ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
1 սեպտեմբերի 2025 թվականի N 115-Ն
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման նպատակով մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային տուբերկուլոզով պացիենտի մեծահասակ կոնտակտավորների վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
01.09.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի սեպտեմբերի 1-ի
N 115-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|__________________________________|______________________________|
|1) |A15-A19 |Տուբերկուլոզ |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, |Մեծահասակ |
| |երեխա, դեռահաս, մեծահասակ)| |
|___|__________________________|______________________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|__________________________|______________________________________|
|3) |Բարդություններ (առանց |ԱԲ, Բ |
| |բարդությունների (ԱԲ), | |
| |բարդություններով (Բ)) | |
|___|__________________________|______________________________________|
|4) |Հիվանդության փուլը |Առողջ ընտանեկան օջախի կամ սերտ |
| |(նկարագրել) |կոնտակտավորներ (բացառել տուբերկուլոզ |
| | |հիվանդությունը) |
|___|__________________________|______________________________________|
|5) |Բժշկական օգնության և |Արտահիվանդանոցային պայմաններում |
| |սպասարկման պայմանները | |
| |(բժշկական | |
| |կազմակերպությունից դուրս, | |
| |արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, ցերեկային | |
| |ստացիոնարի պայմաններում, | |
| |հիվանդանոցային | |
| |պայմաններում) | |
|___|__________________________|______________________________________|
|6) |Բժշկական օգնության և |Պլանային |
| |սպասարկման | |
| |ծառայությունների մատուցման| |
| |ձևը (շտապ, անհետաձգելի, | |
| |պլանային) | |
|___|__________________________|______________________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Թոքաբան (ֆթիզիատր), ընտանեկան բժիշկ, |
| |մասնագետների շրջանակը) |թերապևտ |
|___|__________________________|______________________________________|
|8) |Գանգատներ |Տուբերկուլոզին բնորոշ գանգատներ չեն |
| | |ներկայացվում |
|___|__________________________|______________________________________|
|9) |Անամնեզ |ա. ընտանեկան օջախի (անձ, ով մեկ կամ մի|
| | |քանի գիշեր կամ օր շփվել է ակտիվ |
| | |տուբերկուլոզով պացիենտի (ինդեքս դեպքի)|
| | |հետ նույն փակ բնակելի տարածքում` |
| | |մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը |
| | |սկսելը` 3 ամիսների ընթացքում) կամ սերտ|
| | |(անձ, ով շաբաթական 8 ժամ կամ ավելի |
| | |շփվել է ակտիվ տուբերկուլոզով պացիենտի |
| | |(ինդեքս դեպքի) հետ նույն փակ |
| | |տարածքում` մինչև ինդեքս դեպքի ընթացիկ|
| | |բուժումը սկսելը` 3 ամիսների ընթացքում)|
| | |կոնտակտավոր մանրէաբանորեն հաստատված |
| | |դեղազգայուն թոքային տուբերկուլոզով |
| | |պացիենտի ինդեքս դեպքի հետ շփումը, |
| | |բ. անհրաժեշտ է պարզել` ալերգիայի կամ |
| | |հայտնի գերզգայունության առկայությունը |
| | |հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ |
| | |(Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին կամ|
| | |Ռիֆապենտին), մարդու իմունային |
| | |անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) |
| | |առկայությունը և հակառետրովիրուսային |
| | |(ՀՌՎ) բուժման սխեման, հղիության |
| | |կարգավիճակը կամ կիրառված |
| | |հակաբեղմնավորիչ միջոցները, գնահատել |
| | |ուղեկցող հիվանդությունների |
| | |առկայությունը (օրինակ` թերսնուցում, |
| | |շաքարային դիաբետ, վիրուսային հեպատիտ),|
| | |գրանցել կոնտակտավոր անձի կողմից |
| | |ընդունվող դեղերը, հատկապես հակառիթմիկ |
| | |դեղեր, հակամակարդիչներ, |
| | |հակաբեղմնավորիչներ, ՀՌՎ դեղեր, |
| | |հակացնցումային դեղեր, հոգեմետ դեղեր, |
| | |հակադեպրեսանտներ, բարբիտուրատներ, |
| | |բենզոդիազեպիններ, բետապաշարիչներ, |
| | |սրտային գլիկոզիդներ, |
| | |սուլֆոնիլուրիլներ, հեպատիտ Ց-ի և Բ-ի |
| | |բուժման համար օգտագործվող |
| | |հակավիրուսային դեղեր և կալցիումի |
| | |պաշարիչներ, որոնք կարող են փոխազդել |
| | |Ռիֆամպիցինի և Ռիֆապենտինի հետ, |
| | |գ. անհրաժեշտ է պարզել տուբերկուլոզի |
| | |կանխարգելիչ բուժման (այսուհետ` ՏԿԲ) |
| | |հնարավոր հակացուցումների |
| | |առկայությունը, ինչպիսիք են ակտիվ |
| | |հեպատիտը (սուր կամ քրոնիկ), |
| | |տրանսամինազների մակարդակի բարձրացումը,|
| | |ալկոհոլի չարաշահումը և ծայրամասային |
| | |նեյրոպաթիայի ախտանիշները, |
| | |դ. գրանցել նախկինում տուբերկուլոզի |
| | |բուժման պատմությունը: |
|___|__________________________|______________________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Տուբերկուլոզին բնորոշ ախտանիշների |
| | |բացակայություն, ճառագայթային ախտորոշիչ|
| | |հետազոտության արդյունքների շեղումների |
| | |բացակայություն (անհրաժեշտության |
| | |դեպքում նաև համակարգչային |
| | |շերտագրության հետազոտության |
| | |փոփոխությունների բացակայություն), |
| | |դրական մաշկային թեստի (ՄԹ) կամ գամմա- |
| | |ինտերֆերոնի արտազատման փորձի (ԳԻԱՓ) |
| | |բացասական կամ դրական արդյունք: |
|___|__________________________|______________________________________|
|11)|Հոսպիտալացման ցուցում |Դեղերի կողմնակի անցանկալի երևույթների |
| | |առկայության դեպքում |
._____________________________________________________________________.
3. ՏԿԲ-ն սահմանվում է որպես ակտիվ տուբերկուլոզի զարգացումը կանխելու միջոց ՄԻԱՎ-ով ապրող երեխաների, դեռահասների և մեծահասակների շրջանում:
4. ՏԿԲ-ն ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ` բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր պետք է թեստավորվեն, որից հետո գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժումը սկսողների մեծամասնությունն այն ավարտի առանց անցանկալի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով: ՏԿԲ-ն ներառում է նաև գործընթացի մշտադիտարկում և գնահատում:
5. ՏԿԲ-ն իրականացվում է այն մեծահասակներին, ովքեր ունեցել են սերտ կամ տնային կոնտակտ դեղազգայուն տուբերկուլոզով դեպքի հետ, որոնց մոտ բացառված է ակտիվ տուբերկուլոզի առկայությունը, և ունեն ՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի դրական արդյունք/ներ:
6. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի.
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Թոքաբան (ֆթիզիատր) | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Թերապևտ | 0.3 | 0.3 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Ընտանեկան բժիշկ | 0.3 | 0.3 |
._____________________________________________________________________.
7. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված`
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը.
2) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:
8. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի.
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման քանակը|Արդյունք |
| | | |_________________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|1) |Առկա չէ|Տուբերկուլինային | 1.0 | - |Տուբերկուլոզով |
| | |մաշկային փորձ | | |վարակվածության |
| | | | | |ախտորոշում (ՄԹ 15 մմ |
| | | | | |և ավելին համարվում է|
| | | | | |դրական պատասխան |
| | | | | |տուբերկուլինային |
| | | | | |մաշկային թեսթի |
| | | | | |դեպքում, ՄԹ 5 մմ և |
| | | | | |ավելին համարվում է |
| | | | | |դրական պատասխան TB- |
| | | | | |հակածին պարունակող |
| | | | | |մաշկային թեսթի |
| | | | | |դեպքում) |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|2) |Առկա չէ|Գամմա-ինտերֆերոնի| 1.0 | - |Տուբերկուլոզով |
| | |արտազատման թեստ | | |վարակվածության |
| | | | | |ախտորոշում |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|3) |Առկա չէ|Արյան ընդհանուր | 1.0 | 0.02 |Ախտաբանական |
| | |հետազոտություն` | | |շեղումների |
| | |էրիթրոցիտների | | |հայտնաբերում |
| | |նստեցման | | | |
| | |արագության (ԷՆԱ) | | | |
| | |որոշմամբ | | | |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|4) |Առկա չէ|Կրեատինինի | 1.0 | 0.02 |Ախտաբանական |
| | |որոշում | | |շեղումների |
| | | | | |հայտնաբերում: |
| | | | | |Շեղումների բացակայու-|
| | | | | |թյան դեպքում դեղերի |
| | | | | |հակացուցումները |
|___|_______|_________________|________|________|բացառելու նպատակով, |
|5) |Առկա չէ|Միզանյութի | 1.0 | 0.02 |հաջորդ ստուգումը |
| | |որոշում | | |կատարվում է միայն |
| | | | | |կլինիկական ցուցման |
| | | | | |կամ երիկամային |
| | | | | |հիվանդության զգալի |
| | | | | |ռիսկի առկայության |
| | | | | |դեպքում |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|6) |Առկա չէ|Ալանինամինատրանս-| 1.0 | 0.02 |Պաթոլոգիական |
| | |ֆերազի (ԱԼՏ) | | |շեղումների |
| | |որոշում | | |հայտնաբերում: |
| | | | | |Շեղումների |
| | | | | |բացակայության |
|___|_______|_________________|________|________|դեպքում, դեղերի |
|7) |Առկա չէ|Ասպարտատամինատ- | 1.0 | 0.02 |հակացուցումները |
| | |րանսֆերազի (ԱՍՏ) | | |բացառելու նպատակով, |
| | |որոշում | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է 3 շաբաթ |
| | | | | |անց և բուժման |
| | | | | |վերջում, ինչպես նաև |
| | | | | |կլինիկական ցուցման |
| | | | | |կամ լյարդի |
| | | | | |հիվանդության զգալի |
| | | | | |ռիսկի առկայության |
| | | | | |դեպքում |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|8) |Առկա չէ|Ընդհանուր | 1.0 | 0.02 |Պաթոլոգիական |
| | |բիլիռուբին` | | |շեղումների |
| | |ֆրակցիաներով | | |հայտնաբերում: |
| | | | | |Շեղումների |
| | | | | |բացակայության |
| | | | | |դեպքում, դեղերի |
| | | | | |հակացուցումները |
| | | | | |բացառելու նպատակով, |
| | | | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է միայն |
| | | | | |կլինիկական ցուցման |
| | | | | |կամ լյարդի |
| | | | | |հիվանդության զգալի |
| | | | | |ռիսկի առկայության |
| | | | | |դեպքում |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|9) |Առկա չէ|Արյան մեջ | 1.0 | 0.02 |Շեղումներ չեն |
| | |գլյուկոզի որոշում| | |հայտնաբերված: |
|___|_______|_________________|________|________|Շեղումների |
|10)|Առկա չէ|Ընդհանուր | 1.0 | 0.02 |առկայության դեպքում, |
| | |սպիտակուցի | | |անհրաժեշտ է պարզել |
| | |որոշում | | |պատճառը |
|___|_______|_________________|________|________| |
|11)|Առկա չէ|Մեզի ընդհանուր | 1.0 | 0.02 | |
| | |հետազոտություն | | | |
| | |մանրադիտակով | | | |
|___|_______|_________________|________|________| |
|12)|Առկա չէ|C ռեակտիվ | 1.0 | 0.02 | |
| | |սպիտակուցի | | | |
| | |որոշում | | | |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|13)|Առկա չէ|Արյան մեջ հեպատիտ| 1.0 | 0.02 |Հեպատիտ Բ-ով |
| | |Բ-ի վիրուսի | | |վարակվածության |
| | |մակերեսային | | |գնահատում |
| | |հակածնի (HbsAg) | | | |
| | |հայտնաբերման թեստ| | | |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|14)|Առկա չէ|Արյան մեջ հեպատիտ| 1.0 | 0.02 |Հեպատիտ Ց-ով |
| | |Ց-ի վիրուսի | | |վարակվածության |
| | |հանդեպ (հակա-HCV)| | |գնահատում |
| | |հակամարմինների | | | |
| | |հայտնաբերման թեստ| | | |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|15)|Առկա չէ|Հեպատիտ Ց-ի | 0.03 | 0.006 |Հեպատիտ Ց-ի |
| | |որոշում ՊՇՌ թեստի| | |ախտորոշում |
| | |միջոցով | | | |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|16)|Առկա չէ|ՄԻԱՎ I/II | 1.0 | 0.02 |ՄԻԱՎ-ով |
| | |հայտնաբերման արագ| | |վարակվածության |
| | |ախտորոշիչ թեստ | | |գնահատում |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|17)|Առկա չէ|Որովայնի խոռոչի | 1.0 | 1.0 |Որովայնի խոռոչի և |
| | |և ներքին | | |ներքին օրգանների |
| | |օրգանների | | |վիճակի գնահատում |
| | |ուլտրաձայնային | | | |
| | |հետազոտություն | | | |
|___|_______|_________________|________|________|_____________________|
|18)|Առկա չէ|Ռենտգենաբանական | 0.2 | 0.2 |Շեղումներ չեն |
| | |հետազոտություն | | |հայտնաբերվում |
|___|_______|_________________|________|________| |
|19)|Առկա չէ|Բրոնխոսկոպիա | 0.1 | 0.1 | |
|___|_______|_________________|________|________| |
|20)|Առկա չէ|Էլեկտրասրտագրու- | 0.1 | 0.1 | |
| | |թյուն | | | |
|___|_______|_________________|________|________| |
|21)|Առկա չէ|Էխոսրտագրություն | 0.1 | 0.1 | |
._____________________________________________________________________.
9. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված`
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.
2) մաշկային փորձը իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատված մաշկային թեսթերով:
10. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի.
Ձև 4
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանում |Չափման |Միջինացված|Միջին |Բուժման |Դեղերի |
| | |միավոր |ցուցանիշ` |օրական |կուրսի |ընդունման օրերի|
| | | |տրամադրման|չափաքանակ|միջին |թիվ շաբաթվա |
| | | |հաճախակա- |(ըստ |ժամանա- |ընթացքում |
| | | |նություն |քաշի) |կահատված| |
| | | | | |(ամիս) | |
|_____________________________________________________________________|
| Հակատուբերկուլոզային դեղերի |
|_____________________________________________________________________|
|1) |Իզոնիազիդ |դեղահատ| 0.9 | 0.5- 3 | 6 |7 օր/շաբաթական |
| |300 մգ | | | | |մեկ անգամ |
|___|___________|_______|__________|_________|________|_______________|
|2) |Ռիֆապենտին |դեղահատ| 0.2 | 4-6 | 3 |շաբաթական |
| |150 մգ | | | | |մեկ անգամ |
|___|___________|_______|__________|_________|________|_______________|
|3) |Ռիֆապենտին |դեղահատ| 0.2 | 2-3 | 3 |շաբաթական |
| |300 մգ | | | | |մեկ անգամ |
|___|___________|_______|__________|_________|________|_______________|
|4) |Ռիֆամպիցին |դեղահատ| 0.1 | 2-4 | 4 |7 օր |
| |150 մգ | | | | | |
|_____________________________________________________________________|
| Ախտանշանային բուժում |
|_____________________________________________________________________|
|5) |Պիրիդօքսին |դեղահատ| 1.0 | 3-6 | 3-6 |6-7 |
| |50 մգ | | | | | |
._____________________________________________________________________.
11. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.
3) ուղեկցող հիվանդությունների առկայության պարագայում դեղերի նշանակումները կատարվում են` ըստ համապատասխան մասնագետի ցուցման.
4) կանխարգելիչ բուժումը նշանակվում է մեկ անգամ, բացառիկ դեպքերում կրկնակի կանխարգելիչ բուժման նշանակումը քննարկվում է բժշկական հանձնաժողովի կողմից (օրինակ` նոր ինդեքս դեպքի հետ շփում, իմունոսուպրեսիվ բուժման առկայություն, նոր ախտորոշված ուղեկցող հիվանդություն և այլն).
5) հակատուբերկուլոզային դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի` ԱՀԿ ստանդարտներին համապատասխան`
ա. 6H ռեժիմի դեպքում` միջինում 5 մգ/կգ/օրական,
բ. 3HP ռեժիմի դեպքում` համաձայն Աղյուսակի.
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|Քաշ |30-35 կգ|36-45 կգ|46-55 կգ|56-70 կգ|> 70 կգ|
|_________________________|________|________|________|________|_______|
|Իզոնիազիդ 300 մգ | 3 | 3 | 3 | 3 | 3 |
|դեղահատերի քանակ | | | | | |
|_________________________|________|________|________|________|_______|
|Ռիֆապենտին 150 մգ | 6 | 6 | 6 | 6 | 6 |
|դեղահատերի քանակ | | | | | |
|_________________________|________|________|________|________|_______|
|Ռիֆապենտին 300 մգ | 3 | 3 | 3 | 3 | 3 |
|դեղահատերի քանակ | | | | | |
|(առկայության դեպքում) | | | | | |
._____________________________________________________________________.
գ. 4R ռեժիմի դեպքում` միջինում 10 մգ/կգ/օրական:
12. Սույն հավելվածի Ձև 5-ով սահմանվում են ՏԿԲ ռեժիմները.
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կանխար-|Նշանակման ցուցում|Բուժման |Մեկնաբանություններ |
| |գելիչ | |տևողու- | |
| |բուժման| |թյուն | |
| |ռեժիմ | |(ամիս) | |
|___|_______|_________________|________|______________________________|
|1) |6H |Դեղազգայուն | 6 |ա. բուժումը անհրաժեշտ է սկսել |
| | |թոքային ինդեքս | |դեղազգայնության թեսթի (ԴԶԹ) |
| | |դեպքի ընտանեկան | |արդյունքը ստանալուց հետո, որը |
| | |օջախի կամ սերտ | |հաստատում է տուբերկուլոզի |
| | |կոնտակտավոր | |դեղազգայուն լինելը: Դեղը |
| | | | |ընդունվում է ամեն օր: Չունի |
| | | | |լայն դեղ-դեղ փոխազդեցություն, |
| | | | |ինչպիսիք առկա են Ռիֆամպիցինի |
| | | | |և Ռիֆապենտինի մոտ, սակայն |
| | | | |ավելի երկար է տևում: Նաև |
| | | | |ունի ավելի ցածր լյարդային |
| | | | |տոքսիկություն առաջացնելու |
| | | | |հավանականություն, |
| | | | |բ. ԱՀԿ խիստ անհրաժեշտ |
| | | | |առաջարկություն` ազդեցության |
| | | | |գնահատականների միջինից մինչև |
| | | | |բարձր վստահություն: |
|___|_______|_________________|________|______________________________|
|2) |3HP |Դեղազգայուն | 3 |ա. բուժումը անհրաժեշտ է սկսել |
| | |թոքային ինդեքս | |ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, |
| | |դեպքի ընտանեկան | |որը հաստատում է տուբերկուլոզի |
| | |օջախի կամ սերտ | |դեղազգայուն լինելը: Տրվում է |
| | |կոնտակտավոր | |շաբաթական մեկ անգամ` 3 ամսվա |
| | | | |ընթացքում: Դեղերի ընդունումը` |
| | | | |ուղղակիորեն վերահսկվող, |
| | | | |բ. Ռիֆամիցինները ինդուկցում են|
| | | | |որոշակի ցիտոքրոմ P-450 |
| | | | |ֆերմենտներ և, հետևաբար, |
| | | | |կարող են խանգարել այս |
| | | | |նյութափոխանակության ուղուց |
| | | | |կախված դեղերի գործունեությանը`|
| | | | |արագացնելով դրանց արտազատումը:|
| | | | |Այս դեղերի թվում են քինինները,|
| | | | |հակասնկային դեղերը, |
| | | | |կորտիկոստերոիդները, |
| | | | |ցիկլոսպորինը, ֆտորքինոլոնները,|
| | | | |հիպոգլիկեմիկ դեղերը, մեթադոնը,|
| | | | |եռցիկլիկ հակադեպրեսանտները, |
| | | | |հակառիթմիկ դեղերը, |
| | | | |հակամակարդիչները, |
| | | | |հակացնցումային դեղերը, |
| | | | |հակապսիխոտիկ դեղերը, |
| | | | |բարբիտուրատները, |
| | | | |բենզոդիազեպինները, բետա- |
| | | | |պաշարիչները, սրտային |
| | | | |գլիկոզիդները, |
| | | | |սուլֆոնիլուրիլները և |
| | | | |կալցիումի պաշարիչները, |
| | | | |հետևաբար, այս դեղերից պետք է |
| | | | |խուսափել Ռիֆամպիցին կամ |
| | | | |Ռիֆապենտին պարունակող ռեժիմներ|
| | | | |ընդունելիս կամ դրանց |
| | | | |դեղաչափերը պետք է ճշգրտվեն, |
| | | | |գ. հակացուցված է որոշ հակա- |
| | | | |մակարդիչների, հեպատիտ Ց-ի և |
| | | | |Բ-ի բուժման համար օգտագործվող |
| | | | |հակավիրուսային, |
| | | | |հակաթրոմբոցիտային և |
| | | | |հակաբեղմնավորիչ դեղերի հետ, |
| | | | |դ. ԱՀԿ խիստ անհրաժեշտ |
| | | | |առաջարկություն` ազդեցության |
| | | | |գնահատականների միջինից մինչև |
| | | | |բարձր վստահություն: |
|___|_______|_________________|________|______________________________|
|3) |4R |Դեղազգայուն | 4 |ա. այլընտրանքային բուժում: |
| | |թոքային ինդեքս | |Բուժումը անհրաժեշտ է սկսել ԴԶԹ|
| | |դեպքի ընտանեկան | |արդյունքը ստանալուց հետո, որը |
| | |օջախի կամ սերտ | |հաստատում է տուբերկուլոզի |
| | |կոնտակտավոր | |դեղազգայուն լինելը: Դեղը |
| | | | |տրվում է ամեն օր, |
| | | | |բ. ունի ապացուցողականության |
| | | | |ցածր աստիճան, սակայն |
| | | | |հանդիսանում է այլընտրանք, եթե |
| | | | |այլ ավելի բարձր |
| | | | |ապացուցողականություն ունեցող |
| | | | |ռեժիմները հնարավոր չէ |
| | | | |օգտագործել: Հաշվի առնել |
| | | | |Ռիֆամիցինների փոխազդեցությունը|
| | | | |այլ դեղերի հետ, |
| | | | |գ. ԱՀԿ պայմանական |
| | | | |առաջարկություն` ազդեցության |
| | | | |գնահատականների ցածրից մինչև |
| | | | |միջին վստահություն: |
._____________________________________________________________________.
13. Հաշվառումը և մշտադիտարկումը ըստ սույն հավելվածի Ձև 6-ի.
Ձև 6
._____________________________________________________________________.
|1)|Հաշվառում և |ՏԿԲ-ի յուրաքանչյուր կոնտակտավոր անձ հաշվառման է |
| |հաշվետվություն|ենթարկվում ըստ բնակության վայրի առողջության |
| | |առաջնային պահպանման ծառայություններ մատուցող |
| | |բժշկական հաստատության (այսուհետ` ԱԱՊ հաստատություն)|
| | |տուբերկուլոզի կաբինետում: ՏԿԲ-ի մեջ ընդգրկված |
| | |կոնտակտավոր անձանց տվյալները, կատարված |
| | |հետազոտությունները և բուժման արդյունքները |
| | |գրանցվում են սպասարկող ԱԱՊ հաստատություն |
| | |կանխարգելիչ բուժման հաշվառման մատյանում և |
| | |տուբերկուլոզի տվյալների գրանցման էլեկտրոնային |
| | |առցանց համակարգում: ՏԿԲ-ի մեջ ընդգրկված կոնտակտավոր|
| | |անձանց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում է|
| | |եռամսյակային և տարեկան: |
|__|______________|___________________________________________________|
|2)|Մշտադիտարկում |ՏԿԲ-ի միջոցառումների արդյունավետության, առաջընթացի |
| |և գնահատում |գնահատման ուղղված մշտադիտարկման և գնահատման |
| | |գործառույթները ներառում են` ՏԿԲ-ի իրականացման |
| | |մշտադիտարկում, գնահատում, տվյալների հավաքագրում և |
| | |հաշվետվություն, տվյալների որակի ապահովում, |
| | |գնահատում և ամփոփում, կարողությունների զարգացում: |
| | |ՏԿԲ-ի միջոցառումների արդյունավետության գնահատման |
| | |ցուցանիշները ձևավորվում են բժշկական |
| | |հաստատությունում հետևյալ գործողություններից` |
| | |առողջապահական ոլորտի աշխատողների կողմից առաջընթացի |
| | |ցուցանիշների կանոնավոր գրանցում և հաղորդում, |
| | |համակարգված մշտադիտարկման այցեր: |
._____________________________________________________________________.
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց` https://moh.am/uploads/2278.pdf:
2. Առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի թիվ 34-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվ` https://www.arlis.am/hy/acts/204730/latest:
3. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention - tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024/ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1. կանխարգելում - տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն: Ժնև` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2024:
4. Sterling TR, Villarino ME, Borisov AS, Shang N, Gordin F, Bliven-Sizemore E et al. Three months of rifapentine and isoniazid for latent tuberculosis infection. N Engl J Med. 2011;365(23):2155-66. doi:10.1056/NEJMoa1104875./Սթերլինգ Թ.Ռ., Վիլլարինո Մ.Ե., Բորիսով Ա.Ս., Շանգ Ն., Գորդին Ֆ., Բլիվեն-Սայզմոր Է. և այլք: Երեք ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ` թաքնված տուբերկուլյոզի վարակման բուժման համար: Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2011; 365(23):2155-2166: https://doi.org/10.1056/NEJMoa1104875:
5. Ntinginya NE. A randomized double blind placebo controlled trial of rifapentine and isoniazid for prevention of tuberculosis in people with diabetes (Report No. NCT04600167). Bethesda (MD): Clinical Trials.gov; 2023 (https://clinicaltrials.gov/study/NCT04600167)./Նտինգինյա Ն.Է. Ռանդոմիզացված, կրկնակի կույր, պլացեբոյով վերահսկվող հետազոտություն` ռիֆապենտինի և իզոնիազիդի կիրառմամբ շաքարային դիաբետ ունեցող անձանց մոտ տուբերկուլյոզի կանխարգելման նպատակով (Հետազոտության N NCT04600167): Բեթեսդա (Մերիլենդ նահանգ): ClinicalTrials.gov; 2023: https://clinicaltrials.gov/study/NCT04600167
6. Menzies D, Adjobimey M, Ruslami R, Trajman A, Sow O, Kim H et al. Four months of rifampicin or nine months of isoniazid for latent tuberculosis in adults. New Engl J Med. 2018;379(5):440-53. doi:10.1056/NEJMoa1714283./Մենզիես Դ., Աջոբիմեյ Մ., Ռուսլամի Ռ., Տրաջման Ա., Սոու Օ., Քիմ Հ. և այլք: Չորս ամիս ռիֆամպիցին կամ ինը ամիս իզոնիազիդ` մեծահասակների մոտ թաքնված տուբերկուլյոզի բուժման համար: Նյու Անգլիային բժշկական ամսագիր (New Engl J Med), 2018; 379(5):440-453: https://doi.org/10.1056/NEJMoa1714283:
Պաշտոնական հրապարակման օրը` 8 սեպտեմբերի 2025 թվական: