ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
16 հունվարի 2026 թվականի N 04-Ն
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) 5-14 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման նպատակով Մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային տուբերկուլոզով պացիենտի (ինդեքս դեպքի) 5-14 տարեկան կոնտակտավորների շրջանում տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16.01.2026 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հունվարի 16-ի
N 04-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) 5-14 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 11-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Կոդը |Անվանում |
|______|______________________________________________________________|
|1B14 |Գաղտնի տուբերկուլոզային վարակ |
._____________________________________________________________________.
2. Տուբերկուլոզի (այսուհետ` ՏԲ) կանխարգելիչ բուժումը սահմանվում է որպես ակտիվ ՏԲ-ի զարգացումը կանխելու միջոց ՏԲ-ով պացիենտի (ինդեքս դեպքի) ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր նորածինների և երեխաների շրջանում:
3. Կանխարգելիչ բուժումը ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ` բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր պետք է թեստավորվեն, որից հետո գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժում սկսողների մեծամասնությունն այն ավարտի առանց կողմնակի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով, և գործընթացի մշտադիտարկումով ու գնահատումով:
4. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, |Երեխա այդ թվում դեռահաս |
| |երեխա, դեռահաս, մեծահասակ) | |
|___|___________________________|_____________________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական/իգական |
|___|___________________________|_____________________________________|
|3) |Բարդություններ (առանց |Ա/Բ |
| |բարդությունների (ԱԲ), | |
| |բարդություններով (Բ)) | |
|___|___________________________|_____________________________________|
|4) |Հիվանդության փուլը |Առողջ ընտանեկան օջախի կամ սերտ |
| |(նկարագրել) |կոնտակտավոր (Բացառել ՏԲ |
| | |հիվանդությունը) |
|___|___________________________|_____________________________________|
|5) |Բժշկական օգնության և |Արտահիվանդանոցային պայմաններում |
| |սպասարկման պայմանները/ |(հնարավոր է որոշ դեպքերում |
| |բժշկական կազմակերպությունից|հիվանդանոցային պայմաններում |
| |դուրս, արտահիվանդանոցային |հետազոտության իրականացում) |
| |պայմաններում, ցերեկային | |
| |ստացիոնարի պայմաններում, | |
| |հիվանդանոցային | |
| |պայմաններում/ | |
|___|___________________________|_____________________________________|
|6) |Բժշկական օգնության և |Պլանային |
| |սպասարկման ծառայությունների| |
| |մատուցման ձևը /պլանային/ | |
|___|___________________________|_____________________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Ֆթիզիատրներ, մանկաբույժներ, ընտանեկան|
| |մասնագետների շրջանակը) |բժիշկներ |
|___|___________________________|_____________________________________|
|8) |Գանգատներ |ՏԲ-ին բնորոշ գանգատներ չի |
| | |ներկայացնում |
|___|___________________________|_____________________________________|
|9) |Անամնեզ |Ընտանեկան օջախի (անձ, ով մեկ կամ մի |
| | |քանի գիշեր կամ օր շփվել է ակտիվ ՏԲ |
| | |պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ|
| | |բնակելի տարածքում` մինչև ինդեքս |
| | |դեպքի ընթացիկ բուժումը սկսելը` 3 |
| | |ամիսների ընթացքում) կամ սերտ (անձ, ով|
| | |շաբաթական 8 ժամ կամ ավելին շփվել է |
| | |ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ |
| | |նույն փակ տարածքում` մինչև ինդեքս |
| | |դեպքի ընթացիկ բուժումը սկսելը` 3 |
| | |ամիսների ընթացքում) կոնտակտավոր |
| | |մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն |
| | |թոքային ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) |
| | |հետ: Պետք է ճշտել ԲՑԺ պատվաստում |
| | |ստացած լինելու հանգամանքը, ալերգիա |
| | |կամ հայտնի գերզգայունություն |
| | |հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ |
| | |(Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին |
| | |կամ Ռիֆապենտին); ՄԻԱՎ-ի կարգավիճակը |
| | |և ՀՌՎ բուժման ռեժիմը, ուղեկցող |
| | |հիվանդությունները` գնահատել ուղեկցող |
| | |հիվանդությունների առկայությունը |
| | |(օրինակ` թերսնուցում, շաքարային |
| | |դիաբետ, վիրուսային հեպատիտ) և |
| | |գրանցել ընդունվող դեղերը, ՏԲ |
| | |կանխարգելիչ բուժման հնարավոր |
| | |հակացուցումները, ինչպիսիք են ակտիվ |
| | |հեպատիտը (սուր կամ քրոնիկ) կամ |
| | |տրանսամինազների մակարդակի առկա |
| | |բարձրացումը, գրանցել նախկինում ՏԲ |
| | |բուժման պատմությունը: |
|___|___________________________|_____________________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |ՏԲ-ին բնորոշ ախտանիշների |
| | |բացակայություն, ճառագայթաբանական |
| | |շեղումների բացակայություն |
| | |(անհրաժեշտության դեպքում նաև ՀՇ |
| | |հետազոտության փոփոխությունների |
| | |բացակայություն): Որովայնի խոռոչի |
| | |օրգանների ուլտրաձայնային |
| | |հետազոտություն (ՏԲ-ին բնորոշ |
| | |փոփոխությունների բացակայություն): |
| | |ՏԲ-ի մաշկային փորձի (ՏՄՓ) կամ գամմա- |
| | |ինտերֆերոնային արտազատման փորձի |
| | |(ԳԻԱՓ) բացասական կամ դրական տվյալներ:|
| | |Մինչև հինգ տարեկան երեխաները, որոնք |
| | |ունեցել են սերտ կամ տնային կոնտակտ |
| | |մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն |
| | |թոքային ՏԲ դեպքի հետ և որոնց մոտ |
| | |բացառված է ակտիվ ՏԲ-ի առկայությունը, |
| | |պետք է ստանան ՏԲ-ի կանխարգելիչ |
| | |բուժում` անկախ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի |
| | |արդյունքից: Դրական արդյունք ունեցող |
| | |երեխաները կարիք չունեն կրկնակի ՏՄԹ-ի |
| | |կամ ԳԻԱՓ թեստի և պետք է ստանան ՏԲ-ի |
| | |կանխարգելիչ բուժում ըստ հաստատված |
| | |ռեժիմի: Բացասական պատասխանի դեպքում, |
| | |ՏՄԹ-ն կամ ԳԻԱՓ-ը պետք է կրկնել |
| | |պատուհանի շրջանից հետո` 8-12 շաբաթ |
| | |անց ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ |
| | |վերջին կոնտակտից հետո (եթե վերջին |
| | |կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա |
| | |հաշվարկման սկիզբ համարել առաջին |
| | |մաշկային փորձի ամսաթիվը), բացասական |
| | |պատասխանի դեպքում ՏԲ-ի կանխարգելիչ |
| | |բուժումը պետք է դադարեցվի, իսկ դրական|
| | |պատասխանի դեպքում շարունակվի: |
|___|___________________________|_____________________________________|
|11)|Հոսպիտալացման Ցուցում |Դեղերի բարդ անցանկալի երևույթների |
| | |առկայության դեպքում |
._____________________________________________________________________.
5. Սույն հավելվածի Ձև 1-ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.
1) գինեկոլոգիական աթոռի վրա` մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.
2) կողքի վրա` ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.
3) ծունկ-արմունկային դիրքում:
6. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Ֆթիզիատր | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Մանկաբույժ | 0,3 | 0,3 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Ընտանեկան բժիշկ | 0,3 | 0,3 |
._____________________________________________________________________.
7. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
8. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |Առկա չէ|ՏԲ-ի մաշկային թեստ |1.0 | - |ՏԲ-վարակվածության |
| | | | | |ախտորոշում: Կատարվում է|
| | | | | |բուժումը սկսելուց առաջ:|
| | | | | |ՏՄԹ-ն 10 մմ և ավելին |
| | | | | |համարվում է դրական |
| | | | | |պատասխան: Դրական |
| | | | | |պատասխանի դեպքում |
| | | | | |կրկնության կարիք չկա: |
| | | | | |Մինչ բուժումը բացասական|
| | | | | |արդյունքի դեպքում |
| | | | | |կրկնել պատուհանի |
| | | | | |շրջանից հետո` ՏԲ |
| | | | | |պացիենտի (ինդեքս դեպքի)|
| | | | | |հետ վերջին կոնտակտից |
| | | | | |8-12 շաբաթ անց (եթե |
| | | | | |վերջին կոնտակտի |
| | | | | |ամսաթիվը անհայտ է, ապա |
| | | | | |հաշվարկման սկիզբ |
| | | | | |համարել առաջին մաշկային|
| | | | | |փորձի ամսաթիվը): |
| | | | | |Բացասական արդյունքի |
| | | | | |դեպքում, դադարեցնել |
| | | | | |բուժումը, դրական |
| | | | | |արդյունքի դեպքում |
| | | | | |շարունակել: |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|2) |Առկա չէ|Գամմա-ինտերֆերոնի |1.0 | - |ՏԲ-վարակվածության |
| | |արտազատման փորձ | | |ախտորոշում: Կատարվում է|
| | | | | |բուժումը սկսելուց առաջ:|
| | | | | |Դրական պատասխանի |
| | | | | |դեպքում կրկնության |
| | | | | |կարիք չկա: Մինչ |
| | | | | |բուժումը բացասական |
| | | | | |արդյունքի դեպքում |
| | | | | |կրկնել պատուհանի |
| | | | | |շրջանից հետո` ՏԲ |
| | | | | |պացիենտի (ինդեքս դեպքի)|
| | | | | |հետ վերջին կոնտակտից |
| | | | | |8-12 շաբաթ անց (եթե |
| | | | | |վերջին կոնտակտի |
| | | | | |ամսաթիվը անհայտ է, ապա |
| | | | | |հաշվարկման սկիզբ |
| | | | | |համարել առաջին մաշկային|
| | | | | |փորձի ամսաթիվը): |
| | | | | |Բացասական արդյունքի |
| | | | | |դեպքում, դադարեցնել |
| | | | | |բուժումը, դրական |
| | | | | |արդյունքի դեպքում |
| | | | | |շարունակել: |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|3) |Առկա չէ|Արյան ընդհանուր |1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | |հետազոտություն` ԷՆԱ-ի | | |հայտնաբերված: Եթե կան |
| | |որոշմամբ | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |Առկա չէ|Կրեատինին |1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | | | | |հայտնաբերված: Եթե կան |
| | | | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը: Եթե չկան |
| | | | | |շեղումներ, դեղերի |
| | | | | |հակացուցումները |
| | | | | |բացառելու նպատակով |
| | | | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է միայն |
| | | | | |կլինիկական ցուցման կամ |
| | | | | |երիկամային հիվանդության|
| | | | | |զգալի ռիսկի առկայության|
| | | | | |դեպքում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|5) |Առկա չէ|Միզանյութ |1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | | | | |հայտնաբերված: Եթե կան |
| | | | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը: Եթե չկան |
| | | | | |շեղումներ, դեղերի |
| | | | | |հակացուցումները |
| | | | | |բացառելու նպատակով |
| | | | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է միայն |
| | | | | |կլինիկական ցուցման կամ |
| | | | | |երիկամային հիվանդության|
| | | | | |զգալի ռիսկի առկայության|
| | | | | |դեպքում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|6) |Առկա չէ|Ալանինամինա-տրանսֆերազ|1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | |(ԱԼՏ) | | |հայտնաբերված: Եթե կան |
| | | | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը: Եթե չկան |
| | | | | |շեղումներ, դեղերի |
| | | | | |հակացուցումները |
| | | | | |բացառելու նպատակով |
| | | | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է 3 շաբաթ անց|
| | | | | |և բուժման վերջում, |
| | | | | |ինչպես նաև կլինիկական |
| | | | | |ցուցման կամ լյարդի |
| | | | | |հիվանդության զգալի |
| | | | | |ռիսկի առկայության |
| | | | | |դեպքում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|7) |Առկա չէ|Ասպարտատա-մինատրանսֆե-|1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | |րազ (ԱՍՏ) | | |հայտնաբերված: Եթե կան |
| | | | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը: Եթե չկան |
| | | | | |շեղումներ, դեղերի |
| | | | | |հակացուցումները |
| | | | | |բացառելու նպատակով |
| | | | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է 3 շաբաթ անց|
| | | | | |և բուժման վերջում, |
| | | | | |ինչպես նաև կլինիկական |
| | | | | |ցուցման կամ լյարդի |
| | | | | |հիվանդության զգալի |
| | | | | |ռիսկի առկայության |
| | | | | |դեպքում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |Առկա չէ|Ընդհանուր բիլիռուբին` |1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | |ֆրակցիաներով | | |հայտնաբերված: Եթե կան |
| | | | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը: Եթե չկան |
| | | | | |շեղումներ, դեղերի |
| | | | | |հակացուցումները |
| | | | | |բացառելու նպատակով |
| | | | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է միայն |
| | | | | |կլինիկական ցուցման կամ |
| | | | | |լյարդի հիվանդության |
| | | | | |զգալի ռիսկի առկայության|
| | | | | |դեպքում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|9) |Առկա չէ|Արյան մեջ գլյուկոզի |1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | |որոշում | | |հայտնաբերված: Եթե կան |
| | | | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|10)|Առկա չէ|Ընդհանուր սպիտակուց |1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | | | | |հայտնաբերված: Եթե կան |
| | | | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|11)|Առկա չէ|Մեզի ընդհանուր |1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | |հետազոտություն | | |հայտնաբերված: Եթե կան |
| | |մանրադիտակով | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|12)|Առկա չէ|C ռեակտիվ սպիտակուց |1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | | | | |հայտնաբերված: Եթե կան |
| | | | | |շեղումներ, պարզել |
| | | | | |պատճառը |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|13)|Առկա չէ|Հեպատիտ Բ (HBsAg) թեստ|1.0 |0.02 |Հեպատիտ Բ-ով |
| | | | | |վարակվածության |
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|14)|Առկա չէ|Հեպատիտ Ց (HCV) |1.0 |0.02 |Հեպատիտ Ց-ով |
| | |հակամարմինների | | |վարակվածության |
| | |հայտնաբերման թեստ | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|15)|Առկա չէ|Հեպատիտ Ց, ՊՇՌ թեստ |0.03|0.006|Հեպատիտ Ց-ի ախտորոշում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|16)|Առկա չէ|ՄԻԱՎ I/II հայտնաբերման|1.0 |0.02 |ՄԻԱՎ-ով վարակվածության |
| | |արագ ախտորոշիչ թեստ | | |գնահատում |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|17)|Առկա չէ|Ճառագայթաբանական |1.0 |1.0 |Շեղումներ հայտնաբերված |
| | |հետազոտություն | | |չեն |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|18)|Առկա չէ|Որովայնի օրգանների |1.0 |1.0 |Շեղումներ հայտնաբերված |
| | |ուլտրաձայնային | | |չեն |
| | |հետազոտություն (ՈՒՁՀ) | | | |
._____________________________________________________________________.
9. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
10. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._____________________________________________________________________.
|Հ/|Դեղի |Անվանում |Չափման |Միջինաց-|Միջին |Բուժման|Դեղերի |
|Հ |հապավում | |միավոր |ված ցու-|օրական|կուրսի |ընդուն-|
| | | | |ցանիշ` |չափա- |միջին |ման |
| | | | |տրամա- |քանակ |ժամանա-|օրերի |
| | | | |դրման |(ըստ |կահատ- |թիվ |
| | | | |հաճա- |քաշի) |ված |շաբաթվա|
| | | | |խականու-| |(ամիս) |ընթաց- |
| | | | |թյուն | | |քում |
|_____________________________________________________________________|
|Հաատուբերկոկուլոզային դեղեր |
|_____________________________________________________________________|
|1)|H 100 |Իզոնիազիդ 100 մգ|դեղահատ| 0,9 |0.5-5 | 3-6 |7 օր/ |
| | | | | | | |շաբաթա-|
| | | | | | | |կան մեկ|
| | | | | | | |անգամ |
|__|_________|________________|_______|________|______|_______|_______|
|2)|R 150 |Ռիֆամպիցին |դեղահատ| 0.1 |0.5-2 | 4 |7 օր |
| | |150 մգ | | | | | |
|__|_________|________________|_______|________|______|_______|_______|
|3)|HR 50/75 |Իզոնիազիդ 50 մգ |դեղահատ| 0.1 | 1-2 | 3 |7 օր |
| | |Ռիֆամպիցին 75 մգ| | | | | |
|__|_________|________________|_______|________|______|_______|_______|
|4)|HR 75/150|Իզոնիազիդ 75 մգ |դեղահատ| 0.1 | 1-2 | 3 |7 օր |
| | |Ռիֆամպիցին | | | | | |
| | |150 մգ | | | | | |
|__|_________|________________|_______|________|______|_______|_______|
|5)|P 150 |Ռիֆապենտին |դեղահատ| 0.2 | 2-3 | 3 |շաբաթա-|
| | |150 մգ | | | | |կան մեկ|
| | | | | | | |անգամ |
|_____________________________________________________________________|
|Ախտանշանային բուժում, ուղեկցող հիվանդությունների բուժման դեղեր |
|_____________________________________________________________________|
|6)| - |Պիրիդօքսին 50 մգ|Դեղահատ| 1,0 | 3 | 3-6 |6-7 |
._____________________________________________________________________.
11. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված հակատուբերկուլոզային դեղեր (բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան).
1) 6H ռեժիմի դեպքում` մինչ 10 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրական, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում` միջինում 5 մգ/կգ/օրական.
2) 3HP ռեժիմի դեպքում` աղյուսակը ստորև: Բուժումը տրվում է 2 տարեկան և բարձր տարիքի դեպքում, առնվազն 10 կգ քաշի դեպքում: 34 կգ և ավել քաշի դեպքում օգտագործել մեծահասակների համար նախատեսված աղյուսակը.
._____________________________________________________________________.
|2 - 14 տարեկան |
|_____________________________________________________________________|
|Քաշ |10-15 կգ|16-23 կգ|24-30 կգ|31-34 կգ|> 34 կգ|
|_________________________|________|________|________|________|_______|
|Իզոնիազիդ 100* մգ | 3 | 5 | 6 | 7 | 7 |
|դեղահատերի քանակ | | | | | |
|_________________________|________|________|________|________|_______|
|Ռիֆապենտին 150 մգ | 2 | 3 | 4 | 5 | 5 |
|դեղահատերի քանակ | | | | | |
._____________________________________________________________________.
3) *Կարող է փոխարինվել 300 մգ իզոնիազիդի դեղահատերով.
4) 3HR ռեժիմի դեպքում` իզոնիազիդի դոզան հաշվարկվում է մինչ 10 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրական, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում` միջինում 5 մգ/կգ/օրական: Բուժումը սկսելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ: Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչ 10 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրական, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում` միջինում 10 մգ/կգ/օրական: Բուժումը սկսելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ.
5) 4R ռեժիմի դեպքում` Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչ 10 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրական, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում` միջինում 10 մգ/կգ/օրական:
12. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
13. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Բրոնխոսկոպիկ հետազոտություն | 0.1 | 0.1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Ստամոքսի պարունակության արտաբերում | 0.1 | 0.1 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Խորխի ինդուկցիա | 0.1 | 0.1 |
|___|_______________________________________________|________|________|
|4) |Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) | 0.1 | 0.1 |
._____________________________________________________________________.
14. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
15. Կանխարգելիչ բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 6-ում.
Ձև 6
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կանխար-|Նշանակման ցուցում|Բուժման |Մեկնաբանություններ |
| |գելիչ | |տևողու- | |
| |բուժման| |թյուն | |
| |ռեժիմ | |(ամիս) | |
|___|_______|_________________|________|______________________________|
|1) |6H |Դեղազգայուն | 6 |Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը |
| | |թոքային ինդեքս | |ստանալուց հետո, որը հաստատում |
| | |դեպքի տնային կամ | |է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: |
| | |սերտ կոնտակտավոր | |Ռեժիմը նախատեսված է 0-4 |
| | | | |տարեկան երեխաների համար, որոնք|
| | | | |հակացուցում չունեն իզոնիազիդի |
| | | | |նկատմամբ: Իզոնիազիդը տրվում է |
| | | | |ամեն օր վեց ամսվա ընթացքում: |
| | | | |ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկու- |
| | | | |թյուն, ազդեցության |
| | | | |գնահատականների միջինից մինչև |
| | | | |բարձր վստահություն |
|___|_______|_________________|________|______________________________|
|2) |3HP |Դեղազգայուն | 3 |Համարվում է այլընտրանքային |
| | |թոքային ինդեքս | |բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ |
| | |դեպքի տնային կամ | |արդյունքը ստանալուց հետո, որը |
| | |սերտ կոնտակտավոր | |հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն |
| | | | |լինելը: Ռեժիմը նախատեսված է |
| | | | |2-4 տարեկան երեխաների համար, |
| | | | |որոնք հակացուցում չունեն |
| | | | |իզոնիազիդի կամ ռիֆապենտինի |
| | | | |նկատմամբ: Տրվում է շաբաթական |
| | | | |մեկ անգամ 3 ամսվա ընթացքում: |
| | | | |Դեղերի ընդունման ձևը` |
| | | | |ուղղակիորեն վերահսկվող: |
| | | | |Ռիֆամիցինները ինդուկցում են |
| | | | |որոշակի ցիտոքրոմ P-450 |
| | | | |ֆերմենտներ և, հետևաբար, |
| | | | |կարող են խանգարել այս |
| | | | |նյութափոխանակության ուղուց |
| | | | |կախված դեղամիջոցների |
| | | | |գործունեությանը` արագացնելով |
| | | | |դրանց արտազատումը: Այս |
| | | | |դեղամիջոցների թվում են |
| | | | |հակավիրուսային թերապիան (ՀՌԹ),|
| | | | |հակացնցումային դեղամիջոցները, |
| | | | |հակաառիթմիկ դեղամիջոցները, |
| | | | |քինինները, հակամակարդիչներ, |
| | | | |հակասնկային դեղամիջոցները, |
| | | | |կորտիկոստերոիդները, |
| | | | |ցիկլոսպորինը, ֆտորքինոլոնները |
| | | | |և այլ հակամանրէային |
| | | | |դեղամիջոցները, հիպոգլիկեմիկ |
| | | | |դեղամիջոցները, մեթադոնը: |
| | | | |Հետևաբար, այս դեղամիջոցներից |
| | | | |պետք է խուսափել ռիֆապենտին |
| | | | |պարունակող ռեժիմներ |
| | | | |ընդունելիս, կամ դրանց |
| | | | |դեղաչափերը պետք է ճշգրտվեն: |
| | | | |Հակացուցված է որոշ հակա- |
| | | | |մակարդիչների, հեպատիտ Ց-ի և |
| | | | |Բ-ի բուժման համար օգտագործվող |
| | | | |հակավիրուսային, |
| | | | |հակատրոմբոցիտային և |
| | | | |հակաբեղմնավորիչ դեղերի հետ: |
| | | | |ԱՀԿ խիստ անհրաժեշտ |
| | | | |առաջարկություն, ազդեցության |
| | | | |գնահատականների միջինից մինչև |
| | | | |բարձր վստահություն |
|___|_______|_________________|________|______________________________|
|3) |3HR |Դեղազգայուն | 3 |Համարվում է այլընտրանքային |
| | |թոքային ինդեքս | |բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ |
| | |դեպքի տնային կամ | |արդյունքը ստանալուց հետո, որը |
| | |սերտ կոնտակտավոր | |հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն |
| | | | |լինելը: Ռեժիմը նախատեսված է |
| | | | |0-5 տարեկան երեխաների համար: |
| | | | |Դեղերը տրվում է ամեն օր: |
| | | | |Դեղերի ընդունման ձևը` |
| | | | |ուղղակիորեն վերահսկվող: |
| | | | |Առկա է միայն մեկ |
| | | | |հետազոտություն և |
| | | | |ապացուցողականության ցածր |
| | | | |աստիճան, սակայն հանդիսանում է |
| | | | |այլընտրանք, եթե այլ ավելի |
| | | | |բարձր ապացուցողականություն |
| | | | |ունեցող ռեժիմները հնարավոր չէ |
| | | | |օգտագործել: Հաշվի առնել |
| | | | |Ռիֆամիցինների փոխազդեցությունը|
| | | | |այլ դեղերի հետ: |
|___|_______|_________________|________|______________________________|
|4) |4R |Դեղազգայուն | 4 |Համարվում է այլընտրանքային |
| | |թոքային ինդեքս | |բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ |
| | |դեպքի տնային կամ | |արդյունքը ստանալուց հետո, որը |
| | |սերտ կոնտակտավոր | |հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն |
| | | | |լինելը: Ռեժիմը նախատեսված է |
| | | | |0-5 տարեկան երեխաների համար: |
| | | | |Դեղը տրվում է ամեն օր: Դեղի |
| | | | |ընդունման ձևը` ուղղակիորեն |
| | | | |վերահսկվող: |
| | | | |Ապացուցողականության ցածր |
| | | | |աստիճան, սակայն հանդիսանում է |
| | | | |այլընտրանք եթե այլ ավելի բարձր|
| | | | |ապացուցողականություն ունեցող |
| | | | |ռեժիմները հնարավոր չէ |
| | | | |օգտագործել: Հաշվի առնել |
| | | | |Ռիֆամիցինների փոխազդեցությունը|
| | | | |այլ դեղերի հետ: |
| | | | |ԱՀԿ պայմանական առաջարկություն,|
| | | | |ազդեցության գնահատականների |
| | | | |ցածրից մինչև միջին |
| | | | |վստահություն: |
._____________________________________________________________________.
16. Հաշվառումը և մշտադիտարկումը սահմանվում են Ձև 7-ում.
Ձև 7
._____________________________________________________________________.
|1)|Հաշվառում և |ՏԲ կանխարգելիչ բուժմամբ յուրաքանչյուր բուժառու |
| |հաշվետվություն|հաշվառման է ենթարկվում ըստ բնակության վայրի ՏԲ |
| | |կաբինետում: Բուժառուի տվյալները, կատարված |
| | |հետազոտությունները և բուժման արդյունքները |
| | |գրանցվում են տարածքային պոլիկլինիկայի կանխարգելիչ |
| | |բուժման հաշվառման մատյանում և ՏԲ տվյալների |
| | |գրանցման էլեկտրոնային առցանց համակարգում: ՏԲ |
| | |կանխարգելիչ բուժման մեջ ընդգրկված բուժառուների |
| | |վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում է |
| | |եռամսյակային և տարեկան: |
|__|______________|___________________________________________________|
|2)|Մշտադիտարկում |ՏԲ կանխարգելիչ բուժման միջոցառումների |
| |և գնահատում |արդյունավետության, առաջընթացի գնահատման ուղղված |
| | |մշտադիտարկման և գնահատման գործառույթները ներառում |
| | |են` ՏԲ կանխարգելիչ բուժման իրականացման |
| | |մշտադիտարկում, գնահատում, տվյալների հավաքագրում և |
| | |հաշվետվություն, տվյալների որակի ապահովում, |
| | |գնահատում և ամփոփում, կարողությունների զարգացում: |
| | |ՏԲ կանխարգելման միջոցառումների արդյունավետության |
| | |գնահատման ցուցանիշները ձևավորվում են առողջապահական|
| | |հաստատությունում հետևյալ գործողություններից` |
| | |առողջապահական ոլորտի աշխատողների կողմից առաջընթացի |
| | |ցուցանիշների կանոնավոր գրանցում և հաղորդում, |
| | |համակարգված մշտադիտարկման այցեր: |
._____________________________________________________________________.
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, ՀՀ ԱՆ 19.08.2019 թ. թիվ 2278-Ա 2023թ 2019 թ.:
2. Հայաստանի հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ: Հանրային առողջապահական նորմատիվ: ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մարտ 20-ի 34-Ն հրաման:
3. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention - tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024
ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1. կանխարգելում - տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն: Ժնև` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2024:
4. Sterling TR, Villarino ME, Borisov AS, Shang N, Gordin F, Bliven-Sizemore E et al. Three months of rifapentine and isoniazid for latent tuberculosis infection. N Engl J Med. 2011;365(23):2155-66. doi:10.1056/NEJMoa1104875. Սթերլինգ Թ.Ռ., Վիլլարինո Մ.Ե., Բորիսով Ա.Ս., Շանգ Ն., Գորդին Ֆ., Բլիվեն-Սայզմոր Է. և այլք: Երեք ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ` թաքնված տուբերկուլյոզի վարակման բուժման համար: Նյու Անգլիային բժշկական ամսագիր (New Engl J Med), 2011; 365(23):2155-2166: https://doi.org/10.1056/NEJMoa1104875
5. Villarino ME, Scott NA, Weis SE, Weiner M, Conde MB, Jones B et al. Treatment for preventing tuberculosis in children and adolescents: a randomized clinical trial of a 3-month, 12-dose regimen of a combination of rifapentine and isoniazid. JAMA Pediatr. 2015;169(3):247. doi:10.1001/jamapediatrics.2014.3158.
Վիլլարինո Մ.Ե., Սքոթ Ն.Ա., Վայս Ս.Ե., Վայներ Մ., Կոնդե Մ.Բ., Ջոնս Բ. և այլք: Տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում երեխաների և դեռահասների մոտ. ռիֆապենտին-իզոնիազիդի 3-ամսյա, 12-դեղաչափային սխեմայի ռանդոմիզացված կլինիկական հետազոտություն: JAMA Pediatrics, 2015; 169(3):247: https://doi.org/10.1001/jamapediatrics.2014.3158
6. Swindells S, Ramchandani R, Gupta A, Benson CA, Leon-Cruz J, Mwelase N et al. One month of rifapentine plus isoniazid to prevent HIV-related tuberculosis. New Eng J Med. 2019;380(11):1001-11. doi:10.1056/NEJMoa1806808.
Սվինդելս Ս., Ռամչանդանի Ռ., Գուպտա Ա., Բենսոն Կ.Ա., Լեոն-Կրուս Խ., Մվելասե Ն. և այլք: Մեկ ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ` ՄԻԱՎ-ով պայմանավորված տուբերկուլյոզի կանխարգելման համար: Նյու Անգլիային բժշկական ամսագիր (New Engl J Med), 2019; 380(11):1001-1011: https://doi.org/10.1056/NEJMoa1806808
7. Diallo T, Adjobimey M, Ruslami R, Trajman A, Sow O, Obeng Baah J et al. Safety and side effects of rifampin versus isoniazid in children. N Engl J Med. 2018;379(5):454-63. doi:10.1056/NEJMoa1714284.
Դիալո Տ., Աջոբիմեյ Մ., Ռուսլամի Ռ., Տրաջման Ա., Սոու Օ., Օբենգ Բաա Ջ. և այլք: Ռիֆամպինի և իզոնիազիդի անվտանգությունն ու կողմնակի ազդեցությունները երեխաների մոտ: Նյու Անգլիային բժշկական ամսագիր, 2018; 379(5):454-463: https://doi.org/10.1056/NEJMoa1714284
8. Menzies D, Long R, Trajman A, Dion MJ, Yang J, Al Jahdali H et al. Adverse events with 4 months of rifampin therapy or 9 months of isoniazid therapy for latent tuberculosis infection: a randomized trial. Ann Intern Med. 2008;149(10):689-97. doi:10.7326/0003-4819-149-10-200811180-00003.
Մենզիես Դ., Լոնգ Ռ., Տրաջման Ա., Դիոն Մ.Ժ., Յանգ Ջ., Ալ Ջահդալի Հ. և այլք: Կողմնակի ազդեցությունները թաքնված տուբերկուլյոզի բուժման ժամանակ` ռիֆամպինի 4-ամսյա կամ իզոնիազիդի 9-ամսյա բուժման պարագայում. ռանդոմիզացված հետազոտություն: Annals of Internal Medicine, 2008; 149(10):689-697: https://doi.org/10.7326/0003-4819-149-10-200811180-00003
9. Van Zyl S, Marais BJ, Hesseling AC, Gie RP, Beyers N, Schaaf HS. Adherence to anti-tuberculosis chemoprophylaxis and treatment in children. Int J Tuberc Lung Dis. 2006;10(1):13-8. PMID:16466031.
Վան Զիլ Ս., Մարայս Բ.Ջ., Հեսելինգ Ա.Կ., Գիե Ռ.Պ., Բեյերս Ն., Շաաֆ Հ.Ս. Հակատուբերկուլյոզային քիմիոպրոֆիլակտիկայի և բուժման նկատմամբ հավատարիմ մնալը երեխաների շրջանում: International Journal of Tuberculosis and Lung Disease, 2006; 10(1):13-18: PMID: 16466031
10. Spyridis NP, Spyridis PG, Gelesme A, Sypsa V, Valianatou M, Metsou F et al. The effectiveness of a 9-month regimen of isoniazid alone versus 3- and 4-month regimens of isoniazid plus rifampin for treatment of latent tuberculosis infection in children: results of an 11-year randomized study. Clin Infect Dis. 2007;45(6):715-22. doi:10.1086/520983.
Սպիրիդիս Ն.Պ., Սպիրիդիս Պ.Գ., Գելեսմե Ա., Սիպսա Վ., Վալիանատու Մ., Մեցու Ֆ. և այլք: Իզոնիազիդի 9-ամսյա սխեմայի և իզոնիազիդ+րիֆամպինի 3 և 4-ամսյա սխեմաների արդյունավետությունը թաքնված տուբերկուլյոզի բուժման ժամանակ երեխաների մոտ. 11-ամյա ռանդոմիզացված հետազոտության արդյունքներ: Clinical Infectious Diseases, 2007; 45(6):715-722: https://doi.org/10.1086/520983
Պաշտոնական հրապարակման օրը` 2 փետրվարի 2026 թվական: