01.10.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
22 սեպտեմբերի 2026 թվականի N 28-Ն
ՀՀՇՆ 31-03.11-2026 «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը
Հրամայում եմ`
1. Հաստատել ՀՀՇՆ 31-03.11-2026 «Բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2026 թվականի սեպտեմբերի 22-ի
N 28-Ն հրամանի
ՀՀՇՆ 31-03.11-2026 «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
___________________________________________________________________________________
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն շինարարական նորմերը տարածվում են լաբորատոր ախտորոշիչ գործունեություն իրականացնելու համար նախատեսված բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքերի և շինությունների (այսուհետ` Լաբորատորիա) կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, արդիականացման և վերազինման նկատմամբ` սահմանելով նախագծային պահանջներ, ներառելով առանձին կանգնած լաբորատորիաները, ինչպես նաև շենքերում ներկառուցվող և կցակառուցվող լաբորատորիաները:
2. Սույն շինարարական նորմերը կիրառելի են լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններ մատուցող լաբորատորիաների նկատմամբ, որոնք նշված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 22-րդ ենթակետում:
3. Սույն շինարարական նորմերը մշակվել են լաբորատոր շենքերի և շինությունների նախագծման միասնական մոտեցումն ապահովելու, անվտանգության պահանջները պահպանելու և աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման նպատակով:
4. Լաբորատոր ախտորոշիչ նշանակության շենքերի և տարածքների նախագծման և կառուցման ընթացքում, սույն նորմերով չկարգավորվող պահանջների մասով, կիրառվում են Հայաստանի Հանրապետության գործող քաղաքաշինական, տեխնիկական և սանիտարահիգիենիկ նորմատիվ փաստաթղթերի պահանջները:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
5. Սույն շինարարական նորմերում օգտագործվել են նորմատիվատեխնիկական հղումներ հետևյալ փաստաթղթերին`
| 1) |
Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին (վերնագիրը խմբ. 20.09.12 N 1239-Ն, փոփ. 04.06.14 N 573-Ն, լրաց. 08.02.18 N 105-Ն, 23.03.23 N 359-Ն) |
Հայաստանի Հանրապետության կառավարություն 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում |
| 2) |
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին |
Հայաստանի Հանրապետության կառավարություն 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշում |
| 3) |
Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների -ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշում |
| 4) |
Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին |
Հայաստանի Հանրապետության կառավարություն 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում |
| 5) |
ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն: Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրաման |
| 6) |
ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N 75-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրաման |
| 7) |
ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման |
| 8) |
ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու և մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրաման |
| 9) |
ՀՀՇՆ 24-02-2022 «Շենքերի էներգաարդյունավետության ապահովում. Էներգաարդյունավետության գնահատման ցուցանիշներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 31-Ն հրաման |
| 10) |
ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրաման |
| 11) |
ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրաման |
| 12) |
ՀՀՇՆ 31-03.07-2024 «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրաման |
| 13) |
ՀՀՇՆ 31-03.08-2025 «Առողջապահական օբյեկտներ. Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 11-Ն հրաման |
| 14) |
ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրաման |
| 15) |
ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրաման |
| 16) |
ՀՀՇՆ 40-01.02-«Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրաման |
| 17) |
ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրաման |
| 18) |
ՀՀՇՆ 43-01-2025 «Բնակելի և հասարակական շենքերի էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 10-Ն հրաման |
| 19) |
ՀՀՇՆ 23-01-2026 «Շենքերի և շինությունների մատչելիություն. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի օգոստոսի 7-ի N 25-Ն հրաման |
| 20) |
ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերը հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրաման |
| 21) |
«Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրաման |
| 22) |
«Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրաման |
| 23) |
Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի N 06-Ն հրաման |
| 24) |
«Ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ` հյուսվածքաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» Հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու և ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի հուլիսի 31-Ի N 11-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլի 23-ի N 32-Ն հրաման |
| 25) |
«Կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-032-2016 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրաման |
| 26) |
«Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային սենքերի» N 2.2.8-003-12 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրաման |
| 27) |
«Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատանքի կազմակերպման կարգը» հաստատելու մասին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի N 1408-Ն հրաման |
| 28) |
Վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշում իրականացնող լաբորատորիաների կենսանվտանգության ապահովման ձեռնարկը հաստատելու մասին |
ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25 -ի N 3786-Ա հրաման |
| 29) |
ԳՕՍՏ 14918-2020 Տաք ցինկապատման թերթավոր գլոցվածք. Տեխնիկական պայմաններ |
Ընդունված է ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի 2020 թվականի նոյեմբերի 17-ի N 107-Ն հրաման |
| 30) |
ԳՕՍՏ 5632-2014 Լեգիրված չժանգոտվող պողպատներ և կոռոզիակայուն, ջերմակայուն և ջերմադիմացկուն համաձուլվածքներ. Տեսակներ |
Ընդունված է ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի 2022 թվականի մարտի 4-ի N 33-Ն հրաման |
| 31) |
ԳՕՍՏ ԻՍՕ 14644-1-2002 Մաքուր սենքեր և դրանց հետ կապված վերահսկվող միջավայրեր. Մաս 1. Օդի մաքրության դասակարգում |
Ընդունված է ՀՀ ԱՏԶՆ 2001-2008 2005 թվականի նոյեմբերի 30-ի N 237-Ա հրաման |
3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
6. Սույն բաժինը պարունակում է շինարարական նորմերում օգտագործվող հասկացությունների, սահմանումների և հապավումների ցանկը, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն լաբորատոր-ախտորոշիչ նշանակության տարածքների նախագծման համատեքստում`
1) ախտածին կենսաբանական ազդակներ (այսուհետ` ԱԿԱ)` մանրէներ, վիրուսներ, ռիկեցիաներ, սնկեր, նախակենդանիներ, միկոպլազմաներ, ինչպես նաև կենսաբանական ծագման տոքսիններ կամ դրանց կասկածելի պարունակությամբ նյութեր, ինչպես նաև նշված ԱԿԱ-ի գենոմի հատվածներ պարունակող և մարդու համար վտանգ ներկայացնող նոր միկրոօրգանիզմներ,
2) ախտահանում` վարակիչ հիվանդությունների հարուցիչների և արտաքին միջավայրում դրանց թույների ոչնչացում,
3) անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ)` տեխնիկական միջոցներ, որոնք կիրառվում են մարդու վրա վնասակար կամ վտանգավոր գործոնների ազդեցությունը կանխելու կամ նվազեցնելու, ինչպես նաև` աղտոտումներից պաշտպանելու համար,
4) առաջնային արգելքներ` դրանք կենսաբանական լաբորատորիայի տարրերն են, որոնք մեկուսացնում և զսպում են վարակիչ ԱԿԱ-ը` ֆիզիկապես առանձնացնելով դրանք այն անձնակազմից, որն աշխատում է դրանց հետ: Առաջնային արգելքների օգտագործումն ու գործառույթները որոշվում են լաբորատորիայի ստանդարտ գործառնական ընթացակարգերով` հիմնված ռիսկերի գնահատման, օգտագործվող ԱԿԱ-ի և իրականացվող գործողությունների վրա: Առաջնային արգելքները ներառում են կենսաբանական անվտանգության պահարանները (ԿԱՊ), լաբորատոր տարաները (ներառյալ ցենտրիֆուգի բաժակները և թափոնների տարաները) և անհատական պաշտպանության միջոցները (ԱՊՄ),
5) արտաքին պաշտպանիչ պատյան` պատող կոնստրուկցիաների համակարգ (պատեր, տանիք, ծածկեր, հատակներ, պատուհաններ, դռներ և ինժեներական հաղորդակցությունների հերմետիկ մուտքեր), որն ապահովում է ներքին լաբորատոր միջավայրի ֆիզիկական և ինժեներական մեկուսացումը արտաքին միջավայրից,
6) ԲԹ` կազմակերպություններում պացիենտների հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների կամ գիտական հետազոտությունների արդյունքում առաջացած թափոններ` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4–ի N 03֊Ն հրամանով հաստատված N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի,
7) երկրորդային արգելքներ` բաղկացած են կենսաբանական անվտանգության լաբորատորիայի ֆիզիկական արգելքից: Երկրորդային արգելքները պաշտպանում են լաբորատորիայից դուրս գտնվող մարդկանց և կենդանիներին այն ԱԿԱ-ից, որոնք գտնվում են լաբորատորիայի ներսում, բայց առաջնային արգելքներից դուրս: Երկրորդային արգելքները ներառում են լաբորատոր տարածքները,
8) ինժեներական ցանցեր` ջերմաներածման, ջրամատակարարման, գազաներածման, կոյուղու, օդափոխության, էլեկտրասնուցման և կապի համակարգեր, որոնք ապահովում են լաբորատոր տարածքների գործունեությունը,
9) ինքնափակող սարք` դռների հարկադիր փակման մեխանիզմ,
10) լաբորատոր մեկուսիչ համազգեստ (ԼՄՀ)` հերմետիկ տիպի անհատական պաշտպանության միջոց, լաբորատորիաների տարածքների նկատմամբ դրական ճնշման մատակարարվող օդով, որը նախատեսված է ԱԿԱ-ից լիովին մեկուսացնելու համար: ԼՄՀ-ն ապահովում է շնչառական օրգանների, մաշկի և լորձաթաղանթների պաշտպանությունը բարձր վտանգավոր պաթոգեններից (I–II պաթոգենության խմբեր) և օգտագործվում է ԿԱՄ-3 և ԿԱՄ-4 ունեցող լաբորատորիաներում, ինչպես նաև կենսաբանական բնույթի վթարային իրավիճակներում,
11) լաբորատորիա` կազմակերպություն կամ կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է ախտորոշիչ, փորձարարական կամ արտադրական աշխատանքներ: Սույն շինարարական նորմերը կիրառելի են լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններ մատուցող լաբորատորիաների նկատմամբ, որոնք նշված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածի 1-ի կետ 22-րդ ենթակետում,
12) լաբորատորիաների կենսաբանական անվտանգության մակարդակ (ԿԱՄ)` Կենսաբանական անվտանգության մակարդակները (ԿԱՄ ունեցող լաբորատորիաներ) լաբորատորիաների համար, որոնք բաղկացած են սարքավորումների կառուցվածքային առանձնահատկությունների և տարածքների անվտանգության (առաջնային և երկրորդային արգելքներ), լաբորատոր պրակտիկաների և ընթացակարգերի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների համակցություններից: Միջազգային դասակարգումը ներառում է ԿԱՄ-1, ԿԱՄ-2, ԿԱՄ-3 և ԿԱՄ-4 ունեցող լաբորատորիաների մակարդակները` կախված ԱԿԱ-ի վտանգավորությունից,
13) կենսաբանական անվտանգության պահարան (ԿԱՊ)` օդափոխվող խցիկ` անձնակազմին, նյութերին և շրջակա միջավայրին վտանգավոր ԱԿԱ-երից և աէրազոլներից պաշտպանելու համար: ԿԱՊ-երին շնորհվում են դասեր` I-ից մինչև III-ը: III-րդ դասի ԿԱՊ-ն ապահովում է անձնակազմի առավելագույն պաշտպանությունը,
14) կենսաբանական լաբորատորիա` մասնագիտացված տարածք, որը նախատեսված է կենսաբանական նմուշների հետազոտություններ, վերլուծություններ և ախտորոշում իրականացնելու համար: Այն ապահովում է անվտանգ պայմաններ ԱԿԱ-ի հետ աշխատելու համար, որոնք օգտագործվում են բժշկական և գիտական պրակտիկայում:
15) կենսաբանական հետազոտությունների ծրագիր (այսուհետ` Ծրագիր)` կազմակերպչական, գիտական և տեխնիկական միջոցառումների համալիր, որն ուղղված է հետազոտությունների իրականացմանը` կենսաբանական ազդակների և միկրոօրգանիզմների, ներառյալ ԱԿԱ-ների, ինչպես նաև դրանց հետ կապված տեխնոլոգիաների, նյութերի և գործընթացների օգտագործմամբ: Ծրագիրը սահմանում է հետազոտությունների նպատակները, կենսաբանական ազդակների և գործունեության տեսակների ցանկը, կենսաբանական անվտանգության մակարդակը (ԿԱՄ ունեցող լաբորատորիաներ), տարածքների, ինժեներական ցանցերի, անձնակազմի և պաշտպանության միջոցների նկատմամբ պահանջները, ինչպես նաև սահմանում է վարակի տարածման կամ կենսաբանական նյութի չարտոնված օգտագործման ռիսկի կանխարգելման միջոցները,
16) կրիտիկական գոտի` տարածք ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիայում, որտեղ կիրառվում են մեկուսացման խիստ միջոցներ` պոտենցիալ վարակիչ ԱԿԱ-ի հետ անվտանգ աշխատելու համար,
17) մաքուր գոտի` լաբորատորիայի տարածք կամ տարածքների խումբ, որտեղ աշխատանքներ չեն իրականացվում ԱԿԱ-ի հետ,
18) մաքուր սենյակ` հատուկ կառուցված տարածք, որտեղ կարգավորվում են օդի մատակարարումն ու բաշխումը, ներածվող օդի զտումը, նյութերը և աշխատանքային ընթացակարգերը` ապահովելով մաքրության համապատասխան մակարդակներ և այլ համապատասխան պարամետրեր (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը և այլն), համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ 14644-1-2002,
19) մեկուսացման սենյակներ` հատուկ կահավորված սենյակներ վարակիչ գոտում` հատկապես վտանգավոր կամ վարակիչ նյութերի հետ աշխատելու համար, որտեղ անհրաժեշտ է ապահովել հետազոտվող նյութերի մեկուսացումը և կանխել դրանց շփումը արտաքին միջավայրի հետ,
20) միկրոկլիմա` տարածքների ներքին միջավայրի պարամետրերի ամբողջություն (ջերմաստիճան, խոնավություն, օդի շարժման արագություն), որն ապահովում է աշխատողների անվտանգությունը և առողջության պահպանումը,
21) մոդուլներ` միավորված և փոխարինելի հատվածներ, որոնք օգտագործվում են լաբորատոր շենքերի նախագծման և կառուցման ժամանակ: Դրանք բաղադրիչների ստանդարտացված հավաքածուներ են, որոնք ներառում են կահույք, ինժեներական ցանցեր և սարքավորումներ, որոնք կարող են համակցվել լաբորատորիաների տարբեր տեսակներ ստեղծելու համար,
22) նախագծման առաջադրանք` փաստաթուղթ, որը ներկայացվում է պատվիրատուի կողմից նախագծողին, որը պարունակում է լաբորատորիայի նախագծման պարտադիր պահանջները, ներառյալ կենսաբանական անվտանգության մակարդակը և սարքավորումների ցանկը,
23) ՇԱՀ` ապարատային և ծրագրային համալիր, որի միջոցով իրականացվում է շենքի ինժեներական ցանցերի մոնիտորինգ, տվյալների հավաքագրում և կառավարում,
24) շլյուզ` հատուկ սարքավորված սենք մաքուր կամ տարբեր ԿԱՄ ունեցող լաբորատորիաների միջև, որոնք տարբերվում են իրենց պայմաններով (օրինակ` ըստ մաքրության, ճնշման կամ կենսաբանական անվտանգության մակարդակների), նախատեսված անձնակազմի, սարքավորումների կամ նյութերի վերահսկվող տեղափոխման համար: Լաբորատորիաների համար շինարարական նորմերի համատեքստում շլյուզը ապահովում է աշխատանքային գոտու մեկուսացումը արտաքին միջավայրից կամ այլ սենքերից` կանխելով ախտածին մանրէների, աղտոտումների կամ օդի տարածումը: Շլյուզը կարող է հագեցված լինել օդափոխության համակարգերով (ճնշման տարբերություն ստեղծելու համար), ախտահանման միջոցներով (օրինակ` լվացարաններ, ցնցուղներ, ուլտրա մանուշակագույն ճառագայթում) և հաջորդական բացվող դռներով, որոնք բացառում են երկու կողմից միաժամանակյա մուտքը,
25) վարակիչ գոտի` լաբորատոր տարածք կամ տարածքների խումբ, որտեղ աշխատանքներ են իրականացվում ԱԿԱ-ի կամ պոտենցիալ ԱԿԱ-ով վարակված նմուշների հետ,
26) վտանգավոր արտածվող օդ` սենքից կամ սարքավորումից արտածվող օդ, որը պարունակում է քիմիական գոլորշիների, կենսավտանգավոր աէրազոլների կամ այլ վնասակար աղտոտիչներ, որոնք գերազանցում են անվտանգ սահմանաչափերը,
27) վտանգավոր թափոններ` թափոններ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ,
28) վտանգավոր նյութ` ցանկացած պինդ, հեղուկ կամ գազային քիմիական նյութ, որը թունավոր է, պայթյունավտանգ, դյուրավառ կամ քայքայիչ է, կամ այլ կերպ կարող է բացասաբար ազդել հանրության կամ աշխատողների առողջության և անվտանգության վրա կամ վնասել շրջակա միջավայրը,
29) Ք+1 սխեմայով պահուստային համակարգ` ինժեներական համակարգերի նախագծման սկզբունք, որի դեպքում սարքավորումների աշխատանքային միավորների քանակը (Ք) լիովին ծածկում է լաբորատորիայի հաշվարկային բեռը, և լրացուցիչ նախատեսվում է մեկ պահուստային միավոր (+1), որը կարող է ստանձնել շարքից դուրս եկած ցանկացած աշխատանքային համակարգի գործառույթը,
30) ֆիզիկական անվտանգություն` կազմակերպչական, տեխնիկական և ինժեներական միջոցառումների համալիր, որն ուղղված է չարտոնված մուտքը, գողությունը, դիտավորյալ գործողությունները կանխելուն, որոնք կապված են պաթոգեն կենսաբանական ազդակների, նյութերի, սարքավորումների և տեղեկատվության հետ:
7. Հապավումներ.
1) ԱԿԱ - Ախտածին Կենսաբանական Ազդակներ,
2) ԱՊՄ - Անհատական Պաշտպանության Միջոցներ,
3) ԱՍԱ – Անխափան Սնուցման Աղբյուր (UPS),
4) ԱՀԿ - Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն,
5) ԲԹ - Բժշկական Թափոններ (MPW),
6) ԼՄՀ - լաբորատոր մեկուսիչ համազգեստ
7) ԿԱՄ - Լաբորատորիայի կենսաբանական անվտանգության մակարդակ (BSL),
8) ԿԱՊ - Կենսաբանական Անվտանգության Պահարան (BSC),
9) ՀԵՊԱ - բարձր արդյունավետության զտիչ (HEPA),
10) ՇԱՀ - Շենքի Ավտոմատացման Համակարգ (BMS),
11) ՊՇՌ - Պոլիմերազային Շղթայական Ռեակցիա (PCR),
12) ՊՊ - «Պարկում-Պարկից» (Bag-in-Bag-out (BIBO)) ՀԵՊԱ զտիչների անվտանգ (հերմետիկ) փոխարինման համակարգ,
13) ՀՓՇ - Հաճախականության փոփոխական շարժաբեր (VFD)
14) Ք+1 - պահուստային սխեմայով համակարգ (Քանակ+1):
8. Տերմինները, որոնք ներառված չեն այս բաժնում, բայց օգտագործվում են սույն շինարարական նորմերի տեքստում, ունեն ՀՀ օրենսդրությամբ և շինարարության և լաբորատոր գործունեության պրակտիկայում ընդունված նշանակություններ:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9. Ըստ գործառնական նշանակության, ռիսկի մակարդակների և երկրորդային արգելքներին ներկայացվող պահանջների նկատմամբ լաբորատորիաները բաժանվում են երկու կատեգորիայի`
1) ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաներ` կենսաքիմիական, իմունաբանական, արյունաբանական և այլն: Այս լաբորատորիաները նախագծվում են ԿԱՄ-1 մակարդակի պահանջներին համապատասխան,
2) վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաներ` մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, ՊՇՌ մեթոդի կիրառմամբ և այլն: Այս լաբորատորիաները նախագծվում են ԿԱՄ-2, ԿԱՄ-3 կամ ԿԱՄ-4 պահանջներին համապատասխան` կախված հետազոտվող ազդակների պաթոգենության աստիճանից:
10. Երկրորդային արգելքների նկատմամբ պահանջների կիրառում`
1) երկրորդային արգելքների (արտաքին պաշտպանիչ պատյան, օդափոխության և այլ համակարգեր) նկատմամբ պահանջները սույն շինարարական նորմերում համապատասխանում են կենսաբանական անվտանգության մակարդակների միջազգային դասակարգմանը և ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի N 3786-Ա հրամանի` ԿԱՄ-1, ԿԱՄ-2, ԿԱՄ-3 և ԿԱՄ-4,
2) ԿԱՄ-1 ունեցող լաբորատորիաների համար 7-րդ բաժնում սահմանված պահանջները սպառիչ են ոչ վարակիչ պրոֆիլի լաբորատորիաների համար: Նրանց նկատմամբ հատուկ ինժեներական համակարգերը (օրինակ` բացասական ճնշման կասկադ կամ արտածվող օդի ՀԵՊԱ ֆիլտրում), որոնք պարտադիր են ԿԱՄ-2, ԿԱՄ-3 և ԿԱՄ-4 մակարդակների համար, կիրառումը պարտադիր չէ:
11. Լաբորատոր ախտորոշիչ տեսակով շենքերի, շինությունների և տարածքների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, վերանորոգումը և դրանց գործառնական կազմակերպումն իրականացվում են` տվյալ օբյեկտի գործառնական նշանակությանը, լաբորատոր գործունեության բնույթին և առանձնահատկություններին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանմամբ:
12. Լաբորատոր-ախտորոշիչ նշանակության շենքերի և տարածքների նախագծման և կառուցման ընթացքում, ի թիվս կիրառելի այլ նորմատիվ պահանջների, պետք է պահպանվեն`
1) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03 «Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի պահանջները,
2) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.08-2025 «Առողջապահական օբյեկտներ. Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի պահանջները (այն դեպքերում, երբ լաբորատոր-ախտորոշիչ տարածքները նախատեսվում են առաջնային բուժօգնության օբյեկտների կազմում),
3) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի պահանջները (այն դեպքերում, երբ լաբորատոր-ախտորոշիչ տարածքները նախատեսվում են հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների կազմում),
4) ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրամանով հաստատված «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-032-2016 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները:
13. Այն լաբորատորիաների նախագծման համար, որոնց վրա տարածվում են սույն շինարարական նորմերի գործողությունները, պատվիրատուն տրամադրում է նախագծման առաջադրանք, որը պարունակում է նախագծման պահանջները որոշող հետևյալ տվյալների պարտադիր ցանկը`
1) լաբորատորիայի գործունեության տեսակները,
2) լաբորատորիայի ԿԱՄ-ը,
3) սարքավորումների ցանկը` նշելով պահանջվող բնութագրերը,
4) աշխատակիցների քանակն ըստ գործունեության տեսակների,
5) իրականացվելիք կամ նախատեսվող հետազոտությունների հոսքայնությունը, որը պարունակում է.
ա. տեխնոլոգիական գործընթացի փուլերի հաջորդականությունը` նշելով դրանց անվանումները,
բ. սարքավորումների ցանկը,
գ. գործընթացի փուլերի տեղակայման պահանջները,
դ. տվյալ փուլի ընթացակարգն իրականացնող աշխատակիցների թիվը,
6) այլ լրացուցիչ պահանջներ:
14. Լաբորատորիայի նախագծումը պետք է ներառի գործառնական արդյունավետության և կենսաանվտանգության ոլորտի տեխնիկական պահանջներ, ներառյալ.
1) շինարարական նյութերին և կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջները,
2) գործարանային արտադրության տեխնոլոգիական սարքավորումների կիրառություն, որոնք պետք է ապահովված լինեն տեխնիկական համապատասխանության փաստաթղթերով:
5. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
15. Լաբորատորիաների ռիսկայնության աստիճանի դասակարգումը կատարվում է` համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված պահանջների:
16. Լաբորատոր շենքերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 շինարարական նորմերին:
17. Լաբորատորիաների տեղակայումը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի N 1408-Ն հրամանին և ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրամանով հաստատված N 3.1.1-032-2016 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին:
18. Լաբորատորիայի կառուցման համար հողատարածքի ընտրությունը կարգավորվում է ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրամանով հաստատված N 3.1.1-032-2016 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 շինարարական նորմերով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերով:
6. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
19. Վտանգավոր նյութերի պահեստավորման տարածքները պետք է գտնվեն անձնակազմի սովորական երթևեկության հոսքից դուրս և տեղակայված լինեն բեռնման հարթակին մոտ: Պահեստից դեպի բեռնատար վերելակ պետք է ապահովվի հարմար մուտք` առանց ինտենսիվ օգտագործվող միջանցքները հատելու անհրաժեշտության, որպեսզի նվազագույնի հասցվեն ռիսկերը թափոնների տեղափոխման ժամանակ:
20. Բնակավայրերում լաբորատորիաների տարածքում մթնոլորտային օդում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ) չպետք է գերազանցեն ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման N 1 հավելվածում նշված նորմատիվները:
21. Լաբորատորիայում օգտագործվող վտանգավոր նյութերը պետք է պահվեն վտանգավոր նյութերի պահպանման համար հատկացված տարածքում:
22. Եթե պահվում են մի քանի տիպի անհամատեղելի նյութեր, պետք է ապահովվի անհամատեղելի նյութերի առանձին պահպանումը:
23. Պահեստում քիմիական նյութերի հետ սխալ վարվելու հետևանքով հնարավոր արտահոսքերը զսպելու համար պահեստի հատակին պետք է նախատեսվեն արտահոսքերը տարածվելուց զսպող սահմանափակող պատնեշներ:
24. Պահպանման տարածքի ներքին մակերեսները պետք է լինեն մաքրվող և կոռոզիակայուն:
25. Պահպանման տարածքը պետք է հագեցած լինի անվտանգության սարքավորումներով, ներառյալ աչքերի լվացման սարքերը, վթարային ցնցուղները և հեռախոսը: Հեռախոսը պետք է գտնվի տարածքում կամ դրանից ոչ ավելի, քան 10 մ հեռավորության վրա:
6.1. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
26. Լաբորատորիայի վերակառուցման կամ քանդման դեպքում այն պետք է հանվի շահագործումից` այն ուղեկցելով լաբորատորիայի կենսաանվտանգության գնահատմամբ:
27. Լաբորատորիայի կենսաանվտանգության գնահատումը պետք է բացահայտի լաբորատորիայում առկա ցանկացած էկոլոգիական կամ այլ վտանգներ, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր նյութերի արտանետմանը քանդման ժամանակ կամ վտանգ ներկայացնել աշխատողների համար:
28. Լաբորատորիայի կենսաանվտանգության գնահատման ընթացքում դիտարկվող հնարավոր վտանգները ներառում են, ասբեստ պարունակող շինանյութերը, պոլիքլորացված երկֆենիլները, կապարը և կապար պարունակող ներկը, սնդիկը, ստորգետնյա պահեստարանները, վտանգավոր նյութերի պահպանման վայրերը, ռադիոակտիվ նյութերը և պահոցները, ինչպես նաև վտանգավոր նյութերի արտահոսքերը: Գնահատվում է երկարակյաց նուկլիդներով մնացորդային աղտոտվածության հավանականությունը և տարածքների հետազոտման անհրաժեշտությունը:
29. Լաբորատորիայի կենսաանվտանգության գնահատումը պահանջվում է լաբորատորիայի վերակառուցման յուրաքանչյուր նախագծի համար: Գնահատումը պետք է ներառի հետևյալ ուսումնասիրությունները`
1) քանդման ենթակա շենքի և հողամասի շահագործման պայմանների ուսումնասիրություն (օրինակ ԿԱՄ-ի մակարդակ),
2) լաբորատորիայում ռադիոակտիվ նյութերի օգտագործման և երկարակյաց ռադիոնուկլիդներով աղտոտման հնարավոր վտանգի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն,
3) վթարների և պատահարների արձանագրություններ,
4) շենքի և հողամասի ակնադիտական զննում,
5) հնարավոր վտանգ ներկայացնող նյութերի նմուշառում և հետազոտություն:
30. Լաբորատորիայի շահագործումից հանելու պլանը կազմվում է հիմք ընդունելով լաբորատորիայի վիճակի գնահատման վերջնական արդյունքը, որը պետք է ներառի ախտահանման բոլոր առաջարկվող ընթացակարգերը:
7. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ (ԿԱՄ-1) ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
31. ԿԱՄ-1 ունեցող լաբորատորիաներին ներկայացվող երկրորդային արգելքների պահանջներն են`
1) լաբորատորիաները պետք է հագեցած լինեն մուտքի վերահսկման դռներով,
2) լաբորատորիաները պետք է հագեցած լինեն սառը և տաք հոսող ջրի առկայությամբ լվացարաններով,
3) լաբորատորիաները պետք է հագեցած լինեն աչքերը լվանալու հարմարանքներով,
4) լաբորատորիաների մակերեսները պետք է լինեն հեշտ մաքրվող,
ա. գորգեր լաբորատորիաներում թույլատրելի չեն,
բ. սեղանների, պահարանների և սարքավորումների միջև եղած տարածությունները պետք է հասանելի լինեն մաքրման և ախտահանման համար,
5) լաբորատորիայի պատուհանները պետք է հագեցված լինեն միջատապաշտպանիչ ցանցերով,
6) լուսավորությունը պետք է համապատասխանի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերին:
8. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ (ԿԱՄ-2) ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
32. Լաբորատորիաների նախագծերի մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կազմակերպչական, գործառնական և ենթակառուցվածքային խնդիրները`
1) գործառնական գոտիավորում. հիմնական բաղադրիչների գործառնական գոտիավորումը, ներառյալ վարչական տարածքները, լաբորատորիաները և օժանդակ տարածքները, նյութատեխնիկական ապահովման տարածքները և այլ գործառնական գոտիները պետք է կազմակերպվեն ռացիոնալ կերպով,
2) լոգիստիկ աջակցություն. բեռնման հարթակները, վերելակները, սպասարկման միջանցքները, պահեստային տարածքները, թափոնների պահպանման և հեռացման, վտանգավոր նյութերի և նյութատեխնիկական ապահովման այլ բաղադրիչների համար նախատեսված տարածքները պետք է լինեն բավարար չափերի և հարմար տեղակայված` արդյունավետ աշխատանքին նպաստելու և հոսքերի խաչվելու հավանականությունը բացառելու համար,
3) շենքի դրսի և ներսի մուտքերի վերահսկում. անվտանգության ապահովման միջոցները, ներառյալ պահակակետերը, սարքավորումների և անվտանգության սարքերի տեղակայման վայրերը,
4) աշխատանքի անվտանգություն. վթարային ցնցուղների, աչքերի լվացման սարքերի և անվտանգության բոլոր այլ սարքերի տեղադրման վայրերը,
5) ինժեներական ցանցերի և համակարգերի հզորություն. համակարգերի կառուցվածքը պետք է լինի մոդուլային, ճկուն, խնայողական, սպասարկման համար հարմար և հարմար ընդլայնման և փոփոխման համար:
33. Լաբորատորիաները պետք է ապահովեն մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար և համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի օգոստոսի 7-ի N 25-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 23-01-2026 շինարարական նորմերի պահանջներին:
34. Վերելակների առկայության դեպքում վերելակների նախագծումը կարգավորվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 շինարարական նորմերի պահանջներով: Պետք է սահմանվեն երթևեկության սխեմաներ` լաբորատորիայի պահանջներին համապատասխան ԿԱՄ պահպանելիս երթևեկության տարբեր տեսակների արդյունավետ, տրամաբանական, անվտանգ և հուսալի տարանջատման համար: Պետք է ապահովվի ուղևորների և սպասարկման վերելակների հստակ տարանջատումը:
35. Վարակիչ գոտում վերելակ տեղադրելու դեպքում վերելակի հորանը պետք է դառնա վարակիչ գոտու մաս, որի հանդեպ կիրառվում են ԿԱՄ-ի համապատասխան մակարդակների պահանջները: ԿԱՄ-3 և ԿԱՄ-4 ունեցող լաբորատորիաներում վերելակի հորանը պետք է լինի հերմետիկ և գտնվի բացասական ճնշման տակ մաքուր գոտիների նկատմամբ և բացառի «մխոցի երևույթը», որը կարող է վարակված օդը դուրս մղել խցիկի շարժման ժամանակ:
8.1. ԿԱՄ-2 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
36. Ֆիզիկական անվտանգության համակարգերը ներառում են`
1) մուտքի վերահսկման սարքեր, ինչպիսիք են քարտ ընթերցող սարքերը, կողպման սարքերը և համակարգերը,
2) անվտանգության լուսավորության, էլեկտրոնային հսկողության և տեսագրման համակարգեր,
3) ներխուժման հայտնաբերման և ազդանշանային համակարգեր, այդ թվում` ապակու կոտրման,
4) արգելապատնեշներ հետիոտների և տրանսպորտային միջոցների համար,
5) լաբորատորիաների և պարագծի պաշտպանության միջոցներ,
6) անվտանգության այլ համակարգեր:
8.2. ԿԱՄ-2 ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
37. Լաբորատոր շենքերի պլանավորման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել մոդուլային սկզբունքը: Լաբորատոր մոդուլը սահմանվում է որպես հիմնական պլանավորման միավոր, որն ապահովում է լուծումների միասնականացում և կրկնելիություն: Բոլոր լաբորատոր տարածքները և ինժեներական համակարգերը պետք է նախագծվեն մոդուլների հիման վրա:
38. Լաբորատոր շենքը պետք է ձևավորվի մոդուլի չափերին բազմապատիկ տարածքներից: Խորհուրդ է տրվում 3,4 մ որպես ստանդարտ մոդուլ (տես Նկար 1), որն ապահովում է ունիվերսալություն, արդյունավետություն և ճկունություն կենսաբժշկական լաբորատորիաների մեծ մասի համար: Մոդուլի օպտիմալ լայնությունը որոշվում է 1,5 մ անցումով գումարած 770-900 մմ սեղանների կամ սարքավորումների անցման յուրաքանչյուր կողմում:

Նկար 1. Մոդուլ 3.4 մ
39. Նախագծային առաջադրանքով լաբորատորիաները կարող են նախագծվել ավելի լայն մոդուլով (մինչև 4,5 մ):
40. Տիպային մոդուլը կարող է կազմաձևվել երկու շարքով` 3,4 x 3,4 մ քայլով, 10,2 մ երկարությամբ (տես Նկար 2):

Նկար 2. Լաբորատոր մոդուլի տիպային կազմաձև
41. Որոշ տեսակի լաբորատորիաներ կարող են ունենալ այլ չափեր` մեծ սարքավորումների պատճառով, ինչպիսիք են ցածր ջերմաստիճանի սառնարանները և օպտիկական սեղանները, կամ սարքավորումների համար մեծ աշխատանքային մակերեսներ, օրինակ` ԿԱՊ-ը:
42. Մոդուլային ինժեներական ցանցերի միացման կետերը հնարավորինս պետք է տեղակայվեն միջանցքներում կամ օժանդակ տարածքներում, որպեսզի սպասարկումը և փոփոխությունները հնարավոր լինի իրականացվել առանց լաբորատորիայի վարակիչ գոտի մտնելու:
43. Յուրաքանչյուր մոդուլ պետք է նախատեսի այլ մոդուլներին հետագայում միանալու հնարավորություն` առանց հիմնական կառուցվածքի փոփոխության:
44. Մոդուլային սկզբունքի կիրառումը հիմնավորվում է վերջինիս հետևյալ հատկանիշներով`
1) ստանդարտացում` մոդուլների օգտագործումը միավորում է պլանավորման և ինժեներական լուծումները,
2) մասշտաբայնություն` մոդուլային սկզբունքը թույլ է տալիս ընդլայնել շենքը կամ վերափոխել այն առանց լիակատար վերակառուցման,
3) շահագործման պարզեցում` մոդուլներում ինժեներական համակարգերն ունեն տիպային սխեմաներ, ինչը հեշտացնում է դրանց սպասարկումը,
4) ռիսկերի մեկուսացում` մոդուլները կարող են տեղայնորեն անջատվել կամ մեկուսացվել վթարային իրավիճակներում,
5) շահավետություն` մոդուլների կրկնելիությունը նվազեցնում է նախագծման, կառուցման և սարքավորումների արժեքը:
8.3. ԿԱՄ-2 ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԳՈՏԻՆԵՐ
45. Յուրաքանչյուր աշխատողի համար պահանջվում է առնվազն 1 աշխատատեղին 6 մ2 տարածք: Անհրաժեշտ է նաև տարածք ընդհանուր սարքավորումների համար, որոնք գտնվում են աշխատանքային սեղանների անմիջական հարևանությամբ, ինչպիսիք են սեղանի փոքր սարքերը, լաբորատոր լվացարանները, օդաքարշ պահարանը, սառնարանները, սառցարանները և այլն:
46. Լաբորատորիայի տարածքի յուրաքանչյուր աշխատանքային սենյակ պետք է նախագծվի այնպես, որ ապահովվի իրականացվող աշխատանքային գործընթացի տեսողական վերահսկման հնարավորությունը` դիտման պատուհանի կամ համարժեք տեսահսկման համակարգի միջոցով:
47. Անձնական իրերի համար լաբորատորիայից դուրս պետք է նախատեսվեն բավարար չափի և քանակի պահարաններ: Պահարանները կարող են տեղադրվել միջանցքներում, գրասենյակային տարածքներում, հանդերձարանում:
48. Լաբորատորիաները պետք է հագեցած լինեն անվտանգ և արդյունավետ աշխատանքի համար պահանջվող անհրաժեշտ պայմաններով: Յուրաքանչյուր լաբորատորիա պետք է ունենա հետևյալ տարրերը`
1) յուրաքանչյուր լաբորատոր մոդուլի համար պետք է նախատեսել առնվազն մեկ լվացարան և աչքերը լվանալու հարմարանք,
2) ԱՊՄ զգեստափոխվելու, պահելու և ախտահանելու համար տարածք լաբորատորիայի մուտքի մոտ կամ սենքներ, որոնք նախագծվում են լաբորատորիայի ԿԱՄ պահանջներին համապատասխան,
3) եթե լաբորատորիայում օգտագործվում են դյուրավառ հեղուկներ, ապա պետք է նախատեսվի առնվազն մեկ մետաղից պատրաստված պահարանի տեղ դյուրավառ հեղուկների պահպանման համար: Դյուրավառ հեղուկների պահպանման համար պահարանները պետք է տեղադրվեն լաբորատորիաների ելքային դռներից հնարավորինս հեռու, չպետք է տեղադրվեն օդաքարշ պահարանի տակ և չպետք է ունենան օդափոխման անցքեր: Դյուրավառ հեղուկների պահպանման պահարանը չպետք է լինի ընդհանուր` հետազոտական սենյակում,
4) բոլոր լաբորատորիաները, որտեղ տեղադրված են օդաքարշ պահարաններ, պետք է հագեցած լինեն վթարային ցնցուղներով և քայքայիչ նյութերի պահպանման համար նախատեսված օդափոխվող պահարաններով` որոնք սովորաբար տեղակայված են օդաքարշ պահարանների տակ:
49. Մաքուր գոտին պետք է նախագծվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 շինարարական նորմերի:
50. Մաքուր գոտին պետք է ունենա անձնակազմի համար նախատեսված տարածքներ համաձայն նախագծման առաջադրանքի`
1) գրասենյակներ,
2) նախասրահներ,
3) սերվերային (ըստ անհրաժեշտության),
4) հանդերձարաններ` յուրաքանչյուր բուժաշխատողին ապահովելով պահարանով,
5) սանհանգույցներ,
6) ցնցուղարաններ (ըստ անհրաժեշտության),
7) կոնֆերանսների դահլիճներ (ըստ անհրաժեշտության),
8) պահեստային տարածքներ,
9) սննդի ընդունման և հանգստի գոտիներ:
51. Լաբորատորիաները պետք է հագեցած լինեն մաքրման և ախտահանման պարագաների համար սենքերով` բաց դարակներով, մաքրման նպատակների համար հատակին տեղադրված լվացարան- տակդիրով և անվտանգության ավտոմատ անջատման սարքով վարդակով: Տարածքի մակերեսները (առաստաղ, պատեր, հատակ) պետք է պատված լինեն մաքրող և ախտահանիչ միջոցների, խոնավության նկատմամբ կայուն և երկարակյաց նյութերով:
52. Շենքերի բեռնաթափման և բեռնման հարթակները պետք է տեղակայվեն պահեստների մոտ և առանձնացված լինեն շենքի հիմնական մուտքերից, որոնք ունեն ամենակարճ հեռավորությունը պահեստից:
53. Բեռնաթափման և բեռնման հարթակները տեղակայվում են կից բեռնատար վերելակներին և առանձնացված անձնակազմի համար նախատեսված վերելակներից, նախասրահներից և այլ մաքուր գոտիներից:
54. ԲԹ գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջները կարգավորվում են ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված N 2.1.3-3 սանիտարական կանոններով և նորմերով:
55. Ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը և այլ տարածքները, որոնք նախատեսված են ինժեներական ցանցերի տեղադրման համար, պետք է ունենան բավարար մակերես և բարձրություն` սարքավորումների տեղադրման և շահագործման համար:
56. Ինժեներական ցանցերի համար նախատեսված տեխնիկական տարածքների նախագծումը ներառում է հետևյալ պահանջները`
1) մուտքի վերահսկում,
2) անվտանգ և հարմարավետ աշխատանքային միջավայրի ապահովում, ներառյալ աղմուկը, լուսավորությունը և առաստաղի բարձրությունը,
3) ազատ տարածք տեխնիկական սպասարկման և շահագործման համար,
4) բավարար մակերես և բարձրություն լրացուցիչ սարքավորումների համար,
5) վթարի հայտնաբերման և վերահսկման համակարգեր, ջրհեղեղների հետևանքների նվազեցման միջոցներ, ներառյալ հատակի ջրակայուն հատվածներ, հատակի ջրահեռացման հոսակներ, տարածվելուց զսպող սահմանափակող պատնեշներ:
57. Շենքի արտաքին պաշտպանիչ պատյանը ներառում է արտաքին պատերի համակարգերի բոլոր բաղադրիչները (գետնի մակարդակից վերև և ներքև), տանիքի համակարգերը և հատակի համակարգերը, պետք է համապատասխանի`
1) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերին,
2) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 շինարարական նորմերի,
3) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 31-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-02-2022 շինարարական նորմերի,
4) ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված «Ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ` հյուսվածքաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի պահանջներին:
8.4. ԿԱՄ-2 ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
58. ԿԱՄ-2 լաբորատորիաներում պատուհանները պետք է լինեն չբացվող (խուլ): Այն դեպքերում, երբ տեխնիկական կամ նախագծային առանձնահատկություններից ելնելով նախատեսվում են բացվող պատուհաններ, դրանք պարտադիր կարգով պետք է կահավորվեն հերմետիկ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող միջատապաշտպան ցանցերով:
59. Բոլոր արտաքին պատուհանների համար պահանջվում է տեղադրել պատուհանագոգ, և իրականացնել ջրամեկուսացում և հերմետիկացում:
60. Ներքին պատուհանագոգերը պետք է հերմետիկ լինեն:
61. Բոլոր ապակիները, ներառյալ արտաքին դռների, ապակեպատ վահանակների և պատուհանների, պետք է լինեն առնվազն կրկնակի ապակեպատ` ջերմային խզմամբ:
62. Անհրաժեշտ է հաշվի առնել պատուհանների լվացման և ախտահանման, շենքի ճակատին մուտք գործելու և սպասարկման անհրաժեշտությունն ինչպես ներսից, այնպես էլ դրսից, ներառյալ ապակիների փոխարինումը:
8.5. ԿԱՄ-2 ԴՌՆԵՐ
63. Դռների յուրաքանչյուր տեսակի համար պետք է հաշվի առնել հետևյալ պահանջները`
1) խոշոր սարքավորումների տեղադրման համար պահանջվում են դռների ոչ ստանդարտ բարձրություն կամ լայնություն,
2) ճնշման տարբերության զսպում, շահագործում, ծանուցում` որը կարող է ներառել հաջորդաբար արգելափակվող դռներ, դռների ինքնափակման մեխանիզմներ և համապատասխան միջադիրներ և հերմետիկացում,
3) օդի ազատ տարածման համար նախատեսված օդանցքներ,
4) մուտքի էլեկտրոնային վերահսկում և ծանուցում,
5) դիտման պատուհաններ, որոնք ապահովում են լաբորատորիայի տարածքի տեսանելիություն:
64. Սահող դռները, ծալովի դռները և ակորդեոն դռները թույլատրելի չեն կենսաբժշկական լաբորատորիաներում:
65. Դռների նվազագույն լայնությունը պետք է լինի 900 մմ, իսկ նվազագույն բարձրությունը` 2,1 մ:
66. Լաբորատորիաների դռները պետք է ունենան հրակայունություն EI (ԵԻ) 60 դասի` ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջների:
67. Լաբորատորիաների դռները պետք է գնահատվեն առանձին-առանձին` անվտանգության, պաշտպանության և սանիտարահամաճարակային կամ հանրային առողջապահական մեկուսացման պահանջներին համապատասխանության համար:
68. Արտաքին դռների ստորին մասում պետք է տեղադրվեն խիտ նեյլոնե խոզանակներ, միջատների ներթափանցումը հատակով դեպի շենքի ներս արգելափակելու նպատակով:
69. Արտաքին դռները, որոնք անմիջապես տանում են դեպի լաբորատորիա, արգելվում են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են տարհանման համար: Վթարային ելքերը պետք է մակնիշվեն, հագեցած լինեն ազդանշանային համակարգով: Միայն վթարային ելքի համար օգտագործվող դռները սանիտարահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով չպետք է ունենան աշխատող ֆուրնիտուր դռան արտաքին կողմում:
70. Անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել էլեկտրոնային անհպում կողպեքներ վարակիչ տարածքների բոլոր մուտքերի դռների վրա:
71. Վարակիչ գոտիների դռները պետք է ունենան բավարար չափսեր սարքավորումների, ներառյալ` խոշոր չափերի սարքավորումների տեղադրման և ապամոնտաժման համար:
72. Դռների շրջանակների և կից կոնստրուկցիաների միջև կցումները անհրաժեշտ է հերմետիկացնել:
73. Յուրաքանչյուր լաբորատոր սենյակ պետք է ունենա առնվազն մեկ միափեղկ դուռ` 1,1 մ լայնությամբ կամ երկու անհավասար դուռ` 1,2 մ լայնությամբ (900 մմ ակտիվ և 300 մմ ոչ ակտիվ) սարքավորումների և նյութերի առաքման համար:
74. Լաբորատորիայի դռները պետք է բացվեն դեպի ելք` ելքի և վթարային ցնցուղի մոտեցումը հեշտացնելու համար: Միջանցք բացվող դռները պետք է լինեն ամբողջովին կամ մասամբ խորացված:
75. Կենսաբանական վտանգավոր տարածքների սպասարկող դռների բացման ուղղությունը որոշելիս պետք է հաշվի առնել ելքի ուղղությունը, դռների խտացնող միջադիրների սեղմման վրա ճնշման ազդեցությունը և օդի շարժման ուղղության նկատմամբ դռան փեղկի գործողությունը:
76. Լաբորատորիայի դռները և շրջանակները ենթարկվում են հարվածների, մաշվածության և ինտենսիվ օգտագործման: Գործառնական կամ Ծրագրի պահանջները բավարարելու համար պետք է օգտագործել նյութեր, որոնք դիմացկուն են հարվածների, մաշվածության և ինտենսիվ շահագործման նկատմամբ:
77. Լաբորատորիաների դռները կարող են ունենալ հատուկ գործառույթներ, որոնք հատուկ են այն լաբորատորիայի նշանակությանը, որտեղ դրանք օգտագործվում են:
78. Լաբորատորիաների դռների վրա տեղադրվում են`
1) դռների ինքնափակման սարքեր լաբորատորիաների բոլոր դռների վրա: Դռների ինքնափակման սարքերը պետք է ապահովեն դռների բացումը առնվազն 90 աստիճանի անկյան տակ: Լաբորատորիաների դռների վրա չպետք է տեղադրվեն սարքեր, որոնք դռները բաց վիճակում են պահում,
2) պաշտպանիչ սարքեր և մակադրակներ դռների վրա` ինտենսիվ երթևեկությամբ վայրերում, համաձայն նկար 3-ի,
3) շեպերի և դռան շրջանակների խտացումներ,
4) դռների խտացումներ` ճնշումը և ճնշման անկումը պահպանելու համար,
5) փոքր շեմք և ամուր կպչող խոզանակ դռների համար այն տարածքներում, որտեղ հնարավոր է հեղեղում կամ որտեղ պահանջվում է թափված հեղուկների և քիմիական նյութերի պահում: Շեմքերը պետք է համապատասխանեն մատչելիության պահանջներին,
6) փական-շպինգալետներ` ապահովում են փական-շպինգալետների մշտական ամրացումը ակտիվ և պասիվ լաբորատոր դռների ոչ ակտիվ փեղկի վրա,
7) դռների բացման ձեռքի մեխանիզմ` վերահսկվող միկրոկլիմայով բոլոր տարածքների ներսից:

Նկար 3. Պաշտպանիչ մակադրակներ դռների վրա
79. Լաբորատորիաների դռների ապակեպատում`
1) լաբորատորիաների դռները, որպես կանոն, պետք է ունենան դիտման պատուհան: լաբորատորիաների դռների ներսի կողմում, որտեղ պահանջվում է լուսավորության վերահսկում կամ մթություն, տեղադրվում են ծալովի դռնակներ,
2) հատուկ ազդակներով լաբորատորիաների դռներում դիտման վահանակը պետք է լինի հերմետիկ և նախատեսված լինի տասնհինգ րոպեի ընթացքում կոտրվածքին դիմադրելու համար:
80. Լաբորատորիաների մուտքի դռների վրա նշվում են լաբորատորիաների անվանումները և կենսաբանական վտանգի համապատասխան նշանները` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրամանով հաստատված N 3.1.1-032-2016 Սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմերի:
8.6. ԿԱՄ-2 ՄԻՋՆԱՊԱՏԵՐ
81. Գիպսաստվարաթղթե թերթերի կոնստրուկցիայից միջնապատերը, հենականգնակների չափը, ամրակները, դրանց միջև հեռավորությունը և այլն պետք է հաշվարկվեն` հաշվի առնելով կոնկրետ պայմանները, ներառյալ պատերի բարձրությունը, բեռնվածությունը, ճնշումը և այլն:
82. Արտաքին անկյունները և մարդկանց, սայլակների և սարքավորումների ինտենսիվ շարժման բոլոր հատվածները պաշտպանելու համար պետք է նախատեսվեն պատերի պաշտպանության միջոցներ (անկյունային և այլ պաշտպանիչ մակադրակներ):
83. Պետք է օգտագործվի բորբոսակայուն գիպսաստվարաթուղթ: Ըստ տարածքի պայմանների պետք է օգտագործվեն համապատասխան խոնավակայուն, հարվածակայուն, աղմուկամեկուսիչ և այլ հատուկ գիպսաստվարաթղթե արտադրանքներ:
84. Այնտեղ, որտեղ նշված են կամ կարող են նախատեսվել ապագայում միջնապատերին տեղադրվող տարրեր, ներառյալ դարակաշարեր, պահարաններ, սարքավորումներ, պատերի պաշտպանիչ ցանկապատերը, մոնիտորներ, սահմանափակիչներ և խարիսխներ, անհրաժեշտ է նախատեսել պողպատե կապ ամրացումները իրականացնելու նպատակով:
85. Ջրից վնասվելու ենթակա բոլոր վայրերում պետք է տեղադրվեն ցեմենտա-ավազային սալիկներից պատրաստված միջնապատեր:
86. Լաբորատոր տարածքների միջև միջնապատերը պետք է ունենան առնվազն մեկ ժամ հրակայունություն:
8.7. ԿԱՄ-2 ՎԱՐԱԿԻՉ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ
87. Վարակիչ գոտու հարդարման պահանջները տարածվում են նաև վարակիչ գոտիներին անմիջապես հարակից տարածքների վրա` դեպի դրանք ուղիղ մուտքով:
88. Լաբորատորիաները, որոնք պահանջում են ամրության և մաքրության շատ բարձր մակարդակ, պետք է ունենան բարձր համապատասխան դիմացկուն ծածկույթ կամ պանելային կոմպոզիտային համակարգ, որը կայուն է խոնավության, քիմիական նյութերի և սխալ վարվելու նկատմամբ:
89. Հարդարման նյութերը պետք է լինեն հարթ, հեշտ մաքրվող և կայուն քիմիական նյութերի և ախտահանիչների նկատմամբ, որոնք սովորաբար օգտագործվում են լաբորատոր պայմաններում:
90. Հատակի ծածկույթները պետք է տեղադրվեն պատից պատ, հատակի ծածկույթը պետք է անցնի ամբողջ սարքավորման տակով:
91. Հատակի ծածկույթը պետք է լինի չսահող և չներծծող, ինչը թույլ կտա ախտահանել հեղուկ ախտահանիչներով:
92. Ըստ նախագծային առաջադրանքի լաբորատորիայում կարող է տեղադրվել անկար հատակ (եռակցված վինիլային թերթ կամ էպոքսիդային խեժ)` ինտեգրված շրիշակով:
93. Ներքին միջնապատերի հիմնական հարդարման համար պետք է օգտագործել փայլատ ակրիլային կամ լատեքսային էմալային ներկ:
94. Բարձր արդյունավետության ծածկույթները կամ պանելային կոմպոզիտային համակարգերը անհրաժեշտ են բարձր խոնավություն ունեցող, հաճախակի ախտահանվող, բարձր հարվածային բեռնվածություն և մաշվածություն ունեցող տարածքներում, ինչպես նաև Ծրագրի պահանջներով նախատեսված այլ պայմաններում:
95. Լաբորատոր տարածքների նախագծման ժամանակ առաստաղի բարձրությունը պետք է որոշվի` հաշվի առնելով տվյալ տարածքի գործառնական նշանակությունը, լաբորատոր սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացների պահանջները, ինչպես նաև օդափոխության, օդորակման, օդի մաքրման, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման և այլ ինժեներական համակարգերի տեղադրման, շահագործման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ տարածքը: Կախովի առաստաղների կիրառման դեպքում դրանց վերևում տեղադրվող ինժեներական համակարգերի և հաղորդակցությունների համար պետք է ապահովվի դրանց անվտանգ շահագործման, ստուգման, վերանորոգման և փոխարինման համար բավարար միջառաստաղային տարածք:
96. Ձայնամեկուսիչ սալիկներից պատրաստված ձայնամեկուսիչ կախովի առաստաղները պետք է լինեն հիդրոֆոբ, հարթ մակերեսով, հեշտ լվացվող և ունենան ձայնի կլանման նվազագույն գործակից 0,80: Անհարթ եզրերը թույլատրելի չեն:
97. Առանց կախովի կոնստրուկցիաների առաստաղները կարող են ընդունելի լինել լաբորատորիաներում հետևյալ պայմանների դեպքում`
1) ծածկի կոնստրուկցիան պատրաստված է բետոնից, որը ենթակա է ներկման,
2) օդատարները, խողովակները, մալուխատարերը և առաստաղին տեղադրվող այլ մեխանիկական և էլեկտրական տարրերը կարող են հասցվել նվազագույնի և տեղադրվել այնպես, որ դրանք լինեն տեսանելի և կոկիկ,
3) լաբորատորիայի օգտագործումը և գործունեությունը համատեղելի են առաստաղի (առանց կախովի կոնստրուկցիաների) հետ: Չափանիշները պետք է ներառեն փոշու կուտակումը, մաքրման բարդությունը և տարածքի մեծացած ծավալի ազդեցությունը մեխանիկական համակարգերի վրա:
98. Ապակու պահեստավորման, ավտոկլավային տարածքների և այլ բարձր խոնավություն ունեցող տարածքների առաստաղների համակարգերը պետք է լինեն խոնավակայուն:
99. Գիպսաստվարաթղթե կախովի առաստաղները կարող են պահանջվել մաքուր սենյակներում, մեկուսացված լաբորատորիաներում և միաձույլ առաստաղ պահանջող այլ տարածքներում:
100. Նախագծային առաջադրանքով լաբորատորիաների արդյունավետության չափանիշներին համապատասխանելու համար կարող են պահանջվել պանելային կոմպոզիտային և առաստաղների այլ համակարգեր:
101. Կախված Ծրագրի պահանջներից, որպես ներկ կարող է օգտագործվել ակրիլային էմալ կամ բարձր արդյունավետության ծածկույթ:
9. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ (ԿԱՄ-3) ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
102. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների երկրորդային արգելքները պետք է համապատասխանեն ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաների երկրորդային արգելքների համար սահմանված պահանջներին, ինչպես նաև ԿԱՄ-3-ի համար սահմանված լրացուցիչ պահանջներին:
103. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաները տեղակայվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի N 1408-Ն հրամանի և ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրամանով հաստատված N 3.1.1-032-2016 սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմերի պահանջների:
104. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների արտաքին պաշտպանիչ պատյանը հանդես է գալիս երկրորդային արգելքի բաղադրիչ և պետք է պատշաճ կերպով հերմետիկ լինի` ճնշումը պահպանելու համար: Ճնշման պահպանումը հիմնարար նշանակություն ունի օդի հոսքի ցանկալի ուղղությունը պահպանելու համար, որը վերահսկում և ուղղորդում է հնարավոր աղտոտված օդը մինչև շենքից դուրս գալը:
9.1. ԿԱՄ-3 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
105. Լաբորատորիան պետք է դիմացկուն լինի ներխուժման և վնասման նկատմամբ: Անվտանգության պահանջները ներառում են`
1) կենսաբանական պաշտպանության լաբորատորիան պետք է իրականացվի ավելի ցածր ռիսկի գոտու միջով` ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիայից անվտանգության համապատասխան սարքերով,
2) պատուհանները և արտաքին այլ տարրեր կարող են ունենալ ներխուժումից պաշտպանության պահանջներ, հատկապես առաջին հարկում: Պահանջները պետք է համապատասխանեն սպառնալիքների ռիսկերի գնահատմանը,
3) օդի ընդունիչները, գեներատորները և այլ տարրերը կարող են գտնվել պահպանվող տարածքներում և պաշտպանված լինել վնասվածքներից և չարտոնված մուտքից:
9.2. ԿԱՄ-3 ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
106. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաներում բացվող պատուհաններ չեն թույլատրվում:
9.3. ԿԱՄ-3 ԴՌՆԵՐ
107. Դռները, որոնք երկրորդային արգելքի մաս են կազմում պետք է համապատասխանեն ԿԱՄ-2-ի համար սահմանված դռների պահանջներին, ինչպես նաև ԿԱՄ-3-ի համար սահմանված լրացուցիչ պահանջներին:
108. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաներում արտաքին դռները կարող են նախատեսվել միայն որպես վթարային ելքեր: Վթարային ելքի դռները պետք է առանձնացված լինեն մեկուսացման գոտուց շլյուզով, կողպված լինեն (ելքի համար համապատասխան սարքերով), հագեցած լինեն ազդանշանային համակարգով, հերմետիկացված լինեն խտացման միջադիրներով և չպետք է ունենան ֆուրնիտուր դռան արտաքին կողմում: Անհրաժեշտ է տեղադրել կողպեքով արտաքին արկղ վթարային ծառայությունների աշխատակիցների մուտքը ապահովելու համար:
109. Դռները պետք է լինեն ինքնափակվող, կողմնորոշված օդի հոսքին համապատասխան և ունենան արգելափակման մեխանիզմ` ճնշումը պահպանելու համար, կամ մուտքի և ելքի ստանդարտ գործառնական ընթացակարգի միջոցով: Կենսաբանական պաշտպանության տարածքներում դռները, որպես կանոն, բացվում են օդի շարժման ուղղությամբ: Դռների դիրքը պետք է վերահսկվի ՇԱՀ համակարգով:
110. Դռները, որոնք տանում են դեպի շլյուզ և այլ վայրեր, որտեղ պահանջվում է ուղղորդված օդի հոսք, պետք է կառուցված լինեն այնպես, որ ապահովվի բավարար օդափոխություն ներքևի մասում` օդի ճնշումը հաղթահարելու և դուռը հեշտ փակվելու համար:
111. Շլյուզերի դռները պետք է հագեցած լինեն բլոկավորումով: Բլոկավորումը պետք է ունենա վթարային անջատման մեխանիզմ վթարային ելքի համար:
112. Ֆուրնիտուրը պետք է լինի չժանգոտվող պողպատից կամ այլ ամուր և վնասվածքակայուն նյութից: Ֆուրնիտուրը չպետք է ստեղծի դատարկություններ, ճեղքեր կամ ճաքեր, պետք է լինի հարթ և մաքրվող: Դռների հերմետիկության խտացման միջադիրները պետք է կարգավորվող լինեն` ճնշման անհրաժեշտ տարբերությունը պահպանելու համար:
9.4. ԿԱՄ-3 ՄԻՋՆԱՊԱՏԵՐ
113. Միջնապատերը պետք է համապատասխանեն ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաների միջնապատերին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ԿԱՄ-3-ի համար սահմանված լրացուցիչ պահանջներին:
114. Մեկուսացման տարածքներում միջնապատերը պետք է ընտրվեն այնպես, որ դիմանան ճնշմանը, հարվածներին, ջրի կամ խոնավության ազդեցությանը: Ներքին միջնապատերը, որոնք երկրորդային արգելքի մաս են կազմում, պետք է հասնեն կոնստրուկցիայի ստորին մասին և հերմետիկորեն ամրացվեն դրան: Միջնապատերը պետք է համապատասխանեն ռիսկերի գնահատման արդյունքում սահմանված ֆիզիկական անվտանգության բոլոր պահանջներին:
115. Կարկասային միջնապատերը պետք է ներառեն հատուկ գիպսաստվարաթուղթ, ապակեպլաստիկ, ապակե մանրաթել կամ այլ վահանակներ, որոնք ընտրված և նախագծված են այնպես, որ ապահովեն հարվածների պատշաճ դիմադրություն և խոնավության կամ ջրի դիմադրություն: Թղթե երեսպատմամբ ստանդարտ գիպսաստվարաթուղթի կիրառումը չի թույլատրվում: Միջնապատերի կոնստրուկցիան, ներառյալ կանգնակների հաստությունը, խորությունը, մասերը և ամրացումը, պետք է բավարար լինի տարածքում ճնշման տարբերություններին և պատի բոլոր բաղադրիչներին և բեռնվածքներին դիմակայելու համար:
116. Բետոնե բլոկներից պատերը պետք է ներառեն մանր ավազային լցոնիչով կամ հղկված մակերեսով բլոկներ, որպեսզի ապահովեն բլոկային լցոնիչի և էպոքսիդային ներկի կամ բարձր արդյունավետության ծածկույթների համար հարմար հիմք: Բետոնե բլոկներից միջնապատերում եղած դատարկությունները, որոնք չեն հասնում կոնստրուկցիային, պետք է հերմետիկացվեն առաստաղի վերևում:
9.5. ԿԱՄ-3 ՎԱՐԱԿԻՉ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ
117. Ներքին տարածքների ներքին հարդարումը պետք է համապատասխանի ԿԱՄ-2-ի համար սահմանված պահանջներին, ինչպես նաև ԿԱՄ-3-ի համար սահմանված լրացուցիչ պահանջներին:
118. Բոլոր հարդարման նյութերը պետք է ընտրվեն` հաշվի առնելով քիմիական նյութերը և մեթոդները, որոնք կօգտագործվեն մաքրման, ախտահանման կամ մանրէազերծման համար` առանց վնասելու կամ վատթարացնելու որակը, ներառյալ գույնի փոփոխությունը:
119. Ներքին հարդարումը պետք է ընտրվի լաբորատորիայի կյանքի ցիկլի արժեքից, այլ ոչ թե ելնելով սկզբնական արժեքից: Մակերեսները պետք է լինեն հարվածակայուն և ունենան հարթ, հերմետիկ միացումներ և անցումներ, հարթեցված արտաքին անկյուններ և կլորացված ներքին անկյուններ:
120. Բոլոր նյութերը պետք է դիմակայուն լինեն ջերմության և խոնավության ազդեցությանը և պահպանեն իրենց բնութագրերը նախագծի կյանքի ընթացքում:
121. Բոլոր հարդարման նյութերը պետք է ունենան բորբոսի և սնկերի առաջացումը կանխարգելող հատկություններ: Նյութերը չպետք է լինեն ցելյուլոզային (օրգանական ծածկույթով) հիմքերի վրա:
122. Նյութերի ընտրության չափանիշները պետք է հիմնված լինեն տարածքի նախատեսված օգտագործման պահանջների վրա և ներառեն`
1) դիմադրություն լաբորատորիայում օգտագործվող քիմիական նյութերին, ներառյալ մաքրման և ախտահանման համար օգտագործվողները,
2) դիմադրություն մաշվածությանը, քերծվածքներին, տրորմանը և հարվածներին,
3) ուժեղացում հարվածների ենթարկվող վայրերում,
4) հակամանրէային հատկություններ,
5) հեշտ վերանորոգվող:
123. Վահանակային կոմպոզիտային համակարգերի պատերի և առաստաղների սոսինձները, հերմետիկները և համակարգի բոլոր մյուս բաղադրիչները պետք է լինեն նույնքան քիմիապես դիմացկուն, որքան համակարգի վահանակները:
124. Բարձր արդյունավետության ամրացված բազմաշերտ պոլիմերային ծածկույթը հարվածակայուն, ջրակայուն և բորբոսակայուն հիմքի վրա կարող է կիրառվել, եթե այն ունի գործառնական առավելություններ վահանակայինի համեմատ:
125. Ներքին տարածքների հատակների հարդարումը պետք է համապատասխանի ԿԱՄ-2 հատակների պահանջներին, ինչպես նաև ԿԱՄ-3-ի համար սահմանված լրացուցիչ պահանջներին:
126. Հատակները պետք է լինեն ամուր, չսահող և դիմացկուն քիմիական նյութերի և ախտահանիչների ազդեցությանը: Հատակները պետք է լինեն միաձույլ, պատերի հարդարմանը հարող ոչ պակաս, քան 152 մմ բարձրությամբ ինտեգրված շրիշակով: ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաներում առավել հաճախ օգտագործվում է ջերմակայուն վինիլային թիթեղ, իսկ ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքներում, որտեղ պահանջվում է բարձր ամրություն կամ բեռնատարողություն, օգտագործվում է էպոքսիդային խեժը:
127. Մեխանիկական տարածքների և միջանկյալ մակարդակների հատակները, որոնք գտնվում են անմիջապես կենսաբանական մեկուսացման գոտիների վերևում, պետք է նշվեն, որպեսզի հնարավորության դեպքում նշվի ներքևում գտնվող տարածքների և ինժեներական ցանցերի գտնվելու վայրը:
128. Պատերի հարդարումը պետք է լինի ամուր, միաձույլ և կայուն քիմիական նյութերի և ախտահանիչների նկատմամբ: Պատերը պետք է հերմետիկորեն միացված լինեն հիմքին, առաստաղին, դռների շրջանակներին, վերադիր վահանակներին և բոլոր այլ անցքերին, անցումներին և սարքերին: Ներքին անկյունները պետք է լինեն կլորացված, իսկ արտաքին անկյունները` հղկված սուր անկյունները վերացնելու և մաքրումը հեշտացնելու համար: Էպօքսիդային կամ բարձր արդյունավետության ծածկույթները կամ վահանակային կոմպոզիտային համակարգերը ընդունված են ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքների համար: Պատերի կոնստրուկցիան ու նյութերը պետք է ընտրվեն այնպես, որ ապահովեն համատեղելիություն հարդարման համակարգերի հետ և ապահովեն հարթ մակերես առանց դատարկությունների: Պատերի հարդարման նյութերը պետք է պաշտպանված լինեն հարվածներից և մաշվածությունից անկյունային պաշտպանիչ տարրերի, պաշտպանիչ ռելսերի, ապակեպլաստիկե վահանակների կամ այլ միջոցների միջոցով խոցելի վայրերում:
129. Առաստաղները պետք է լինեն ամուր և կայուն խոնավության, լվացման, բարձր ճնշման նկատմամբ և դիմանան ախտահանիչ նյութերի ազդեցությանը, հերմետիկ: Առաստաղները պետք է լինեն միաձույլ և հերմետիկորեն միացված պատերին: Սպասարկման վահանակները, լուսատուները, դիֆուզորները և առաստաղին տեղադրված այլ սարքեր պետք է ունենան հերմետիկ միացում: Առաստաղները պետք է կլորացված լինեն դեպի պատերը` սուր անկյունները վերացնելու և մաքրումը հեշտացնելու համար:
130. Էպօքսիդային կամ բարձր արդյունավետության ծածկույթով գիպսաստվարաթուղթը կամ վահանակային կոմպոզիտային համակարգերը ընդունված են ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքների համար: Գիպսաստվարաթուղթը չպետք է լինի ստանդարտ պատի գիպսաստվարաթուղթ, այլ պետք է հատուկ ընտրվի և մանրամասն նկարագրվի` ապահովելու համար պատշաճ խոնավակայունություն և կախվածության դիմադրություն:
131. Աղմուկամեկուսիչ սալիկապատ առաստաղների համակարգերը թույլատրելի չեն:
132. Միջնապատերում, հատակներում և առաստաղներում բոլոր անցումների համար անցքերը պետք է հերմետիկորեն փակվեն` ստեղծելով շարունակական և անթափանց (հերմետիկ և ջրակայուն) արգելք` բարելավելու սանիտարական պայմանները, հեշտացնելու գազերի և գոլորշիների ախտահանումը և կանխելու օդի ներթափանցումը: Խողովակաշարերը, օդատարները, էլեկտրական տուփերը և այլ անցնող տարրեր պետք է ամուր ամրացվեն` կանխելու դրանց տեղաշարժը, որը կարող է վնասել կնիքները: Անցումները պետք է հասանելի լինեն զննման և սպասարկման համար: Խտացման միջադիրների հերմետիկությունը պետք է հաստատվի փորձարկումներով:
133. Որպես խտացման միջադիրներ կարող են օգտագործվել սեղմման միջադիրներ, որոնք առավել հարմար են կոնկրետ պայմանների և մասերի համար:
134. Հերմետիկ նյութը պետք է քսվի հավասարաչափ, հարթ և անընդհատ, առանց դատարկությունների, հանգույցների, սուր եզրերի կամ նյութի ավելցուկի: Հերմետիկ նյութը պետք է համատեղելի լինի բոլոր այն նյութերի հետ, որոնց հետ այն շփվում է, ներառյալ այլ հերմետիկ նյութեր: Հերմետիկ նյութը պետք է ունենա քիմիական դիմադրություն, ճկունություն, ամրություն, կպչունություն և այլ բնութագրեր, որոնք համապատասխանում են դրա կիրառմանը: Քսման թերությունները հայտնաբերելու համար պետք է օգտագործվի անթափանց հերմետիկ նյութ:
135. Սեղմման միջադիրները պետք է ձևավորեն հերմետիկ խտացման միջադիր, լինեն կայուն քիմիական նյութերի և քայքայման նկատմամբ, ինչպես նաև համատեղելի բոլոր այն նյութերի հետ, որոնց հետ նրանք շփվում են:
136. Գիպսաստվարաթղթի և այլ կոշտ նյութերի միջով խողովակաշարերի և այլ անցումների վրա խտացման միջադիրն ուժեղացնելու համար պետք է նախատեսվեն վերադիր օղակներ: Վերադիր օղակները պետք է լինեն հարթ, առանց անհասանելի դատարկությունների և ամբողջությամբ ընկղմված հերմետիկ նյութի մեջ:
137. Պատերի, հատակների, առաստաղների և բոլոր տարասեռ նյութերի միջև կարերը պետք է լիովին հերմետիկացվեն: Դեֆորմացիոն կարանների վրա հերմետիկ նյութը պետք է քսվի բարձրորակ հարդարման նյութերից հետո` ճաքերից խուսափելու համար:
138. Բոլոր ինժեներական համակարգերը պետք է նախագծվեն այնպես, որ բացառվի արգելքի ներսում սպասարկման վահանակներ տեղադրելու անհրաժեշտությունը: Անհրաժեշտ սպասարկման վահանակները, եթե դրանց տեղադրումն անխուսափելի է, պետք է տեղակայվեն ամենաքիչ վտանգավոր գոտիներում:
139. Սպասարկման վահանակների շրջանակները պետք է հերմետիկորեն ամրացվեն պատին կամ առաստաղին և հագեցած լինեն ամուր գազաանթափանցելի դռան միջադիրով: Սպասարկման վահանակների կոնստրուկցիան պետք է ապահովի միջադրի սեղմում դռան վահանակի ամբողջ պարագծով` առանց ծխնիների կամ փականների հատվածում ընդատման, երբ վահանակը փակ վիճակում է: Սպասարկման վահանակների դռները պետք է պատրաստված լինեն չժանգոտվող պողպատից կամ այլ չներկված կոռոզիակայուն նյութից:
9.6. ԿԱՄ-3 ԱՎՏՈԿԼԱՎՆԵՐ
140. Լաբորատորիաները պետք է հագեցած լինեն վնասակար և վտանգավոր բժշկական թափոնների մանրէազերծման համար նախատեսված ավտոկլավներով ըստ կիրառման պահանջի:
141. Օպտիմալ կոնֆիգուրացիան մեկ կամ մի քանի անցումային ավտոկլավներն են: Անցումային ավտոկլավները չպետք է թույլ տան մաքուր գոտու կողմից դռների բացում մինչև ախտահանման հաստատված ցիկլի ավարտը: Մաքուր կողմի ավտոկլավի դռները չպետք է բացվեն անմիջապես մաքուր գոտու միջանցք, այլ պետք է բացվեն դեպի շլյուզ: Շլյուզում պետք է նախատեսված լինի բավարար տեղ ավտոկլավային սայլակների համար, որպեսզի դրանք չկայանվեն միջանցքում:
142. Ավտոկլավի դռան վերևում պետք է տեղադրվի տեղային արտածում` գոլորշին և հոտերը որսալու համար: Վարակիչ գոտում գտնվող արտածումը պետք է միացված լինի ՀԵՊԱ զտիչով արտածման համակարգին:
9.7. ԿԱՄ-3 ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
143. Վարակիչ գոտում տեղադրված ստացիոնար սարքավորումների սպասարկվող բաղադրիչները (փականներ, ապահովիչներ և այլն) խորհուրդ է տրվում տեղադրել մաքուր գոտում:
10. ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
144. Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծումը պետք է համապատասխանի`
1) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 շինարարական նորմերին,
2) ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերին,
3) ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրամանով հաստատված N 3.1.1-032-2016 սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին,
4) ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված «Ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ` հյուսվածքաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի պահանջներին:
145. Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծումը պետք է համապատասխանի լաբորատորիայի գործառույթներին և պահվող կամ օգտագործվող ԱԿԱ-ի համար կենսաբանական անվտանգության առաջարկվող մակարդակին: Աէրազոլային փոխանցման ռիսկի մեծացմանը զուգընթաց կարող է պահանջվել երկրորդային մեկուսացման ավելի բարձր մակարդակ` շրջակա միջավայրում վարակիչ ԱԿԱ-ի տարածումը կանխելու համար: Առաջարկություններն ու պահանջները տարբերվում են` կախված լաբորատորիայի տեսակից և իրականացվող հետազոտություններից:
146. Լաբորատորիաների ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերը պետք է նախագծվեն հետևյալ նվազագույն ընդհանուր չափանիշներին հասնելու նկատառումով`
1) պահպանեն ջերմաստիճանը և խոնավությունը տարածքում պահանջվող արժեքներում, ինչպես նաև զտումը տրված մակարդակում` համաձայն Ծրագրի,
2) լինեն հուսալի, սպասարկվող, աշխատեն առանց ընդհատումների և պատշաճ կառավարման համակարգով,
3) տարածքում պահպանեն ֆոնային աղմուկի և թրթռումների տրված չափանիշները,
4) ապահովեն օդափոխություն` գոլորշիները, հոտերը և օդում աղտոտող նյութերը հեռացնելու համար:
147. Ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը լաբորատորիայում. բոլոր լաբորատոր տարածքները պետք է նախագծված լինեն այնպես, որ պահպանեն ջերմաստիճանի և հարաբերական խոնավության մակարդակները, որոնք նշված են աղյուսակ 1-ում`
Աղյուսակ 1. Լաբորատորիաների ներքին տարածքների ջերմային և հարաբերական խոնավության պայմաններ
| Հ/Հ |
Սեզոն |
Ջերմաստիճան, oC |
Հարաբերական խոնավություն, % |
| 1. |
Ամառ |
23 ± 1 |
50 ± 5 |
| 2. |
Ձմեռ |
21 ± 1 |
30 ± 5 |
148. Հովացման ջերմային բեռնվածք. ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգը պետք է ապահովի առնվազն 86 Վտ/մ² ջերմության արտազատում սարքավորումներից կամ հովացում փաստացի հաշվարկային բեռի չափով` կախված նրանից, թե որն է ավելի մեծ:
10.1. ԿԱՄ-2 ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
149. Լաբորատոր ախտորոշիչ տեսակի շենքերի և տարածքների ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերը պետք է նախագծվեն` հաշվի առնելով լաբորատորիայի գործառնական նշանակությունը, իրականացվող տեխնոլոգիական գործընթացները, աշխատողների թվաքանակը, օգտագործվող նյութերի և սարքավորումների բնույթը, կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների մակարդակը և սենքերի ֆունկցիոնալ գոտիավորումը: Լաբորատոր սենքերի օդափոխության համակարգերի նախագծման ժամանակ պետք է բացառվի օդի վերահսկելի չնախատեսված հոսքը բարձր աղտոտվածության կամ կենսաբանական վտանգ ունեցող սենքերից դեպի ավելի ցածր վտանգավորության կամ մաքուր գոտիներ:
150. Ջեռուցման, օդափոխության և օդորակման անկախ համակարգեր. լաբորատորիաների ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերը պետք է անկախ լինեն շենքում ջեռուցման, օդափոխության և օդորակման այլ համակարգերից:
151. Պահուստավորում Ք+1. կենտրոնական ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը պետք է հագեցած լինեն օդը մշակող մի քանի օդ մշակող սարքավորումներով և արտածման օդամղիչներով` հուսալիությունը բարձրացնելու համար:
152. ՊՇՌ-ի համար նախատեսված տարածքներ. ՊՇՌ լաբորատորիաները սովորաբար տեղակայված են առանձին սենքերում, որոնք գոտիավորվում են ըստ գործառույթների, համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման, ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրամանով հաստատված N 3.1.1-032-2016 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի: Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերը չպետք է թույլ տան վերաշրջանառություն` խաչաձև աղտոտման վտանգի պատճառով:
153. Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի պահանջները այնպիսի միջավայրային գործոնների նկատմամբ զգայուն սարքավորումների համար, ինչպիսիք են ջերմաստիճանը, թրթռումը, աղմուկը, ճնշումը և մագնիսական դաշտերը, պետք է համապատասխանեն սարքավորումների արտադրողի պահանջներին:
154. Օդափոխության ինտենսիվություն. արտաքին օդի օդափոխության ինտենսիվությունը լաբորատոր տարածքներում պետք է լինի առնվազն 6-ա պատիկ օդափոխանակումով մեկ ժամում, անկախ հովացման համակարգի բեռնվածությունից: Օդափոխության այս նվազագույն ինտենսիվությունը պետք է պահպանվի մշտապես:
155. Օդի զտում. լաբորատորիաների համար օդի զտման պահանջները ներկայացված են սույն նորմերի 199 և 200 կետերում:
156. Այն տարածքները, որտեղ օգտագործվում է լազերային սարքավորում, պետք է ունենան պատշաճ օդափոխություն` լազերների և սնդիկի լամպերի կողմից արտածման օզոնի կուտակումից խուսափելու համար: Օդափոխությունը պետք է ապահովի օզոնի ազդեցության մակարդակը սենյակում` ոչ ավելի, քան սահմանված է ՀՀ կառավարություն 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման N 1 հավելվածում նշված նորմատիվները:
10.2. ԿԱՄ-2 ՕԴԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
157. Օդի բաշխում. բոլոր տարածքներում ներածվող, արտածվող և արտաքին օդը պետք է անցնի օդատարներով: Օդի տեղափոխումը անմիջապես տարածքների միջև թույլատրելի չէ, բացառությամբ զուգարանների, հանդերձարանների և հավաքարարների պարագաների համար նախատեսված սենքերի: Օդի տեղափոխումը կարող է տեղի ունենալ նաև հարակից միջանցքների միջև դեպի բացասական ճնշման գոտի դրական ճնշման գոտիներից:
158. Օդի ներածում. օդի ներածման բաշխման համակարգը պետք է նախագծված լինի այնպես, որ նվազագույնի հասցվի տուրբուլենտությունը և չազդի առաջնային մեկուսացման սարքավորումների, ինչպիսիք են քիմիական օդաքարշ պահարանների և ԿԱՊ-ների, արտադրողականության և գործունեության վրա:
159. Օդի ներածման անցքերը չպետք է ուղղված լինեն օդաքարշ պահարանների կամ ԿԱՊ-ի դիմային մասին: Օդաքարշ պահարանների կամ ԿԱՊ-ների դիմային մասից 235 մմ հեռավորության վրա գտնվող օդի արագությունը չպետք է գերազանցի 15,2 մ/րոպե, որը չափվում է հատակից 1,5 մ բարձրության վրա:
160. Օդափոխության համար նախատեսված օդը պետք է անցնի միայն օդատարներով: Արգելվում է օգտագործել պլենումներ (շենքի դատարկ խոռոչներ) և օդափոխության հորաններ` օդի բաշխման համար:
161. Միջանցքներ. միջանցքները պետք է ապահովված լինեն օդորակմամբ: Միջանցքներ և նախասրահ ներածվող օդորակված օդի քանակը պետք է բավարար լինի միջանցքներում ընդհանուր դրական ճնշումը պահպանելու համար:
162. Խաչաձև աղտոտման կանխարգելում. լաբորատորիաներում օդի բաշխումը պետք է կանխի խաչաձև աղտոտումը առանձին տարածքների միջև: Օդը պետք է տեղափոխվի աղտոտման ամենացածր մակարդակ ունեցող տարածքներից դեպի աղտոտման ավելի բարձր աղտոտման մակարդակ ունեցող տարածքներ, այսինքն` «մաքուր» գոտիներից դեպի «վարակիչ» գոտիներ:
163. Օդի ներածման սարքեր. լաբորատորիաներում օդի ներածման սարքերը պետք է տեղադրվեն առաստաղի մակարդակում կամ դրան մոտ, եթե դրանք տեղադրված են պատերին: Օդի բաշխման և դիֆուզիայի սարքերը պետք է ընտրվեն այնպես, որ նվազագույնի հասցվեն ջերմաստիճանային գրադիենտները և օդի տուրբուլենտությունը:
164. Լաբորատորիայի պահանջները. տարածքում օդի բաշխումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`
1) լաբորատորիաներում ներածվող օդի մեծ ծավալները օդաքարշ պահարանների կամ սարքավորումների նկատմամբ զգայուն գոտիների մոտ լավագույնս ներածվում են ծակոտկեն թիթեղների կամ շառավղային դիֆուզորների միջոցով,
2) օդի ջերմաստիճանը և խոնավությունը պետք է լինեն միատեսակ ամբողջ տարածքում: Օդի ջերմաստիճանը պետք է վերահսկվի յուրաքանչյուր տարածքում,
3) յուրաքանչյուր առանձին լաբորատոր տարածք պետք է հագեցած լինի ջերմաստիճանի կարգավորման հատուկ միջոցներով: Դա պետք է ներառի ներածվող և արտածվող օդի համար նախատեսված հատուկ տերմինալներ:
10.3. ԿԱՄ-2 ՇԼՅՈՒԶՆԵՐ
165. Բնութագրեր. շլյուզները տեղակայվում են լաբորատորիայի, մեկուսարանի, պաշտպանված տարածքի և միջանցքի միջև, տարբեր մեկուսացման մակարդակներ ունեցող գոտիների միջև: Շլյուզը ունի փոխադարձ կողպվող դռների երկու զույգ` մեկ դուռ, որը տանում է դեպի լաբորատորիա, մեկուսարան, պաշտպանված տարածք և մեկ դուռ, որը տանում է դեպի միջանցք կամ հարակից տարածք: Կախված մեկուսացման պահանջվող տեսակից, Շլյուզը կարող է ունենալ դրական, բացասական կամ չեզոք ճնշում միջանցքի նկատմամբ:
166. Ներածում և արտածում. շլյուզները պետք է հագեցած լինեն ինչպես ներածման, այնպես էլ արտածման ցանցերով: Բացի այդ, շլյուզները պետք է հագեցած լինեն հատուկ ներածման և արտածման տերմինալով: Սա թույլ է տալիս վերասարքավորել շլյուզը` համաձայն Ծրագրի փոփոխությունների:
167. Տարածքի ճնշման անկում. շլյուզի, լաբորատորիայի, մեկուսարանի, պաշտպանված տարածքի, միջանցքի կամ հարակից տարածքի միջև ճնշման անկումը վերահսկելու համար պետք է նախատեսվեն տարածքի ճնշման անկման տվիչներ: Տարածքի ճնշման անկումը պետք է պահպանվի առնվազն 2,5 Պա մակարդակի վրա: Որոշ դեպքերում տարածքի ճնշման անկումը կարող է հասնել 12,5 Պա և ավելի:
168. Շահագործման և տեխնիկական սպասարկման ռազմավարություն. շենքի ջերմաստիճանի վերահսկման համակարգերը, ՇԱՀ-րը չպետք է օգտագործվեն Ծրագրի սարքավորումների շահագործման և կառավարման համար: Ծրագրի սարքավորումների կառավարման և շահագործման և տեխնիկական սպասարկման ամբողջական ռազմավարությունը պետք է ստուգվի Ծրագրի պահանջներին համապատասխանության համար և համաձայնեցվի Ծրագրի օգտագործողների հետ:
169. Ծրագրային ապահովման համար օդափոխության համակարգի պահանջները պետք է համապատասխանեն սարքավորումների արտադրողի պահանջներին:
10.4. ԿԱՄ-2 ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՀՈՎԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
170. Համակարգի տեսակը. ջրային ջեռուցման և հովացման համակարգերը, պետք է լինեն հարկադիր, շրջանառու և փակ տիպի:
171. Ջեռուցումն իրականացվում է գոլորշիով կամ տաք ջրով: Տաք ջուրը պետք է մատակարարվի նախնական և կրկնակի տաքացման գալարախողովակներին, տերմինալային սարքերին, ֆանկոիլներին (ֆանկոիլները թույլատրելի չեն հյուսվածքների կուլտուրայի սենյակներում): Կենտրոնական համակարգերը կարող են լրացվել ջրային սարքերով, որոնք օգտագործում են բնական կոնվեկցիան:
172. Էլեկտրական դիմադրության ջեռուցում. էլեկտրական դիմադրության ջեռուցման օգտագործումն արգելված է: Սա ներառում է ներկառուցված փոքր էլեկտրական ջեռուցիչները:
173. Հովացման համակարգի տեսակ. հովացումը պետք է իրականացվի հովացված ջրով ջրային համակարգերի միջոցով:
174. Ինքնավար հովացման համակարգեր. ինքնավար հովացման համակարգերի օգտագործումը չն թույլատրվում:
10.5. ԿԱՄ-2 ԱՐՏԱԾՄԱՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
175. Պահանջներ. յուրաքանչյուր արտածման համակարգը եզակի է և պահանջում է այնպիսի հարցերի հատուկ քննարկում, ինչպիսիք են օդի քանակը, զտումը, նյութերը, արտանետման տեսակը, կառավարման միջոցները, վթարային սնուցումը, աշխատանքային ժամերը և այլն: Արտածման համակարգերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) օդափոխության համակարգերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերին,
2) արտածման օդափոխության համակարգերը պետք է նախագծված լինեն այնպես, որ աշխատի շուրջօրյա, շաբաթը 7 օր,
3) արտածման օդափոխության համակարգերը պետք է հավասարակշռված լինեն ներածման օդափոխության համակարգերի հետ,
4) լաբորատորիան սպասարկող արտածման օդամղիչների էլեկտրական շարժիչները, շարժաբերները և առանցքակալները պետք է տեղակայված լինեն արտածվող օդի հոսքից դուրս,
5) լաբորատորիայի արտածման օդամղիչների հետ կապված էլեկտրական շարժիչների հզորությունը պետք է մեծացվի մեկ չափով` ապագա փոփոխությունների դեպքում ճկունություն ապահովելու համար,
6) լաբորատորիան սպասարկող արտածող օդամղիչները և համակարգերը պետք է միացված լինեն վթարային էլեկտրասնուցման համակարգին,
7) վտանգավոր արտածման օդատարները չպետք է տեղակայված լինեն ներածման և այլ արտածման օդատարների հետ նույն հորանում,
8) հորան մուտքի հատվածներում պահանջվում է հակահրդեհային պատնեշների տեղադրում,
9) հորիզոնական արտածման օդատարները, որոնք անցնում են 2 ժամ կամ ավելի հրակայունության սահման ունեցող հակահրդեհային պատնեշի միջով, պետք է համապատասխանեն հետևյալ բնութագրերից մեկին`
ա. փաթաթված կամ պատված են հրակայուն նյութով, որը հավասար է հակահրդեհային պատնեշի հրակայունությունը, օդատարի յուրաքանչյուր կողմում 3 մ երկարությամբ` ներառյալ խողովակի հենարանները,
բ. պատրաստված են նյութերից, որոնց հրակայունություն նվազագույն դասը հավասար է հակահրդեհային պատնեշի հրակայունություն դասին,
10) օդաքարշ պահարանի արտանետումը չպետք է միավորվի ընդհանուր արտածման հետ,
բացառություններ. եթե արտածման գազերի հոսքերը համատեղելի են, կա երկու տարբերակ`
ա. օդաքարշ պահարանի արտանետումը և ընդհանուր արտածումը կարող են միանալ միայն հարկի վերջին հակահրդեհային պատնեշն անցնելուց հետո, տեխնիկական հարկում կամ դրսում,
բ. օդաքարշ պահարանի արտանետումը և ընդհանուր արտածումը կարող են միավորվել, սարքերը սպասարկվում են նույն լաբորատոր միավորից,
11) դրական ճնշման արտածման օդատարները պետք է բացառվեն: Լաբորատոր արտածման օդի դրական ճնշման օդատարները արգելվում են բոլոր զբաղեցրած տարածքներում, ներառյալ մեխանիկական սենյակները:
176. Ճկուն միացումներ. բոլոր ճկուն միացումները օդամղիչի մուտքին պետք է պատրաստված լինեն հրակայուն ապակե մանրաթելից` նեոպրենային ծածկույթով:
177. Օդաքարշ պահարանների արտածման օդատարներ և օդամղիչներ. օդաքարշ պահարանների արտածման օդատարները և արտածման օդամղիչները պետք է պատրաստված լինեն կոռոզիակայուն նյութից, օրինակ` եռակցված չժանգոտվող պողպատից, կամ ունենան պաշտպանիչ կոռոզիակայուն ծածկույթ, օրինակ` էպօքսիդա-ֆենոլային կամ վինիլային, որն ընտրված է կանխատեսվող կոռոզիոն գոլորշիներից պաշտպանվելու համար:
178. Մթնոլորտ արտանետման խողովակ. օգտագործված օդի արտանետման խողովակը պետք է համապատասխանի 198-րդ կետի պահանջներին:
179. Սահափականներ. ծխային և հակահրդեհային սահափականներ չպետք է տեղադրվեն լաբորատորիայի արտածման խողովակներում, որոնք սպասարկում են օդաքարշ պահարանները, ԿԱՊ-րը կամ մեկուսացման համար նախատեսված այլ սարքավորումներ:
180. Կառավարում. անհրաժեշտության դեպքում մի քանի տարածք սպասարկող փոփոխական արագությամբ և կարգավորվող արագությամբ արտածման օդամղիչները պետք է հագեցած լինեն հաճախականության կարգավորվող շարժաբերներով` օդի հոսքը և օդատարներում ստատիկ ճնշումը կառավարելու համար: Յուրաքանչյուր լաբորատորիայի գոտուց արտածման օդը պետք է վերահսկվի ճնշումից անկախ տերմինալով:
181. Ճկուն արտածման թևք. ճկուն արտածման թևքով կամ օդընդունիչ վարդակով խողովակով արտածման օդափոխության համակարգերը, որոնք օգտագործվում են տեղային արտածման օդափոխության համար կամ սարքավորումներից ջերմությունը հեռացնելու համար, կարող են միացված լինել լաբորատորիայի ընդհանուր արտածման համակարգին:
182. Առանձնացված արտածման համակարգ. վարակիչ գոտիները պետք է ունենան առանձին արտածման համակարգեր, որոնք առանձնացված են շենքում այլ նպատակների համար օգտագործվող օդի արտածման համակարգերից: Հետևյալ սենքերը պետք է ունենան առանձին արտածման համակարգեր, որոնք առանձնացված են շենքում գտնվող ցանկացած այլ արտածման համակարգերից`
1) մեկուսացման սենյակներ. մի քանի մեկուսացման սենյակներ կարող են միավորվել մեկ արտածման համակարգում,
2) ընդհանուր լաբորատոր տարածքներ,
3) օդաքարշ պահարանների արտածման համակարգեր,
4) օդատարներով ԿԱՊ-ներ,
5) ռադիոիզոտոպների, ռադիոակտիվ նյութերի համար նախատեսված օդաքարշ պահարան,
6) քլորաթթվային օդաքարշ պահարան,
7) օդատարներ, որոնք սպասարկում են կենտրոնական մանրէազերծման տարածքները,
8) օդատարներ, որոնք սպասարկում են էթիլենի օքսիդի (EtO) վրա հիմնված մանրէազերծիչներով սարքավորված տարածքները. էթիլենի օքսիդի (EtO) վրա հիմնված արտածման օդափոխության համակարգերը պետք է հագեցած լինեն արտածման օդափոխության համակարգի անսարքության հայտնաբերման և էթիլենի օքսիդի (EtO) վրա հիմնված մանրէազերծիչը անջատելու միջոցներով,
9) օդատարներ, որոնք սպասարկում են մարտկոցների լիցքավորման սարքավորումներով սենյակները,
10) օդատարներ, որոնք սպասարկում են գազի բալոնների պահեստավորման սենյակները,
11) հավաքարարների պարագաների համար նախատեսված սենքեր, հանդերձարաններ և զուգարանների արտածման համակարգեր,
12) Միջուկային մագնիսական ռեզոնանսի և Մագնիսառեզոնանսային շերտագրություն լվացում և հովացում,
13) Ցանկացած այլ գործառույթ, որը նշված է տեխնիկական առաջադրանքում:
183. Օդի արտածման համակարգերը պետք է հագեցած լինեն մի քանի օդամղիչներով, որոնք միավորված են ընդհանուր հավաքիչում, որոնք նախատեսված են Ք+1 սխեմայով պահուստավորում ապահովելու և ցանկացած պահին օդի արտածման համակարգի լիարժեք աշխատունակությունը պահպանելու համար: Յուրաքանչյուր հավաքիչով օդամղիչ պետք է լիովին մեկուսացված լինի, ընդ որում համակարգն ամբողջությամբ պետք է մնա լիովին աշխատունակ: Անկախ համակարգի չափից, արտածման համակարգերը, որոնք սպասարկում են հետևյալ տարածքները և սարքավորումները, պետք է ապահովված լինեն Ք+1 պահուստավորմամբ`
1) մեկուսացման սենյակներ,
2) լաբորատորիաների ընդհանուր տարածքներ,
3) օդաքարշ պահարանների արտածում,
4) ԿԱՊ-ներ,
5) քլորաթթվային արտածում,
6) ցանկացած այլ գործառույթ, որը նշված է տեխնիկական առաջադրանքում:
184. Մեկուսացման սենյակների համար արտածման համակարգը պետք է լինի առանձնացված համակարգ: Մեկուսացման գոտու սենքերի համար նախատեսված արտանետվող օդի համակարգերը, որոնք աշխատում են բարձր վարակիչ պաթոգենների հետ, ՀԵՊԱ զտիչների փոխարինումը պետք է իրականացվի «Պարկում-Պարկից» ՊՊ (Bag-in-Bag-out (BIBO)) համակարգի միջոցով: Եթե ՀԵՊԱ զտումը պարտադիր չէ, համակարգը պետք է նախագծվի ՀԵՊԱ զտումն ապագայում ավելացնելու հնարավորությամբ:
185. Ընդհանուր առմամբ, արտանետվող օդը չի պահանջում զտում կամ մաքրում: Այնուամենայնիվ, վտանգավոր քիմիական նյութեր օգտագործող լաբորատորիաներում, արտանետվող օդը կարող է հատուկ զտում պահանջել մինչև դուրս մղվելը: Երբ անհրաժեշտ են զտիչներ կամ մաքրիչներ, դրանք պետք է տեղադրվեն հնարավորինս մոտ աղտոտման աղբյուրին` միաժամանակ պահպանելով հեշտ մուտքը տեղադրման, մոնիտորինգի, սպասարկման, փորձարկման և զտիչի փոխարինման համար:
186. Արտածման գլխանոց. խոնավ արտածման օդը այնպիսի տարածքներից, ինչպիսիք են մանրէազերծիչները, ավտոկլավները, աման լվացող սարքավորումները և այլն, պետք է արտածվի չժանգոտվող պողպատից պատրաստված արտածման գլխանոցների միջոցով: Արտածման գլխանոցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) սարքավորումների բեռնման և բեռնաթափման դռան վերևում պետք է տեղադրվի արտածման գլխանոց: երկկողմանի սարքավորումների դեպքում արտածման գլխանոց պետք է տեղադրվի յուրաքանչյուր դռան վերևում,
2) արտածվող օդի արագությունը պետք է լինի առնվազն 0,254 մ/վ (արտածման գլխանոցի առջևի մասում),
3) գլխանոցի կոնստրուկցիան պետք է ներառի կաթիլների որսիչ` կոնդենսատը հավաքելու համար: Մեծ գլխանոցներում կոնդենսատը պետք է խողովակով հեռացվի դեպի հատակի մոտակա ջրահեռացումը,
4) խոնավ արտածման համակարգերը պետք է առանձնացվեն արտածվող օդի այլ համակարգերից,
5) օդատարները պետք է թեքված լինեն դեպի արտածման գլխանոց: Անհրաժեշտ է նախատեսել ջրահեռացման ընդունիչներ կամ խողովակներ` օդատարների և արտածման գլխանոցի ստորին կետերում ջուրը հեռացնելու համար: բոլոր օդատարները պետք է լինեն եռակցված 03х17Н14М3 մակնիշի չժանգոտվող պողպատից (ԳՕՍՏ 5632-2014), հաստությունը առնվազն 1,2 մմ,
6) արտածման գլխանոցները տեղադրվում են գոլորշի և ջերմություն արտադրող սարքավորումների վերևում, ինչպես սարքավորումների «վարակիչ», այնպես էլ «մաքուր» կողմում:
10.6. ԿԱՄ-2 ՆԵՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԾՄԱՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
187. Լաբորատորիաներ. լաբորատորիաներում ներածման օդափոխության և արտածման օդամղիչների համակարգերի արտադրողականությունը պետք է հաշվարկվի` հաշվի առնելով ապագա պահանջների 20%-ով գերազանցումը հաշվարկային պայմանները, որպեսզի ապահովվի հետազոտությունների բնույթի փոփոխման և ապագայում աճի հնարավորությունը: 20%-ը պետք է կիրառվի օդամղիչների, շարժիչների, փականների, հովացման գալարախողովակների, տաքացման գալարախողովակների, խոնավեցնող սարքերի և զտիչների նկատմամբ:
188. Օդատարների համակարգերը պետք է նախագծվեն, պատրաստվեն և տեղադրվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի և սույն նորմերի Աղյուսակ 2-ին և Աղյուսակ 3-ին համապատասխան:
189. Կոնստրուկցիա. Օդատարները կարող են լինել միաշերտ կամ երկշերտ, կլոր, հարթ օվալ կամ ուղղանկյուն հատույթով:
190. Օդատարների ներքին մակերես. օդափոխության և օդորակման համակարգերում օդատարների ներքին մակերեսի երեսպատումը չի թույլատրվում:
191. Ճկուն օդատարներ. Ճկուն օդատարները կարող են օգտագործվել ցածր ճնշման ներածման և արտածման օդատարների համակարգերում ճյուղավորումները միացնելու համար: Ճկուն օդատարների երկարությունը պետք է սահմանափակվի 1,8 մ-ով: Ճկուն օդատարները պետք է ունենան արտադրողի վկայականում նշված արագություն` առնվազն 20,3 մ/վ և դրական ճնշում, որը նշված է արտադրողի վկայականում` 2,5 կՊա: Ճկուն օդատարների միացումները պետք է իրականացվեն չժանգոտվող պողպատից ձգիչներով: Ճկուն օդատարները պետք է տեղադրվեն այնպես, որ կանխվի օդի անցման սահմանափակումը և սեղմումը ոչ ավելի, քան 5%-ով: Ճկուն օդատարները չպետք է օգտագործվեն արտածման կամ այլ օդատարների համակարգերում բացասական ճնշմամբ` փլուզման կամ օդի հոսքի չափազանց մեծ սահմանափակման վտանգի պատճառով:
192. Օդատարների անցումներ. Բոլոր օդատարների անցումները պատերի (առաստաղից վերև), ինչպես նաև բոլոր դիֆուզորները, ցանցերը և փականները, որոնք անցնում են կոշտ առաստաղներով, պետք է հերմետիկորեն փակվեն:
193. Պատյաններ և պլենումային խցիկներ. Պատյաններն ու պլենումային խցիկներն օգտագործվում են օդափոխության համակարգերում զտիչներ, գալարախողովակներ և ավտոմատ փականներ տեղադրելու համար: Պատյանները պետք է պատրաստված լինեն 1,3 մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկշերտ ցինկապատ վահանակներից դռնակներով:
194. Օդի արագությունը օդատարներում. Օդի թույլատրելի առավելագույն արագությունները ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի բաղադրիչների նախագծման և չափերի հաշվարկման համար բերված են Աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2. Օդի արագությունը օդատարներում
| հ/հ |
Համակարգ |
Օդի հոսքի առավելագույն արագություն մ/վ |
| Օդատարներ |
| 1) |
Ճնշման դաս մինչև 500 Պա մեխանիկական հորաներում |
7.6 |
| 1.1) |
Օդատարներ զբաղեցրած տարածքների վերևում |
6.1 |
| 2) |
Օդաբաշխիչ սարքեր |
3.8 |
| 3) |
Ճնշման դաս 750 Պա-ից մինչև 1000 Պա մեխանիկական հորաներում |
12.7 |
| 3.1) |
Օդատարներ զբաղեցրած տարածքների վերևում |
10.2 |
| 4) |
Ներածման, արտածման օդ |
7.6 |
| Ջերմափոխանակիչներ |
| 5) |
Ջերմափոխանակիչներ հովացնող, չորացնող ≤ 56 մ³/րոպե |
2.3 |
| 6) |
Ջերմափոխանակիչներ հովացնող, չորացնող > 56 մ³/րոպե |
2.1–2.5 |
| 7) |
Ջերմափոխանակիչներ - տաք ջուր |
2.5–3.8 |
| Զտիչներ |
| 8) |
Վահանակի տեսակ - ցածր արդյունավետություն |
4.0 |
| 9) |
Ծալքավոր վահանակի տեսակ- ցածրից մինչև միջին արդյունավետություն |
2.5 |
| 10) |
Պարկային տեսակ, կոշտ տուփային տեսակ - միջին և բարձր արդյունավետություն |
2.5 |
| 11) |
ՀԵՊԱ օդատարում, օդամշակման ագրեգատում |
1.3 |
| 12) |
ՀԵՊԱ-տերմինալ |
0.5 |
| Փեղկեր |
| 13) |
Ներածման |
2.5 |
| 14) |
Արտածման |
3.8 |
195. Օդատարների կառուցման նվազագույն պահանջներ. Օդատարների կառուցման նվազագույն պահանջների ցանկը ներկայացված է աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3. Օդատարների կառուցման նվազագույն ստանդարտներ
| հ/հ |
Կիրառում |
Ճնշման դասը Պա |
Օդատարների նյութեր |
| 1) |
Բոլոր օդատարները, եթե այլ բան նշված չէ |
500 |
Z275 ցինկապատ |
| 2) |
Օդի ընդունման, արտածման, վերադարձի և ընդհանուր օդի ընդունման խցիկներ |
500 |
Z275 ցինկապատ |
| 3) |
Ցածր ճնշման ներածման և արտածման օդատարներ, մշտական ծավալ |
500 |
Z275 ցինկապատ |
| 4) |
Ցածր ճնշման ներածման օդատարներ օդաբաշխիչ սարքերից հետո |
500 |
Z275 ցինկապատ |
| 5) |
Ցածր ճնշման արտածման օդատարներ օդաբաշխիչ սարքերից առաջ |
500 |
Z275 ցինկապատ |
| 6) |
Ցածր ճնշման օդի ընդհանուր արտածման օդատարներ |
500 |
Z275 ցինկապատ |
| 7) |
Ցածր ճնշման թաց օդի արտածման օդատարներ |
500 |
ՉՊ (եռակցված) |
| 8) |
Վտանգավոր արտածվող օդի ցածր ճնշման օդատարներ օդաբաշխիչ սարքերից առաջ |
500 |
ՉՊ |
| 9) |
Միջին ճնշման օդի ներածման օդատարներ օդաբաշխիչ սարքերից առաջ, ՕՓԾ կամ ՕՀԾ օդաբաշխիչ սարքեր |
1000 |
Z275 ցինկապատ |
| 10) |
Միջին ճնշման օդի ընդհանուր արտածման օդատարներ, որոնք տեղակայված են օդաբաշխիչ սարքերից ներքև, փոփոխական ծախսի օդաբաշխիչ սարքեր (ՕՓԾ) կամ մշտական ծախսի օդաբաշխիչ սարքեր (ՕՀԾ) |
1000 |
Z275 ցինկապատ |
| 11) |
Միջին ճնշման վտանգավոր արտածվող օդի օդատարներ, որոնք տեղակայված են օդաբաշխիչ սարքերից ներքև, փոփոխական ծախսով կամ մշտական ծախսով, օդատարում աշխատանքային ճնշումը մինչև 750 Պա |
1000 |
ՉՊ |
| 12) |
Բարձր ճնշման վտանգավոր արտածվող օդի օդատարներ, որոնք տեղակայված են օդաբաշխիչ սարքերից ներքև, փոփոխական ծախսի օդաբաշխիչ սարքեր (ՕՓԾ) կամ մշտական ծախսի օդաբաշխիչ սարքեր (ՕՀԾ), օդատարում աշխատանքային ճնշումը 750 Պա-ից մինչև 1250 Պա |
1500 |
ՉՊ |
| 13) |
Վտանգավոր արտածման օդ, դրական ճնշման հատված մինչև 1250 Պա, աշխատանքային ճնշում |
1500 |
ՉՊ (եռակցված) |
| 14) |
Առանձնահատուկ վտանգավոր արտածվող օդի օդատարներ |
1000 |
ՉՊ |
| 15) |
Խոհանոցային գոլորշի քաշիչ |
1000 |
ՉՊ (եռակցված) |
| 16) |
ա. Կրճատումներ` ՕՓԾ = օդի փոփոխական ծավալ, ՕՀԾ= օդի հաստատուն ծավալ, ՉՊ = չժանգոտվող պողպատ: Վտանգավոր արտածման օդատարների բոլոր երկայնական կարերը պետք է լինեն եռակցված,
բ. Բոլոր վտանգավոր արտածվող օդի օդատարները պետք է պատրաստված լինեն 03Х17Н14М3 (ԳՕՍՏ 5632-2014) մակնիշի չժանգոտվող պողպատից և լինեն առնվազն 1.18 մմ հաստությամբ,
գ. Z275 մակնիշի տաք ցինկապատման թերթավոր գլոցվածք (ԳՕՍՏ 14918-2020): |
196. Արտաքին օդի ընդունիչ և արտանետման արտաքին խողովակ. ներածման օդի ընդունիչները պետք է գտնվեն աղտոտիչ նյութերի արտանետման ցանկացած աղբյուրից առնվազն 12 մ հեռավորության վրա` անկախ նրանից` դրանք արտանետվում են վերև, հորիզոնական ուղղությամբ, թե շեղվում են ներքև:
197. Արտաքին օդի օդընդունիչների տեղադրման վայրեր. Բոլոր արտաքին օդընդունիչների ստորին եզրը պետք է տեղակայված լինի հնարավորինս բարձր, բայց ոչ պակաս, քան 3,6 մ գետնի մակարդակից և հարակից ցանկացած շենքից կամ շենքի տարրից, որը գտնվում է օդընդունիչից մինչև 4 մ հորիզոնական հեռավորության վրա:
198. Մթնոլորտ արտանետման խողովակ. նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արտանետման խողովակի բարձրությունը և օդի արտանետման արագության բնութագրերը` արտածման օդի կրկնակի ներծծումից խուսափելու համար: Արտանետման խողովակները պետք է նախագծվեն հետևյալ պահանջները հաշվի առնելով`
1) անվտանգությունը միշտ պետք է գերակայություն ունենա գեղագիտությունից,
2) արտանետումը պետք է լինի տանիքի գծից և տանիքի ցանկացած տարրից առնվազն 3 մ բարձրության վրա` 4 մ հորիզոնական հեռավորության սահմաններում,
3) արտանետման կետում վերընթաց հոսքի արագությունը պետք է լինի առնվազն 15 մ/վ: Կրկնակի ներծծման հաշվարկները կարող են թելադրել արտանետման ավելի բարձր արագություններ,
4) հավաքիչով արտածման օդամղիչները պետք է ունենան առանձին արտանետման խողովակներ յուրաքանչյուր օդամղիչի համար` չաշխատող արտածման օդամղիչի միջով ավելորդ ճնշում ստեղծելուց խուսափելու համար:
199. Լաբորատորիաների ջեռուցման և օդորակման համար օգտագործվող ողջ օդը պետք է զտվի: Օդի զտիչները պետք է լիովին հասանելի լինեն ստուգման համար: Նվազագույնը, ներածման օդը պետք է անցնի նախնական ֆիլտրի և վերջնական ֆիլտրի միջով` ջեռուցման և հովացման համակարգի ջերմափոխանակիչներ մտնելիս:
200. ՀԵՊԱ Ֆիլտրեր. այնտեղ, որտեղ օգտագործվում են ՀԵՊԱ ֆիլտրեր, դրանք պետք է նախագծված լինեն առավելագույնը 1.52 մ/վ արագության համար օդատարներում կամ օդամշակիչներում: Առաստաղին տեղադրված տերմինալային սարքերը պետք է լինեն առավելագույնը 0.46 մ/վ, առանձին դեպքերում ավելի բարձր արագություններ կարող են թույլատրվել` կախված կիրառությունից:
201. Խոնավացում. խոնավացումը պետք է ապահովվի այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է տարածքում պահանջվող հարաբերական խոնավությունը պահպանելու համար:
202. Կենտրոնախույս և պլենումային օդամղիչները` փոփոխական և մշտական օդի ծավալով, որոնք սպասարկում են մի քանի գոտիներ, պետք է հագեցած լինեն ՀՓՇ շարժաբերներով` ծավալային ծախսը և ստատիկ ճնշումը օդատարներում վերահսկելու համար:
203. Նույնական օդամղիչներ. զուգահեռ կոնֆիգուրացիայում գտնվող բոլոր օդամղիչները պետք է լինեն նույնական և ունենան նույնական մեկուսիչ փականներ, ծավալի և ճնշման կարգավորիչներ:
204. Սպասարկման մատչելիություն. բոլոր օդամղիչները պետք է լիովին հասանելի լինեն զննման, սպասարկման և պլանային տեխնիկական սպասարկման համար: Օդամղիչների առանցքակալները, որտեղ դա հնարավոր է, պետք է սպասարկվեն վտանգավոր կամ աղտոտված արտածման օդի հոսքերից դուրս: Չի թույլատրվում օգտագործել գծային տեղադրված օդամղիչներ կամ պլենումային տիպի օդամղիչներ որինց շարժիչները և շարժաբերները ենթարկվում են լաբորատորիաներ սպասարկող արտածման օդի հոսքերին:
205. Օդամղիչների կոռոզիա. օդամղիչների պետք է լինեն կոռոզիակայուն:
11. ԿԱՄ-3 ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
206. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների օդափոխության համակարգերը պետք է համապատասխանեն ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաների պահանջներին, ինչպես նաև ԿԱՄ-3-ի համար սահմանված լրացուցիչ պահանջներին:
207. Ֆանկոյլները և հովացնող հեծաններ թույլատրելի չեն ԿԱՄ-3 լաբորատորիաներում:
208. Օդափոխության համակարգ. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների համար օդափոխության համակարգը նորմալ աշխատանքի ռեժիմում պետք է ապահովի օդի ուղղորդված շարժը ավելի քիչ աղտոտված գոտիներից դեպի լաբորատորիայի ներսում աստիճանաբար աճող աղտոտվածության մակարդակ ունեցող գոտիներ: Համակարգը պետք է նախագծված լինի նաև այնպես, որ օդափոխության համակարգի խափանումների և աշխատանքի վերականգնման դեպքում տեղի չունենա հնարավոր աղտոտված օդի հակադարձ հոսք աղտոտման մեկուսացման գոտուց դուրս:
209. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաները պետք է հագեցած լինեն Ք+1 պահուստային համակարգերով օդափոխության համակարգերի, արտածման օդամղիչների, ՀԵՊԱ ֆիլտրերի, պոմպերի, հովացուցիչների և կաթսաների համար:
210. Սարքավորումների բնութագրերը. մեկուսացման բոլոր հիմնական սարքավորումները` ԿԱՊ, ձեռնոցների արկղերը, աէրազոլացման խցիկները, օդափոխվող դարակները և այլն, պետք է աշխատեն կանոնակարգերին համապատասխան` ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգի հետ միասին: Բացասական ճնշումը պետք է պահպանվի մշտապես, այդ թվում, երբ սարքավորումն անգործուն է կամ խափանման դեպքում: Անհրաժեշտ է խուսափել մեկուսացման հիմնական սարքավորումների և շենքի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգի միջև հակասություններից:
211. Մեկուսացման սարքավորումների տեղակայում. մեկուսացման հիմնական սարքավորումները, ինչպիսիք են ԿԱՊ-ը, պետք է տեղադրվեն տարածքում այնպես, որ մեկուսացման վրա ազդեցություն չունենան օդի ներածման դիֆուզորները, արտահանող ցանցերը, դռները կամ շարժման հոսքը:
212. Օդատարներ և խողովակաշարեր. օդատարներն ու խողովակաշարերը հնարավորության դեպքում պետք է թաքցված լինեն: Եթե բաց օդատարներն ու խողովակաշարերն անհրաժեշտ են, ապա դրանց մակերեսները պետք է լինեն մաքրվող և չպարունակեն սուր և վտանգավոր առարկաներ:
213. Անցումներ. բոլոր անցումները պետք է ստուգվեն ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների համար տարածքների հերմետիկության չափանիշներին համապատասխանության համար:
214. Հերմետիկ նյութ. անցումները պետք է հերմետիկացվեն համապատասխան չնստող, կոռոզիակայուն, գազաանթափանցելի մշտական հերմետիկ նյութով:
215. Օդի ներածման առանձնացված համակարգեր. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաները պետք է հագեցած լինեն օդի ներածման առանձնացված համակարգերով, որոնք չեն սպասարկում որևէ այլ լաբորատոր տարածք մեկուսացման համակարգով լաբորատորիայի սահմաններից դուրս:
216. Ներածվող օդատարների նյութեր. մեկուսիչ փականից հետո բոլոր ներածվող օդատարները պետք է պատրաստված լինեն եռակցված չժանգոտվող պողպատից` օդատարների հերմետիկությունն ապահովելու համար: Չժանգոտվող պողպատից խողովակների նվազագույն հաստությունը պետք է լինի 1,2 մմ:
217. Օդի ներածման անկախ տերմինալ. հնարավորության դեպքում, յուրաքանչյուր տարածք պետք է սպասարկվի օդի ներածման անկախ տերմինալով` յուրաքանչյուր տարածքում ճնշման տարբերությունը պահպանելու համար: Դրանք կարող են լինել ճնշումից անկախ «Վենտուրի» տիպի կամ չափազանց ցածր արտածման դեմպֆերային տիպի անջատիչ տուփեր:
11.1. ԿԱՄ-3 ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ
218. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաները պետք է ապահովվեն նվազագույնը 6-ա պատիկ օդափոխանակումով ինտենսիվությամբ մեկ ժամում: Օդի այս նվազագույն ծախսը պետք է պահպանվի մշտապես, այդ թվում այն ժամանակահատվածներում, երբ տարածքները չեն օգտագործվում: Օդափոխության համակարգը պետք է հաշվարկված լինի լաբորատոր տարածքում գտնվող բոլոր սարքավորումներից գոյացած ամբողջ ջերմության հեռացման, ինչպես նաև օդաքարշ պահարանների, ԿԱՊ-ների, մանրէազերծիչների և այլնի ամբողջ օդի արտածման համար:
11.2. ԿԱՄ-3 ՇԼՅՈՒԶՆԵՐ
219. Շլյուզները պետք է տեղակայված լինեն ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների և կենսաբանական մեկուսացման տարածքից դուրս գտնվող մաքուր միջանցքի միջև: Այս շլյուզները, որպես կանոն, ունեն բացասական ճնշում մաքուր միջանցքի նկատմամբ և դրական ճնշում ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքների նկատմամբ` պահելով աղտոտված օդը կենսաբանական մեկուսացման տարածքում:
11.3. ԿԱՄ-3 ԱՐՏԱԾՄԱՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
220. Առանձնացված արտածման օդափոխության համակարգեր. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքները պետք է կահավորված լինեն հատուկ արտածման օդափոխության համակարգերով: ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների համակարգերը չեն կարող միավորվել ընդհանուր համակարգի կամ որևէ այլ համակարգի հետ, որը սպասարկում է կենսաբանական մեկուսացման տարածքից դուրս գտնվող տարածքները: Օդի արտածման այս առանձնացված համակարգը պետք է ներառի ճնշումից անկախ հաստատուն ծավալի տերմինալ, տանիքին տեղադրված արտածման օդամղիչներ (օդամղիչների քանակը պետք է ապահովի Ք+1 պահուստավորում), ՀՓՇ շարժաբեր:
221. Արտածման օդատարների նյութեր. բոլոր արտածման օդատարները պետք է պատրաստված լինեն եռակցված չժանգոտվող պողպատից և լինեն գազաանթափանցելի` ապահովելու համար ախտահանման հնարավորությունը: Չժանգոտվող պողպատի հաստությունը պետք է լինի նվազագույնը 1,2 մմ:
222. Անկախ արտածվող օդի տերմինալ. հնարավորինս, յուրաքանչյուր սենյակ պետք է սպասարկվի իր անկախ արտածվող օդի տերմինալով: Արտածվող տերմինալները պետք է լինեն լաբորատոր որակի արդյունաբերական դասի: Դրանք կարող են լինել ճնշումից անկախ «Վենտուրի» տիպի կամ չափազանց ցածր արտահոսքով դեմպֆերային տիպի անջատիչ տուփեր: Արտանետվող տերմինալների բոլոր ներքին բաց հատվածները պետք է լինեն չժանգոտվող պողպատից կամ էպօքսիդային ծածկույթով` գազազերծված վարակազերծված գազերը մշակելու համար:
11.4. ԿԱՄ-3 ՕԴԻ ԶՏՈՒՄ
223. Օդի ներածում. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների ներածվող օդը չի պահանջում ՀԵՊԱ զտում, եթե այն նախատեսված չէ Ծրագրով:
224. Արտածման օդի ՀԵՊԱ զտում. յուրաքանչյուր կոնկրետ համակարգ պետք է դիտարկվի` կախված Ծրագրից: Եթե ՀԵՊԱ զտումը պարտադիր չէ, արտածման օդի համակարգը պետք է նախագծվի ապագայում ՀԵՊԱ զտում ավելացնելու հնարավորությամբ:
225. ՀԵՊԱ ֆիլտրի տեղադրում. ՀԵՊԱ զտիչները պետք է տեղադրվեն որքան հնարավոր է մոտ զսպման արգելքներ անցման կետին: ՀԵՊԱ զտիչները պետք է ունենան 99,99% արդյունավետություն 0,3 միկրոնի դեպքում: Այս զտիչները պետք է հագեցած լինեն պարկերի փոխարինման սարքերով: ՀԵՊԱ զտիչները պետք է տեղադրվեն փոխարինման և փորձարկման ընթացակարգերը հաշվի առնելով: ՀԵՊԱ զտիչները պետք է բաժանվեն գոտիների, որպեսզի հնարավոր լինի համակարգել դրանց անջատումը: Անհրաժեշտ է նախատեսել զտիչների պահուստային բլոկներ` աշխատանքի ընթացքում զտիչները փոխարինելու համար:
226. ՀԵՊԱ զտիչների պատյաններ և փականներ. ՀԵՊԱ զտիչների պատյանները պետք է պատրաստված լինեն եռակցված չժանգոտվող պողպատից: Յուրաքանչյուր ՀԵՊԱ զտիչն պետք է ունենա տեղում ախտահանելու և մակերեսի ամբողջական սկանավորման հնարավորություն: ՀԵՊԱ զտիչները մեկուսացնելու համար պետք է օգտագործվեն հերմետիկ փականներ: Հերմետիկ փականները պետք է լինեն զրոյական արտահոսքով հերմետիկ տիպի և նախատեսված լինեն ճնշման համար, որը համապատասխանում է համակարգի դասակարգմանը: ՀԵՊԱ զտիչների պատյանները պետք է ունենան նմուշառման և ներարկման անցքեր` համապատասխան հերմետիկության փորձարկումներ անցկացնելու հնարավորություն ապահովելու համար: Ֆիլտրում ճնշման անկումը վերահսկելու համար պետք է նախատեսվեն մանոմետրեր և ՇԱՀ մոնիտորինգի համակարգ: Զտիչի պատյանը պետք է լինի հասանելի, իսկ զտիչները փոխարինելու համար պետք է նախատեսվի բավարար տարածություն: Տանիքում տեղադրված զտիչների պատյանները պետք է ունենան պաշտպանիչ կափարիչ բլոկի վրա` եղանակային ազդեցություններից պաշտպանելու համար:
227. Հատուկ սարքավորումներ. աէրազոլներ առաջացնող սարքավորումները, ինչպիսիք են շարունակական հոսքով ցենտրիֆուգները, պետք է պաշտպանված լինեն ՀԵՊԱ զտիչներով` նախքան օդը տարածք արտանետելը:
11.5. ԿԱՄ-3 ՄԵԿՈՒՍԻՉ ՓԱԿԱՆՆԵՐ
228. Կոնստրուկցիա. հերմետիկ մեկուսիչ փականները մեկուսացնում են օդատարները կամ տարածքները հարակից տարածություններից: Ախտահանման համար օգտագործվող գազերը, ինչպիսիք են ֆորմալդեհիդը, գոլորշիացված ջրածնի պերօքսիդը կամ քլորի երկօքսիդը, պետք է մեկուսացվեն նախատեսված գոտիներում, որպեսզի չազդեն հարևան գոտիների վրա: Հերմետիկ մեկուսիչ փականները պետք է ընտրվեն` հիմնվելով պատյանի հերմետիկության, արտածման բնութագրերի, փակման հաճախականության, ստատիկ ճնշման, աղմուկի, տեխնիկական սպասարկման պահանջների և գործարկման ժամանակ արձագանքման արագության վրա: Մեկուսիչ փականները պետք է ավտոմատ կերպով ակտիվանան` մեկուսացված տարածքներում դրական ճնշումը կանխելու համար: Օդի հոսքը կարգավորող փականները չեն համապատասխանում հերմետիկ փականների պահանջվող բնութագրերին և խորհուրդ չեն տրվում օգտագործել որպես մեկուսիչ փականներ:
229. Մեկուսիչ փականների տեղադրման վայրեր. ներածման մեկուսիչ փականները պետք է տեղադրվեն սենյակի ներածվող օդի տերմինալի, սենյակի ներածման օդի դիֆուզորի միջև, ինչպես նաև սենյակի արտածման օդի ցանցի և սենյակի արտածման օդի տերմինալի միջև:
230. Մոտեցումը դեպի փականներ. մոտեցումը դեպի հերմետիկ փականներ պետք է իրականացվի լաբորատոր համալիրից դուրս:
11.6. ԿԱՄ-3 ԱՎՏՈԿԼԱՎՆԵՐ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
231. Արտածման գլխանոց. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների սպասարկող ավտոկլավները պետք է ունենան չժանգոտվող պողպատից արտածման գլխանոցներ ավտոկլավի դռան վերևում` ավտոկլավից գոլորշին և աէրազոլները որսալու համար: Երկկողմանի կամ անցումային ավտոկլավների դեպքում չժանգոտվող պողպատից արտածման գլխանոցները պետք է տեղադրվեն «վարակիչ» (բեռնման) և «մաքուր» (ելքային) դռների վերևում: Վարակիչ կողմի արտածումը պետք է միանա մեկուսիչ արգելքի արտածման արգելքի համակարգին, իսկ մաքուր կողմի արտածումը կարող է միանա մեկուսիչ արտածման արգելքի չվերաբերող համակարգին:
232. Ավտոկլավի սպասարկում. գոլորշու մեկուսացման փականները, կոնդենսատահեռացուցիչները և հովացված ջրի մեկուսացման փականները պետք է տեղակայված լինեն մեկուսիչ արգելքներից դուրս: Հնարավորության դեպքում ավտոկլավի սպասարկումը պետք է իրականացվի արգելքից դուրս: Ավտոկլավի սպասարկման տարածքը պետք է հագեցած լինի օդորակման համակարգով` էլեկտրոնիկայի և կառավարման տարրերի գերտաքացումից խուսափելու համար առավելագույնը 32 °C ջերմաստիճանը պահպանելու համար:
233. Հնարավորության դեպքում խողովակաշարերը, փականները, դեմպերները և օդատարները պետք է տեղակայված լինեն արգելքից դուրս: Որպես այլընտրանք, կարող են օգտագործվել ամբողջովին չժանգոտվող պողպատից սպարկման պահարաններ` փակ հետևի և կողային պատերով և խտացման միջադիրներով:
234. Հիմնական սարքավորումները, որոնք սպասարկում են վարակիչ պաշտպանիչ պատյանի տարածքները, պետք է տեղակայված լինեն միջանկյալ տարածություններում, մեխանիկական սենքերում կամ միջանցքներում:
11.7. ԿԱՄ-3 ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԲԵՐՆԵՐ
235. Էլեկտրաէներգիայի անջատումից և վթարային էլեկտրաէներգիայի միացումից հետո բոլոր փոփոխական հաճախականության շարժաբերները, որոնք կապված են ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքները սպասարկող ներածման և արտածման օդամղիչների հետ, որոնք անհրաժեշտ են կենսաբանական պաշտպանությունը պահպանելու համար, պետք է կարողանան վերագործարկվել պարապ ընթացքի ռեժիմ առանց ուշացումների և առանց շարժիչի վնասման: Շարժաբերը պետք է ունակ լինի որսալ պտույտը ընթացքում: Շարժաբերը պետք է ունակ լինի որոշել շարժիչի պտտման ուղղությունը և հակառակ պտույտ հայտնաբերելիս դանդաղեցնել շարժիչը մինչև զրոյական արագություն, սահուն արագացնել շարժիչը մինչև նշված արագությունը ճիշտ ուղղությամբ` առանց գերլարման կամ գերբեռնվածության: Այն բանի համար, որ օդամղիչը չպտտվի սխալ ուղղությամբ, կարող է օգտագործվել մեխանիկական արգելակներ կամ սարքեր, որոնք կանխում են հակադարձ պտույտը:
11.8. ԿԱՄ-3 ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
236. Ներածման օդամղիչները, արտածման օդամղիչները, կառավարման համակարգերը և ՇԱՀ-ը, ինչպես նաև բոլոր սարքերը և սարքավորումները, որոնք սպասարկում են ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաները, պետք է միացված լինեն վթարային էլեկտրաէներգիայի սնուցման համակարգին: Վթարային բեռնվածքները պետք է ապահովեն պահուստային էներգիա 10 վայրկյանում կամ ավելի քիչ ժամանակում:
11.9. ԿԱՄ-3 ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՕԴԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ
237. Սարքավորումները, օդատարները և խողովակաշարերը պետք է ճշգրիտ նույնականացվեն, իսկ կենսաբանական պաշտպանության տարածքներին հատուկ ծառայությունները պետք է հստակ նշեն իրենց կոնկրետ գործառույթը: Նույնականացումը պետք է ներառի կենսաբանական վտանգի համընդհանուր նշանը օդատարների, խողովակաշարերի և սարքավորումների վրա:
238. Համակարգերը և սարքավորումները պետք է տեղակայվեն միայն պաշտպանված տարածքներում, որոնք համապատասխանում են լաբորատորիայի կենսաբանական անվտանգության պահանջներին և ռիսկերի գնահատմանը: Մեկուսացման համար համապատասխան օժանդակ տարածքները պետք է համաձայնեցվեն ռիսկերի գնահատման հետ:
239. Պետք է նախատեսվեն միջոցներ, որոնք բացառում են խողովակաշարերի, օդատարների տեղաշարժը կամ կարևոր սարքերի վնասումը տեղաշարժերի հետևանքով:
240. Ստացիոնար սարքերը պետք է պատշաճ կերպով ամրացվեն կոնստրուկցիային:
12. ՇԵՆՔԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (ՇԱՀ)
12.1. ԿԱՄ-2 ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
241. Ցանցի կազմաձևում. ՇԱՀ-ը կազմաձևված է որպես բազմամակարդակ կառավարման գործառույթներով և օպերատորի կառավարման և վերահսկման բազմաթիվ կետերով ցանց: ՇԱՀ-ը ներառում է կենտրոնական սերվերներ, աշխատանքային կայաններ, տվյալների փոխանցման համակարգեր, տեղային վահանակներ և կոնտրոլերներ, ինչպես նաև անհրաժեշտ կառավարման սենսորներ և գործարկիչներ: Կոնտրոլերը պարունակում է միկրոպրոցեսոր և այլ օժանդակ էլեկտրոնիկա, իրականացնում է տեղային կառավարման գործառույթներ և կատարում է կիրառական ծրագրեր` առանց կենտրոնական սերվերի կամ աշխատանքային կայանների հետ կապ հաստատելու անհրաժեշտության:
242. Թվային կառավարման համակարգեր. շենքի բոլոր համակարգերի կառավարումը պետք է լինի լիովին ավտոմատացված, հուսալի և տնտեսապես արդյունավետ:
243. Անհրաժեշտ է ձգտել ՇԱՀ-ի տեղադրման ստանդարտացմանը` միատեսակություն ապահովելու և, հետևաբար, հուսալիությունը բարձրացնելու համար:
12.2. ԿԱՄ-3 ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
244. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների ավտոմատացման համակարգերին ներկայացվող պահանջներ պետք է համապատասխանեն ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաների երկրորդային արգելքների պահանջներին, ինչպես նաև ԿԱՄ-3-ի համար սահմանված լրացուցիչ պահանջներին:
245. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաներում օդափոխության համակարգը պետք է ապահովի օդի մշտական ուղղորդված հոսք` օդը վերցնելով «մաքուր» գոտիներից դեպի «հնարավոր աղտոտված գոտիներ»: Այս տարածքները պետք է նախագծվեն այնպես, որ վթարի դեպքում օդի հոսքը չփոխի ուղղությունը:
246. Օդի արտածման և ներածման համակարգերի օդամղիչները պետք է կապ ունենան միմյանց միջև, որ համապատասխան տարածքներում մշտապես պահպանվի բացասական ճնշում: Պահանջվող բացասական ճնշումը ապահովելու համար անհրաժեշտ է`
1) նախատեսել կոշտ (ոչ ծրագրային) բլոկավորում օդամղիչների օդի ներածման կոնտրոլերների և արտածման կոնտրոլերների միջև,
2) ներածման և արտածման համակարգերի կոնտրոլերները միացնել անխափան և վթարային էլեկտրասնուցման աղբյուրին,
3) ներածման և արտածման համակարգերի կոնտրոլերների կառավարումը կազմակերպել մեկ կոնտրոլերի միջոցով` ինքնավար աշխատանքով,
4) օդափոխության համակարգի բոլոր կոնտրոլերների ծրագրավորումը իրականացնել մեկ ծրագրավորման լեզվի միջոցով,
5) մեկուսացնող փականների աշխատանքը կարգավորել այնպես, որ ապահովվի օդի հոսքը ճիշտ ուղղությամբ,
6) մեկուսացման կրիտիկական գոտիներում տեղադրել ճնշման տարբերության տվիչներ, որոնք ցույց են տալիս ճնշման տարբերությունը տարածքում (տեսողական ցուցիչ) և տագնապ են հաղորդում, երբ ճնշումը դուրս է գալիս կարգավորվող շեմային արժեքներից և տևողությունից,
7) կոնտրոլերները պետք է ունենան հոսանքի կորստի դեպքում իրենց հիշողությունը ավտոմատ կերպով վերականգնելու հնարավորություն,
8) փականների շարժաբերները պետք է ունակ լինեն փականները տեղափոխել 2 վայրկյանի ընթացքում ինչպես հիմնական համակարգերի, այնպես էլ վերջնական համակարգերի համար: Խափանման դեպքում փականների դիրքերը պետք է ընտրվեն այնպես, որ ճնշումը պահպանվի,
9) հրդեհային անվտանգության կառավարման միջոցները չպետք է հնարավորություն ունենան կանգնեցնել օդափոխության համակարգը, որը սպասարկում է արգելքի արտաքին պաշտպանիչ պատյանը:
247. ՇԱՀ-ը պետք է ապահովի ճնշման վերահսկումը սենյակում և տագնապներ հնչեցնի նորմալ պայմաններից շեղվելու դեպքում:
248. Մեխանիկական համակարգերը պետք է ներառեն անջատիչ փականներ ախտահանման համար: Եթե շարժաբերները կառավարվում են ՇԱՀ-ի միջոցով, ապա անհրաժեշտ է նախատեսել բանալի- անջատիչ փականների դիրքը սենյակի ներսից կարգավորելու համար:
249. Ավտոմատ փականներ. Արտածման օդափոխության համակարգի ավտոմատ փականները պետք է բացվեն հոսանքազրկվելու դեպքում: Ներածվող օդափոխության համակարգի ավտոմատ փականները պետք է փակվեն անսարքության դեպքում, եթե նախատեսված չեն այլ միջոցներ, որոնք կանխում են հակադարձ ճնշումը: Եթե ներածվող օդափոխության համակարգի ավտոմատ փականը չի ապահովում պաշտպանություն հակադարձ ճնշումից, ապա այն պետք է բացվի: Ավտոմատ անջատիչ փականների դիրքը պետք է վերահսկվի:
250. Շլյուզ. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիան պետք է ունենա շլյուզ, որտեղ պետք է իրականացվի ճնշման պասիվ կարգավորում (օդի ծախսի ֆիքսված շեղումով)` 2,5 Պա-ից մինչև 12,5 Պա ճնշման տարբերություն ստեղծելու համար, ինչպես նաև պետք է տեղադրվի ճնշման սենսոր սենյակում: Արտածման օդի ծավալը պետք է գերազանցի ներածվող օդի ծավալը:
251. Սենյակների հերմետիկացման մի քանի մակարդակ. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաները պահանջում են սենյակների հերմետիկացման մի քանի մակարդակ: Ճնշման կարգավորմամբ յուրաքանչյուր գոտու համար պետք է նախատեսվեն թվային ճնշման տարբերության սենսորներ, որոնք վերահսկում են ճնշումը յուրաքանչյուր գոտու և հարակից հսկիչ գոտու միջև: Ճնշումը պետք է պահպանվի այն մակարդակի վրա, որն ապահովում է օդի ճիշտ հոսքը գոտիների միջև:
252. Կոնտրոլերներ. ԿԱՄ-3 ունեցող լաբորատոր գոտու բոլոր կոնտրոլերները պետք է ինքնավար աշխատեն սենքի կամ սենքերի խմբի մակարդակում: Պետք է տվյալ սենքի կամ սենքերի խմբի համար հստակ նշվեն օդի տերմինալների միջև հոսքերի կապերը:
253. Հերմետիկության կորուստ. Անհրաժեշտ է վերլուծել հերմետիկության կորստի հավանականությունը կոնտրոլերի խափանման կամ համակարգչային ցանցի և կոնտրոլերի միջև կապի խափանման արդյունքում և կոնտրոլերի կոնֆիգուրացիան նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի ռիսկը: Օդային փականների դիրքը խափանման դեպքում պետք է լինի այնպիսին, որ հերմետիկությունը պահպանվի խափանումների դեպքում:
254. ՀԵՊԱ զտիչներ. ՇԱՀ-ը պետք է վերահսկի ՀԵՊԱ զտիչները, եթե դրանք նախատեսված են:
255. Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման կոնտրոլերներ. կոնտրոլերները, որոնք վերահսկում և կարգավորում են ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների գոտիներում, պետք է լինեն հիմնական կոնտրոլերները:
256. Խաչաձև սահմանափակող օղակ. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքներում, քանի որ դրանք կառուցված են նվազագույն արտահոսքերով, պետք է նախատեսվի խաչաձև սահմանափակող օղակ (կառավարման հաջորդականությունը պետք է ավտոմատ կերպով զրոյացնի ծախսի սահմանված արժեքը առաջատար տերմինալային տուփում` ծախսի չափազանց մեծ տարբերության հայտնաբերման դեպքում), որպեսզի սահմանափակի առաջատար համակարգի գերազանցումը հետ մնացող համակարգի նկատմամբ սահմանված արժեքով, որը պետք է սահմանվի դռների բացման չափազանց մեծ ջանքերը կանխելու համար: Արժեքները պետք է սահմանվեն այնպես, որ կառավարման կոնտուրները չփոխազդեն նորմալ աշխատանքի ժամանակ: Խաչաձև սահմանափակումը չի կիրառվում քիմիական գոլորշիների օդաքարշ պահարանների, ԿԱՊ-երի, գլխանոցների կամ անվտանգության այլ սարքավորումների նկատմամբ:
257. Օդի հոսքի մոնիտորինգ. օդի հոսքի մոնիտորինգը պետք է պահպանի ճնշման տարբերությունը 12,5 Պա և 2,5 Պա հարակից տարածքների միջև: Կառավարման համակարգը ոչ մի դեպքում չպետք է գերազանցի այս միջակայքը ավելի քան 2 րոպեով, և օդի հոսքի ուղղությունը պետք է պահպանվի օդը լաբորատորիա ներքաշելով «մաքուր» գոտիներից դեպի «հնարավոր աղտոտված գոտիներ»: Լաբորատորիան պետք է նախագծված լինի այնպես, որ օդի հոսքը չփոխի ուղղությունը խափանման դեպքում: Սա կարևոր է կենտրոնական համակարգերի համար, որոնք սպասարկում են ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների գոտին, գործարկման, հոսանքազրկման, պտույտի, ստուգման տրամաբանության և ապարատային ապահովման առումով: ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքների մոնիտորինգի պահանջները ներառում են`
1) տարածքի ջերմաստիճանը,
2) տարածքի ճնշման տարբերությունը տեղային ցուցումով,
3) տագնապներ և տեսողական ազդանշանով ուղեկցող տարածքներում, բոլոր մուտքի դռների դրսում,
4) խոնավություն (միայն այն դեպքում, երբ պահանջվում է խոնավության վերահսկում գոտու մակարդակում),
5) մուտքի-ելքի ճնշումը (ընդհանուր, ստատիկ տարբերություն),
6) ՀԵՊԱ զտիչնի ճնշումը (եթե նախատեսված է):
258. Տեսողական ազդանշան. տեսողական ազդանշանը պետք է գործարկվի, երբ ցանկացած տարածքում ճնշումը փոխվում է հակառակ նշվածին ավելի քան 20 վայրկյանով (այսինքն, երբ տարածքը բացասական ճնշումից անցնում է դրական ճնշման) կամ ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգի խափանման դեպքում:
259. Մեկուսացման և բարձր մեկուսացման համակարգերի համար ՇԱՀ-ը պետք է վերահսկի կոյուղու ախտահանման ցանկացած համակարգից եկող ընդհանուր տագնապի ազդանշանը: ՇԱՀ-ը պետք է վերահսկի կոյուղու ջերմաստիճանը և տագնապի ազդանշան տա կոյուղու 60 °C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում, եթե կոյուղու վարակազերծումն իրականացվում է ջերմության միջոցով:
260. ՇԱՀ կարգավորիչի և ՀՓՇ-ն պետք է միացված լինեն ուղղակիորեն մալուխի միջոցով, կետը- կետին:
13. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
261. Ջրամատակարարման և կոյուղու համակարգերը պետք է համապատասխանեն հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին`
1) ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմեր,
2) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի,
3) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.02-2020 շինարարական նորմերի,
4) ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված N 2.1.3-3 սանիտարական կանոններ և նորմեր,
5) ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրամանով հաստատված N 3.1.1-032-2016 սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր,
6) ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմեր և կանոններ,
7) ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված «Ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ` հյուսվածքաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվ:
262. Լաբորատորիայի ջրամատակարարման ներքին ցանցը միացվում է արտաքին ցանցին, որը պետք է համապատասխանի ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերին և կանոններին:
263. Մաքուր գոտու զուգարանները պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի N 06-Ն հրամանով հաստատված N 2-III-2.13 սանիտարական կանոններին և նորմերին և ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամանով հաստատված N 2.2.8-003-12 սանիտարական կանոններին և նորմերն:
13.1. ԿԱՄ-2 ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
264. Հատուկ պահանջներ. նախագծերում նյութերի ընտրությունը և տեղադրման մեթոդները պետք է հաշվի առնեն Ծրագրի եզակի պահանջները (օրինակ` մագնիսական դաշտերը, հատուկ նյութերի օգտագործման սահմանափակումները, էկրանավորման պահանջները, լվացվող հատկությունները, խոնավությունը, կենսաբանական անվտանգությունը, քիմիական նյութերի ազդեցությունը և այլն):
265. Ստորգետնյա խողովակաշարեր. բոլոր ստորգետնյա խողովակաշարերը պետք է ապահովված լինեն պատշաճ նույնականացմամբ:
266. Կենտրոնախույս պոմպեր. կենտրոնախույս պոմպերի շարժիչները չպետք է գերազանցեն 1800 պտույտ/րոպե արագությունը:
267. Համակարգերի հզորությունը. հիմնական սարքավորումները, շենքի խողովակաշարերի ցանցերը, բաշխիչ խողովակաշարերի ցանցերը և կանգնակները պետք է նախագծվեն ապահովելու համար 20% ապագա հզորություն` գերազանցելով փաստացի գագաթնակետային հաշվարկային բեռնվածքները, որպեսզի հաշվի առնվեն ապագա աճող կարիքները և խտացումը:
268. Մոնիտորինգ և ազդանշանում. նվազագույնը, հիմնական սարքավորումների սնուցման համակարգերը և այլ տարրեր, որոնք համարվում են կրիտիկական կարևորության, պետք է սնուցման խափանման դեպքում ազդանշան արձակեն սարքավորումների վահանակներին:
269. Անվտանգ վիճակ և աշխատանքի վերականգնում. համակարգի էներգիայի չպլանավորված անջատման դեպքում համակարգերը և դրանց հետ կապված կառավարման սարքերը պետք է անցնեն միայն նորմալ անվտանգ վիճակի: Հոսանքազրկման և հետագա էներգիայի վերականգնման դեպքում համակարգի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքերը պետք է ավտոմատ կերպով վերագործարկվեն առանց միջամտության, եթե դա վտանգ չի ներկայացնում:
270. Սարքավորումների պահուստավորում. համակարգի բոլոր հիմնական սարքավորումները, ինչպես նաև այն սարքերը, որոնք պահանջում են հաճախակի տեխնիկական սպասարկում կամ իրականացնում են կառավարման հիմնական գործառույթներ (օրինակ` գլխավոր ջերմակարգավորող փականները, առաջնային զտիչները և առաջնային կարգավորիչները), պետք է ապահովված լինեն պահուստային սարքերով (զուգահեռ) առնվազն Ք+1 քանակությամբ, որոնք ունեն համապատասխան չափեր և ընտրված են արդյունավետ աշխատանք և երկարակեցություն ապահովելու համար: Ք+1 կոնֆիգուրացիան պետք է ներառի սարքավորումներ և բաղադրիչներ, որոնք թույլ են տալիս խուսափել ընդհանուր հավանական խափանումներից և նվազագույնի հասցնել ռիսկերը:
271. Ցանկացած սարքավորում, որի խափանումը կամ պլանավորված տեխնիկական սպասարկումը կարող է հանգեցնել շենքի աշխատունակության էական կորստի, ազդել հետազոտությունների կամ սարքավորումների վրա, պետք է ապահովված լինի պահուստավորմամբ: Բոլոր նման համակարգերը և մոնիտորինգի համապատասխան սարքերը պետք է ապահովված լինեն պահուստային էլեկտրաէներգիայի աղբյուրով:
272. Խողովակաշարերի և փականների դասավորությունը պետք է ապահովի ամբողջական առանձին լաբորատորիաների կենտրոնացված անջատման հնարավորությունը, ինչպես նաև շենքի յուրաքանչյուր հարկի և թևի անկախ մեկուսացումը` առանց այլ գոտիներին վնասելու:
273. Անհատական մեկուսացում. յուրաքանչյուր հարմարանք և սարքավորման միավոր պետք է ապահովված լինի անհատական մեկուսացնող փականով:
274. Նույնականացում. բոլոր փականները, ներառյալ անվտանգության փականները, պետք է հստակ և պատշաճ կերպով նույնականացվեն, փականները պետք է տեղակայվեն համապատասխան անվտանգ վայրերում:
275. Ջրամատակարարման կազմակերպում և պահուստավորում. յուրաքանչյուր լաբորատորիա պետք է ապահովված լինի մշտական ռեժիմում աշխատող երկու ջրամատակարարման համակարգերով, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է ընդհանուր պահանջների համար:
276. Մուտքային ջրմուղ խողովակի չափի որոշում. մուտքային ջրմուղ խողովակի չափը պետք է հաշվարկվի ջրմուղի համակարգի համար ջրի ծախսի չափանիշների հիման վրա` առավելագույնը 2,4 մ/վ արագության դեպքում, իսկ համակցված ջրմուղ համակարգերի կամ ստորգետնյա խողովակաշարերի դեպքում` ջրմուղ համակարգի ընդհանուր ջրի ծախսի և հակահրդեհային համակարգի համար ջրի ծախսի հիման վրա` առավելագույնը 4,9 մ/վ արագության դեպքում: Հրդեհային ծորակի ջրի ծախսը և սպրինկլերների ջրի պահանջը պետք է ավելացվեն որպես միաժամանակյա շահագործման պահանջներ այն կետում, որտեղ դրանք առաջանում են:
277. Ջրամատակարարման միացումը ջրմուղի ցանցին. լաբորատորիայի ջրամատակարարումը պետք է իրականացվի երկու առանձին սխեմայով: Պետք է նախատեսվի նաև վթարային միացում ջրմուղին:
278. Հակադարձ կափույր. շենքի մուտքի մոտ ջրամատակարարման յուրաքանչյուր գիծ պետք է հագեցած լինի հակադարձ կափույրով, որը նախատեսված է 100%-անոց բեռնվածության համար: Հրդեհային ծառայությունների համար հակադարձ կափույրերը պետք է հավաստագրված լինեն և չունենան զտիչներ:
279. Վթարային միացում ջրմուղին. կրիտիկական կարևորության լաբորատորիաների համար պետք է նախատեսվի վթարային միացում ջրմուղին կենցաղային կարիքների համար, որը նախատեսված է խմելու ջուր ստանալու համար: Վթարային միացումը ջրմուղին պետք է մատակարարվի «նորմալ փակված» փականով և հակադարձ փականով, որոնք տեղակայված են շենքի ներսում:
280. Վթարային միացումը ջրմուղին չպետք է փոխարինի պահուստային ջրամատակարարմանը:
281. Ջրի պահպանման ռեզերվուարները պետք է հագեցած լինեն հակադարձ հոսքը և լցումը կանխարգելող համակարգով: Խմելու ջրի ռեզերվուարը պետք է պատշաճ կերպով մեկուսացված լինեն տաքությունը վերահսկելու համար (և, որքանով դա գործնականում հնարավոր է, դրանցում ջերմաստիճանը չպետք է գերազանցի 18,5 °C-ը):
282. Լաբորատորիաների համար անհրաժեշտ է նախատեսել ջրի բաշխման երկու առանձին համակարգ:
1) Կենցաղային ջրամատակարարում խմելու ջրով. առաջին համակարգը պետք է ապահովի տաք և սառը խմելու ջրի մատակարարումը զուգարանների, ցնցուղարանների, սննդի բլոկների, վթարային համակարգերում ջրի պաշարների համալրման, ձեռքերի լվացման, ինչպես նաև այլ նմանատիպ կենցաղային և խոհարարական կարիքների համար:
2) Լաբորատոր ջրամատակարարում. անհրաժեշտ է նախատեսել լաբորատոր ջրի առանձին և մեկուսացված կենտրոնական ենթահամակարգ, որը բաշխված է ամբողջ շենքում, միացված և մեկուսացված է կենցաղային ջրամատակարարման համակարգից` զուգահեռ հակադարձ կափույրերով, որոնց չափը և դիրքը ապահովում են Ք+1 պահուստավորում: Այս համակարգը սպասարկում է ընդհանուր լաբորատոր տարածքները և օդաքարշ պահարանները:
283. Հակադարձ հոսքից պաշտպանություն. հակադարձ հոսքից անպաշտպան խմելու ջուրը չպետք է մուտք գործի լաբորատորիաներ:
13.2. ԿԱՄ-2 ՏԱՔ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
284. Անընդհատ շրջանառություն պոմպի միջոցով. տաք ջրամատակարարման համակարգի ջերմաստիճանի պահպանումը պետք է ապահովվի բոլոր համակարգերի համար անընդհատ շրջանառությամբ, պոմպի միջոցով: Ռեցիրկուլյացիոն համակարգերը, որոնք օգտագործում են խողովակներ խողովակների մեջ (օրինակ` հոսքը ինչպես կրող խողովակի ներսում, այնպես էլ դրսում), թույլատրելի չեն: Պետք է նախատեսվի առանձին հետադարձ խողովակների համակարգ: Տարբեր ջերմաստիճաններում կամ ճնշումներում աշխատող բաշխիչ համակարգերի հետադարձ խողովակները չպետք է միավորվեն:
13.3. ԿԱՄ-2 ՎԹԱՐԱՅԻՆ ՑՆՑՈՒՂՆԵՐ, ԱՉՔԵՐԸ ԼՎԱՆԱԼՈՒ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԼՎԱՑԱՐԱՆՆԵՐ
285. Աչքերի և դեմքի լվացման սարքավորումները չպետք է տեղադրվեն այն վայրերում, որտեղ դրանք կարող են աղտոտվել:
286. Վթարային ցնցուղները և աչքերի լվացման սարքավորումները պետք է գործարկվեն մեկ ձեռքով` մասնակիորեն վնասված տեսողության դեպքում:
287. Վթարային ցնցուղները պետք է տեղադրվեն ըստ ռիսկի աստիճանի գնահատման լաբորատոր տարածքում կամ գոտում քիմիական նյութերի հետ աշխատելու վայրերին մոտ, ԲԹ և ախտահանման թափոնների գոտիներում, կեղտաջրերի մաքրման տարածքներում, ինչպես նաև պետք է հասանելի լինեն լաբորատորիաների սպասարկման համար, որտեղ աշխատում են քիմիական կամ կենսաբանական նյութերի հետ, վտանգավոր նյութերի և քիմիական նյութերի պահպանման գոտիներում:
288. Վթարային ցնցուղներ. վթարային ցնցուղները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) քիմիական նյութերի պահեստավորման տարածքներում, կեղտաջրերի մաքրման գոտիներում և բարձր վտանգի այլ գոտիներում պետք է նախատեսվեն բարձր թողունակությամբ 114 լ/րոպե վթարային ցնցուղներ: Սովորական կիրառությունների համար թույլատրելի է 76 լ/րոպե թողունակությունը,
2) միջանցքներում և տեխնիկական տարածքներում վթարային ցնցուղների համար պետք է նախատեսվեն հատակի ջրահեռացման հոսակներ (տրապներ),
3) հոսակները (տրապները) պետք է հագեցած լինեն սիֆոնների հերմետիկացման համար նախատեսված ավտոմատ էլեկտրական սարքերով,
4) լաբորատորիաներում վթարային ցնցուղների համար ջրահեռացման հոսակներ (տրապներ) չպետք է նախատեսվի:
289. Աչքերի լվացման սարքավորում. առնվազն մեկ աչքերի լվացման սարքավորում պետք է առկա լինի յուրաքանչյուր լաբորատոր տարածքում կամ գոտում քիմիական նյութերի հետ աշխատելու վայրերին մոտ, ԲԹ և ախտահանման թափոնների գոտիներում, կեղտաջրերի մաքրման տարածքներում, ինչպես նաև պետք է հասանելի լինեն լաբորատորիաների սպասարկման համար, որտեղ աշխատում են քիմիական կամ կենսաբանական նյութերի հետ, վտանգավոր նյութերի և քիմիական նյութերի պահպանման գոտիներում: Աչքերի լվացման սարքավորման ջրի նվազագույն ծախսը պետք է կազմի 9,46 լ/րոպե յուրաքանչյուր սարքի համար:
290. Լաբորատոր լվացարաններ. լաբորատոր լվացարանի նյութերը պետք է լինեն կոռոզիակայուն, հարթ և ջրակայուն: Լվացարանը պետք է տեղադրվի սեղանածածկի մեջ, սեղանածածկի մակարդակին կամ դրանից ցածր` էպոքսիդային խեժի կամ համարժեք հերմետիկի միջոցով, առանց բաց չմշակված մակերեսների: Նյութերի ընտրությունը պետք է իրականացվի` հաշվի առնելով պահանջվող քիմիական դիմադրությունը (էպոքսիդային խեժ, ֆենոլային խեժ կամ ոչ պակաս, քան 03Х17Н13М3 մակնիշի չժանգոտվող պողպատ (ԳՕՍՏ 5632-2014)): Խառնարանները պետք է լինեն անհպում:
291. Լվացարանի տակ նվազագույն հեռավորությունը մինչև որևէ հորիզոնական մակերես, որը կարող է սահմանափակել ազատ տարածությունը, պետք է կազմի առնվազն 406 - 457 մմ:
13.4. ԿԱՄ-2 ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
292. Լաբորատորիաների ջրահեռացման համակարգեր. լաբորատոր տարածքների և կապված ջրահեռացման համակարգերի սպասարկման համար պետք է նախատեսվի անկախ, կոռոզիակայուն ջրահեռացման համակարգ: Լաբորատորիաների ջրահեռացման համակարգերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջներին:
293. Արտահոսք քաղաքային կոյուղու համակարգ. լաբորատորիաներից խողովակաշարերով կեղտաջրերի արտահոսքը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված N 2.1.3-3 սանիտարական կանոններին և նորմերին:
294. Կեղտաջրերը, որոնք պահանջում են որևէ հատուկ մաքրում մինչև հանրային կոյուղու համակարգեր արտանետելը, պետք է մաքրվեն առանձին-առանձին յուրաքանչյուր լաբորատոր շենքի ներսում` մինչև կոյուղի արտանետելը: Նոսրացումը, որպես կանոն չի թույլատրվում:
295. Կեղտաջրերի ջերմաստիճանի սահմանափակումներ. 60 °C-ից բարձր ջերմաստիճան ունեցող կեղտաջրերի գրեթե անընդհատ արտահոսքն արգելվում է: Պարբերական արտահոսքեր 65 °C-ից բարձր ջերմաստիճան ունեցող կեղտաջրերի արտահոսքը ջրահեռացման համակարգեր արգելվում է: Պետք է նախատեսվեն կեղտաջրերի հովացման համապատասխան միջոցներ:
296. Հակադարձ կափույրի տեսակը. հնարավորության դեպքում նախընտրելի է օգտագործել լրիվ անցումային, նորմալ բաց տիպի հակադարձ կափույրներ (կամ հորում տեղադրված սարքեր), այլ ոչ թե այն սարքերը, որոնք կարող են խոչընդոտել կեղտաջրերի կամ օդի ազատ նորմալ հոսքին: Հակադարձ կափույրը պետք է լինի ավտոմատ: Հակադարձ կափույրը պետք է հասանելի լինեն:
297. Լաբորատոր կեղտաջրերի ցանցերը և իրենց օդափոխության համակարգերը պետք է առանձնացված լինեն ընդհանուր կեղտաջրերի հեռացման ցանցերից:
298. Բարձր թթվայնությամբ կամ բարձր հիմքայնությամբ կոռոզիոն հոսքերը, որոնք կարող են հանգեցնել ոչ անվտանգ էքզոթերմիկ ռեակցիաների կամ այլ կերպ վտանգ ներկայացնել խողովակաշարային ցանցին, պետք է մշակվեն տեղում` հեռացումից առաջ կամ հավաքվեն հեռացման համար:
299. Լաբորատորիաներում ջրահեռացման հոսակներ (տրապներ). լաբորատորիաներում ջրահեռացման հոսակները (տրապները) չպետք է նախատեսվեն, սակայն ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաների գոտիներում թույլատրվում է տեղադրել լվացարաններ և ձագարաձև ջրահեռացման հոսակներ (տրապներ), որոնք անհրաժեշտ են լաբորատոր սարքավորումների սպասարկման համար:
300. Սարքավորումների միացում. լաբորատոր սարքավորումների ջրահեռացման համար պետք է նախատեսվեն անուղղակի հոսքեր (օդային բացվածք) հակադարձ հոսքը կանխելու համար: Լաբորատոր լվացարանների և օդաքարշ պահարանի տակ գտնվող սիֆոնները պետք է ունենան սպասարկման հնարավորություն:
14. ԿԱՄ-3 ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
301. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների ջրամատակարարման և կոյուղուն ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաների երկրորդային արգելքների պահանջներին, ինչպես նաև ԿԱՄ-3-ի համար սահմանված լրացուցիչ պահանջներին:
302. Առաջնային արգելքներ. սանտեխնիկական համակարգերը չպետք է ուղղակիորեն միացվեն որևէ առաջնային արգելքի սարքին առանց ռիսկի գնահատման, ինչպես նաև առանց հուսալի հակադարձ հոսքի պաշտպանության պահուստային սխեմայի ապահովման:
303. Խողովակաշարային ցանցերը կամ այլ մեկուսացված համակարգերը, որոնք սպասարկում են ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների գոտիները, չպետք է անցնեն ավելի բարձր կամ ավելի ցածր ԿԱՄ ունեցող գոտիներով:
14.1. ԿԱՄ-3 ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
304. Փականներ. յուրաքանչյուր ճնշման տակ գտնվող ջրամատակարարման խողովակաշարի անցումը դեպի վարակիչ գոտի պետք է ունենա փական, որը գտնվում է վարակիչ գոտուց դուրս և սպասարկում է բացառապես ԿԱՄ-3 գոտին: Սարքավորումների յուրաքանչյուր միացման կետ պետք է ունենա փակող փական: Հակահրդեհային համակարգի խողովակաշարերը պարտադիր չէ, որ ունենան փակող փական յուրաքանչյուր անցման վրա. այնուամենայնիվ, հակահրդեհային համակարգի գոտին, որը սպասարկում է ԿԱՄ-3 գոտին, պետք է ունենա անկախ մեկուսացման հնարավորություն:
305. Մեկուսացում. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքների ջրամատակարարումը պետք է մեկուսացված լինի այլ գործառույթներից` հակադարձ կափույրի միջոցով, որը տեղադրված է պաշտպանիչ պատյանից դուրս` նախքան ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքներ ջուր մատակարարելը:
306. Հակադարձ հոսքից պաշտպանությունը պետք է ապահովվի ջրի օգտագործման կետերում` ներառյալ, բայց չսահմանափակվելով ծորակների վրա տեղադրված վակուումային ընդհատիչներով, որտեղ դա պահանջվում է ռիսկի գնահատմամբ:
307. Բաշխման սխեմա, ճյուղավորում, տաք ջրի ջերմաստիճանի պահպանում. մեկուսիչ հետադարձ փականներից ներքև բաշխման համակարգը պետք է սպասարկի միայն պաշտպանիչ պատյանի ներսում գտնվող կետերը, և ջուրը չպետք է շրջանառվի հետ` պաշտպանիչ պատյանի մեկուսիչ հետադարձ փականից վերև: Տաք ջուրը պետք է անմիջապես հասանելի լինի սպառման կետերում, ընդ որում` մատակարարման ուշացումը ամենահեռավոր կետերում չպետք է գերազանցի 15–25 վայրկյանը: Որոշ դեպքերում ջերմաստիճանը պահպանելու համար կարող է պահանջվել ջերմության օժանդակ աղբյուրի օգտագործում (օրինակ` տեղային ջրատաքացուցիչ` ջերմաստատիկ կառավարմամբ):
308. Խմելու ջուր. խմելու ջուրը, որը մտնում է մեկուսացված գոտի, պետք է մեկուսացված լինի հակադարձ հոսքի կափույրի միջոցով: Հակադարձ հոսքի կափույրը պետք է տեղակայված լինի երկրորդային արգելքից դուրս:
309. Բարձր վտանգի միացումներ. բարձր վտանգի սարքավորումների միացումների համար պահանջվում են հակադարձ կափույրեր, որոնք պետք է համապատասխանեն կիրառման տեսակին, վտանգի աստիճանին և տեղակայված լինեն երկրորդային արգելքից դուրս:
310. Շլյուզներ. պաշտպանիչ արգելքի մոտ գտնվող շլյուզների ջրամատակարարումը պետք է իրականացվի ԿԱՄ-2 ունեցող լաբորատոր ջրամատակարարման համակարգից (ընդհանուր պաշտպանվածություն): Եթե ջրամատակարարումն իրականացվում է անմիջապես խմելու ջրից (այլ ոչ թե լաբորատոր), ապա շլյուզ ջուր մատակարարելուց առաջ անհրաժեշտ է տեղադրել հակադարձ կափույր:
311. Առնվազն մեկ վթարային ցնցուղ և աչքերի լվացման սարքավորում պետք է առկա լինի յուրաքանչյուր լաբորատոր տարածքում կամ գոտում քիմիական նյութերի հետ աշխատելու վայրերին մոտ, ԲԹ և ախտահանման թափոնների գոտիներում, կեղտաջրերի մաքրման տարածքներում, ինչպես նաև պետք է հասանելի լինեն լաբորատորիաների սպասարկման համար, որտեղ աշխատում են քիմիական կամ կենսաբանական նյութերի հետ, վտանգավոր նյութերի և քիմիական նյութերի պահպանման գոտիներում:
14.2. ԿԱՄ-3 ԲԱՐՁՐ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
312. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների գոտիները սպասարկող բարձր մաքրության ջրի համակարգերը պետք է լիովին անկախ լինեն ցանկացած համակարգերից կամ այլ կիրառություններից, որոնք պահանջում են ստերիլ կամ դեղագործական ջրի մատակարարում:
313. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքներում բարձր մաքրության ջրի ապահովման նախընտրելի մեթոդը տեղում մաքրված ջրի արտադրության կայանքներն են, որոնք սնվում են ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիայի ջրով:
14.3. ԿԱՄ-3 ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
314. Ջրահեռացման համակարգի նախագծում. կեղտաջրերի հեռացման համակարգերը պետք է ունենան մթնոլորտային օդափոխություն դեպի շենքի արտաքին մասը և ներառեն խորը սիֆոններ վարակի գոտու ներսում գտնվող բոլոր ջրահեռացման մուտքերի համար: Սիֆոնները պետք է ընտրվեն այնպես, որ գերազանցեն արտածման օդամղիչի ստատիկ ճնշումը` պահպանելու առնվազն 37–50 մմ խորությունը ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգի աշխատանքային ռեժիմներում և օդամղիչի խափանման դեպքում, ինչպես նաև լրացուցիչ խորություն, որն անհրաժեշտ է ճնշման անցումային պրոցեսները վերահսկելու համար: Սիֆոնները պետք է լինեն ինքնամաքրվող և քիմիապես դիմացկուն ախտահանիչների նկատմամբ և չպետք է ունենան հարթ կամ հորիզոնական հատակ: Սիֆոնները պետք է լինեն միայն հեղուկ տիպի և չպետք է ունենան միջադիրներ, մուտքի կափարիչներ կամ որևէ այլ միջոց, որոնք կարող են խաթարել հերմետիկությունը կամ թույլ տալ օդի հնարավոր արտահոսք:
315. Ջրահեռացման օդափոխության խողովակների ավարտ. ջրահեռացման օդափոխության խողովակները պետք է ավարտվեն տանիքից վերև` օդի ընդունիչներից, շենքի բացվածքներից կամ այն տարածքներից առնվազն 7,6 մ հեռավորության վրա, որտեղ սովորաբար կարող են մարդիկ գտնվել, և պետք է տեղադրվեն այնպես, որ կանխվի արտանետվող օդի հետագա մուտքը տարածքներ:
316. Համակարգի տեղադրման վայրերը. պաշտպանիչ պատյանի սահմաններում գտնվող բոլոր ջրահեռացման ընդունիչները պետք է միացվեն կոյուղու հատուկ համակարգին, որը սպասարկում է ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաները: Ձեռնոցների արկղերից և այլ առաջնային պաշտպանիչ սարքերից ջրահեռացման ընդունիչները չպետք է միացվեն շենքի ջրահեռացման և նրանց օդափոխության համակարգերին:
317. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների կեղտաջրերի հեռացման և իրենց օդափոխության համակարգերը չպետք է միավորվեն ԿԱՄ-4 ունեցող կեղտաջրերի հեռացման և իրենց օդափոխության համակարգերի հետ:
318. Խողովակաշարերի նյութեր. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների գոտիներին սպասարկող թափոնների հեռացման և օդափոխության համակարգերի համար պետք է օգտագործվեն կոռոզիակայուն խողովակների նյութեր` ջերմային միացումներով, որոնք պետք է համատեղելի լինեն քիմիական նյութերի և ախտահանիչների հետ, որոնք կարող են օգտագործվել:
319. Կեղտաջրերը պետք է ինքնահոս եղանակով արտահոսվեն կոյուղի:
320. Շլյուզեր և նմանատիպ տարածքներ. պաշտպանիչ արգելքի մոտ գտնվող շլյուզերը սպասարկող միացումները պետք է միացված լինեն ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաների սպասարկող կոյուղու համակարգերին:
321. Ցնցուղների ջրահեռացում. ԿԱՄ-3 մակարդակի տարածքներ սպասարկող ցնցուղների ջրահեռացման խողովակները պետք է միանան կոյուղու համակարգին կամ լաբորատոր կեղտաջրերի հավաքման ընդհանուր համակարգին (ԿԱՄ-2 մակարդակի), որը սպասարկում է տվյալ սարքավորումը տեղադրված տարածքը, սակայն պետք է հագեցած լինեն խորը սիֆոնով` կեղտաջրերի տեղայնացման համար: ԿԱՄ-3 մակարդակի տարածքների ցնցուղների ջրահեռացման խողովակները չպետք է անցնեն կեղտաջրերի վարակազերծման համակարգով, եթե դա նախատեսված չէ ռիսկերի գնահատմամբ:
322. Վթարային ջրահեռացում, հակահրդեհային սպրինկլերներ. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների տարածքներում հակահրդեհային ջրահեռացման համար հատակի հատուկ արտահոսքեր, պատնեշներ և ջրհորներ չեն պահանջվում:
323. Ավտոկլավներ և մանրէազերծիչներ. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների ավտոկլավների խցիկներից մանրէազերծված արտահոսքերը, որոնք հագեցած են բոլոր արտահոսքերը վարակազերծող համակարգով, կարող են հեռացվել սանիտարական համակարգի կամ շենքի լաբորատոր թափոնների ընդհանուր հեռացման համակարգի միջոցով` հատակին գտնվող ջրահեռացման ընդունիչի միջոցով անուղղակի միացումով: Ջրահեռացման ընդունիչը պետք է տեղակայված լինի կենսաբանական փականի մաքուր (ոչ մեկուսացված) կողմում (սովորաբար մաքուր մանրէազերծիչի սպասարկման հասանելիության գոտում):
324. Կեղտաջրերի վարակազերծման լրացուցիչ համակարգեր սովորաբար պարտադիր չեն ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների մակարդակում: Կեղտաջրերի ախտահանման համակարգերի օգտագործումը և նախագծումը պետք է հիմնված լինեն ռիսկերի գնահատման վրա` ելնելով գիտական և անվտանգության անհրաժեշտությունից:
14.4. ԿԱՄ-3 ՍԱՆՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
325. Ծորակների տեսակները. պաշտպանիչ պատյանի ներսում գտնվող ծորակները պետք է ունենան S-աձև վզիկի տիպի արտահոսքեր և հագեցած լինեն ներկառուցված մթնոլորտային վակուումային ընդհատիչով և լամինար հոսքով, որը չի թողնում օդ և չի ցողում ջուրը: Լվացարանների ծորակներում ջրի ծախսը պետք է լինի առնվազն 8,0 լ/րոպե: Տաք և սառը ջրի համար առանձին ծորակների օգտագործումը չի թույլատրվում:
326. Լվացարանների խառնարանները պետք է լինեն անհպում կամ արմնկային կառավարմամբ:
327. Ճկուն ցնցուղները չպետք է օգտագործվեն: Ջրի ծախսը չպետք է իջեցվի 10 լ/րոպեից ցածր:
328. Ցնցուղարանի խցիկը, պատերը և տակդիրը պետք է ունենան ամուր ջրակայուն կոնստրուկցիա: Քարից, չժանգոտվող պողպատից կամ կերամիկական գրանիտից պատրաստված տակդիրների հերմետիկ կարանների քսահարթման համար օգտագործվում է ջրակայուն էպոքսիդային խեժ:
329. Ցնցուղից դուրս գալու տեղ. ցնցուղախցիկից դուրս գալու տեղում` դրսի հագուստը հագնելուց առաջ, անցումային գոտի է և չի համարվում ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների կենսաբանական պաշտպանության գոտու մաս:
330. Եթե ռիսկի գնահատումը թույլ է տալիս զուգարաններ տեղադրել կենսաբանական պաշտպանության գոտու ներսում, ապա սանտեխնիկական սարքավորումների անմիջապես տակ պետք է տեղադրվի խորը հերմետիկ ինքնամաքրվող սիֆոնային համակարգ օդափոխությամբ, ինչպես նաև պետք է տեղադրվի պատին ամրացված զուգարանակոնք 13,5 լ/րոպե լվացմամբ:
331. Ավտոկլավի խցիկում ճնշման արտանետման գծեր. եթե ճնշման արտանետման գիծը դուրս է բերված դուրս կամ ունի երկար խողովակաշար, կամ եթե ռիսկի գնահատումը պահանջում է չժանգոտվող պողպատից ՀԵՊԱ զտիչների տեղադրում, անհրաժեշտ է հաշվի առնել կուտակման և վերադրված հակաճնշման ազդեցությունը, իսկ բաղադրիչները պետք է տեղադրվեն այնպես, որ ապահովվի ախտահանման հնարավորությունը: Ճնշման արտանետման գծերը չպետք է ենթարկվեն այլ աղբյուրներից խաչաձև աղտոտման:
15. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
332. Հրդեհային պաշտպանության համակարգի նախագծումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 շինարարական նորմերին համապատասխան:
333. ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաները որոնց մակերեսը գերազանցում է 185 մ²-ը պետք է հագեցված լինեն սպրինկլերային համակարգով:
334. ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաները պետք է հագեցած լինեն ծխի և հրդեհի տվիչներով:
335. ԿԱՄ-2 ունեցող լաբորատոր տարածքների միջև բոլոր միջնապատերը պետք է ունենան առնվազն մեկ ժամ հրակայունություն: Մեկ ժամ հրակայունություն ունեցող պատերում լաբորատորիաների բոլոր դռները պետք է ունենան առնվազն քառասունհինգ րոպե հրակայունություն:
336. Սպրինկլերային համակարգը պետք է հագեցած լինի հակադարձ կափույրով:
337. Հակահրդեհային նոր համակարգերը պետք է ունենան ջրահեռացում, որը հասանելի է սպասարկման և անվտանգության անձնակազմին: Համակարգի բոլոր նոր ջրահեռացման խողովակները պետք է միացված լինեն շենքի կոյուղու համակարգին: Շենքից դուրս հակահրդեհային համակարգերի ջրահեռացումը թույլատրելի չէ:
15.1. ԿԱՄ-3 ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
338. Բոլոր ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաները պետք է ամբողջությամբ պաշտպանված լինեն ավտոմատ սպրինկլերային համակարգով:
339. Սպրինկլերային գլխիկները պետք է լինեն կախովի տեսակի և չպետք է լինեն խորասուզված կամ թաքնված:
340. Քիմիական դիմադրողականություն. սպրինկլերային գլխիկների և խողովակների նյութը և ծածկույթը պետք է դիմացկուն լինեն լաբորատորիայի ամենօրյա շահագործման և ախտահանման ընթացակարգերի ժամանակ օգտագործվող քիմիական նյութերի նկատմամբ:
341. Խողովակների անցումներ. սպրինկլերների խողովակների անցման մասերը պետք է համապատասխանեն պաշտպանիչ արգելքների միջով խողովակաշարերի անցումների համար պահանջներին:
342. Տեղադրվում են ազդանշանման ստանդարտ սարքեր, ներառյալ համակցված սարքերը և բարձրախոսները:
16. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ
343. Էլեկտրական համակարգերի նախագծումը պետք է համապատասխանի Ծրագրի պահանջներին և հաշվի առնի էներգաարդյունավետությունը: Էլեկտրական համակարգի նախագծումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.08-2025, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 43-01-2025 շինարարական նորմերի:
16.1. ՎԹԱՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
344. Վթարային համակարգի հզորության որոշում. վթարային էլեկտրացանցի հզորությունը պետք է բավարար լինի ընթացիկ և ապագա էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելու համար ըստ աղյուսակ 4-ի`
Աղյուսակ 4. Վթարային սարքերի հզորության պահանջ
| հ/հ |
Տիրույթ |
Վարչական |
Լաբորատորիա |
| էլեկտրական բեռնվածք |
Վտ/մ2 |
Վտ/մ2 |
| 1) |
լուսավորություն |
1–2 |
1–2 |
| 2) |
ջեռուցում, օդափոխություն և օդորակում |
1–32 |
1–32 |
| 3) |
լաբորատոր սարքավորումներ |
|
16-43 |
| 4) |
վերելակներ |
1 |
1 |
345. Կենսաբանական անվտանգության հետ կապված վթարային էլեկտրական համակարգերի բեռնվածքները ներառում են հետևյալը (այս ցանկը սպառիչ չէ)`
1) վթարային ելքի լուսավորություն,
2) ելքի ցուցանակներ,
3) կապի համակարգեր (ներառյալ ազդանշանային համակարգերը),
4) հրդեհային ազդանշանային և զանգվածային ծանուցման համակարգեր,
5) մարտկոցով սնուցվող ինքնավար լուսավորություն գեներատորային կայանքի գտնվելու վայրում,
6) հրդեհաշիջման համակարգեր (հրդեհային պոմպեր, ժոկեյ-պոմպեր (կայուն ճնշում ապահովող), կոմպրեսորներ, փականներ և այլն),
7) ավտոմատ դռներ, որոնք օգտագործվում են ելքի համար,
8) վերելակի խցիկի լուսավորության, կառավարման, կապի և ազդանշանային համակարգեր,
9) գեներատորի օրական ջրի ռեզերվուարի պոմպ,
10) սանդղավանդակներում ճնշման բարձրացման համակարգեր,
11) բժշկական գազերի ազդանշանային համակարգեր,
12) էլեկտրական շարժաբերով հակահրդեհային փականներ:
346. Պահուստային էլեկտրական բեռնվածքներ. պահուստային բեռնվածքները ներառում են հետևյալը`
1) հրդեհային ծառայության վարդակներ,
2) պոմպեր, բաղադրիչներ և բոլոր սարքերը, որոնք կապված են մեծ պահեստային ռեզերվուարում պահվող վառելիքի հետ, որոնք սպասարկում են վթարային գեներատորը,
3) գեներատորի մարտկոցի լիցքավորիչ,
4) կոյուղու և անձրևաջրերի էժեկտորային համակարգեր,
5) ջրահեռացման պոմպեր,
6) ջրահեռացման հորերի դատարկման պոմպեր,
7) կարևոր ներածման և արտածման օդամղիչներ,
8) ՇԱՀ, ներառյալ օդային կոմպրեսորի կառավարումը,
9) բոլոր վերելակները պետք է միացված լինեն վթարային էներգիայի ցանցին, ընդ որում` յուրաքանչյուր խմբից միայն մեկ վերելակ պետք է աշխատի վթարային էներգիայով: Վերելակների արգելափակումը պետք է ապահովվի վերելակի կարգավորիչով,
10) օդի մշակման համակարգ, որը սպասարկում է վերելակի մեքենաների սենյակը, երբ վերելակներն աշխատում են վթարային սնուցմով,
11) օդի համակարգեր, որոնք կապված են ծխի արտածման և տարհանման համակարգերի հետ,
12) տաքացուցիչ ժապավեն անջատիչի համար` կոնդենսատի առաջացումը կանխելու համար,
13) անվտանգության, ներխուժման հայտնաբերման և մուտքի վերահսկման համակարգեր,
14) տաքացնող ժապավեններ սպրինկլերային խողովակների համար,
15) քիմիական պահարանների օդաքարշ օդամղիչներ,
16) բոլոր ներածման և արտածման օդամղիչները, ներառյալ լաբորատոր քիմիական պահարանը, արտածման և այլ կրիտիկական արտածման օդամղիչները ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների գոտիների համար,
17) հրդեհաշիջման կառավարման կետի էլեկտրամատակարարում և լուսավորություն:
347. Լրացուցիչ պահուստային էլեկտրական բեռնվածքներ. լրացուցիչ պահուստային էլեկտրական բեռնվածքները ներառում են հետևյալը`
1) ԱՍԱ,
2) ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համակարգի բաղադրիչներ,
3) օժանդակ մեխանիկական սարքավորումներ, որոնք ապահովում են ջեռուցման և հովացման համակարգերը,
4) տեսահսկման տեսախցիկներ և դրանց հետ կապված սարքավորումներ,
5) լուսավորության կառավարման համակարգեր,
6) էլեկտրաբաշխիչ, մեխանիկական և գլխավոր հեռահաղորդակցման տարածքների լուսավորություն,
7) օդորակիչ կայանքներ համակարգչային սենյակների համար,
8) օդորակիչներ, որոնք սպասարկում են գլխավոր հեռահաղորդակցման տարածքը,
9) ջեռուցման համակարգեր, ներառյալ կաթսաները, ջեռուցման ջրի պոմպերը և դրանց հետ կապված վառելիքի ներածման համակարգը,
10) կոնդենսատի պոմպեր,
11) կենցաղային, արդյունաբերական և լաբորատոր ջրային պոմպեր,
12) անհպում սարքեր զուգարանների համար և լվացարանների խառնարաններ,
13) նվազագույնը մեկ վարդակ յուրաքանչյուր էլեկտրական վահանակում և տեխնիկական սենյակում,
14) միկրոկլիմայի աջակցությամբ տարածքներ,
15) ԿԱՊ-եր, ինկուբատորներ, մեկուսացման սարքեր և այլն,
16) ներածման և արտածման օդամղիչներ կամ-2 ունեցող լաբորատորիաների համար,
17) լաբորատոր սարքավորումների ազդանշանային և մոնիտորինգի համակարգ,
18) սառնարաններ, սառցարաններ և այլն` արժեքավոր ցուցանմուշների պահպանման համար,
19) ջրի հովացուցիչներ, պոմպեր և ուղեկցող համակարգեր, որոնք սպասարկում են կրիտիկական գոտիները,
20) Ծրագրի պահանջներով սահմանված կրիտիկական գիտական սարքավորումներ,
21) ներածման օդամղիչներ, որոնք կապված են վթարային էլեկտրասնուցման աղբյուրին միացված արտածման օդամղիչների հետ,
22) լաբորատոր օդային կոմպրեսորներ և չորացուցիչներ,
23) լաբորատոր վակուումային պոմպեր,
24) լաբորատոր գազային բալոններ և դյուարի կոլեկտորներ,
25) ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգը:
16.2. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
348. Հատուկ պահանջներ լաբորատորիաներում էլեկտրասարքավորումների տեղադրման նկատմամբ`
1) անհրաժեշտ է ապահովել առանձնացված բաշխիչ վահանակներ լաբորատորիաների համար,
2) անհրաժեշտ է ապահովել առանձնացված շղթաներ բոլոր սառնարանների, սառցարանների, ցենտրիֆուգների և լաբորատոր այլ հատուկ սարքավորումների համար: Մասնագիտացված սարքավորումների միացումը (օրինակ` ավտոկլավներ) պետք է համապատասխանի սարքավորում արտադրողների հրահանգներին:
16.3. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
349. Լուսավորության նախագծումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 շինարարական նորմերի:
17. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ
350. Լաբորատորիայի հեռահաղորդակցման համակարգերի միասնական մալուխային տարածքի ապահովման համար (անձնակազմի աշխատատեղեր, հեռախոսակապ, թվային տեսահսկում, մուտքի վերահսկման և կառավարման համակարգ, տեղեկատվական համակարգ և այլն) պետք է նախատեսել կառուցվածքային մալուխային համակարգ, այսինքն` բոլոր տվյալների փոխանցումը մեկ ցանցում:
351. Կառուցվածքային մալուխային համակարգի վարդակների տեղադրումը որոշվում է նախագծման տեխնիկական առաջադրանքին համապատասխան, ինչպես նաև նախագծի հարակից բաժինների առաջադրանքով (տեսահսկում, մուտքի վերահսկման և կառավարման համակարգ, տեխնոլոգիական սարքավորումներ և այլն):
352. Տեղային հաշվողական ցանցի միջոցով պետք է լինի լայնաշերտ ինտերնետ հասանելիություն:
18. ՊԱՀԱՆՋՆԵՐ ԿԱՊ-Ի ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ
353. ԿԱՊ-ի աշխատանքային տարածք (տես Նկար 4).

Նկար 4. ԿԱՊ-ի շուրջը անհրաժեշտ է թողնել 100 սմ հեռավորությամբ ազատ տարածություն:
354. Հեռավորությունը հարակից պատերից և սյուներից (տես Նկար 5) .

Նկար 5. Պահպանել 30 սմ հեռավորություն հարակից պատերից և սյուներից:
355. Հեռավորությունը հանդիպակաց պատերից (տես Նկար 6).

Նկար 6. ԿԱՊ-ը տեղադրել հանդիպակաց պատերից առնվազն 203 սմ հեռավորության վրա:
356. Հեռավորությունը հանդիպակաց սեղաններից (տես Նկար 7).

Նկար 7. ԿԱՊ-ը տեղադրել հանդիպակաց սեղաններից կամ մարդկանց պարբերական շարժման գոտիներից առնվազն 152 սմ
հեռավորության վրա:
357. Հեռավորությունը հարակից սեղաններից (տես Նկար 8).

Նկար 8. Պահպանել 100 սմ հեռավորություն ԿԱՊ-ի և ուղղահայաց պատի երկայնքով գտնվող սեղանների միջև:
358. ԿԱՊ-ի տեղադրումը հանդիպակաց պատերի երկայնքով (տես Նկար 9).

Նկար 9. Պահպանել 305 սմ հեռավորություն հանդիպակաց պատերի մոտ գտնվող ԿԱՊ-ի միջև:
359. ԿԱՊ-ի տեղադրումը մեկ պատի երկայնքով (տես Նկար 10).

Նկար 10. Պահպանել 100 սմ հեռավորություն մեկ պատի երկայնքով տեղադրված ԿԱՊ-ի միջև:
360. ԿԱՊ-ի տեղադրումը ուղղահայաց պատերի երկայնքով (տես Նկար 11).

Նկար 11. Պահպանել 122 սմ հեռավորություն ուղղահայաց պատերի երկայնքով տեղադրված ԿԱՊ-ների միջև:
361. ԿԱՊ-ի դիրքը դռների մոտ (տես Նկար 12).

Նկար 12. Խորհուրդ չի տրվում ԿԱՊ-ն տեղադրել դռների մոտ: Եթե դա բացարձակապես անհրաժեշտ է, պահպանել 100 սմ հեռավորություն հարևան դռների բացվածքներից և 153 սմ հեռավորություն ԿԱՊ-ի դիմաց գտնվող դռների բացվածքներից:
362. ԿԱՊ-ի և սեղանի տեղադրումը (տես Նկար 13).

Նկար 13. Խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել սեղանները և ԿԱՊ-ը: Չափազանց ինտենսիվ շարժումը վտանգավոր խոչընդոտներ է ստեղծում
ԿԱՊ-ի օդի հոսքի համար:
19. ՏԻՊԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԵՆՔԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
363. Տիպային լաբորատոր սենքերի նկարագրության համար օգտագործվող հապավումները բերված են աղյուսակ 5-ում:
Աղյուսակ 5. Հապավումներ
| հհ |
Հապավում |
Նշանակություն |
| 1. |
ԱԱՍ |
Աղմուկամեկուսիչ առաստաղի սալիկ |
| 2. |
ԱՊՄ |
Անհատական պաշտպանիչ միջոցներ |
| 3. |
ԳՊՎ |
Գիպսաստվարաթղթե պատի վահանակ |
| 4. |
ԻՈՒՄ |
Իրավասություն ունեցող մարմին |
| 5. |
ԿԱՄ |
Կենսաբանական անվտանգության մակարդակ |
| 6. |
ԿԱՊ |
Կենսաբանական անվտանգության պահարան |
| 7. |
ՀԵՊԱ |
Բարձր արդյունավետության զտիչ |
| 8. |
ՀՋ |
Հովացված ջուր |
| 9. |
ՀՋՀ |
Հատակի ջրահեռացում |
| 10. |
ՄՋ |
Մաքրված ջուր |
| 11. |
ՋՕՕ |
Ջեռուցում, օդափոխություն օդորակում |
| 12. |
ՍՋ |
Սառը ջուր |
| 13. |
ՎԱԿ |
Վակուում |
| 14. |
ՎԿՍ |
Վինիլային կոմպոզիցիոն սալիկ |
| 15. |
ՏՋ |
Տաք ջուր |
364. Լաբորատոր սարքավորումների տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 6-ում:
Աղյուսակ 6. Լաբորատոր սարքավորումների սենք
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ 3,4մ լայնությամբ |
|
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-2 |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Նվազագույնը 2900մմ |
|
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Ակտիվ փեղկը 900 մմ, Ոչ ակտիվ փեղկը 300 մմ |
| 5) Դռան տեսակը |
Ներկված պողպատ, կիսաապակի |
Քարտային բանալիով մուտքի կառավարում |
| 6) Պատուհաններ |
Պատուհանը ցանկալի է |
Անհրաժեշտ է լույսի կառավարման համակարգ |
| 7) Հաստիքային թվաքանակ |
0 |
|
| 8) Հատուկ պահանջներ |
|
|
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
ՎԿՍ |
|
| 2) Հիմք |
Վինիլ |
|
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
|
| 4) Առաստաղի տեսակը |
ԱԱՍ |
|
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
Ոչ |
|
| 2) Սեղանի երես |
Ոչ |
|
| 3) Լվացարան |
Ոչ |
|
| 4) Միացված խողովակաշարեր |
CO2 ինկուբատորների համար – տես սարքավորումների ցանկը |
|
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Ոչ |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Ոչ |
|
| 4. Սարքավորումներ – տես սարքավորումների ցանկը |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) ԿԱՊ |
Ոչ |
|
| 2) Օդաքարշ պահարան |
Ոչ |
|
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ±1°C, Ձմեռ 21 ±1°C |
Սարքավորումների ջերմային բեռի համար տես սարքավորումների ցանկը |
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական է միջանցքի նկատմամբ |
|
| 6) Օդի փոխանակում ժամում |
առնվազն 6 պատիկ, 100% արտաքին օդ |
|
| 7) Արտածման օդ |
Այո |
|
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Այո |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Կոնդենսատի վերադարձ |
Այո |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
| 2) Այլ |
Լրացուցիչ հովացման համար կարող է անհրաժեշտ լինել հովացված ջուր |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ, մասնագիտացված վարդակների պահանջների համար տես սարքավորումների ցանկը |
| 2) Լուսավորություն |
Լաբորատորիայի ստանդարտ լուսավորություն |
|
| 3) Հեռախոս, Կապ |
Ոչ |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Ոչ |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Այո |
Սարքավորումների ցանկի համաձայն` սարքավորումների համար վթարային էլեկտրասնուցում |
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Ոչ |
|
| 7) Այլ |
|
կարող է անհրաժեշտ լինել արքավորումների մոնիթորինգ |
365. Ավտոկլավի տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 7-ում:
Աղյուսակ 7. Ավտոկլավի սենք
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ, 3,4մ լայնությամբ |
|
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաներ |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Նվազագույնը` 2900մմ |
|
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Ակտիվ փեղկը 900 մմ, Ոչ ակտիվ փեղկը 300 մմ |
| 5) Դռան տեսակը |
Ներկված պողպատ, կիսաապակի |
Քարտային բանալիով մուտքի կառավարում |
| 6) Պատուհաններ |
Ոչ |
|
| 7) Հաստիքային թվաքանակ |
0 |
|
| 8) Հատուկ պահանջներ |
|
Սայլակների համար տարածք: Բավարար տարածք և մուտք ավտոկլավի համակարգերի սպասարկման համար |
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
ՎԿՍ |
|
| 2) Հիմք |
Վինիլ |
|
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
|
| 4) Առաստաղի տեսակը |
ԱԱՍ կամ ԳՊՎ |
Բարձր խոնավության համար հարմար հերմետիկ առաստաղի համակարգ |
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
Ոչ |
|
| 2) Սեղանի երես |
Ոչ |
|
| 3) Լվացարան |
Ոչ |
|
| 4) Միացված խողովակաշարեր |
Ոչ |
|
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Ոչ |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Ոչ |
|
| 7) Այլ |
|
|
| 4. Սարքավորումներ` տես սարքավորումների ցանկը |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) ԿԱՊ |
Ոչ |
|
| 2) Օդաքարշ պահարան |
Ոչ |
|
| 3) Այլ |
Ավտոկլավ |
Համապատասխան սարքավորումների կոնկրետ պահանջների. արտածման գլխանոց` գոլորշու հավաքման համար |
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 24 ±1°C, Ձմեռ 21 ±1°C |
Սպասարկման տարածք` ոչ ավելի, քան 32°C |
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±10 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական միջանցքի նկատմամբ |
|
| 6) Օդափոխարինում ժամում |
առնվազն 10 պատիկ 100% արտաքին օդ |
|
| 7) Արտածման օդ |
Այո |
Ավտոկլավների մաքուր և վարակիչ կողմում դռների վերևում արտածման գլխանոց |
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Ոչ |
Այո |
Ոչ |
Ոչ |
|
Ոչ |
Այո |
Այո |
Ոչ |
Այո |
Այո |
Այո |
| 2) Այլ |
Գոլորշու մատակարարում, կոնդենսատի հեռացում և կոյուղի համաձայն ավտոկլավի պահանջների |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ |
| 2) Լուսավորություն |
Հատուկ լուսավորություն |
Խոնավ տարածքների լուսատուներ |
| 3) Հեռախոս, Կապ |
Ոչ |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Ոչ |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Ոչ |
|
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Ոչ |
|
366. Մաքուր սենյակի տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 8-ում:
Աղյուսակ 8. Մաքուր սենյակ
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ, 3.4մ լայնությամբ |
Անհրաժեշտ է նախասրահ` հանդերձարանով, ԱՊՄ-ի պահեստով և աղբամաններով: |
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաներ |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Նվազագույնը` 2900 մմ |
|
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Ակտիվ փեղկը 900 մմ, ոչ ակտիվ փեղկը 300 մմ |
| 5) Դռան տեսակը |
Ներկված պողպատ, կիսաապակի |
Քարտային բանալիով մուտքի կառավարում, միջկողպված նախասրահի դռներ |
| 6) Պատուհաններ |
Պատուհանը ցանկալի է |
Անհրաժեշտ է լույսի կառավարման համակարգ |
| 7) Հաստիքային թվաքանակ |
0 |
|
| 8) Հատուկ պահանջներ |
Հաստատել Ծրագրի միջոցով |
Բոլոր մակերեսները մաքրվող, մուտքի մոտ ոտքերը մաքրելու գորգեր, բոլոր ցանցերի թափանցումները հերմետիկ |
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
մոնոլիտ վինիլային թերթ |
|
| 2) Հիմք |
152 մմ-ոց վինիլ, հատակին ինտեգրված |
|
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
|
| 4) Առաստաղի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
պահանջվող տեղերում հերմետիկ վահանակներ |
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
Չժանգոտվող պողպատ |
Մաքրությունը խթանելու համար ցանկալի է նվազագույնի հասցնել պահարանների օգտագործումը. հնարավորության դեպքում ցանկալի է օգտագործել սեղաններ և սայլակներ |
| 2) Սեղանի երես |
չժանգոտվող պողպատ |
|
| 3) Լվացարան |
ըստ անհրաժեշտության |
|
| 4) Միացված խողովակաշարեր |
Ոչ |
|
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Այո |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Ոչ |
|
| 7) Այլ |
|
Նվազագույնի հասցնել հորիզոնական մակերեսների օգտագործումը: |
| 4. Սարքավորումներ` տես սարքավորումների ցանկը |
Այլ հատուկ պահանջներ |
|
| 1) ԿԱՊ |
(1) 183 սմ, II դաս, A2 տիպ |
Վակուում ԿԱՊ-ում |
| 2) Օդաքարշ պահարան |
Ոչ |
|
| 3) Այլ |
Հաստատել Ծրագրի միջոցով |
|
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ±1°C, Ձմեռ 21 ±1°C |
ամռանը` Ծրագրի կողմից սահմանված ցածր ջերմաստիճաններով |
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
ՀԵՊԱ կամ Ծրագրի կողմից սահմանված տեսակ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Դրական նախասենյակի նկատմամբ |
|
| 6) Օդափոխարինում ժամում |
Ինչպես որոշվում է մաքրության դասով |
|
| 7) Արտածման օդ |
Վերադարձվող օդը կարող է թույլատրվել, եթե ՀԵՊԱ զտված է |
|
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Կոնդենսատի վերադարձ չի պահանջվում |
Այո |
Ոչ |
Այո |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
| 2) Այլ |
Խողովակաշարերի ծառայություններ` Ծրագրով սահմանված կարգով |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ |
| 2) Լուսավորություն |
Հատուկ լուսավորություն |
Հերմետիկ կատարմամբ լուսատուներ` պաշտպանիչ ապակիով և խտացուցիչներով |
| 3) Հեռախոս, Կապ |
Այո |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Այո |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Այո |
Սարքավորումների էլեկտրասնուցման վթարային ռեժիմ` ըստ սարքավորումների ցանկի |
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Այո |
|
| 7) Այլ |
|
Էլեկտրական արկղերը և խողովակները հերմետիկացված են |
366. Կենսաքիմիայի լաբորատորիայի տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 9-ում:
Աղյուսակ 9. Կենսաքիմիայի լաբորատորիա
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ, 3,4մ լայնությամբ |
|
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-1 ունեցող լաբորատորիաներ |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Նվազագույնը` 2900մմ |
|
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Ակտիվ փեղկը 900 մմ, ոչ ակտիվ փեղկը 300 մմ |
| 5) Դռան տեսակը |
Ներկված պողպատ, կիսաապակի |
Քարտային բանալիով մուտքի կառավարում |
| 6) Պատուհաններ |
Պատուհանը ցանկալի է |
Անհրաժեշտ է լույսի կառավարման համակարգ |
| 7) Հաստիքային թվաքանակ |
2 |
Անհրաժեշտ է 2 անձի համար նախատեսված գրատախտակ |
| 8) Հատուկ պահանջներ |
|
|
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
ՎԿՍ |
|
| 2) Հիմք |
Վինիլ |
|
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
|
| 4) Առաստաղի տեսակը |
ԱԱՍ |
|
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
ներկված պողպատ |
Պատի դարակներ |
| 2) Սեղանի երես |
Ֆենոլային խեժ |
|
| 3) Լվացարան |
(1) Խորը լվացարան ապակե իրերի լվացման համար |
Ջրի մաքրման համակարգի տեղադրման դարակ և միացման կետեր: Քիմիական ամանեղենի չորանոց: |
| 4) Միացված խողովակաշարեր |
Գազ, վակուում, սեղմված օդ |
(1) Յուրաքանչյուր պատի վրա ծառայությունների հավաքածու |
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Պարտադիր |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Պարտադիր |
|
| 7) Այլ |
|
|
| 4. Սարքավորումներ` տես սարքավորումների ցանկը |
Այլ հատուկ պահանջներ |
|
| 1) ԿԱՊ |
Ոչ |
|
| 2) Օդաքարշ պահարան |
(1) 122 սմ |
լվացարան օդաքարշ պահարանում, քայքայիչ նյութերի պահեստավորման պահարան |
| 3) Այլ |
Հաստատել Ծրագրի միջոցով |
|
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ±1°C, Ձմեռ 21 ±1°C |
|
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական է միջանցքի նկատմամբ |
|
| 6) Օդափոխարինում ժամում |
6 պատիկ |
|
| 7) Արտածման օդ |
Այո |
|
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Ոչ |
Այո |
Այո |
Այո |
Կոնդենսատի վերադարձ չի պահանջվում |
Ոչ |
Այո |
Այո |
Այո |
Այո |
Ոչ |
Ոչ |
| 2) Այլ |
Հակադարձ օսմոզ բարձր մաքրության ջրի համակարգ լվացարանի մոտ, աչքերի լվացում լաբորատոր լվացարանում, վթարային ցնցուղ, CO2, եթե պահանջվում է Ծրագրով |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ և մասնագիտացված վարդակներ` ըստ սարքավորումների ցանկի |
| 2) Լուսավորություն |
Լաբորատորիայի ստանդարտ լուսավորություն |
|
| 3) Հեռախոս, Կապ |
Այո |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Այո |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Այո |
Սարքավորումների ցանկի համաձայն` սարքավորումների համար վթարային էլեկտրասնուցում |
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Այո |
|
367. Հյուսվածքային կուլտուրայի լաբորատորիայի տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 10-ում:
Աղյուսակ 10. Հյուսվածքային կուլտուրայի լաբորատորիա
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ, 3,4 մ լայնությամբ |
|
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաներ |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Նվազագույնը` 2900մմ |
|
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Ակտիվ փեղկը 900 մմ, Ոչ ակտիվ փեղկը 300 մմ |
| 5) Դռան տեսակը |
Ներկված պողպատ, կիսաապակի |
Քարտային բանալիով մուտքի կառավարում |
| 6) Պատուհաններ |
Պատուհանը ցանկալի է |
Անհրաժեշտ է լույսի կառավարման համակարգ |
| 7) Հաստիքային թվաքանակ |
2 |
|
| 8) Հատուկ պահանջներ |
|
|
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
ՎԿՍ |
|
| 2) Հիմք |
Վինիլ |
|
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
|
| 4) Առաստաղի տեսակը |
ԱԱՍ |
|
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
ներկված պողպատ |
Պատի դարակներ |
| 2) Սեղանի երես |
Ֆենոլային խեժ |
|
| 3) Լվացարան |
(1) Փոքր` ձեռքերի լվացման համար |
Դարակ և միացումներ ջրին հղկող սարքին, ցցապատի համար |
| 4) Միացված խողովակաշարեր |
Վակուում, սեղմված օդ |
(1) Յուրաքանչյուր պատի վրա ծառայությունների հավաքածու |
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Պարտադիր |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Ոչ |
|
| 4. Սարքավորումներ` տես սարքավորումների ցանկը |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) ԿԱՊ |
(2) 122 սմ, II դաս, A2 տիպ |
Վակուում ԿԱՊ-ում |
| 2) Օդաքարշ պահարան |
|
|
| 3) CO2 ինկուբատոր |
(2) Դարսակում |
|
| 4) Այլ |
CO2- ի խողովակաշարեր, եթե կենտրոնական համակարգ չկա |
|
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ±1°C, Ձմեռ 21 ±1°C |
|
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական է միջանցքի նկատմամբ |
|
| 6) Օդափոխարինում ժամում |
առնվազն 6 պատիկ, 100% արտաքին օդ |
|
| 7) Արտածման օդ |
Այո |
|
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Ոչ |
Այո |
Այո |
Այո |
Կոնդենսատի վերադարձ չի պահանջվում |
Այո |
Այո |
Այո |
Ոչ |
Այո |
Այո |
Այո |
| 2) Այլ |
աչքերը լվանալու սարքավորում լվացարանի մոտ, հյուսվածքային կուլտուրայի սենքում ֆանկոիլ չի տեղադրվում |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ |
| 2) Լուսավորություն |
Լաբորատորիայի ստանդարտ լուսավորություն |
Հերմետիկ կատարմամբ լուսատուներ` պաշտպանիչ ապակիով և խտացուցիչներով |
| 3) Հեռախոս, Կապ |
Այո |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Այո |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Այո |
Սարքի և սարքավորումների ցանկի համաձայն` վթարային էլեկտրամատակարարում |
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Այո |
|
368. Օպտիկայի լաբորատորիայի տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 11-ում:
Աղյուսակ 11. Օպտիկայի լաբորատորիա
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ, 3,4 մ լայնությամբ |
|
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաներ |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Նվազագույնը` 2900մմ |
|
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Ակտիվ փեղկը 900 մմ, ոչ ակտիվ փեղկը 300 մմ |
| 5) Դռան տեսակը |
Ներկված պողպատ, առանց ապակու |
Քարտային բանալիով մուտքի կառավարում |
| 6) Պատուհաններ |
Պատուհանը ցանկալի չէ |
Անհրաժեշտ է լույսի կառավարման համակարգ |
| 7) Հաստիքային թվաքանակ |
2 |
Անհրաժեշտ է 2 անձի համար նախատեսված գրասեղաններ |
| 8) Հատուկ պահանջներ |
|
Թրթռման նկատմամբ զգայուն սարքավորումների համար անհրաժեշտ է համոզվել հատակի պատշաճ բնութագրերում; կարող է պահանջվել թրթռումից պաշտպանություն վիբրոմեկուսիչ միջադիրների կամ այլ միջոցներ |
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
ՎԿՍ |
Փայլատ սև |
| 2) Հիմք |
Վինիլ |
Փայլատ սև |
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
Փայլատ սև |
| 4) Առաստաղի տեսակը |
ԱԱՍ |
Փայլատ սև |
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
ներկված պողպատ |
Փայլատ սև |
| 2) Սեղանի երես |
Ֆենոլային խեժ |
Փայլատ սև |
| 3) Լվացարան |
(1 ) ձեռքերը լվանալու համար |
|
| 4) Միացված խողովակաշարեր |
Վակուում, սեղմված օդ |
(1) Յուրաքանչյուր պատի վրա ծառայությունների հավաքածու |
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Ոչ |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Ոչ |
|
| 4. Սարքավորումներ` տես սարքավորումների ցանկը |
Այլ հատուկ պահանջներ |
|
| 7) ԿԱՊ |
Ոչ |
|
| 8) Օդաքարշ պահարան |
Ոչ |
|
| 9) Այլ |
Օպտիկական սեղան, լազերներ, լազերների հովացնող սարքեր, մանրադիտակներ |
Սարքավորումների պահանջների համար տես ցանկը |
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ±1°C Ձմեռ 21 ±1°C |
Լամինար հոսք օպտիկական սեղանի վրա |
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական է միջանցքի նկատմամբ |
|
| 6) Օդափոխարինում ժամում |
առնվազն 6 պատիկ, 100% արտաքին օդ |
|
| 7) Արտածման օդ |
Այո |
Արտածում լազերային օդափոխիչի համար (անհրաժեշտության դեպքում) |
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Այո |
Այո |
Այո |
Այո |
Ազոտ |
Ոչ |
Այո |
Այո |
Ոչ |
Այո |
Ոչ |
Ոչ |
| 2) Այլ |
Աչքերի լվացման սարքավորում, հովացված ջուր լազերի հովացուցիչի համար (անհրաժեշտության դեպքում), սեղմված օդ կամ ազոտ հակավիբրացիոն սեղանի համար (օպտիկական- օդային սեղան) |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ, մասնագիտացված պահանջները` ըստ սարքավորումների ցանկի |
| 2) Լուսավորություն |
Լաբորատորիայի ստանդարտ լուսավորություն |
Փոփոխական լուսավորության մակարդակներ, ներառյալ լույսի բացակայությունը |
| 3) Հեռախոս, Կապ |
Այո |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Այո |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Ոչ |
Սարքավորումների ցանկի համաձայն` սարքավորումների համար Վթարային էլեկտրասնուցում |
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Այո |
|
| 7) Այլ |
|
Դռան բլոկավորման կառավարման համակարգ` աշխատանքի ընթացքում մուտքի դեպքում էլեկտրամատակարարման անջատման համար, ինչպես նաև լուսային ցուցանակ «Օգտագործվում է» |
369. Մանրէաբանության լաբորատորիայի տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 12-ում:
Աղյուսակ 12. Մանրէաբանության լաբորատորիա
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ, 3,4մ լայնությամբ |
|
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաներ |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Նվազագույնը 2900 մմ |
|
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Ակտիվ փեղկը 900 մմ, Ոչ ակտիվ փեղկը 300 մմ |
| 5) Դռան տեսակը |
Ներկված պողպատ, կիսաապակի |
Քարտային բանալիով մուտքի կառավարում |
| 6) Պատուհաններ |
Պատուհանը ցանկալի է |
Անհրաժեշտ է լույսի կառավարման համակարգ |
| 7) Հաստիքային թվաքանակ |
2 |
Անհրաժեշտ է 2 անձի համար նախատեսված գրատախտակ |
| 8) Հատուկ պահանջներ |
|
|
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
ՎԿՍ |
|
| 2) Հիմք |
Վինիլ |
|
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
|
| 4) Առաստաղի տեսակը |
ԱԱՍ |
|
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
ներկված պողպատ |
Պատի դարակներ |
| 2) Սեղանի երես |
Ֆենոլային խեժ |
|
| 3) Լվացարան |
(1) խորը լվացարան ապակե իրերի լվացման համար |
Ջրի մաքրման համակարգի տեղադրման դարակ և միացման կետեր, չորանոց |
| 4) Միացված խողովակաշարեր |
Վակուում, սեղմված օդ |
(1) Յուրաքանչյուր պատի վրա ծառայությունների հավաքածու |
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Պարտադիր |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Պարտադիր |
|
| 4. Սարքավորումներ` տես սարքավորումների ցանկը |
Այլ հատուկ պահանջներ |
|
| 1) ԿԱՊ |
(1) 183սմ, II դաս, A2 տիպ |
Վակուում ԿԱՊ-ում |
| 2) Օդաքարշ պահարան |
(1) 122սմ |
|
| 3) Այլ |
Հաստատել Ծրագրի միջոցով |
|
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ±1°C, Ձմեռ 21 ±1°C |
|
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական է միջանցքի նկատմամբ |
|
| 6) Օդափոխարինում ժամում |
առնվազն 6 պատիկ, 100% արտաքին օդ |
|
| 7) Արտածման օդ |
Այո |
|
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Ոչ |
Այո |
Այո |
Այո |
|
Այո |
Այո |
Այո |
Ոչ |
Այո |
Ոչ |
Ոչ |
| 2) Այլ |
Բարձր մաքրության ջրի համակարգ լվացարանի մոտ, աչքերը լվանալու սարք լաբորատոր լվացարանի մոտ, վթարային ցնցուղ, CO₂ ինկուբատորների համար |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ, մասնագիտացված պահանջները` ըստ սարքավորումների ցանկի |
| 2) Լուսավորություն |
Լաբորատորիայի ստանդարտ լուսավորություն |
|
| 3) Հեռախոս, Կապ |
Այո |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Այո |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Այո |
Սարքավորումների ցանկի համաձայն` սարքավորումների համար վթարային էլեկտրասնուցում |
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Այո |
|
370. Լաբորատոր պարագաների տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 13-ում:
Աղյուսակ 13. Լաբորատոր պարագաների սենք
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ, 3,4մ լայնությամբ |
|
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաներ |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Նվազագույնը 2900 մմ |
|
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Ակտիվ փեղկը 900 մմ, Ոչ ակտիվ փեղկը 300 մմ |
| 5) Դռան տեսակը |
ներկված պողպատ |
Քարտային բանալիով մուտքի կառավարում |
| 6) Պատուհաններ |
Պատուհանը ցանկալի չէ |
|
| 7) Հաստիքային թվաքանակ |
0 |
|
| 8) Հատուկ պահանջներ |
|
|
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
ՎԿՍ |
|
| 2) Հիմք |
Վինիլ |
|
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
|
| 4) Առաստաղի տեսակը |
ԱԱՍ |
|
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
ներկված պողպատ |
Պահեստային պահարաններ և պատի դարակներ |
| 2) Սեղանի երես |
Ոչ |
|
| 3) Լվացարան |
Ոչ |
|
| 4) Միացված խողովակաշարեր |
Ոչ |
|
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Ոչ |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Ոչ |
|
| 7) Այլ |
|
|
| 4. Սարքավորումներ` տես սարքավորումների ցանկը |
Այլ հատուկ պահանջներ |
|
| 8) ԿԱՊ |
Ոչ |
|
| 9) Օդաքարշ պահարան |
Ոչ |
|
| 10) Այլ |
|
|
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ±1°C, Ձմեռ 21 ±1°C |
|
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական է միջանցքի նկատմամբ |
|
| 6) Օդափոխարինում ժամում |
առնվազն 6 պատիկ, 100% արտաքին օդ |
|
| 7) Արտածման օդ |
Այո |
|
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
| 2) Այլ |
|
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ |
| 2) Լուսավորություն |
Լաբորատորիայի ստանդարտ լուսավորություն |
|
| 3) Հեռախոս, Կապ |
Ոչ |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Ոչ |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Ոչ |
|
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Ոչ |
|
371. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիայի հանդերձարանի տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 14-ում:
Աղյուսակ 14. ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիայի հանդերձարան
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ, 3,4 մ լայնությամբ |
Կարող է ծառայել որպես նախասենյակ |
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիա |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Նվազագույնը 2900 մմ |
|
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Հաստատեք սարքավորումների պահանջները |
| 5) Դռան տեսակը |
Ներկված պողպատ, կիսաապակի |
Քարտային բանալիով մուտքի հսկողություն, միջկողպված նախասրահի դռներ, կարող է անհրաժեշտ լինել ձեռքերի ազատ օգտագործում, ճշտեք Ծրագրի հետ |
| 6) Պատուհաններ |
Պատուհանը ցանկալի է |
Անհրաժեշտ է լույսի կառավարման համակարգ |
| 7) Հաստիքային թվաքանակ |
0 |
|
| 8) Հատուկ պահանջներ |
Հաստատել Ծրագրի միջոցով |
Բոլոր բացվածքները, միացումները, ծածկոցները և այլն մանրակրկիտ հերմետիկացված են |
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
Անխափան վինիլային թերթ |
|
| 2) Հիմք |
150 մմ վինիլ, հատակին ինտեգրված |
|
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
|
| 4) Առաստաղի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
Անհրաժեշտության դեպքում հերմետիկ վահանակներ |
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
Ոչ |
|
| 2) Սեղանի երես |
Ոչ |
|
| 3) Լվացարան |
(1) լվացարան |
Անհրաժեշտ է աշխատանք առանց ձեռքերի |
| 4) Միացված խողովակաշարեր |
Ոչ |
|
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Ոչ |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Ոչ |
|
| 7) Այլ |
|
Դարակներ կամ պահարաններ ԱՊՄ-ի համար, աղբամաններ ԱՊՄ-ի հեռացման համար, նստարաններ, անհատական պահարաններ |
| 4. Սարքավորումներ – տես սարքավորումների ցանկը |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) ԿԱՊ |
Ոչ |
|
| 2) Օդաքարշ պահարան |
Ոչ |
|
| 3) Այլ |
Ոչ |
|
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ±1°C, Ձմեռ 21 ±1°C |
|
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
Պահանջվում են օդի ներածման և արտածման տերմինալներ |
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական միջանցքի նկատմամբ, դրական ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիայի նկատմամբ |
Ապահովել սենյակում առնվազն 12,5 Պա բացասական ճնշման անկում (դիֆերենցիալ ճնշում) հարակից միջանցքի նկատմամբ: Լաբորատորիայի մուտքը կահավորել ճնշման անկման թվային մոնիտոր-ինդիկատորով` սահմանված ռեժիմի խախտման դեպքում տեղային (տեսողական և ձայնային) ազդանշանման գործառույթով: |
| 6) Օդափոխարինում ժամում |
առնվազն 6 պատիկ, 100 % արտաքին օդ |
|
| 7) Արտածման օդ |
Այո |
|
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Ոչ |
Այո |
Ոչ |
Այո |
Կոնդենսատի վերադարձ չի պահանջվում |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Այո |
Ոչ |
Ոչ |
| 2) Այլ |
Աչքերի լվացման սարքավորում լաբորատոր լվացարանի մոտ, վթարային ցնցուղ, ջրամատակարարում պաշտպանված հետադարձ փականով, խորը սիֆոն |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ |
| 2) Լուսավորություն |
Լաբորատորիայի ստանդարտ լուսավորություն |
Հերմետիկ կատարմամբ լուսատուներ` պաշտպանիչ ապակիով և խտացուցիչներով |
| 3) Հեռախոս, Կապ |
Այո |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Այո |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Ոչ |
|
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Ոչ |
|
| 7) Այլ |
|
Էլեկտրոնային դռան կողպեք, անհրաժեշտության դեպքում էլեկտրական ինքնաբացվող – ինքնափակվող դռներ, անհպում խառնարաններ |
| 8) Այլ |
|
Դիֆերենցիալ ճնշման մոնիտոր-ինդիկատոր |
372. Էլեկտրոնային մանրադիտակի տիպային սենքի տվյալները ներկայացված են աղյուսակ 15-ում:
Աղյուսակ 15. Էլեկտրոնային մանրադիտակի սենք
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
(1) մոդուլ, 3,4մ լայնությամբ |
|
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-2 ունեցող լաբորատորիաներ |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
3,050 մմ (հաստատել) |
Հաստատեք տեղադրման և սպասարկման պահանջները, մասնավորապես` մանրադիտակի աշտարակի համար |
| 4) Դռան չափսը |
1200 մմ |
Ակտիվ փեղկը 900 մմ, ոչ ակտիվ փեղկը 300 մմ |
| 5) Դռան տեսակը |
Ներկված պողպատ, կիսաապակի |
Քարտային բանալիով մուտքի կառավարում |
| 6) Պատուհաններ |
Ծրագրով առաջնորդվող |
Անհրաժեշտ է մթության, լույսի կառավարման համակարգ |
| 7) Հաստիքային թվաքանակ |
1 |
|
| 8) Հատուկ պահանջներ |
|
Մեկուսացված սալ` թրթռումների կանխելու համար, առանձին սենյակ` սառնարանի և այլ սարքավորումների համար |
| 2. Հարդարում |
|
|
| 1) Հատակ |
ՎԿՍ |
|
| 2) Հիմք |
Վինիլ |
|
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
|
| 4) Առաստաղի տեսակը |
ԱԱՍ |
|
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
|
| 1) Պահարան |
Ոչ |
|
| 2) Սեղանի երես |
Ոչ |
|
| 3) Լվացարան |
Ոչ |
|
| 4) Միացված խողովակաշարեր |
Ոչ |
|
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Ոչ |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Ոչ |
|
| 4. Սարքավորումներ` տես սարքավորումների ցանկը |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) ԿԱՊ |
Ոչ |
|
| 2) Օդաքարշ պահարան |
Ոչ |
|
| 3) Այլ |
Էլեկտրոնային մանրադիտակ և աջակից սարքավորումներ |
|
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
|
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ± 1°C, Ձմեռ 21 ±1°C |
Ջերմաստիճանը և միջակայքը տարբերվում են մանրադիտակի տեսակից: Ավելի ցածր ջերմաստիճան և ավելի նեղ միջակայք` բարձրակարգ մանրադիտակների համար |
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական է միջանցքի նկատմամբ |
|
| 6) Օդափոխարինում ժամում |
առնվազն 6 պատիկ, 100% արտաքին օդ |
Լամինար օդի հոսք մանրադիտակի վերևում, օդի արագությունները` ըստ Ծրագրի պահանջների |
| 7) Արտածման օդ |
Այո |
|
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
|
Ոչ |
Այո |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
Ոչ |
| 2) Այլ |
Հովացված ջուր տեղային չիլլերի համար, եթե պահանջվի` մասնագիտացված գազեր, ըստ Ծրագրի պահանջի |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ |
| 2) Լուսավորություն |
Լաբորատորիայի ստանդարտ լուսավորություն |
Փոփոխական լուսավորության մակարդակներ (թուլացվող), կարող են պահանջվել լրացուցիչ լուսավորության կառավարման միջոցներ |
| 3) Հեռախոս, Կապ |
Այո |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Այո |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Ոչ |
|
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Ոչ |
|
| 7) Այլ |
|
Մաքուր էներգիա մանրադիտակի և այլ սարքավորումների համար |
373. Մութ սենյակի տիպային տվյալները ներկայացված են աղյուսակ 16-ում:
Աղյուսակ 16. Մութ սենյակ
| 1. Սենյակի տվյալներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Չափս |
1 մոդուլ, նախագծային լայնությունը` 3.40 մ |
|
| 2) ԿԱՄ |
ԿԱՄ-2 ունեցող լաբորատորի |
|
| 3) Առաստաղի բարձրությունը |
Ոչ պակաս, քան 2.90 մ |
|
| 4) Դռան չափսը |
Հատուկ դուռ |
|
| 5) Դռան տեսակը |
Պտտվող կամ այլ համարժեք լուսամեկուսիչ մուտքային համակարգ |
Լուսամեկուսիչ մուտքային համակարգ, նույնիսկ երբ մարդն անցնում է դրա միջով |
| 6) Պատուհաններ |
Ոչ |
|
| 7) Հաստիքային թվաքանակ |
1 |
|
| 8) Հատուկ պահանջներ |
|
Սենյակը պետք է ապահովի լիակատար լուսամեկուսացում` լուսազգայուն նյութերի մշակման ժամանակ |
| 2. Հարդարում |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Հատակ |
ՎԿՍ |
Փայլատ սև |
| 2) Հիմք |
Վինիլ |
Փայլատ սև |
| 3) Պատի տեսակը |
ԳՊՎ, ներկված |
Փայլատ սև |
| 4) Առաստաղի տեսակը |
ԱԱՍ |
Փայլատ սև |
| 3. Կահույք և սարքավորումներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Պահարան |
Ֆենոլային խեժ |
Կոռոզիային դիմացկուն |
| 2) Սեղանի երես |
Ֆենոլային խեժ |
Կոռոզիային դիմացկուն |
| 3) Լվացարան |
(1) խորը լվացարան |
Արծաթի վերականգնման համակարգ |
| 4) Միացված խողովակաշարեր |
Ոչ |
|
| 5) Հրդեհաշիջվող պահարան |
Ոչ |
|
| 6) Օդափոխվող կոռոզիոն նյութերի պահարան |
Այո |
|
| 4. Սարքավորումներ` տես սարքավորումների ցանկը |
Այլ հատուկ պահանջներ |
|
| 1) ԿԱՊ |
Ոչ |
|
| 2) Օդաքարշ պահարան |
Ոչ |
|
| 3) Այլ |
Հաստատել Ծրագրի միջոցով |
Անհրաժեշտության դեպքում ավտոմատ ֆոտո ժապավենի մշակիչ |
| 5. ՋՕՕ պահանջներ |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Ջերմաստիճան |
Ամառ 23 ±1°C, Ձմեռ 21 ±1°C |
|
| 2) Հարաբերական խոնավություն |
Ամառ 50% ±5 հարաբերական խոնավություն, Ձմեռ 30% ±5 հարաբերական խոնավություն |
|
| 3) Ջերմաստիճանի կարգավորում |
Անկախ |
|
| 4) Օդի զտում |
30% նախազտիչ և 95%-անոց եզրափակիչ զտիչ |
|
| 5) Հարաբերական ճնշում |
Բացասական է միջանցքի նկատմամբ |
|
| 6) Օդափոխարինում ժամում |
առնվազն 6 պատիկ, 100% արտաքին օդ |
|
| 7) Արտածման օդ |
Այո |
|
| 6. Տեխնոլոգիական խողովակաշարեր |
ՀՋ |
ՍՋ |
ՄՋ |
ՏՋ |
Այլ |
CO2 |
Օդ |
ՎԱԿ |
Գազ |
Կոյուղի |
Գոլորշի |
ՀՋՀ |
| 1) ինժեներական ցանցեր |
Ոչ |
Այո |
Ոչ |
Այո |
Կոնդենսատի վերադարձ չի պահանջվում |
Ոչ |
Այո |
Այո |
Ոչ |
Այո |
Ոչ |
Այո |
| 2) Այլ |
Աչքերի լվացման սարքավորում, արծաթի վերականգնում |
| 7. Էլեկտրական |
|
Այլ հատուկ պահանջներ |
| 1) Վարդակներ |
Այո |
Ընդհանուր նշանակության վարդակներ, մասնագիտացված պահանջները` ըստ սարքավորումների ցանկի |
| 2) Լուսավորություն |
Հատուկ լուսավորություն |
Լապտերային լուսավորություն և շիկացման լամպերի մեղմ լույս, որոնք կառավարվում են երկդիրքային միաբևեռ անջատիչով, լուսային «Օգտագործվում է» ցուցանակ |
| 3) Հեռախոս, Կապ |
Ոչ |
|
| 4) Տվյալների փոխանցման վարդակներ |
Ոչ |
|
| 5) Վթարային էլեկտրասնուցում |
Ոչ |
|
| 6) Տեղային (աշխատանքային) լուսավորություն |
Ոչ |
|
| 7) Այլ |
|
|
20. ԿԱՄ-4 ՈՒՆԵՑՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
374. Առավելագույն կենսաբանական պաշտպանության մակարդակում ԿԱՄ-4 ունեցող լաբորատորիաների երկրորդային արգելքները պետք է համապատասխանեն ԿԱՄ-3 ունեցող լաբորատորիաների երկրորդային արգելքների պահանջներին և նախագծվեն հատուկ Ծրագրի և նախագծման առաջադրանքի պահանջների համաձայն:
375. ԿԱՄ-4 ունեցող լաբորատորիաները տեղակայվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի N 1408-Ն հրամանի և ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի N 04-Ն հրամանով հաստատված N 3.1.1-032-2016 սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմերի պահանջների:
376. Գոյություն ունի երկու տեսակի ԿԱՄ-4 ունեցող լաբորատորիաներ`
1) ԿԱՊ տեսակի լաբորատորիա. ԱԿԱ-ների հետ գործողություններն իրականացվում են III դասի ԿԱՊ-ում,
2) ԼՄՀ տեսակի լաբորատորիա. անձնակազմը կրում է ԼՄՀ` դրական ճնշմամբ օդի մատակարարմամբ:
20.1. ԿԱՄ-4 ՈՒՆԵՑՈՂ ԿԱՊ ՏԵՍԱԿԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
377. ԿԱՄ-4 ունեցող ԿԱՊ տեսակի լաբորատորիաների տարածք մուտքը պետք է լինի վերահսկվող: Լաբորատորիայի դռները պետք է լինեն կողպվող, լաբորատորիայից ելքն իրականացվում է ԿԱՊ լաբորատորիայից դուրս գալուց հետո հաջորդաբար անցնելով ներքին (վարակիչ) հանդերձարանով, ցնցուղարանով և արտաքին (մաքուր) հանդերձարանով:
378. Պետք է նախատեսվի ավտոմատ միացվող վթարային էներգիայի աղբյուր առնվազն լաբորատորիայի արտածման համակարգի, ազդանշանային համակարգի, լուսավորության, մուտքի և ելքի վերահսկման, ԿԱՊ-րի և դռների միջադիրների համար:
379. Օդի ներածման, արտածման, կենսաապահովման, ազդանշանային համակարգի, մուտքի և ելքի վերահսկման, ինչպես նաև անվտանգության համակարգերի մոնիտորինգի և վերահսկման համակարգերը պետք է միացված լինեն ԱՍԱ-ին:
380. Նյութերը կամ սարքավորումները պետք է անցնեն երկրորդական արգելքը երկդռնանի ավտոկլավի, ընկղմվող ռեզերվուարի կամ ֆումիգացիայի խցիկի միջով:
381. Լաբորատորիայի և ներքին հանդերձարանի դռան մոտ պետք է տեղադրվեն անհպում խառնարանով լվացարաններ: Արտաքին հանդերձարանում նույնպես տեղադրվում է լվացարան:
382. Լաբորատորիայում պետք է նախատեսել աչքերը հեշտությամբ լվանալու հասանելի հարմարանք:
383. ԿԱՊ տեսակի լաբորատորիայի պատերը, հատակները և առաստաղները պետք է ձևավորեն հերմետիկ պաշտպանիչ պատյան, որը հեշտացնում է ախտահանումը և կանխում կենդանիների և միջատների ներթափանցումը: Պաշտպանիչ պատյանի ներքին մակերեսները պետք է լինեն դիմացկուն` տարածքը մաքրելու և ախտահանելու համար օգտագործվող հեղուկների և քիմիական նյութերի ազդեցությանը: Հատակները պետք է լինեն միաձույլ, հերմետիկ և կլորացված շրիշակներով:
384. ԿԱՊ տեսակի լաբորատորիայի և ներքին հանդերձարանի ներքին պաշտպանիչ պատյանի բոլոր ինժեներական ցանցերի ներթափանցումները պետք է հերմետիկորեն փակված լինեն:
385. Դեպի ԿԱՊ տեսակի լաբորատորիայի և ներքին հանդերձարան տանող դռների շուրջը բացվածքները պետք է հասցվեն նվազագույնի և հնարավորություն ունենան հերմետիկ փակվելու` ախտահանման գործընթացը հեշտացնելու համար:
386. Ինժեներական ցանցերը, որոնք անցնում են ԿԱՊ լաբորատորիայի պատերի, հատակի կամ առաստաղի միջով, պետք է տեղադրվեն այնպես, որ բացառվի լաբորատորիայից հակադարձ հոսքը: Այս անցումները պետք է հագեցած լինեն հակադարձ հոսքը կանխող երկու (հաջորդական) սարքերով: Պետք է դիտարկել այս սարքերը մեկուսացման գոտուց դուրս տեղադրելու հնարավորությունը: Մթնոլորտային օդի օդափոխության համակարգերը պետք է հագեցած լինեն երկու հաջորդական ՀԵՊԱ զտիչներով և հերմետիկ լինեն մինչև երկրորդ զտիչը:
387. Պատուհանները պետք է լինեն հարվածակայուն և հերմետիկ:
388. Լուսավորությունը պետք է բավարար լինի բոլոր տեսակի գործունեության համար և թույլ չտա արտացոլումներ և փայլեր, որոնք կարող են խանգարել տեսողությանը: Լուսավորությունը պետք է համապատասխանի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերին:
389. Եթե ԿԱՊ լաբորատորիայում պահանջվում են II դասի ԿԱՊ-եր կամ առաջնային պաշտպանության այլ համակարգեր, դրանք պետք է տեղադրվեն և շահագործվեն այնպես, որ ապահովվի դրանց արդյունավետությունը`
1) ԿԱՊ-ը պետք է տեղադրվեն այնպես, որ տարածքում օդի ներածման և արտածման տատանումները չխանգարեն դրանց նորմալ աշխատանքին: ԿԱՊ-ը պետք է տեղակայվեն դռներից, ինտենսիվ օգտագործվող լաբորատոր գոտիներից և այլ վայրերից հեռու, որտեղ հնարավոր են օդի հոսքի խախտումներ,
2) ԿԱՊ-ը կարող են միացվել լաբորատորիայի արտածման համակարգին` գլխանոցի միջոցով (միայն IIA դաս) կամ ուղղակիորեն դուրս բերվել դեպի դուրս կոշտ միացման միջոցով (IIB, IIC կամ III դաս): ԿԱՊ-ից դուրս եկող օդն նախքան արտանետվելը անցնում է երկու ՀԵՊԱ զտիչների միջով, ներառյալ ԿԱՊ-ի ՀԵՊԱ զտիչը: IIA կամ IIC դասի ԿԱՊ-ից արտածման օդը կարող է անվտանգ վերաշրջանառվել լաբորատոր միջավայրում, եթե ԿԱՊ-ում չեն օգտագործվում ցնդող վտանգավոր քիմիական նյութեր:
390. Խորհուրդ չի տրվում օգտագործել կենտրոնական վակուումային համակարգեր: Եթե առկա է կենտրոնական վակուումային համակարգ, ապա այն չպետք է սպասարկի ԿԱՊ-ից դուրս գտնվող տարածքները: Երկու հաջորդական ՀԵՊԱ զտիչներ տեղադրվում են օգտագործման յուրաքանչյուր կետի մոտ, աշխատանքի ընթացքում ապահովվում է արտահոսքի հավաքումը: Զտիչները տեղադրվում են այնպես, որ հնարավոր լինի տեղում ախտահանել և փոխարինել:
391. Պետք է նախատեսվի առանձնացված օդափոխման համակարգ առանց վերաշրջանառության: ԿԱՊ տեսակի լաբորատորիաները, որոնք ունեն ջեռուցման, օդափոխման և օդորակման համակարգերի նկատմամբ նույն պահանջները (այսինքն` ԿԱՄ-4 ունեցող լաբորատորիաների ԿԱՊ-ով այլ լաբորատորիաներ), կարող են օգտագործել ընդհանուր օդափոխման համակարգեր, եթե յուրաքանչյուր առանձին լաբորատոր համակարգը մեկուսացված է գազաանթափանցելի փականներով և ՀԵՊԱ զտիչներով`
1) օդափոխման համակարգի բաղադրիչները, որոնք պատասխանատու են օդի ներածման և արտածման համար, պետք է նախագծված լինեն լաբորատորիայում շրջակա տարածքների նկատմամբ բացասական ճնշում պահպանելու և լաբորատորիայի հարակից տարածքների միջև ճնշման տարբերության կամ ուղղորդված օդի հոսքի ապահովման համար` կախված իրավիճակից,
2) ներածման և արտածման օդամղիչները պետք է կապ ունենան միմյանց հետ, որպեսզի կանխվի լաբորատորիայում դրական ճնշման ստեղծումը շրջակա տարածքների նկատմամբ: Պարտադիր պետք է տեղադրել պահեստային արտածման օդամղիչներ: Խորհուրդ է տրվում տեղադրել պահեստային ներածման օդամղիչներ,
3) օդափոխման համակարգը պետք է հագեցած լինի մոնիտորինգի և ազդանշանային միջոցներով, որոնք ցույց են տալիս անսարքությունը կամ նախագծային պարամետրերից շեղումը: Տեսողական հսկողության սարք պետք է տեղադրվի մեկուսիչ խցիկի դրսում, որպեսզի հնարավոր լինի ստուգել լաբորատորիայի ներսում ճնշման պատշաճ տարբերությունը մուտք գործելուց առաջ և կանոնավոր ստուգման ընթացակարգերի կատարման ժամանակ: Տեսողական հսկողությունը պետք է նախատեսվի նաև մեկուսիչ խցիկի ներսում,
4) ԿԱՊ տեսակի լաբորատորիա, ներքին հանդերձարան և ախտահանման խցիկներ ներածվող և արտահոսվող օդը պետք է անցնի ՀԵՊԱ զտիչների միջով: Արտածման օդի արտանետման խողովակը պետք է տեղադրվի մարդկանց գտնվելու վայրերից և օդի ընդունիչներից հեռու,
5) բոլոր ՀԵՊԱ զտիչները պետք է տեղադրվեն հնարավորինս մոտ ԿԱՊ-ին և լաբորատորիային` պոտենցիալ աղտոտված օդատարների երկարությունը նվազագույնի հասցնելու համար: Բոլոր ՀԵՊԱ զտիչները պետք է անցնեն ամենամյա փորձարկում և սերտիֆիկացում,
6) ՀԵՊԱ զտիչների պատյանների կոնստրուկցիան պետք է ապահովվի տեղում ախտահանման հնարավորություն և ախտահանման գործընթացի ստուգում մինչև բացելը: ՀԵՊԱ զտիչի պատյանի կոնստրուկցիան պետք է ունենա գազաանթափանցելի մեկուսացնող փականներ, ախտահանման պորտեր և հնարավորություն` յուրաքանչյուր զտիչի արտահոսքերի անհատական սկանավորման համար:
392. Անհրաժեշտ է նախատեսել անցումային ընկղմվող ռեզերվուար, ֆումիգացիայի խցիկներ կամ ախտահանման համարժեք մեթոդներ, որպեսզի նյութերը և սարքավորումները, որոնք հնարավոր չէ ախտահանել ավտոկլավում, կարողանան անվտանգ հեռացվել ԿԱՊ տեսակի լաբորատորիայից: Շլյուզի մուտքը պետք է հասանելի լինի այն անձանց համար, ովքեր ունեն ԿԱՄ-4 ունեցող լաբորատորիա մուտք գործելու թույլտվություն:
393. ԿԱՊ տեսակի լաբորատորիայի լվացարաններից, հատակի ջրահեռացման ընդունիչներից, ավտոկլավների խցիկներից և ԿԱՊ-ի ներսում գտնվող այլ աղբյուրներից հեղուկ կեղտաջրերը պետք է վարակազերծվեն ստուգված մեթոդով, նախընտրելի է ջերմային մշակմամբ, նախքան կոյուղի լցվելը`
1) բոլոր հեղուկ կեղտաջրերի վարակազերծումը փաստաթղթավորվում է: Հեղուկ կեղտաջրերի վարակազերծման գործընթացը ստուգվում է ֆիզիկապես և կենսաբանորեն,
2) ցնցուղների և զուգարանների կեղտաջրերը կարող են լցվել կոյուղի առանց մաքրման:
394. Ֆիզիկական ախտահանումը կատարվում է ախտահանման ցիկլի կրիտիկական սահմանների վերահսկման գործընթացով`
1) ջերմաստիճանի վերահսկում. ջերմազույգերի կամ դիմադրողական ջերմաստիճանի տվիչների օգտագործում, որոնք տեղադրված են ախտահանման բաքի կամ խողովակաշարի «ամենասառը կետում», որպեսզի ապահովվի, որ կեղտաջրերը հասնում են պահանջվող մանրէազերծման ջերմաստիճանին (սովորաբար 121 °C),
2) ճնշման վերահսկում. անհրաժեշտ է ապահովել, որ համակարգում պահպանվի ճնշումը, որն անհրաժեշտ է եռալը կանխելու համար,
3) ծախս և ժամանակ. անընդհատ հոսք ունեցող համակարգերում ֆիզիկական վավերացումն ապահովում է, որ հեղուկը մնում է վարակազերծման գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարակազերծման համար,
4) տվյալների գրանցում. բոլոր պարամետրերը գրանցվում են,
5) ֆիզիկական ստուգումների հաճախականություն. շահագործման մոնիտորինգ` անընդհատ, մշակվող կեղտաջրերի յուրաքանչյուր առանձին խմբաքանակ ենթարկվում է ֆիզիկական մոնիտորինգի և գրանցվում է իրական ժամանակում:
395. Լաբորատորիայից դուրս եկող նյութերի վարակազերծման համար պետք է նախատեսել երկակի դռներով անցումային ավտոկլավ: Ավտոկլավները, որոնք բացվում են լաբորատորիայի սահմաններից դուրս պետք է հերմետիկորեն ամրացվեն պատին, որի միջով անցնում է ավտոկլավը: Անցումները պետք է հերմետիկացվեն չնստող, կոռոզիակայուն, գազաանթափանցելի, ընդարձակվելու և կծկվելու ընդունակ, հերմետիկ նյութով: Ավտոկլավները պետք է տեղադրվի այնպես, որ սպասարկումը հնարավոր լինի լաբորատորիայի դրսից: Ավտոկլավի դռները պետք է արգելափակվեն այնպես, որ ցանկացած պահին հնարավոր լինի բացել միայն մեկ դուռը, և ավտոմատ կերպով վերահսկվի, որպեսզի ավտոկլավի դուռը կարողանա բացվել միայն ախտահանման ցիկլի ավարտից հետո: Ավտոկլավի խցիկից դուրս եկող գազն անցնում է ՀԵՊԱ զտիչի միջով կամ ախտահանվում է: Ավտոկլավի ախտահանման գործընթացները պետք է նախագծվեն այնպես, որ չզտված օդը կամ վարակիչ նյութի ազդեցության տակ գտնվող գոլորշին չկարողանան մուտք գործել շրջակա միջավայր:
396. Անհրաժեշտ է ապահովել պատշաճ կապի համակարգեր լաբորատորիայի և արտաքին աշխարհի միջև (օրինակ` ձայնային, տեսողական և համակարգչային):
20.2. ԿԱՄ-4 ՈՒՆԵՑՈՂ ԼՄՀ ՏԵՍԱԿԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
397. ԿԱՄ-4 ունեցող ԼՄՀ տեսակի լաբորատորիաների տարածք մուտքը պետք է լինի վերահսկվող: Լաբորատորիայի դռները պետք է լինեն կողպվող, լաբորատորիա մուտքն իրականացվում է հերմետիկ դռներով շլյուզի միջով, լաբորատորիայից ելքն իրականացվում է հաջորդաբար անցնելով` քիմիական ցնցուղի, ներքին (վարակիչ) հանդերձարանի, անձնական ցնցուղի և արտաքին (մաքուր) հանդերձարանի միջով:
398. Այս գոտի մուտք գործող անձնակազմը պետք է կրի դրական ճնշմամբ ԼՄՀ-եր, որոնք մատակարարվում են ՀԵՊԱ զտիչի միջով անցած շնչառական օդով: Շնչառական օդի մատակարարման համակարգերը պետք է ունենա պահեստային կոմպրեսորներ, անսարքությունների ազդանշաններ և վթարային պահեստային սնուցում, որը կարող է ապահովել լաբորատորիայի բոլոր աշխատողներին, որպեսզի անձնակազմը կարողանա անվտանգ լքել լաբորատորիան:
399. Աշխատողի կողմից լաբորատորիայից դուրս գալուց առաջ դրական ճնշմամբ ԼՄՀ-ի մակերեսի ախտահանման համար պետք է նախատեսել քիմիական ցնցուղ: Վթարային ելքի կամ քիմիական ցնցուղի համակարգի խափանման դեպքում պետք է նախատեսել դրական ճնշմամբ ԼՄՀ-ի ախտահանման եղանակ, օրինակ` ինքնահոս քիմիական ախտահանիչ միջոցի մատակարարում:
400. Պետք է նախատեսվի ավտոմատ միացվող վթարային էներգիայի աղբյուր առնվազն լաբորատորիայի արտածման համակարգի, ազդանշանային համակարգի, լուսավորության, մուտքի և ելքի վերահսկման, ԿԱՊ-րի և դռների միջադիրների համար:
401. Օդի ներածման, արտածման, կենսաապահովման, ազդանշանային համակարգի, մուտքի և ելքի վերահսկման, ինչպես նաև անվտանգության համակարգերի մոնիտորինգի և վերահսկման համակարգերը պետք է միացված լինեն ԱՍԱ-ին:
402. Մեկուսացման արգելքով լաբորատորիա անցնող նյութերի կամ սարքավորումների լաբորատորիա տեղափոխելու և այնտեղից հեռացնելու համար համար պետք է նախատեսել կրկնակի դռներով ավտոկլավ, ընկղմվող ռեզերվուար կամ ֆումիգացիայի խցիկ:
403. Անհպում խառնարանով լվացարանները տեղադրվում են գործողությունների կատարման տարածքների մոտ: Արտաքին հանդերձարանում նույնպես տեղադրվում է լվացարան:
404. Լաբորատոր գոտում պետք է տեղադրվի հեշտությամբ հասանելի աչքերը լվանալու համար հարմարանք, որը նախատեսված է տեխնիկական սպասարկման ժամանակ օգտագործելու համար:
405. Լաբորատորիայի պատերը, հատակները և առաստաղները պետք է ձևավորեն հերմետիկ ներքին պաշտպանիչ պատյան, որը հեշտացնում է ախտահանումը և կանխում է կենդանիների և միջատների ներթափանցումը: Այս պաշտպանիչ պատյանի ներքին մակերեսները պետք է լինեն կայուն տարածքի մաքրման և ախտահանման համար օգտագործվող հեղուկների և քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ: Հատակները պետք է լինեն միաձույլ, հերմետիկ և կլորացված շրիշակներով:
406. Լաբորատորիայի ներքին պաշտպանիչ պատյանի, ԼՄՀ -րի պահպանման տարածքի և ներքին հանդերձարանի բոլոր ինժեներական ցանցերի ներթափանցումները պետք է լինեն հերմետիկորեն փակ:
407. Ինժեներական ցանցերը, որոնք անցնում են լաբորատորիայի պատերի, հատակների կամ առաստաղի միջով, պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի բացառվի լաբորատորիայից հակադարձ հոսքը: Շնչառական օդի ներածման համակարգերը չեն ենթարկվում այս պահանջին: Այս անցումները պետք է հագեցած լինեն հակադարձ հոսքը կանխող երկու (հաջորդական) սարքերով: Այս սարքերը տեղադրվում են մեկուսացման գոտու սահմաններից դուրս: Մթնոլորտային օդի օդափոխության համակարգերը պետք է հագեցած լինեն երկու հաջորդական ՀԵՊԱ զտիչներով և հերմետիկորեն փակվեն մինչև երկրորդ զտիչը:
408. Ամբողջ լաբորատորիայի ախտահանումը պետք է իրականացվի հաստատված գազային կամ գոլորշային մեթոդով զգալի փոփոխությունների դեպքում, հիմնանորոգումից կամ տեխնիկական սպասարկման համար կանգառից առաջ:
409. Պատուհանները պետք է լինեն հարվածակայուն և հերմետիկ, պետք է դիմանան ախտահանիչ նյութերի ազդեցությանը:
410. Լուսավորությունը պետք է լինի բավարար բոլոր տեսակի գործունեության համար և չպետք է ստեղծի արտացոլումներ և փայլեր, որոնք կարող են խանգարել տեսողությանը: Լուսավորությունը պետք է համապատասխանի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերին:
411. ԿԱՊ-րը և առաջնային պաշտպանության այլ համակարգերը պետք է տեղադրվեն և շահագործվեն այնպես, որ ապահովվի դրանց արդյունավետությունը`
1) ԿԱՊ-րը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի սենյակում օդի ներածման և արտածման տատանումները չխանգարեն դրանց բնականոն աշխատանքին: ԿԱՊ-րը տեղադրվում են դռներից, բացվող պատուհաններից, ինտենսիվ օգտագործվող լաբորատոր տարածքներից և օդի հոսքի խանգարման այլ հնարավոր աղբյուրներից հեռու,
2) ԿԱՊ-րը կարող են միացվել լաբորատորիայի արտածման համակարգին` գլխանոցի միջոցով (միայն IIA դաս) կամ ուղղակիորեն դուրս բերվել դեպի դուրս` կոշտ միացման միջոցով (IIB, IIC կամ III դաս), որը պարունակում է ՀԵՊԱ զտիչ,
3) IIA կամ IIC դասի ԿԱՊ-ից արտահանվող օդը կարող է անվտանգ վերաշրջանառվել լաբորատոր միջավայրում, եթե ԿԱՊ-ում չեն օգտագործվում ցնդող վտանգավոր քիմիական նյութեր,
4) III դասի ԿԱՊ-րը մատակարարվում են ներածման օդով այնպես, որպեսզի կանխվի ԿԱՊ-ում կամ սենյակում դրական ճնշման ստեղծումը:
412. Կենտրոնական վակուումային համակարգերի օգտագործումը խորհուրդ չի տրվում: Եթե կենտրոնական վակուումային համակարգը առկա է, այն չպետք է սպասարկի լաբորատորիայից դուրս գտնվող տարածքները: Երկու հաջորդական ՀԵՊԱ զտիչներ տեղադրվում են յուրաքանչյուր օգտագործման կետի մոտ, աշխատանքի ընթացքում ապահովվում է արտահոսքի հավաքումը: Զտիչները տեղադրվում են այնպես, որ հնարավոր լինի տեղում ախտահանել և փոխարինել: Պետք է դիտարկել երկու ՀԵՊԱ զտիչների հաջորդաբար տեղադրման հնարավորությունը` որքան հնարավոր է մոտ վակուումային պոմպին:
413. Պետք է նախատեսել առանձնացված օդափոխության համակարգ` առանց վերաշրջանառության: Միայն լաբորատորիաները կամ տարածքները, որոնք ունեն ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի նույն պահանջները (այսինքն` ԿԱՄ-4 ունեցող այլ լաբորատորիաներ), կարող են օգտագործել ընդհանուր օդափոխության համակարգեր, եթե յուրաքանչյուր առանձին լաբորատոր համակարգ մեկուսացված է գազաանթափանցելի փականներով և ՀԵՊԱ զտիչներով`
1) օդափոխման համակարգը պետք է նախագծված լինի այնպես, որ լաբորատորիայում պահպանի բացասական ճնշում շրջակա տարածքների նկատմամբ և ապահովի ճնշման տարբերություն կամ ուղղորդված օդի հոսք` կախված իրավիճակից, լաբորատորիայի ներսում հարակից գոտիների միջև,
2) ներածման և արտածման օդամղիչները պետք է կապ ունենան միմյանց հետ, որպեսզի կանխվի լաբորատորիայում դրական ճնշման ստեղծումը շրջակա տարածքների նկատմամբ: Պարտադիր պետք է տեղադրել պահեստային արտածման օդամղիչներ: Խորհուրդ է տրվում տեղադրել պահեստային ներածման օդամղիչներ,
3) օդափոխման համակարգը պետք է հագեցած լինի մոնիտորինգի և ազդանշանային միջոցներով, որոնք ցույց են տալիս անսարքությունը կամ նախագծային պարամետրերից շեղումը: Տեսողական հսկողության սարք պետք է տեղադրվի մեկուսիչ խցիկի դրսում, որպեսզի հնարավոր լինի ստուգել լաբորատորիայի ներսում ճնշման պատշաճ տարբերությունը մուտք գործելուց առաջ և կանոնավոր ստուգման ընթացակարգերի կատարման ժամանակ: Տեսողական հսկողությունը պետք է նախատեսվի նաև մեկուսիչ խցիկի ներսում,
4) լաբորատորիա և ախտահանման ցնցուղարան ներածվող օդը անցնում է ՀԵՊԱ զտիչի միջով: Ամբողջ արտածման օդը ԼՄՀ-ի լաբորատորիայից, ախտահանման ցնցուղարանից և ախտահանման խցիկից դուրս նետվելուց առաջ պետք է անցնեն երկու հաջորդաբար միացված ՀԵՊԱ զտիչների միջով: Արտածման օդի արտանետման խողովակը պետք է տեղադրվի մարդկանց գտնվելու վայրերից և օդի ընդունիչներից հեռու,
5) բոլոր ՀԵՊԱ զտիչները պետք է գտնվեն որքան հնարավոր է մոտ լաբորատորիային, որպեսզի նվազագույնի հասցվի պոտենցիալ աղտոտված օդատարների երկարությունը: Բոլոր ՀԵՊԱ զտիչները պետք է անցնեն ամենամյա փորձարկում և սերտիֆիկացում,
6) ՀԵՊԱ զտիչների պատյանների կոնստրուկցիան պետք է ապահովվի տեղում ախտահանման հնարավորություն և ախտահանման գործընթացի ստուգում մինչև բացելը: ՀԵՊԱ զտիչի պատյանի կոնստրուկցիան պետք է ունենա գազաանթափանցելի մեկուսացնող փականներ, ախտահանման պորտեր և հնարավորություն` յուրաքանչյուր զտիչի արտահոսքերի անհատական սկանավորման համար:
414. Պետք է նախատեսվեն անցումային ընկղմվող ռեզերվուարներ, ֆումիգացիոն խցիկներ կամ ախտահանման համարժեք մեթոդներ, որպեսզի նյութերը և սարքավորումները, որոնք հնարավոր չէ ախտահանել ավտոկլավում, կարողանան անվտանգ հեռացվել լաբորատորիայից: Շլյուզի մուտքը պետք է լինի հասանելի այն անձանց համար, ովքեր ունեն ԿԱՄ-4 ունեցող լաբորատորիա մուտք գործելու թույլտվություն:
415. Քիմիական ցնցուղարաններից, լվացարաններից, հատակի ջրահեռացման հոսակներից, ավտոկլավների խցիկներից և լաբորատորիայի այլ աղբյուրներից հոսող հեղուկ կեղտաջրերը պետք է վարակազերծվեն ստուգված մեթոդով, նախընտրելի է ջերմային մշակմամբ, նախքան կոյուղի լցվելը`
1) բոլոր հեղուկ կեղտաջրերի վարակազերծումը փաստաթղթավորվում է: Հեղուկ կեղտաջրերի վարակազերծման գործընթացը ստուգվում է ֆիզիկապես և կենսաբանորեն: Կենսաբանական ստուգումն իրականացվում է առնվազն տարին մեկ անգամ կամ ավելի հաճախ, եթե դա պահանջվում է հաստատության քաղաքականությամբ,
2) ցնցուղարաններից և զուգարաններից հոսող կեղտաջրերը կարող են լցվել կոյուղի առանց մաքրման:
416. Ֆիզիկական ախտահանումը կատարվում է ախտահանման ցիկլի կրիտիկական սահմանների վերահսկման գործընթացով`
3) ջերմաստիճանի վերահսկում. ջերմազույգերի կամ դիմադրողական ջերմաստիճանի տվիչների օգտագործում, որոնք տեղադրված են ախտահանման բաքի կամ խողովակաշարի «ամենասառը կետում», որպեսզի ապահովվի, որ կեղտաջրերը հասնում են պահանջվող մանրէազերծման ջերմաստիճանին (սովորաբար 121 °C),
4) ճնշման վերահսկում. անհրաժեշտ է ապահովել, որ համակարգում պահպանվի ճնշումը, որն անհրաժեշտ է եռալը կանխելու համար,
5) ծախս և ժամանակ. անընդհատ հոսք ունեցող համակարգերում ֆիզիկական վավերացումն ապահովում է, որ հեղուկը մնում է վարակազերծման գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարակազերծման համար,
6) տվյալների գրանցում. բոլոր պարամետրերը գրանցվում են,
7) ֆիզիկական ստուգումների հաճախականությունը. շահագործման մոնիտորինգ` անընդհատ, մշակվող կեղտաջրերի յուրաքանչյուր առանձին խմբաքանակ ենթարկվում է ֆիզիկական մոնիտորինգի և գրանցվում է իրական ժամանակում:
417. Լաբորատորիայից դուրս եկող նյութերի վարակազերծման համար պետք է նախատեսել երկակի դռներով անցումային ավտոկլավ: Ավտոկլավները, որոնք բացվում են լաբորատորիայի սահմաններից դուրս պետք է հերմետիկորեն ամրացվեն պատին, որի միջով անցնում է ավտոկլավը: Անցումները պետք է հերմետիկացվեն չնստող, կոռոզիակայուն, գազաանթափանցելի, ընդարձակվելու և կծկվելու ընդունակ, հերմետիկ նյութով: Ավտոկլավները պետք է տեղադրվի այնպես, որ սպասարկումը հնարավոր լինի լաբորատորիայի դրսից: Ավտոկլավի դռները պետք է արգելափակվեն այնպես, որ ցանկացած պահին հնարավոր լինի բացել միայն մեկ դուռը, և ավտոմատ կերպով վերահսկվի, որպեսզի ավտոկլավի դուռը կարողանա բացվել միայն ախտահանման ցիկլի ավարտից հետո: Ավտոկլավի խցիկից դուրս եկող գազն անցնում է ՀԵՊԱ զտիչի միջով կամ ախտահանվում է: Ավտոկլավի ախտահանման գործընթացները պետք է նախագծվեն այնպես, որ չզտված օդը կամ վարակիչ նյութի ազդեցության տակ գտնվող գոլորշին չկարողանան մուտք գործել շրջակա միջավայր:
418. Լաբորատորիայի կառուցվածքի պարամետրերը և շահագործման ընթացակարգերը պետք է փաստաթղթավորվեն: Շահագործման մեջ դնելուց առաջ լաբորատորիան պետք է անցնի փորձարկումներ` նախագծային և շահագործման պարամետրերին համապատասխանելու համար: Լաբորատորիան նաև կրկնակի փորձարկումներ է անցնում ամեն տարի կամ զգալի փոփոխություններից հետո` շահագործման պարամետրերի պահպանումն ապահովելու համար: Ստուգման չափանիշներն անհրաժեշտության դեպքում ճշգրտվում են` հաշվի առնելով շահագործման փորձը:
419. Անհրաժեշտ է ապահովել պատշաճ կապի համակարգեր լաբորատորիայի և արտաքին աշխարհի միջև (օրինակ` ձայնային, տեսողական և համակարգչային):
Պաշտոնական հրապարակման օրը` 30 սեպտեմբերի 2026 թվական: