ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 նոյեմբերի 2026 թվականի N 18-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միջազգային. Լուսնային նոր տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի,
2) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ՎԱՂԵՆԱԿ ՊԱՐՍԿԱԿԱՆ. CALENDULA PERSICA», «ՁԱԳԱԽՈՏ ԿԱՐՄՐԱԿԱՊՈՒՅՏ. ERYSIMUM LILACINUM», «ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼ. CICONIA CICONIA» և «ՎԵԴԻԱԿԱՆ ՄԵԼԻԹԵԱ. MELITAEA VEDICA» 4 նամականիշի, համաձայն N 2, N 3, N 4 և N 5 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել`
1) Միջազգային. Լուսնային նոր տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» նամականիշը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ,
2) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ՎԱՂԵՆԱԿ ՊԱՐՍԿԱԿԱՆ. CALENDULA PERSICA», «ՁԱԳԱԽՈՏ ԿԱՐՄՐԱԿԱՊՈՒՅՏ. ERYSIMUM LILACINUM», «ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼ. CICONIA CICONIA» և «ՎԵԴԻԱԿԱՆ ՄԵԼԻԹԵԱ. MELITAEA VEDICA» 4 նամականիշը, անվանագինը` 320, 380, 500 և 560 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից` 10 000 հատ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2026-11-02 Դ. Թադևոսյան
Հավելված 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության և արհեստական
բանականության նախարարի
2026 թվականի նոյեմբերի 2-ի
թիվ 18-Ն հրամանի

Հավելված 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության և արհեստական
բանականության նախարարի
2026 թվականի նոյեմբերի 2-ի
թիվ 18-Ն հրամանի

Հավելված 3
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության և արհեստական
բանականության նախարարի
2026 թվականի նոյեմբերի 2-ի
թիվ 18-Ն հրամանի

Հավելված 4
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության և արհեստական
բանականության նախարարի
2026 թվականի նոյեմբերի 2-ի
թիվ 18-Ն հրամանի

Հավելված 5
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության և արհեստական
բանականության նախարարի
2026 թվականի նոյեմբերի 2-ի
թիվ 18-Ն հրամանի

Պաշտոնական հրապարակման օրը` 9 նոյեմբերի 2026 թվական: