Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

22.08.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

7 օգոստոսի 2025 թվականի N 89-Ն

 

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել նորածնային հիպոգլիկեմիա գործելակարգը հաստատելու մասին համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող` Ա. Ջումայան
07.08.2025

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի օգոստոսի 7-ի
N 89-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Նորածնային հիպոգլիկեմիա

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) P70.3 Յաթրոգեն նորածնային հիպոգլիկեմիա
2) P70.4 Նորածնային այլ հիպոգլիկեմիա Նորածնային անցողիկ հիպոգլիկեմիա
3) P70.8 Պտղի և նորածնի մոտ ածխաջրատների փոխանակության այլ անցողիկ խանգարումներ
4) P70.9 Պտղի և նորածնի ածխաջրատների փոխանակության անցողիկ խանգարում` չճշտված

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Նորածիններ
2) Սեռ արական, իգական
3) Բարդություններ առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)
4) Հիվանդության փուլը Սուր
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության) հիվանդանոցային
6) Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի
7) Կիրառման շրջանակը Նեոնատոլոգիա
8) Գանգատներ Կիրառելի չէ
9) Անամնեզ Ներարգանդային կյանքում գլյուկոզան մորից պտղին է անցնում ընկերքով պասիվ դիֆուզիայի մեխանիզմով: Ինսուլինը, սակայն, չի կարող անցնել ընկերքային պատնեշով, հետևաբար պտուղը ստիպված է ինսուլինի սինթեզն իրականացնել ինքնուրույն` անկախ մորից: Պորտալարը կտրելուց հետո մորից նորածին գլյուկոզայի կայուն հոսքն ընդհատվում է (4-8 մգ/կգ/ր), այնինչ ինսուլինի սինթեզը շարունակվում է ու հանգեցնում ԱՄԳՄ-ի (արյան մեջ գլյուկոզայի մակարդակ) անկման կյանքի առաջին 1-2 ժամերի ընթացքում: Այս երևույթն անցողիկ է, ընթանում է ասիմպտոմ և հանդիսանում է արտարգանդային կյանքին ադապտացվելու մեխանիզմ (բիոքիմիական հիպոգլիկեմիա): Ադապտացիոն մեխանիզմների արդյունքում արտադրվում են գլյուկագոն և կորտիզոլ, որոնք խթան են հանդիսանում գլիկոգենոլիզի (գլյուկոզայի առաջացում լյարդում, սրտամկանում, գլխուղեղում պահեստավորված գլիկոգենից) և գլյուկոնեոգենեզի (գլյուկոզայի առաջացում լյարդում` երեք ածխածին պարունակող սուբստրատներից) համար: Ի վերջո, մոտ 12 ժամական հասակում, շնորհիվ նաև էնտերալ սնուցման, ԱՄԳՄ-ը կայունանում է: Էնտերալ սնուցման սկսման անհնարինության կամ անբավարարության դեպքում գործի են դրվում արդեն էներգիայի արտադրության այնպիսի ֆերմենտատիվ պրոցեսներ, ինչպիսիք են լիպոլիզը (ճարպաթթուների առաջացում ճարպերի ճեղքման արդյունքում) և կետոգենեզ (կետոնային մարմինների սինթեզ լյարդում ճարպաթթուների β-օքսիդացիայի միջոցով): Անհասների և ՊՆԱԴ ունեցող նորածինների մոտ վերոհիշյալ ֆերմենտատիվ պրոցեսները սահմանափակ են և անկատար, որը և նրանց ավելի խոցելի է դարձնում հիպոգլիկեմիայի տեսանկյունից: Ցածր ԱՄԳՄ-ը, հատկապես ժամանակին բուժման չենթարկվելու դեպքում, վտանգավոր է լուրջ նյարդաբանական և տեսողական խանգարումների զարգացման տեսանկյունից: Նման իրավիճակներում առավել հաճախ ախտահարվում է գլխուղեղի քունքածոծրակային հատվածը:
10) Զննման արդյունք/Ցուցում

Կլինիկական արտահայտությունները Հիպոգլիկեմիայի կլինիկական նշաններն աչքի չեն ընկնում բարձր սպեցիֆիկությամբ կամ զգայունությամբ: Դրանք են

    ● Տրեմոր, գրգռվածություն

    ● Մկանային հիպոտոնիա

    ● Թույլ կամ վատ ծծելը

    ● Քրտնոտություն

    ● Թույլ կամ բարձր տոնայնության ճիչ

    ● Հիպոթերմիա, ջերմային անկայունություն

    ● Տախիկարդիա

    ● Ապնոե

    ● Ցիանոզ

    ● Ակնային սիմպտոմատիկա

    ● Ցնցումներ

    ● Գիտակցության խանգարումներ (գերդրդվածություն, լեթարգիա, ստուպոր, կոմա)
Հիպոգլիկեմիայի կլինիկական նշաններ ունեցող երեխան անհապաղ պետք է ենթարկվի համապատասխան զննման, հետազոտման և բուժման:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

 Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
    ԱԲ Բ
1. Նեոնատոլոգ 1 1
2. Ինտենսիվ թերապիայի նեոնատոլոգ   1 շուրջօրյա
3. Մանկական էնդոկրինոլոգ   0,1
4. Մանկական նյարդաբան   0,3

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

  Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
      ԱԲ Բ  
1) Առկա չէ ԱՄԳՄ–ի որոշում ստրիպային եղանակով ամբողջական արյան մեջ Ժամը մեկ, քանի դեռ 2 հաջորդական անալիզներում չի գրանցվել նորմալ արդյունք` ≥2,6 մմոլ/լ 0,5-1 ժամը մեկ քանի դեռ 2 հաջորդական անալիզներում չի գրանցվել նորմալ արդյունք` ≥2,6 մմոլ/լ  Հիպոգլիկեմիա (ԱՄԳՄ≤2,6 մմոլ/լ)
2) Առկա չէ ԱՄԳՄ–ի որոշում բիոքիմիական եղանակով 1-24 ժամը մեկ 1-12 ժամը մեկ Հիպոգլիկեմիա (ԱՄԳՄ≤2,6 մմոլ/լ)
3) Առկա չէ Արյան ընդհանուր քննություն 2* 3* Էրիթրոցիտոպենիա, անեմիա, լեյկոցիտոզ, լեյկոպենիա, տրոմբոցիտոպենիա
4) Առկա չէ Ց–ռեակտիվ սպիտակուց 1* 2*  ≥1,6 մգ/լ կամ առնվազն մեկ (+), որպես սեպսիսի սկրինինգի բաղադրիչ
5) Առկա չէ Հեմատոկրիտ, հեմոգլոբին 1* 2-6 Պոլիցիտեմիա, անեմիա
6) Առկա չէ Ca արյան մեջ 1* 2-3* Հիպոկալցինեմիան
7) Առկա չէ Mg արյան մեջ   1-2* Հիպոմագնեմիա
8) Առկա չէ K արյան մեջ   2-3* Հիպերկալեմիա
9) Առկա չէ Na արյան մեջ   2-3* Հիպոնատրեմիա, հիպերնատրեմիա
  Գործիքային հետազոտություններ
10) Առկա չէ Պուլսօքսիմետրիա   շուրջօրյա Դեսատուրացիաներ, թթվածնային կախվածություն
11) Առկա չէ Որովայնի ՈՒՁՀ   1 Բնածին արատներ
12) Առկա չէ Սրտի գերձայնային հետազոտություն   1 Բնածին արատներ
13) Առկա չէ Նեյրոսոնոգրաֆիա 1 1-2 Բնածին արատներ, գլխուղեղի ախտաբանական փոփոխություններ

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/Հ Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը Անվանումը (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Գլյուկոզա 10% լուծույթ ինֆուզիայի համար Գլյուկոզա 10% լուծույթ ինֆուզիայի համար շշիկ 0,7 60-80 մլ/կգ/օր   1-7
2) 1.Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ 2.Կալցիումի գլյուկոնատ լուծույթ ներարկման100մգ/մլ Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ 1.Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ 2.Կալցիումի գլյուկոնատ լուծույթ ներարկման100մգ/մլ 3.Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ մլ 0,5 Ըստ ֆիզիոլոգիական պահանջի   2-7
3) Հակաբակտերիալ բուժում` Ամպիցիլին+
Գենտամիցին կամ
Բենզիլպենիցիլին +Գենտամիցին
1.Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ 2.Բենզիլպենիցիլին դեղափոշի ներարկման լուծույթի` 1000000ՄՄ, 5000000ՄՄ 3.Գենտամիցին լուծույթ ներարկման` 10մգ/մլ, 40մգ/մլ, 80մգ/2մլ մգ/կգ/օր կամ ԱՄ/կգ/օր 0,5 Ամպիցիլին 25-50մգ/կգ/օր Պենիցիլին G 25000-50000 ԱՄ/կգ/8-12ժամը մեկ Գենտամիցին 4-5մգ/կգ/24-48 ժամը մեկ   3-7
4) Ֆիտոմենադիոն 2մգ/0,2մլ լուծույթ ներարկման  Ֆիտոմենադիոն 2մգ/0,2մլ լուծույթ ներարկման մլ 1 0,1   1
5) Հակացնցումային բուժում` Ֆենոբարբիտալ 100մգ մգ/կգ 20 - հագեցման դեղաչափ 5 - պահպանողական դեղաչափ 20 - հագեցման դեղաչափ 5 - պահպանողական դեղաչափ    

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

 Հ/Հ  Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման
քանակը
    ԱԲ Բ
1. Թթվածնաթերապիա   0,2

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականություն:

 

Հիպոգլիկեմիայի ռիսկի գործոններ ունեցող ասիմպտոմատիկ և սիմպտոմատիկ նորածինների վարման ալգորիթմ

 

 

Օգտագործվող գրականության ցանկ`

 

1. World Health Organization. Hypoglycemia of the newborn: review of the literature. Geneva, Switzerland: World Health Organization;1997. http://www.who.int/ child_adolescent_ health /documents/ chd_97_1/en/index.html. Accessed April 24, 2013.

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն: Նորածինների հիպոգլիկեմիա. գրականության վերանայում: Ժնև, Շվեյցարիա: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 1997: Հասցե: Մուտք` 2013թ. ապրիլի 24-ին:

2. Srinivasan G, Pildes RS, Cattamanchi G, Voora S, Lilien LD. Plasma glucose values in normal neonates: a new look. J Pediatr. 1986;109(1):114–117

Սրինիվասան Ջ., Պիլդես Արշ., Կատտամանչի Ջ., Վուրա Ս., Լիլիեն Էլ Դի. Պլազմանշարակային գլյուկոզի արժեքներ նորմալ նորածիններում. նոր մոտեցում Մանկաբուժության ամսագիր: 1986թ.;109(1):114–117:

3. Hoseth E, Joergensen A, Ebbesen F, Moeller M. Blood glucose levels in a population of healthy, breast fed, term infants of appropriate size for gestational age. Arch Dis Child Fetal Neonatal Ed. 2000;83(2):F117–F119

Հոսեթ Է., Յուրգենսեն Ա., Էբբեսեն Ֆ., Մյոլլեր Մ., Արյան գլյուկոզի մակարդակներ առողջ, կրծքով կերակրվող, հղիության ժամկետին համապատասխան չափով նորածինների մոտ: Արկիվզ օֆ Դիզիզ ին Չայլդհուդ` Ֆիթըլ ընդ Նեոնատալ Էդիշն : 2000թ;83(2):F117–F119:

4. Rozance PJ, Hay W. Hypoglycemia in newborn infants: features associated with adverse outcomes. Biol Neonate. 2006;90(2):74–86

Ռոզանս Փ.Ջ., Հեյ Վ: Հիպոգլիկեմիա նորածինների մոտ. առանձնահատկություններ, որոնք կապված են բացասական ելքերի հետ: Նեոնատալ կենսաբանություն: 2006թ.;90(2):74–86:

5. Sinclair JC, Steer PA. Neonatal hypoglycemia and subsequent neurodevelopment: a critique of follow-up studies. Presented at: CIBA Foundation discussion meeting: Hypoglycemia in Infancy; October 17, 1989; London, England.

Sinclair JC, Steer PA: Նեոնատալ հիպոգլիկեմիան և հետագա նեյրոհոգեկան զարգացումը. հետազոտությունների վերլուծություն: Ներկայացվել է` ՍԻԲԱ հիմնադրամի քննարկման նիստում` «Հիպոգլիկեմիա մանկության շրջանում», 1989թ. հոկտեմբերի 17, Լոնդոն, Անգլիա:

6. McGowan JE. Commentary, neonatal hypoglycemia. Fifty years later, the questions remain the same. Neoreviews. 2004;5(9):

ՄքԳոուան Ջ.Ի, Մեկնաբանություն. նեոնատալ հիպոգլիկեմիա: Հիսուն տարի անց հարցերը մնում են նույնը: ՆեոՌիվյուս 2004թ.;5(9):

7. World Health Organization, Williams AF. Hypoglycaemia of the newborn: review of the literature. Geneva: World Health Organization; 1997.

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Ուիլիամս ԱՖ: Նորածնի հիպոգլիկեմիա. գրականության վերանայում: Ժնև: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 1997:

8. Wight N, Marinelli KA, The Academy of Breastfeeding Medicine Protocol Committee. ABM Clinical Protocol # 1: Guidelines for glucose monitoring and treatment of hypoglycaemia in breastfed neonates. Breastfeeding Medicine. 2006; 1(3):178-84.

Wight N, Marinelli KA, Կրծքով Կերակրման Բժշկության Ակադեմիայի Մանկաբուժական հանձնաժողով: ԱԲՄ կլինիկական արձանագրություն №1. Ղեկավարություն` կրծքով կերակրվող նորածինների մոտ գլյուկոզի մոնիթորինգի և հիպոգլիկեմիայի բուժման համար: Կրծքով կերակրման բժշկություն: 2006թ.;1(3): 178-84:

9. UNICEF, UK Baby Friendly Initiative. Guidance on the development of policies and guidelines for the prevention and management of hypoglycaemia of the newborn. 2011 [cited 2013 April 02]. Available from: http://www.unicef.org.uk/BabyFriendly/Resources/ Guidance-for-Health-Professionals/Writing- policies-and-guidelines/Best-practice-standards-for-neonatal-units/.

ՅՈՒՆԻՍԵՖ, Մեծ Բրիտանիայի «Բեյբի Ֆրենդլի» նախաձեռնություն: Ղեկավարություն` նորածնի հիպոգլիկեմիայի կանխարգելման և կառավարման քաղաքականությունների ու ուղեցույցների մշակման վերաբերյալ: 2011թ. [մուտք` 2013թ. ապրիլի 2]: Հասցե: http://www.unicef.org.uk/BabyFriendly/Resources/ Guidance-for-Health-Professionals/Writing- policies-and-guidelines/Best-practice-standards-for-neonatal-units/.

10. American Academy of Pediatrics, Adamkin DH, Committee on fetus and newborn. Clinical report–postnatal glucose homeostasis in late-preterm and term infants. Pediatrics. 2011 [cited 2013 April 02]; 127(3):575-9. Available from: www.pediatrics.org/cgi/doi /10.1542/peds.2010-3851.

Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա, Ադամկին ԴՀ, Պտղի և նորածնի հանձնաժողով: Կլինիկական զեկույց` հետծննդյան գլյուկոզի հոմեոստազ` ուշ-նախածննդյան և ժամկետային նորածինների մոտ: Մանկաբուժություն: 2011թ. [մուտք` 2013թ. ապրիլի 2]; 127(3): 575-9: Հասցե:

11. Makaya T, Memmott A, Bustani P. Point of care glucose monitoring on the neonatal unit. Journal of Paediatrics and Child Health. 2012; 48(4):342-6.

Մաքայա Թ., Մեմոթ Ա., Բյուսթանի Փ.Նեոնատալ բաժանմունքում գլյուկոզի արագ մոնիթորինգ: Ջորնալ օֆ Փիդիատրիքս ընդ Չայլդ Հելթ, 2012թ.;48(4):342-6:

12. Burns CM, Rutherford MA, Boardman JP, Cowan FM. Patterns of cerebral injury and neurodevelopmental outcomes after symptomatic neonatal hypoglycemia. Pediatrics. 2008; 122(1): 65-74.

Բըրնս ՑՄ, Ռուտերֆորդ ՄԱ, Բոարդման ՋՊ, Քոուան ՖՄ: Ցերեբրալ վնասվածքների և նեյրոզարգացման ելքերի օրինաչափություններ հիպոգլիկեմիայի ժամանակ նորածինների մոտ: Մանկաբուժություն: 2008թ.;122(1):65-74:

13. Alkalay AL, Sarnat HB, Flores-Sarnat L, et al. Population meta-analysis of low plasma glucose thresholds in full-term normal newborns. Am J Perinatol 2006;23: in- 115–119.

Ալկալայ ԱԼ, Սարնաթ ՀԲ, Ֆլորես-Սարնաթ Լ և ուրիշներ: Լիաժամ նորածինների մոտ պլազմայի ցածր գլյուկոզի շեմերի բնակչական մեթա-ներկայացում: Պերինատալոգիայի ամերիկյան ամսագիր: 2006թ.; 23:115–119:

14. Lisa Barker, Chris Jarvis, Helen Budge, Judith Grant. Screening and Management of Neonatal Hypoglycaemia. Nottingham Neonatal Service Clinical Guideline Meeting. Ratification-January 2012.

Լիզա Բարկեր, Քրիս Ջերվիս, Հելեն Բաջե, Ջուդիթ Գրանթ: Նորածնային հիպոգլիկեմիայի սքրինինգ և կառավարում: Նոթինգհեմի նեոնատալ ծառայության կլինիկական ուղեցույցների նիստ: Հաստատվել է` 2012թ. հունվարին:

15. Holtrop PC. The frequency of hypoglycemia in full term and small for gestational age newborns. Am J Perinatol 1993; 10: 150-4.

Հոլթրոպ ՊՑ: Հիպոգլիկեմիայի հաճախականությունը լիաժամ և հղիության ժամկետին չհամապատասխանող փոքր նորածինների մոտ: Պերինատալոգիայի ամսագիր: 1993թ.; 10:150-4:

16. Filan PM, Inder TE, Cameron FJ, et al. Neonatal hypoglycemia and occipital cerebral injury. J Pediatr 2006; 148: 552-5.

Ֆիլան ՊՄ, Ինդեր ՏԵ, Քեմերոն ՖՋ և այլք: Նեոնատալ հիպոգլիկեմիա և ծոծրակալ հատվածի ուղեղային վնասում: Մանկաբուժական ամսագիր: 2006թ; 148:552-5:

17. Burns CM, Rutherford MA, Boardman JP et al. Patterns of cerebral injury and neurodevelopmental outcomes after symptomatic neonatal hypoglycemia. Pediatrics 2008; 122: 65-74.

Բըրնս ՑՄ, Ռուտերֆորդ ՄԱ, Բոարդման ՋՊ և այլք: Ցերեբրալ վնասվածքների օրինաչափություններ և նեյրոզարգացման ելքեր` ախտանիշային նորածնային հիպոգլիկեմիայի ժամանակ: Pediatrics: 2008թ.; 122:65-74:

18. Neonatal Hypoglycemia: Are Evidence-based Clinical Guidelines Achievable. Jane M. Hawdon, Neoreviews 2014;15;e91, DOI: 10.1542/neo.15-3-e91.

Նորածնային հիպոգլիկեմիա. հնարավոր է արդյոք ունենալ հիմնավորված կլինիկական ուղեցույցներ: Ջեյն Մ. Հոուդոն: ՆեոՌեվյու: 2014թ.;15:e91, DOI: 10.1542/neo.15-3-e91:

19. Postnatal Glucose Homeostasis in Late-Preterm and Term Infants Committee on Fetus and Newborn Pediatrics 2011;127;575;

Հետծննդյան գլյուկոզի հոմեոստազ ուշ-նախածննդյան և ժամկետային նորածինների մոտ: Պտղի և նորածնի հարցերով հանձնաժողով, Մանկաբուժություն: 2011թ.; 127:575:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 օգոստոսի 2025 թվական:

 

pin
Առողջապահության նախարարություն
07.08.2025
N 89-Ն
Որոշում