Սեղմել Esc փակելու համար:
ԲԺԻՇԿ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺԻՇԿ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

28 օգոստոսի 2026 թվականի N 63-Ն

 

ԲԺԻՇԿ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել բժիշկ-կոսմետոլոգի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    28.08.2026                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի օգոստոսի 28-ի

թիվ 63-Ն հրամանի

 

ԲԺԻՇԿ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բժիշկ-կոսմետոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն բժշկական կոսմետոլոգիա մասնագիտությամբ` հիվանդանոցային, արտահիվանդանոցային պայմաններում, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ծառայությունների ապահովման և կազմակերպման ոլորտներում:

2. Բժիշկ-կոսմետոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետավարտական ուսումնառություն մաշկաբանություն և սեռավարակաբանության հիմնական մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և, այնուհետև, հետավարտական ուսումնառություն բժշկական կոսմետոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Բժիշկ-կոսմետոլոգը կարող է անցնել նեղ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Բժիշկ-կոսմետոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բուժհաստատության բժիշկ-կոսմետոլոգ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության բժիշկ-կոսմետոլոգ.

3) Բուժական կոսմետոլոգիայի կամ էսթետիկ ծառայության բաժանմունքի վարիչ.

4) Բժշկական կոսմետոլոգիայի կենտրոնի մասնագետ.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն, փոխտնօրեն)` օրենքով սահմանված կարգով:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Մասնագիտական գիտելիքներ և ունակություններ. բժիշկ-կոսմետոլոգը պետք է.

1) Ունենա գիտելիքներ մաշկի, մազերի և եղունգների կառուցվածքի և ֆիզիոլոգիայի մասին.

2) Ունենա գիտելիքներ մաշկի ծերացման պրոցեսների և հակածերացման մեխանիզմների մասին.

3) Ունենա գիտելիքներ մաշկի իմունոլոգիական համակարգի և միկրոբիոմի մասին.

4) Ունենա գիտելիքներ դեմքի և մարմնի անատոմիայի, հատկապես անոթների և նյարդերի տոպոգրաֆիայի մասին.

5) Ունենա գիտելիքներ մաշկային լցանյութերի (ֆիլլերներ) բաղադրության մասին և տիրապետի դրանց կիրառման տեխնիկային.

6) Տիրապետի բոտուլինոտոքսին պարունակող պատրաստուկների կիրառման և ներարկման տեխնիկային.

7) Տիրապետի մաշկի շերտազատման` պիլինգների (քիմիական, մեխանիկական, լազերային) մեթոդներին և դրանց կիրառման ցուցումներին.

8) Ունենա գիտելիքներ ապարատային կոսմետոլոգիայի մեթոդների` լազերային, նանոֆրակցիոն, միկրոասեղային հղկման, RF-լիֆթինգի, ռադիոհաճախության, ուլտրաձայնային, ֆոտոթերապիա IPL և այլ տեխնոլոգիաների մասին.

9) Տիրապետի մեզոթերապիայի դեղամիջոցների կիրառմանը.

10) Ունենա գիտելիքներ պլազմոթերապիայի (PRP) մասին.

11) Տիրապետի թելերով լիֆթինգի մեթոդներին և տեխնիկաներին.

12) Ունենա գիտելիքներ կոսմետիկ միջոցների բաղադրության մասին.

13) Ունենա գիտելիքներ ցավազրկման մեթոդների մասին կոսմետոլոգիական ընթացակարգերում.

14) Ունենա գիտելիքներ բարդությունների կանխարգելման և կառավարման մասին կոսմետոլոգիական ընթացակարգերում.

15) Կարողանա ախտորոշել, կարգավորել և անհրաժեշտ բուժում կամ ընթացակարգեր նշանակել հետևյալ խնդիրների և հիվանդությունների ժամանակ.

ա. մաշկի ծերացման նշաններ` կնճիռներ, տուրգորի իջեցում, ֆոտոծերացում, տոնային /երանգային/ փոփոխություններ, առաձգականության նվազում.

բ. պիգմենտային խանգարումներ` մելազմա, հիպերպիգմենտացիա, հիպոպիգմենտացիա, խալեր, տարիքային խալեր, հետակնե.

գ. ակնե և հետակնե փոփոխություններ` տարբեր ծանրության ակնե, ռոզացեա, կոմեդոններ, հետակնե սպիներ, սեբորեա.

դ. անոթային պաթոլոգիաներ` տելեանգիէկտազիաներ, կուպերոզ, անգիոմաներ, վարիկոզ երակներ, անոթային ցանցեր.

ե. մազերի խնդիրներ` ալոպեցիա, հիրսուդիզմ, անցանկալի մազածածկույթ, մազերի նոսրացում, մազերի կառուցվածքի խախտումներ.

զ. հիպերհիդրոզ` ափերի, դեմքի, ներբանների և մարմնի տարբեր մասերի ավելորդ քրտնարտադրություն.

է. ճարպային հյուսվածքի խնդիրներ` ցելյուլիտ, լիպոդիստրոֆիա, տեղական ճարպային կուտակումներ.

ը. սպիներ` հիպերտրոֆիկ սպիներ, ատրոֆիկ սպիներ, կելոիդներ, ստրիաներ.

թ. ոչ մելանոմային մաշկային նորագոյացություններ` ակրոխորդոններ, սեբորեային կերատոզներ, ֆիբրոմաներ, լիպոմաներ.

ժ. դեմքի կոնտուրների ասիմետրիա և դեֆորմացիա` ծայրահեղ և կոնտուրների խանգարումներ, ինչպես նաև այտային հատվածների ծավալի կորստով և հյուսվածքային թուլությամբ.

ժա. հետվնասվածքային և հետվիրահատական վիճակներ` հյուսվածքների վերականգնում, ռեաբիլիտացիա, պլաստիկ վիրաբուժության հետևանքների կորեկցիա.

ժբ. մաշկի հյուսվածքի որակի նվազում` չորություն, թուլություն, անհարթություն, խոռոչներ, ընդարձակված ծակոտիներ.

ժգ. եղունգների և ձեռքի մաշկի էսթետիկ խնդիրներ` օնիխոդիստրոֆիաներ, պարոնիխիաներ, անհարթություններ.

ժդ. մարմնի կոնտուրավորում և ոչ վիրաբուժական շտկում` լիպոլիզ, բոդի-կոնտուրինգ, մկանային տոնուսի բարելավում.

ժե. ներդերմալ նորագոյացություններ` աթերոմաներ, կիստեր, սեբորեային հիպերպլազիա, սիրինգոմաներ.

16) Անվտանգ կերպով կարողանա իրականացնել հետևյալ ընթացակարգերն ու մեթոդները.

ա. ներարկային կոսմետոլոգիա` բոտուլինոթերապիա (բոտոքս), կոնտուրային պլաստիկա լցանյութերով` ֆիլլերներ (հիալուրոնաթթուների, հիդրոքսիապատիտի, պոլիլակտիկական թթվի և այլ լցանյութերի կիրառում), լիպոլիտիկ նյութերի ներարկումներ, մեզոթերապիա, բիոռեվիտալիզացիա, բիոռեմոդելավորում.

բ. քիմիական պիլինգներ` մակերեսային, միջին և խորը քիմիական պիլինգներ եռքլորքացախաթթու (TCA), գլիկոլաթթվի, սալիցիլաթթվի, ռետինոլի, Ջեսներ (Jessner) լուծույթի և այլ քիմիական նյութերի օգտագործմամբ.

գ. լազերային և լուսային թերապիաներ` լազերային ռեսուրֆեյսինգ (ablative և non-ablative), ֆրակցիոն լազերային թերապիա, ֆոտոթերապիա IPL, լազերային մազաթափում, լազերային պիգմենտների հեռացում, անոթային լազերային թերապիա.

դ. ռադիոհաճախությամբ ընթացակարգեր` RF լիֆթինգ, միկրոբարձրություն RF, բիպոլյար և մուլտիպոլյար RF, ֆրակցիոն RF միկրոբարձրություն.

ե. ուլտրաձայնային` Հայֆու (HIFU) թերապիա, ուլտրաձայնային լիֆթինգ, կավիտացիա, ուլտրաֆոնոֆորեզ.

զ. միկրոբարձրացում` մեխանիկական միկրոբարձրացում, դերմաբրազիա, դերմապլանինգ.

է. թելային լիֆթինգ` քայքայվող և ոչ քայքայվող թելերի տեղադրում դեմքի և մարմնի տարբեր հատվածներում.

ը. պլազմոթերապիա (PRP) (պլազմա հարուստ թրոմբոցիտներով) ներարկումներ.

թ. կրիոթերապիա` հեղուկ ազոտի կիրառում բարորակ նորագոյացությունների հեռացման համար.

ժ. էլեկտրովիրաբուժական մեթոդներ` էլեկտրոկոագուլյացիա, էլեկտրոհատում, էլեկտրոէպիլյացիա.

ժա. մաշկի պիլինգներ` մեխանիկական, էնզիմատիկ, աղային, գազա-հեղուկ պիլինգներ.

ժբ. մաշկի ախտորոշիչ մեթոդներ` դերմատոսկոպիա, pH-մետրիա, սեբոմետրիա, կորնեոմետրիա, մելանոմետրիա, ուլտրամանուշակագույն (UV) ախտորոշում.

ժգ. կոսմետիկ դեղամիջոցների` հակածերացնող, լուսավորող, խոնավացնող, սնուցող, խնամքի ընտրություն և նշանակում.

ժդ. բարդությունների կանխարգելում և կառավարում` ալերգիկ ռեակցիաների, ինֆեկցիաների, նեկրոզների, հյուսվածքային վնասումների, անոթային խանգարումների, հիպերպիգմենտացիայի և այլ անցանկալի հետևանքների կանխարգելում և բուժում:

6. Մասնագիտական հմտություններ. բժիշկ-կոսմետոլոգը պետք է.

1) Տիրապետի որակի կառավարման համակարգի ներդրման հիմունքներին.

2) Իմանա որակի կառավարման միջազգային չափորոշիչները.

3) Կիրառի որակի հսկման մեթոդներ.

4) Մշակի և ներդնի որակի բարելավման ծրագրեր.

5) Իրականացնի որակի ցուցանիշների մոնիտորինգ.

6) Տիրապետի հետևյալ փաստաթղթերի վարման կանոններին.

ա. բժշկական քարտեր և պատմագրեր.

բ. ամբուլատոր քարտեր.

գ. հաշվետվություններ և վիճակագրական ձևեր.

դ. տեղեկացված համաձայնության ձևեր և պայմանագրեր.

ե. ընթացակարգերի արձանագրություններ և ֆոտոփաստաթղթավարում.

զ. աշխատանքային ընթացակարգեր և արձանագրություններ.

է. բուժման սխեմաներ և ալգորիթմներ.

ը. դեղորայքի և դեղպատրաստուկների հաշվառման փաստաթղթեր:

7) Իմանա սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, այդ թվում.

ա. տիրապետի վարակիչ հիվանդությունների կանխարգելման սկզբունքներին.

բ. իմանա ախտահանման և մանրէազերծման կանոնները կոսմետոլոգիական ընթացակարգերում.

գ. կիրառի անձնական և հիվանդի պաշտպանության միջոցներ.

դ. տիրապետի բժշկական թափոնների կառավարման կանոններին.

ե. իրականացնի հակահամաճարակային միջոցառումներ:

8) Տիրապետի բժշկական սարքավորումների և կոսմետոլոգիական ապարատների շահագործման կանոններին, այդ թվում.

ա. իմանա բժշկական սարքավորումների տեխնիկական անվտանգության կանոնները.

բ. կատարի բժշկական սարքավորումների ամենօրյա խնամք և մաքրում.

գ. իրականացնի բժշկական սարքավորումների պարբերական ստուգումներ.

դ. վարի բժշկական սարքավորումների տեխնիկական փաստաթղթերը և սպասարկման գրանցամատյան:

9) Իրականացնի հետազոտական գործունեություն` կիրառելով ապացուցողական բժշկության սկզբունքները:

10) Տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններին, այդ թվում, առաջին բուժօգնության սկզբունքներին, անաֆիլակտիկ շոկի, անգիոնևրոտիկ այտուցի, ուշագնացության (վազովագալ սինկոպե) և այլ արտակարգ վիճակների կառավարման սկզբունքներին:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Բժիշկ-կոսմետոլոգը պետք է ունենա.

1) Հաղորդակցման հմտություններ հիվանդների հետ, ներառյալ հոգեբանական աջակցության տրամադրման կարողություն.

2) Վեճերի և բարդ իրավիճակների լուծման հմտություններ.

3) Բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. բժիշկ-կոսմետոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9. Տեխնիկական հմտություններ.

Բժիշկ-կոսմետոլոգը պետք է կարողանա.

1) Տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) Պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) Իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) Կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում և ֆոտոփաստաթղթավարում.

5) Տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) Աշխատել բժշկական սարքավորումների և կոսմետոլոգիական ապարատների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Բժիշկ-կոսմետոլոգը պետք է կարողանա.

1) Իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) Համագործակցել ոլորտի այլ մասնագետների` մաշկաբանների, պլաստիկ վիրաբույժների, էնդոկրինոլոգների, սննդաբանների, հոգեբանների և այլ մասնագետների հետ` համալիր մոտեցում ապահովելու նպատակով:

 

7. ԲԺԻՇԿ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Բժիշկ-կոսմետոլոգն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՎԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

._____________________________________________________________________.

|Բժշկական միջամտություն         |Կոմպետենտության      |Կոմպետենտության|

|                               |աստիճան              |մակարդակ       |

|_______________________________|_____________________|_______________|

|1. Իրականացվող բոլոր բժշկական  |Դիտորդ               |       1       |

|միջամտությունների դիտորդ       |                     |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |                     |               |

|_______________________________|_____________________|_______________|

|2. Իրականացվող բոլոր բժշկական  |Ոչ լիարժեք կամ       |       2       |

|միջամտություններին հսկողության |մասնակի              |               |

|ներքո մասնակից կլինիկական      |կոմպետենտություն     |               |

|օրդինատոր, ռեզիդենտ            |                     |               |

|_______________________________|_____________________|_______________|

|3. Իրականացվող բոլոր բժշկական  |Լիարժեք              |       3       |

|միջամտությունները հսկողության  |կոմպետենտություն     |               |

|ներքո ինքնուրույն կատարող      |                     |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |                     |               |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 սեպտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
28.08.2026
N 63-Ն
Հրաման