Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 նոյեմբերի 2025 թվականի N 143-Ն

 

ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել թոքային տուբերկուլոզով մինչև 18 տարեկան պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    12.11.2025                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2025 թվականի նոյեմբերի 12-ի

N 143-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Կոդը   |Անվանում                                                 |

|___|_______|_________________________________________________________|

|1) |A15    |Շնչառական օրգանների տուբերկուլոզ` հաստատված մանրէաբանորեն|

|   |       |կամ հյուսվածաբանորեն A15. Թոքերի տուբերկուլոզ` հաստատված |

|   |       |մանրադիտմամբ, ցանքսի աճի առկայությամբ կամ բացակայությամբ:|

|   |       |Տուբերկուլոզային` բրոնխոէկտազիա, թոքի ֆիբրոզ, թոքաբորբ,  |

|   |       |պնևմոթորաքս`  հաստատված մանրէաբանորեն կուլտուրայի աճի    |

|   |       |առկայությամբ կամ բացակայությամբ                          |

|___|_______|_________________________________________________________|

|2) |A15.0  |Թոքերի տուբերկուլոզ (պալարախտ)` հաստատված մանրէաբանորեն  |

|   |       |ցանքսի աճի առկայությամբ կամ բացակայությամբ               |

|___|_______|_________________________________________________________|

|3) |A15.1  |Թոքերի տուբերկուլոզ` հաստատված միայն ցանքսի աճով         |

|___|_______|_________________________________________________________|

|4) |A15.2  |Թոքերի տուբերկուլոզ` հաստատված հյուսվածաբանորեն          |

|___|_______|_________________________________________________________|

|5) |A15.3  |Թոքերի տուբերկուլոզ` հաստատված չճշտված մեթոդներով        |

|___|_______|_________________________________________________________|

|6) |A15.4  |Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզ` հաստատված     |

|   |       |մանրէաբանորեն և  հյուսվածաբանորեն (A15.7):               |

|   |       |Ավշահանգույցների տուբերկուլոզ` հարարմատային, միջնորմային |

|   |       |(mediastinalis) իտրախեոբրոնխիալ` հաստատված մանրէաբանորեն |

|   |       |և  հյուսվածաբանորեն, բացառությամբ` եթե հաստատված է որպես |

|   |       |առաջնային (A15.7)                                        |

|___|_______|_________________________________________________________|

|7) |A15.5  |Կոկորդի, շնչափողի, բրոնխների տուբերկուլոզ` հաստատված     |

|   |       |մանրէաբանորեն և  հյուսվածաբանորեն: Տուբերկուլոզ`         |

|   |       |բրոնխների, ձայնային ապարատի, կոկորդի, շնչափողի` հաստատված|

|   |       |մանրէաբանորեն և  հյուսվածաբանորեն                        |

|___|_______|_________________________________________________________|

|8) |A15.7  |Շնչառական օրգանների առաջնային տուբերկուլոզ` հաստատված    |

|   |       |մանրէաբանորեն և  հյուսվածաբանորեն                        |

|___|_______|_________________________________________________________|

|9) |A15.8  |Շնչառական այլ օրգանների տուբերկուլոզ` հաստատված          |

|   |       |մանրէաբանորեն և  հյուսվածաբանորեն: Միջնորմային           |

|   |       |ավշահանգույցների տուբերկուլոզ, տուբերկուլոզ քիթըմպանի,   |

|   |       |տուբերկուլոզ` քթի, հավելյալ խոռոչների` հաստատված         |

|   |       |մանրէաբանորեն և  հյուսվածաբանորեն                        |

|___|_______|_________________________________________________________|

|10)|A15.9  |Շնչառական օրգանների տուբերկուլոզ, չճշտված տեղակայումով`  |

|   |       |հաստատված մանրէաբանորեն և  հյուսվածաբանորեն              |

|___|_______|_________________________________________________________|

|11)|A16    |Շնչառական օրգանների տուբերկուլոզ` չհաստատված             |

|   |       |մանրէաբանորեն կամ հյուսվածաբանորեն                       |

|___|_______|_________________________________________________________|

|12)|A16.0  |Թոքերի տուբերկուլոզ` մանրէաբանական և  հյուսվածաբանական   |

|   |       |հետազոտությունների բացասական արդյունքներով:              |

|   |       |Տուբերկուլոզային` բրոնխոէկտազիա, թոքի ֆիբրոզ, թոքաբորբ,  |

|   |       |պնևմոթորաքս`  չհաստատված մանրէաբանորեն և                 |

|   |       |հյուսվածքաբանորեն                                        |

|___|_______|_________________________________________________________|

|13)|A16.1  |Թոքերի տուբերկուլոզ` առանց մանրէաբանական և               |

|   |       |հյուսվածաբանական հետազոտությունների իրականացման          |

|___|_______|_________________________________________________________|

|14)|A16.2  |Թոքերի տուբերկուլոզ` առանց մանրէաբանական կամ             |

|   |       |հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման: Թոքերի    |

|   |       |տուբերկուլոզ: Տուբերկուլոզային` բրոնխոէկտազիա` թոքի      |

|   |       |ֆիբրոզ, թոքաբորբ, պնևմոթորաքս`  ԱՀՃ (առանց մանրէաբանորեն |

|   |       |կամ հյուսվածքաբանորեն հաստատման)                         |

|___|_______|_________________________________________________________|

|15)|A16.3  |Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզ` առանց         |

|   |       |մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների    |

|   |       |հաստատման նշման: Ավշահանգույցների տուբերկուլոզ`          |

|   |       |հարարմատային, ներկրծքային, միջնորմային, տրախեոբրոնխիալ`  |

|   |       |ԱՀՃ (առանց մանրէաբանորեն կամ հյուսվածաբանորեն հաստատման),|

|   |       |առաջնային տուբերկուլոզ (A16.7)                           |

|___|_______|_________________________________________________________|

|16)|A16.4  |Կոկորդի, շնչափողի և  բրոնխների տուբերկուլոզ` առանց       |

|   |       |մանրէաբանական կամ հյուսվածաբանական հաստատման:            |

|   |       |Տուբերկուլոզ` բրոնխների, ձայնային ապարատի, կոկորդի,      |

|   |       |շնչափողի` ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և  հյուսվածաբանորեն   |

|   |       |հաստատման)                                               |

|___|_______|_________________________________________________________|

|17)|A16.7  |Շնչառական օրգանների առաջնային տուբերկուլոզ` առանց        |

|   |       |մանրէաբանական կամ հյուսվածաբանական ախտորոշման: Առաջնային |

|   |       |տուբերկուլոզ` շնչառական օրգանների` ԱՀՃ, տուբերկուլոզային |

|   |       |համալիր                                                  |

|___|_______|_________________________________________________________|

|18)|A16.8  |Այլ շնչառական օրգանների տուբերկուլոզ` առանց մանրէաբանական|

|   |       |կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման:       |

|   |       |Միջնորմային ավշահանգույցների տուբերկուլոզ, քթըմպանի      |

|   |       |տուբերկուլյոզ` ԱՀՃ (առանց մանրէաբանական հաստատման):      |

|   |       |Քթըմպանի, քթի հավելյալ խոռոչների տուբերկուլոզ            |

|___|_______|_________________________________________________________|

|19)|A16.9  |Շնչառական օրգանների անհայտ տեղակայմամբ տուբերկուլոզ`     |

|   |       |առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական                 |

|   |       |հետազոտությունների հաստատման                             |

|___|_______|_________________________________________________________|

|20)|A19    |Միլիար (կորեկանման) տուբերկուլոզ: Ներառյալ`              |

|   |       |գեներալիզացված (համատարածուն) տուբերկուլոզը, սերմնացրված |

|   |       |(տարածուն) տուբերկուլոզը, տուբերկուլոզային պոլիսերոզիտը  |

|   |       |(բազմաշճաթաղանթաբորբ)                                    |

|___|_______|_________________________________________________________|

|21)|A19.0  |Սուր կորեկանման տուբերկուլոզ` մեկ հաստատված տեղակայմամբ  |

|___|_______|_________________________________________________________|

|22)|A19.1  |Սուր կորեկանման տուբերկուլոզ` բազմակի տեղակայմամբ        |

|___|_______|_________________________________________________________|

|23)|A19.2  |Սուր կորեկանման տուբերկուլոզ` չճշտված տեղակայմամբ        |

|___|_______|_________________________________________________________|

|24)|A19.8  |Կորեկանման տուբերկուլոզի այլ ձևեր                        |

|___|_______|_________________________________________________________|

|25)|A19.9  |Կորեկանման տուբերկուլոզ` չճշտված տեղակայմամբ             |

|___|_______|_________________________________________________________|

|26)|B90    |Տուբերկուլոզի հետևանքներ*                                |

|___|_______|_________________________________________________________|

|27)|B90.9  |Շնչառական օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ`    |

|   |       |չճշտված: Տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ`  ԱՀՃ*         |

._____________________________________________________________________.

 

_______________________

*Վերոնշյալ ենթակետերից որոշները կարող են չվերաբերել նոզոլոգիական խմբին

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1) |Տարիքային խումբ (նորածին,    |Նորածին, վաղ մանկական հասակ,       |

|   |երեխա, դեռահաս, մեծահասակ)   |նախադպրոցական հասակ, դեռահաս       |

|___|_____________________________|___________________________________|

|2) |Սեռ (արական, իգական)         |Իգական, արական                     |

|___|_____________________________|___________________________________|

|3) |Բարդություններ (առանց        |ԱԲ, Բ                              |

|   |բարդությունների (ԱԲ),        |Արյունախխում և  թոքային            |

|   |բարդություններով (Բ))        |արյունահոսություն, թոքի ատելեկտազ, |

|   |                             |բրոնխ-գեղձային խուղակ,             |

|   |                             |տուբերկուլոզի սերմնացրում          |

|   |                             |(ավշաարյունային, բրոնխային), բրոնխի|

|   |                             |տուբերկուլոզ, բրոնխոլիթ, բրոնխի    |

|   |                             |սպիական նեղացում, բրոնխալայնանքներ,|

|   |                             |թոքի կամ ավշահանգույցի առաջնային   |

|   |                             |խոռոչ (կավերնա), լոռանման թոքաբորբ,|

|   |                             |պնևմոֆիբրոզ,  ինքնաբուխ            |

|   |                             |պնևմոթորաքս,  ֆիբրոթորաքս,         |

|   |                             |տուբերկուլոզային մենինգիտ և        |

|   |                             |մենինգոէնցեֆալիտ, մեծացած          |

|   |                             |ավշահանգույցներով վերին սիներակի,  |

|   |                             |շնչափողի, կերակրափողի և  թափառող   |

|   |                             |նյարդի սեղմում, լոռանման           |

|   |                             |կազմափոխված ավշահանգույցի          |

|   |                             |թափածակում կրծքային աորտայի մեջ,   |

|   |                             |ամիլոիդոզ, թոք-սրտային             |

|   |                             |անբավարարություն:                  |

|___|_____________________________|___________________________________|

|4) |Հիվանդության փուլը           |Թոքային տուբերկուլոզի փուլերը      |

|   |(նկարագրել)                  |1. Տուբերկուլոզային ախտահարման     |

|   |                             |առաջընթացի փուլեր` ներսփռանք,      |

|   |                             |քայքայում և  սերմնացրում:          |

|   |                             |2. Տուբերկուլոզային ախտահարման     |

|   |                             |նահանջի փուլեր` ներծծում, պնդացում,|

|   |                             |ֆիբրոզի ձևավորում,  սպիացում և     |

|   |                             |կրակալում:                         |

|___|_____________________________|___________________________________|

|5) |Բժշկական օգնության և         |Բժշկական օգնությունը կազմակերպվում |

|   |սպասարկման պայմանները        |է հիվանդանոցային,                  |

|   |(բժշկական կազմակերպությունից |արտահիվանդանոցային պայմաններում:   |

|   |դուրս, արտահիվանդանոցային    |Դեղերի ընդունումը իրականացվում է   |

|   |պայմաններում, ցերեկային      |ուղղակի վերահսկվող բուժման (ՈՒՎԲ)  |

|   |ստացիոնարի պայմաններում,     |միջոցով: Կախված պացիենտի կլինիկական|

|   |հիվանդանոցային պայմաններում) |վիճակից, սոցիալական ցուցումներից և |

|   |                             |դեղորայքային բուժման ռեժիմից, բացի |

|   |                             |ավանդական ՈՒՎԲ-ից, օգտագործվում են |

|   |                             |մարդակենտրոն բուժման վերահսկման    |

|   |                             |տարբերակները` տնային այցերով       |

|   |                             |բուժում, տեսաաջակցվող ՈՒՎԲ,        |

|   |                             |ընտանիքի անդամի աջակցությամբ ՈՒՎԲ: |

|___|_____________________________|___________________________________|

|6) |Բժշկական օգնության և         |Շտապ, անհետաձգելի, պլանային        |

|   |սպասարկման ծառայությունների  |                                   |

|   |մատուցման ձևը  (շտապ,        |                                   |

|   |անհետաձգելի, պլանային)       |                                   |

|___|_____________________________|___________________________________|

|7) |Կիրառման շրջանակը (նշել      |Ֆթիզիատր, թոքաբան, մանկաբույժ,     |

|   |մասնագետների շրջանակը)       |ընտանեկան բժիշկ, թերապևտ,  կրծքային|

|   |                             |վիրաբույժ, մանկական վնասվածքաբան-  |

|   |                             |օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ,      |

|   |                             |մանկական վարակաբան, մանկական       |

|   |                             |ներզատաբան, հոգեբույժ, մանկական    |

|   |                             |ռեանիմատոլոգ                       |

|___|_____________________________|___________________________________|

|8) |Գանգատներ                    |Ընդհանուր թուլություն, մարմնի      |

|   |                             |ջերմաստիճանի բարձրացում, ախորժակի  |

|   |                             |և  քաշի կորուստ, գիշերային         |

|   |                             |քրտնարտադրություն, հազ,            |

|   |                             |խորխարտադրություն, արյունախխում,   |

|   |                             |հևոց,  ցավ կրծքավանդակում:         |

|___|_____________________________|___________________________________|

|9) |Անամնեզ                      |Տուբերկուլոզին բնորոշ և  8-րդ      |

|   |                             |կետում ներկայացված գանգատների հիման|

|   |                             |վրա վերհուշի տվյալները հավաքելուց  |

|   |                             |բացի, անհրաժեշտ է հաշվի առնել, որ  |

|   |                             |մանկական տուբերկուլոզի կլինիկական  |

|   |                             |դրսևորումներում  կարող են լինել    |

|   |                             |այսպես կոչված տուբերկուլոզի        |

|   |                             |«դիմակներ», որոնք պայմանավորված են |

|   |                             |առաջնային տուբերկուլոզի զարգացման  |

|   |                             |ընթացքում առաջացող իմունաբանական,  |

|   |                             |պարասպեցիֆիկ փոփոխություններով:    |

|   |                             |«Դիմակներ»-ը կարող են դրսևորվել    |

|   |                             |սիրտ-անոթային, ներզատական,         |

|   |                             |նյարդային, ստամոքս-աղիքային        |

|   |                             |համակարգերի և  հոդերի              |

|   |                             |ախտահարումների, կամ բրոնխային      |

|   |                             |ասթմայի ձևով:  Համաճարակաբանական   |

|   |                             |վերհուշի շրջանակներում կարևոր  է   |

|   |                             |«Տուբերկուլոզ» ախտորոշմամբ ինդեքս  |

|   |                             |դեպքի հետ երեխայի շփման            |

|   |                             |պարզաբանումը: Պետք է ճշտել ԲՑԺ     |

|   |                             |պատվաստում ստացած լինելու          |

|   |                             |հանգամանքը, չնայած այն չի բացառում |

|   |                             |երեխայի տուբերկուլոզով հիվանդանալու|

|   |                             |հնարավորությունը:                  |

|   |                             |Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել  |

|   |                             |դիմադրողականությունը նվազեցնող     |

|   |                             |գործոնների վրա` շաքարային դիաբետ,  |

|   |                             |ՄԻԱՎ վարակ, թերսնում, իմունճնշիչ   |

|   |                             |դեղերի ընդունում (օրինակ`          |

|   |                             |ստերոիդներ, մետոտրեքսատ):          |

|___|_____________________________|___________________________________|

|10)|Զննության արդյունք/Ցուցում   |Առաջնային տուբերկուլոզ.            |

|   |                             |հարյուրահատուկ լիմֆդենոպաթիա:      |

|   |                             |Կրծքավանդակ. հնարավոր է թոքամզի    |

|   |                             |տուբերկուլոզային ախտահարման        |

|   |                             |պարագայում միջկողային              |

|   |                             |տարածությունների լայնացում,        |

|   |                             |ախտահարված հատվածի հետ մնալը       |

|   |                             |շնչառական շարժումներից. ձայնային   |

|   |                             |դողոցի թուլացում կամ անհետացում,   |

|   |                             |բախման հնչյունի կարճացում          |

|   |                             |(բթություն), ունկնդրելիս` թուլացած |

|   |                             |շնչառություն:                      |

|___|_____________________________|___________________________________|

|11)|Հոսպիտալացման ցուցում        |Մինչև  18 տարեկան ՏԲ պացիենտների   |

|   |                             |«Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ|

|   |                             |ուղեգրումն իրականացվում է հետևյալ  |

|   |                             |դեպքերում.                         |

|   |                             |1) առաջնակի և  կրկնակի             |

|   |                             |տուբերկուլոզով` մանրադիտակային     |

|   |                             |հետազոտությամբ մանրէազատող         |

|   |                             |պացիենտներ,                        |

|   |                             |2) վիրաբուժական միջամտության       |

|   |                             |ցուցումով թոքային և  արտաթոքային   |

|   |                             |հաստատված ակտիվ տուբերկուլոզով     |

|   |                             |պացիենտներ, ինչպես նաև             |

|   |                             |տուբերկուլոզային մնացորդային       |

|   |                             |փոփոխություններով վիրահատական      |

|   |                             |միջամտությունների կարիք ունեցող    |

|   |                             |պացիենտներ,                        |

|   |                             |3) առաջնակի և  կրկնակի             |

|   |                             |տուբերկուլոզով` մանրադիտակային     |

|   |                             |հետազոտությամբ ոչ մանրէազատող      |

|   |                             |պացիենտներ` թոքային հյուսվածքի     |

|   |                             |տարածուն տուբերկուլոզային          |

|   |                             |ախտահարումով (ռենտգենաբանորեն երկու|

|   |                             |և  ավելի սեգմենտների ներսփռանքներ, |

|   |                             |թոքային հյուսվածքի քայքայում,      |

|   |                             |սերմնացրումներ),                   |

|   |                             |4) տուբերկուլոզի հիմնավոր կասկածի  |

|   |                             |դեպքում պացիենտներ` որևէ           |

|   |                             |գործիքային կամ լաբորատոր ախտորոշիչ |

|   |                             |հետազոտությամբ հայտնաբերված,       |

|   |                             |զուգորդված հոգեկան առողջության     |

|   |                             |խնդիրներով,                        |

|   |                             |5) տուբերկուլոզի բուժում ստացող    |

|   |                             |պացիենտներ` հակատուբերկուլոզային   |

|   |                             |դեղերի միջին և  ծանր կողմնակի      |

|   |                             |ազդեցություններով (տուբերկուլոզի   |

|   |                             |վարման կլինիկական ուղեցույց,       |

|   |                             |Հայաստանի Հանրապետության           |

|   |                             |առողջապահության նախարարի 2019թ.    |

|   |                             |օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրաման),  |

|   |                             |6) Ազատազրկված անձանց մոտ ակտիվ    |

|   |                             |տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում |

|   |                             |հոսպիտալացումն իրականացվում է      |

|   |                             |համաձայն Հայաստանի Հանրապետության  |

|   |                             |կառավարության 2006 թվականի մայիսի  |

|   |                             |26-ի 825-Ն որոշման և  Հայաստանի    |

|   |                             |Հանրապետության առողջապահության     |

|   |                             |նախարարի 2024 թվականի մարտի 22-ի   |

|   |                             |թիվ 1628-Լ հրամանի հավելված 2-ի:   |

._____________________________________________________________________.

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Խորհրդատվության տեսակը                         |Տրամադրման քանակը|

|   |                                               |_________________|

|   |                                               |   ԱԲ   |   Բ    |

|___|_______________________________________________|________|________|

|1) |Ֆթիզիատր                                       |   1    |   1    |

|___|_______________________________________________|________|________|

|2) |Մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ                 |   1    |   1    |

|___|_______________________________________________|________|________|

|3) |Մանկական նյարդաբան                             |  0,2   |  0,2   |

|___|_______________________________________________|________|________|

|4) |Մանկական սրտաբան                               |  0,2   |  0,2   |

|___|_______________________________________________|________|________|

|5) |Արյունաբան                                     |  0.2   |  0.2   |

|___|_______________________________________________|________|________|

|6) |Մանկական վարակաբան                             |  0.2   |  0.2   |

|___|_______________________________________________|________|________|

|7) |Կրծքային վիրաբույժ                             |  0.1   |  0.1   |

|___|_______________________________________________|________|________|

|8) |Մանկական օրթոպեդ-վիրաբույժ                     |  0.1   |  0.1   |

|___|_______________________________________________|________|________|

|9) |Մանկական ընդհանուր վիրաբույժ                   |  0.1   |  0.1   |

|___|_______________________________________________|________|________|

|10 |Թոքաբան                                        |  0.1   |  0.1   |

|___|_______________________________________________|________|________|

|11)|Մանկական ուռուցքաբան                           |  0.03  |  0.03  |

|___|_______________________________________________|________|________|

|12)|Մանկական ներզատաբան                            |  0.05  |  0.05  |

|___|_______________________________________________|________|________|

|13)|Նեֆրոլոգ                                       |  0.05  |  0.05  |

|___|_______________________________________________|________|________|

|14)|Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան                  |  0.01  |  0.01  |

|___|_______________________________________________|________|________|

|15)|Հոգեբույժ                                      |  0.01  |  0.01  |

|___|_______________________________________________|________|________|

|16)|Մաշկաբան                                       |  0.1   |  0.1   |

|___|_______________________________________________|________|________|

|17)|Մանկական ռեանիմատոլոգ                          |  0.02  |  0.02  |

|___|_______________________________________________|________|________|

|18)|Ճառագայթային ախտորոշման մասնագետ               |   1    |   1    |

|   |/ռադիոլոգ, ՈՒՁՀ/                               |        |        |

._____________________________________________________________________.

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|       Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ              |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|Կոդը|Անվանումը              |Տրամադրման |Արդյունք                |

|   |    |                       |քանակը     |                        |

|   |    |                       |___________|                        |

|   |    |                       |  ԱԲ |  Բ  |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|1) |Առկա|Արյան ընդհանուր        | 1.0 | 1.0 |Արյան ձևավոր  տարրերի   |

|   |չէ  |հետազոտություն` ԷՆԱ-ի  |     |     |քանակի (էրիթրոցիտներ,   |

|   |    |որոշմամբ               |     |     |թրոմբոցիտներ,           |

|   |    |                       |     |     |լեյկոցիտներ,            |

|   |    |                       |     |     |նեյտրոֆիլներ),          |

|   |    |                       |     |     |հեմոգլոբինի, ԷՆԱ-ի      |

|   |    |                       |     |     |ցուցանիշների գնահատում  |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|2) |Առկա|Կրեատինին              | 1.0 | 1.0 |Երիկամների ֆունկցիայի   |

|   |չէ  |                       |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|3) |Առկա|Միզանյութ              | 1.0 | 1.0 |Երիկամների ֆունկցիայի   |

|   |չէ  |                       |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|4) |Առկա|Ալանինամինատրանսֆերազ  | 1.0 | 1.0 |Լյարդի ֆունկցիայի       |

|   |չէ  |(ԱԼՏ)                  |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|5) |Առկա|Ասպարտատամինատրանսֆերազ| 1.0 | 1.0 |Լյարդի ֆունկցիայի       |

|   |չէ  |(ԱՍՏ)                  |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|6) |Առկա|Ընդհանուր բիլիռուբին`  | 1.0 | 1.0 |Լյարդի ֆունկցիայի       |

|   |չէ  |ֆրակցիաներով           |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|7) |Առկա|Արյան մեջ գլյուկոզի    | 1.0 | 1.0 |Շաքարախտ, նախաշաքարախտ. |

|   |չէ  |որոշում                |     |     |ախտորոշում, վերահսկում  |

|   |    |                       |     |     |և  կանխարգելում         |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|8) |Առկա|Գլիկոլիզացված          | 0.1 | 0.1 |Որոշել արյան գլյուկոզայի|

|   |չէ  |հեմոգլոբին             |     |     |բարձր մակարդակի դեպքում |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|9) |Առկա|Լիպազա                 | 1.0 | 1.0 |Ենթաստամոքսային գեղձի   |

|   |չէ  |                       |     |     |գործառույթի գնահատում   |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|10)|Առկա|Ընդհանուր սպիտակուց    | 1.0 | 1.0 |Սպիտակուցի մակարդակի    |

|   |չէ  |                       |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|11)|Առկա|Մեզի ընդհանուր         | 1.0 | 1.0 |Նեֆրոպաթիայի, միզային   |

|   |չէ  |հետազոտություն         |     |     |վարակի բացառում         |

|   |    |մանրադիտակով           |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|12)|Առկա|Ալբումին               | 0.2 | 0.3 |Սպիտամիզության,         |

|   |չէ  |                       |     |     |այտուցների պարագայում   |

|   |    |                       |     |     |ստուգել ցուցանիշը`      |

|   |    |                       |     |     |հակատուբերկուլոզային    |

|   |    |                       |     |     |դեղերի նշանակման համար  |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|13)|Առկա|Հեպատիտ Բ (HBsAg) թեստ | 1.0 | 1.0 |Հեպատիտ Բ-ով            |

|   |չէ  |                       |     |     |վարակվածության գնահատում|

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|14)|Առկա|Հեպատիտ Ց (HCV)        | 1.0 | 1.0 |Հեպատիտ Ց-ով            |

|   |չէ  |հակամարմինների         |     |     |վարակվածության գնահատում|

|   |    |հայտնաբերման թեստ      |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|15)|Առկա|Հեպատիտ Ց, ՊՇՌ թեստ    | 0.3 | 0.3 |Հեպատիտ Ց-ի ախտորոշում  |

|   |չէ  |                       |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|16)|Առկա|ՄԻԱՎ I/II հայտնաբերման | 1.0 | 1.0 |ՄԻԱՎ-ով վարակվածության  |

|   |չէ  |արագ ախտորոշիչ թեստ    |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|17)|Առկա|C ռեակտիվ սպիտակուց    | 1.0 | 1.0 |Բորբոքային ցուցանիշների |

|   |չէ  |                       |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|18)|Առկա|Ակտիվ մասնակի          | 1.0 | 1.0 |Արյան մակարդելիության   |

|   |չէ  |թրոմբոպլաստինային      |     |     |գնահատում               |

|   |    |ժամանակ                |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|19)|Առկա|Միջազգային նորմալացված | 1.0 | 1.0 |Արյան մակարդելիության   |

|   |չէ  |գործակից (ՄՆԳ) (INR)   |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|20)|Առկա|Պրոթրոմբինային ժամանակ | 1.0 | 1.0 |Արյան մակարդելիության   |

|   |չէ  |(PT)                   |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|21)|Առկա|Թրոմբինային ժամանակ    | 1.0 | 1.0 |Մակարդելիության         |

|   |չէ  |(TT)                   |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|22)|Առկա|Ակտիվ, պարցիալ         | 1.0 | 1.0 |Մակարդելիության         |

|   |չէ  |թրոմբոպլաստինային      |     |     |գնահատում               |

|   |    |ժամանակ (APTT)         |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|23)|Առկա|Ֆիբրինոգեն (FG)        | 1.0 | 1.0 |Մակարդելիության         |

|   |չէ  |                       |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|24)|Առկա|Արյան մեջ նատրիումի    | 0.2 | 0.3 |Իոնային փոխանակության   |

|   |չէ  |որոշում                |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|25)|Առկա|Արյան մեջ կալիումի     | 0.2 | 0.3 |Իոնային փոխանակության   |

|   |չէ  |որոշում                |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|26)|Առկա|Արյան մեջ մագնեզիումի  | 0.2 | 0.3 |Իոնային փոխանակության   |

|   |չէ  |որոշում                |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|27)|Առկա|Արյան մեջ իոնիզացված   | 0.2 | 0.3 |Իոնային փոխանակության   |

|   |չէ  |կալցիումի որոշում      |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|28)|Առկա|Թիրեոտրոպ հորմոնի      | 0.5 | 0.5 |Հիպոթիրեոզի հայտնաբերման|

|   |չէ  |որոշում                |     |     |համար, QT միջակայքի     |

|   |    |                       |     |     |երկարացման դեպքում, որոշ|

|   |    |                       |     |     |հակատուբերկուլոզային    |

|   |    |                       |     |     |դեղերի կողմնակի         |

|   |    |                       |     |     |ազդեցությունը և         |

|   |    |                       |     |     |վահանաձև  գեղձի ուղեկցող|

|   |    |                       |     |     |անբավարարությունը       |

|   |    |                       |     |     |գնահատելու համար        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|29)|Առկա|Լակտատդեհիդրոգենազ     | 0.4 | 0.4 |Նյութափոխանակության     |

|   |չէ  |                       |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|30)|Առկա|Արյան խումբ            | 1.0 | 1.0 |Արյան համատեղելիության  |

|   |չէ  |                       |     |     |որոշում                 |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|31)|Առկա|Ռեզուս գործոն          | 1.0 | 1.0 |Արյան համատեղելիության  |

|   |չէ  |                       |     |     |որոշում                 |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|32)|Առկա|Գամմա ինտերֆերոնի      | 0.5 | 0.5 |Տուբերկուլոզով          |

|   |չէ  |արտազատման թեստ        |     |     |վարակվածության գնահատում|

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|33)|Առկա|Մաշկային               | 1.0 | 1.0 |ՏԲ-վարակվածության       |

|   |չէ  |տուբերկուլինային փորձ  |     |     |ախտորոշում              |

|   |    |(Մանթուի փորձ)         |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|34)|Առկա|Խորխի կամ ինդուկցված   | 1.0 | 1.0 |Տուբերկուլոզի հաստատում,|

|   |չէ  |խորխի մանրէաբանական    |     |     |դեղերի նկատմամբ         |

|   |    |հետազոտություն`        |     |     |զգայունության որոշում,  |

|   |    |տուբերկուլոզի          |     |     |բուժման                 |

|   |    |միկոբակտերիաների       |     |     |արդյունավետության և     |

|   |    |հայտնաբերման նպատակով  |     |     |դեպքի համաճարակաբանական |

|   |    |(մանրադիտում`          |     |     |գնահատում               |

|   |    |թթվակայուն մանրէների   |     |     |                        |

|   |    |հայտնաբերման համար),   |     |     |                        |

|   |    |ցանքս, պոլիմերազային   |     |     |                        |

|   |    |շղթայական ռեակցիայով   |     |     |                        |

|   |    |հետազոտություններ (Գեն-|     |     |                        |

|   |    |Էքսպերտ Ուլտրա, ԳԴԿ-   |     |     |                        |

|   |    |XDR-քարտրիջով          |     |     |                        |

|   |    |հետազոտություն):       |     |     |                        |

|   |    |Դեղորայքային           |     |     |                        |

|   |    |զգայունության թեստ     |     |     |                        |

|   |    |մոլեկուլային և         |     |     |                        |

|   |    |ֆենոտիպային            |     |     |                        |

|   |    |եղանակներով:           |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|35)|Առկա|Ստամոքսահյութի         | 0.6 | 0.6 |Տուբերկուլոզի հաստատում,|

|   |չէ  |մանրէաբանական          |     |     |դեղերի նկատմամբ         |

|   |    |հետազոտություն         |     |     |զգայունության որոշում,  |

|   |    |տուբերկուլոզի          |     |     |բուժման                 |

|   |    |միկոբակտերիաների       |     |     |արդյունավետության և     |

|   |    |հայտնաբերման նպատակով  |     |     |դեպքի համաճարակաբանական |

|   |    |(մանրադիտում`          |     |     |գնահատում               |

|   |    |թթվակայուն մանրէների   |     |     |                        |

|   |    |հայտնաբերման համար),   |     |     |                        |

|   |    |ցանքս, պոլիմերազային   |     |     |                        |

|   |    |շղթայական ռեակցիայով   |     |     |                        |

|   |    |հետազոտություններ (Գեն-|     |     |                        |

|   |    |Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ-   |     |     |                        |

|   |    |XDR-քարտրիջով          |     |     |                        |

|   |    |հետազոտություն):       |     |     |                        |

|   |    |Դեղորայքային           |     |     |                        |

|   |    |զգայունության թեստ     |     |     |                        |

|   |    |մոլեկուլային և         |     |     |                        |

|   |    |ֆենոտիպային            |     |     |                        |

|   |    |եղանակներով:           |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|36)|Առկա|Այլ կենսաբանական       | 0.3 | 0.4 |Տուբերկուլոզի հաստատում,|

|   |չէ  |նմուշների              |     |     |դեղերի նկատմամբ         |

|   |    |(բրոնխդիտումից կամ     |     |     |զգայունության որոշում,  |

|   |    |վիրահատության          |     |     |բուժման                 |

|   |    |արդյունքում ստացված    |     |     |արդյունավետության և     |

|   |    |նմուշներ)              |     |     |դեպքի համաճարակաբանական |

|   |    |մանրէաբանական          |     |     |գնահատում:              |

|   |    |հետազոտություն         |     |     |                        |

|   |    |տուբերկուլոզի          |     |     |                        |

|   |    |միկոբակտերիաների       |     |     |                        |

|   |    |հայտնաբերման նպատակով  |     |     |                        |

|   |    |(մանրէադիտում`         |     |     |                        |

|   |    |թթվակայուն բակտերիաների|     |     |                        |

|   |    |հայտնաբերման համար),   |     |     |                        |

|   |    |ցանքս, պոլիմերազային   |     |     |                        |

|   |    |շղթայական ռեակցիայով   |     |     |                        |

|   |    |հետազոտություններ (Գեն-|     |     |                        |

|   |    |Էքսպերտ Ուլտրա, ԳԴԿ-   |     |     |                        |

|   |    |XDR-քարտրիջով          |     |     |                        |

|   |    |հետազոտություն):       |     |     |                        |

|   |    |Դեղորայքային           |     |     |                        |

|   |    |զգայունության թեստ     |     |     |                        |

|   |    |մոլեկուլային և         |     |     |                        |

|   |    |ֆենոտիպային            |     |     |                        |

|   |    |եղանակներով:           |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|37)|Առկա|Կղանքի Գեն-Էքսպերտ     | 0.8 | 0.8 |Կլլման ենթարկված խորխում|

|   |չէ  |Ուլտրա հետազոտություն, |     |     |առկա տուբերկուլոզի      |

|   |    |ԳԴԿ-XDR-քարտրիջով      |     |     |միկոբակտերիաների        |

|   |    |հետազոտություն         |     |     |գենետիկական նյութի      |

|   |    |                       |     |     |հայտնաբերման նպատակով   |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|38)|Առկա|Խորխի և  այլ           | 0.3 | 0.4 |Տարբերակիչ ախտորոշման   |

|   |չէ  |կենսաբանական նմուշների |     |     |նպատակով                |

|   |    |ցանքս` երկրորդային     |     |     |                        |

|   |    |վարակի համար           |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|39)|Առկա|Խորխի և  այլ նմուշների | 0.3 | 0.4 |Երկրորդային վարակի      |

|   |չէ  |դեղազգայունություն     |     |     |առկայության դեպքում     |

|   |    |երկրորդային վարակի     |     |     |հակամանրէային բուժման   |

|   |    |համար                  |     |     |ընտրության նպատակով     |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|40)|Առկա|Կրծքավանդակի           | 1.0 | 1.0 |Թոքերի և  ներկրծքային   |

|   |չէ  |ռենտգենաբանական        |     |     |ավշահանգույցների        |

|   |    |հետազոտություն         |     |     |ախտահարումը գնահատելու  |

|   |    |                       |     |     |նպատակով                |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|41)|    |Կրծքավանդակի           | 0.8 | 0.8 |Թոքերի և  ներկրծքային   |

|   |    |համակարգչային          |     |     |ավշահանգույցների        |

|   |    |շերտագրություն (ՀՇ)    |     |     |ախտահարումը գնահատելու  |

|   |    |առանց կոնտրաստավորման  |     |     |նպատակով                |

|   |    |կամ կոնտրաստավորմամբ   |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|42)|    |Որովայնի օրգանների     | 1.0 | 1.0 |Որովայնի ներքին         |

|   |    |ուլտրաձայնային         |     |     |օրգանների ախտահարման    |

|   |    |հետազոտություն (ՈՒՁՀ)  |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|43)|    |Էլեկտրասրտագրություն   | 1.0 | 1.0 |Սրտի ռիթմի գնահատում    |

|   |    |(ԷՍԳ)                  |     |     |                        |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|44)|    |Էխոսրտագրություն (ԷԽՍԳ)| 0.3 | 0.3 |Սրտի ախտահարման         |

|   |    |                       |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|45)|    |Սպիրոմետրիա            | 0.5 | 0.5 |Շնչառական գործառույթի   |

|   |    |                       |     |     |գնահատում               |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|46)|    |Բրոնխոսկոպիա           | 0.3 | 0.3 |Տարբերակիչ ախտորոշման   |

|   |    |                       |     |     |նպատակով                |

|___|____|_______________________|_____|_____|________________________|

|47)|    |Ներկրծքային            | 0.3 | 0.3 |Ախտորոշման հաստատման    |

|   |    |ավշահանգույցների,      |     |     |նպատակով                |

|   |    |թոքային հյուսվածքի և   |     |     |                        |

|   |    |այլ ախտահարված         |     |     |                        |

|   |    |հյուսվածքների նմուշաքաղ|     |     |                        |

._____________________________________________________________________.

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ` նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում` հաշվի առնելով նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է` ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.11.2025
N 143-Ն
Հրաման