ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2026 թվականի N 1121-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը`
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1222-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. նոյեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի նոյեմբերի 11-ի
N 1121-Ա որոշման
ԿԱԶՄ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Սուրեն Պապիկյան - ՀՀ պաշտպանության նախարար
Աննա Բաբաջանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Աննա Վարդապետյան - ՀՀ գլխավոր դատախազ
Դավիթ Թադևոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և
արհեստական բանականության նախարար
Լիլիթ Մկրտչյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն կրթության և գիտության
կոմիտեի նախագահի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Արմեն Սիմոնյան - «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Հովհաննես Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Գևորգ Քառյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական
լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Գուրգեն Գասպարյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների
թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Աշոտ Սաղյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Խաչատուր Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի ֆունկցիաների
տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի
վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Քրիստինե Յախշյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության
ամբիոնի ասիստենտ, պատմ. գիտ. թեկն.
Նարինե Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության
ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ
Աննա Փոլադյան - Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի,
մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի
վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հայկ Քոչարյան - Երևանի պետական համալսարանի արաբագիտության
ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հասմիկ Ափրեյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և
հոգեբանության ֆակուլտետի ուսանող
Միլենա Փափազյան - Երևանի պետական համալսարանի արևելագիտության
ֆակուլտետի ուսանող
Բենիկ Բալայան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և
կառավարման ֆակուլտետի ուսանող
Մերի Բագրատյան - Երևանի պետական համալսարանի միջազգային
հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ
Արթուր Դավթյան - Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի
ուսանող