Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ 

 

30 հոկտեմբերի 2020 թվականի N 1747-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

i

1) «14.2» կետի`

ա. 3-րդ սյունակը «դրամ» բառից հետո լրացնել «կամ 301 216 դրամ» բառերով,

բ. 4-րդ սյունակը լրացնել հետևյալ ենթակետերով.

«1) 91 216 դրամը հաշվարկվում է անվճար հիմունքներով (օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորմամբ) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին.

2) 301 216 դրամը հաշվարկվում է արտոնյալ հիմունքներով (առանց օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորման) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին:».

i

2) «14.3» կետի`

ա. 3-րդ սյունակը «դրամ» բառից հետո լրացնել «կամ 292 973 դրամ» բառերով,

բ. 4-րդ սյունակը լրացնել հետևյալ ենթակետերով.

«1) 82 973 դրամը հաշվարկվում է անվճար հիմունքներով (օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորմամբ) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին.

2) 292 973 դրամը հաշվարկվում է արտոնյալ հիմունքներով (առանց օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորման) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հոկտեմբերի 31
Երևան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2020
N 1747-Ն
Որոշում