ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2022 թվական N 1247-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 765-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերով.
2) «Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Ս. Կարաբեկյան - ՀՀ ԳԱԱ գիտական կադրերի պատրաստման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ա. Ավագյան - «ICOM ARMENIA»-ի (International Council of Museums) նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Ավագյան - «Հայկական ժառանգություն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 24
Երևան