041.0988.141206
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 988-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ի
i
N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Սիմոնյան - «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»
փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
(աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Ս. Անդրեասյան - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի
անդամ (համաձայնությամբ)
Գ. Բալոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
կապի վարչության պետ
Հ. Բարոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
կապի տեսչական և լիցենզավորման բաժնի պետ
Ն. Թարխանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
կապի վարչության պետի տեղակալ-հեռահաղորդակցության
բաժնի պետ
Ժ. Ազիզյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության
աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման
բաժնի պետ
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների
ծրագրերի վարչության տրանսպորտի և
հեռահաղորդակցության ծրագրերի բաժնի պետ
Ա. Չիթչյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի
տեխնիկական գծով տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ»
փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Կ. Կուրբանյան - «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական
ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական գլխավոր
տնօրենի տեղակալ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ