ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 օգոստոսի 2024 թվականի N 339-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Սահմանել շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
8/20/2024 Հ. Սիմիդյան
Հավելված
շրջակա միջավայրի նախարարի
2024 թվականի օգոստոսի 20-ի
N 339-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ` Նախարարություն) տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ` Ֆոնդ) պահպանման և տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Ֆոնդը պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
3. Ֆոնդը ներառում է թեմատիկ (գերատեսչական) տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել է Նախարարությունը տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքում:
4. Ֆոնդը համալրվում և թարմացվում է Նախարարության կողմից` «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
5. Նախարարությունը վարում է Ֆոնդը, այդ թվում` դրանում ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, պահպանում, թարմացնում և տրամադրում է դրանք շահագրգիռ անձանց:
6. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները:
7. Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը պահվում են Նախարարությունում` Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:
8. Նախարարությունն ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները, որոնք ապահովում են փոխգործելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ:
9. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիություն` էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով:
10. Նախարարությունն ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով:
11. Նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին տեղեկատվություն:
12. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու(ներ):
13. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան` իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
14. Նախարարությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տեղեկատվությունը տրամադրում է կադաստրի կոմիտեին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշմամբ սահմանած կարգին համապատասխան:
15. Ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
16. Ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք:
17. Ֆոնդից տեղեկատվություն տրամադրվում է հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ, որի կազմում ընդգրկվում են Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման ստորաբաժանման մասնագետը և այն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց առնչվում են համապատասխան տարածական տվյալները:
18. Ֆոնդից տեղեկատվությունը հասանելի է Գէոջիսոն (GeoJSON), Կա Էմ Էլ (KML), Շեյփ ֆայլ (Shapefile), Սի Էս Վի (CSV), Կադ (CAD (Դի Վի Ջի (DWG), Դի Էքս Էֆ (DXF) ձևաչափերով` OGS WMS, WFS, WCS քարտեզագրական ծառայությունների միջոցով:
19. Նախարարությունը տեղեկատվությունը տրամադրում է ձև սույն կարգի N 1 ձևին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա:
20. Նախարարությունը դիմումն ստանալուց հետո թերություններ հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության կողմից նշված թերությունները շտկելու և դիմումի լրամշակված տարբերակը ներկայացնելու համար:
21. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ են տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
22. Տարածական տվյալների տրամադրումը մերժվում է`
1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.
2) սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը Նախարարություն չներկայացնելու դեպքում:
23. Նախարարությունը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները կամ մերժում դրանց տրամադրումը` գրավոր տեղեկացնելով մերժման հիմքերի մասին:
24. Նախարարության գերատեսչական տարածական տվյալների Ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևերը ներկայացված են NN 2, 3 ձևերում:
Ձև N 1
Շրջակա միջավայրի նախարարին
_______________________________-ից
դիմողի (ֆիզիկական անձ) անունը,
ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային
փոստի հասցեն)
___________________________________
դիմողի (իրավաբանական անձ) գտնվելու
վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային
փոստի հասցեն)
ԴԻՄՈՒՄ N ______
Խնդրում եմ տրամադրել
______________________________________________________________________
______________________________________________________________________
Տարածական տվյալներից օգտվելու նպատակը (ուսուցողական, գիտահետազոտական,
լրատվական, տնտեսական և այլն)
Դիմողի (իրավաբանական անձ) վավերապայմանները (ՀՎՀՀ), պաշտոնատար անձի ստորագրությունը
Դիմողի (ֆիզիկական անձ) ստորագրությունը _______________________________
դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը
Ձև N 2
ՄԱՏՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Գույ-|Օբ- |Ստացված նյութի տեսակը |Նյութի |Ծանո- |
|ը/կ|քա- |յեկտի|_________________________________________|ոչնչա- |թա- |
| |գրման|անվա-|նյութի |բնօրինակի|կազմո-|տեղեկա- |այլ |ցումը, |գրու- |
| |հա- |նումը|տեսակը,|(պատճե- |ղական |մատյանը |նյութեր|արձա- |թյուն |
| |մարը |և |կոոր- |նի, այդ |բնօրի-|(ֆոր- | |նագրու- | |
| | |(կամ)|դինա- |թվում` |նակը |մուլյար)| |թյան | |
| | |ծած- |տային |էլեկտրո- |(հրա- | | |համարը | |
| | |կա- |համա- |նային |տարակ-| | |և | |
| | |գիրը |կարգը |կրիչի |չական | | |ամսաթիվը| |
| | | | |վրա) |բնօրի-| | | | |
| | | | |անվանա- |նակը) | | | | |
| | | | |համարը | | | | | |
|___|_____|_____|_______|_________|______|________|_______|________|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |

Ձև N 3
ՄԱՏՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Դիմումի|Դիմողի |Դիմողի|Նյութի կամ տվյալի տեսակը |Տրամա- |Ծանոթա- |
|ը/կ|համարը |անունը,|վավե- |_____________________________|դրման |գրու- |
| | |ազգա- |րա- |նյութի|չափի |քանակը|գույքա-|օրը, |թյուն |
| | |նունը |պայ- |կամ |միավորը| |գրման |ստացողի| |
| | |(անվա- |ման- |տվյալի| | |համարը |ստորա- | |
| | |նումը) |ները |անվա- | | | |գրու- | |
| | | | |նումը | | | |թյունը | |
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
|___|_______|_______|______|______|_______|______|_______|_______|________|
._________________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2024 թվական: