ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
1 հոկտեմբերի 2025 թվականի N 132-Ն
ՍՈՒՐ ԱՊԵՆԴԻՑԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել սուր ապենդիցիտով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
01.10.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի հոկտեմբերի 1-ի
N 132-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՍՈՒՐ ԱՊԵՆԴԻՑԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|_____|___________________________________________________________|
|1) |K35.0|Սուր ապենդիցիտ` գեներալիզացված (համատարածուն) պերիտոնիտով |
| | |Ապենդիցիտ` |
| | |. թափածակումով |
| | |. պերիտոնիտով (տարածումով, տեղակայված) պատռվածքի կամ |
| | |թափածակման հետևանքով առաջացած |
| | |. պատռվածքով |
|___|_____|___________________________________________________________|
|2) |K35.1|Սուր ապենդիցիտ` պերիտոնիտային (որովայնամզային) աբսցեսով |
| | |(թարախակույտով) |
| | |Որդանման ելունի աբսցես |
|___|_____|___________________________________________________________|
|3) |K35.9|Սուր ապենդիցիտ` չճշտված |
| | |Տեղային պերիտոնիտով սուր ապենդիցիտ կամ ԱՀՃ |
| | |Սուր ապենդիցիտ առանց` |
| | |. տարածուն պերիտոնիտի |
| | |. թափածակման |
| | |. պերիտոնեալ աբսցեսի |
| | |. պատռվածքի |
|___|_____|___________________________________________________________|
|4) |K37 |Ապենդիցիտ` չճշտված |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, |Մեծահասակ, երեխա, դեռահաս |
| |երեխա, դեռահաս, մեծահասակ) | |
|___|______________________________|__________________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|______________________________|__________________________________|
|3) |Բարդություններ (առանց |ԱԲ, Բ |
| |բարդությունների (ԱԲ), | |
| |բարդություններով (Բ)) | |
|___|______________________________|__________________________________|
|4) |Հիվանդության փուլը |Կիրառելի չէ |
|___|______________________________|__________________________________|
|5) |Բժշկական օգնության և |Հիվանդանոցային պայմաններում |
| |սպասարկման պայմանները | |
| |(բժշկական կազմակերպությունից | |
| |դուրս, արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, ցերեկային | |
| |ստացիոնարի պայմաններում, | |
| |հիվանդանոցային պայմաններում) | |
|___|______________________________|__________________________________|
|6) |Բժշկական օգնության և |Շտապ, անհետաձգելի |
| |սպասարկման ծառայությունների | |
| |մատուցման ձևը (շտապ, | |
| |անհետաձգելի, պլանային) | |
|___|______________________________|__________________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Որովայնային վիրաբույժ, ռադիոլոգ, |
| |մասնագետների շրջանակը) |թերապևտ, կլինիկական լաբորատոր |
| | |ախտորոշման բժիշկ/մասնագետ, |
| | |անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապևտ |
|___|______________________________|__________________________________|
|8) |Գանգատներ |Ցավ աջ զստափոսում, որը կարող է |
| | |դինամիկայում փոխել իր տեղակայումը,|
| | |ցավին կարող է հաջորդել սրտխառնոցը/|
| | |փսխումը, աջ զստափոսի շրջանի |
| | |զգայնություն, ախորժակի |
| | |բացակայություն: |
|___|______________________________|__________________________________|
|9) |Անամնեզ |Հարպորտային շրջանում առաջացած սուր|
| | |ցավ կամ անհարմարություն, որը 4-48 |
| | |ժամվա ընթացքում տեղակայվում է աջ |
| | |զստափոսում, ցավին կարող է հաջորդել|
| | |սրտխառնոցը/փսխումը (հանդիպում է |
| | |միայն 50% դեպքերում): Ռիսկի |
| | |գործոններն են` ներորովայնային |
| | |գոյացությունների, ֆեկալիթների, |
| | |քարերի, լիմֆոիդ հիպերպլազիայի, |
| | |աղիքային մակաբույծների |
| | |(պարազիտների), ֆիտոբեզոարների |
| | |առկայությունը: |
|___|______________________________|__________________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Գանգատների և ռիսկի գործոնների |
| | |առկայություն, Ալվարադոյի |
| | |մոդիֆիկացված գնահատման (Modified |
| | |Alvarado Scoring System, MASS) և |
| | |Ապենդիցիտի բորբոքային պատասխանի |
| | |(Appendicitis Inflammatory |
| | |Response, AIR) սանդղակների |
| | |կիրառում, օբյեկտիվ զննություն` աջ |
| | |զստափոսի զգայնություն առավել |
| | |արտահայտված Մակ-Բուրնեի կետում, |
| | |որովայնի առաջային պատի ակամա |
| | |լարվածություն/պաշտպանում, |
| | |Ռովզինգի ախտանիշ` ձախ զստափոսի |
| | |շոշափման ժամանակ աջ զստափոսում |
| | |առաջացող ցավ, Փսոասի նշան` աջ ոտքի|
| | |տարածման ժամանակ առաջացող/ |
| | |ուժեղացող ցավ, օբտուրատոր մկանի |
| | |նշան (վկայում է կոնքային |
| | |ապենդիցիտի մասին)` ցավ, որն |
| | |առաջանում է ծալած ազդրը դեպի ներս |
| | |պտտելու ընթացքում, |
| | |հաճախասրտություն, տենդ` >= 37.5 oC|
|___|______________________________|__________________________________|
|11)|Հոսպիտալացման ցուցում |Վիրահատական միջամտության |
| | |անհրաժեշտություն |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Որովայնային վիրաբույժ | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Ռադիոլոգ | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետ | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|4) |Թերապևտ | 0.5 | - |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ և 3-ի.
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |Առկա չէ|Արյան ընդհանուր | 1 | 1 |Շեղումների առկայություն|
| | |քննություն | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|2) |Առկա չէ|Մեզի ընդհանուր | 1 | 1 |Հեմատուրիա, պիուրիա |
| | |քննություն | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|3) |Առկա չէ|C-ռեակտիվ սպիտակուցի | 1 | 1 |Շեղումների առկայություն|
| | |քանակի որոշում արյան | | | |
| | |մեջ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |Առկա չէ|Մարդու ընդհանուր |0.25|0.25 |Հղիությունը ժխտելու |
| | |խորիոնային | | |նպատակով |
| | |գոնադոտրոպինի քանակի | | | |
| | |որոշում արյան մեջ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|5) |Առկա չէ|Նատրիումի (Na) և |0.25|0.25 |Հիպոնատրեմիա` որպես |
| | |կալիումի (K) քանակների| | |բարդության կանխատեսում |
| | |որոշում արյան մեջ | | | |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|6) |Առկա չէ|Համակարգչային |0.5 | 1 |Ախտաբանական շեղումների |
| | |շերտագրություն` | | |հայտնաբերում` 91-98% |
| | |ներերակային | | |զգայնությամբ և 95-99% |
| | |կոնտրաստավորմամբ | | |սպեցիֆիկությամբ |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|7) |Առկա չէ|Ուլտրաձայնային | 1 | 1 |Ախտաբանական շեղումների |
| | |հետազոտություն (ՈՒՁՀ) | | |հայտնաբերման նպատակով` |
| | | | | |հատկապես երեխաների, |
| | | | | |հղիների և |
| | | | | |գինեկոլոգիական խնդիրներ|
| | | | | |ունեցող պացիենտների |
| | | | | |դեպքում, ուղեկցող |
| | | | | |ախտաբանությունների |
| | | | | |կասկածի ժամանակ, |
| | | | | |այլընտրանքային |
| | | | | |ճառագայթային մեթոդների |
| | | | | |կիրառումը համարվում է |
| | | | | |օպտիմալ մոտեցում: Այդ |
| | | | | |համատեքստում առաջնահերթ|
| | | | | |իրականացվում է ՈՒՁՀ, |
| | | | | |իսկ բացասական |
| | | | | |արդյունքների կամ |
| | | | | |կասկածի առկայության |
| | | | | |դեպքում, խորհուրդ է |
| | | | | |տրվում կատարել |
| | | | | |համակարգչային |
| | | | | |շերտագրություն (ՀՇ): |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |Առկա չէ|Միջուկամագնիսային |0.25| 1 |Ախտաբանական շեղումների |
| | |ռեզոնանսային | | |հայտնաբերում` կիրառելի |
| | |տոմոգրաֆիա | | |է հղիության կամ սույն |
| | | | | |գործելակարգի Ձև 3-ում |
| | | | | |ներառված հետազոտու- |
| | | | | |թյուննների իրարամերժ |
| | | | | |արդյունքների դեպքում |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանում, դեղաչափ,|Անվանում (ջեներիկ)|Չ/Մ |Միջի-|Միջին |Բուժ-|Օրե-|
| |դեղաձև, | | |նաց- |օրական|ման |րի |
| |փաթեթավորում | | |ված |չափա- |կուր-|քա- |
| | | | |ցու- |քանակ |սի |նակ |
| | | | |ցա- | |միջին| |
| | | | |նիշ` | |չափա-| |
| | | | |տրա- | |քանակ| |
| | | | |մա- | | | |
| | | | |դրման| | | |
| | | | |հաճա-| | | |
| | | | |խակա-| | | |
| | | | |նու- | | | |
| | | | |թյուն| | | |
|_________________________________________________________________________|
|Հակաբակտերիալ թերապիա` Նախավիրահատական կանխարգելիչ (մեկ դեղաչափ) |
|_________________________________________________________________________|
|1) |Ցեֆօքսիտին |Ցեֆօքսիտին |սրվակ | - |2գ |4գ |2 |
| |դեղափոշի մ/մ և |դեղափոշի մ/մ և | | | | | |
| |ն/ե ներարկման |ն/ե ներարկման | | | | | |
| |լուծույթի 1.0 մգ |լուծույթի 1.0 մգ | | | | | |
|___|__________________|__________________|_______|_____|______|_____|____|
|2) |Ցեֆազոլին |Ցեֆազոլին |սրվակ, | - |2գ/2գ |4գ/4գ|2 |
| |(ցեֆազոլին |(ցեֆազոլին |փաթեթ | | | | |
| |նատրիում) դեղափոշի|նատրիում) դեղափոշի| | | | | |
| |մ/մ և ն/ե |մ/մ և ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի 1000 մգ |լուծույթի 1000 մգ | | | | | |
| |և Մետրոնիդազոլ |և Մետրոնիդազոլ | | | | | |
| |լուծույթ ն/ե |լուծույթ ն/ե | | | | | |
| |կաթիլաներարկման |կաթիլաներարկման | | | | | |
| |5 մգ/մլ |5 մգ/մլ | | | | | |
|___|__________________|__________________|_______|_____|______|_____|____|
|3) |Ամպիցիլին |Ամպիցիլին |սրվակ | - |6գ |12գ |2 |
| |(ամպիցիլին |(ամպիցիլին | | | | | |
| |նատրիում), |նատրիում), | | | | | |
| |սուլբակտամ |սուլբակտամ | | | | | |
| |(սուլբակտամ |(սուլբակտամ | | | | | |
| |նատրիում) դեղափոշի|նատրիում) դեղափոշի| | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |1000մգ+500մգ |1000մգ+500մգ | | | | | |
|_________________________________________________________________________|
|Պահպանողական բուժական` |
|_________________________________________________________________________|
|4) |Էրտապենեմ |Էրտապենեմ |սրվակ, | - |1գ |2գ |2 |
| |լիոֆիլիզատ |լիոֆիլիզատ |դեղահատ| | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |պատրաստման համար |պատրաստման համար | | | | | |
| |մ/մ և ն/ե |մ/մ և ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի 1.0 մգ, |լուծույթի 1.0 մգ, | | | | | |
| |3 օր, հաջորդիվ` |3 օր, հաջորդիվ` | | | | | |
| |լևոֆլոքսացին |լևոֆլոքսացին | | | | | |
| |400մգ/օրը` բերանով|400մգ/օրը` բերանով| | | | | |
|___|__________________|__________________|_______|_____|______|_____|____|
|5) |Կլինդամիցին 600մգ,|Կլինդամիցին 600մգ,|դեղապա-| - |0.9գ |1.8գ |2 |
| |Ցիպրոֆլոքսացին |Ցիպրոֆլոքսացին |տիճներ,| | | | |
| |500մգ (2-րդ |500մգ (2-րդ |դեղահա-| | | | |
| |ընտրություն) |ընտրություն) |տեր | | | | |
|_________________________________________________________________________|
|Գանգրենոզ կամ պերֆորատիվ ապենդիցիտ |
|_________________________________________________________________________|
|6) |Պիպերացիլին/ |Պիպերացիլին/ |շշիկ | - |4.5գ |9գ |2 |
| |տազոբակտամ փոշի` |տազոբակտամ փոշի` | | | | | |
| |ներերակային |ներերակային | | | | | |
| |կիրառման համար |կիրառման համար | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |պատրաստման համար |պատրաստման համար | | | | | |
| |4,0 գր-0,5 գր |4,0 գր-0,5 գր | | | | | |
|___|__________________|__________________|_______|_____|______|_____|____|
|7) |Ցեֆազոլին |Ցեֆազոլին |սրվակ, | - |2գ/2գ |4գ/4գ|2 |
| |(ցեֆազոլին |(ցեֆազոլին |փաթեթ | | | | |
| |նատրիում) դեղափոշի|նատրիում) դեղափոշի| | | | | |
| |մ/մ և ն/ե |մ/մ և ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի 1000 մգ |լուծույթի 1000 մգ | | | | | |
| |և Մետրոնիդազոլ |և Մետրոնիդազոլ | | | | | |
| |լուծույթ ն/ե |լուծույթ ն/ե | | | | | |
| |կաթիլաներարկման |կաթիլաներարկման | | | | | |
| |5 մգ/մլ |5 մգ/մլ | | | | | |
|___|__________________|__________________|_______|_____|______|_____|____|
|8) |Ցեֆոտաքսիմ/ |Ցեֆոտաքսիմ/ |սրվակ | - |1.5գ |3գ |2 |
| |սուլբակտամ փոշի` |սուլբակտամ փոշի` | | | | | |
| |ներերակային |ներերակային | | | | | |
| |կիրառման համար |կիրառման համար | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |պատրաստման համար |պատրաստման համար | | | | | |
| |1000 մգ+500 մգ |1000 մգ+500 մգ | | | | | |
|___|__________________|__________________|_______|_____|______|_____|____|
|9) |Ցեֆեպիմ (ցեֆեպիմի |Ցեֆեպիմ (ցեֆեպիմի |սրվակ | - |2գ |4գ |2 |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |դեղափոշի ներարկման|դեղափոշի ներարկման| | | | | |
| |լուծույթի 1000 մգ+|լուծույթի 1000 մգ+| | | | | |
| |Սուլբակտամ |Սուլբակտամ | | | | | |
| |դեղափոշի ներարկման|դեղափոշի ներարկման| | | | | |
| |լուծույթի 1000 մգ |լուծույթի 1000 մգ | | | | | |
| |մ/մ և ն/ե |մ/մ և ն/ե | | | | | |
|___|__________________|__________________|_______|_____|______|_____|____|
|10)|Լևոֆլոքսացին |Լևոֆլոքսացին |դեղահա-| - |0.5գ/ |1գ/4գ|2 |
| |250 մգ + |250 մգ + |տեր | |2գ | | |
| |Մետրոնիդազոլ |Մետրոնիդազոլ | | | | | |
| |500 մգ (2-րդ |500 մգ (2-րդ | | | | | |
| |ընտրություն) |ընտրություն) | | | | | |
|___|__________________|__________________|_______|_____|______|_____|____|
|11)|Մերոպենեմ |Մերոպենեմ |սրվակ | - |3գ |6գ |2 |
| |(մերոպենեմ և |(մերոպենեմ և | | | | | |
| |նատրիումի |նատրիումի | | | | | |
| |կարբոնատ) դեղափոշի|կարբոնատ) դեղափոշի| | | | | |
| |ն/ե ներարկման |ն/ե ներարկման | | | | | |
| |լուծույթի 500 մգ, |լուծույթի 500 մգ, | | | | | |
| |իմիպենեմ+ |իմիպենեմ+ | | | | | |
| |(իմիպենեմի |(իմիպենեմի | | | | | |
| |մոնոհիդրատ), |մոնոհիդրատ), | | | | | |
| |ցիլաստատին |ցիլաստատին | | | | | |
| |(ցիլաստատին |(ցիլաստատին | | | | | |
| |նատրիում) դեղափոշի|նատրիում) դեղափոշի| | | | | |
| |կաթիլաներարկման |կաթիլաներարկման | | | | | |
| |լուծույթի 500 մգ+ |լուծույթի 500 մգ+ | | | | | |
| |500 մգ, կամ |500 մգ, կամ | | | | | |
| |էրտապենեմ (2-րդ |էրտապենեմ (2-րդ | | | | | |
| |ընտրություն) |ընտրություն) | | | | | |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում.
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Լապարոսկոպիկ ապենդէկտոմիա | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Որդանման ելունի >= 3 սմ թարախակույտի դեպքում | 0.1 | - |
| |միջմաշկային դրենավորում և հակաբակտերիալ | | |
| |թերապիա | | |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Martin Salo, Catarina Tiselius, Anders Rosemar, Elin Ost, Sara Sohlberg, Roland E Andersson, Swedish national guidelines for diagnosis and management of acute appendicitis in adults and children, BJS Open, Volume 9, Issue 2, April 2025, zrae165/Մարտին Սալյո, Կատարինա Տիսելիուս, Անդերս Ռոսեմար, Էլին Էստ, Սարա Սոլբերգ, Ռոլանդ Է. Անդերսսոն, «Շվեդական ազգային ուղեցույցներ` սուր ապենդիցիտի ախտորոշման և բուժման համար մեծահասակների և երեխաների մոտ», ԲՋՍ Օփեն, հատոր 9, համար 2, ապրիլ 2025թ. https://doi.org/10.1093/bjsopen/zrae165:
2. https://www.uptodate.com/contents/management-of-acute-appendicitis- in-adults?search=acute%20appendititis&topicRef=1386&source=related_link:
3. https://www.dynamed.com/management/management-of-appendicitis- in-adolescents-and-adults:
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2025 թվական: