսական խումբ, որի կազմում ընդգրկված են միայն վարկային կազմակերպություններ,
4) Ներդրումային խումբ` ֆինանսական խումբ, որի կազմում ընդգրկված են միայն ներդրումային ընկերություններ կամ ներդրումային ֆոնդի կառավարիչներ կամ միայն ներդրումային ընկերություն(ներ) և ներդրումային ֆոնդի կառավարիչ (ներ),
5) Բազմապրոֆիլ խումբ` ֆինանսական խումբ, որը չի բավարարում սույն կետի 1-ից 4-րդ ենթակետով սահմանված ֆինանսական խմբերի դասակարգման պահանջներին:
17. Բազմապրոֆիլ խումբը կարող է ընդգրկել`
1) Բանկային ենթախումբ` բազմապրոֆիլ խմբի այն մասը, որի կազմում ընդգրկված են միայն բանկ(եր) կամ բանկ(եր) և վարկային կազմակերպություն(ներ) և/կամ ներդրումային ընկերություն (ներ),
2) Ապահովագրական ենթախումբ` բազմապրոֆիլ խմբի կազմում ընդգրկված ենթախումբ, որը կազմված է միայն ապահովագրական ընկերություններից:
ԲԱԺԻՆ IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԸ
| ԳԼՈՒԽ 5. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ |
18. Ֆինանսական խմբի պատասխանատու անձը ֆինանսական խմբի կազմում ընդգրկված այն կազմակերպությունն է, որը
1) կարգավորվում և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, և
2) հանդիսանում է մայր ֆինանսական կազմակերպություն, եթե խմբում առկա է այդպիսի կազմակերպություն, իսկ վերջինիս բացակայության կամ Կենտրոնական բանկի կողմից չվերահսկվելու դեպքում` խմբի այն ֆինանսական կազմակերպությունն է, որն ունի, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կամ խմբի պնդմամբ, հեղինակություն խմբի անդամների շրջանում, որի շնորհիվ կարող է իրականացնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատու անձի պարտականությունները:
| ԳԼՈՒԽ 6. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
19. Օրենքի 39.18-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում պատասխանատու անձը նշանակվում է սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված որոշմամբ:
20. Օրենքի 39.18-րդ հոդվածի 3-րդ մասով և 6-րդ մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը ֆինանսական խմբի կողմից պատասխանատու անձի թեկնածությունը ստանալուց հետո կամ տվյալ հոդվածով սահմանված ժամկետում սույն կանոնակարգի 18-րդ կետի պահանջներին համապատասխանող թեկնածու չներկայացվելու դեպքում այդ ժամկետից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում պատասխանատու անձի նշանակման վերաբերյալ` առաջնորդվելով սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված պահանջներով:
ԲԱԺԻՆ V. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
| ԳԼՈՒԽ 7. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ |
21. Ֆինանսական խմբի կազմում փոփոխություն տեղի ունենալու դեպքում ֆինանսական խմբի պատասխանատու անձը ներկայացնում է այդ փոփոխությունն այն տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի, եթե Կենտրոնական բանկի սահմանած այլ գործընթացների շրջանակում Կենտրոնական բանկը չի տեղեկացվել այդ փոփոխությունների մասին:
22. Ֆինանսական խմբի կազմի փոփոխությամբ պայմանավորված ֆինանսական խմբի (ենթախմբի) տեսակի փոփոխության դեպքում ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշում է կատարվում ֆինանսական խմբի (ենթախմբի) տեսակի վերաբերյալ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանման եզրակացությունը` հիմնված սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված դասակարգման չափանիշների վրա:
23. Ֆինանսական խմբի կազմի փոփոխությամբ չպայմանավորված ֆինանսական խմբի (ենթախմբի) տեսակի փոփոխության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆինանսական խմբի տեսակի փոփոխության վերաբերյալ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանման եզրակացությունը` հիմնված սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված դասակարգման չափանիշների վրա:
| ԳԼՈՒԽ 8. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
24. Օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական խմբի որակման հիմքերի վերացման դեպքում ֆինանսական խմբի պատասխանատու անձը դիմում է Կենտրոնական բանկ` ներկայացնելով դիմում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի, ինչպես նաև ներկայացնելով տվյալ հիմքերի վերացումը հավաստող փաստաթղթեր, եթե Կենտրոնական բանկի սահմանած այլ գործընթացների շրջանակում Կենտրոնական բանկը չի տեղեկացվել այդ փոփոխությունների մասին:
25. Օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական խմբի որակման հիմքերի և (կամ) ֆինանսական խմբի կառուցվածքով և ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկերի վերացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը, կամ որոշում է կայացնում փորձաշրջան տրամադրելու վերաբերյալ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումների կողմից ներկայացված համապատասխան եզրակացությունը:
26. Սույն կանոնակարգի 25-րդ կետի համաձայն փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում շարունակելու տվյալ կազմակերպություններին դիտարկել որպես ֆինանսական խումբ:
| ԳԼՈՒԽ 9. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ(ՆԵՐ)Ի, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
27. Ֆինանսական խմբերում ընդգրկված ֆինանսական կազմակերպությունների կապիտալներում ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական թույլտվության (այդ թվում` ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցության փոփոխության) հարաբերությունները, ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերման մերժման հիմքերը կարգավորվում են` ըստ համապատասխան ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի:
28. Այն դեպքում, երբ ֆինանսական խմբում ընդգրկված է վարկային կազմակերպություն, ապա ֆինանսական խումբը ներկայացնում է տվյալ վարկային կազմակերպության անուղղակի նշանակալից մասնակցի (այդ թվում` իրական շահառուի) վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 5-ի (իրավաբանական անձի դեպքում) և հավելված 6-ի (ֆիզիկական անձի դեպքում)` կազմակերպությունների խմբին ֆինանսական խումբ ճանաչելուց հետո 10-օրյա ժամկետում, ինչպես նաև վարկային կազմակերպության` ֆինանսական խմբում գտնվելու ամբողջ ընթացքում, եթե նոր անուղղակի նշանակալից մասնակիցներ (այդ թվում` իրական շահառու) են հայտնվել կամ Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո անուղղակի նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը փոփոխվել է:
29. Եթե վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի միջոցով վարկային կազմակերպության կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք են բերում մի քանի անձինք, ապա անուղղակի նշանակալից մասնակցության վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է միայն այն անձի վերաբերյալ, որի միջոցով որևէ այլ անձ այդ վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ձեռք չի բերում: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել փաստաթղթեր նաև այն անձանցից, որոնց միջոցով վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն է ձեռք բերվում:
30. Ֆինանսական խմբում ընդգրկված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց, ֆինանսական խմբում ընդգրկված կազմակերպությունների հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց, տվյալ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ պարբերաբար ներկայացվող տեղեկատվության կազմը և ժամկետները սահմանվում են համապատասխան ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, ընդ որում, նշված տեղեկատվությունը ներկայացվում է նաև ֆինանսական խմբում ընդգրկված վարկային կազմակերպության կողմից` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 18-րդ գլխի:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը
դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման,
ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական
խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի
Դիմում-տեղեկանք
Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու վերաբերյալ
Հարգելի ____________________
Հայտնում ենք, որ ներքոհիշյալ կազմակերպությունների խումբը բավարարում է «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված ֆինանսական խմբերի սահմանմանը: Խնդրում ենք քննարկել տվյալ կազմակերպությունների խմբին որպես ֆինանսական խումբ ճանաչելու հնարավորությունը:
[] Առաջարկում ենք --------------------------- նշանակել ֆինանսական խմբի
(կազմակերպության անվանումը)
պատասխանատու անձ: Հավաստիացնում ենք, որ վերջինս կարող է պատշաճ իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական խմբի պատասխանատու անձին վերապահված պարտականությունները:
[] Խնդրում ենք, որպեսզի Կենտրոնական բանկը ներքոհիշյալ կազմակերպություններից ընտրի ֆինանսական խմբի պատասխանատու անձին:
Առաջարկում ենք նաև կազմակերպությունների խմբին ֆինանսական խումբ ճանաչելու դեպքում ֆինանսական խումբն անվանել -------------------------:
Հավաստիացնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
1. Ֆինանսական խմբի վերաբերյալ տեղեկատվություն
1.1 Լրացվում է ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների (1) վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
______________________________
1) Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունը կարող է ծանուցմամբ պահանջել նշված անձանց` միմյանց միջև կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն` ծանուցմամբ սահմանված ժամկետում:
.____________________________________________________________________.
|Կազմա- |Կենտրո-|Կենտրո- |Կենտրո- |Կենտրո-|Կենտրո-|Նկարագրվում են |
|կերպու-|նական |նական |նական |նական |նական |կազմակերպու- |
|թյան |բանկի |բանկի |բանկի |բանկի |բանկի |թյունների |
|անվա- |կողմից |կողմից |կողմից |կողմից |կողմից |փոխկապակցվածության|
|նումը |ֆինան- |չվերա- |չվերա- |չվերա- |չվերա- |հիմքերը |
| |սական |հսկվող |հսկվող |հսկվող |հսկվող | |
| |կազմա- |կազմա- |կազմա- |կազմա- |կազմա- | |
| |կերպու-|կերպու- |կերպու- |կերպու-|կերպու-| |
| |թյանը |թյան |թյան |թյան |թյան | |
| |տրված |գրանցման|գործու- |հեռա- |պաշտո- | |
| |կոդը |հասցեն |նեության|խոսա- |նական | |
| | | |ոլորտը |համարը |կայքը | |
| | | | | | | |
|_______|_______|________|________|_______|_______|__________________|
|_______|_______|________|________|_______|_______| |
|_______|_______|________|________|_______|_______| |
|_______|_______|________|________|_______|_______| |
.____________________________________________________________________.
1.2. Գծապատկերի միջոցով ներկայացվում է ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների փոխկապակցվածությունը` ըստ առկա հիմքերի.
Օրինակ`
.________________. .________________.
| Ա մայր | այլ հիմք | Դ ֆին |
|կազմակերպություն|_________________> |կազմակերպություն|
.________________. .________________.
| |
| |
| 50% | 20%
\/ \/
.________________. .________________.
| Բ ֆին | | Գ ֆին |
|կազմակերպություն| |կազմակերպություն|
.________________. .________________.
2. Ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն
2.1. Լրացվում է ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների հետ փոխկապակցված անձանց (2) վերաբերյալ տեղեկատվություն`
________________________
2) Կենտրոնական բանկի վերահսկողության վարչությունը կարող է ծանուցմամբ պահանջել ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների և նրանց հետ փոխկապակցված անձանց միջև կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն` ծանուցմամբ սահմանված ժամկետում:
._____________________________________________________________________.
|Ֆինան- |Ֆինան- |Ֆինան- |Ֆինան- |Ֆինան- |Ֆինան- |Նկարագրվում |
|սական |սական |սական |սական |սական |սական |է ֆինանսական|
|խմբում |խմբում |խմբում |խմբում |խմբում |խմբում |խմբում |
|ընդգրկման|ընդգրկման |ընդ- |ընդ- |ընդ- |ընդ- |ընդգրկման |
|ենթակա |ենթակա |գրկման |գրկման |գրկման |գրկման |ենթակա |
|կազմա- |կազմա- |ենթակա |ենթակա |ենթակա |ենթակա |կազմակերպու-|
|կերպու- |կերպության|կազմա- |կազմա- |կազմա- |կազմա- |թյան և իր |
|թյան |հետ փոխ- |կերպու- |կերպու- |կերպու- |կերպու- |հետ փոխ- |
|անվանումը|կապակցված |թյան հետ|թյան հետ|թյան |թյան |կապակցված |
| |անձի |փոխ- |փոխ- |հետ փոխ-|հետ փոխ-|անձի փոխ- |
| |անվանումը,|կապակց- |կապակց- |կապակց- |կապակց- |կապակցվա- |
| |կամ |ված անձի|ված անձի|ված անձի|ված |ծության |
| |անունը, |գրանցման|գործու- |հեռա- |անձի |հիմքը |
| |ազգանունը,|հասցեն |նեության|խոսա- |պաշտո- | |
| |անձնագրի | |ոլորտը |համարը |նական | |
| |տվյալները,| | | |կայքը | |
| |հանրային | | | | | |
| |ծառայու- | | | | | |
| |թյան | | | | | |
| |համարա- | | | | | |
| |նիշը | | | | | |
|_________|__________|________|________|________|________|____________|
| | | | | | | |
|_________|__________|________|________|________|________|____________|
| | | | | | | |
._____________________________________________________________________.
3. Ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն
3.1. Լրացվում է ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց (3) վերաբերյալ տեղեկատվություն`
_______________________________
3) Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունը կարող է ծանուցմամբ պահանջել ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց միջև կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն` ծանուցմամբ սահմանված ժամկետում:
._____________________________________________________________________.
|Ֆինանսա- |Ֆինանսական|Ֆինանսա-|Ֆինանսա-|Ֆինանսա-|Ֆինանսա-|Նկարագրվում |
|կան |խմբում |կան |կան |կան |կան |է անձանց |
|խմբում |ընդգրկման |խմբում |խմբում |խմբում |խմբում |փոխկապակցվա-|
|ընդգրկման|ենթակա |ընդգրկ- |ընդգրկ- |ընդգրկ- |ընդգրկ- |ծության |
|ենթակա |կազմա- |ման |ման |ման |ման |հիմքը |
|կազմա- |կերպության|ենթակա |ենթակա |ենթակա |ենթակա | |
|կերպու- |հետ փոխ- |կազմա- |կազմա- |կազմա- |կազմա- | |
|թյան հետ |կապակցված |կերպու- |կերպու- |կերպու- |կերպու- | |
|փոխ- |անձի հետ |թյան |թյան |թյան հետ|թյան հետ| |
|կապակցված|փոխկապակց-|հետ փոխ-|հետ փոխ-|փոխ- |փոխ- | |
|անձի |ված անձի |կապակց- |կապակց- |կապակց- |կապակց- | |
|անունը, |անվանումը,|ված անձի|ված անձի|ված անձի|ված անձի| |
|ազգանունը|կամ |հետ փոխ-|հետ փոխ-|հետ փոխ-|հետ փոխ-| |
| |անունը, |կապակց- |կապակց- |կապակց- |կապակց- | |
| |ազգանունը,|ված անձի|ված անձի|ված անձի|ված անձի| |
| |անձնագրի |գրանցման|գործու- |հեռախոսա|պաշտոնա-| |
| |տվյալները,|հասցեն |նեության|համարը |կան | |
| |հանրային | |ոլորտը | |կայքը | |
| |ծառայու- | | | | | |
| |թյան | | | | | |
| |համարանիշը| | | | | |
|_________|__________|________|________|________|________|____________|
| | | | | | | |
|_________|__________|________|________|________|________|____________|
| | | | | | | |
._____________________________________________________________________.
Կազմակերպությունների կողմից առաջարկվող պատասխանատու անձի կամ այլ լիազորված անձի անվանումը ----------------------- -------------
Իրավասու անձի պաշտոնը ----------------------- -------------
Անուն, ազգանուն, ստորագրություն ----------------------- -------------
ՀԱՎԵԼՎԱԾ 2
«Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը
դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման,
ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական
խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
-------------------------
Դիմում-տեղեկանք
Ֆինանսական խմբի վերաբերյալ
Հարգելի ----------------------
Հաշվի առնելով, որ_____________________________________________________
(ֆինանսական խումբ ճանաչված կազմակերպությունների
անվանումները)
Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել են ֆինանսական խումբ, Ձեզ ենք ներկայացնում ներքոհիշյալ առաջարկությունները և տեղեկատվությունը:
[] Առաջարկում ենք ____________________________ նշանակել ֆինանսական խմբի
(կազմակերպության անվանումը)
պատասխանատու անձ: Հավաստիացնում ենք, որ վերջինս կարող է պատշաճ իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական խմբի պատասխանատու անձին վերապահված պարտականությունները:
[] Խնդրում ենք, որպեսզի Կենտրոնական բանկը ներքոհիշյալ կազմակերպություններից ընտրի ֆինանսական խմբի պատասխանատու անձին:
Առաջարկում ենք նաև ճանաչված ֆինանսական խումբն անվանել ______________:
Հավաստիացնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
1. Ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն
1.1 Լրացվում է ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն, եթե տվյալ տեղեկատվությունը այլ գործընթացների շրջանակում չի ներկայացվել Կենտրոնական բանկ, ընդ որում, նախկինում ներկայացված լինելու դեպքում դիմումում նշում է կատարվում այդ մասին և ներքոհիշյալ աղյուսակը չի ներկայացվում դիմում-տեղեկանքում`
._____________________________________________________________________.
|Ֆինանսա- |Ֆինանսական|Ֆինանսա-|Ֆինանսա-|Ֆինանսա-|Ֆինանսա- |Ֆինանսական |
|կան խմբի |խմբի |կան խմբի|կան խմբի|կան խմբի|կան խմբի |խմբի անդամի|
|անդամի |անդամի |անդամի |անդամի |անդամի |անդամի |և իր հետ |
|անվանումը|հետ փոխ- |հետ փոխ-|հետ փոխ-|հետ փոխ-|հետ փոխ- |փոխկապակց- |
| |կապակցված |կապակց |կապակց- |կապակց- |կապակցված|ված անձի |
| |անձի |ված անձի|ված անձի|ված անձի|անձի |փոխկապակց- |
| |անվանումը |գրանցման|գործու- |հեռա- |պաշտոնա- |վածության |
| |կամ անձի |հասցեն |նեության|խոսահա- |կան կայքը|հիմքերը |
| |անունը, | |ոլորտը |մարը | | |
| |ազգանունը,| | | | | |
| |անձնագրի | | | | | |
| |տվյալները,| | | | | |
| |հանրային | | | | | |
| |ծառայու- | | | | | |
| |թյան | | | | | |
| |համարա- | | | | | |
| |նիշը | | | | | |
|_________|__________|________|________|________|_________|___________|
| | | | | | | |
._____________________________________________________________________.
2. Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն
2.1 Լրացվում է ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն, եթե տվյալ տեղեկատվությունը այլ գործընթացների շրջանակում չի ներկայացվել Կենտրոնական բանկ, ընդ որում, նախկինում ներկայացված լինելու դեպքում դիմումում նշում է կատարվում այդ մասին և ներքոհիշյալ աղյուսակը չի ներկայացվում դիմում-տեղեկանքում`
._____________________________________________________________________.
|Ֆինանսա- |Ֆինանսական|Ֆինան- |Ֆինանսա-|Ֆինանսա-|Ֆինանսա- |Նկարագր- |
|կան խմբի |խմբի |սական |կան խմբի|կան խմբի|կան խմբի |վում է |
|անդամի |անդամի հետ|խմբի |անդամի |անդամի |անդամի |նշված |
|հետ փոխ- |փոխկապակց-|անդամի |հետ փոխ-|հետ փոխ-|հետ փոխ- |անձանց |
|կապակցված|ված անձի |հետ փոխ-|կապակց- |կապակց- |կապակցված|փոխկապվա- |
|անձի |հետ փոխ- |կապակց- |ված անձի|ված անձի|անձի հետ |ծության |
|անվանումը|կապակցված |ված անձի|հետ փոխ-|հետ փոխ-|փոխկապակց|հիմքերը |
|կամ |անձի |հետ փոխ-|կապակց- |կապակց- |ված | |
|անունը, |անվանումը |կապակց- |ված անձի|ված |պաշտոնա- | |
|ազգանունը|կամ |ված անձի|գործու- |հեռա- |կան կայքը| |
| |անունը, |գրանցման|նեության|խոսա- | | |
| |ազգանունը,|հասցեն |ոլորտը |համարը | | |
| |անձնագրի | | | | | |
| |տվյալները,| | | | | |
| |հանրային | | | | | |
| |ծառայու- | | | | | |
| |թյան | | | | | |
| |համարանիշը| | | | | |
|_________|__________|________|________|________|_________|___________|
| | | | | | | |
._____________________________________________________________________.
Կազմակերպությունների կողմից առաջարկվող պատասխանատու անձի կամ այլ լիազորված անձի անվանումը ___________________________________________
Իրավասու անձի պաշտոնը ----------------------- -------------
Անուն, ազգանուն, ստորագրություն ----------------------- -------------
ՀԱՎԵԼՎԱԾ 3
«Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը
դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման,
ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական
խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի
Դիմում-տեղեկանք
Ֆինանսական խմբի կազմի փոփոխությունների վերաբերյալ
Հարգելի _______________
Հայտնում ենք, որ Կենտրոնական բանկի կողմից ճանաչված _________________
(Ֆինանսական խմբի
անվանումը)
ֆինանսական խմբի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ:
Մասնավորապես, ___________________________________________________
(ներկայացվում է կազմում կատարված փոփոխությունը և
ֆինանսական խմբի անվան փոփոխությունը (առկայության
դեպքում))
-------------------------------------------------------------------:
Հավաստիացնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Պատասխանատու անձի անվանումը _____________________________________
Իրավասու անձի պաշտոնը ________________________ __________________
Անուն, ազգանուն, ստորագրություն ____________________ _______________
ՀԱՎԵԼՎԱԾ 4
«Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը
դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման,
ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական
խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի
Դիմում-տեղեկանք
«Ֆինանսական խումբ» որակումը դադարեցնելու վերաբերյալ
Հարգելի ___________________________
Հայտնում ենք, որ ------------------------- ֆինանսական խումբը --------
(ֆին. խմբի անվանումը)
------------------------------- «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի
(դադարել է բավարարել կամ չի բավարարում)
39.15-րդ հոդվածով սահմանված ֆինանսական խմբերի սահմանմանը:
Խնդրում ենք քննարկել --------------------------------------- ֆինանսական խմբին որպես «ֆինանսական խումբ» որակումը դադարեցնելու հնարավորությունը:
Հավաստիացնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Պատասխանատու անձի անվանումը ____________________________
Իրավասու անձի պաշտոնը ____________________ _____________
Անուն,ազգանուն, ստորագրություն __________________ _____________
ՀԱՎԵԼՎԱԾ 5
«Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը
դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների
կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը,
ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի
Տեղեկանք
Վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում անուղղակի
նշանակալից մասնակցություն ձեռք բերած իրավաբանական անձի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
-------------------------ին
Հարգելի _______________________
Ձեզ ենք ներկայացնում
_________________________________վարկային կազմակերպության կանոնադրական
(նշվում է վարկային կազմակերպության
անվանումը)
հիմնադրամում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձի վերաբերյալ տեղեկատվություն:
Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:
Վարկային կազմակերպության կառավարման մարմնի
իրավասու անձի անունը և ազգանունը _____________________
Ստորագրություն ________________________
-------------------
(օր, ամիս, տարի)
._____________________________________________________________________.
|1. Իրավաբանական անձի տվյալները |
|1.1. Անվանումը _____________________________________________________ |
|1.2. Գտնվելու վայրը ________________________________________________ |
|1.3. Գրանցման ամսաթիվը ______________ վայրը ________ համարը________ |
| (օր/ամիս/տարի) |
|_____________________________________________________________________|
|2. Տեղեկություն անուղղակի նշանակալից մասնակցություն ունենալու հիմքերի|
|վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
|3. Տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի` այլ անձանց կանոնադրական |
|հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ: |
|Կենտրոնական բանկի կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև նշված |
|կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները: |
|_____________________________________________________________________|
|3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության|
|համար` |
|_____________________________________________________________________|
|Կազմակերպության անվանումը |Գտնվելու |Մասնակցության|Մասնակցության |
| |վայրը |չափը (դրամով)|չափը (%) |
|__________________________|__________|_____________|_________________|
|1. | | | |
|__________________________|__________|_____________|_________________|
|2. | | | |
|__________________________|__________|_____________|_________________|
|3. | | | |
|_____________________________________________________________________|
._____________________________________________________________________.
3.2. Այլ մասնակցության համար`

|4. Տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի |
|նախագահ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն և գլխավոր հաշվապահ) |
|վերաբերյալ ԿԲ կողմից կարող է լրացուցիչ պահանջվել, որ կազմակերպության |
|ղեկավարների համար լրացվի նաև Կանոնակարգ 13-ի Հավելված 4-ը |
| |
|_____________________________________________________________________|
|Անունը, ազգանունը, | Պաշտոնը |Կազմակերպությունում աշխատելու |
|անձնագրի տվյալները, | |տարիները (որոնցից` նշված |
|հանրային ծառայության | |պաշտոնում) |
|համարանիշը | | |
|__________________________|__________|_______________________________|
|1. | | |
|__________________________|__________|_______________________________|
|2. | | |
|__________________________|__________|_______________________________|
|3. | | |
|__________________________|__________|_______________________________|
|_____________________________________________________________________|
|5. Տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի փոխկապակցված անձանց |
|վերաբերյալ |
|Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային |
|գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն: |
|_____________________________________________________________________|
|Կազմակերպության անվանումը |Գտնվելու |Փոխկապակցվածության տեսակը |
|կամ անձի անունը, |(բնակության)| |
|ազգանունը, անձնագրի |վայրը | |
|տվյալները, հանրային | | |
|ծառայության համարանիշը | | |
|__________________________|____________|_____________________________|
|1. | | |
|__________________________|____________|_____________________________|
|2. | | |
|__________________________|____________|_____________________________|
|3. | | |
|__________________________|____________|_____________________________|
|_____________________________________________________________________|
|6. Տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի մասնակիցների վերաբերյալ |
|_____________________________________________________________________|
|Մասնակիցների անվանումը/ |Մասնակցության|Մասնակցության չափը |
|անունը, ազգանունը |չափը |(%) |
| |(դրամով) | |
|__________________________|_____________|____________________________|
|__________________________|_____________|____________________________|
|__________________________|_____________|____________________________|
|__________________________|_____________|____________________________|
|_____________________________________________________________________|
|7. Այլ տեղեկատվություն |
|7.1. Արդյո՞ք կազմակեպությունն ունի 30 օր և ավելի |
|ժամկետանց/չմարված պարտավորությունները: [] Այո |
| [] Ոչ |
| |
|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները: |
|_____________________________________________________________________|
|7.2. Արդյո՞ք կազմակերպության մոտ բացակայում են |
|«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ |
|մասի, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի |
|մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև դրանց հիման վրա |
|ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը: |
| |
|«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները: [] Այո |
| [] Ոչ |
|_____________________________________________________________________|
|7.3. Արդյո՞ք կազմակերպությունը պատրաստ է վարկային կազմակերպության |
|ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում (կապիտալի կտրուկ նվազում, |
|իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ |
|իրավիճակներ) տրամադրել լրացուցիչ ֆինանսական օժանդակություն: |
| |
| [] Այո |
| [] Ոչ |
| [] Այլ |
| |
|«Այլ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները: |
|_____________________________________________________________________|
|7.4. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
| |
._____________________________________________________________________.
ՀԱՎԵԼՎԱԾ 6
«Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը
դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման,
ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական
խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի
Տեղեկանք
Վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում անուղղակի
նշանակալից մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական անձի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
-----------------------ին
Հարգելի ____________________
Ձեզ ենք ներկայացնում
_____________________________վարկային կազմակերպության կանոնադրական
(նշվում է վարկային կազմակերպության անվանումը)
Հիմնադրամում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձի վերաբերյալ տեղեկատվություն:
Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:
Վարկային կազմակերպության կառավարման մարմնի
իրավասու անձի անունը և ազգանունը ______________________________
Ստորագրություն -----------------------
-------------------
(օր, ամիս, տարի)
._____________________________________________________________________.
|.___________. |
||Ամրակցեք | |
||այստեղ Ձեր | |
||լուսանկարը:| |
|.___________. |
| |
|1. Ֆիզիկական անձի տվյալները |
|1.1.Անունը, ազգանունը, հայրանունը __________________________________ |
|1.2. Սեռը _____________ |
|1.3. Ծննդյան ամսաթիվը ______________________ |
| օր/ամիս/տարի |
| |
|1.4.Ծննդավայրը ________________________________________________ |
|1.5.Քաղաքացիությունը __________________________________________ |
|1.6. Անձնագրի տվյալները ________________________________________ |
|1.7. Հանրային ծառայությունների համարանիշը _______________________ |
|1.8. Բնակության վայրը |
|. հաշվառման վայր _____________ |
|. փաստացի բնակության վայր _____________ |
|1.9. Հեռախոսահամար ________________ |
|1.10. Էլեկտրոնային փոստի հասցե _____________ |
|1.11. Նշեք նախկինում Ձեր ունեցած բոլոր անունները, ազգանունները, |
|հայրանունները դրանք կրելու ժամանակաշրջանը. |
| |
|Անունը, ազգանունը, հայրանունը Կրելու ժամանակաշրջանը |
|______________________ ______________________ |
| ______________________ |
| ______________________ |
| (օր/ամիս/տարի) |
|_____________________________________________________________________|
|2. Տեղեկություն անուղղակի նշանակալից մասնակցություն ունենալու հիմքերի|
|վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
|3. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեությունը |
|_____________________________________________________________________|
|3.1 Կրթություն, որակավորում |
|_____________________________________________________________________|
|Բարձրա- |Բարձրա- |Բարձրա- |Ֆակուլ- |Մասնագի- |Գիտական |Միջազգային |
|գույն |գույն |գույն |տետը |տությունը |աստիճանը|որակավորման|
|ուսում- |ուսում- |ուսում- | | | |մակարդակը |
|նական |նական |նական | | | | |
|հաստա- |հաստա- |հաստա- | | | | |
|տության |տության |տության | | | | |
|անվա- |գտնվելու|սովորելու| | | | |
|նումը, |վայրը |ժամանակա-| | | | |
|որակա- | |շրջանը | | | | |
|վորման | |(----թ-ից| | | | |
|անվա- | |մինչև | | | | |
|նումը | |----թ-) | | | | |
|________|________|_________|________|___________|________|___________|
|________|________|_________|________|___________|________|___________|
|________|________|_________|________|___________|________|___________|
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|3.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության |
|վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի |
|աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` |
|աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից): |
|_____________________________________________________________________|
|Աշխատանքի |Կազմա- |Գտնվելու|Հեռախոսա-|Պաշտոն, |Ազատման|Նշագրում |
|ընդունման |կերպության|վայր |համար |հիմնական |հիմքերը|կատարեք, |
|և |անվանում | | |պարտա- | |եթե աշխա- |
|ազատման | | | |կանու- | |տանքային |
|ժամկետներ | | | |թյունները| |գրքույկում|
| | | | | | |տվյալները |
| | | | | | |ներառված |
| | | | | | |չեն |
|__________|__________|________|_________|_________|_______|__________|
|__________|__________|________|_________|_________|_______|__________|
|__________|__________|________|_________|_________|_______|__________|
|_____________________________________________________________________|
|4. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում |
|մասնակցությունների վերաբերյալ: |
|Կենտրոնական բանկի կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև նշված |
|կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները: |
|_____________________________________________________________________|
|4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության|
|համար` |
|_____________________________________________________________________|
|Կազմակերպության |Գտնվելու վայրը |Մասնակցության|Մասնակցության |
|անվանումը | |չափը (դրամով)|չափը (%) |
|____________________|_______________|_____________|__________________|
|____________________|_______________|_____________|__________________|
|____________________|_______________|_____________|__________________|
|_____________________________________________________________________|
|5. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ |
|Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային |
|գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն |
|_____________________________________________________________________|
|Կազմակերպության անվանումը կամ |Գտնվելու |Փոխկապակցվածության|
|անձի անունը, ազգանունը, |(բնակության վայրը)|տեսակը |
|անձնագրի տվյալները, հանրային | | |
|ծառայությունների համարանիշը | | |
|_______________________________|__________________|__________________|