Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ Վ ...

 

12.05.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 ապրիլի 2024 թվականի N 138-Ն

 

ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել քայքայող նյութերի թունավոր ազդեցությամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

 

Ա. Ավանեսյան:

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
23 ապրիլի 2024 թվականի
N 138-Ն հրամանի 

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

 1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) Т54 Քայքայող նյութերի թունավոր ազդեցություն
2) Т54.0 Ֆենոլ և համանման նյութեր
3) Т54.1 Քայքայող օրգանական այլ միացություններ
4) Т54.2 Քայքայող թթուներ և թթվանման նյութեր
5) Т54.3 Քայքայող հիմքեր (ալկալիներ) և հիմնանման նյութեր
6) Т54.9 Քայքայող նյութ` չճշտված

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Դեռահաս, մեծահասակ
2) Պացիենտի սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի (նեկրոզ) քիմիական այրվածք.
ա. 1-3 օր` այրվածք,
բ. 3-7-րդ օր` կեղևի ձևավորում,
գ. 7-14 օր` կեղևի և նեկրոտիկ զանգվածների հեռացման փուլ,
դ. 14-21 օր` վերականգնման փուլ և շարակցական հյուսվածքի ձևավորման փուլ (սպիավորում):
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ կամ անհետաձգելի
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Թունաբաններ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ
8) Գանգատներ Սուր ցավ բերանի խոռոչում, կոկորդում, կերակրափողում և էպիգաստրալ շրջանում, սուր ցավ կուլ տալու ժամանակ: Արյունահոսություն ստամոքս-աղիքային ուղու ախտահարված հատվածներից: Շնչառական անբավարարություն, շնչառության դժվարացում: Մեզի գույնի փոփոխություն («մսաջուր» մինչև մուգ շագանակագույն):
9) Անամնեզ Գրգռող կամ այրող ազդեցություն ունեցող թթուների, ալկալիների և այլ հեղուկների պատահական կամ կանխամտածված ընդունում:
10) Զննման արդյունք/Ցուցում Բերանի խոռոչի, կոկորդի լորձաթաղանթի այտուց, ցավ, կլման ակտի խանգարում, կուլ տալու ժամանակ ցավի ուժգնացում, կերակրափողի երկայնքով ցավ, ցավ էպիգաստրալ շրջանում, բարդացած ընթացքի դեպքում սուր որովայնի կլինիկա: Շնչառական անբավարարություն, կոկորդ մուտքի լորձաթաղանթի այտուց, մեխանիկական տիպի շնչառության խանգարում: Շնչուղիների քիմիական այրվածք ասպիրացիոն համախտանիշով:
11) Հոսպիտալացման ցուցում ա.անամնեզում պացիենտի կողմից գրգռող կամ այրող ազդեցություն ունեցող թթուների, ալկալիների և այլ հեղուկների ընդունում:
բ. բերանի լորձաթաղանթի այտուցվածություն և ցավ կերակրափողի երկայնքով, էպիգաստրալ շրջանում: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթի քիմիական այրման նշաններ:
գ. բարդություններ` ստամոքս-աղիքային ուղու ցանկացած հատվածի արյունահոսություն, կլման ակտի խանգարումներ, ասպիրացիոն համախտանիշ, մեխանիկական տիպի շնչառական խանգարումներ, սուր ներանոթային հեմոլիզ, երիկամային սուր անբավարարություն:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/Հ Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Թունաբան 1  1
2) Անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի մասնագետ 1 1
3) Քիթ-կոկորդ-ականջաբան 1 -
4) Համապատասխան մասնագետ, որը տիրապետում է էնդոսկոպիայի իրակացման եղանակներին 0,9 0,2
5) Ընդհանուր վիրաբույժներ - 0.6
6) Թոքաբան կամ թերապևտ (Ասպիրացիոն համախտանիշ, թարախային տրախեոբրոնխիտ, թոքաբորբ) - 0.1
7) Երիկամաբան (նեֆրոտիկ համախտանիշ, սուր երիկամային անբավարարություն) - 0.02
8) Հեմոդիալիզի մասնագետ - 0.2
9) Հոգեբույժ (ինքնասպանության փորձերի դեպքում)  - 0.4

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ` կախված վիճակի ծանրությունից:
2) Առկա չէ Ազատ հեմոգլոբինի որոշում արյան շիճուկում և մեզում 1 1 Պարունակության փոփոխություն կախված ծանրության աստիճանից:
3) Առկա չէ Թթվահիմնային հավասարակշռության ստուգում 1 1 Ծանր թունավորումների ժամանակ նյութափոխանակային ացիդոզի զարգացում
4) Առկա չէ Կալիումի քանակը արյան շիճուկում 1 1 Երիկամային դիսֆունկցիայի ժամանակ կալիումի ցուցանիշի աճ` ինչպես տոքսիկոգեն փուլի, այնպես էլ սոմատոգեն բարդությունների ֆոնին:
5) Առկա չէ Կալցիումի քանակը արյան շիճուկում 0.1 0.1 Հոմեոստազի խանգարումներ
6) Առկա չէ Նատրիումի քանակը արյան շիճուկում     Հոմեոստազի խանգարումներ, լյարդա-նեֆրոպատիաներ:
7) Առկա չէ Ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում արյան շիճուկում - 0.4 Ցուցանիշների բարձրացում լյարդի ախտահարման ֆոնին որպես սուր ներանոթային հեմոլիզի հետևանք:
8) Առկա չէ Ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում արյան շիճուկում - 0.4 Ցուցանիշների բարձրացում լյարդի ախտահարման ֆոնին որպես սուր ներանոթային հեմոլիզի հետևանք:
9) Առկա չէ Արյան պլազմայում ընդհանուր բիլիռուբինի որոշում - 0.4 Բիլիռուբինի զգալի բարձրացում որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր:
10) Առկա չէ Ուղղակի բիլիռուբին - 0.4 Կոնցենտրացիայի զգալի բարձրացում:
11) Առկա չէ Անուղղակի բիլիռուբին - 0.4 Կոնցենտրացիայի զգալի բարձրացում:
12) Առկա չէ Գլյուկոզ 1 1 Հիպո և հիպերգլիկեմիա հոմեոստազի ցուցանիշների կոպիտ համալիր խանգարումների պատճառով:
13) Առկա չէ Կրեատինին - 0.2 Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշի աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:
14) Առկա չէ Միզանյութ - 0.2 Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:
15) Առկա չէ Ընդհանուր սպիտակուցային և սպիտակուցային ֆրակցիաներ - 0.6 Սպիտակուցի ցուցանիշի նվազում պայմանավորված մեծ քանակությամբ սպիտակուցների այրվածքային մակերես դուրսբերումով:
16) Առկա չէ Արյան ալֆա ամիլազա - 0.3 Սուր պանկրեատիտ, պանկրեոնեկրոզ:
17) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Ընդհանուր ախտորոշիչ համալիրում բոլոր տեսակի մեկնաբանվող խախտումներ
18) Առկա չէ Կոագուլոգրամա - 0.2 Արյան մակարդելիության ցուցանիշների խախտումները, որպես կանոն, դիտարկվող պաթոլոգիաներում հեպատոպաթիայի հետևանք են:
   Գործիքային հետազոտություններ
19) Առկա չէ Էլեկտրասրտագրություն 1 1 Ռիթմի խախտման, սրտամկանի սնուցման գնահատում թունավորման գրեթե ցանկացած փուլում:
20) Առկա չէ Լարինգոսկոպիա 1 - Այտուցի, լորձաթաղանթի այրվածքի աստիճանի որոշում, վերին շնչուղիների անցանելիության ստուգում:
21) Առկա չէ  Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա 1 - Բերանի խոռոչի քիմիական այրվածքի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի, 12 մատնյա աղու այրվածքի հայտնաբերում: Ստամոքս ազիքային ուղու արյունահոսությունների հայտնաբերում: Լորձաթաղանթի այրվածքի, վերին շնչուղիների վիճակ և անցանելիություն հայտնաբերում:
22) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն 0.8 0.8 Կրծքավանդակի վնասվածքի: Ստամոքսի պարունակության ասպիրացիայի (ասպիրացիոն համախտանիշ) հայտնաբերում: Թոքային այտուցի տարբեր փուլերի գնահատում:
23) Առկա չէ Որովայնի խոռոչի ռենտգեն հետազոտություն - 0.1 Որովայնի խոռոչի օրգանների վնասվածքի, ազատ գազի և հեղուկի առկայության հայտնաբերում:
24) Առկա չէ Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն - 0.3 Որովայնի խոռոչի օրգանների վիճակի, վնասվածքնեի հայտնաբերում:
25) Առկա չէ Համակարգչային շերտագրություն (ՀՇ) - 0.05 Ներքին օրգանների վնասվածքի: Գլխի վնասվածքի հայտնաբերում (եթե նշված է):
26) Առկա չէ Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) - 0.02 Ներքին օրգանների վիճակի: Գլխի վնասվածքի գնահատում (եթե նշված է):
27) Առկա չէ Թերապևտիկ և ախտորոշիչ բրոնխոսկոպիա - 0.1 Ասպիրացիոն համախտանիշ, ստամոքսի պարունակության ասպիրացիա` տրախեոբրոնխիալ ծառի սանիտարական լվացման նպատակով:

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանումը
(ջեներիկ)
Չ/Մ Միջի-նացված ցուցանիշ` տրա-մադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ սրվակներ 8 10 30 սրվակ 3
2) Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ ամպուլներ 2 4,0 4,0 1
3) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ, 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ,3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ,50մլ,100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ 2 2000,0 14000,0 7
4) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ,50մլ,100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ,3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ, 50մլ,100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ 3 2000,0 14000,0 7
5) Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ ,3000մլ Գլյուկոզ անջուրլուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ 3000մլ պլաստիկե փաթեթ 1 500,0 1000,0 7
6) Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ 1 250,0 500,0 7
7) Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ պլաստիկե շշիկներ 1 500,0 1000,0 2
8) Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ ապակե շշիկ 1 100,0 200,0 2
9) Պրոկային (պրոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 5մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ Պրոկային (պրոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 5մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ պլաստիկե փաթեթ 2 20 60 3
10) Մորֆին (մորֆինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մ Մորֆին (մորֆինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մ ամպուլներ 2 4 8 2
11) Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ ամպուլներ 1 1 2 2
12) Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ ամպուլներ 2 40,0 100,0 5
13) Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ ամպուլներ 4 4,0 12,0 3
14) Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մ Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մ ամպուլներ 4 4,0 12,0 3
15) Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ ապակե սրվակ-կաթոցիկ 2 2,0 6,0 3
16) Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ ապակե սրվակ-կաթոցիկ 3 6,0 18,0 3
17) Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ սրվակներ 2 800 մգ 4000 մգ 7
18) Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ ամպուլներ 10 40 280 մգ 7
19) Միդազոլամ լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 5մգ/մլ
Միդազոլամ լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 5մգ/մլ
ամպուլներ 2 30 մգ 90 մգ 3
20) Կապտոպրիլ 25մգ Կապտոպրիլ 25մգ դեղահատեր 2 4 12 3
21) Թիոպենտալ (թիոպենտալ նատրիում և նատրիումի հիդրոկարբոնատ) դեղափոշի լիոֆիլիզացված ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ  Թիոպենտալ (թիոպենտալ նատրիում և նատրիումի հիդրոկարբոնատ) դեղափոշի լիոֆիլիզացված ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ ապակե սրվակներ 3 300 1 գ 2
22) Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 40մգ/մլ Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 40մգ/մլ ամպուլներ 1 20,0 60,0 3
23) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), պիտոֆենոն (պիտոֆենոնի հիդրոքլորիդ), ֆենպիվերինիում բրոմիդ լուծույթ մ/մ ներարկման 2500մգ/5մլ
+10մգ/5մլ
+0,1մգ/5մլ
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), պիտոֆենոն (պիտոֆենոնի հիդրոքլորիդ), ֆենպիվերինիում բրոմիդ լուծույթ մ/մ ներարկման 2500մգ/5մլ+10մգ/5մլ
+0,1մգ/5մլ
ամպուլներ 2 4,0 14,0 7
24) Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ ամպուլներ 2 2,0 14,0 7
25) Ցիպրոֆլոքսացին 500մգ Ցիպրոֆլոքսացին 500մգ դեղահատեր 2 4,0 12,0 3
26) Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ ապակե սրվակներ 4 20000 ЕД 40000 2
27) Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ դեղակախույթ ներքին ընդունման 340մգ/5մլ+395մգ/5մլ
+36մգ/5մլ, 436մգ/մլ+70մգ/մլ
Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ դեղակախույթ ներքին ընդունման 340մգ/5մլ+395մգ/5մլ
+36մգ/5մլ, 436մգ/մլ+70մգ/մլ,
փաթեթիկներ 2 20 100 7
28) Չիչխանի յուղ 500մգ Չիչխանի յուղ 500մգ մոմիկներ ուղիղաղիքային 2 10 150 21

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

 9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ստամոքսի լվացում, զոնդավորում 1 -
2) Վերակենդանացման միջոցառումներ (շնչափողի ինտուբացիա, մեխանիկական օդափոխություն, ներերակային անզգայացում` ըստ ցուցումների) 0.05 -
3) Անհետաձգելի կոնիկոտոմիա - 0.01
4) Անհետաձգելի տրախեոստոմա - 0.1
5) Ինֆուզիոն թերապիա 1 1
6) Պլազմայի ալկալիզացում 0,9 -
7) Հարկադիր դիուրեզ 0.7 -
8) Հակամանրէային թերապիա (վարակիչ բարդությունների, թոքաբորբի համար) - 0,4
9) Ֆիզիոթերապիա - 0,05
10) Պլազմաֆերեզ` ըստ ցուցումների - 0,02
11) Հեմոդիալիզ` ըստ ցուցումների - 0,2
12) Հիպերբարիկ թթվածնային թերապիա 0,03 0,06
13) Սնուցման աջակցություն և կլինիկական սնուցում 1 1

 

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Լուժնիկով Ե. Ա. Սուր թունավորումների ժամանակ ռեանիմատոլոգիայի հիմունքները/ Ե.. Ա. Լուժնիկով, Վ. Ն Դագայեվ, Ն. Ն. Ֆիրսով – Մ.: Բժշկություն, 1997./Лужников, Е.А. Основы реаниматологии при острых отравлениях /Е.А. Лужников, В.Н. Дагаев, Н.Н. Фирсов. [Текст] – М.: Медицина, 1977.

 2. Լուժնիկով Ե. Ա. Սուր դեղորայքային թունավորումներ- ժամանակակից կլինիկական թունաբանության/ Ե. Ա. Լուժնիկով //Սուր թունավորումներ դեղորայքային պրեպարատներից: Գիտական հոդվածների հավաքածու Ն. Վ. Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ- Մ., 1992/ Лужников, Е.А. Острые лекарственные отравления – ведущая проблема современной клинической токсикологии / Е.А. Лужников [Текст] // Острые отравления лекарственными веществами: респ. сб. науч. тр. НИИ СП им. Н.В. Склифосовского. – М., 1992.

3. Լուժնիկով Ե. Ա. Կլինիկական տոքսիկոլոգիա/ Լուժնիկով Ե. Ա.- Մ.: Բժշկություն, 1994/Лужников, Е.А. Клиническая токсикология / Е.А. Лужников. [Текст] – М.: Медицина, 1994.

4. Լուժնիկով Ե. Ա Դետոքսիկացիոն թերապիա: Բժիշկների ձեռնարկ/ Ե. Ա. Լուժնիկով, Յու. Ս. Գոլդֆարբ, Ս. Գ. Մուսելլիուս- «Լան» ձեռնարկ, 2000/Лужников, Е.А. Детоксикационная терапия: руководство для врачей / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, С.Г. Мусселиус [Текст] – СПб.: Издательство «Лань», 2000.

5. Լուժնիկով Ե. Ա. Սուր թունավորումներ: Բժիշկների ձեռնարկ/ Ե. Ա. Լուժնիկով, Լ. Գ. Կոստոմարովա. Մ: Բժշկություն, 2000/Лужников, Е.А. Острые отравления: Руководство для врачей / Е.А. Лужников, Л.Г. Костомарова. М: Медицина, [Текст] 2000.

6. Լուժնիկով Ե. Ա. Անհետաձգելի դեպքեր սուր թունավորումների ժամանակ/ Ե. Ա. Լուժնիկով, Յու. Ն. Օստապենկո, Գ. Ն. Սուխոդոլովա – Մ.: Բժշկություն, 2001/Лужников, Е.А. Неотложные состояния при острых отравлениях/ Е.А. Лужников, Ю.Н. Остапенко, Г.Н. Суходолова. [Текст] – М.: Медицина, 2001.

7. Ե. Ա. Լուժնիկով, Յու. Ս. Գոլդֆարբ Սուր թունավորումների ֆիզիոհեմոթերապիա/ Ե. Ա. Լուժնիկով, Յու. Ս. Գոլդֆարբ – Մ: Բուժպրակտիկա. -Մ, 2002/Лужников, Е.А., Гольдфарб, Ю.С. Физиогемотерапия острых отравлений / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб. [Текст] – М: Медпрактика. – М, 2002.

8. Լուժնիկով Ե. Ա. Կլինիկական տոքսիկոլոգիա: համալսարանների դասագիրք, 4-րդ ձեռնարկ, վերամշակում և ավելացում/ Լուժնիկով Ե. Ա., Սուխոդոլովա Գ. Ն – Մ.: Բժշկություն, 2008/Лужников, Е.А. Клиническая токсикология: учебник для вузов, 4-е изд., перераб. и доп. / Лужников Е.А., Суходолова Г.Н. [Текст] – М.: Медицина, 2008.

9. Լուժնիկով Ե. Ա. Կոմպլեքս դետոքսիկացիոն տեխնոլոգիաներ ժամանակակից փուլում սուր էկզոգեն թունավորումների ժամանակ / Ե. Ա. Լուժնիկով, Յու. Ս. Գոլդֆարբ, Ա. Բ. Բադալյան // Անհետաձգելի բժշկության լրատու (գիտական-պրակտիկ ամսագիր անհետաձգելի բուժօգնության բժիշկների Ասոցիացիա Ուզբեկիստան) 11-րդ Հանրապետական գիտական-պրակտիկ կոնֆերանս «Անհետաձգելի բուժօգնության կազմակերպման ակտուալ խնդիրները: Անեսթեզիոլոգիայի, ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի հարցերը անհետաձգելի բժշկության կրիտիկական դեպքերում» (Ջիզակ, 26 հոկտեմբեր 2013թ.)– 2013. – № 3./Лужников, Е.А. Технологии комплексной детоксикации при острых экзогенных отравлениях на современном этапе / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, А.В. Бадалян [Текст] // Вестник экстренной медицины (науч.-практ. ж. Ассоц. врачей экстр. мед. пом. Узбекистана) / Матер. 11-й Республиканской науч.-практ. конф. «Актуальные проблемы организации экстренной медицинской помощи: Вопросы анестезиологии, реанимации и интенсивной терапии при критических состояниях в экстренной медицине» (Джизак, 26 октября 2013 г.). – 2013. – № 3.

10. Լուժնիկով Ե. Ա. Ժամանակակից փուլում քիմիական էթիոլոգիայի սուր թունավորումների դետոքսիկացիոն թերապիա / Ե. Ա. Լուժնիկով, Յու. Ս. Գոլդֆարբ, Ա. Բ. Բադալյան // Տոքսիկոլոգիական լրատու. - 2014. -№ 3. – С. 9–17./Лужников, Е.А. Детоксикационная терапия острых отравлений химической этиологии на современном этапе / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, А.В. Бадалян [Текст] // Токсикологический вестник. – 2014. – № 3. – С. 9–17.

 11. Մատկեվիչ Վ. Ա. աղիքային լավաժ / Վ. Ա. Մատկեվիչ // Բժշկական տոքսիկոլոգիա: ազգային ձեռնարկ/ Ե. Ա. Լուժնիկովի գլխավորությամբ- Մ: ԳՕԷՏԱՐ-ՄԵԴԻԱ, 2012.- գլուխ 4/Маткевич, В.А. Кишечный лаваж / В.А. Маткевич [Текст] //Медицинская токсикология: национальное руководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл. 4.

12. Բժշկական տոքսիկոլոգիա: ազգային ձեռնարկ/ Ե. Ա. Լուժնիկովի գլխավորությամբ- Մ: ԳՕԷՏԱՐ-ՄԵԴԻԱ, 2012./Медицинская токсикология: национальное руководство / Под ред. Е.А. Лужникова. [Текст] – М.: ГЭОТАР-Медиа, 2012.

13. Մուսելլիուս Ս. Գ. Թունավորումեր կենդանական և բուսական թույներից / Ս. Գ. Մուսելլիուս// Բժշկական տոքսիկոլոգիա: ազգային ձեռնարկ/ Ե. Ա. Լուժնիկովի գլխավորությամբ- Մ: ԳՕԷՏԱՐ-ՄԵԴԻԱ, 2012. - գլուխ 12, - ենթավերնագիր 12.1/Мусселиус, С.Г. Отравления животными и растительными ядами /С.Г. Мусселиус [Текст] // Медицинская токсикология: национальноеруководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл.12. –П. 12.1.

14. Բ. Ն. Օրլով ԽՍՀՄ թունավոր կենդանիներն և բույսեր / Բ. Ն. Օրլով, Դ. Բ. Գելաշվիլի, Ա. Կ. Իբրահիմով/ - 1990, Մ.: Բարձրագույն դպրոց, 1990/Орлов, Б.Н. Ядовитые животные и растения СССР / Б.Н. Орлов, Д.Б. Гелашвили, А.К. Ибрагимов [Текст] – 1990, М.: Высш. Шк., 1990.

15. Հորստ Ալտման. Թունավոր բույսեր. Թունավոր կենդանիներ/ Հորստ Ալտման. - Մ: БММ АО, 2004/Альтманн, Хорст. Ядовитые растения. Ядовитые животные / Хорст Альтманн [Текст]. – М: БММ АО, 2004.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 մայիսի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
23.04.2024
N 138-Ն
Հրաման