Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ՆԻՍՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

17 ապրիլի 2014 թվականի N 15

 

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ՆԻՍՏԻ N 46 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1.1-ին կետի`

ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Տարիքային տարբեր խմբերի համար երաժշտության և կերպարվեստի պարապմունքների ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում»,

բ. 6-րդ սյունակում «2013 թ. ընթացքում» բառերը փոխարինել «2014-2015 թթ. ընթացքում» բառերով.

2) 1.2-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ներառել «Համաշխարհային մշակույթի պատմություն» առարկան»,

բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 4-րդ ենթակետի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով.

3) 2.1-ին կետի 3-րդ ենթակետի 6-րդ սյունակում «2013 թ. ընթացքում» բառերը փոխարինել «2014 թ. 4-րդ եռամսյակ» բառերով.

4) 3.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2014
N 15
Արձանագրային որոշում