Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2020 թվականի N 321-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու» մասին N 765-Ա որոշման հավելվածում`

1) «Հ. Հովհաննիսյան - Կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.

2) «Դ. Սարգսյան - Սփյուռքի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» բառերով.

3) «Վ. Վարդանյան - ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Վարդանյան - Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով.

4) «Հ. Գրիգորյան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Սաֆարյան - Զբոսաշրջության կոմիտեի նախագահ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 6

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.03.2020
N 321-Ա
Որոշում