Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 37 ԵՎ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 37 ԵՎ 39 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ...

01.08.2026 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2005  -ից մինչեւ   01.08.2026  -ը:
 
i

(ուժը կորցրել է 19.06.2026 թիվ 160-Ն և 21.07.2026 թիվ 190-Ն համատեղ որոշում)

050.0278.151204

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»         12           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004335

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2004 թվականի N 278-Ն

 

       Հաստատված է                             Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի խորհրդի               ֆինանսների և   

    2004 թ. նոյեմբերի 9-ի                   էկոնոմիկայի նախարարի

    թիվ 278-Ն որոշմամբ                      2004 թ. դեկտեմբերի 2-ի

                                            թիվ 1088-Ա հրամանով

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի նախագահ`

-------------- Տ. Սարգսյան

12 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 37 ԵՎ 39 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 20-ի թիվ 116 և 2000 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 276 հրամաններով հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ներքոհիշյալ ստանդարտները.

1.1. ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ»,

1.2. ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը»:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները կիրառելու են սույն որոշման 1-ին կետով հաստատված ստանդարտները սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
09.11.2004
N 278-Ն
Որոշում