Սեղմել Esc փակելու համար:
Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԹՌՉՈՒՆՅԱՆԻՆ Բ ...

 

 

041.0331.090608

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2008 թվականի N 331-Ա

 

i

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԹՌՉՈՒՆՅԱՆԻՆ ԲԻՇԿԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանին 2008 թվականի հունիսի 11-14-ը գործուղել Բիշկեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների XIV կոնֆերանսին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի XXI նիստին մասնակցելու համար:

2. Ա. Ավետիսյանի և Ա. Թռչունյանի Բիշկեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Ավետիսյանի և Ա. Թռչունյանի Բիշկեկ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Բիշկեկ գործուղման արդյունքների մասին:

(որոշումը փոփ. 19.06.08 թիվ 367-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.06.2008
N 331-Ա
Որոշում