23.10.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 հոկտեմբերի 2025 թվականի N 134-Ն
ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել Արտաթոքային դեղազգայուն տուբերկուլոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը ` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված Առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 6-ի N 134-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
| Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
| 1) |
A16.5 |
Տուբերկուլոզային պլևրիտ` առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման: Թոքամզի (պլևրայի) տուբերկուլոզ` ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն հաստատման): Տուբերկուլոզային` էմպիեմա, պլևրիտ` ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն հաստատման): Բացառությամբ` տուբերկուլոզային պլևրիտի` առաջացած շնչառական օրգանների առաջնային տուբերկուլոզի դեպքում (A16.7) |
| 2) |
A17 |
Նյարդային համակարգի տուբերկուլոզ |
| 3) |
A17.0 |
Տուբերկուլոզային մենինգիտ (G01): Ուղեղի թաղանթների տուբերկուլոզ (գլխուղեղի), (ողնուղեղի): Տուբերկուլոզային լեպտոմենինգիտ |
| 4) |
A17.1 |
Մենինգեալ տուբերկուլոմա (G07): Ուղեղային թաղանթների տուբերկուլոմա |
| 5) |
A17.8 |
Նյարդային համակարգի այլ տեղակայումներով տուբերկուլոզ. գլխուղեղի տուբերկուլոմա (G07) ողնուղեղի տուբերկուլոզ (G07), Տուբերկուլոզային` գլխուղեղի թարախակույտ (աբսցես) (G07), մենինգոէնցեֆալիտ (G05.-), միելիտ (G05.-), պոլինևրոպաթիա (G63.0) |
| 6) |
A17.9 |
Նյարդային համակարգի տուբերկուլոզ` չճշտված |
| 7) |
A18.0 |
Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզ. Տուբերկուլոզ` կոնք-ազդրային հոդի (М01.1 ), ծնկան հոդի (М01.1), ողնաշարի (М49.0 ), Տուբերկուլոզային` հոդաբորբ (М01.1), մաստոիդիտ (H75.0 ), ոսկրի մեռուկ (նեկրոզ) (М90.0 ), օստեիտ (М90.0), օստեոմիելիտ (М90.0), սինովիտ (М68.0), տենոսինովիտ (М68.0) |
| 8) |
A18.1 |
Միզասեռական օրգանների տուբերկուլոզ. Տուբերկուլոզ` միզապարկի (N33.0 ), արգանդի պարանոցի (N74.0 ), երիկամների (N29.1 ), արական սեռական օրգանների (N51.- ), միզուկի (N29.1) |
| 9) |
A18.2 |
Ծայրամասային (պերիֆերիկ) տուբերկուլոզային լիմֆադենոպաթիա. Տուբերկուլոզային ադենիտ, բացառությամբ` ավշահանգույցների տուբերկուլոզի` ներկրծքայինի (A15.4, A16.3), միջընդերայինի և հետորովայնայինի (A18.3), տուբերկուլոզային տրախեոբրոնխային ադենոպաթիայի (գեղձախտության) (A15.4, A16.3) |
| 10) |
A18.3 |
Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) հանգույցների տուբերկուլոզ. Տուբերկուլոզ` հետանցքի և ուղիղ աղիքի (K93.0), աղիների (հաստ), (բարակ) (K93.0), հետորովայնամզային ավշահանգույցների. Տուբերկուլոզային` ասցիտ, էնտերիտ (K93.0), պերիտոնիտ (K67.3) |
| 11) |
A18.4 |
Մաշկի, ենթամաշկային բջջանքի տուբերկուլոզ` էրիթեմա կարծրացած տուբերկուլոզային: Գայլախտ` խոցային, սովորական` ԱՀՃ, Կոպի (Н03.1*): Սկրոֆուլոդերմա: Բացառությամբ` կարմիր գայլախտի (L93.-), համակարգային կարմիր գայլախտի (M32.-) |
| 12) |
A18.5 |
Աչքի տուբերկուլոզ. Տուբերկուլոզային` խորիոռետինիտ (Н32.0), էպիսկլերիտ (Н19.0), ինտերստիցիալ կերատիտ (Н19.2), իրիդոցիկլիտ (Н22.0), կերատոկոնյուկտիվիտ (ինտերստիցիալ), (ֆլիկտենուլոզ) (Н19.2), բացառությամբ` կոպի տուբերկուլոզային սովորական գայլախտի (A18.4) |
| 13) |
A18.6 |
Ականջի տուբերկուլոզ` տուբերկուլոզային միջին ականջաբորբ (Н67.0), բացառությամբ` տուբերկուլոզային մաստոիդիտի (A18.0) |
| 14) |
A18.7 |
Մակերիկամի տուբերկուլոզ` Ադդիսոնյան հիվանդություն` տուբերկուլոզային (E35.1) |
| 15) |
A18.8 |
Ճշտված այլ օրգանների տուբերկուլոզ ` էնդոկարդիտ (I39.8), միոկարդիտ (I41.0), կերակրափողի (K23.0), պերիկարդիտ (I32.0), վահանագեղձի (Е35.0): Գլխուղեղի անոթների տուբերկուլոզային արտերիիտ (I68.1 ) |
| 16) |
A19.0 |
Սուր կորեկանման տուբերկուլոզ` մեկ հաստատված տեղակայմամբ |
| 17) |
A19.1 |
Սուր կորեկանման տուբերկուլոզ` բազմակի տեղակայմամբ |
| 18) |
A19.2 |
Սուր կորեկանման տուբերկուլոզ` չճշտված տեղակայմամբ |
| 19) |
A19.8 |
Կորեկանման տուբերկուլոզի այլ ձևեր |
| 20) |
A19.9 |
Կորեկանման տուբերկուլոզ` չճշտված տեղակայմամբ |
| 21) |
B90 |
Տուբերկուլոզի հետևանքներ* |
| 22) |
B90.0 |
Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ* |
| 23) |
B90.1 |
Միզասեռական օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ* |
| 24) |
B90.2 |
Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ* |
| 25) |
B90.8 |
Այլ ճշտված օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ* |
*Ստորև թվարկված որոշ կետեր կարող են չվերաբերել նոզոլոգիական խմբին
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.
Ձև 1
| 1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
| 2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
| 3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
| 4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Ակտիվ փուլ, ակտիվության մարման փուլ, կլինիկորեն ապաքինում` կայուն մնացորդային փոփոխություններով |
| 5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Հիվանդանոցային պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում |
| 6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
| 7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ֆթիզիատր, մանկաբարձ-գինեկոլոգ, վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, ուռոլոգ, նյարդավիրաբույժ, կրծքային վիրաբույժ, նյարդաբան, ֆիզիոթերապևտ, վերականգնողաբան, թերապևտ: |
| 8) |
Գանգատներ |
Կախված է օրգանի կամ օրգան-համակարգի ախտահարումից: Ընդհանուր գանգատներ ` թուլություն, ախորժակի անկում, քաշի կորուստ, գիշերային քրտնարտադրություն, ջերմության բարձրացում, ինչպես նաև տեղային գանգատներ` կապված ախտահարված օրգանի ֆունկցիայի խանգարման հետ: |
| 9) |
Անամնեզ |
Հիվանդության տևողությունը, նախկինում ստացած բուժումները, շփումը տուբերկուլոզով պացիենտի հետ, ազատազրկման վայրերում գտնվելը, աշխատանքային միգրանտ հանդիսանալը, մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակակիր, նաև` դիմադրողականության անկման հանգեցնող զուգորդող հիվանդություններ, հորմոնային և այլ իմունճնշիչ դեղերի ընդունումը, վնասակար սովորույթներ (թմրանյութեր, ծխախոտ, ալկոհոլի չարաշահում): |
| 10) |
Զննության արդյունք |
1. Արտաքին զննության ընթացքում կարող են չհայտնաբերվել ախտաբանական նշաններ: Հնարավոր է հայտնաբերել մարմնի զանգվածի նվազում, գունատություն: Առաջնային տուբերկուլոզի ժամանակ զարգացող հարյուրահատուկ (պարասպեցիֆիկ) ավշային գեղձի բորբոքման դեպքում հայտնաբերվում են մի քանի խմբերի (հաճախ` պարանոցային, անութային և աճուկային) մեծացած ծայրամասային ավշահանգույցներ, որոնք անցավ են, փափուկ-առաձգական են և շարժուն: Հարգեղձային հյուսվածքը փոփոխված չէ: Հարյուրահատուկ ավշային գեղձի բորբոքումը կարող է ուղեկցվել լյարդի և փայծաղի մեծացմամբ: Կարող են նաև հայտնաբերվել այնպիսի հարյուրահատուկ փոփոխություններ, ինչպիսիք են շաղկապենաբորբը, ֆլիկտենաները և հանգուցավոր կարմրամաշկությունը: Տուբերկուլոզային արտաքիրտով թոքամզաբորբի պարագայում միջկողային տարածությունների լայնացում, ախտահարված հատվածի հետ մնալը շնչառական շարժումներից: Կրծքավանդակի օբյեկտիվ զննության ժամանակ հայտնաբերվող նշանները կարող են լինել նորմայի սահմաններում: Կրծքավանդակի պատի վրա ձայնային դողոցի ուժեղացում կարող է հայտնաբերվել տուբերկուլոզային ներսփռանքի, թոքի ցիռոզի ժամանակ և խոշոր դրենավորվող խոռոչի շրջանում: Ձայնային դողոցի թուլացում կամ անհետացում հայտնաբերվում է թոքամզի խոռոչում հեղուկի, ատելեկտազի և բրոնխի խցանման պարագայում: Կրծքավանդակի պատի բախումով կարելի է հայտնաբերել բախման ձայնի բթացում` թոքերում տուբերկուլոզային ներսփռանքի, բլթային ցիռոզի կամ արտահայտված ֆիբրոզի դեպքում, կամ թոքամզի խոռոչում հեղուկի կուտակման պարագայում: Բախման հնչյունի բարձրացում` տուփային երանգով հայտնաբերվում է պնևմոթորաքսի ժամանակ: Թոքերն ունկնդրելիս կարող է հայտնաբերվել թուլացած շնչառություն` արտաքիրտով թոքամզաբորբի, պնևմոթորաքսի, ատելեկտազի առկայության դեպքում: Արտաթոքային տուբերկուլոզի ժամանակ պացիենտի զննության տվյալների հայտնաբերումները կախված են տուբերկուլոզի տեղակայումից: 1) Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի դեպքում կարող են հայտնաբերվել մենինգիտի, տասներկու զույգ նյարդերի (III, VI, VII, IX - XII) ախտահարման նշաններ, կիսակաթվածներ, դանդաղասրտություն, զարկերակային ճնշման անկայունություն, անոթային և ակնահատակի փոփոխություններ (կանգային տեսողական սկավառակներ, հանգուցավոր գոյացություններ): 2) Ոսկրերի տուբերկուլոզի ժամանակ հայտնաբերվում է հոդերի ուրվագծերի հարթեցում, հարհոդային հյուսվածքների այտուց, հոդում շարժումների սահմանափակում, ցավոտություն շոշափման և առանցքային ծանրաբեռնվածության ժամանակ, ջերմաստիճանի տեղային բարձրացում, մկանների ապաճում և լարվածության նվազում, մեջքի մկանների ցավ և կարկամություն, սեղմելիս ողերի փուշելունների ցավոտություն, ողնաշարի ձևախախտ, միջողնային նյարդերի ախտահարման նշաններ, խուղակներ, «սառը թարախակույտեր», հոդերի շարժումների սահմանափակում, անկիլոզներ: ԲՑԺ (տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութ)-օստիտներին բնորոշ է ստորին վերջույթների ոսկրերի ախտահարումը, ավելի հազվադեպ ախտահարվում են բազկոսկրը, կրծոսկրը և այլ ոսկրեր: ԲՑԺ-օստիտների կլինիկական նշաններն արտահայտված չեն և ուշ են դրսևորվում, երբ ոսկրերի քայքայումն սկսում է սահմանափակել հոդերի գործառույթները: 3) Ծայրամասային ավշային հանգույցների տուբերկուլոզին բնորոշ է ավշահանգույցների մեծացում մինչև 2-4 սմ` զուգակցված հարակից փափուկ հյուսվածքների բորբոքումով: Ախտահարված հանգույցների վրայի մաշկը կարմրում է, առաջանում է ծփանքի ախտանիշ: Կորող են ձևավորվել խուղակներ` լոռանման և թարախային զանգվածի արտադրությամբ: Ձևավորվում են կոպիտ, ներքաշող սպիներ: 4) Ներորովայնային ավշահանգույցների տուբերկուլոզի ժամանակ կարող է հայտնաբերվել որովայնի առաջային պատի լարվածություն, վքնածություն և ցավ շոշափելու ժամանակ` պորտի և պորտից ձախ գտնվող հատվածում: Կարող են շոշափվել մեջընդերային ավշահանգույցների խմբակույտեր: Որովայնամզի տուբերկուլոզային բորբոքմանը բնորոշ է վքնածությունը` որովայնում ցավի և ստամոքս-աղիքային խանգարումների հետ: Արտաքիրտի կուտակման ժամանակ որովայնն արտափքված է, իսկ կպումների առկայության դեպքում` ներքաշված և ասիմետրիկ: Որովայնի առաջային պատը շոշափելիս ցավոտ է և լարված: Բախելիս կարող է հայտնաբերվել բթացման և հնչյունի կարճացման գոտիների հաջորդում, որոնց տեղակայումը փոխվում է` պայմանավորված մարմնի դիրքով: 5) Աղիների տուբերկուլոզին բնորոշ է որովայնի առաջային պատի շոշափման ժամանակ լարվածության բացակայությունը, կարող է շոշափվել կծկված, ցավոտ զստաղիքը: 6) Մաշկի տուբերկուլոզին բնորոշ են տարբեր դրսևորումներ: Գայլախտային ձևը հաճախ հանդիպում է երեխաների շրջանում և արտահայտվում դեմքի, պարանոցի, կրծքավանդակի և վերջույթների մաշկի ախտահարումով, որն սկսվում է իրար մոտ դասավորված, 1-3 մմ չափերով, կարմիր (բալի գույնի` նարնջագույն երանգով) թմբիկների (լյուպոմաներ) առաջացումով: Թմբիկները մեծանում և ձուլվում են` վերածվելով վահանակների, որոնց առարկայական ապակիով սեղմելիս առաջանում է խնձորի դոնդող հիշեցնող բիծ: Թմբիկները կարող են հետ զարգանալ` թողնելով մակերեսային սպիներ: Թմբիկները կարող են վերածվել ներսփռանքների` խոցոտվելով մինչև մաշկի խորը շերտերը, ենթամաշկը, մկանները և ոսկրերը: Այս խոցերի տեղում ձևավորվում են կոպիտ սպիներ: Սկրոֆուլոդերման հանդիպում է երեխաների և դեռահասների շրջանում և հիմնականում ախտահարում է պարանոցի, կրծոսկրի և անութափոսի մաշկը: Սկզբում ձևավորվում են ոչ ցավոտ հանգույցներ մաշկի հաստության մեջ: Մաշկի գույնը փոխվում է կապտակարմրավունի: Հանգույցները շաբաթների ընթացքում փափկում են և բացվում` թարախային խուղակների և խոցերի ձևավորումով: Սկրոֆուլոդերմայի լավացման տեղում մնում են կոպիտ, երբեմն կելոիդ սպիներ: 7) Երիկամների տուբերկուլոզի դեպքում երբեմն հնարավոր է շոշափել ցավոտ երիկամը, կամ հայտնաբերել Պաստերնացկու դրական ախտանիշը: Տուբերկուլոզային պապիլիտի ժամանակ կարող է առաջանալ երիկամային խիթ` թարախի կամ արյան մակարդուկներով միզածորանի խցանման հետևանքով: 8) Աչքի ախտահարումները առաջնային տուբերկուլոզի ժամանակ կարող են ունենալ ալերգիկ, հարյուրահատուկ բնույթ և դրսևորվել եղջերաթաղանթի և/կամ շաղկապենու բորբոքմամբ: Ախտահարումն սկսվում է սուր` լուսավախությամբ և արցունքահոսությամբ: Հայտնաբերվում է շաղկապենու և եղջերաթաղանթի այտուց ու գերարյունություն, ձևավորվում են ֆլիկտենաներ` մանր, մոխրագույն, կիսաթափանցիկ հանգույցներ: Աչքի շերտերի արյունածին ախտահարումն սկզբում լինում է ծածկընթաց, այնուհետև դրսևորվում է ուվեիտով կամ խորիոռետինիտով: Առաջանում են պալարանման, սպիտակադեղնավուն, 0.5-2մմ տրամագծով օջախային գոյացություններ ցանցենու և անոթենու վրա: |
| 11) |
Հոսպիտալացման ցուցում |
1. Վիրաբուժական միջամտության ցուցումով թոքային և արտաթոքային հաստատված ակտիվ տուբերկուլոզով պացիենտներ, ինչպես նաև տուբերկուլոզային մնացորդային փոփոխություններով վիրահատական միջամտությունների կարիք ունեցող պացիենտներ, բացառությամբ վերականգնողական բուժման: 2. Պացիենտներ` արտաթոքային տուբերկուլոզի որևէ լաբորատոր կամ գործիքային հետազոտությամբ հիմնավոր կասկածի դեպքում` ախտորոշման ճշգրտման նպատակով, ինչպես նաև արտաթոքային կլինիկական ծանր ձևերով (մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի, ոսկրահոդային, միզասեռական օրգանների տուբերկուլոզ, պոլիսերոզիտներ և բազմօրգանային ախտահարումներ): 3. Արտաթոքային տուբերկուլոզի ձևերի (ծայրամասային ավշային գեղձի բորբոքում, սերմնացրված տուբերկուլոզ, տուբերկուլոզային մենինգիտ) բարդություններով պացիենտներ: 4. Տուբերկուլոզի հիմնավոր կասկածի դեպքում պացիենտներ` որևէ գործիքային կամ լաբորատոր ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերված, զուգորդված հոգեկան առողջության խնդիրներով. 5. Տուբերկուլոզային բուժում ստացող պացիենտներ` հակատուբերկուլոզային դեղերի միջին և ծանր կողմնակի ազդեցություններով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019թ.-ի օգոստոսի 19-ի «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 2278-Ա հրաման): 6. Ազատազրկված անձանց մոտ ակտիվ տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 1628 –L հրամանի հավելված 2-ի: |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննությունը, խորհրդատվությունն իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
| Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Ֆթիզիատր |
1 |
1 |
| 2) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ /ռադիոլոգ/ |
1 |
1 |
| 3) |
Սրտաբան |
0.2-0.5 |
0.8-1 |
| 4) |
Կրծքային վիրաբույժ |
0.2 |
0.2-0.3 |
| 5) |
Վարակաբան |
0.3 |
0,3 |
| 6) |
Ներզատաբան |
0.2 |
0.3 |
| 7) |
Անեսթեզիոլոգ |
0,1 |
0,2-0.3 |
| 8) |
Ռեանիմատոլոգ |
0.1 |
0.3-0.4 |
| 9) |
Ընդհանուր վիրաբույժ |
0.2 |
0.2 |
| 10) |
Մաշկաբան և վեներաբան |
0.2 |
0.2 |
| 11) |
Հոգեբույժ |
0.1 |
0.1 |
| 12) |
Նյարդաբան |
0.3 |
0.4 |
| 13) |
Գաստրոէնտերոլոգ (աղեստամոքսաբան) |
0.4 |
0.4 |
| 14) |
Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ) |
0.2 |
0.2 |
| 15) |
Ուռոլոգ |
0.2 |
0.2 |
| 16) |
Ակնաբան |
0.1 |
0.1 |
| 17) |
Արյունաբան |
0.2 |
0.2 |
| 18) |
Քիթ-կոկորդ-ականջաբան |
0.2 |
0.2 |
| 19) |
Թմրաբան |
0.1 |
0.1 |
| 20) |
Մանկաբարձ-գինեկոլոգ |
0.1 |
0.1 |
| 21) |
Երիկամաբան |
0.1 |
0.1 |
| 22) |
Ուռուցքաբան |
0.1 |
0.1 |
| 23) |
Ռևմատոլոգ |
0.1 |
0.1 |
| 24) |
Վնասվածքաբան-օրթոպեդ |
0.3 |
0.3 |
| 25) |
Ստոմատոլոգ |
0.1 |
0.1 |
| 26) |
Անոթային վիրաբույժ |
0.1 |
0.1 |
| 27) |
Նյարդավիրաբույժ |
0.1 |
0.1 |
| 28) |
Թերապևտ |
0,2 |
0,3 |
| 29) |
Վերականգնողաբան |
0,5 |
0,7 |
4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
| Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ |
| Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամա-դրման քա-նակը |
Արդյունք |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն` էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) որոշմամբ |
1.0 |
1.0 |
Արյան ձևավոր տարրերի քանակի, հեմոգլոբինի, ԷՆԱ-ի ցուցանիշների գնահատում |
| 2) |
Առկա չէ |
Կրեատինին |
1.0 |
1.0 |
Երիկամների ֆունկցիայի գնահատում |
| 3) |
Առկա չէ |
Միզանյութ |
1.0 |
1.0 |
Երիկամների ֆունկցիայի գնահատում |
| 4) |
Առկա չէ |
Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ) |
1.0 |
1.0 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
| 5) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ) |
1.0 |
1.0 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
| 6) |
Առկա չէ |
Ընդհանուր բիլիռուբին` ֆրակցիաներով |
1.0 |
1.0 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
| 7) |
Առկա չէ |
Արյան մեջ գլյուկոզի որոշում |
1.0 |
1.0 |
Շաքարային դիաբետի, նախաշաքարային դիաբետի հայտնաբերում |
| 8) |
Առկա չէ |
Գլիկոլիզացված հեմոգլոբին |
0,1 |
0,1 |
Որոշել արյան գլյուկոզի բարձր մակարդակի դեպքում |
| 9) |
Առկա չէ |
Լիպազա |
1,0 |
1,0 |
Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի գնահատում |
| 10) |
Առկա չէ |
Ընդհանուր սպիտակուց |
1,0 |
1,0 |
Սպիտակուցի մակարդակի գնահատում |
| 11) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով |
1,0 |
1,0 |
Նեֆրոպաթիայի, միզային վարակի բացառում |
| 12) |
Առկա չէ |
Ալբումին |
0.2 |
0.3 |
Պրոտեինուրիայի, այտուցների պարագայում ստուգել ցուցանիշը, հակատուբերկուլոզային դեղերի նշանակման համար |
| 13) |
Առկա չէ |
Հեպատիտ Բ-ի (HBsAg) վիրուսի հանդեպ հակամարմինների հայտնաբերման թեստ |
1.0 |
1.0 |
Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում |
| 14) |
Առկա չէ |
Հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ հակամարմինների հայտնաբերման թեստ |
1.0 |
1.0 |
Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում |
| 15) |
Առկա չէ |
Հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ հակամարմինների հայտնաբերման թեստ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդաբանությամբ |
0.3 |
0.3 |
Հեպատիտ Ց-ի ախտորոշում |
| 16) |
Առկա չէ |
ՄԻԱՎ I/II հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ |
1.0 |
1.0 |
ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում |
| 17) |
Առկա չէ |
C- ռեակտիվ սպիտակուց |
1.0 |
1.0 |
Բորբոքային ցուցանիշների գնահատում |
| 18) |
Առկա չէ |
Ակտիվ մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 19) |
Առկա չէ |
Միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) (INR) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 20) |
Առկա չէ |
Պրոթրոմբինային ժամանակ (PT) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 21) |
Առկա չէ |
Թրոմբինային ժամանակ (TT) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 22) |
Առկա չէ |
Ակտիվ, պարցիալ թրոմբոպլաստինային ժամանակ (APTT) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 23) |
Առկա չէ |
Ֆիբրինոգեն (FG) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 24) |
Առկա չէ |
Արյան մեջ նատրիումի որոշում |
0.5 |
0.5 |
Իոնային փոխանակության գնահատում |
| 25) |
Առկա չէ |
Արյան մեջ կալիումի որոշում |
0.5 |
0.5 |
Իոնային փոխանակության գնահատում |
| 26) |
Առկա չէ |
Արյան մեջ մագնեզիումի որոշում |
0.5 |
0.5 |
Իոնային փոխանակության գնահատում |
| 27) |
Առկա չէ |
Արյան մեջ իոնիզացված կալցիումի որոշում |
0.5 |
0.5 |
Իոնային փոխանակության գնահատում |
| 28) |
Առկա չէ |
Թիրեոտրոպ հորմոնի որոշում |
0.5 |
0.5 |
Հիպոթիրեոզի հայտնաբերման համար, QT միջակայքի երկարացման դեպքում, որոշ հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունը և վահանաձև գեղձի ուղեկցող անբավարարությունը գնահատելու համար: |
| 29) |
Առկա չէ |
Լակտատդեհիդրոգենազ |
0.4 |
0.4 |
Մետաբոլիզմի գնահատում |
| 30) |
Առկա չէ |
Արյան խումբ |
1.0 |
1.0 |
Արյան համատեղելիության որոշում |
| 31) |
Առկա չէ |
Ռեզուս գործոն |
1.0 |
1.0 |
Արյան համատեղելիության որոշում |
| 32) |
Առկա չէ |
Գամմա ինտերֆերոնի արտազատման թեստ |
0.3 |
0.3 |
Տուբերկուլոզով վարակվածության գնահատում |
| 33) |
Առկա չէ |
Մաշկային տուբերկուլինային փորձ (Մանթուի փորձ) |
0.3 |
0.3 |
Տուբերկուլոզով վարակվածության ախտորոշում |
| 34) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի մանրէաբանական հետազոտություն տուբեկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն): Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով: |
0.2 |
0.2 |
Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում: |
| 35) |
Առկա չէ |
Ծայրամասային ավշահանգույցներից նմուշաքաղով ստացված կենսանմուշի մանրէաբանական հետազոտություն տուբեկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրէադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն): Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով: |
0.3 |
0.3 |
Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում: |
| 36) |
Առկա չէ |
Այլ կենսաբանական նմուշների (թոքամզային հեղուկ, մաշկի քերուկ, մեզի նստվածք, դաշտանային արյուն, արտադրություն մաշկային խուղակից) մանրէաբանական հետազոտություն` տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ- XDR-քարթրիջով հետազոտություն): Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով: |
0.2 |
0.2 |
Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում: |
| 37) |
Առկա չէ |
Կղանքի Գեն-Էքսպերտ ուլտրա հետազոտություն, XDR-քարթրիջով հետազոտություն |
0.6 |
0.6 |
Կլլման ենթարկված տուբերկուլոզի միկոբակտերիաների գենետիկական նյութի հայտնաբերման նպատակով |
| 38) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի բջջաբանական հետազոտություն |
0.2 |
0.2 |
Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում |
| 39) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի կենսաքիմիական հետազոտություն |
0.2 |
0.2 |
Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում |
| 40) |
Առկա չէ |
Ադենոզին դեզամինազայի թեստ |
0.1 |
0.1 |
Տուբերկուլոզային թոքամզաբորբի, ասցիտի, պերիկարդիտի տարբերակում |
| 41) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1,0 |
1,0 |
Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
| 42) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց ներերակային կոնտրաստավորման կամ ներերակային կոնտրաստավորմամբ |
0.5 |
0.5 |
Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
| 43) |
Առկա չէ |
Հենաշարժիչ համակարգի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) հետազոտություն |
0,8 |
0,8 |
Ոսկրերի և հարակից փափուկ հյուսվածքների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
| 44) |
Առկա չէ |
Բազմաօրգան համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց ներերակային կոնտրաստավորման կամ ներերակային կոնտրաստավորմամբ |
0.5 |
0.5 |
Պարենքիմատոզ օրգանների ախտահարման բացառման կամ հաստատման նպատակով |
| 45) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1.0 |
1.0 |
Սրտի ռիթմի գնահատում |
| 46) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն (ԷԽՍԳ) |
0,3 |
0,3 |
Սրտի ախտահարման գնահատում |
| 47) |
Առկա չէ |
Ծայրամասային ավշահանգույցների և այլ ախտահարված հյուսվածքների նմուշաքաղ (բիոպսիա) |
0,4 |
0.4 |
Ախտորոշման հաստատման նպատակով |
6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
| Հ/Հ |
Դեղի հապավում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախականու-թյուն |
Միջին օրական չափա-քանակ (ըստ քաշի) |
Բուժ-ման կուրսի միջին ժամա-նակա- հատ-ված (ամիս) |
Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում |
| Հակատուբերկուլոզային դեղեր |
| 1) |
HRZE 75/150/400/275 |
Իզոնիազիդ 75մգ, Ռիֆամպիցին 150մգ, Պիրազինամիդ 400մգ, Էթամբուտոլ 275մգ |
Դեղահատ (կոմբի-նացված) |
0.2-0.4 |
3-5 |
2 |
6-7 |
| 2) |
HR 75/150 |
Իզոնիազիդ 75մգ Ռիֆամպիցին 150մգ |
Դեղահատ (կոմբի-նացված) |
0.2-0.4 |
4-5 |
4 -12 |
6-7 |
| 3) |
H |
Իզոնիազիդ 100/300մգ |
Դեղահատ |
0.1-0.3 |
3-1 |
6-12 |
6-7 |
| 4) |
R |
Ռիֆամպիցին 150/300 մգ |
Դեղահատ |
0.1-0.3 |
4-2 |
6-12 |
6-7 |
| 5) |
Z |
Պիրազինամիդ 400մգ |
Դեղահատ |
0,1-0.3 |
3-5 |
6-12 |
6-7 |
| 6) |
E |
Էթամբուտոլ 400 մգ |
Դեղահատ |
0.1-0.3 |
3 |
6-12 |
6-7 |
| 7) |
P |
Ռիֆապենտին 150 մգ |
Դեղահատ |
0,2-0.4 |
8 |
4 |
7 |
| 8) |
Lfx |
Լևոֆլօքսացին 250 մգ |
Դեղահատ |
0.1-0.3 |
1-4 |
6-12 |
6-7 |
| 9) |
Mfx |
Մոքսիֆլօքսացին 400 մգ |
Դեղահատ |
0,2-0.4 |
1 |
4 |
6-7 |
*** I շարքի դեղերի ` (H-R-Z-E) որևէ մեկից կայունության դեպքում տե′ս Դեղակայուն Տուբերկուլոզի բուժման սխեմաները
7.1 Տուբերկուլոզի ախտածնական ու ախտանշանային բուժում, հակատուբերկուլոզային բուժման ժամանակ հաճախ պատահող անցանկալի երևույթների կառավարումը սահմանվում են Ձև 5-ում.
Ձև 5
| Հ/Հ |
Դեղի հապավում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ` տրամա-դրման հաճա-խականու-թյուն |
Միջին օրական չափաքանակ (ըստ քաշի) |
Բուժման կուրսի միջին ժամանակա հատված (ամիս) |
Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում |
| 1) |
Դիֆենհիդրամին 1% 1,0 մլ |
Դիֆենհիդրամին 1% 1,0 մլ |
սրվակ |
0,2-0,3 |
1-2 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
| 2) |
Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ ) լուծույթ ներարկման 20 մգ/մլ |
Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ |
սրվակ |
0,1-0,3 |
1 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
| 3) |
Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 25մգ |
Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 25մգ |
դեղա-հատեր |
0,1-0,3 |
1-2 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
| 4) |
Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ) 1մգ |
Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ)1մգ |
դեղա-հատեր |
0,1-0,3 |
1-2 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
| 5) |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ |
սրվակ |
0,1 |
1-3 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
| 6) |
Նատրիումի թիոսուլֆատ 300մգ/1մլ լուծույթ ն/ե ներարկման |
Նատրիումի թիոսուլֆատ 300մգ/1մլ լուծույթ ն/ե ներարկման |
սրվակ |
0,1 |
1 |
10 |
10 |
| 7) |
Օմեպրազոլ 20մգ |
Օմեպրազոլ 20մգ |
դեղա-պատիճ |
0,2 |
1-2 |
Ըստ անհրաժեշ տության |
Ըստ անհրաժեշ տության |
| 8) |
Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ |
Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ |
սրվակ |
0,1-0,2 |
1-2 |
Ըստ անհրաժեշ տության |
Ըստ անհրաժեշ տության |
| 9) |
Ֆամոտիդին 20մգ |
ֆամոտիդին 20մգ |
դեղահատեր |
0,2 |
1-2 |
Ըստ անհրաժեշ տության |
Ըստ անհրաժեշ տության |
| 10) |
Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ 400մգ+400մգ |
Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ 400մգ+400մգ |
դեղա-հատեր ծամելու |
0,1-0,2 |
3-4 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
| 11) |
Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (Lactobacillus acidophilus, Bifidobacterium animalis subsp. lactis) |
Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (Lactobacillus acidophilus, Bifidobacterium animalis subsp. lactis) |
դեղապա տիճներ |
0,1 |
1-3 |
Անհա-տական, ըստ ցուցումի |
անհա-տական |
| 12) |
Պիրիդոքսին 50մգ |
Պիրիդոքսին 50մգ |
դեղա-հատեր |
1,0 |
1 |
120-180 |
4-6 ամիս |
| 13) |
Թիամին 50մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման |
Թիամին 50մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման |
սրվակ |
0,5 |
1 |
10 |
10 |
| 14) |
Ադեմետիոնին 500մգ |
Ադեմետիոնին 500մգ |
դեղահատեր աղելույծ |
0,1-0,2 |
1 |
10 |
10 |
| 15) |
Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 500մգ; |
Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 500մգ; |
սրվակ |
0,1-0,2 |
1 |
10 |
10 |
| 16) |
ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ |
Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ 300մգ |
դեղապա-տիճներ |
0,3 |
3 |
90 |
30 |
| 17) |
ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ |
ֆոսֆոլիպիդներ 250մգ/5մլ |
սրվակ |
0,3 |
1 |
10 |
10 |
| 18) |
Ասկորբինաթթու 50 մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման |
Ասկորբինաթթու 50 մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման |
սրվակ |
0,3 |
1 |
10 |
10 |
| 19) |
Սիլիմարին 22,5մգ |
Սիլիմարին 22,5մգ |
դեղահատ թաղանթա-պատ |
0,3 |
3 |
45 |
15 |
| 20) |
Էտամզիլատ 250 մգ/2մլ լուծույթ մ/մ ներարկման |
Էտամզիլատ 250 մգ/2մլ լուծույթ մ/մ ներարկման |
սրվակ |
0,2 |
3 |
30-45 |
10-15 |
| 21) |
Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ |
Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ |
սրվակ |
0,2 |
2-3 |
10-30 |
5-10 |
| 22) |
Ամինոկապրոաթթու լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ |
Ամինոկապրոաթթու լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ |
փաթեթ |
0-1-0,2 |
1 |
3-10 |
3-10 |
| 23) |
Ամինոֆիլին (էուֆիլին) լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ |
Ամինոֆիլին (էուֆիլին) լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ |
ամպուլներ |
0,2 |
1-2 |
10-20 |
10 |
| 24) |
Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ |
Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ |
փաթեթ |
0,3 |
1 |
10 |
10 |
| 25) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+ 0,33մգ/մլ |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+ 0,33մգ/մլ |
փաթեթ |
0,2 |
1 |
10 |
10 |
| 26) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ 100մլ, 250 |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ 100մլ, 250 մլ, 500 մլ լուծույթ |
փաթեթ |
0,4 |
1-2 |
10-20 |
10 |
| 27) |
Էքսպեկտորանտ օշարակ |
Էքսպեկտորանտ օշարակ |
շշիկ |
0,2 |
2-3 |
1 տուփ |
5 |
| 28) |
Կարբոցիստեին 5% լ օշարակ |
Կարբոցիստեին 5% լ օշարակ |
շշիկ |
0,2 |
2-3 |
1 տուփ |
5 |
| 29) |
Լոպերամիդի 2 մգ |
Լոպերամիդի 2 մգ |
դեղա-պատիճ |
0,1 |
2-3 |
անհա-տական |
անհա-տական |
| 30) |
Ֆլուկոնազոլ 150մգ |
Ֆլուկոնազոլ 150մգ |
դեղա-պատիճներ |
0,1-0,3 |
1 |
1 |
1 |
| 31) |
Նիստատին 500000ՄՄ |
Նիստատին 500000ՄՄ |
դեղահատ թաղանթա-պատ |
0,2 |
3 |
30-42 |
10-14 |
| 32) |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ |
սրվակ |
0,1 |
ըստ անհրա-ժեշտու թյան |
Ըստ անհրա-ժեշտու թյան |
Ըստ անհրա-ժեշտու թյան |
| 33) |
Ֆոլաթթու 5 մգ |
Ֆոլաթթու 5 մգ |
դեղա հատեր |
0,1 |
1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 34) |
Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), պիրիդoքսին (պիրիդoքսինի հիդրոքլորիդ), ցիանոկոբալամին, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/2մլ+100մգ/2մլ+ 1մգ/ 2մլ+20մգ/2մ |
Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), պիրիդoքսին (պիրիդoքսինի հիդրոքլորիդ), ցիանոկոբալամին, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/2մլ+100մգ/2մլ+ 1մգ/2մլ+20մգ/2մ |
սրվակ |
0,1 |
1 |
20 |
10 |
| 35) |
Գլյուկոզա 40% |
Գլյուկոզա 40% |
սրվակ |
0,1 |
1-2 |
5-10 |
5 |
| 36) |
Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ |
Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ |
սրվակ |
0,1 |
1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 37) |
Ֆուրոսեմիդ 40 մգ |
Ֆուրոսեմիդ 40 մգ |
դեղա-հատեր |
0,1 |
1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 38) |
Սպիրոնոլակտոն 25մգ |
Սպիրոնոլակտոն 25 մգ |
դեղա-հատեր |
0,1 |
1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 39) |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ |
դեղա-հատեր |
0,2 |
2 |
28 |
14 |
| 40) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ |
սրվակ |
0,1 |
1 |
7-10 |
7-10 |
| 41) |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
0,1 |
2-3 |
21-30 |
7-10 |
| 42) |
Բիսակոդիլ 10մգ |
Բիսակոդիլ 10մգ |
մոմիկ ուղիղաղի-քային |
0,1 |
անհա-տական |
անհա-տական |
անհա-տական |
| 43) |
Կապտոպրիլ 25 մգ |
Կապտոպրիլ 25 մգ |
դեղա-հատեր |
0,2 |
անհա-տական |
անհա-տական |
անհա-տական |
| 44) |
Ամլոդիպին 5 մգ |
Ամլոդիպին 5մգ |
դեղա-հատեր |
0,1-0,2 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 45) |
Բիսոպրոլոլ 10մգ |
Բիսոպրոլոլ 10մգ |
դեղա-հատեր |
0,1 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 46) |
Կարվեդիլոլ 25մգ |
Կարվեդիլոլ 25մգ |
դեղա-հատեր |
0,1 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 47) |
Իզոսորբիդ դինիտրատ 20 մգ |
Իզոսորբիդ դինիտրատ 20 մգ |
դեղա-հատեր |
0,1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 48) |
Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ |
Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ |
դեղա-հատեր |
0,1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 49) |
Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 50,7մգ/մլ |
Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 50,7մգ/մլ |
սրվակ |
0,1 |
1-2 |
20 |
10 |
| 50) |
Պապավերին (պապավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ |
Պապավերին (պապավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ |
սրվակ |
0,1 |
1-2 |
14 |
5-7 |
| 51) |
Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ |
սրվակ |
0,1 |
1-2 |
14 |
5-7 |
| 52) |
Էնալապրիլ (էնալապրիլի մալեատ) 10մգ |
Էնալապրիլ (էնալապրիլի մալեատ) 10մգ |
դեղա-հատեր |
0,2 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 53) |
Սենոզիդներ A և B 70մգ |
Սենոզիդներ A և B 70մգ |
դեղա-հատեր |
0,1 |
2-4 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 54) |
Լակտուլոզա 100 մլ/200 մլ օշարակ |
Լակտուլոզա 100 մլ/200 մլ օշարակ |
շշիկ |
0,1 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 55) |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ |
շշիկ |
0,1 |
0,1-0,2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
| 56) |
Իբուպրոֆեն 400 մգ |
Իբուպրոֆեն 400մգ |
դեղա-հատեր |
0,1-0,3 |
2-3 |
14-42 |
7-14 |
| 57) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ |
դեղա-հատեր |
0,1-0,3 |
1-2 |
7-20 |
7-10 |
| 58) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ |
սրվակ |
0,2 |
1 |
7-10 |
7-10 |
| 59) |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ |
սրվակ |
0,2-0,3 |
1-2 |
7-28 |
7-14 |
| 60) |
Պարացետամոլ 500 մգ |
Պարացետամոլ 500 |
դեղա-հատեր |
0,3 |
1-3 |
7-42 |
7-14 |
| 61) |
Կետոպրոֆեն լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 50մգ/մլ |
Կետոպրոֆեն լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 50մգ/մլ |
սրվակ |
0,2 |
1-2 |
7-20 |
7-10 |
| 62) |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), րիացետնոամին 4-տոլուենսուլֆոնատ 500մգ+20մգ |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), րիացետնոամին 4-տոլուենսուլֆոնատ 500մգ+20մգ |
դեղա-հատեր |
0,2 |
1-2 |
7-20 |
7-10 |
| 63) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
սրվակ |
0,1-0,3 |
4-20 մգ |
Կարճատև կուրս ըստ անհրա-ժեշտու թյան |
Կարճատև կուրս ըստ անհրա-ժեշտու թյան |
| 64) |
Մեթիլպրեդնիզոլոն 4մգ |
Մեթիլպրեդնիզոլոն 4մգ |
դեղա հատեր |
0,1-0,2 |
4-20 մգ |
Կարճատև կուրս ըստ անհրա-ժեշտու թյան |
Կարճատև կուրս |
| 65) |
Պրեդնիզոլոն 5 մգ |
Պրեդնիզոն 5մգ |
դեղա-հատեր |
0,1-0,2 |
5-20 մգ |
Կարճատև կուրս ըստ անհրա-ժեշտու թյան |
Կարճատև կուրս |
8. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.
3) ուղեկցեղ հիվանդությունների առկայության պարագայում դեղերի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման
9. Հակատուբերկուլոզային բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 6–ում.
Ձև 6
| Հ/Հ |
Բուժման ռեժիմ |
Նշանակման ցուցում |
Բուժման տևողություն (ամիս) |
Մեկնաբանություններ |
| 1) |
2(HRZE)/4(HR) |
Դեղազգայուն տուբերկուլոզ |
6 |
Արտաթոքային /Ա/Թ/ ՏԲ-ի բուժման ստանդարտ 6-ամսյա ռեժիմ` թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում: |
| 2) |
2(HPZMfx)/2(HPMfx) |
Դեղազգայուն տուբերկուլոզ |
4 |
Ռեժիմը նախատեսված է արտաթոքային դեղազգայուն ՏԲ-ով, 12 և բարձր տարիքի, 40 կգ և ավելի մարմնի զանգվածով պացիենտների համար` թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում (օրինակ,ավշահանգույցների տուբերկուլոզ): |
| 3) |
2 (HRZE)/10 (HR) |
Դեղազգայուն տուբերկուլոզի ծանր կլինիկական ձևեր |
12 |
Ռեժիմը նշանակվում է Ա/Թ տուբերկուլոզի բարդ դեպքերում ` մենինգիտ, տարածված տուբերկուլոզ, ոսկրերի և հոդերի տուբ.ախտահարում,որովայնի տուբերկուլոզ): |
| 4) |
HRELfx |
Անտանելիություն Z-ի նկատմամբ |
6 |
Ա/Թ ՏԲ-ի բուժման ռեժիմ` թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում,բացառելով կորեկանման,նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը: |
| 5) |
HRZLfx |
Անտանելիություն E-ի նկատմամբ |
6 |
Ա/Թ ՏԲ-ի բուժման ռեժիմ` թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում, բացառելով կորեկանման,նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը: |
| 6) |
RZE |
Անտանելիություն H-ի նկատմամբ |
6 |
Ռեժիմը նշանակվում է տուբերկուլոզային սահմանափակ ախտահարումների դեպքում: Սահմանափակ ախտահարումներ են համարվում առանց բարդությունների ընթացող տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը` ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզ` մեկ թոքի մեկ բլթի սահմաններում, առանց քայքայման խոռոչների թոքային տուբերկուլոզ կամ հիվանդության սակավամանրէազատ ձև` առանց քայքայման խոռոչների և օջախային սերմնացրման: |
| 7) |
R Z E Lfx |
Անտանելիություն H-ի նկատմամբ |
6 |
Ա/Թ ՏԲ-ի բուժման ռեժիմ` թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում,բացառելով կորեկանման,նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը: |
| 8) |
Բոլոր ռեժիմները |
_ |
_ |
Դեղազգայունության թեստերի արդյունքների բացակայության դեպքում, բուժման ռեժիմը որոշելիս, կարելի է հիմք ընդունել ինդեքս-դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: |
10. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 7–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 7
| Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Պլևրալ խոռոչի պունկցիա |
0.3 |
0.4 |
| 2) |
Գոտկային (լյումբալ) պունկցիա |
0.3 |
0.4 |
| 3) |
Որովայնի խոռոչի պունկցիա |
0.2 |
0.3 |
| 4) |
Ծայրամասային ավշահանգույցի նմուշառում, հեռացում կամ ասեղային ասպիրացիա |
0.4 |
0.5 |
| 5) |
Մաշկի հյուսվածքներից նմուշառում (քերուկ, բիոպտատ) |
0.1 |
0.1 |
| 6) |
Հոդի պունկցիա |
0.1 |
0.1 |
11. Սույն հավելվածի Ձև 7–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու, Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին` Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 01.02.2022թ. թիվ 06 – Ն հրաման:
2. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց` Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 19.08.2019թ. թիվ 2278 - Ա հրաման:
3. Global tuberculosis report World Health Organization 2021թ/Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021 թվականի տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ զեկույցը:
4. Rapid communication on updated guidance on the management of tuberculosis in children and adolescents. World Health Organization 2021 թ./Երեխաների և դեռահասների տուբերկուլյոզի բուժման նորացված ուղեցույցի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2021թ.:
5. Treatment of Tuberculosis: Guidelines. 4th edition. 8Treatment of extrapulmonary TB and of TB in special situations. Geneva: World Health Organization; 2010թ./Տուբերկուլյոզի բուժում. 4-րդ հրատարակություն: 8 հատուկ իրավիճակներում արտաթոքային տուբերկուլյոզի և տուբերկուլյոզի բուժում: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2010.:
6. WHO operational handbook on tuberculosis: module 4: treatment: drug-susceptible tuberculosis treatment. World Health Organization 2022թ./ԱՀԿ տուբերկուլյոզի գործառնական ուղեցույց. բուժում: թմրամիջոցների նկատմամբ զգայուն տուբերկուլյոզի բուժում: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2022թ.:
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2025 թվական:
|