ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 օգոստոսի 2025 թվականի N 109-Ն
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԴԵՂՆՈՒԿՆԵՐ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել նորածնային դեղնուկներ գործելակարգը հաստատելու մասին համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
27.08.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի օգոստոսի 27-ի
N 109-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Նորածնային դեղնուկներ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|______|__________________________________________________________|
|1) |P55.0 |Նորածնային հեմոլիտիկ հիվանդություն պայմանավորված Rh |
| | |իզոիմունիզացիայով |
|___|______|__________________________________________________________|
|2) |P55.1 |Նորածնային հեմոլիտիկ հիվանդություն պայմանավորված AB0 |
| | |իզոիմունիզացիայով |
|___|______|__________________________________________________________|
|3) |P55.8 |Նորածնային այլ տիպի հեմոլիտիկ հիվանդություններ |
|___|______|__________________________________________________________|
|4) |P55.9 |Նորածնային հեմոլիտիկ հիվանդություն չճշտված |
|___|______|__________________________________________________________|
|5) |P58.0 |Նորածնային դեղնուկ պայմանավորված արյունազեղմամբ |
|___|______|__________________________________________________________|
|6) |P58.1 |Նորածնային դեղնուկ պայմանավորված արյունահոսությամբ |
|___|______|__________________________________________________________|
|7) |P58.2 |Նորածնային դեղնուկ պայմանավորված ինֆեկցիայով |
|___|______|__________________________________________________________|
|8) |P58.3 |Նորածնային դեղնուկ պայմանավորված պոլիցիտեմիայով |
|___|______|__________________________________________________________|
|9) |P58.4 |Նորածնային դեղնուկ պայմանավորված թունավոր նյութերով, որոնք|
| | |անցել են մորից, կամ տրվել են նորածնին |
|___|______|__________________________________________________________|
|10)|P58.5 |Նորածնային դեղնուկ պայմանավորված կուլ տված մոր արյամբ |
|___|______|__________________________________________________________|
|11)|P58.8 |Նորածնային դեղնուկ պայմանավորված նշանակալի հեմոլիզով այլ |
| | |ճշտված ձևերով |
|___|______|__________________________________________________________|
|12)|P58.9 |Նորածնային դեղնուկ պայմանավորված այլ նշանակալի հեմոլիզով |
| | |չճշտված ձևերով |
|___|______|__________________________________________________________|
|13)|P59.0 |Նորածնային դեղնուկ պայմանավորված անհասությամբ |
|___|______|__________________________________________________________|
|14)|P59.1 |Լեղու թանձրացման համախտանիշ |
|___|______|__________________________________________________________|
|15)|P59.2 |Նորածնային դեղնուկ պայմանավորված այլ և չդասակարգված |
| | |հեպատոցելյուլյար պատճառներով |
|___|______|__________________________________________________________|
|16)|P59.3 |Նորածնային դեղնուկ պայմանավորված կրծքի կաթի արգելակող |
| | |միջոցների հետ |
|___|______|__________________________________________________________|
|17)|P59.8 |Նորածնային դեղնուկ պայմանավորված այլ ճշտված պատճառներով |
|___|______|__________________________________________________________|
|18)|P59.9 |Նորածնային դեղնուկ չդասակարգված |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ |Նորածիններ |
|___|___________________|_____________________________________________|
|2) |Սեռ |արական, իգական |
|___|___________________|_____________________________________________|
|3) |Բարդություններ |առանց բարդությունների (ԱԲ), |
| | |բարդություններով (Բ) |
|___|___________________|_____________________________________________|
|4) |Հիվանդության փուլը |Սուր |
|___|___________________|_____________________________________________|
|5) |Բժշկական օգնության |հիվանդանոցային |
| |և սպասարկման | |
| |պայմանները | |
| |(հիվադանոցային, | |
| |արտահիվանդանոցային,| |
| |շտապօգնության) | |
|___|___________________|_____________________________________________|
|6) |Բուժօգնության |Անհետաձգելի |
| |տրամադրման ձևը | |
| |(անհետաձգելի, | |
| |պլանային) | |
|___|___________________|_____________________________________________|
|7) |Կիրառման շրջանակը |Նեոնատոլոգ |
|___|___________________|_____________________________________________|
|8) |Գանգատներ |Կիրառելի չէ |
|___|___________________|_____________________________________________|
|9) |Անամնեզ |Դեղնուկի հիմքում ընկած է արյան մեջ |
| | |բիլիռուբինի բարձր պարունակությունը: |
| | |Օրգանիզմում հեմի քայքայումից առաջանում է |
| | |բիլիվերդին, բիլիվերդինից բիլիռուբին, որը |
| | |ջրալույծ չէ, նեյրոտոքսիկ է և հեշտությամբ |
| | |անցնում է արյուն-ուղեղային պատնեշով: |
| | |Բիլիռուբինը կապվելով ալբումինի հետ, անցնում է|
| | |լյարդ, որտեղ ենթարկվում է կոնյուգացիայի |
| | |(ուրիդին դիֆոսֆոգլյուկուրոնատ գլյուկուրոնիլտ-|
| | |ռանսֆերազ ֆերմենտի օգնությամբ): Կոնյուգացված |
| | |բիլիռուբինը ջրալույծ է և չի անցնում արյուն- |
| | |ուղեղային պատնեշի միջով: Կոնյուգացված |
| | |բիլիռուբինը հետագայում դուրս է գալիս լյարդից |
| | |դեպի աղիներ: Նորածինների աղիներում բետա |
| | |գլյուկուրոնիդազ ֆերենտի ազդեցությամբ |
| | |կոնյուգացված բիլիռուբինը կարող է դառնալ |
| | |չկոնյուգացված, ներծծվել արյան մեջ և անցնել |
| | |դեպի լյարդ (բիլիռուբինի էնտերոհեպատիկ |
| | |շրջանառում): |
| | |Հասուն նորածինների 60% և անհաս նորածինների |
| | |80%-ի մոտ, կյանքի առաջին մեկ շաբաթվա |
| | |ընթացքում կարող է զարգանալ դեղնուկ: |
| | |Նորածինների մեծ մասի մոտ, առավել ևս հասուն, |
| | |վաղ առաջացող հիպերբիլիռուբինեմիայի հիմքում |
| | |ընկած չեն այլ ախտաբանական պատճառներ, այն |
| | |սովորաբար ունի բարորակ ընթացք (բարորակ |
| | |նորածնային հիպերբիլիռուբինեմիա) և |
| | |հիմնականում պայմանավորված է ֆիզիոլոգիական |
| | |անցողիկ վիճակներով, օր.` բարձր հեմատոկրիտ, |
| | |էրիտրոցիտների կարճ կյանքի տևողություն, ՈՒԳՏԱ|
| | |ֆերմենտի անլիարժեքություն, բարձր |
| | |էնտերոհեպատիկ շրջանառություն: Հետագա |
| | |միջամտության և հսկողության կարիք ունեն այն |
| | |նորածիններն ում մոտ բիլիռուբինի արժեքը |
| | |դինամիկայում բարձրանում է, կամ հիմքում ընկած |
| | |է այլ ախտաբանական պատճառ: |
|___|___________________|_____________________________________________|
|10)|Զննման արդյունք/ |Կլինիկական արտահայտությունները |
| |Ցուցում | |
| | |Դեղնուկն արտահայտվում է մաշկային |
| | |ծածկույթների, սկլերաների և լորձաթաղանթների |
| | |դեղնավուն երանգավորմամբ: Դեղնուկը կարելի է |
| | |նկատել նուրբ սեղմելով մաշկը և նայելով մաշկի |
| | |«սեղմված» հատվածի երանգավորմանը: Մուգ մաշկ |
| | |ունեցող նորածինների մոտ մաշկի դեղնավուն |
| | |երանգավորումը դժվար է նկատել: |
| | |Դեղնուկը սովորաբար զարգանում է |
| | |«կեֆալոկաուդալ»` սկզբում տեսանելի է գլխի |
| | |հատվածքում, այնուհետև տարածվում դեպի |
| | |վերջույթներ: Որոշ դեպքերում` կախված դեղնուկի |
| | |առաջացման պատճառից, ֆիզիկալ զննումով հնարավոր|
| | |է նկատել գունատություն, արյունազեղման փակ |
| | |օջախ (կեֆալոհեմատոմա), կապտուկ, |
| | |հեպատոսպլենոմեգալիա: |
| | | |
| | |Հիպերբիլիռուբինեմիայի հարաճման դեպքում` |
| | |չկոնյուգացված բիլիռուբինի նեյրոտոքսիկ |
| | |ազդեցության հետևանքով կարող է առաջանալ սուր |
| | |բիլիռուբինային էնցեֆալոպաթիա, որը կլինիկապես |
| | |բաժանվում է 3 շրջանների. |
| | | |
| | |. Վաղ շրջան` քնկոտություն, թեթև/միջին |
| | |հիպոտոնիա, բարձր լաց: |
| | |. Միջանկյալ շրջան` նորածինը կարող է լինել |
| | |լեթարգիկ, ունենալ ֆեբրիլ ջերմություն և թույլ|
| | |ծծում, կամ կարող է լինել գրգռված, ունենալ |
| | |ցնցումներ և նորմալ ծծելու ռեֆլեքս: Զարգանում|
| | |է հիպերտոնիա խթանելու ժամանակ սկզբում վզի |
| | |կամարաձև ծալում դեպի հետ (ռետրոկոլլիս), |
| | |այնուհետև իրանի (օպիստոտոնուս): Այս շրջանում|
| | |շտապ կատարվող արյան փոխանակային փոխներարկումը|
| | |կարող է կանխել բիլիռուբինով պայմանավորված |
| | |նյարդաբանական հիվանդությունը: |
| | |. Ուշ շրջան` ապնոէ, կերակրման դժվարություն- |
| | |ներ, տենդ, ցնցումներ, կիսակոմատոզ վիճակ, որը |
| | |հետագայում վերածվում է կոմայի: Հիպերտոնիա` |
| | |կայուն ռետրոկոլլիս և օպիստոտոնուս: Լացը |
| | |կարող է լինել անկառավարելի, կամ էլ իսպառ |
| | |բացակայել: Շնչառական խանգարումները կամ |
| | |չշտկվող ցնցումները կարող են մահվան պատճառ |
| | |հանդիսանալ: |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|____|______________________________________________|________|________|
|1) |Նեոնատոլոգ | 1 | 1 |
|____|______________________________________________|________|________|
|2) |Բնածին արատների հայտնաբերման դեպքում` | | 1 |
| |համապատասխան մանկական նեղ մասնագետ (մանկական | | |
| |սրտաբան, մանկական վիրաբույժ, մանկական | | |
| |նյարդավիրաբույժ և այլն) | | |
|____|______________________________________________|________|________|
|3) |Մանկական նյարդաբան | | 0.3 |
|____|______________________________________________|________|________|
|4) |Մանկական վիրաբույժ | | 0.1 |
|____|______________________________________________|________|________|
|5) |Մանկական հեմատոլոգ | | 0.3 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |Առկա չէ|Շիճուկում ընդհանուր |0.8 | 1 |հիպերբիլիռուբինեմիա |
| | |բիլիռուբին | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|2) |Առկա չէ|Արյան ընդհանուր | 1 | 1 |Էրիթրոցիտոպենիա, |
| | |քննություն | | |անեմիա, լեյկոցիտոզ, |
| | | | | |լեյկոպենիա, |
| | | | | |տրոմբոցիտոպենիա |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|3) |Առկա չէ|Հեմատոկրիտ, հեմոգլոբին| 1 | 1 |Պոլիցիտեմիա, անեմիա |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |Առկա չէ|Ռետիկուլոցիտներ |0.7 | 1 |Հեմոլիզ |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|5) |Առկա չէ|Ուղղակի |0.7 | 1 |Իմուն միջնորդված |
| | |հակագլոբուլինային | | |հեմոլիզ |
| | |հետազոտություն | | | |
| | |(Կումբսի ռեակցիա) | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|6) |Առկա չէ|Արյան խումբ (ըստ AB0) | 1 | 1 |Խմբային |
| | | | | |անհամատեղելիություն |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|7) |Առկա չէ|Ռեզուս գործոն | 1 | 1 |Ռեզուս |
| | | | | |անհամատեղելիություն |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |Առկա չէ|Արյան խումբ ըստ Kell, | - | 0.5 |Ենթախմբային |
| | |Duffy, Kidd և այլն | | |անհամատեղելիություն |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|9) |Առկա չէ|Գլյուկոզ-6-ֆոսֆատ | - | 0.4 |Ֆերմենտի |
| | |դեհիդրոգենազ ֆերմենտի | | |անբավարարություն, |
| | |որոշում արյան մեջ | | |ֆերմենտի |
| | | | | |բացակայություն |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|10)|Առկա չէ|Ալբումին արյան մեջ | - | 1 |Հիպոալբումինեմիա |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|11)|Առկա չէ|Ca (կալցիում) արյան | - | 1 |Հիպոկալցինեմիան |
| | |մեջ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|12)|Առկա չէ|Mg (մագնեզիում) արյան | - | 0.7 |Հիպոմագնեմիա |
| | |մեջ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|13)|Առկա չէ|K (կալիում) արյան մեջ | - | 1 |Հիպերկալեմիա |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|14)|Առկա չէ|Na (նատրիում) արյան | - | 1 |Հիպոնատրեմիա, |
| | |մեջ | | |հիպերնատրեմիա |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|15)|Առկա չէ|ԱԼՏ ալանին | - | 1 |Բարձրացած |
| | |ամինոտրանսֆերազա | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|16)|Առկա չէ|ԱՍՏ Ասպարտատ | - | 1 |Բարձրացած |
| | |ամինոտրանսֆերազա | | | |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|17)|Առկա չէ|Բիլիռուբինի որոշում | 1 | 0.5 |Հիպերբիլիռուբինեմիայի |
| | |տրանսկուտանեալ սարքի | | |ախտորոշում և |
| | |միջոցով | | |հսկողություն |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|18)|Առկա չէ|Պուլսօքսիմետրիա | - | 1 |Դեսատուրացիաներ, |
| | | | | |թթվածնային |
| | | | | |կախվածություն |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|19)|Առկա չէ|Որովայնի |0.6 | 1 |Բնածին արատներ |
| | |ուլտրաձայնային | | | |
| | |հետազոտություն | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|20)|Առկա չէ|Սրտի գերձայնային | - | 0.7 |Բնածին արատներ |
| | |հետազոտություն | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|21)|Առկա չէ|ETCO2 (ԻԹիՍիՕ2) | - | 0.4 |Արտաշնչած օդում ածխածնի|
| | | | | |մոնօքսիդի որոշում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|22)|Առկա չէ|Նեյրոսոնոգրաֆիա | 1 | 1 |Բնածին արատներ, |
| | | | | |գլխուղեղի ախտաբանական |
| | | | | |փոփոխություններ |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանում, |Անվանում |Չափման|Միջինացված|Միջին |Բուժ-|Օրե|
| |դեղաչափ, |(ջեներիկ) |միավոր|ցուցանիշ` |օրական |ման |րի |
| |դեղաձև, | | |տրամադրման|չափաքանակ|կուր-|քա-|
| |փաթեթավորում | | |հաճախակա- | |սի |նակ|
| | | | |նություն | |միջին| |
| | | | | | |չափա-| |
| | | | | | |քանակ| |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___|_______________|_______________|______|__________|_________|_____|___|
|1) |Դեքստրոզ |Դեքստրոզ |շշիկ |Եթե |Շարունա- | |2-7|
| |լուծույթ ն/ե |լուծույթ ն/ե | |նորածինն |կական | | |
| |ներարկման 10% |ներարկման 10% | |ունի |իուզիա | | |
| |200մլ |200մլ | |10%-ից |6-8 մգ/կգ| | |
| | | | |ավել քաշի | | | |
| | | | |կորուստ, | | | |
| | | | |կամ հիպեր-| | | |
| | | | |բիլիռուբի-| | | |
| | | | |նեմիայով | | | |
| | | | |պայմանա- | | | |
| | | | |վորված | | | |
| | | | |ինտենսիվ | | | |
| | | | |խնամքի | | | |
| | | | |կարիք | | | |
|___|_______________|_______________|______|__________|_________|_____|___|
|2) |Նատրիումի |Նատրիումի |փաթեթ |Եթե |Ըստ | |2-7|
| |քլորիդ լուծույթ|քլորիդ լուծույթ| |նորածինն |ֆիզիոլո- | | |
| |կաթիլաներարկման|կաթիլաներարկման| |ունի արյան|գիական | | |
| |9 մգ/մլ; 50 մլ,|9 մգ/մլ; 50 մլ,| |մեջ էլեկտ-|պահանջի | | |
| |100 մլ, 200 մլ,|100 մլ, 200 մլ,| |րոլիտների | | | |
| |250 մլ, 400 մլ,|250 մլ, 400 մլ,| |շտկման | | | |
| |500 մլ, |500 մլ, | |կարիք | | | |
| |1000 մլ, |1000 մլ, | | | | | |
| |2000 մլ, |2000 մլ, | | | | | |
| |3000 մլ |3000 մլ | | | | | |
| |Նատրիումի |Նատրիումի | | | | | |
| |քլորիդ լուծույթ|քլորիդ լուծույթ| | | | | |
| |կաթիլաներարկման|կաթիլաներարկման| | | | | |
| |100 մգ/մլ |100 մգ/մլ | | | | | |
| |Կալցիումի |Կալցիումի | | | | | |
| |գլյուկոնատ |գլյուկոնատ | | | | | |
| |լուծույթ |լուծույթ | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |100 մգ/մլ |100 մգ/մլ | | | | | |
| |Կալիումի քլորիդ|Կալիումի քլորիդ| | | | | |
| |լուծույթ |լուծույթ | | | | | |
| |կաթիլաներարկման|կաթիլաներարկման| | | | | |
| |40 մգ/մլ |40 մգ/մլ | | | | | |
| |Մագնեզիումի |Մագնեզիումի | | | | | |
| |սուլֆատ |սուլֆատ | | | | | |
| |դեղափոշի ներքին|դեղափոշի ներքին| | | | | |
| |ընդունման |ընդունման | | | | | |
| |լուծույթի 25 գ |լուծույթի 25 գ | | | | | |
|___|_______________|_______________|______|__________|_________|_____|___|
|3) |Իմունոգլոբուլին|Իմունոգլոբուլին|սրվակ |Եթե |500-1000 | |1-3|
| |մարդու նորմալ |մարդու նորմալ | |նորածինն |մգ/կգ 2 | | |
| |լուծույթ |լուծույթ | |ունի |ժամվա | | |
| |կաթիլաներարկման|կաթիլաներարկման| |իզոիմուն |ընթաց- | | |
| |50 մգ/մ |50 մգ/մ | |հեմոլիտիկ |քում: | | |
| | | | |հիվանդու- |Դեղաչափը | | |
| | | | |թյուն |կարելի է | | |
| | | | | |կրկնել 12| | |
| | | | | |ժամ անց: | | |
|___|_______________|_______________|______|__________|_________|_____|___|
|4) |Էրիթրոցիտար |Էրիթրոցիտար |փաթեթ |Եթե |Կրկնակի | |1-3|
| |զանգված |զանգված | |նորածնի | | | |
| | | | |բիլիռու- | | | |
| |Թարմ սառեցված |Թարմ սառեցված | |բինը հատել| | | |
| |պլազմա |պլազմա | |է արյան | | | |
| | | | |փոխանա- | | | |
| | | | |կային փոխ-| | | |
| | | | |ներարկման | | | |
| | | | |շեմքային | | | |
| | | | |արժեքը կամ| | | |
| | | | |նորածինն | | | |
| | | | |ունի սուր | | | |
| | | | |բիլիռուբի-| | | |
| | | | |նային | | | |
| | | | |էնցեֆալո- | | | |
| | | | |պաթիա | | | |
|___|_______________|_______________|______|__________|_________|_____|___|
|5) |Ֆենոբարբիտալ |Ֆենոբարբիտալ |սրվակ |Եթե |20 մգ/կգ | |2- |
| |լուծույթ |լուծույթ | |նորածնի |հագեցման | |10 |
| |ներարկման |ներարկման | |մոտ դիտվել|դեղաչափ, | | |
| |200 մգ/1մլ |200 մգ/1մլ | |են սուր |այնուհե- | | |
| | | | |բիլիռուբի-|տև 5 | | |
| | | | |նային |մգ/կգ | | |
| | | | |էնցեֆալո- | | | |
| | | | |պաթիայով | | | |
| | | | |պայմանա- | | | |
| | | | |վորված | | | |
| | | | |ցնցումներ | | | |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|____|______________________________________________|________|________|
|1) |Ֆոտոթերապիա | 1 | 1 |
|____|______________________________________________|________|________|
|2) |Ինֆուզիոն թերապիա | | 1 |
|____|______________________________________________|________|________|
|3) |Թթվածնաթերապիա | | 0.8 |
|____|______________________________________________|________|________|
|4) |Արյան փոխանակային փոխներարկում | | 0.8 |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականություն:
Ձև 6
35 շաբաթական և բարձր գեստացիայից ծնված նորածինների մոտ դեղնուկի վարման ուղեցույց

Աղյուսակ 1
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում բիլիռուբինի հսկողության (follow
up) գործելակարգը
._____________________________________________________________________.
|Քայլ 1. Որոշել բիլիռուբինը նախքան դուրսգրումը միջմաշկային եղանակով: |
|Քայլ 2. Ֆոտոթերապիայի ցուցման համար առաջնորդվեք ըստ գեստացիայի և |
|հետծննդյան ժամերի աղյուսակներով: |
|Քայլ 3. Եթե միջմաշկային բիլիռուբինոմետրի արժեքը գտնվում է բուժման |
|շեմքային արժեքից <=50 մկմոլ/լ սահմաններում կամ >250 մկմոլ/լ-ից որոշեք|
|այն շիճուկում: Ֆոտոթերապիայի մեկնարկի որոշումը կայացվում է ըստ ՇԸԲ |
|արժեքի: |
|Քայլ 4. Եթե ՇԸԲ-ն համապատասխանում է բուժման շեմքային արժեքին, կամ էլ |
|հատել է այն` սկսեք ֆոտոթերապիան: |
|Քայլ 5. Եթե նորածնի ՇԸԲ-ն գտնվում է բուժման շեմքային արժեքից ցածր, |
|հաշվարկեք բուժման շեմքային արժեքի և նորածնի բիլիռուբինի |
|տարբերությունը: Հետագա հսկողության տեսակի մասին որոշումը հիմնվում է |
|այդ տարբերության վրա: |
|_____________________________________________________________________|
|Հետագա հսկողությունն ըստ նորածնի դուրսգրման ժամկետի և բիլիռուբինի |
|արժեքի |
|_____________________________________________________________________|
|Շեմքային արժեքի և |Դուրսգրման ժամկետը |Խորհուրդներ հետագա |
|նորածնի բիլիռուբինի | |հսկողության վերաբերյալ |
|տարբերությունը | | |
|______________________|____________________|_________________________|
|1-35 մկմոլ/լ |>= 24 ժամ |Որոշել ՇԸԲ-ն 4-12 ժամ անց|
|______________________|____________________|_________________________|
|35-60 մկմոլ/լ |Անկախ տարիքից և |ՇԸԲ կամ ՄՄԲ 4-24 ժամերի |
| |դուրսգրման ժամկետից |ընթացքում* |
|______________________|____________________|_________________________|
|60-95 մկմոլ/լ |Անկախ տարիքից և |ՇԸԲ կամ ՄՄԲ 1-2 օրվա |
| |դուրսգրման ժամկետից |ընթացքում |
|______________________|____________________|_________________________|
|95-120 մկմոլ/լ |< 72 ժամ |Դուրս գրում, 2 օրվա |
| | |ընթացքում հետագա |
| | |հսկողության պայմանով |
| | |Հետագա ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի |
| | |անհրաժեշտության մասին |
| | |որոշումը կայացվում է ըստ |
| | |կլինիկական վիճակի |
| | |գնահատման |
| |____________________|_________________________|
| |>= 72 ժամ |Հետագա հսկողության և |
| | |ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի |
| | |անհրաժեշտության մասին |
| | |որոշումը կայացվում է ըստ |
| | |կլինիկական վիճակի |
| | |գնահատման |
|______________________|____________________|_________________________|
|>= 120 մկմոլ/լ |< 72 ժամ |Հետագա հսկողություն 3 |
| | |օրվա ընթացքում |
| | |Հետագա ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի |
| | |անհրաժեշտության մասին |
| | |որոշումը կայացվում է ըստ |
| | |կլինիկական վիճակի |
| | |գնահատման |
| |____________________|_________________________|
| |>= 72 ժամ |Ռուտին նորածնային |
| | |հսկողություն: Հետագա |
| | |ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի |
| | |անհրաժեշտության մասին |
| | |որոշումը կայացվում է ըստ |
| | |կլինիկական վիճակի |
| | |գնահատման |
|_____________________________________________________________________|
|* Բիլիռուբինը որոշելու հստակ ժամկետը կախված է նորածնի կլինիկական |
|վիճակից |
|*(Կլինիկական վիճակի գնահատման ժամանակ պետք է կատարել ֆիզիկալ զննում |
|և ռիսկի գործոնների որոշում |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2

Աղյուսակ 3
Հիպերբիլիռուբինեմիայով պայմանավորված ինտենսիվ խնամքի գործելակարգ

Աղյուսակ 4

Աղյուսակ 5

Աղյուսակ 6

Աղյուսակ 7

Օգտագործվող գրականության ցանկ`
1. Practice Guideline Revision: Management of Hyperbilirubinemia in the Newborn Infant 35 or More Weeks of Gestation. Pediatrics. 2022;150(3):e2022058859 AAP Հիպերբիլիռուբինեմիայի Բուժում նորածինների մոտ 35 շաբաթ կամ ավելի հղիության ընթացքում: հղիության ընթացքում նորածինների հիպերբիլիռուբինեմիայի բուժում. Մանկաբուժություն 2022թ;150(3):e2022058859 AAP
2. Jaundice in newborn baby under 28 days NICE 2023 Դեղնախտ մինչև 28 օրական նորածինների մոտ, Նիցցա, 2023թ.
3. Uptodate: Unconjugated hyperbilirubinemia in term and late preterm newborns Ժամանակակից տվյալներ. Չկոնյուգացված հիպերբիլիռուբինեմիա լրիվ և ուշ վաղաժամ նորածինների մոտ
4. Uptodate: Unconjugated hyperbilirubinemia in preterm infants < 35 weeks gestation Մինչ օրս` 35 շաբաթից պակաս հղիության ընթացքում վաղաժամ նորածինների մոտ Չկոնյուգացված հիպերբիլիռուբինեմիա:
Պաշտոնական հրապարակման օրը` 4 սեպտեմբերի 2025 թվական: