Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ...

 

02.08.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հուլիսի 11-ին  

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերը, 12-14-րդ և 17-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 9-րդ կետից հանել «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում,» բառերը.

2) 10-րդ կետի «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի (այդ թվում` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի և ծառայության)» բառերը փոխարինել «զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի և ծառայության» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «ամենամյա ծրագրին համապատասխան» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության միջոցով» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերում, 17-րդ և 18-րդ կետերում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 20-րդ հոդվածի 5-րդ մասում «ամենամյա ծրագիր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «զբաղվածության պետական ծրագրեր» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագրում «Ամենամյա ծրագրի» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծրագրերի» բառերով, իսկ 1-ին մասում «Ամենամյա ծրագրի» բառերը` «Զբաղվածության պետական ծրագրերի» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետից հանել «ամենամյա ծրագրով նախատեսված» բառերը:

 

i

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերից հանել «ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող» բառերը:

 

i

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ամենամյա պետական ծրագրի» բառերը փոխարինել «զբաղվածության պետական ծրագրերի» բառերով.

2) 3-րդ մասից հանել «և օգտագործվում ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով» բառերը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հուլիսի 31
Երևան
ՀՕ-247-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 11.07.2023
N ՀՕ-247-Ն օրենք