041.0899.301204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 899-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի և մարզային բաժինների (Երևանի քաղաքային բաժնի) ստեղծման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 27.10.05 թիվ 834-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2004 թվականի դեկտեմբերի 30-ի
N 899-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Միջոցառման անվանումը | Կատարողը | Ժամկետը |
|ը/կ| | | |
|___|_______________________________________|__________________|__________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|_______________________________________|__________________|__________|
| 1.|Հայաստանի Հանրապետության օրենսդրության |ՀՀ աշխատանքի և |2005 թ. |
| |և միջազգային փորձի ուսումնասիրություն |սոցիալական հարցերի|հունվար- |
| | |նախարարություն |մարտ |
| | |ՀՀ կառավարությանն | |
| | |առընթեր | |
| | |ՀՀ ոստիկանություն | |
|___|_______________________________________|__________________|__________|
| 2.|Հայաստանի Հանրապետությունում երեխաների |ՀՀ աշխատանքի և |2005 թ. |
| |հարցերով զբաղվող տարբեր հանձնաժողովների|սոցիալական հարցերի|հունվար- |
| |(մարմինների) գործունեության |նախարարություն |հունիսի |
| |ուսումնասիրություն և նրանց |ՀՀ կրթության և |3-րդ |
| |վերակազմակերպման կամ վերացման |գիտության |տասնօրյակ |
| |նպատակահարմարության մասին |նախարարություն | |
| |առաջարկությունների մշակում |ՀՀ կառավարությանն | |
| | |առընթեր | |
| | |ՀՀ ոստիկանություն | |
| | |ՀՀ առողջապահության| |
| | |նախարարություն | |
|___|_______________________________________|__________________|__________|
| 3.|Ազգային հանձնաժողովի և մարզային |ՀՀ աշխատանքի և |2005 թ. |
| |բաժինների (Երևանի քաղաքային |սոցիալական հարցերի|փետրվար |
| |բաժնի) ստեղծման կապակցությամբ |նախարարություն | |
| |2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի | | |
| |ծրագրերում դրանց գործունեության | | |
| |ֆինանսական միջոցների վերաբերյալ | | |
| |առաջարկություններ ներկայացնելը | | |
|___|_______________________________________|__________________|__________|
| 4.|Ազգային հանձնաժողով ստեղծելու և |ՀՀ աշխատանքի և |2005 թ. |
i
| |ազգային հանձնաժողովի կազմը հաստատելու |սոցիալական հարցերի|հոկտեմբեր |
| |մասին Հայաստանի Հանրապետության |նախարարություն | |
| |վարչապետի որոշման նախագծի մշակում և |ՀՀ կրթության և | |
| |անհրաժեշտության դեպքում Հայաստանի |գիտության | |
| |Հանրապետության օրենսդրության մեջ |նախարարություն | |
| |փոփոխություններ կատարելու մասին |ՀՀ առողջապահության| |
| |առաջարկություններ ներկայացնելը |նախարարություն | |
|___|_______________________________________|__________________|__________|
| 5.|Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը |ՀՀ աշխատանքի և |2005 թ. |
| |հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման |սոցիալական հարցերի|հոկտեմբեր |
| |նախագծի մշակում |նախարարություն | |
|___|_______________________________________|__________________|__________|
| 6.|ՀՀ կառավարության մի շարք որոշումներում |ՀՀ աշխատանքի և |2005 թ. |
| |լրացումներ կատարելու մասին» ՀՀ |սոցիալական հարցերի|նոյեմբեր |
| |կառավարության որոշման նախագիծը |նախարարություն | |
| |ՀՀ կառավարություն ներկայացնելը |ՀՀ կրթության և | |
| | |գիտության | |
| | |նախարարություն | |
| | |ՀՀ առողջապահության| |
| | |նախարարություն | |
|___|_______________________________________|__________________|__________|
| 7.|Մարզային բաժինների (Երևանի |ՀՀ աշխատանքի և |2005 թ. |
| |քաղաքային բաժնի) օրինակելի |սոցիալական հարցերի|նոյեմբերի |
| |կանոնադրությունը հաստատելու մասին |նախարարություն |1-ին |
| |ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում | |տասնօրյակ |
|___|_______________________________________|__________________|__________|
| 8.|Հայաստանի Հանրապետության մարզպետների և |ՀՀ մարզպետներ |2006 թ. |
| |Երևանի քաղաքապետի կողմից մարզային |Երևանի քաղաքապետ |հունվարի |
| |բաժինների (Երևանի քաղաքային | |3-րդ |
| |բաժնի) կազմերի և | |տասնօրյակ |
| |կանոնադրությունների հաստատում | | |
|___|_______________________________________|__________________|__________|
| 9.|Մարզային բաժինների (Երևանի |ՀՀ մարզպետներ |2006 թ. |
| |քաղաքային բաժնի) ձևավորում |Երևանի քաղաքապետ |հունվար- |
| | | |մարտ |
|___|_______________________________________|__________________|__________|
|10.|Մարզային բաժինների (Երևանի |ՀՀ աշխատանքի և |2006 թ. |
| |քաղաքային բաժնի) անձնակազմերի |սոցիալական հարցերի|ապրիլ- |
| |վերապատրաստման ծրագրի մշակում |նախարարություն |մայիս |
| | |ՀՀ կրթության և | |
| | |գիտության | |
| | |նախարարություն | |
| | |ՀՀ առողջապահության| |
| | |նախարարություն | |
|___|_______________________________________|__________________|__________|
|11.|Մարզային բաժինների (Երևանի |ՀՀ աշխատանքի և |2006 թ. |
| |քաղաքային բաժնի) անձնակազմերի |սոցիալական հարցերի|հունիս- |
| |վերապատրաստում |նախարարություն |օգոստոս |
._________________________________________________________________________.
(ժամանակացանկը փոփ. 27.10.05 թիվ 834-Ա որոշում)